ԻՆՉՊեՍ ԴԱՌՆԱԼ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ()

 

|

 ԻՆՉՊեՍ ԴԱՌՆԱԼ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ

Հեղինակ

Դոկտոր  Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա

Թարգմանությունը

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

& Աննա Ռ. Հակոբ

ԻՆՉՊեՍ ԴԱՌՆԱԼ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ

Դոկտոր  Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա

Թարգմանությունը

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

& Աննա Ռ. Հակոբ

Ստուգող հանձնաժողով

Աբու Առամ

 Ներածություն

Ամբողջ  փառքը  Ալլահին  և  թող   Ամենաբարձրյալ  Ալլահը   օրհնի  և  Խաղաղություն   ուղարկի  մեր  Մարգարե  Մուհամեդին,  Նրա  Ընտանիքին  և  Ուղեկցորդներին :

Սկսելուց  առաջ , ես  կցանկանայի    անկեղծորեն ,   շնորհավորել  ձեզ   ,  ի  սրտե , որը  ձեզ  սիրում  է  հանուն  Ալլահի ,  Նրա  առաջնորդման  համար ,    ճիշտ  կրոնի  ընդունման     և  ըստ  դրա  գործելու  համար:   Ես  խնդրում  եմ  Ալլահին ,  որ  նա  մեզ  երկուսիս  էլ ,  ինչպես  նաև  բոլոր  մուսուլմաններին  ,հաստատուն  պահի  այս  մեծ  կրոնում , մինչ  Նրա  հետ  մեր  հանդիպմանը,  որպեսզի  չշեղվենք ,  ոչ  էլ  փորձության  ենթարկվենք :

Ճշմարիտ ,  իրական  մուսուլմանը  մեծ  ուրախություն  է  ապրում ,  երբ  որևէ  մեկը  ընդունում  է  Իսլամ ,  քանի  որ  նա  լավագույնն է  ցանկանում   և   ձգտում  է  որ  նա  ապրի իր  պես    հարմարավետ  և  զվարթ  կյանք  ,  հոգեկան  հավասարակշռությամբ  և  հոգևոր   ուրախությամբ :  Այս  կարող  է լինել  միայն  Իսլամի  ուսմունքի  իրագործման  արդյունք : Ալլահը  ասում է . 

«ՈՎ  գործում  է  առաքինի  արարքներ ,  լինի  կին  թե  տղամարդ ,  երբ  նա  իրական  հավատացյալ  է ,  իրոք ,  նրան  մենք  կտանք  լավ  կյանք  և անշուշտ ,  կվաճարենք  լավ  պարգև, ըստ  նրանց  արարքների  լավագույնի :» (Սուրա  ան-Նահլ  16:97)

Ալլահը  պարզաբանում  է , Նրան  և  Նրա  լուսաբանումներին  չհավատացողների  իրավիճակը : Ալլահն  ասում է .

««Եվ  ով  շրջվում  է  Իմ  Հիշեցումենրից ,  իրոք ,  նրան  կտրվի  ծանր  կյանք  , Մենք  նրան  Հարության  Օրը   կույր  կկենդանացնենք:  Նա  կասի .« Օ,  իմ  Տեր:  Ինչու՞  ես  դու  ինձ  կուրացրել ,  երբ  առաջ  ես  տեսողություն  ունեյի :» Նա ,  Ալլահը  կասի . «  Ինչպես, երբ  Մեր  Այաթները ( ապացույցները ,  վկայությունները ,  դասերը ,  նշանները ,  տարբերակները , լուսաբանումները )  եկան  քեզ  մոտ  և  դու  մերժեցիր ,  և  այսպես  էլ  այս  Օրը  դու  կմերժվես :»» (Սուրա  Տաա-Հաա 20: 124-126)

Ճշմարիտ  Մուսուլմանը   նույնպես  ցանկանում է ,  որ  նրանք  ապրեն  հավիտյան   երջանիկ  Հանդերձյալ  Կյանքում ,  որի  հրճվանքը  երբեք  չի  ավարտվում :  Ալլահն  ասում է .

«Իրոք  նրանք ,   ովքեր  հավատում  են  և  առաքինի  արարքներ  են  գործում ,  կունենան  Ֆիրդուսի  Այգիները , (Դրախտի  բարձրագույն  աստիճանը  ) իրենց   զվարճանքների  համար :  Այնտեղ  նրանք  կբնակվեն  հավերժ:  Նրանք  ոչ  մի  ցանկություն  չեն  ունենա   տեղափոխվել  այնտեղից :» (Սուրա  ալ- Կահաֆ 18: 107-108)

Ավարտը  անխուսափելի է ,  այն  կամ  հավիտենական  երջանկություն  է կամ  զղջում :  Ով  Մահանում  է  անհավատության  մեջ  , նա  կբնակվի  Դժոխքում  հավիտյան : Ալլահը  ասում է .

« Ճշմարիտ  նրանք ,  Գրքի  մարդկանցից  և  բազմաստվածներից,  ովքեր  չհավատացին ,  կբնակվեն   Դժոխքի  Կրակում :  Նրանք  արարածներից  վատագույն   են :»  (Սուրա  ալ-Բայինահ 98: 6)

Իմ  ազնիվ  եղբայրներ  և  քույրեր ,  իրոք  դա  մեծ  օրհնություն  և  պատիվ  է ,  որ  Ալլահը  առաջնորդել  է  ձեզ  առ  Իսլամ  և  փրկել  է  անհավատությունից : Շատերին  չի  տրվել  ուղղորդությունը  գիտակցելու ,  որ  Իսլամը  ճիշտ  կրոն  է  և  կան  շատերը ,  ովքեր  ունեն  այդ ,  բայց  չեն  հետևում  :  Դուք  պետք է  Ալլահին  երախտապարտ  լինեք  այս  բարիքի  և  պարգևի  համար  ,  որով  նա  ձեզ  է  ընտրել  մյուսներից :   Խնդրեք  Ալլահին ,  որ  նա  ձեզ  հաստատուն  պահի  այս  կրոնում ,  մինչ  Նրա  հետ  հանդիպումը :  Ալլահն  ասում է .

««Նրանք  քեզ  լավություն  են  համարում , (Օ,  Մուհամեդ ),  որ  ընդունել  են  Իսլամ :  Ասա. « Մի  հաշվեք  Իսլամը  որպես  ինձ  արած  լավություն :  Ոչ ,  բայց  Ալլահը  ձեզ  բարիք  է  շնորհել ,  որ  առաջնորդել  է  Հավատքի ,  եթե  դուք  իրոք  ճշմարիտ  եք :»» (Սուրա  ալ-Հուջուրաթ 49:17)

Մենք  բոլորս  մարդիկ  ենք  և      անսահման  կարիքը  ունենք  Ալլահի :  Ալլահն  ասում է . «Օ, Մարդկություն , դուք  Ալլահի  կարիքը  ունեք:  Բայց  Ալլահը   Հարուստ  է (կարիքներից  զուրկ) ,  Արժանի  ամեն  փառաբանման :»( Սուրա  ալ-Ֆաատիր 35:15)

Ալլահը  մեր  կարիքը  չունի :  Նրան  ոչ  շահավետ ,  ոչ  էլ   վնասարար  է  մեր  հնազանդությունը  կամ  անհնազանդությունը :  Ալլահն  ասում է .

«Եթե  դու  չես  հավատացել ,  ապա  իրոք,  Ալլահը  քո  կարիքը  չունի : Նա  չի  սիրում  անհնազանդություն   Իր  ստրուկների  համար :  Եվ  եթե  դու   երախտապարտ  ես  (հավատացյալ  լինելով ),  Նա  ուրախ  է  դրանով  քեզ  համար:» (Սուրա  ազ- Զումար 39:7)

Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց  Քուդսի  Հադիթում[1]

««Ալլահն  ասաց. « Օ, Իմ  ծառաներ.  Ես  արգելել  եմ  դուլում  (ճնշում  և  անարդարություն)  Ինձ  համար  և  Ես  արգելել  եմ  ձեզ  համար ,  այսպիսով  մի  ճնշեք  միմյանց : Օ, Իմ  ծառաներ ,  բոլորդ  շեղված  եք ,  բացի  նրանցից ,  ում  ես  եմ  առաջնորդել ,  այսպիսով  փնտրեք  առաջնորդում  Ինձանից  և  Ես  կառաջնորդեմ  ձեզ : Օ,  Իմ  ծառաներ ,  դուք  բոլորդ  քաղցած  եք   և  ես  կկերակրեմ  ձեզ: Օ,  Իմ  ծառաներ  դուք  բոլորդ  մերկ   եք ,  բացի  նրանցից , ում  ես  հագցրել  եմ ,  այսպիսով  փնտրեք  հագուստ  Ինձանից  և  Ես  կհագցնեմ  ձեզ : Օ, Իմ  ծառաներ  դուք  մեղք  եք  գործում  գիշեր  և  ցերեկ  և  ես  ներում  եմ  բոլոր  մեղքերը ,  ասպիսով  փնտրեք  ներում  Ինձանից  և  Ես  կներեմ  ձեզ : Օ,  Իմ  ծառաներ ,  դուք  չեք  հասցնի   վնասել  Ինձ ,  և  դուք  չեք  հասցնի   օգուտ  տալ  Ինձ: Օ,  Իմ  ծառաներ ,  եթե  ձեզանից  առաջինը  և  վերջինը  և  մարդիկ  և  Ջիները[2]  ձեզանից  ,  լինեյին  այնքան  առաքինի  ինչպես  ամենաառաքինի  սիրտը   ձեզանից  յուրաքանչյուրի,  ապա   այդ  չի   մեծացնի  իմ  թագավորությունը   որևէ  այոտա:  Օ,  Իմ  ծառաներ , եթե  ձեզանից  առաջինը  և  ձեզանից  վերջինը  և  մարդիկ  և  Ջիները  ձեզանից  լինեն  այնքան  թույլ ,  որքան  ամենաթույլ  սիրտն  է  յուրաքանչյուրի  ձեր  միջից ,  ապա  այդ  չի  նվազեցնի  Իմ  Թագավորությունը  որևէ  այոտա: Օ,  Իմ  ծառաներ ,  եթե  ձեզանից  առաջինը  կամ  վերջինը ,  մարդկանցից  և  Ջիներից ,  բոլորը  կանգնեյին  միասին  մեկ  վայրում   և  խնդրեյին  Ինձ  և  ես  յուրաքանչյուրին  տայի  ինչ  նա  խնդրում  է ,  ապա   այն  չի  նվազեցնի  Իմ  Պատկանելիքը ,  այնպես   ինչպես   նվազեցնում  է  օվկիանոսը  երբ  ասեղը  մխրճվում  է  այդտեղ :  Օ,  Իմ  ծառաներ  ձեր  արարքներն  են ,  որ  ես  հաշվի  եմ  առնում  և  հետո  փոխհատուցում  եմ  ձեզ :  Այսպիսով ,  նա ,  ով  բարիք  է  գտնում ,  թող  փառաբանի  Ալլահին ,  և  նա ,  ով  ուրիշ  բան է  գտնում ,  թող  միայն  իրեն  մեղադրի :» (Մուսլիմ)

 Ի՞ՆՉՊԵՍ  ՄՏՆԵԼ  ԻՍԼԱՄ.

Իսլամ  մտնելու  և  մուսուլման  դառնալու  համար ,  չկա  հատուկ  կրոնական  ծես  կամ  սովորույթ ,  որը  մարդ  պիտի  իրականացնի ,  ոչ  էլ  հատուկ  վայր  կամ  հատուկ  անձի  ներկայություն : Սա  վկայում  է  այն  փաստը ,  որ  Իսլամը  անմիջական  կապ  է  Իր  Տիրոջ  և  ծառայի  միջև , առանց  որևէ  միջնորդի :   Նույնպես  կարիք  չկա  յուրահատուկ  ջանք գործադրել, մտնելու  Իսլամ ,  նա  պարզապես  պիտի  արտաբերի  մի  քանի  խոսքեր ,  որոնք  հեշտ  են  լեզվով ,  բայց  իմաստով  բավականին  կշիռ  ունեն : Մարդ ,  ով  որոշել  է  դառնալ  Մուսուլման , ասում  է  հետևյալ  խոսքերը ,   որոնք  կոչվում  են «  Շահադաթան :» [3]

«ԱՇ ՀԱԴՈՒ  ԱՆ ԼԱ  ԻԼԱՀԱ  ԻԼԼ ԱԼԼԱՀ ,  ՈՒԱ  ԱՇՀԱԴՈՒ  ԱՆՆԱ  ՄՈՒՀԱՄԵԴԱՆ  ԱԲԴՈՒԼԱՀԻ  ՈՒԱ  ՌԱՍՈՒԼ,  որը  նշանակում  է .  Ես  վկայում  եմ  որ  չկա  ճշմարիտ  աստված  բացի  Ալլահից  և  ես  վկայում  եմ ,  որ  Մուհամեդը  Նրա  ստրուկն  ու  Մարգարեն  է :»

Այս   Իսլամի  դռան  բանալին  է:  Արտաբերողը  խուսափում  է  մյուս  բոլոր  կրոններից  և  հավատքներից ,  որոնք  տարբերվում  են : Այսպիսով,  նա  ստանում  է   իրավունքները ,  որոնք  մյուս  մուսուլմանները  ունեն  և  նա  պարտավոր  է    լրացնել  պարտականությունները ,  որոնք  նրանք  են  լրացնում :   Նրա  ունեցվածքը ,  պատիվը  և  արյունը  դառնում  է  օրհնյալ  և  պաշտպանվող,  բացի  այն  դեպքերից  երբ  իսլամական  Օրենքն  է  միջնորդում:  Ճշմարիտ  է ,  որ  մարդ  համարվում  է  մուսուլման   ըստ  արտաքին  նշանների  ,  բայց  միայն  Ալլահը  գիտի ,  ինչ  կա  իրականում  նրա  սրտում : Սակայն  մարդ  պիտի  հասկանա  Շահադաթանի  իմաստը :

 ՇԱՀԱԴԱԹԱՆ ԼԵ    ԻԼՍՀԱ    ԻԼ_ ԱԼԼԱՀԻ  ԻՄԱՍՏԸ

 Սա  Տաուհիդի[4]  արտահայտություն  է : Ըստ  այս   կոնցեպցիայի   Ալլահը  բերեց  արարածներին  գոյության:  Եվ  ըստ  այս  կոնցեպցիայի  Նա  արարեց  Դրախտը  և  Դժոխքը :  Ալլահն  ասաց.

«Եվ  Ես  արարել  եմ  Ջիներին  և  մարդկանց  միայն  երկրպագելու  Ինձ :» (Սուրա  ադհ-Դհայիրաթ 51:56)

Այս , բոլոր  Մարգարեների  և  Առաքյալների   հավատքն  է ,  որին  նրանք  կոչել  են ,  սկսած  առաջին  մարգարե  Ադամից ,  մինչև  վերջին  մարգարե  Մուհամեդը,  թող  Ալլահի  օրհնությունը   և  Ապահովությունը  լինի  նրանց  բոլորին:  Ալլահն  ասում  է .

«Եվ  մենք  չենք  ուղարկել  ձեզանից  առաջ   որևէ  մարգարե  առանց  նրան  լուսաբանելու  ,  որ  չկա  ուրիշ ,  որը  արժանի  է  երկրպագելու իրավմամբ ,  բացի  Ինձանից ,  այսպիսով  երկրպագեք  և  հնազանդվեք  Ինձ :» (Սուրա  ալ-Անբիյա 10:25).

 ՇԱՀԱԴԱԹԻ  ԻՄԱՍՏՆԵՐԸ

v Այս  գոյությունը  չունի  ուրիշ   Արարիչ,  բացի  Ալլահից :  Ալլահն  ասում է .

« Այսպիսին  է  Ալլահը ,  քո  Տերը:  Լե  իլահա իլլա Հուվա ,  (ոչ  ոքին  իրավունք  չկա  երկրպագելու , բացի  Նրանից ), ամենի  Արարիչը :  Այսպիսով  երկրպագեք  և  հնազանդվեք  Նրան  (Միակին)   և  Նա  Վակիլ  է , (Վստահելի,  Ապահովող  և  այլն)  ամենի:» (Սուրա  ալ- Աննամ  6:102)

v Այս  գոյությանը  չկա  Իրական  Տեր  և  Տիրակալ ,  բացի  Ալլահից [5]:  Ալլահն  ասում  է .

«Իրոք , Նա  է  Արարիչ  և  Պատվիրող:  Օրհնյալ  լինի  Ալլահը ,  ալեմինի  (մարդկության ,  Ջիների  և  ամեն  գոյության  ունեցողի ) Տերը» (Սուրա  ալ- Արաաֆ 7:54)

v Բացի Ալլահից, ոչ  մի  աստված  արժանի  չէ  ծառայելու  և  երկրպագելու:[6]  Ալլահն  ասում է.

« Ոչ  մի  կասկած, իրոք  Ալլահին  է պատկանում  այն  ինչ   երկնքում  և  երկրում  է :  Եվ  նրանք ,  ովքեր  երկրպագում  և  պաշտում  են  ուրիշների ,  բացի  Ալլահից ,  փաստորեն , չեն  հետևում  Ալլահի  զուգընկերներին ,  նրանք  հետևում  են  միայն  վարկածներին  և   նրանք  միայն  հայտնաբերում  են  ստեր :» (Սուրա  Յունուս 10:66)

v Ալլահի  բոլոր  Անունները  և  Ածականները  կատարյալ  և  գերազանց  են :[7]  Նա  վերևում  է  և  զուրկ  է  ամեն  մեղքից  և  թերությունից :  Ալլահն  ասում  է .

«Եվ  (բոլոր)  Ամենագեղեցիկ  Անունները  պատկանում  են  Ալլահին ,  այսպիսով  կոչիր  Նրան  դրանցով   և  լքիր  նրանց  ընկերակցությունը  ,  ովքեր  ստում  կամ  մերժում  են   ( կամ  ասում  են  անվայել  ճառեր  ընդդեմ)  Նրա  Անունները :  Նրանք  կհատուցեն   այնի  համար ,  ինչ  սովորաբար  անում  են : » (Սուրա  ալ- Արաաֆ 7:180)

 ՇԱՀԱԴԱԹԻ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բավական   չէ   ուղղակի  արտաբերել  Շահադաթը ,  որպեսզի  Ալլահը  ընդունի  այն :  Այն  Դրախտի  դարպասների  բանալին  է ,  բայց,  որպեսզի  այն  գործի ,    պիտի  ունենա  ճիշտ  եզրեր:  Շահադաթան   պիտի  ունենա  հետրևյալ  պայմանները ,  որպեսզի  ընդունելի  լինի  Ալլահից :

1.    ԳԻՏԵԼԻՔ.  Մարդ  պիտի  գիտելիք  ունենա  այն  մասին ,  որ  ուրիշ  աստվածներ ,  բացի  Ալլահից ,  որոնց  երկրպագում  են  կեղծ  են ,  այսպիսով  բացի  Ալլահից  իրականում  ոչ  մի  աստված   արժանի  չէ  երկրպագման : Ուրիշ  ոչ  մեկի  չի  կարելի  երկրպագել ,  նույնիսկ  եթե  նա  մարգարե ,  առաքյալ  կամ  հրեշտակ է :  Ալլահն  միակն  է ,  ով  արժանի  է  ամեն  տեսակի  երկրպագման ,  ինչպիսիք  են  աղոթքը , (Սալահ) ,   ուղերձը (Դուա) ,  հույսը ,  զոհաբերությունը ,  երդումները և  այլն :  Նա ,  ով  երկրպագումը  ուղղել է  ուրիշ  մեկին  բացի  Ալլահից ,  քուֆր[8]  է  գործել ,  նույնիսկ  եթե  արտաբերել  է  Շահադաթան :

2. ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ.  Մարդը  պիտի  հաստատակամ  լինի  Շահադաթայում :  Հաստատակամությունը  կասկածի  հակառակն  է ,  այսպիսով  մարդու  համար  չկա  հնարավորություն   կասկածել  իր  հավատքում :  Ալլահն  ասում է .

