• ՍՈՒՖԻԶՄ Armenian

    PDF

    Հայերեն լեզվով այս հոդվածը հակիրճ պատկերացում է տալիս այն ասին,թե ինչպես է սուֆիզմը իր որոշակի հայացքներով տարբերվում և հակասում Իսլամական ճիշտ ւսմունքին, կապված Ղուրանի բացատրության հետ և թե ինչ է նա արծում Դրախտի և Դժոխքի մասին:

  • PDF

    Հայերեն թարգմանված այս գրքում , հեղինակը նշում է Սուրբ Գրքի մեջ գոյություն ունեցող 101 հակասություններ:Այն մտորելու կոչ է հրեաներին և քրիստոնյաներին, որ գոյություն ունեն Սուրբ Գրքի տարբեր հեղինակներ :Այսպիսով, այն չի կարող հանդիսանալ որպես սրբություն և Աստծո Լուսաբանում :

  • PDF

    Հայերեն թարգմանված այս գրքում, Դոկ. Զաքեր Նայքը խոսում է այնպիսի խոշոր կրոնների մասին ինչպիսիք են Քրիստոնեությունը, Իսլամը, Հինդուիզմը, Բուդդայականությունը և այլն: Այստեղ համեմատություններ և օրինակներ են բերվում տվյալ կրոններից, թե ինչ է յուրաքանչյուրը կարծում Աստծո գաղափարի մասին::

  • PDF

    Աշխատությունը բավական հետաքրքիր կերպով և ակնհայտ փաստերով և Աստվածաշնչյան տարբերակների օրինակներով բացահայտել է առկա թյուրիմացությունները և սխալ սկուզբունքները, որոնք ոչ մի կապ չունեն Հիսուսի հետ: Բոլոր ուսմունքները երևան են եկել Հիսուսի ենթադրյալ մահից դարեր անց և հետագա բոլոր գաղափարները դարձել են մարդակերտ: Հեղինակը նրբանկատորեն արտահայտել է նաև Ղուրանի կարծիքը Հիսուսի և նրա ուսմունքի մասին: Ուշադիր ընթերցելով աշխատությունը կարելի է գիտակցել Ավետարանների միջև առկա տարբերությունները, որոնք էլ կարող են հիմք հանդիսանալ այն կարծիքին,որ Հիսուսը երբեք չի արտահայտել այն ինչ այժմ գոյություն ունի Քրիստոնեության մեջ: Ամենից հետո, հեղինակը հույս ունի, որ անաչառ ընթերցանությունը կարող է ձևավորել ճշգրիտ կարծիք, որն էլ կարող է ուղեկցել առ Իսլամ:

  • PDF

    Տվյալ աշխատությունը հակիրճ տեղեկություններ է տալիս այն արգելքների մասին, որոնք գրառված են Սուրբ Ղուրանի և Մարգարեի Պատումների մեջ: Այնտեղ մանրամասնորեն խոսվում է Ալլահի սահմանած արգելքների մասին, որոնց ոմանք հետևում են , որոնց էլ անտեսում համարելով աննշան: Խոսվում է ռիբայի , Շըրկի, սննդի և այլնի մասին: Նշվում են նաև կյանքի մեջ կիրառվող արարքները, որոնք կարող են համարվել աննշան, սակայն ըստ սահմանած օրենքների և պատումների արգելված են: Ուստի ընթերցելով այն , անհատը կարող է պարզ պատկերացում կազմել ամենի մասին և ավելի ուշադիր լինել:

  • PDF

    Շատ հանրաճանաչ գիտնական լուսահոգի Ահմեդ Դիդաթը իր ախատության մեջ փաստերով ցույց է տալիս մեզ, թե արդյո"ք Աստվածաշունչը Աստծո խոսքն է: Բազմաթիվ օրինակներից ակնհայտ է դառնում, որ դա հնարավոր չէ: Քանի որ Աստվածաշունչը գրառվել է Հիսուսի համբարձումից մոտ 70 տարի անց և տարբեր հեղինակների կողմից: Փաստը որ գոյություն ունեն ավելի քան 70 Աստվածաշունչ, նույնպես ապացուցում է , որ այն չի կարող լինել Աստծո խոսքը: Աշխատության մեջ կարելի է գտնել բազմաթիվ հակասություններ, լրացումներ և աղավաղումներ, որոնք իհարկե կարող են ժխտել փաստը: Ամենը կարելի է ընթերցել մանրակրկիտ և համապարփակ աշխատության մեջ:

  • PDF

    Աշխատությունը մանրակրկիտ կերպով և փաստերով ապացուցում է, որ Նոր Կտակարանը չի հանդիսանում է Ամենաբարձրյալ Ալլահի խոսքը: Օրինակները բերված են Սուրբ Աստվածաշնչից և Սուրբ Ղուրանից: Սուրբ Աստվածաշնչի և ավետարանական տարբերակների օրինակները ակնհայտ ցույց են տալիս բոլոր սխալները և տարբերությունները:Եթե Նոր Կտակարանը հանդիսանար Ամենաբարձրյալ Աստոծ խոսքը այն զերծ կլիներ ամեն սխալից, սակայն բազմաթիվ թյուրիմացությունները և կրկնօրինակումները պարզորոշ ցույց են տալիս, որ դրանք մարդակերտ են: Որը գրառել են մարդի Հիսուսից հետո, ովքեր չեն ապրել նրա ժամանակաշրջանում: Քանի որ Հիսուսը չի գրառել Կտակարանը: Աշխատության մեջ պարզորոշ երևում է Հիսուսի տոհմածառի տարբերությունները և որոշակի անհարգալից վերաբերմունքը մարգարեների նկատմամբ, որը չի կարող լինել աստվածային աշխատանք: Մնացյալը թողնում ենք ձեր հայեցողությանը:

  • PDF

    Հեղինակը պարզ կերպով Աստվածաշնչյան ապացույցներ է ներկայացնում ընդդեմ այն փաստի, որ Հիսուսը հանդիսանում է Աստված: Ակնհայտ երևում է, որ չորս կանոնական կտակարններից ոչ մեկի մեջ առկա չէ փաստը, որ Հիսուսը Աստված է: Հովհաննեսի Կտակարանը համարվում է ամենաթյուրըմբռնելին, որտեղ իրոք տրված են այդ ապացույցները: Ապացույցները վերցված են Հիսուսի իսկ խոսքերից, որտեղ նա բազմիցս կրկնում է, որ ինքը միայն առաքյալ է և եկել է տարածելու ուղերձը, որը տարածել են նրան նախորդող մարգարեները: Նրա կուսական ծնունդը ոչինչ չի նշանակում: Նրա ծնունդը նման է Ադամի ծնունդին: Աշխատության մեջ հեղինակը պարզ ցույց է տալիս Հիսուսի մարդ արարած և մարգարե լինելը: Պարզ թելով անցնում է այն միտքը, որ Աստված մեկն է, գոյություն չունի երեք: Եվ մենք պետք է երկրպագենք միայն մեկ ճշմարիտ Աստծո:

  • PDF

    ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

  • PDF

    Հեղինակը ասաց սկզբում. «Աստվածաշունչը ուշադիր և ամբողջական ընթերցելուց հետո , ես գտա , որ այն ներառում է հետևյալ տեքստերը.1-Կեղծ տեքստեր , որոնք աղճատում են Աստծո հատկանիշները. 2-Կեղծ տեքստեր, որոնք աղճատում են Մարգարեներին, կեղծորեն մեղադրելով նրանց դավաճանության, անբարոյականության և կռապաշտության մեջ: 3-Անպարկեշտ հեքիաթներ, որոնք լի են գրաֆիկական մարմնական մանրամասնություններով: 4-Տարօրինակ պատմություններ, ինչպիսիք են ծառերի պատմությունը, որոնք կոչ են անում ծառերին, իրենց իսկ միջից նախագահ ընտրել: Շատերը այս բաների մասին ոչինչ չգիտեն: Պատճառները կարող են հանդիսանալ. • Աստվածաշնչի ծավալը, ավելի քան 3000 էջ, որոնք շատերը դժվարանում են ընթերցել: • Փաստը, որ շատ քրիստոնյաներ չեն ընթերցում Աստվածաշունչը , սակայն ըստ սովորության հաստատում են այդ: • Քահանաների գործունեությունները , ովքեր մարդկանց համար ընթերցում են միայն այն, ինչ նրանք են ընտրում նրանց իմացության համար:

  • PDF

    Որոշ ժամանակակից ֆիզիկոսների Իսլամական քաղաքական գնահատման գաղափարները. Մաս Առաջին. տիեզերքի հավերժության և անկման խնդիրը և Մեծ Պայթյունի հետևանքները: Որոշ ժամանակակից ֆիզիկոսների Իսլամական քաղաքական գնահատման գաղափարները. Մաս Երկրորդ. Տարբեր վարկածներ, էակների և իրադարձությունների կայացման պատճառների մասին: Որոշ ժամանակակից ֆիզիկոսների Իսլամական քաղաքական գնահատման գաղափարները. Մաս Երրորդ. Պատճառների շարքի միակ եզրակացությունը այն է, որ գոյություն ունի մեկ վերջնական և արտաքին պատճառ , որը առաջնորդում է դեպի մյուսները:

  • PDF

    Հայերենով թարգմանված այս գիրքը , համարվում է լավագույնը , որը կարող է օգնել ճշմարտություն փնտրողներին, գտնել ճիշտ ուղղի առ Ամենաբարձրյալ Աստված : Նրա հիմքում ընկած է մի երիտասարդի իրական պատմությունը, ով ծնվել, մեծացել և դաստիարակվել է քրիստոնյա կաթոլիկ քահանայի ընտանիքում : Սակայն երիտասարդը միշտ գտնվում էր ներքին հակամարտության ,փնտրտուքի և կասկածների մեջ, կապված քրիստոնեական ուսմունքի շատ բացերի հետ: Նա փնտրում էր հարցերի պատասխան և ճշմարիտ կրոն: Նրա ճանապարհորդությունը կասկածից մինչ ճշմարտություն, բավական հուզիչ և հետաքրքիր է : Եվ, միգուցե , Ալլահի ցանկությամբ, այն պատճառ կդառնա յուրաքանչյուր ընթերցողի ուղղորդության:

  • PDF

    Տեղեկատվական, մանրամասն ուղեցույց նոր մուսուլմաններին , որտեղ քննարկվում են Իսլամը , Հավատքը , ինչպես նաև տարբեր պատվիրանները և արգելքները :

  • PDF

    ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄ

  • PDF

    Տվյալ աշխատությունը շատ գեղեցիկ , մատչելի և պարզ օրինակներով ցույց է տալիս Իսլամի էթիկայի արժեքները, որոնք գոյություն են ունեցել շատ ավելի վաղ ,քան մյուս քաղաքակրթություններում: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր էթիկան, որը մեծ հարգանք է ցուցաբերում մարդկանց և իրավիճակներին, լինեն ռազմագերիներ, պատերազմ, սով թե ճակատամարտ: Շատ քաղաքակրթություններ միայն վերջերս են սահմանել նմանատիպ էթիկա: Գեղեցիկ են պատկերված նաև երեխաների, ծնողների և ազգակցական կապերի իրավունքները: Յուրաքանչյուր իրավիչակի համար Իսլամը ունի քաղաքակիրթ և էթիկ լուծում: Հետևելով դրան մենք կարող ենք ունենալ ներդաշնակ , գեղեցիկ և բարի հասարակություն, որտեղ իշխում է հարգանքը, սերը, հոգացությունը ցանկացած իրավիճակում:

  • PDF

    Այս գիրքը ցույց է տալիս Իսլամի հակառասսայական քաղաքականությունը , և համեմատում է ռասսայական խտրականությունը Իսլամական և ուրիշ հասարակարգերում : Եվ գիրքը պատմում է Ալլահի Մարգարեյի հետևորդներից մեկի , սևամորթ ստրուկի մասին , որը ընդունեց Իսլամ : Եվ ընդունելուց հետո ոչ ոք տարբերություն չէր դնում նրա և Քուրեյշ ցեղի ղեկավարների միջև, ովքեր նույնպես ընդունել էին Իսլամ: Այսպիսով ,Իսլամը տվեց հավասարություն և իրավունքներ բոլորի մուսուլմաններին , և արաբներին և ուրիշ ազգերին :

  • PDF

    Մենք արդեն մինչ այդ խոսել ենք Իսլամիև նրա հիմքերի և գեղեցկության մասին: Այս աշխատությունը բբացառություն չէ: Այն մանրակրկիտ և օրինակներով ներկայացնում է մեզ Իսլամի հիմքերը, Ղուրանակն նկարագրությունները կապված դրանց հետ և բբազմաթիվ այլ օրինակներ: Ախատության մեջ տեղ են գտել Ղուրանական տարբբերակներ, որոնք ամենը մանրակրկիտ բբացատրում են:Աշխատության միջոցով ընթերցողը հնարավորություն է ստանում պատկեր կազմել Իսլամի, նրա հիմքերի, գաղափարների մասին: Այն նաև հնարավորություն է տալիս մտորել մեզ րջապատող ամենի, կյանքի, մահվան և հանդերձյալ կյանքի մասին:

  • PDF

    Տվյալ գրքույկը հակիրճ հայացք է Իսլամի վրա, մի կրոնի, որը Արևմուտքի մարդիկ դարեր շարունակ թոյւր և սխալ են ընկալում: Այն ուշագրավ կերպով նկարագրում է թե ինչ է Իսլամը, ով է Ալլահը, Իսլամի սյուները: Գրքույկը անուշադրության չի մատնում նաև մահմեդական կնոջ հագուկապը, որը կրկին Արևմուտքի մարդիկ սխալ են ըմբռնում: Գրքույկի մեջ կարելի է գտնել Իսլամի հրահանգները կապված մարդու հիգիենայի և առօրյա կյանքի հետ, որը ներառում է բոլոր ոլորտները և հասարակական և ֆինանսական և այլն: Գրքույկի մեջ կարելի է գտնել նաև հատվածներ Աստվածաշնչից, որոնք ապացուցում են Ալլահի վերջին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գալուստը: Անաչառ ընթերցողը կարող է գտել իր որոշ հարցրեի պատասխանները և մտածելու առիթ ստանալ:

  • PDF

    Հետևյալ աշխատությունը փաստացի նկարագրում է Իսլամի գեղեցկությունը, որը ակնհայտ է, սակայն աղավաղում են Իսլամի թշնամիները և սրտով կույր մարդիկ , ինչպես նաև կեղծ տեղեկատվությունը: Աշխատության մեջ տրված են որոշ գեղեցիկ օրինակներ Ղուրանից և Մարգարեյի Պատումներից, որոնք արտահայտում են Իսլամի գեղեցկությունը և կենսական հրահանգները, որոնք արդի են մինր օրս, ամեն վայրում և բոլորի համար: Ախատության մեջ նկարագրում է Իսլամի հիմքերի, Ալլահի հրահանգների մասին, որոնք վերաբերում են մարդու յուրաքանչյուր բնագավառի կենսակերպին, լինի դա Սալաթ, Աղոթք, սնունդ, ըմպելիք, թե վարք: Այն լույս է սփռում Իսլամի գթության և մարդասիրության վրա, որը ցավոք սրտի մեր օրերում աղավաղվում է: Ամեն դեպքում այն լուսավորում է նրանց, ովքեր թույլատրում են գիտելիքը թափանցել իրենց միտքը և սրտերը:

  • PDF

    Սա հայերեն գիրք է , որը ցույց է տալիս , որ Իսլամը հանդուրժողականության կրոն է:

Page : 2 - From : 1
feedback