«Հավատացյալները  միայն  նրանք  են ,  ովքեր  հավատացել  են  Ալլահին  և  Նրա  Մարգարեյին  և  հետո  չեն  կասկածել  և  պայքարել  են  իրենց  ունեցվածքով ,  կյանքով  Հանուն  Ալլահի:  Նրանք  են  ճշմարիտները :» (Սուրա  ալ- Հուջուրաթ 49:15)

3. ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ,  Մարդ  պիտի  ընդունի  Շահադաթանը  լիովին  և  չմերժի  այն : [9]  Ալլահն  ասում  է . ««Իրոք ,  երբ  նրանց  ասում  են « Լե իլահա  իլ Ալլահ , ( չկա  աստված  արժանի  երկրպագման  բացի  Ալլահից) »,  նրանք  լցնում   են  իրենց  հպարտությամբ  և   ժխտում  են  այդ :» (Սուրա  աս- Սաֆֆատ  37:35)

4. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ  ,  հնազանդություն  և  Շահադաթանի  բոլոր  անհրաժեշտություններին  համապատասխան  գործողություններ:[10] Մարդ  պիտի  անի  ամենը ,  ինչ  հրամայել  է  Ալլահը   և  հեռու  մնալ  այն  ամենից ,  ինչ  Նա  արգելել  է :  Ալլահն  ասում  է .

«Նա ,  ով  հղում  է  իր  դեմքը  առ  Ալլահ,  մինչ  դեռ  նա  Մուհսին  է [11] (լավ  արարքներ  գործող ),  ապա  նա  կարծես  բռնել  է  ամենավստահելի  ձեռքը  (Լա  իլահա  իլ  Ալլահ):  Եվ  Ալլահին  է  վերադառնում  որոշման  ամեն  հարց:» (Սուրա  Լուկման 31:22)

5.  ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈւՆ.  Մարդ  պիտի  ճշմարիտ  լինի  շահադայում :[12]  Ալլահն  ասում  է .

«Նրանք  իրենց  լեզուներով  ասում  են  այն , ինչ  չկա  նրանց  սրտերում:» (Սուրա ալ Ֆատահ  48:11)

6.   ԵՐԿՐՊԱԳՄԱՆ  ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ.  Մարդ  պիտի  երկրպագի  և  հնազանդվի միայն  Ալլահին  անկեղծորեն:[13]  Ալլահն  ասում  է .

«Եվ   նրանց  հրամայված  է  երկրպագել  միայն  Ալլահին ,  հետևել   կրոնին  անկեղծորեն  և  պարզ   հանուն  Նրա  ,  հեռանալով  ուրիշ  կրոններից:» (Սուրա  ալ- Բայինահ 98:5)

7. ՍԵՐ.  Մարդ  պիտի  սիրի  Ալլահին ,  Նրա  Մարգարեյին  և  նրա  առաքինի  ստրուկներին :  Նա  պիտի  ատի  և  թշնամություն  ցույց  տա  նրանց  բոլորին ,  ովքեր  թշնամություն  են   ցույց  տալիս  Ալլահին  և  Նրա  Մարգարեյին :  Նա  պիտի  գերադասի  այն ,  ինչ  սիրում  է Ալլահը  և  Նրա  Մարգարեն ,  նույնիսկ  եթե  այն  տարբերվում  է  նրա  ցանկություններից :  Ալլահն  ասում է .

«Ասա,   Եթե  ձեր  հայրերը ,  որդիները ,  եղբայրները ,  կանայք ,  ազգականները ,  ունեցվածքը ,  որը  դուք  վաստակել  եք ,  առևտուրը  ,  որում  դու  վախենում  եք  կորուստից ,  կացարանները ,  որոնցով  դուք  հրճվում  եք  ... ավելի  հաճելի  են  ձեզ  քան  Ալլահը  և  Նրա  Մարգարեն  և  հանուն  Նրա  պայքարելը ,  ապա  սպասեք   մինչև  Ալլահը  կտա  Իր  Որոշումը ,  (պատիժը) :  Եվ  Ալլահը  չի  առաջնորդում  մարդկանց  ,  ովքեր  ֆասիկուն  են   (ապստամբ  և  անհնազանդ  Ալլահին)(Սուրա  ատ- Տաուբահ  9:24)

Շահադայում  նույնպես  կարևոր  է ,  որ  Ալլահը  միակն  է ,  ով  ունի  իրավունք  օրինականացնելու ամեն  ինչ  կապված  երկրպագման ,  մարդկային  հարաբերությունների ,  կառավարման,  հանրային  և  անձնական  խնդիրների  հետ : Որևէ  բան  արգելելը  կամ  անօրինական  համարելը  միայն  Ալլահի  համար  է :  Նրա  Մարգարեները  պարզապես  բացտրել  կամ  լուսաբանել  են  Ալլահի  պատվիրանները :  Ալլահն  ասում  է.

«Եվ  ինչ  Մարգարեն  տալիս  է  քեզ ,  վերցրու  այն ,  և  ինչ  նա  արգելում  է  քեզ ,  զերծ  մնա  դրանից :»  (Սուրա  ալ-Հաշր  59:7)

 ԱԼԼԱՀԻ  ՀԱՆԴԱՊ  ԻՄԱՆԻ[14] (ՀԱՎԱՏՔԻ ) ՊՏՈՒՂՆԵՐԸ

1.  Շահադայի  գիտակցման  և  իրագործման  արդյունքը  այն  է  ,  որ  մարդ  իրեն  ձերբազատում  է  երկրպագել  մարդկությանը  և   երկրպագում  է  միակ  Աստծոն  և  Տիրոջը :  Այս   օգնում  է  դադարել  կախված  լինել  արարածներից լինի  դա  երկրպագման ,    վախի  թե   հույսերի  և  հաճույքների  մեջ :  Ալլահն  ասում  է .

««Ասա. «  Ասա  ինձ  , բաները ,  որոնք  դու  խնդրում  ես  բացի  Ալլահից ,  եթե  Ալլահը  մտադրվել  է  վնասել   ինձ ,  կարո՞ղ  են  նրանք  հեռացնել  Իր  վնասը ,  կամ  եթե  Նա  (Ալլահը)  մտադրվել  է  գթալ  ինձ  համար ,  կարո՞ղ  են  նրանք   հեռացնել  Նրա  Գութը :» Ասա. «  Էական  է  ինձ  համար  Ալլահը ,  Նրան  վրա  են  դնում (հավատացյալները)  իրենց  հույսը :»» (Սուրա  ազ-Զամար  39:38)

2. Սրտի ,  մտքի  և  հոգու  խաղաղություն. Ալլահն  ասում  է .

«Նրանք ,  ովքեր  հավատում  են   (Ալլահի  Միակ  լինելուն  ,  Իսլամական  Միաստվածությանը ),  և  նրանց,   ում  սրտերը  գտնում  են  հանգստություն  Ալլահին  հիշատակելով :  Իրավմամբ ,  Ալլահին  հիշատակելով  սրտերը  հանգստություն  են  գտնում : » ( Սուրա  առ- Ռադ 13:28)

3. Ապահովության  զգացումը ,  որը  կարելի  է  գիտակցել  գիտելիքներով ,  և  այն,  որ  կա  մեկը,  ում  կարելի  է  շրջվել  դժվարության  ժամանակ :  Ալլահն  ասում է .

«Եվ  երբ  վնասը  գալիս  է  ձեզ  մոտ  ծովով ,  նրանց,  ում   բացի  Նրանից   դուք  կանչում  եք   անհայտանում  են ,  բացի  Նրանից ,  (Միայն  Ալլահից) :  Բայց  երբ ,  Նա  ապահով  բերում  է  ձեզ  ափ ,  դուք  շրջվում  եք  (Նրանից) :  Եվ  մարդ  անշնորհակալ  է : » (Սուրա  ալ- Իսրաա 17:67)

4.   Հոգևոր   ուրախություն ,  որը  մարդ  զգում  է  երկրպագելով  Ալլահին : Այն  կապված  է այն  փաստի  հետ ,  որ  նպատակին,  որը  նա   փորձում  է  հասնել  Դրախտ  ,  չի  կարող  իրականանալ  բացի  մահից  հետո :   Դու  տեսնում  ես,  որ  նա   իրականացնում է   իր  նպատակը   բարի  արարքներով ,  ծառայելով  անկեղծորեն  և  միայն  Ալլահին  :  Ալլահն  ասում  է .

««Ասա. « Իրոք  իմ  Սալահը  (աղոթքը) ,  իմ  զոհաբերությունը ,  ապրելը  և  մահը  Ալլահի  համար  է ,  ալեմինի (մարդկության ,  ջիների  և  ամեն  գոյության)  Տիրոջ  համար :  Նա  չունի  զուգընկեր:  Եվ  ինձ  հրամայված  է   և  ես  Մուսուլմաններից  առաջինն  եմ:»»  (Սուրա  ալ- Անաամ  6:162- 163)

5.  Առաջնորդություն  և  Հաջողություն  ,  որը  նվիրված  է  Ալլահից ,  նրանց  ,  ովքեր  հավատում  են  Նրան :  Ալլահն  ասում է .

«... եվ  ով  հավատում  է Ալլահին ,  Նա  առաջնորդում  է  նրա  սիրտը   (առ  իրական  Հավատք  հաստատակամորեն)  և  Ալլահը  ամենի  Գիտակն է :» (Սուրա ատ- Տագաբուն 64:11)

6. Առաքինության  սերը  և  դրա  պրոպագանդան  հանրությանը :  Ալլահն  ասում  է .

«Այսպիսով ,  ով  բարիք  է  գործում  հավասար  ատոմի  քաշի  (կամ  փոքրիկ  մրջյունի)  ,  կտեսնի  այդ:» (Սուրա  ալ- Զիլզալ 99:7)

Մարգարեն Խ.Ա.Ո.Ն  ասաց.

«Իրոք , նա ,  ով  առաջնորդում է  մյուսին  առաքինի  արարքի , նմանվում  է  նրան ,  ով  փաստորեն  արել  է այդ  (այսինքն,  նա  կստանա նույն  պարգևը)(Տիրմիզի )

Ով  ունի  Ալլահի  նկատմամբ  Իման ,  պետք  է  ունենա  Իման  նաև  այն  բոլոր  բաներում ,  որը  Նա  տեղեկացրել  է  մեզ ,  դրանցից  են .

 ԻՄԱՆ  ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ

Հրեշտակների  նկատմամբ  Իմանը ,  նշանակում  է  հավատալ ,  որ  Ալլահի  արարածներից  են  հրեշտակները :  Բացի  Նրանից ,  ոչ  ոք  չգիտի  նրանց  ճշգրիտ  հաշիվը : Նրանք  Անտեսանելիի  աշխարհից  են   և  Ալլահը  արարել  է նրանց  Իրեն  երկրպագելու  և  հնազանդվելու  համար: Նրանք  կրում  են  Ալլահի  հրամանները  տարբեր  բնագավառներում ,  ինչպիսիք  են տիեզերքի  և  արարածների կառավարումը ,  հետազոտումը ,  պահպանումը  և  հսկումը  ,  ըստ  Ալլահի  Կամքի  և  Հրամանի :  Ալլահն  ասում է . 

«Մեսիան ,  Հիսուսը  երբեք  չի   լինի  այսպես   հպարտ  մերժելու,   լինել  Ալլահի  ստրուկ ,  ոչ էլ   հրեշտակները  ,  ովքեր    մոտիկ  են   (Ալլահին) » (Սուրա  ան – Նիսան  4:172)

Հրեշտակները  գործում  են  որպես  պատվիրակներ  Ալլահի ,  Նրա  Մարգարեների  և  մարդկության  միջև :  Ալլահն  ասում է .

«Որը ,  վստահելի  Հոգին  (Ջիբրիիլը ,  Գաբրիելը)  բերել  է  Քո  սրտին (Օ, Մուհամեդ) ,  որ  դու  կարողանաս  լինել  զգուշացնողներից  մեկը , պարզ  արաբերեն  լեզվով :» (Սուրա  աշ- Շուարա 26:193-195)

Ալլահը  արարել  է  նրանց ,  որպեսզի  նրանք  կյատարեն  տարբեր  առաջադրանքներ ,  որոնք  Նա  է  հրամայում :

«Նրանք  վախենում  են  Իրենց  Տիրոջից  և  անում  են  այն ,  ինչ  նրանց  հրամայվում  է:»  (Սուրա ան- Նահլ 16:50)

 Հրեշտակները  զուգընկերներ  չեն ,  ոչ  էլ  մրցակից  Ալլահին :  Նրանք  նաև  Նրա  երեխաները  չեն ,  բայց  պետք  է  նրանց  հարգել  և  սիրել :  Ալլահն  ասում է .

««Եվ  նրանք  ասում  են . «  Ամենահզորը  (Ալլահը)  ունեցել  է  երեխա  (հրեշտակներից) » Փառք  Նրան: Նրանք  (հրեշտակները)  հարգված  ստրուկներ  են :  Նրանք   չեն  խոսում ,  մինչ  Նա  է  խոսում  և  (հետո)  նրանք  գործում  են  ըստ  Նրա  Հրամանին :»» (Սուրա  ալ- Անբիյա 21:26- 27)

Սովորաբար   նրանք  իրենց  ժամանակը  անց  են  կացնում  Ալլահին  երկրպագելով  և  հնազանդվելով ,  փառաբանելով  և  գովաբանելով Նրան : Ալլահն  ասում է .

«Նրանք ,  (այսինքն  հրեշտակները)   փառաբանում  են  Նրա  Փառքը  գիշեր  և  ցերեկ ,  (և ) նրանք  երբեք  չեն  թուլանում  (անել  այդ )(Սուրա ալ- Անբիյա 21:20)

Հրեշտակները  արարված  են  լույսից : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Հրեշտակները  արարված  են  լույսից , Ջիները  արարված  են  անծուխ  կրակի  հուրից  և  Ադամը  արարված  է  այն  բանից , ինչ  նկարագրված  է  ձեզ   (Ղուրանում ,  սև , չոր   կավից)(Մուսլիմ )

Չնայած ,  որ  նրանք  արարված  են  լույսից ,  նրանք  անտեսանելի  են :  Ալլահը  տվել  է  նրանց  ունակություն  փոխելու  իրենց  կերպարանքները  ,  որպեսզի  լինեն  տեսանելի  և  վկայելի :  Ալլահը  տեղեկացնում  է մեզ , որ Ջիբրիիլը  եկել  է  Մարիամի  մոտ  մարդկային  կերպարանքով:

««Նա  տեղադրեց  քող ,  (քողարկելու  իրեն)  նրանցից .  հետո  Մենք  ուղարկեցինք  նրան  Հոգի  մեզանից (Ջեբրիիլ)  և     նա  հայտնվեց  նրա  առջև  տղամարդու  կերպարանքով  ամենայն  հարգանքներով :  Նա  ասաց. «Իրոք ,  ես  ապաստան  եմ  խնդրում  Ամենաբարձրյալից (Ալլահից)  քեզանից ,  եթե  դու իրոք  վախենում  ես  Ալլահից :» (Հրեշտակը  ասաց), « Ես  միայն  Առաքյալ  եմ  քո  Տիրոջից , ( հայտնելու)  քեզ  առաքինի  որդու  պարգևի  մասին :»» (Սուրա  Մարիամ 19:17-19)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ամեն  դեպքում  տեսել  է  Ջիբրիիլին  Ալլահի  արարած  իրական  ձևով :  Նա  ունի  վեց  հարյուր  թև  և  ամբողջ  հորիզոնը  ծածկվում  է  իր  հսկա  ծավալից :

 Ալլահը  մեզ  տեղեկացրել  է  որոշ  հրեշտակների  անունները  և  առաջադրանքները :   Նրանցից  մեկը  Ջիբրիիլն  է  և  նրան  տրված  է  լուսաբանման  առաջադրանքը :  Ալլահն  ասում է .

«Որը  արդար  Ռոհը ((Ջիբրիիլը) (Գաբրիելը))  բերել  է  քո  սրտին (Օ, Մուհամեդ) ,  որ  դու  լինես  զգուշացնողներից  (մեկը)(Սուրա  աս- Շուարա 26:193-194)

Իսրաֆիլը  հրեշտակ  է ,  ում  առաջադրանքն  է  Հարության  Օրը  փչել  շեփորը : Իսկ  Միքայելը  պատասխանատու  է  անձրևի  և  բույսերի  համար :  Նույնպես ,  ամեն   մարդ  ունի  երկու  հրեշտակ , որից  մեկը  արձանագրում  է  առաքինի  արարքները  և  մյուսը  արձանագրում  է  նրա  մեղքերը :  Ալլահն  ասում է . 

«Հիշիր ,  որ  երկու  արձանագրողները  (հրեշտակները)  արձանագրում  են ,  նստելով  իր  աջ  կողմում  և  նրա  ձախ  կողմում : Ոչ  մի  խոսք  կատարյալ  չէ ,  բայց  նրա  հետ  կա  դիտորդ ,  ով  պատրաստ  է  (արձանագրել  այն)( Սուրա  Քայֆ  50:17-18)

 Մահվան  հրեշտակը (Մալեկ ուալ Մաուաթ ) մեկն  է ,  որին  տրված  է  առաջադրանք  մահվան  ժամանակ  վերցնել  մարդկանց  հոգիները :  Ալլահն  ասում է .

««Ասա. « Մահվան  հրեշտակը ,  ով  ձեզ մոտ  է , կվերցնի  ձեր  հոգիները ,  հետո  դուք  կվերադառնաք  ձեր  Տիրոջ  մոտ :»» (Սուրա  աս- Սաջդա 32:11)

Մալիքը ,  հրեշտակ  է ,  ում  տրված  է  Դժոխքի  պահպանման  առաջադրանքը :  Ալլահն  ասում է .

««Եվ  նրանք  կլան . « Օ, Մալիք ,  թող  քո  Տերը  վերջ  դնի  մեզ:» Նա  կասի. « Իրոք ,  դուք  կբնակվեք  հավերժ:»» (Սուրա  ազ- Զուքհրուֆ 43:77)

Ռիդվանը  հրեշտակ  է ,  ով  պատասխանատու  է  Ջեննայի[15] պահպանմանը  և   կան  ուրիշներ ,  ովքեր  պահպանում  են  մարդկանց: Կան  նաև  շատ  ուրիշներ  և  յուրաքանչյուրը  ունի  յուրահատուկ  առաջադրանք :  Որոշները  նշված  են  Ղուրանում  և  Սուննայում [16],  մինչ  ուրիշները  չեն ,  բայց  մենք  պիտի  ունենանք  Իման  նրանց  բոլորի  նկատմամբ : 

 ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ  ԻՄԱՆԻ  ՊՏՈՒՂՆԵՐԸ

 Հրեշտակներին  հավատալով ,  մարդու  օգուտն  է   հետևյալում.

1.Մենք գիտակցում ենք Ալլահի  Հզորությունը ,  Նրա  հնարավորությունը  և  Նրա  Ամենալայն  Գիտելիքները  և  Կամքը :  Նրա  արարածների  հզորությունը  Արարչի  հզորության  ապացույցն  է :

2. Երբ  մուսուլմանը  զգում է ,  որ  կան  հրեշտակներ  մոտիկ ,  ովքեր  դիտում  են  ինչ  է նա  ասում  և  անում , և  որ  ամեն նրա  արարքը   , նրա  կողմն է  կամ  դեմ :  Այս  դեպքում  նա  փորձում  է  ներկայացնել  առաքինի  արարքներ  և  խուսափել  մեղքերից ,  լինի  նա  միայնակ ,  թե  հանրության  մեջ :

3.Մարդ զերծ է մնում նրանց հեքիաթներից և  սնոտիապաշտություններից , ովքեր  չեն  հավատում  Անտեսանելիին :

4.  Մարդ  գիտակցում է  Ալլահի  Գութը ,  որը  Նա  ցուցադրում  է  Իր  առաքինի  ստրուկներին :

 ԻՄԱՆ  ԱԼԼԱՀԻ  ԳՐՔԵՐԻՆ

Իման Ալլահի  Գրքերին ,  նշանակում  է  հավատալ ,  որ  Ալլահը  լուսաբանել  է  աստվածային  գրքերը  Իր  մարգարեներին , տարածելու  մարդկությանը :  Այս  գրքերը  պարունակում  են  միայն  ճշմարտությունը ,  դրանք  չունեն  սուտ :  Այնտեղ  Ալլահի  Միակության  ուղերձն  է , այն ,  որ  չկա  արարիչ ,  կառավարող  և  տեր  բացի  Նրանից ,  և  որ  ամբողջ  երկրպագումը  պիտի  ուղղվի  Նրան ,   և  որ  Նրան  է  պատկանում  ամեն  հոյակապ  Անունները  և   Ածականները :  Նա  նման  չէ  Իր  արարածներին  և  ոչ  ոք  չպիտի  համեմատվի  Նրա  հետ :  Ալլահն  ասում է .

«Իրոք ,  Մենք  ուղարկել  ենք  Մեր  Մարգարեներին  պարզ  ապացույցներով  և  նրանց  հետ  լուսաբանել  ենք   Գրերը  և  Հավասարակշռությունը  (անդարությունը) ,  որ   մարդկությունը  կարողանա  լինել  արդար:» (Սուրա  ալ-Հադիդ 57:25)

Այս  գրքերից  են .

1. ԻԲՐԱՀԻՄԻ  և ՄՈՎՍԵՍԻ  ԳՐԵՐԸ . Ղուրանը  տվել  է հակիրճ  տեսակետ ,  այս  գրքերում  կրոնական  հիմնական  սկզբունքների մասին:  Ալլահն  ասում է .

«Կամ ,  նա  տեղեկացվա՞ծ  չէ ,  թե  ինչ  է  Մովսեսի  Գրերը : Եվ Իբրահիմի  մասին ,  ով  լրացրել  է (կամ փոխանցել)  ամենը ,  (ինչ  Ալլահը  հրամայել  է  նրան  փոխանցել):  Որ  ոչ  մի  մեղքերով  ծանրաբեռնաված  մարդ  չի  կրի  ուրիշի  մեղքերի  ծանրությունը:  Եվ  որ  մարդ  կարող  է  ունենալ  ոչինչ  բացի  նրանից ,  ինչին   նա   ձգտում  է :  Եվ  որ  արարքները  տեսանելի  կլինեն  (Հանդերձյալ  կյանքում) :  Հետո ,  նա  կփոխհատուցվի  լիարժեք  և  լավագույն  փոխհատուցմամբ:» (Սուրա  ան- Նաջմ 53:36-41)

2.  ԹՈՐԱ .  Այն  սուրբ  գիրք է ,  որը  լուսաբանվել  է  Մովսեսին :  Ալլահն  ասում  է .

« Իրոք , Մենք  ուղարկել  ենք  Թորա  (Մովսեսին) ,  այնտեղ  ուղղորդություն  և  լույս  է ,  որով  Մարգարեները ,  ովքեր հնազանդվել  են  Ալլահի  Կամքին ,  դատում  են  Հրեաներին :  Եվ  ռաբբիներին  և  քահանաներին, (չափազանց  դատված  լինելու  Հրեաների  կողմից,  այդ  երկու  մարգարեներից  հետո  Թորայով) ,  քանի  որ  նրանց  էր   վստահված  Ալլահի  Գրքի  պաշտպանոիւթյունը  և  նրանք  վկա  են  դրան :   Ուստի  մի  վախեցեք  մարդկանցից ,  այլ  վախեցեք  Ինձանից (Օ, Հրեաներ)  և  մի  վաճառեք  Իմ  Տարբերակները  չնչին  արժեքով:  Եվ   նա ,  ով  չի  դատում  ըստ  Ալլահի  լուսաբանումների , նա  անհավատ  է :» (Սուրա Ալ- Մաիդա 5:44)

3. ԶԱԲՈՒՐ.  Այն  գիրք է ,  որը  լուսաբանվել  է  Դաուդին (Դավիթին) :  Ալլահն  ասում է .

« ... եվ  Դաուդին Մենք  տվեցինք Զաբուր:» (Սուրա Ան- Նիսաա 4:163)

4. ԻՆՋԻԼ. Այն  Սուրբ  Գիրք  է ,  որը  լուսաբանվել  է  Աիսային  Հիսուսին :  Ալլահն  ասում է .

«Եվ  նրանց  հետքերով, Մենք  ուղարկեցինք  Աիսային, Մարիամի  որդուն , Թորայի  հաստատում ,  որը  եկել  էր  նրանից  առաջ :  Եվ  Մենք,  տվեցինք  նրան  Ինջիլ ,  որում  կար  առաջնորդում  և  լույս  և Թորայի  հաստատում ,  որը  եկել  էր  նրանից  առաջ :  Եվ  առաջնորդում  և  զգուշացում  Ալլահից  վախեցողների  համար: (Սուրա ալ- Մաիդա 5:46)

Եվ մուսուլմանները  պիտի  հավատան ,  բոլոր  Աստվածային  Գրքերին: Մենք  պիտի  հավատանք ,  որ  դրանք  Ալլահից  են ,  բայց նա  չի  առաջարկում  գործել ըստ  դրանց  կամ  հետևել ,  քանի  որ  դրանք  լուսաբանվել  են  որոշակի  ժամանակ  և  որոշակի  մարդկանց  համար :

Ղուրանը  բացատրում  է  Թորայում  և  Ինջիլում  գտնվող  որոշակի  ուսմունքներ :  Ալլահն  ասում  է ,  որ  այդ  ուսմունքներից  են  Մուհամեդի  մարգարեությունը :

«... եվ  Իմ  Գութը   պարուրեց  ամեն  ինչ :  Այդ  (Գութը)  Ես  կկարգեմ  նրանց ,  ովքեր  Աստվածավախ   են  և  տալիս  են  Զաքյաթ,  և  նրանց ,  ովքեր  հավատում  են  Մեր  այաթներին : Նրանց ,  ովքեր  հետևում  են  Մարգարեյին ,  Առաքյալին ,  ով  չէր  կարող  ոչ  կարդալ  ,  ոչ  գրել  (Մուհամեդ) ,  ում  մասին գրված  գտել  են   Թորայում  և  Իջիլում ,  նա   հրամայում  է նրանց  ամեն  բարի  արարքներ  և  արգելում  է  ամեն  տեսակի  չարիք  ,  նա  թույլատրում  է  նրանց  ինչպես  օրինական , ամեն  բարիք  և  թույլատրելի  բաներ   և  արգելում  է  նրանց,  ինչպես  անթույլատրելի,  չարիք  և  անօրինական  բաներ ,  նա  ազատում  է  նրանց  իրենց  ծանր  բեռերից   ( Ալլահի  Ուխտով)   և  շղթաներից ,  որոնք  նրանց  վրա  են :» (Սուրա  ալ- Արաաֆ 7:156)

5. ՍՈՒՐԲ  ՂՈՒՐԱՆԸ. Մարդ  պիտի  պահպանի  հետևյալ  հավատքները  կապված  դրա  հետ .

Ա.   Մարդ  պիտի  հավատա ,  որ  Ղուրանը Ալլահի  ճշգրիտ   և  գրական   Խոսքն է ,  որը  Ջիբրիիլը   բերել  է  Մուհամեդին   պարզ   արաբերեն  լեզվով :  Ալլահն  ասում է .

«Որը  առաքինի  Հոգին (Ջիբրիիլը) , (Գաբրիելը))  բերել  է  ներքև , առ  քո  սիրտ (O, Մուհամեդ) ,  որ  դու  կարողանաս   լինել  զգուշացնողներից  մեկը , Պարզ  Արաբերեն  լեզվով :» (Սուրա  աս- Շուարրա  26:193-195)

Բ. Մարդ պիտի  հավատա ,  որ  Ղուրանը  աստվածային  Գրքերից  վերջինն է ,  որը  հաստատում  է  նախորդ  գրքերի  և  ուղերձների  ճիշտ  լինելը,  Ալլահի  Տաուհիդը  և  Միայն  Նրան  երկրպագելու  պարտավորությունը : Ալլահը  Ղուրանով  չեղյալ  է  հայտարարում ,  բոլոր  նախորդ  գրքերը :  Ալլահն  ասում է .

«(Այդ) Նա է,  Ով  ուղարկել  է  քեզ (Օ, Մուհամեդ  Գիրքը) Ղուրանը  ճշմարտությամբ ,  հաստատելով ,  ինչ եկել է  քեզանից  առաջ :  Եվ  Նա  ուղարկել  է  Թորան  և  Ինջիլը : Մի ժամանակ ,  ինչպես  պաշտպանություն  մարդկությանը :  Եվ  Նա  ուղարկեց  Ֆուրկանը  (Դատաչափ)   դատելու  (ճշտի  և  սխալի  (այս  Ղուրանը)):» (Սուրա  Աալի  Իմրան 3:3-4)

Գ.  Մարդ  պիտի  հավատա ,  որ  Ղուրանը  պարունակում է  բոլոր  ատվածային  ուսմունքները :  Ալլահն  ասում է .

«Այս  օրը ,  ես  կատարյալ  եմ դարձրել  ձեր  կրոնը  ձեզ  համար ,  լրացրել  եմ  Իմ  Գութը  ձեզ  և  ընտրել  եմ  Իսլամը  ձեզ  համար  ինչպես  կրոն:» (Սուրա  ալ- Մաիդա 5:3)

Դ. Մարդ  պիտի  հավատա ,  որ  այն   ուղարկվել  է  համայն  մարդկությանը  ,  այլ  ոչ  թե  որոշակի  ազգին  կամ  որոշակի  ժամանակ ,  ինչպես  նախորդ  երկնային  գրքերը :  Ալլահն  ասում է .

«Եվ  Մենք  ուղարկել  ենք  քեզ( Օ, Մուհամեդ)  ամբողջ  մարդկությանը  , ինչպես  ավետաբեր  և   զգուշացնող  ,  բայց  մարդկանց  մեծամասնությունը  չգիտեն:» (Սուրա  Սաբա 34:28)

Ե. Մարդ  պիտի  հավատա ,  որ  Ալլահը  պաշտպանել  է  Ղուրանը  ամեն  տեսակի  խեղաթյուրումներից ,  լինեն  դրանք  լրացումներ , ջնջումներ  կամ  փոխարինումներ : Ալլահն  ասում է .

«Իրոք ,  Մենք  Ինքներս  ենք  ,  ով  ուղարկել  է  Հիշեցում (Ղուրան)  և  ճշմարիտ ,  Մենք ենք , ով  կշատպանի  այն  (աղավաղումներից)(Սուրա  ալ- Հիջիր 15:9)

 ԱԼԼԱՀԻ  ԳՐՔԵՐԻՆ  ՀԱՎԱՏՔԻ  ՊՏՈՒՂՆԵՐԸ

Ալլահի  գրքերին  հավատքը ,  ունի  հետևյալ  շահեկան  արդյունքները.

1.Մարդ  գիտակցում է  Ալլահի  Գութն  ու  Սերը ,  որը  Նա  ունի  Իր  ստրուկների  նկատմամբ,  որի  ապացույցն  է , այն, որ  Նա  ուղարկել  է  նրանց  գրքեր ,  որոնք  առաջնորդում  են    ուղղու ,    տանող   առ  Նրա  Գոհունակությունը :  Նա  թույլ  չի  տալիս  նրանց  տատանվել  կասկածներում ,  թողնելով  որ  Շեյթաանը [17] կամ  նրանց  ցանկությունները  խլի  նրանց  հեռու :

2. Մարդ  գիտակցում  է Ալլահի  Իմաստությունը  այն  բանում ,  որ  Նա  թույլատրելի  է  դարձրել  ամեն  ազգի այն ,  ինչ համապատասխանում  է  նրանց  կարիքներին  և  պայմաններին: 

3. Տարբերել  հավատացյալներին  ,  ովքեր  ճշմարիտ  են  իրենց  հավատքում մյուսներից ,  քանի  որ    նրանք ,  ովքեր  հավատում  են  իրենց   Գրքին ,պիտի   հավատան  մյուս  Աստվածային  Գրքերին ,  որոնք  մարգարեացել  են : 

4.Ինչպես  բազմապատկում  բարի  արարքների ,  նրանք  ովքեր  հավատում  են  իրենց  իսկ  Գրքերի  և  որպես  լրացում  Ալլահի  Գրքերին ,  որոնք  եկել  են  հետո ,  կստանան  կրկնակի  պարգև :  Ալլահն  ասում է.

««Նրանց ,  ում  Մենք  տվել  ենք  Գրեր ( այսինքն  Թորա  և  Ինջիլ)  դրանից  առաջ ,  նրանք  հավատում  են  դրան (Ղուրան) :  Եվ  երբ  այն  կարդում  են  նրանց  ,  նրանք  ասում  են . «  Մենք  հավատում  ենք : Իրոք ,  այն  ճշմարտություն է մեր  Տիրոջից :  Իրոք , նույնիսկ  դրանից  առաջ ,  մենք  այն  մարդիկ  ենք ,  ովքեր  ենթարկել  են  իրենց  Ալլահին  Իսլամում ,  ինչպես  մուսուլմաններ  (ինչպես 'Աբդուլլահ իբն Սալլամը  և  Սալլամ ալ- Ֆարիսին և  այլն ):'  Նրանց  կտրվի  կրկնակի  պարգև ,  որովհետև  նրանք  համբերատար են  և   փոխել  են  չարիքը  բարիքի  և  վատնել  են  (բարեգործության  մեջ) այն ,  ինչ  Մենք  առաջարկել  ենք  նրանց:»» (Սուրա  ալ-Քասաս 28:52-54)

 ԻՄԱՆ  ԱԼԼԱՀԻ  ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ

Ունենալ  Իման  Ալլահի  Մարգարեներին,  նշանակում  է  հավատալ ,  որ  Ալլահը  ընտրել  է  մարդկանց  միջից  լավագույներին ,  ինչպես  մարգարեներ ,  որոնց  Նա  ուղարկել  է  Իր  արարածներին  հատուկ  օրենսդրությամբ:  Նրանք  պիտի  երկրպագեն  և  հնազանդվեն  Ալլահին  և  հաստատեն  Իր  Կրոնը  և  Իր  Տաուհիդը ,  Իր Գերիշխանությունը , Երկրպագումը ,  Անունները  և  Ածականները : Նա  հրամայեց  Իր  մարգարեներին  հաստատել  իր  ուղերձը  մարդկանց ,  այնպես ,  որ  նրանք  ոչ  մի  ապացույց  չունենան   Նրա  դեմ,  կամ  պատճառաբանումներ  անհնազանդության այն  բանից  հետո ,  ինչ  Նա  ուղարկել  է  նրանց : Նրանք  տալիս  են  ավետիս  Ալլահի Գոհունակության  և  Նրա  Դրախտի ,  նրանց  համար  ,  ովքեր  հավատացել  են  նրանց  և  ուսմունքին  և  տալիս  են  զգուշացում  Ալլահի  Բարկության  և  Պատժի   նրանց ,  ովքեր  չեն  հավատացել   նրանց  և  ուսմունքին:

«Եվ  Մենք  ուղարկել  ենք  Մարգարեներին,  ինչպես  ավետաբերներ  և  զգուշացնողներ: Այսպիսով, ով  հավատում  է  և  բարիք  է  գործում ,  նրանց  չի  մոտենա  վախ ,  ոչ  էլ  տխրություն : Բայց  նրանց ,  ովքեր  մերժել  են  Մեր  Այաթները ( տարբերակները ,  նշանները ,  ապացույցները)  տանջանքը  կմոտենա  նրանց իսկ  անհավատության  համար:» (Սուրա  ալ- Անաամ 6:48-49)

Կան  շատ  մարգարեներ  և  առաքյալներ :  Ոչ  ոք  չգիտի  նրանց  իրական  հաշիվը ,  բացի  Ալլահից : Ալլահն  ասում է .

«Եվ ,  իրոք Մենք  ուղարկել  ենք  Մարգարեներ  քեզանից  առաջ (Օ, Մուհամեդ ): Նրանց  մի  քանիսի  պատմությունները  Մենք  լուսաբանել  ենք  քեզ  և  որոշների պատմությունները   չենք  լուսաբանել :» (Սուրա ալ- Ղաֆիր 40:78)

Մարդ  պիտի  հավատա  նրանց  բոլորին և  , որ  նրանք  չեն  եղել  գերէակներ, այլ  անկեղծ  և  ճշմարիտ  մարդիկ  իրենց  էությամբ:  Ալլահն  ասում է .

«Եվ Մենք  ուղարկել  ենք  քեզանից  առաջ  (Օ,  Մուհամեդ)  տղամարդկանց ,  ում  Մենք  ոգեկոչել  ենք ,  այսպիսով   հարցրու  Հիշեցման  մարդկանց , (Գրերի) ,  եթե  դու  չգիտես :  Եվ Մենք  չենք  արարել  նրանց  (մարգարեներին)  մարմիններով ,  որոնք  չեն սնվում ,  ոչ  էլ  նրանք  անմահ  են : » (Սուրա  ալ- Անբիյա 21:7-8)

Նրանք  չունեն  Ալլահին  բնորոշ  բնութագիր: Նրանք  չեն  կարող ,  ոչ  շահույթ  տալ ,  ոչ  էլ  վնաս  պատճառել : Նրանք  չունեն  որևէ  իշխանություն  տիեզերքի  վրա ,  ոչ  էլ  կարող  են  ցանկալի  որևէ  բան  անել   դրա  հետ ; Նրանք  չեն  կարող  անել  այն ,  ինչ  Ալլահն  է  ի  վիճակի  :  Ալլահն  ասում է .

««Ասա (Օ, Մուհամեդ) . « Ես չունեմ  իշխանություն  շահ  տալու կամ  վնասելու  ինձ ,  բացի  եթե  Ալլանը  ցանկանա :  Եթե  ես  ունենայի  Անտեսանելիի  Գիտելիքները ,  ես  կապահովեյի  ինձ  համար  ունեցվածք  և  ոչ  մի  վնաս  չէր  մոտենա  ինձ :»» (Սուրա ալ- Արաաֆ 7:188)

Եթե  մարդ  հավատում է  ոչ  բոլորին,  այլ  միայն  որոշներին ,  ապա  նա  քուֆր  է գործել ,  որը  Իսլամից  դուրս  է :  Ալլահն  ասում է .

««Իրոք ,  ովքեր  չեն  հավատացել  Ալլահին  և  Նրա  Մարգարեներին  և  ցանկացել  են  տարբերություններ  դնել  Ալլահի  և  Նրա  Մարգարեների  միջև  ասելով «Մենք  հավատում  ենք  որոշներին » և   ցանկացել  են  որդեգրել  ուղղի ,  որը  գտնվում  է  դրանց  միջև :  Նրանք  անհավատների   ճշմարտության  մեջ  են :  Եվ  Մենք  պատրաստել  ենք  անհավատներին  ստորացուցիչ  պատիժ :»» ( Սուրա ան- Նիսաա 4:150-151)

 Մարգարեների  մեջ  կան  որոշներ ,  որոնց  Ալլահը  կոչում  է 'Ուլուլ –'Ազմ',[18]  կամ 'նրանք ,  ովքեր  ունեն  ուժեղ  վճռականություն :' Նրանք  Մարգարեներից  ուժեղագույններն  էին ,  ովքեր  կրում  էին  ուղերձը ,  հաստատելով  իրենց  մարդկանց  մեջ  և  լինելով  համբերատար  և  ամուր  իրենց  ուղերձում :  Նրանք  էին Նուհը (Նոյը) , Իբրահիմը (Աբրահամը) , Մուսան (Մովսեսը) , Այիսան (Հիսուսը)  և Մուհամեդը ,  թող  Ալլահի  Ապահովությունը  և  Գութը  լինի  նրանց  վրա :

Առաջին  մարգարեն  Նուհն (Խ.Ա.Ո.Ն)  էր: Ալլահն  ասում  է .

«Իրոք ,  Մենք  որգեկոչել  ենք  քեզ  (Օ, Մուհամեդ) ,  ինչպես  Մենք  ոգեկոչել  ենք  Նուհին (Նոյին)  և  մարգարեներին,  ովքեր  եկել  են  նրանից  հետո:»  (Սուրա  ան-Նիսաա 4:163)

Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն)  վերջին  մարգարեն  է , և  ոչ  մի  ուրիշ  մարգարե  չի  գա  նրանից  հետո ,  մինչ  Վերջին  Օրը :  Ալլահն   ասում է .

«Մուհամեդը ձեզանից  ոչ  մեկի  հայրը  չէ ,  բայց  նա Ալլահի  Մարգարեն է  և  Մարգարեներից  վերջինը :» (Սուրա  ալ- Ազաաբ 33:40)

Մուհամեդի  կրոնը  ավարտուն  տեսքի  բերեց  Ալլահի   ուղերձը  մարդկությանը ,  և  այն  իր  մեջ  պարունակում  էր  բոլոր  կրոնները ,  որոնք  նախորդել  էին : Այն  ճշմարտության  ավարտուն  և  վերջնական  կրոնն է,  որին  պարտադիր  պիտի  հետևել  և  այն  այդպիսին  կլինի  մինչ  Վերջին  Ժամը :

 Ո՞Վ  Է  ՄՈՒՀԱՄԵԴԸ .

Նրա  անունն է  Մուհամեդ  բին[19]  Աբդուլլահ  բին  Աբդուլ –Մութալիբ  բին  Հաշիմ  և  նրա  քունյան[20]  է  Աբդուլ  Քասիմ:  Նա  արաբական  Քուրեյշ  տոհմից  էր ,  որի  նախորդները  հասնում   են  մինչև  Ադնան:  Ադնանը  Իսմայիլի (Խ.Ա.Ո.Ն)   զավակներից  մեկն  էր ,  ով  մարգարե  և  Իբրահիմի ( Խ.Ա.Ո.Ն)  Ալլահի  Խալիլի [21]  որդին  էր:   Մարգարեն(Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Իրոք ,  Ալլահը  ընտրել  է Քինան  տոհմը  Իսմայիլի  զավակների  մյուս  տոհմերից ;  Նա  ընտրել է  Քուրեյշներին , Քինաանի  մյուս  տոհմերից ; Նա  ընտրել  է  Բանու  Հաշիմը,  Քուրեյշների  մյուս  ընտանիքներից; և Նա  ընտրել է   ինձ , Բանու  Հաշիմներից :» (Մուսլիմ)

 Նա  ստացավ  Ալլահից  իր  առաջին  լուսաբանումը  քառասուն  տարեկան  հասակում  և  դրանից  հետո  մնաց  Մեքքայում  տասներեք  տարի ,  կոչելով  Ալլահի Տաուհիդի :  Հետո  նա  արտագաղթեց Մեդինա , և  կոչեց  այնտեղի  բնակիչներին  առ  Իսլամ:  Նրանք  ընդունեցին  այն :  Այնտեղ  Ալլահը  լուսաբանեց  մնացած  օրենքները :  Նա  գրավեց  Մեքքան  իր  արտագաղթից  ութ  տարի  հետո  և  Ալլահը  վերցրեց  նրա  հոգին  վաթսուն  եթեք  տարեկան  հասակում ,  ամբողջ  Ղուրանի  լուսաբանումից  հետո  : Ամբողջ  օրենքները  լուսաբանված  էին , կայացած  և  կատարյալ ,  և  արաբ  ազգի  մեծամասնությունը  ընդունել  էր  Իսլամ:

 ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ   ՀԱՆԴԵՊ   ԻՄԱՆԻ  ՊՏՈՒՂՆԵՐԸ .

 Ալլահի  Մարգարեներին  հավատքը  ,տալիս  է  հետևյալ  շահը.

1. Մարդ  գիտակցում  է Ալլահի  Գութն  ու  Սերը  դեպի  Իր  ստրուկները  և  առ  այն,  որ  Նա  ուղարկել  է  նրանց  Իր  Մարգարեներին ,  հաստատելու  Իր  կրոնը  և  որպես  օրինակ   ցուցադրելու,  ինչպես  պիտի  այն  իրականացվի  , գործի  և  պրոպագանդվի:

2. Տարբերել  հավատացյալին  իր  ճշմարիտ  հավատքում  մյուսներից : Պարտադիր  է  այն  մարդու  համար ,  ով  հավատում է  իր  Մարգարեյին, հավատալ  մյուս  Մարգարեներին ,  ովքեր  մարգարեացվել  են  իրենց  գրքերում :

3. Որպես  բարի  արարքների  բազմապատկում  նրանց  համար ,  ովքեր  հավատում  են  իրենց  իսկ  մարգարեներին  և  որպես  լրացում  հավատում են,  որ  Ալլահի  Մարգարեները ,  ովքեր  եկել  են  նրանից  հետո ,  կստանան  կրկնակի  պարգև :

 ԻՄԱՆ  ՎԵՐՋԻՆ  ՕՐՎԱ  ՆԿԱՏՄԱՄԲ

Ունենալ  Իման  Վերջին  Օրվան ,  նշանակում  է  հավատալ ,  որ  այս  աշխարհի  կյանքը  մի  օր  կավարտվի:  Ալլահն  ասում է .

«Ամեն  ինչ  նրա  վրա , (երկրի)  կանհայտանա :» ( Սուրա  առ-Ռահմաան 55:26)

Երբ  Ալլահը  ցանկանա ,  որ  այս  աշխարհի  վերջը  գա , Նա  կհրամայի  և  Իսրաֆիլ  հրեշտակը  կփչի  շեփորը :  Այդ  պահին ,  ամենը  երկնքում  և  երկրի  վրա  կանհայտանա ,  բացի , ում  Ալլահն  է  ցանկանում  մնալ :  Հետո , Նա  կհրամայի  հրեշտակին  կրկին  փչել   և  այդ  ժամանակ , բոլոր  մարդիկ  վեր կկենան  իրենց  գերեզմաններից ,  կենդանի  և  իրենց  մարմիններում :  Բոլորը   աշխարհի  տարբեր  վայրերից ,  սկսած  Ադամի  ժամանակվանից  ,մինչ  ժամանակի  վերջ : Նրանք  հարություն  կառնեն :  Ալլահն  ասում  է .

«Եվ  շեփորը  կփչվի  և  բոլորը  ,  ովքեր  երկնքում  են  և  բոլորը  ,  ովքեր  երկրում են   կավիրվեն  և  կմահանան ,  բացի  նրանից ,  ում  Ալլահն  է  ցանկանում :  Հետո  կփչվի  երկրորդ  անգամ  և  նրանք  կկանգնեն  և  կսպասեն:» (Սուրա  ազ- Զումար 39:68)

Ունենալ  Իման  Վերջին  Օրվա  նկատմամբ ,  նշանակում  է  ունենալ  Իման  ամենին,  ինչ  Ալլահը  և  Նրա  Մարգարեն  տեղեկացրել  են  մեզ , թե  ինչ  կլինի  մահվանից  հետո :  Այս  բաներից  են .

1. ՀԱՎԱՏԱԼ  ԲԱՐԶԱԽԻ  ԿՅԱՆՔԻՆ .  Այս  կյանքը  ժամանակահատված   է  մահից  մինչև  Վերջին  Օրը :  Այնտեղ  հավատացյալը  կապրի  հաճույքներով  լի  կյանք ,  մինչ  մերժող  անհավատը  կպատժվի :  Ալլահն  ասում է .

««Կրակը ,  նրանք  բացահայտում  են ,  առավոտ  և  կեսօր  և   Օրը ,  երբ  Ժամը  կհաստատվի ,  (այն  կասի  հրեշտակներին) .« Պատճառեք ,  որ  Փարավոնի  մարդիկ  մտնեն  դաժան  տանջանք:»» (Սուրա  ալ- Ղաաֆիր 40:46)

2. ՀԱՎԱՏԱԼ  ՀԱՐՈՒԹՅԱՆԸ .  Այս ,  Օր  է ,  երբ  Ալլահը  հարություն  կտա   բոլոր  արարածներին   մերկ ,  ոտաբոբիկ  և  առանց  թլպատման ,  այնպես  ինչպես նրանք  ծնվել  են : Ալլահն  ասում է .

««Անհավատները  սխալմամբ  կարծում  են ,  որ  նրանք  երբեք  հարություն  չեն  առնի   (հաշիվ  տալու  համար) :  Ասա, « Այո, Իմ  Տիրոջով ,  դուք  անշուշտ  հարություն  կառնեք ,  հետո  ձեզ  կտեղակացնեն  (և  կփոխհատուցեն ) այնի  համար ,  ինչ  դուք  արել  եք  և  սա  հեշտ  է  Ալլահի  համար:»» (Սուրա  ատ- Տագաբուն 64:7)

3.ՀԱՎԱՏԱԼ  ՀԱՎԱՔԻՆ .  Ալլահը  կհավաքի  բոլոր  արարածներին  միասին  և  կկանչի  նրանց   հաշվի : Ալլահն  ասում է .

«Եվ  (հիշիր ), այդ  Օրը  Մենք  լեռները  կփոշիացնենք  ( ինչպես  փոշու  ամպեր)  և  դուք  կտեսնեք  երկիրը  ինչպես   հարթություն  և  Մենք  կհավաքենք  նրանց  բոլորին ,  որպեսզի  նրանցից  ոչ  ոք  չմնա  ետևում :» (Սուրա  ալ-Քահֆ 18:47)

4. ՀԱՎԱՏԱԼ , ՈՐ  ՄԱՐԴԻԿ  ԿԿԱՆԳՆԵՆ  ԱԼԼԱՀԻ  ԴԻՄԱՑ . Ալլահն  ասում է .

««Եվ  նրանք  կկանգնեն  քո  Տիրոջ  դիմաց  (շարքերով  ) և  Ալլահը  կասի. «Հիմա  իրոք,  դուք  եկել  եք  Մեզ  մոտ ,  ինչպես  Մենք  արարել  ենք  ձեզ  առաջին  անգամ:»» (Սուրա  ալ-Քահֆ 18:48)

5. ՀԱՎԱՏԱԼ,  ՈՐ  ՎԵՋՈՒՅԹՆԵՐԸ  ԿՎԿԱՅԵՆ . Ալլահն  ասում է .

««Մինչ , նրանք  կհասնեն  այն (Դժոխք) ,  նրանց  լսողությունը ,  (ականջները ) և  նրանց  աչքերը  և  նրանց  մաշկը  կվկայեն  նրանց  դեմ ,  թե  ինչ էին  նրանք  սովոր    անել: Եվ  նրանք  կասեն  իրենց  մաշկին . «Ի՞նչու  ես  դու  վկայում  մեր   դեմ:» Նրանք  կասեն. « Ալլահը  մեզ  պատճառել   է  խոսել ,  Նա  պատճառ  է հանդիսացել ,  որ  ամեն  ինչ  խոսի   և  Նա  արարել  է  քեզ  առաջին  անգամ   և  Նրան  ես  դու  վերադառնալու:» Եվ  դուք  չեք  թաքցնի   (ձեզ  աշխարհում ),  մինչ   ձեր  ականջները  և  ձեր  աչքերը  և  ձեր  մաշկը  վկայում  է  ընդդեմ  ձեզ ,  բայց  դուք  կարծում  էիք ,  որ  Ալլահը  շատ  չգիտի ,  այն  մասին ,  ինչ  դուք  անում  էիք:»» (Սուրա  ալ- Ֆասիլաթ 41:20-22)

6. ՀԱՎԱՏԱԼ  ՀԱՑՄԱՆԸ . Ալլահն  ասում է .

««Բայց  կանգնեցրու  նրանց ,  իրոք  նրանք  պիտի  հարցվեն : « Ի՞նչ  է  կատարվում  ձեզ  հետ :  Ինչու՞  դուք  չեք  օգնում  միմյանց  ,  ինչպես  սովոր  էիք  անել  աշխարհում :» Ոչ,  բայց  այդ  Օրը  նրանք  կհանձնվեն:»» (Սուրա  աս- Շաաֆաաթ 37:24-26)

7. ՀԱՎԱՏԱԼ  ՍԻՐԱՏԻՆ   և  որ  բոլորը  պիտի  անցնեն  նրա  վրայով:[22] Ալլահն  ասում է .

«Ձեզանից  ոչ  ոք  չի  մնա ,  ով  չի  անցնի  դրա  վրայով  (Դժոխք ),  այս  ձեր  Տիրոջ  հետ  հրամանագիր  է ,  որը  պիտի  լրացվի:» (Սուրա  Մարիամ  19:71)

8. ՀԱՎԱՏԱԼ , ՈՐ  ԱՐԱՐՔՆԵՐԸ  ՉԱՓՎՈՒՄ  ԵՆ  ԿՇեՌՔՈՎ .  Ալլահը  կկանչի  մարդկանց  հաշվի  և  կվճարի  նրանց  արարքների  իրական  արժեքը :  Նա  կպարգևատրի  նրանց ,  ովքեր  հաջողակ  են  եղել  նրանով, ինչին  արժանացել  են ,  ըստ  իրենց  բարի  արարքների ,  Իմանի , մարգարեներին  հետևելով :  Եվ Նա  կպատժի  նրանց ,  ովքեր  չարիք  են  գործել ,  ինչպես  վճար  իրենց  գործած  չարիքի ,  անհավատության  և  մարգարեներին  անհնազանդության : Ալլահն  ասում է .

«Եվ  Հարության  Օրը  Մենք   արդարության  հավասարակշռություն  կհաստատենք,  որից  հետո ,  ոչ  ոք  չի  վերաբերվի  անարդար  որևէ  բանում :  Եվ  եթե  կա  մանանեխի  հատիկի չափով  կշիռ ,  Մենք  կբերենք  այդ :  Եվ   արդյունավետ  ենք  Մենք   հաշվում :» (Սուրա  ալ- Անբիյա 21:47)

9. ՀԱՎԱՏԱԼ  ԳՐՔԵՐԻ  և  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՆՁՆՄԱՆԸ .  Ալլահն  ասում է .

« Հետո ,  նա ,  ում  կտրվի  Իր  Գիրքը  աջ  ձեռքով  ,  անպատճառ    կստանա  հեշտ  հաշիվ :  Եվ  նա  կվերադառնա  իր  ընտանիք  ուրախությամբ :  Բայց ,  նա ,  ում  կտրվի  իր  Գիրքը  մեջքի  ետևից  ,  նա  կաղերսի  (իր)  կործանումը :  Եվ  նա  կմտնի  այրվող  Կրակը  և  կճաշակի  դրա  այրոցը :» (Սուրա  ալ- Ինշիկակ 84:7- 12)

10. ՀԱՎԱՏԱԼ , ՈՐ  ՄԱՐԴԻԿ  ԿՊԱՐԳևԱՏՐՎԵՆ  կամ  Ջեննայով ,  կամ  Դժոխքով  հավիտյան ,  որը  երբեք  չի  ավարտվի :  Ալլահն  ասում է .

«Իրոք,  նրանք ,  ովքեր  չեն  հավատում , Գրքի  մարդկանցից (Հրեաները  և  Քրիատոնյաները ) և  մուշրիկունները ( բազմաստվածները),  կբնակվեն  Դժոխքի  Կրակներում :  Նրանք  վատագույն  արարածներն  են :  Իրոք,  նրանք ,  ովքեր  հավատացել  են  և  բարի  արարքներ  են  գործել  արարածներից  լավագույններն  են : Նրանց  պարգևը  իրենց  Տիրոջից  Դրախտն  է , Ադն (Եդեմը) (Հավերժության  Այգիները) ,  որոնց   միջով  գետերն  են  հոսում :  Նրանք  կբնակվեն  այնտեղ  հավերժ,  Ալլահը  գոհ  կլինի  նրանցից   իսկ  նրանք  Նրանից :  Այդ  նրանց  համար է ,  ովքեր  վախենում  են  իրենց  Տիրոջից:» (Սուրա  ալ- Բայինա 98:6-8)  

11. Հավատալ  Հաուդին[23], Բարեխոսությանը[24]  և  բոլոր  ուրիշ  բաներին ,  որոնց  մասին  Ալլահի  Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) տեղեկացրել  է  մեզ :

 ՎԵՐՋԻՆ  ՕՐՎԱ  ԻՄԱՆԻ  ՊՏՈՒՂՆԵՐԸ.

Հավատալով  Վերջին  Օրվան ,  մարդ  շահում է  հետևյալում.

1.Պատրաստվելու  այդ  Օրվան ,  շարունակելով  գործել  բարիք  և  մրցակցել  դրանում ,  հուսալ  պարգև  և  խուսափելով  մեղքերից  ,  վախենալով  Ալլահի  պատժից:

2. Համոզել  հավատացյալներին ,  որ  այն, ինչ  նրանք  թողնում  են  կյանքի  հաճույքներից,  կփոխարինվի  Հանդերձյալ  կյանքում  ավելի  լավ  բանով:

3.  Տարբերել  հավատացյալին  իր  հավատքում  մյուսներից :

 ԻՄԱՆ  ՔԱԴԱՅՈՒՄ  և  ՔԱԴԱՐՈՒՄ [25]

Ունենալ  Իման  Քադայում  և  Քադարում  նշանակում  է  հավատալ ,  որ  Ալլահը  միշտ  գիտի[26]  ամեն  ինչ  լինելուց  առաջ  և  հետո : Նա  հետո  բերեց  նրանց  գոյության , ըստ  Իր  Գիտելիքի  և  Չափանիշների :  Ալլահն  ասում է .

«Իրոք,  Մենք  արարել  ենք  ամենը  Քադարով:» (Սուրա  ալ- Քամար 54:49)

Տիեզերքում կատարված  ,  կատարվող   է  և  կատարվելիք ամեն  բան ,  հայտնի  է Ալլահին  իրականանալուց  առաջ : Հետո  Ալլահն  այն  կյանքի է կոչում ,  ըստ  Իր  Կամքի  և  Չափանիշների :  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Մարդ  Մուսուլման  չէ ,  եթե  չի  հավատում  քադարին ,  դրա  լավ  և  վատ  կողմերին :  Նա  պիտի  իմանա ,  որ  ինչ  որ  կատարվում  է  նրա  հետ  ,  երբեք  չի  խուսափի  նրանից  և որ այն , ինչ   չի  պատահել  նրան ,  երբեք  չի  պատահի:» ( Տիրմիզի )

 ՀԱՎԱՏՔ  ՔԱԴԱՐԻՆ , ՆՇԱՆԱԿՈՒՄ Է   ՀԱՎԱՏԱԼ  ՁՈՐՍ  ԲԱՆԵՐԻ.

1. Հավատալ ,  որ  Ալլահը  միշտ  ամեն  ինչ  գիտի իր  արարածների  անելիքների  մասին :  Այդպիսի  ժամանակ  չկա ,  որ  Նա  չիմանա :

2. Հավատալ,  որ  Ալլահը  ամենը  գրել  է  «Ներկայացված  Աղյուսակում  (Ալ-Լոհ –ուլ Մահֆուդ):» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Առաջին  իրը ,  որ  Ալլահը  ստեղծեց, Գրիչ  էր  և  Նա  ասաց  դրան . «Գրիր:» Այն  պատասխանեց .«Ի՞նչ  պիտի   գրեմ:» Նա  ասաց, « Գրիր  ամենը, ինչ  տեղի  կունենա  մինչ  Հարության  Օրը:»» (Աբու  Դաուդ )

3. Ալլահի  Կամքին  հավատք , որ  ամենը  պիտի  կատարվի :  Հավատալ  Նրա  Կատարյալ  Ունակությանը  և  Իշխանությանը  ամենի  վրա :  Այդ  նշանակում  է  հավատալ ,  որ  ինչ  Ալլահը  ցանկանում  է  կիրականանա  և  ինչ  չի  ցանկանում , չի  կատարվի:

4. Հավատք  նրանում ,  որ  աշխարհի երեսին  և  երկնքում  չկա  որևէ  արարած ,  որը  ստեղծված  չլինի  Ալլահի  կողմից :  Չկա  ուրիշ  Արարիչ,  Տեր , Տիրակալ  բացի  Նրանից : [27]

Այս  հավատքը  չի  հակասում  այն  բանին, որ  մարդ  պիտի  ամեն  ինչ  անի  հասնելու  իր  նպատակներին :  Օրինակ ,  եթե  մարդ  ցանկանում  է  երեխաներ ,  նա  պիտի  լրացնի   պայմանները  այդ  նպատակին   հասնելու  համար , այսինքն  նա  պիտի  ամուսնանա:  Բայց  այդ  իրականացնելուց  հետո ,  նա  կպարգևատրվի   արդյունքով ,  որը  նա  հուսացել  է ,  այսինքն,  նա  կունենա  երեխաներ ,  կամ  ոչ ,  ըստ  Ալլահի  ցանկության :  Արդյունքը  այն  է ,  որ  հիմնական  պատճառը  պայմանները  չեն ,  այլ  Ալլահի  Կամքը :  Այս  պայմանները ,  որոնք  մենք  նշեցինք  լրացնել ,  նույնպես  հանդիսանում  են  Ալլահի  Քադար:  Այդ  պատճառով  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  բացատրեց  Սահաբաներին[28],  երբ  նրանք  հարցրեցին  նրան .

««Օ, Ալլահի Մարգարե, արդյո՞ք  տարբերակները  և  արտահայտությունները ,  որ  մենք  կարդում  ենք  ,  դեղօրայքը ,  որ  մենք  ըմպում  ենք  բուժելու  մեզ  և  տարբեր  պաշտպանական  վահանները  որ  մենք  օգտագործում  ենք  ետ  պահելու  վտանգը ,կփոխի  Ալլահի  Քադարը :» Նա  պատասխանեց . « Նրանք  Ալլահի  Քադարն  են:»» (Տալիքաաթ առ- Ռադիյա)

 ՔԱԴԱՅԻ  և  ՔԱԴԱՐԻ  ԻՄԱՆԻ  ՊՏՈՒՂՆԵՐԸ

Քադային  և  Քադարին   հավատքով ,  մարդ   շահում  է  հետևյալ  բաներում.

1.Այն  ամրացնում  է  նրա  կախվածությունը  Ալլահից ,  հասնելու  արդյունքների,  գործոնները  լրացնելուց  հետո:

2.Մարդ  գոհանում  է  ամեն  արդյունքից ,  որը  հանգեցնում  է  սրտի  հանգստության  և  հոգեկան  բավարարվածության : Տեղ  չի  մնում  սթրեսի,  անհանգստության  կամ  տխրության   կապված  խնդիրների  արդյունքների  հետ :  Ալլահն  ասում է .

«Ոչ  մի  դժվարություն  չի  գա  երկիր  կամ  ձեզ ,  բացի  նրանցից ,  որոնք   գրված  են  Որոշումների  Գրքում (Ալ- Լոհ Ալ- Մահֆուդ) ,  մինչ  Մենք  այն  կիրականացնենք :  Իրոք,  այդ  հեշտ  է  Ալլահի  համար :  Որպեսզի  դուք  չտխրեք  ձախողված  բաների  համար ,  ոչ  էլ   շատ  ուրախանաք ,  ձեզ  տրվածով :  Եվ  Ալլահի  չի  սիրում  հպարտ  պարծենկոտների:» (Սուրա  ալ- Հադիդ 54:22-23)

3.Այդ  հեշտացնում  է  մարդկանց  եկած  դժվարությունների  արձագանքը: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. 

««Ուժեղ  հավատացյալը  ավելի  լավ  է  և  ավելի  սիրելի  Ալլահին ,  քան  թույլ  հավատացյալը  և  յուրաքանչյուրում  կա  բարիք :  Ձգտեք  անել  այն ,  ինչ  շահեկան  է  ձեզ  և  օգնություն  խնդրեք  Ալլահից  և  մի  անտեսեք  անել  այդպես: Եվ ,  եթե  որևէ  դժվարություն  տրվում  է  ձեզ ,  մի  ասեք . « Եթե  միայն  ես  անեյի  այսպես  և  այդպես ,»  այլ  ասեք. «  Այս  Ալլահի  Քադար  է  և  ինչ  Նա  ցանականում  է , Նա  կատար  է  ածում  (Քադարուլլահ  ուա  մա  շա ֆաալ)»  քանզի  ,  իրոք 'Եթե' արտահայտությունը  բացում  է  Շեյթանի  արարքների  դռները:»» (Մուսլիմ)

4.Այդ  մեծացնում  է  մարդու  պարգևը  և  մաքրում  է  մեղքերը : Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Ոչ  մի  մուսուլման  չի  հոգնում ,  հիվանդանում ,  սթրես  ապրում ,  անհանգստանում,  տխրում,  կամ  վնասվում ,  առանց  Ալլահից  նրա  մեղքեր  թողության :» (Բուխարի)

Քադարին  հավատքը  կոչ  չէ ,    վստահել  միայն  Ալլահին  առանց  գործելու :  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ինքը  պատասխանեց  մի  մարդու ,  ով  հարցրեց .

««Թողնե՞մ  արդյոք  իմ  ուղտը  առանց  կապելու  և  վստահեմ  Ալլահին :» Նա  ասաց. « Կապիր  այդ  և  վստահիր  Ալլահին :»» (Սահիհ  իբն Հիբան)

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ,  ՈՐ  ' ՄՈՒՀԱՄԵԴԸ   ԱԼԼԱՀԻ  ՄԱՐԳԱՐԵՆ  Է '.

Մուհամեդը  Ալլահի  Մարգարեն  է  վկայությունը  , պահանջում  է  հետևյալը .

1. Հավատալ ,  որ  նա  Մարգարե է  , լավագույնն է ,  վերջինը  և  Մարգարեների  դրոշմը ,  և  որ  ոչ  մի  այլ  Մարգարե  չի  գա  նրանից  հետո : Ալլահն  ասում է.

«Մուհամեդը  ձեր  միջի  որևէ  տղամարդու  հայրը  չէ ,  այլ  նա  Ալլահի  Մարգարեն  է  և  վերջինը ( դրոշմը ) Մարգարեներից :» (Սուրա  ալ- Ահզաաբ 33:40)

2. Հավատալ ,  որ  նա   անթերի  է  ուսուցման  մեջ ,  որը  տրված  է Ալլահից :  Այդ  է  ապացուցում  Նրա  խոսքերը .

« Նա  չի  խոսում  իր  ցանկություններից  ելնելով : Այն  միայն  Ներշնչանք  է ,  որը  տրվել  է :»  (Սուրա  ան- Նաջմ 53:3-4)

Ինչ  վերաբերվում  է  աշխարհիկ  գործերին ,  նա  մարդ  էր  և   ուներ  իր ուրույն  վճիռները ,  այսինքն  դրանք  տրված  չէին  Ալլահից :  Մարգարեն Խ.Ա.Ո.Ն  ասաց.

«Իրոք ,  ես  միայն  մարդ  եմ : Կարող  է  պատահել ,  որ  հայցվորները  գան   ինձ  մոտ  խնդրով  և  շնորհիվ  նրանցից  մեկի  ճառի  ավելի  հաստատուն  լինելու  ,  ես  կարող  եմ  վճռել  ի  օգուտ  նրա :  Ով  առաջնորդվում  է  ըստ  իր  օգտի ,( լինելով  սխալ  ինչ  նա  ստանում  է  առանց  իրավունքի ) ,  միայն  Դժոխքի  բաժին  է ,  այսպիսով  թող  նա  վերցնի  այդ  կամ  թողնի:» (Մուսլիմ )

3. Հավատալ ,  որ  մինչ  Վերջին  Ժամը,  նա  բոլոր  արարածների  և   Ջիներին , և  մարդկանց  մարգարեն  է:  Ալլահն  ասում է .

«Եվ  Մենք  ուղարկել  ենք  քեզ (Օ, Մուհամեդ  )ամբողջ  մարդկությանը ,  ինչպես  ավետիս  և  զգուշացնող ,  բայց  մարդկանց  մեծամասնությունւը  չգիտեն :» (Սուրա  Սաբա 34:28)

4. Հնազանդվել  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) ,  և  նրա  հրամաններին ,  հավատալ  ամենին , ինչ  նա  ասում  է ,զգուշացնել և  հեռու  մնալ  նրա  արգելքներից:  Ալլահն  ասում է .

Եվ  ինչ  որ  Մարգարեն  տալիս  է  ձեզ ,  վերցրեք  այդ   և  ինչ  նա  արգելում  է  ձեզ ,  հեռու  մնացեք  (դրանից)(Սուրա  ալ- Հաշր 59:7)

5.Հետևել  և  ամուր  կառչել  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  Սուննային  ,  առանց  որևէ  բան  ավելացնելու  դրան : Ալլահն  ասում է .

«Ասա ( Օ, Մուհամեդ  Խ.Ա.Ո.Ն  մարդկությանը) .  Եթե  դու  իրոք  սիրում  ես  Ալլահին ,  ապա  հետևիր  ինձ ,  Ալլահը  կսիրի  քեզ  և  կների քեզ  քո  մեղքերը :  Եվ  Ալլահը  Ամենաներող  և  Գթասիրտն  է :» (Սուրա  Աալի Իմրան 3:31 )

ԻՆՉ  ՊԻՏԻ   ԱՐՎԻ  ՇԱՀԱԴԱԹԱՆ   ԱՐՏԱԲԵՐԵԼՈՒՑ  ՀԵՏՈ

 Սուննա  է  Շահադաթանի  արտասանելուց  հետո  անել  հետևյալ  բաները .

1.  Անհրաժեշտ  է ,  որ  մարդ  ամբողջովին  լողանա ղուսուլ   մաքուր  ջրով  և  հետո   աղոթի երկու  ռակյաթ[29]: Մի  հադիթում ,  մի  մարդ ,  ում  անունը  Թումամա  ալ- Հանաֆի  էր ,  վերցվել  էր  գերի,  երբ  նա  անհավատ  էր :  Մարգարեն   անդադար  մոտենում  էր  նրան և ասում.

««Ի՞նչ  ես  դու  ասում , Օ, Թումամա: « Նա  կասեր ».  Եթե  դուք  որոշեք ինձ  սպանել ,  դուք  այդ  ճիշտ  կանեք ,  որովհետև  ես  սպանել  եմ ,  եթե  դուք  ինձ  ազատ  արձակեք ,  դուք  կազատեք  մեկին , ով  երախտագիտություն է  ցուցադրում   և  եթե  դուք  ցանկանաք  հարստություն ,  մենք  կտանք  ձեզ  ինչ  ցանկանում  եք :» Մարգարեյի  ուղեկցորդները   սիրում  էին   փրկագին  վերցնել   գերիների  համար  և  այսպիսով  նրանք  ասեցին . «Ի՞նչ  օգուտ  կլինի  մեզ ,  եթե  մենք  սպանենք  նրան :»  Այսպիսով , վերջապես  մեկ  օր, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  որոշեց   ազատ  արձակել  Թումամային ,  որի  փոխարեն  նա  Իսլամ  ընդունեց :   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ազատ  արձակեց  նրա  ձեռքերը   և  ուղարկեց  նրան  Աբու  Տալհահի  ցանկապատված  այգին ,  հրամայելով  նրան  ամբողջական  լոգանք  ընդունել  (ղուսլ):  Նա   լոգանք  ընդունեց  և  աղոթեց  երկու  ռակյաթ  և  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Ձեր  եղբոր  իսլամը  անկեղծ  է :»» (Սահիհ  իբն  Խուզեյմա)

 ԼԻԱԿԱՏԱՐ  ԼՈԳԱՆՔԻ  ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈՒՆԸ  (ՂՈՒՍԼ)

·        ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Նիյյահ).  Մարդ  պիտի  իր  սրտում  մտադրվի ,  որ  ղուսուլ  է  անում  իրենից   հեռացնելու  անմաքրության[30]  մեծ  չափաբաժինը ,  լինի  դա  ջանաբահ[31], ամսական  կամ  հետծննդյան  արյունահոսություն :  Նա   պիտի  արտահայտի  ցանկությունը  անձայն :

·        ՀԻՇԱՏԱԿԵԼ  ԱԼԼԱՀԻ  ԱՆՈՒՆԸ . Մարդ  պիտի  ասի «ԲԻՍՄԻԼԵՀ» ,  որը  թարգմանաբար , նշանակում  է  Ալլահի  Անունով :

·        ՆԱ  ՊԻՏԻ  ԼՎԱ  ԻՐ  ՁԵՌՔԵՐԸ ,  իսկ  հետո  իր  ինտիմ   մասերը ,  հեռացնելով  աղտը:

·        ՀԵՏՈ, ՆԱ  ՊԻՏԻ  անի  լիակատար  լվացում  (վուդու)[32] ,  ինչպես  պիտի  անի  աղոթքների  ժամանակ :  Նա  կարող  է  հետաձգել  ոտքերի  լվանալը ,  մինչ  ղուսուլի  ավարտը :

·        ՆԱ  ՊԻՏԻ  ԼՑՆԻ  ԱՄԵՆԱՔԻՉԸ  ԵՐԵՔ  ԲՈՒՌ  ՋՈՒՐ  ԻՐ  ԳԼԽԻՆ,  սահեցնելով  մատները  մազերով և  մորուքի  միջով ,  այնպես ,  որ  ջուրը   հասնի  մազերի  արմատներին  և  գլխամաշկին :

·        ՀԵՏՈ ՆԱ  ՊԻՏԻ  ԼՑՆԻ  ՋՈՒՐ  ՄԱՐՄՆԻ  ՄՆԱՑԱԾ  ՄԱՍԵՐԻՆ.  Տրորել  այն  սկսած  աջ , ձախ :  Նա  պիտի  համոզված  լինի ,  որ  ջուրը  հասել  է արմունկներին,  ականջներին , պորտին,  և  մաշկի  ծալքերի  տակ ,  եթե  նա  գեր  է : Այդ  պարտադիր  է,  քանի  որ  կարող  է  խանգարել  մաշկի  կատարյալ  լվացմանը : Հետո ,  նա  պիտի  լվանա  ոտքերը: Աիշան  (Խ.Ա.Ո.Ն)  հայտնում  է .  

«Երբ  Ալլահի  Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն)  ղուսուլ  էր  անում  սեռական  հարաբերությունից  հետո ,  նա  սկզբում  լվանում  էր  ձեռքերը ,  հետո  ջուր  էր  լցնում  իր  աջ  ձեռքով   ձախին և  լվանում  էր  իր  ինտիմ  մասերը : Դրանից  հետո , Նա  վուդու  էր  անում ,  որը  կատարում  էր   Աղոթքի  համար:  Այնուհետև ,  վերցնում  էր  ջուր  և  տրորում  էր   մատներով  մազարմատներին :  Վերջում ,  Նա  լվանում  էր  իր  ոտքերը:» (Մուսլիմ)

ՂՈՒՍՈՒԼԸ  ՊԱՐՏԱԴԻՐ  Է  ՀԵՏևՅԱԼ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ  ՀԵՏՈ .

1. Սեռական  բավարարվածությունից  հետո ,  երբ  արտազատվում  է  սերմնահեղուկ  և  հեղուկ  օրգազմի  հետևանքով:

2. Սեռական  հարաբերությունից  հետո ,  նույնիսկ  եթե  բավարարվածություն  չկա :

3. Ամսականների  ավարտից  հետո:

4.  Ետծննդյան  արյունահոսությունից  հետո :

 ՎՈՒԴՈՒ

Անհրաժեշտ  է  իմանալ ,  որ  աղոթքից  առաջ  պիտի  անել  վուդու ,  ինչպես  ասել  է  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)

«Ոչ  մի  աղոթք  չի  ընդունվի   առանց  մաքրման   և  ոչ  մի  բարեգործություն  չի  ընդունվի   ,  անթույլատրելի   աղբյուրից  վաստակվածից : » (Մուսլիմ)

Ալլահն  ասում է .

«Օ, դուք ,  ովքեր  հավատացել  եք :  Երբ  դուք  մտադրվում  եք  Սալեհ  ներկայացնել ,  լվացեք  ձեր  երեսները  և  ձեր  ձեռքերը  մինչ  արմունկները ,  սահեցրեք  թաց  ձեռքերը  գլուխներով  և  (լվացեք)  ձեր  ոտքերը  մինչ  կոճերը :» (Սուրա  ալ- Մաիդան 5:6)

Վուդու պիտի իրականացնել  հետևյալ  կերպ.

Հումրանը ,  Ութման  իբն  Աֆֆանի  ազատ  արձակված  ստրուկը   ասում  է .

«Ես  տեսա  Ութմանը  վուդու  է  անում:  Նա   լցնում  է  ջուր  իր  երկու  ձեռքերին  երեք  անգամ ,  հետո ,  նա  լվանում  է  իր  բերանը  և  քիթը ,  լվանում  է  երեսը  երեք  անգամ,  լվանում  է  իր  աջ  ձեռքը  մինչ  արմուկը  երեք  անգամ ,  լվանում  է  իր  ձախ  ջեռքը  մինչ  արմուկը  երեք  անգամ ,  սրբում  է  գլուխը  մեկ  անգամ , լվանում  է  աջ  ոտքը  երեք  անգամ  և  հետո  ձախը  երեք  անգամ :  Հետո ,  նա  ասաց. « Ես  տեսա  Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  արեց  վուդու  այսպես  և  հետո  ասաց. «Ով  անում  է  այնպես  ինչպես   ես,  հետո  աղոթում  է  երկու  ռաքյաթ առանց  որևէ  ուրիշ  բանի  մասին  մտածելու ,  Ալլահը  ներում է   նրա  նախորդ  բոլոր  մեղքերը :»» (Բուխարի)

1.Պետք  է  սրտով  մտադրվել ,  որ    վուդուն    մաքրելու է  փոքր  անմաքրություններից :  Մտադրության  (նիյեյի)  պարտադիր  լինելու  վկայությունն  է  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  խոսքերը .

«Բոլոր  արարքները  կախված  են  իրենց  մտադրություններից  և  յուրաքանչյուրը կպարգևատրվի  ըստ  իր  մտադրության ... » (Ալ- Բուխարի)

2. Պիտի  ասել  «Բիսմիլեհ»,  որը  նշանակում  է  «Ալլահի  Անունով» ,  վուդույից  առաջ : Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Ով  չի  կատարում  վուդու ,  չի  կարող  կատարել  նաև  աղոթք, և ով  չի   հիշատակում  Ալլահի  անունը ,  նրա  համար  անվավեր  է  համարվում  վուդուն :» (Աբու  Դաուդ)

3.   Ձեռքերը  պիտի լվալ  երեք  անգամ , վուդուն  սկսելուց  առաջ ,  ինչպես  Աուս  իբն  Աուս  ատ- Տակաֆիի  հադիթն  է ասում .

«Ես  տեսա  Ալլահի  Մարգարեն (Խ. Ա Ո. Ն) լվաց   իր  ձեռքերը  երեք  անգամ ,  երբ  վուդու  սկսեց :» (Ահմեդ)

4. Բերանը  և  քիթը պիտի  ողողել  երեք  անգամ  ,ջուրը  ներս  քաշելով : Քթի  մեջ  անցնող  ջուրը  պիտի  ետ  թափել   ձախ  ձեռքի  սեղմումով :

5. Երեսը  պիտի  լվանալ  երեք  անգամ : Այն  բաղկացած  է  ճակատային  մասից   մինչ  կզակը  , կամ  մորուքը: Եվ  աջ  ականջից  մինչ  ձախը :  

6. Ձեռքերը  պիտի  լվանալ  մատներից  մինչև  արմունկներ ,  սկսելով  աջ  ձեռքից  դեպի  ձախ :  Եթե  ձեռքին  կա  մատանի  կամ  ժամացույց ,  ապա  դրանք  պիտի  հանել  ,  որպեսզի  ջուրը  անցնի  այդ  մասերը  նույնպես :

7. Գլուխը  պիտի  սրբել  մեկ  անգամ : Այդ  կատարվում  է  ձեռքերը  թրջելով  և  գլխին  քսելով:  Գործողությունը  պիտի  սկսել  դիմացից  ետև և  հետո  հակառակը :  Աբդուլլահ  իբն  Զեյդը  ասաց.

«Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  անցկացրեց  իր  երկու  ձեռքերը  գլխի  վրայով ,սկսելով  դիմացից  մինչ  ետ : Նա  սկսեց  իր  ճակատից  և  ավարտեց  այն  վզի  մասով  և  հակառակը,  նույն  սկսած  ուղղությամբ :» (Սահիհ  իբն  Խուզայմա)

8. Պիտի  սրբել  ականջները  օգտագործելով  ցուցամատը,  իսկ  ականջների  ետին  մասը ,  բութ  մատը:  Մարգարեյի( Խ.Ա.Ո.Ն)  վուդույի  նկարագրության  մեջ  Իբն  Աբբասը  ասաց,

       « Նա  սրբեց  իր  գլուխը  և  ականջները  մեկ  անգամ :» (Աբու  Դաուդ )

Մեկ  այլ  նկարագրության  մեջ  նա  ասաց.

«Հետո  նա  սրբեց  իր  գլուխը  և ցուցամատերով  ականջները : Ականջների  ետևի  մասը  Նա  սրբեց  բութ  մատով ,  իսկ  ներսի  մասը , ցուցամատով :» (Աբու  Դաուդ )

9.  Ոտքերը  պիտի  լվալ  երեք  անգամ , սկսելով  մատներից  մինչ կոճերը :  Աբու  Հուրեյրան  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց,  որ  նա  մի  մարդ  տեսավ  ,  ով  չլվաց  գարշապարը,   ուստի  նա  ասաց  նրան.

      «Անեծք , Դժոխքից  եկած  գարշապարին :» (Մուսլիմ )  

10. Վուդույի  մասերը  պիտի   լվալ  ճիշտ  հերթականությամբ : Այդ  պիտի  արվի  Ալլահի  հրամանի  համաձայն  և  ըստ  Նրա  հերթականության :  Չպիտի  լվալ  մարմնի  մասը ,  մյուսից  առաջ ,  կամ  հակառակը :  Ալլահը  նշել  է  վուդույի  պարտադիր  գործողությունները   որոշակի  հերթականությամբ :  

11.Վուդուն  պիտի  արվի  հաջողությամբ,  այսինքն ,  չպետք  է  երկարացնել  մարմնի  որևէ  մասի  լվալը   մյուսից : Հադիթում , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  տեսավ  մի  մարդու ,  ով  աղոթում  էր ,  բայց  նրա  ոտքերի մի  մասը  թաց  չէին :  Այդ  պատճառով  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  հրամայեց  նրան  կրկնել  վուդուն  և  Աղոթքը [33]: (Աբու  Դաուդ)

Վուդույին  խանգարող  բոլոր  հանգամանքները  պիտի  հեռացնել ,  այդպիսի  հանգամանքներից  են  իրերը,  մատների  երանգը  և  այլն :

Մարդը  մնում  է  մաքուր,  Վուդույի  վիճակում  այնքան  ժամանակ,  մինչ  չի  խախտում  այդ : Այդպիսի  խախտումներից  են  միզելը ,  արտաթորելը,  արյունահոսելը,  ուղտի  միս  ուտելը , մարմնի  մասնավոր  մասերին  կպնելը ,  խորը  քունը և  այլն :

 ՏԱՅԱՄՄՈՒՄ  ԱՆՋՈՒՐ  ՄԱՔՐՎԵԼԸ

Եթե  հասանելի  ջուր  չկա  վուդույի  կամ  ղուսուլի  համար ,  կամ  կա  ուրիշ  հանգամանք ,  որը  չի  թույլատրում  օգտագործել  ջուր, ինչպես  հիվանդությունը ,  ջրի  անառկայությունը ,  ապա  թույլատրվում  է  անել  տայամմում : Տայամմումը  հանդիսանում  է  անմաքրությունից  ձերբազատվելու  միջոց ,  որը  կատարվում  է  հետևյալ  կերպ. 

1.Պետք  է  երկու  ձեռքով, մատները բացված  վիճակում   հարվածել  գետնին:

2. Պետք  է  ձեռքի  ափերով  սրբել  երեսը:

3. Ձեռքի  ափերով  սրբել  երկու  ձեռքերը  մինչ  դաստակները :

 ՍԱԼԱԱՀ   (ԱՂՈԹՔ )

Աղոթքը  պարտադիր  է ,  քանի  որ  այն  հանդիսանում է  կրոնի  ողնաշարը ,  առանց  որի  Իսլամը  չի  կարող  լինել  ճիշտ  ուղղու  վրա :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  ,  բերելով  կրոնի  և  ուղտի  միջև  եղած   օրինակը .

«Ինչպես  կրոնի  գլուխ,  Իսլամն  է  (Շահադաթանը) ,  ինչպես  ողնաշար  Սալլահն  է  և  սապատի  բարձրագույն  կետը , Ջիհադն  է :» [34] (Հակիմ )

Սալլահը   խոսքերի և  գործողությունների  խումբ  է , որը  սկսվում  է  տակբիրով  ('Ալլահու  Աքբար ',  որը  թարգմանաբար  նշանակում  է  Ալլահը  Մեծ  է ) և  ավարտվում  է  տասլիմով  (որն,  է  Աս- սաալմու  ալայքում  ուա  Ռահմատուլլահ) :

 ՍԱԼԱԱՀԻ  ՊՏՈՒՂՆԵՐԸ.

Սալլահ  կատարելով ,  մարդը  շահում  է  հետևյալ  կերպ.

1. Հոգևոր  հրճվանք.  Աղոթքը  կապ  է  հաստատում  ստրուկի  և  Ալլահի  միջև:  Այդ  դիմում  և անկեղծ  հեզությամբ   հնազանդություն  է Նրան:

2. Սրտի  խաղաղություն  և  բավարարվածություն : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Ինձ  արարել  են  սիրել  կանանց  և  օծանելիք ,  իսկ  Սալլահը   իմ  աչքերի   հրճվանքն  է :» (Հակիմ )

3. Սալլահը  ետ  է պահում  ամեն  տեսակի  մեղքերից  և  վատ  արարքներից:  Ալլահն  ասում է .

«Իրոք, Սալլահը  ետ  է պահում  ցոփությունից  և  ամեն  տեսակի  վատ  արարքներից  և  ամեն  չարիք  թուլացնում  է  արարքը,  իսկ  Ալլահին  փառաբանելը  (հրեշտակների  դիմաց)  ավելի  լավ  է  իրոք, ( քան  քո  փառաբանելը  Ալլահին  աղոթքում )(Սուրա  ալ – Անկաբուտ 29:45)

4. Սալլահը  ամրացնում  է  մուսուլմանների  միջև  եղած  կապը , նրանց  միասնությունը  և  սերը: Այն  կոտրում  է  ամեն  տեսակի  սոցիալական  տարբերություններ, նրանք  բոլորը  կանգնում  են  կողք  կողքի  շարքերով ,  երիտասարդ  ,թե  ծեր,  հարուստ , թե  աղքատ , բարձրախավիկ , թե  ցածրախավիկ :  Բոլորը  նույն  են ,  հեզ  Ալլահի  դեմ ,  դեմքերը  ուղղած  նույն  ուղղությամբ  (Քիբլա) [35],  նրանք  անում  են  նույն  գործողությունները ,  կարդում  են  նույն  բաները  ,նույն  ժամանակ:

 ՍԱԼԱԱՀԻ   ԺԱՄԱՆԱԿԸ

Կան  հինգ  աղոթք  օրվա  և գիշերվա  ընթացքում ,  որոնք  պարտադիր  են  ամեն  մուսուլմանի  համար :  Բոլոր  տղամարդիկ  պիտի  Սալլահը  ներկայացնեն  միասին (ջամաահ)  մզկիթում ,  եթե  չկա  հարգալից  պատճառ:  Կանայք  պիտի  աղոթեն  տներում :  Այդ  հինգ   աղոթքներն  են .

Աղոթքների  անունները  և  տեսակը

Կքանիստների  քանակը

Դրանց  ժամանակը

Սուննայի  աղոթքների  քանակը[36]

1. Դհուր  (Կեսօրվա)

Լուռ ,  անձայն

4

Այն  սկսում  է  արևի  ելքից  արևմուտքից  և  ավարտվում  է,  երբ  առարկայի  լայնության  ստվերը , հավասար  է  առարկայի  բարձրությանը :

4 կքանիստ  աղոթքից  առաջ  և  2  կքանիստ  հետո;

2. Ասր  (Կեսօրից  հետո) 

Լուռ ,  անձայն

4

Այն  սկսվում  է  երբ  ավարտվում  է  Դուհուր  ժամանակը  և  ավարտվում  է  երբ  արևը  մայր  է  մտնում

2  կքանիստ  աղոթքից  հետո :

3.Մաղրեբ

(Մայրամուտի)

բարձրաձայն

3

Այն  սկսում  է , երբ  Արևը  ամբողջովին  մայր  է մտել  և  ավարտվում  է , երբ  անհայտանում  է մարյրամուտի   կարմիր  գույնը :

2 կքանիստ  աղոթքից  հետո:

4.Իշա  (Գիշերային)

Բարձրաձայն

4

Այն  սկսվում  է ,  երբ  ավարտվում  է  Մաղրեբը և  ավարտվում  է  ճրագալույսից,  մինչ  այգաբաց:

2  կքանիստ  աղոթքից  հետո :

5.Ֆաջր  (Այգաբաց)

Բարձրաձայն

2

Այն  սկսվում  է  լույսի  առաջին  շողերից  և  ավարտվում  է ,  երբ  արևածագից  հետո:

2 կքանիստ  աղոթքից  առաջ:

 Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ինքը  հաստատեց  Աղոթքների  ժամանակը:  Նա  ասաց.

«Դհուրի  ժամանակն  է ,  երբ  արևը  թեքվում  է  իր  զենիթից , մինչև այն  պահը,  երբ   մարդու  ստվերը  դառնում  է  իր  երկարությանը  հավասար ,  և  այդ  ժամանակվանից  գալիս  է  Ասրի  ժամանակը :  Ասրի  (խուրհուրդ  տրվող)   ժամանակը   շարունակվում  է  մինչև  արևը  սկսում  է  դեղնել ,( այն  կետում,  երբ  դառնում  է  մակրուհ[37]): Մաղրեբի  ժամանակը  մնում  է  մինչ  անհայտանում  է  հորիզոնի  կարմիր  գույնը  և  Իշայի   ժամանակը  մնում  է  մինչ   արևածագի  առաջին  լույսերը  երեևում  են   և  տևում  է  մինչ  լուսաբաց:  Եթե  արևը  սկսում  է ծագել, ձեռնպահ  մնացեք  Աղոթքից ,  քանի  որ  այն  ծագում  է  Շեյթանի  երկու  եղջյուրների  միջև :» (Մուսլիմ)

 ՍԱԼԱԱՀԻ  ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.

Պետք  է  իմանալ  ,  որ  Սալլահը  ունի  որոշակի  նախադրյալներ ,  եթե  մարդ   մեկում  թերանում  է  ,ապա  Աղոթքը  դառնում  է անվավեր : Դրանք  են .

1.Աղոթել  համապատասխան  ժամանակ.

2.Պետք   մաքրվել  փոքր  և  մեծ   անմաքրություններից :  Ալլահն  ասում է.

«Օ, դուք,  ովքեր  հավատում  եք:  Երբ  դուք  մտադրվում  եք  Սալլահ  անել,  լվացեք  ձեր  երեսները  և  ձեռքերը  մինչև  արմունկները ,  թաց  ձեռքերը  անց  կացրեք  ձեր  գլուխներով  և  (լվացեք)  ձեր  ոտքերը  մինչ  կոճերը :  Եթե  դուք , ջանաբայի  վիճակում  եք , (մեծ  անմաքրության  վիճակում ),  մաքրեք  ձեզ  (լվացեք  ամբողջ  մարմինը)(Սուրա  ալ- Մաաիդահ 5:6)

3. Մարմինը  պիտի  մաքուր  լինի  ամեն  անմաքրությունից : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

« Զգույշ  եղեք, ձեզ  մաքուր  պահեք  մեզից ,  քանի  որ  իրոք ,  անդրշիրիմյան  պատիժների  մեծամասնությունը  գալիս  է  այդ   անտեսելուց:»  (Դարակութնի)

Հագուստն  էլ  պետք  է մաքուր  պահել  ամեն  աղտից:  Ալլահն  ասում է .

«Մաքրեք  ձեր  հագուստները :» (Սուրա  ալ- Մուդաթհիր 74:4)

Պետք  է  համոզված  լինել ,  որ  աղոթքի  վայրը  անմաքրությունից  զերծ  է :  Մի  հադիթում ,  մի  բեդվին  միզեց  մզկիթում ,  այսպիսով  մարդիկ  ոտքի  կանգնեցին  պախարակելու  և  կանգնեցնելու  նրան :  Դրան  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Թողեք  նրան   (վերջացնել ,  ինչ  նա  սկսել  է)   և  միզած  մասում  մի  դույլ  ջուր  լցրեք ,  քանի  որ  ձեզ  ուղարկվել  է  ամեն  ինչ  հեշտացնելու  համար ,  ոչ  թե  դժվարացնելու: (Բուխարի)

4.  Ծածկել  'Աուրան' [38] .Տղամարդու  համար  , այդ  պորտից  մինչև  ծնկները  եղած  հատվածն  է ,  բայց  Սալաահի  ժամանակ  այն  ներառում  է  նաև  երկու  ուսերը :  Ինչ  վերաբերվում  է  կանանց ,  այդ  նրա  ամբողջ  մարմինն է ,  բայց  Սաալահի  ժամանակ ,  նա  կարիք  չունի  ծածկելու  իր  դեմքը  և  ձեռքերը :  Ալլահն   ասում է .

« Օ, Ադամի  զավակներ: Զարդարվեք  (կրելով  մաքուր  հագուստ ),  երբ  աղոթում  եք:» (Սուրա  ալ- Արրաֆ 7:31)

5. Պետք  է  նայել  Քիբլայի  ուղղությամբ:  Ալլահն  ասում է .

« Այսպիսով  շրջեք  ձեր  դեմքերը  Ալ- Մեզջիդ  Ալ- Հարամ –ի  ուղղությամբ (Մեքքայում) :  Եվ  որտեղ  էլ  որ  լինեք,  շրջեք  ձեր  դեմքերը  (աղոթքում)  այդ  ուղղությամբ:» (Սուրա  ալ- Բակարա 2:144)

Կանայք ,  ում  մոտ  առկա  է  ամսական  կամ  ետծննդյան  արյունահոսություն,  չպիտի  աղոթեն ,  մինչ  այդ  չդադարի : Դրանից  հետո  նրանք  պիտի  լիակատար  լոգանք  ընդունեն  (ղուսուլ) և  հետո  սկսեն  աղոթել  կրկին ,  ամեն  աղոթքից  առաջ  վուդու  կատարելով :  Արյունահոսության  ընթացքում  բաց  թողնված  աղոթքները  վերականգնելու  անհրաժեշտություն  չկա:

 ՍԱԼԱԱՀԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1.  Անհրաժեշտ  է   կատարել  լիարժեք  և  կատարյալ  վուդու,  ինչպես  Ալլահը  հրամայել  է .

« Օ,  դուք ,  ովքեր  հավատացել  եք :  Երբ  դուք  կանգնում  եք  աս- Սալաահի,  (աղոթքի)  ,  լվացեք  ձեր  երեսները  և  ձեր  ձեռքերը  մինչև  արմունկները ,  անց  կացրեք  ձեռքերը  գլուխներով  և ( լվացեք)  ձեր  ոտքերը  մինչև  կոճերը:» (Սուրա  ալ- Մաաիդան 5:6)

2.  Պետք  է  դեմքը  և  ամբողջ  մարմինը  ուղղել  Քիբլայի  ուղղությամբ ,  որը  Քաբաան  է  և  մտադրվել  սրտանց   աղոթել  համապատասխան  աղոթքը  առանց  բարձրաձայնելու :

3.Պետք  է  ասել  Տաքբիր -  ուլ  Իհրամը  ասելով .' Ալլահու Աքբար ' : Պետք  է  անել  այս  կքանստելու  տեղին  նայելով ,  բարձրացնելով  ձեռքերը  ուսերի  կամ  ականջների  բարձրությամբ  և  մատները  բաց  պահելով : Անհրաժեշտ  է  ուղված  լինել  դեպի  Քիբլան :

4. Ձեռքերը  պիտի  դնել  կրծքավանդակին, աջ  ձեռքը  ձախի վրա  և  ընթերցել  բացող  խոսքերը  ,  որը  կոչվում  է  Դուա –ուլ- Իստիֆտահ:

«Սուբհանակ- Ալլահումմա  ուա  բի  համդիկա ,  ուա  տաբարակ –Ասմուկա ,  ուա  տաալա ջադուկա  ուա  լա  իլահա  ղայրուքա:»  Այս  թարգմանվում  է  այսպես.

« Ես  հայտարարում  եմ  Քեզ  ազատ  և   հեռու  ամեն  անկատարությունից , Օ, Ալլահ  և  ամբողջ  փառքը  քոնն  է :  Օրհնված  է  Քո  Անունը , Մեծ  և  Բարձրյալ  է  Քո  Թագավորությունը : Ոչ  ոք  չունի  իրավունք  երկրպագության  բացի  Քեզանից:»

Որից  հետո  պիտի  ասել .

« Աուզու  բիլեհի  մին  աշ-Շեյթան  իռ- Ռաջիմ : Բիսմիլահ  իռ- Ռահման  իռ-Ռահիմ:» Այն  թագմանվում  է  հետևյալ  կերպ.

«Ես  ապաստան  եմ  խնդրում  Ալլահի  հետ  Շեյթանից , Մերժված  մեկից:  Ալլահի  Անունով, Ամենագթասիրտ ,  ով  տալիս  է  իր  Գութը:»

Հետո ,  պիտի  ընթերցել  ԱԼ- Ֆատիհա[39]  Սուրան  ասելով ''Ամեն'', ավարտից  հետո: Այդ  Սուրային  կարելի  է հաջորդել  որևէ  այլ  Սուրա  Ղուրանից :

5.Սուրաները  ընթերցելուց  հետո ,  պետք  է խոնարհվել (Ռուկու) , սկզբում  պիտի ասել .

«Ալլահու  Աքբար»

«Ալլահն  Ամենամեծն  է :»

..... որից  հետո  բարձրացնել  ձեռքերը  ուսերի  կամ  ականջների  բարձրության : Դրանից  հետո ,  պիտի  անել   խոնարհում:  Այս վիճակում , պետք  է  դնել  ձեռքերը  բաց  մատներով  ծնկներին ,  արմունկները  մի  փոքր  հեռու  պահելով :  Ռուկույի  ժամանակ  պիտի  ասել  երեք  անգամ .

«Սուբհանա  Ռուբբիյա –իլ- Ազիմ»

« Ես  հայտարարում  եմ  իմ  Տիրոջը , Ամենափառահեղին, լինել  բարձրյալ  և  վեր  ամեն  թերություններից :»

6. Այնուհետ  պետք  է  բարձրացնել  գլուխը  և  մարմնի  վերի  մասը  ռուկույից ,  բարձրացնելով  ձեռքերը  ուսերի  կամ  ականջների  բարձրության  ասելով.

«ՍամիԱլլահու  լիման  Համիդահ:»

«Ալլահը  լսում  է  նրանց ,  ովքեր  փառաբանում  և  դիմում  են  Նրան :»

Այս  խոսքերը  պիտի  ասել , թե  մենակ  աղոթելուց ,  թե  ուրիշներին  աղոթքի  առաջնորդելուց:   Կանգնած  վիճակին  վերադառնալուց  հետո  խետք  է ասել .

«Ռաբանաա ուա լակ- ալ – Համդ:»

«Մեր  Տեր  և  Քոնն է ամբողջ  գովքը:»

Եթե  մարդ  աղոթում  է  Իմամի[40]  ետևից ,  կանգնելու  ժամանակ  պիտի  ասի .

«Ռաբանաա ուա լակ ալ Համդ »

«Մար  տեր  և  Քոնն  է  ամբողջ  փառքը :»

Այդ  ասելուց  ,խորհուրդ  է  տրվում  ձեռքերը  դնել  կրծքավանդակին ,  այնպես  ինչպես  արվում  է  կանգնելու  ընթացքում, ռուկույից  առաջ :

7. Հետո  պետք  է Սուջուդ ,  երկրային  կքանիստ  կատարել :  Այդ  ժամանակ  պիտի  ասել .

«Ալլահու Աքբար»

«Ալլահը  Ամենամեծն  է :»

...... առանց  ձեռքերը  բարձրացնելու : Հետո  պետք  է  խոնարհվել,  դնելով  ծնկները  գետին, ձեռքերը  առաջ, և  խոնարհել  ճակատը և  քիթը ,  երկու  ձեռքերը , երկու  ծնկները , ոտքի  մատները ,  եթե  իհարկե  այդ  դժվարություն  չի   ներկայացնում : Ձեռքի  և  ոտքի  մատները  պիտի  ուղղված  լինեն  Քիբլային : Միևնույն  ժամանակ  ,արմունկները  պետք է   մի  փոքր  հեռու  լինեն  մարմնից : Ծնկները  պետք է  հեռու  լինեն  ստամոքսից,  իսկ  ազդրերը  ոտքերից : Իսկ  ոտքերը  և  ձեռքերը մի  փոքր  վեր  գետնից :  հետո  պետք է  ասել  երեք  անգամ .

«Սուբհանա Ռաբի- իլ- Ալլա:»

«Ես  հայտարարում  եմ  Օմ  Տիրոջը ,  Ամենաբարձրյալին  ամեն  թերությունից  վեր :»

Սուջուդի,  երկրային  կքանիստի  ժամանակ  անհրաժեշտ  է  դուա  արտաբերել  այնքան   շատ,  որքան  հնարավոր է[41] : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Ինչ  վերաբերվում  է  ռուկույին ,  փառաբանիր  տիրոջը ,  ինչ  վերաբերվում  է  սուջուդին ,  ապա  արտաբերիր  այնքան  դուա ,  որքան  հնարավոր  է :  Քանի  որ  այդ  այն  վայրն  է ,  որտեղից  ընդունվելու  հավանականությունը  մեծ  է:» (Մուսլիմ)

8. Պետք է  բարձրացնել  գլուխը  սուջուդից  և  ասել . « Ալլահու  Աքբար:» Այդ  ասելու  ժամանակ  պետք  չէ  բարձրացնել  ձեռքերը  ուսերի  կամ  ականջների   բարձրությամբ : Ձախ  ոտքը  պետք է թողնել  հարթ  վիճակում  և  հպվել  դրան , իսկ  աջ  ոտքը  ,մի  փոքր  բարձրացնել ,  հենվելով  մատներին : Ձեռքերը  պետք է  դնել  ազդրերին  և  ծնկներին  և  երեք  անգամ  ասել .

«Ռաբբիֆիր լի»

«Տեր  Իմ, ներիր  ինձ:»

Ավելացնելով ,  կարելի է  ասել .

«Ալլահումա աղֆիր լի, ուառահամնի. Ուահդինի . ուառուզուքնի .  ուա աաֆինի . ուաջաբուրնի:»

« Օ, Ալլահ ,  ներիր  ինձ ,  գթա  ինձ, պարգևիր  ինձ  գոյություն, պահիր  ինձ  ապահով, բարելավված և  ամրացրու  իմ  թուլությունները :»

9. Հետո  անհրաժեշտ  է  կատարել  երկրորդ  սուջուդը  ասելով. «Ալլահու Աքբար»  առանց  ձեռքերը  բարձրացնելու : Ամենը  պիտի  արվի  ինչպես  առաջին  սուջուդի  ժամանակ :

10. Պետք է  բարձրացնել  գլուխը  ասելով. «Ալլահու  Աքբար» առանց  ձեռքերը  բարձրացնելու : Որից  հետո  պետք է կանգնել  և  կատարել  երկրորդ  ռակկան ,  հենվելով  ծնկներին ,  եթե  հնարավոր է : Եթե  ծնկներին  հենվելը  անհնար է ,  պետք է հենվել  ձեռքերին : Կանգնած  ժամանակ  անհրաժեշտ  է  ընթերցել  Սուրա  ալ- ֆաթիհան և  մեկ  այլ  Սուրա ,  ճիշտ  այնպես ,  ինչպես  արվել  է  առաջին  ռակայում :

11. Երբ  մարդ  աղոթում  է  և  աղոթքը  բաղկացած  է  երկու  ռակյաթից, ապա  այդ   երկրորդ  կքանիստից  հետո  , պետք է  հենվել   ձախ  ոտքին , իսկ  աջը  պահել  ուղիղ : Աջ  ձեռքը  պիտի  բռունցք  անել   և  դնել  աջ  ազդրի  վրա ,  իսկ  ցուցամատը  պիտի  բարձրացնել   ասելով  տաշահուդ ,  որը  Տաուհիդի  խորհրդանիշն   է : Ձախ  ձեռքը  պետք  է  դնել  ձախ  ազդրի և  ծնկի  ներքևի  մասում   և  կարդալ  տաշահուդ.

«Ատ-տահիյատու  լիլեհի ,  ուաս  սալաուատու ,  ուատ- տայբատու,  աս- սալլամու  ալայքա այուհան Նաբիյու ,  ուա  ռահմատուլահի  ուա Բարաքեթու:  Աս; Սալամու  ալեյնա  ուա  ալլա իբադա իլահ իս սալիհին :  Աշհհադու  ան լա  իլահա  իլ Ալլահ ,  ուա  աշհադու  աննա Մուհամեդան  աբդուհու  ուա  ռասուլու : Ալլահումա  սալլի  ալա Մուհամեդ  ուա  ալլա Աիլի Մուհամեդ  քամա  սալայթա ալլա  Իբրահիմ ,  ուա  Ալլի  Իբրահիմ  իննակա  Համիդուն Մաջիդ:  Ուա  բարիկա ալլա Մուհամեդ  ուա ալլա  Ալլի  Մուհամեդ  քամա  բարակտա  ալլա Իբրահիմ ,  ուա  Ալլի  Իբրահիմ,  իննակա  Համիդուն Մուջիբ:»

«Բոլոր  խոսքերը  և  գովքը  միայն  Ալլահինն  են, և  բոլոր  աղոթքները , և  երկրպագման  գործողությունները , և  բառերը , և  ածականները : Թող  ապահովությունը  Ալլահի  լինի  քեզ  վրա , Օ, Մարգարե  և  թող Ալլահի  Գութն  ու  օրհնանքը  լինի  քեզ : Թող  Ալլահը  ուղարկի  իր  խաղաղությունը  և  Անվտանգությունը  մեզ  և  Ալլահի  առաքինի  ստրուկներին : Ես  վկայում  եմ , որ  ոչ  ոք չունի  երկրպագման  իրավունք , բացի  Ալլահից  և  վկայում  եմ ,  որ  Մուհամեդը  Իր  ստրուկն  ու  մարգարեն է :  Օ, Ալլահ, Փառաբանիր  և  պատվիր Մուհամեդին  և  Մուհամեդի  ճշմարիտ  հետևորդներին ,  ինչպես  Դու  փառաբանել  և  պատվել  ես  Իբրահիմին  և   Իբրահիմի  առաքինի  ժառանգներին :  Իրոք,  Դու  արժան  ես  ամեն  գովքի , Կատարելության  Պատվի  և  փառաբանման  մեջ : Օ,  Ալլահ,  Ուղարկիր  անսպառ  օրհնանք  Մուհամեդին  և  արժանի  հետևորդներին  Մուհամեդի ,  ինչպես  դու  ուղարկել  ես  օրհնանք  Իբրահիմին  և  առաքինի  ժառանգներին  Իբրահիմի : Իրոք , Դու  արժանի  ես  ամեն  փառքի , Կատարյալ  Պատվում  և  Փառքում:»

Հետո  պետք  է  ապաստան  խնդրել  ձորս  բաներից .

«Ալլահումա իննե աուզու  բիկա  մին  ադհաբի  ջահաննամ ,  ուա  մին  ադհաբ իլ քբր ,  ուա  մին  ֆիտնաթ  իլ  մահյաա ուալ մամաաթ ,  ուա  մին  ֆիթնաթ  իլ – մասիհ  իդ- Դաջալ:»

« Օ, Ալլահ ,  ես  ապաստան  եմ  խնդրում  Դժոխքի  պատժից , Շիրիմի  Պատժից , Ապրելու  և  Մահանալու  փորձություններից  և  կեղծ Մեսիայի  Փորձություններից:»[42]

Այնուհետև ,  կարելի  է  Ալլահից  խնդրել  ցանկացած  բան[43], որը  վերաբերվում  է  այս  և  հետագա  կյանքին :

12. Վերջապես ,  պետք է  անել 'տասլիմ'   թեքելով  գլուխը  աջ  կողմ  և  ասել .

«Աս-Սալլամու  ալայքում  ուա  Ռահմատուլլահ.»

«Թող  Ապահովությունը  և  Գութը  Ալլահի  լինի  ձեզ  վրա:»

Հետո ,  պիտի    տասլիմ  անել  ձախ  կողմ  ասելով. «Աս-Սալաամու  ալայքում  ուա  Ռահմատուլաահ:»

13. Եթե  աղոթքը  բաղկացած  է երեք  ռակյաթից ,  ինչպիսին է մեղրեբ աղոթքը  կամ  ձորս  ռակյաթից ,  ապա   «Աշհհադու  ան  լա  իլահհա  իլ Ալլահ  ուա  աշ  հադու  աննա  Մուհամադան Աբդուհու  ուա  Ռասուլուհու»  խոսքերից  հետո ,  պետք  է  կանգնել  և շարունակել   աղոթքը  և  մնացած  ռակյաթները : Բոլոր  ռակյաթներից  հետո , պետք  է նստել  տաշահուդ  և  ավարտելուց  հետո  պետք է  ասել  տասլիիմ  և  ավարտել  աղոթքը :

 ԿԱՄԱՎՈՐ  ԱՂՈԹՔՆԵՐ.

Պետք  է  իմանալ ,  որ  կան  որոշակի  Աղոթքներ ,  որոնք  կոչվում  են  աս- Սուննա -  ուր- Ռաուատեբ,  որոն  կօգնեն   վաստակել  լրացուցիչ  պարգև  և  աստիճան  Ջեննայում : Արվում  են  այնպես ,  ինչպես  պարտադիր  աղոթքները :  Դրանց  մասին  արդեն  խոսվել  է :

 ԱՂՈԹՔԻ  ԱՐԳԵԼՎԱԾ  ԺԱՄԵՐԸ.

Կամավոր  աղոթքները   կարելի  է  կատարել  ցանկացած  ժամանակ ,  բացի  Ալլահի  և  Մարգարեյի  կողմից   արգելված  ժամերից :  Այդ  ժամերն  են .

1. Ֆաջր  աղոթքից  հետո ,  մինչ  նիզակի  լայնքով  արևի  ծագելը :[44]

2.Արևի  զենիթին   հասնելու  ժամանակից ,  մինչ  իջնելը :

3. Ասր  աղոթքից  հետո  ,մինչ  արևի  մայր  մտնելը :

 Ութըր  աղոթքը  նույնպես  Սուննա  է ,  որը բաղկացած  է  մեկ  ռակյաթից :  Այն  պիտի  լինի  վերջին  աղոթքը  քնելուց  առաջ :

 ԶԱՔՅԱ

Մուսուլման  դառնլուց  հետո ,  անհրաժեշտ  է  վճարել  Զաքյաթ ,  կարիքավորներին :  Այն  Ալլահի  իրավունքներից  մեկն  է ,  որը  մուսուլմանը  պիտի  վճարի  իր  աղքատ  և  կարիքավոր  եղբորը ,  ապահովելու  նրան  և  ձեռբազատելու  խնդրելու  նվաստացումից : Ալլահն  ասում է .

«Եվ  նրանց  հրամայվել  է  երկրպագել  Ալլահին  և  ոչ  ոքի  բացի  Միայն  Նրանից , խուսափել  տալ  զուգընկեր  Նրան  և  հաստատել  Սալաահ ,  տալ  Զաքյաթ : Եվ  սա  է  ճշմարիտ  կրոնը:» (Սուրա  ալ- Բայինահ 98:5)

Կան  շատ  պատճառներ  և  մեծ  իմաստություն  Զաքյաթի  գաղափարում : Դրանցից  են .

1. Այն  մաքրում  է  հարուստ  մուսուլմանի  հոգին  և  ազատում է  ընչաքաղցությունից ,  եսասիրությունից  և  ժամանակավոր  աշխարհիկ  բարիքների  սիրուց  և  նվազեցնում  է  նրա  ցանկությունները:

2.Այդ   մաքրում  է  աղքատի  սիրտը  ատելությունից  և  նախանձից,  որը   կարող  են  զգալ  հարուստի  հանդեպ : Նրանք  տեսնում  են ,  որ  նրանց   ունեցվածքից  իրենց  էլ  է  բաժին  հասնում  և   որ,  նրանք  օգնում  և  լավ  են  վերաբերվում:

3.Այդ  օգնում  է մուսուլմանին  լավ  վերաբերմունք  ունենալ  չունևորի  նկատմամբ  և  գերադասել  նրան  իր  շահերից :

4. Այն  թեթևացնում  է  աղքատությունը  մուսուլմանական  հասարակությունում  և  նվազեցնում  է  վտանգները ,  ինչպիսիք  են  գողությունը ,  մարդասպանությունը , նվաստացումը :  Այն  բերում է   հոգևոր   կախվածության  և  եղբայրության և  միմյանց  կարիքների   հոգացության :

5.  Այն  նաև  լավ  դեր  է խաղում  Իսլամի  կոչին  ամբողջ  աշխարհում :  Այդ  արարքները ցույց  են  տալիս ոչ  մուսուլմանին  իրական  կրոնի  գեղեցկությունը  և  պատկերը  , որը  հույս  է   դրա  ընդունման :

 ԶԱՔՅԱՀԻ   ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Ունեցվածքը  նիսաբում ,  որը  ունեցվածքի  այն  քանակությունն է  ,  որից  պետք  է  զաքյաթ  տալ: Այն  հավասար  է  85  գրամ  ոսկու:

2.  Մեկ  տարվա  արդյունքը ,  եթե  մարդ  ունի  նիսաբ  ամբողջ  տարվա  ընթացքում :

 ԶԱՔՅԱԹԻ  ԻՐԱՎԱՍՈՒՆԵՐԸ

Ալլահը  սահմանել  է  այն  մարդկանց ,  ովքեր  իրավասու  են  ստանալ  Զաքյաթ :  Ալլահն  ասում է .

«Աս- Սադական,  (այստեղ  Զաքյաթը)  միայն  աղքատների  և  խեղճերի  և  այն  հավաքողների  համար  է ,  ինչպես  նաև  գրավ  նրանց  սրտերի ,  ովքեր  հակվել  են  առ  Իսլամ ,  ինչպես  նաև    գերիների  ազատման,  պարտք  ունեցողների  և  Հանուն  Ալլահի  (այսինքն  Մուջահիդիների,  ովքեր  պայքարում  են  հանուն  Ալլահի) պայքարի համար: Այն  նաև  ճամփորդների  համար  է  և  պարտավորություն  է  Ալլահից : Եվ  Ալլահը  Ամենաիմացյալ  և  Ամենաիմաստունն  է :» (Սուրա  ատ- Տաուբահ 9:60)

 ԿԱՐևՈՐ  ՆՇՈՒՄՆԵՐ

1. Զաքյաթի  պարտավորություն  չկա  այն  բաների   վրա ,  որոնք հանդիսանում  են   անձնական  օգտագործում ,  ինչպես  տունը ,  կահույքը ,  մեքենաները  և  անասունները,  որոնք  օգտագործվում  են  որպես  փոխադրամիջոց:

2. Զաքյաթ  չկա  այն  բաների  համար  ,  որոնք  հանդիսանում  են  որպես  վարձով վերցված: Այդպիսիք  են  մեքենաները ,  խանութները ,  տները :  Սակայն ,  Զաքյաթ  պետք է  վճարել  որպես  վարձ ,  եթե  այն  համակից  է  ուրիշ  ունեցվածքի  ,  կամ  այն  վարձակալության  տակ  է  մեկ  տարի  անդադար  և  հասնում  է  նիսաբի:

 ՌԱՄԱԴԱՆԻ  ՊԱՀՔ  (ՍԻՅԱՄ )

Մուսուլման  դառնալուց  հետո ,  պետք է  պահք  պահել ամեն  տարի  ,Ռամադան  ամսում :  Պետք է  խուսափել  ամեն  ինչից  ,  ինչ  կոտրում  է  պահքը , օրինակ  ուտելիքը ,  խմիչքը  և  սեռական  հարաբերությունը   Ֆաջր  ժամանակից  մինչ  Մաղրեբ  ,  որպես  հնազանդություն  Ալլահին: Ալլահն  ասում է .

« Օ, դուք  ովքեր  հավատում  եք , պահքը  սահմանվել  է  ձեզ  համար այնպես ,  ինչպես  սահմանվել  էր  ձեզանից  առաջ  գտնվողների  համար ,  որպեսզի  դուք  կարողանաք  դառնալ  առաքինիներից:» (Սուրա  ալ- Բակարա 2:183)

Ակնհայտ է ,  որ  պահքը  չի  հանդիսանում  միայն  ուտելիքից   և  ֆիզիկական  բաներից  խուսափում ,  այլև  հոգևոր   արարքներից  ,  որոնք  կարող  են  ջնջել   պարգևը :  Այդպիսի  արարքներից  են  ստելը ,  բամբասելը ,  կեղծ  խոսելը  և  ուրիշ  վատ  վերաբերմունքներ :  Պետք  է  հիշել ,  որ   պարտավորություն  է   խուսափել   վատ  արարքներից   ոչ  միայն  Ռամադանի  ընթացքում ,  այլև  դրանից  դուրս  ամիսներին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ով  ետ  չի  կանգնում  կեղծ  զրույցներից  և  արարքներից ,  Ալլահը   կարիք  չունի  նրա  անոթի  և  անջուր  մնալուն:» (Բուխարի)

Կան  շատ  պատճառներ  և  մեծ  իմաստություն  Սիյամի  մեջ : Այդ  պատճառներից  են .

1. Որ  այն, հոգեբանական   վարժություն է  հավատացյալի  համար ,  քանի  որ  նրա  հոգին  կատարում  է  ջիհադ[45]  իր  ցանկությունների  և  իղձերի  դեմ :

2. Այն  պահում է  մուսուլմանի  հոգին  վեր  ամեն  անպատեհ  խոսքերից  և  արարքներից : Մարգարեն (Խ.Ա.Ո. Ն)  ասաց.

««Երբ  ձեզանից  մեկը  պահք  է պահում ,  նա  չպիտի  չարախոսի ,  բղավի  և  գոռգոռա  և  եթե ,  մեկը  անիծում  կամ  կռվում է  նրա  հետ ,  թող  նա  ասի . «Իրոք,  ես  պահք  պահող  անձ  եմ :»» (Բուխարի)

3. Պահքի  շնորհիվ  նաև  կարելի է  հասկանալ  կարիքավոր  եղբոր  զգացմունքները  ,  որը  կխրախուսի    լրացնել  իրավունքները ,  հարցնել    որպիսությունը  և  ընկալել  կարիքները :

 ՆՇՈՒՄ.

Ամսեկանի  կամ  ետծննդյան  արյունահոսության  մեջ  գտնվող  կնոջը  չի  թույլատրվում  պահք  պահել , մինչ  դրա  ավարտը : Նա  պիտի  կատարի  լիակատար  լվացում  (ղուսուլ)  և  լրացնի   բաց  թողնված  պահքի  օրերը :  Եթե  մեկը  ճամփորդում    կամ  հիվանդ  է ,  ապա  նա  հնարավորություն  ունի  պահք  չպահել ,  բայց  այդ  օրերը  պետք  է լրացնել  մեկ  այլ  ժամանակ : [46]

 ՀԱՋ

Մուսուլման  դառնալուց  հետո,  պետք է  կյանքի  ընթացքում  կատարել  Հաջ : Այն  ուխտագնացություն  է  Ալլահի  Սուրբ  Տուն , Քաաբա ,  որպեսզի  կատարվի  որոշակի  արարողություններ ,  որոշակի  վայրերում  և  որոշակի  ժամանակ :  Իսլամի  այս  սյունը  պարտադիր  է  ամեն  մուսուլմանի  համար ,  լինի  տղամարդ , թե  կին ,  ով  գիտակից  է  և  հասել  է  հասունության  շրջանի ,  եթե  նրանք  ունեն  ֆիզիկական  և  ֆինանսական  կարողություն : Եթե  որևէ  մեկը  անբուժելի  հիավնդ  է ,  որը  խոչընդոտում է   Հաջ  կատարել ,  ապա  նա  կարող  է  գումար  տալ  որևէ  մեկին ,  ով  կկատարի  այդ  նրա  փոխարեն ,  եթե  նա  ունի  այդ  ֆինանսական  կարողությունը :  Բայց  եթե  մարդը  գումար  չունի  Հաջի  համար  և  այն  բավականացնում է  իր  և  ընտանիքի  ծախսերը  հոգալուն ,  ապա   Հաջը  պարտադիր  չէ  նրա  համար :  Ալլահն  ասում է.

«Եվ  Հաջ  դեպի  Տունը  (Քաաբա ) մարդկության  պարտքն  է ,  որը  շնորհվել  է  Ալլահից :  Նրանք ,  ովքեր  կարող  են  թույլ  տալ  այդ  ծախսը ,  և  ով  չի  հավատում ,  ապա  Ալլահը  ճի  կանգնում   ալլամինի  (մարդկության  և  Ջիների )  կարիքին:» (Սուրա  Աալի  Իմրան  3:97)

Կան շատ  պատճառներ  և  իմաստություն ,  թե  ինչու  է  Հաջը   սահմանված :  Դրանցից  են .

1. Մեծացնել   լավ  պարգևը  հնազանդության   համար ,  քանի  որ  Հաջը ,  որը  Ալլահը  ընդունում  է , Ջեննայի  է : Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Ումրան [47] որին  հետևում  են ,  փոքր  մեղքերի  թողություն  է ,  որը  մարդ  կատարում է  դրանց  միջև, իսկ  Հաջի  պարգևը ,  որը  Ալլահը  ընդունում  է , Ջեննան  է:» (Բուխարի)

2. Գիտակցելու  մուսուլմանների  միասնականությունը ,  քանի  որ  Հաջը  ամենամեծ  Իսլամական  հավաքն է :  Ամբողջ  աշխարհից  մուսուլմանները  գալիս  են  մեկ  վայր,  միևնույն  ժամանակ  և  կոչում  են  միևնույն  Տիրոջը,  հագնում  են  միանման  հագուստներ  և  կատարում  են  միևնույն  ծեսերը: Ոչ  մի  տարբերություն  չկա  աղքատի  կամ  հարուստի ,  ազնվածինի ,  կամ  ոչ  ազնվածինի  , սևի  և  սպիտակի ,  արաբի  և ոչ  արաբի  միջև:  Ալլահի  դիմաց  բոլորը  նույն  են ,  ոչ  մի  տարբերություն  չկա,  բացի երկյուղածությունից  (տակուայից) :  Հաջը  այնպիսի  իրադարձություն է  ,  որը   նշում  է  մուսուլմանների   եղբայրությունը  և  նրանց  հույսերի  և  զգացմունքների  միասնականությունը :

3. Այն  հանդիսանում է  հոգևոր  վարժանք ,  որը  վարժեցնում է  ֆիզիկական  և  մտավոր  ջանքերը  Ալլահի  ուղղում  և  Նրա  Գոհունակությանը  հասնելուն :

4. Այն  հանդիսանում է  ազատում  մեղքերից  և  վատ  արարքներից :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Ով  Հաջ  է  անում  այս  Տուն  (Քաաբա)  և  չի  ընկնում  սին  ճառերի  մեջ  և  մեղքեր  չի  գործում ,  վերադառնում  է  անմեղ ,  ինչպես  մորից  ծնված  օրը:» (Բուխարի)

 ՀԱՋԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.

Հաջը  երեք  տեսակի  է ,  որոնցից  յուրաքանչյուրը   ունի  իր  յուրահատուկ  ծիսակարգը : Լավագույն  տեսակը  կոչվում  է  Տամաատու,  որը  նշանակում է , որ  մարդ  կատարել  է  և  Հաջ , և  Ումրա  առանձին,  հաջի  սուրբ  ամսում :  Այն  կատարվում է  հետևյալ  կերպ.

1. Պետք  է  մտնել  Իհրամի  [48]  վիճակ  Միքաթից[49],  մինչ Դուհլ  Հիջահի  8- րդ  օրը: Իհրամի  վիճակ  մտնելուց  պետք է  ասել .

«Լաբայք Ալլահումմա  Ումրաթան  մութամիթան  բիհա իլահ  Հաջ:»

«Ես  այստեղ  եմ  քո  ծառայության  տակ , Օ,  Ալլահ ,  կատարում  եմ  Ումրա  և  հետո  Հաջ  (առանձին)

2.Ժամանելով  Մեքքա,  պետք է  կատարել  Տաուաֆ[50],  Քաբբայի[51]  շուրջ  և  հետո   Սաի  Ումրայի  համար ,  այնուհետև   պետք է  սափրել  կամ  կտրել  մազերը :  Կանայք  պիտի  կտրեն  մազեը   մատի  երկարության  մեկ  երրորդի  չափով:

3.Դուհլ Հիջահի  8-րդ  օրը ,  որը  կոչվում է   տարույահ  ,  պետք է  մտնել  Իհրամի  վիճակ  դուհայի[52]  ժամանակ ,  այն  վայրում  որտեղ ,  որ  գտնվում ես:Այնուհետ  ,պետք է  գնալ  Մինա[53] , որտեղ  պետք է  աղոթել  Դհըր, Ասր, Մաղրեբ և  Իշա  աղոթքները : Պետք է  կրճատել  Դհըր , Ասր  և Իշա  աղոթքները ,  ինչպես  ճանապարհորդները ,  բայց  դրանք  չպետք  է միացնել :[54]

4.  Դուհլ Հիջրայի  իններորդ  օրը , որը  կոչվում է  Արաֆայի[55]օր, երբ  արևը  ծագում  է  ,պետք է  թողնել  Մինան  և  գնալ  Արաֆա: Երբ  գալիս   է   Դըհրի  ժամանակը ,  պետք է  աղոթել  Դըհր  և  Ասր  աղոթքները  երկու  ռաքյաթով ,  միացնելով  իրար :  Ավարտելուց  հետո ,  պետք է  ամբողջ  ժամանակ  հիշատակել  Ալլահին  և  անկեղծ  խդրանք ,  դուա  ասել:  Կարելի  է  Ալլահից  խնդրել  ցանկացած  բան ,  ձեռքերը  պարզելով  և  դեմքը  Քիբլա  ուղղելով :

5.Երբ Արաֆաթի  օրը  արևը  մայր է  մտնում,  պետք է  գնալ  Մուզդալիֆահ:[56] Հասնելով  այնտեղ  պետք է  աղոթել  Մաղրեբ  և  Իշա  աղոթքները , միացնելով  դրանք  և  Իշան  դարձնելով  միայն  երկու  ռաքյաթ : Գիշերը  պետք է   անց  կացնել  Մուզդալիֆայում  և  երբ  հասնում է  ֆաջրի  ժամանակը ,  անհրաժեշտ է  աղոթել  այն  որքան  հնարավոր  է  շուտ  և  դուա  անել  ու  հիշատակել  Ալլահին  մինչ  երկինքը  պարզ  դառնա :

6. Բայց  մինչև  արևի  ծագելը ,  պետք է  հեռանալ  Մուզդալիֆայից  Մինա:  Հասնելով  այնտեղ ,  պետք  է  յոթ  քար  գցել  Ջումրաթ  ուլ  Աքաբայում[57], ասելով  'Ալլահու  Աքբար'  ամեն գործողության  ժամանակ :  Քարերը  պիտի  լինեն  սիսեռահատիկի  չափով :

7.  Դրանից  հետո  պետք է  մորթել  զոհաբերվող  կենդանին  և  այնուհետ  կտրել  կամ  սափրել  մազերը :  Կանայք  չպետք է  սափրեն  մազերը  ,  նրանք  պիտի  կտրեն  այդ  մատի  մեկ  երրորդի  երկարությամբ :

8. Այդ  ժամանակ  կարելի  է դուրս  գալ  մեծ  Իհրամի  վիճակից ,  բայց  փոքր  Իհրամը  մնում է : Կարելի է  հագնել  սովորական  հագուստներ  և  անել  ամեն  ինչ ,  ինչ  թույլատրելի  է ,  բացի  ամուսնական  պարտականություններից :

9. Հետո  պետք է  գնալ  Մեքքա  և  կատարել  Տաուաֆ  և  Սայի ,  Հաջի  համար :  Ավարտելուց  հետո  ,  կարելի է  վերադառնալ  Մինա  և  մնալ  այնտեղ  տասնմեկերրորդ  և  տասներկուերրորդ  օրերը :  Այդ  օրերի  ընթացքում  ,  անհրաժեշտ  է  գցել  յոթ  քարեր  բոլոր  Ջամարաթներում  ասելով . 'Ալլահու  Աքբար',  ամեն  քարի  հետ :  Այդ  պետք է  անել , երբ  արևը  սկսում  է  թեքվել  իր  զենիթից :  Անհրաժեշտ  է  սկսել  փոքր Ջամրայից ,  հետո  միջինը  և  վերջում  մեծը :

10. Տասներկուրորդ  օրը,  քարեր  նետելուց  հետո  ,  պետք է  թողնել  Մինան :  Սակայն  կարելի  է  նաև  մնալ  այնտեղ  ևս  մեկ  օր,  և  անել  նույն  գործողությունը,  մինչ  հաջորդ  օրվա  արևածագ ,  երբ  այն   սկսում է  թեքվել  իր  զենիթից   և  դա  լավագույնն  է : 

11.Երբ  մարդ  մտադրվում  է  վերադառնալ  տուն , նա  պետք  է գնա  Մեքա  և  կատարի  Տաուաֆ ալ Ուադա:[58] Կնոջ  համար  ,  ով  ամսականի  կամ  ետծննդյան  արյունահոսության  մեջ  է ,  այս  պարտադիր  չէ : Այս  ավարտելուց  հետո , Հաջը  համարվում է  ավարտված :

 ԱԼԼԱՀԻ   ԵՐԿՐՊԱԳՈՒՄԸ

Սիրելի  եղբայրներ  և  քույրեր ,  հիշեք ,  որ  երկրպագումը  պարտադիր  է  ամեն  մուսուլմանի  համար ,  ով  հասել է  հասունացման  տարիքի  և  գտնվում  է  գիտակից  վիճակում :  Իսլամի  այս  սյանը  հետևելը ,  նշանակում  է  մտնել  Ջեննա ,  Ալլահի  Գութը  ստանալուց  հետո :  Մի  անգամ  Մարգարեն  ասաց  մի  բեդվինի  ,  ով  եկել էր  նրա  մոտ .

««Օ, Ալլահի  Մարգարե,  ինչ է  Ալլահը  ինձ  պարտադրել  կապված  աղոթքի  հետ:» Նա  պատասխանեց. «Ամենօրյա  հինգ  աղոթքները ,  բացի  այնից , երբ  դու  ցանկանում  ես  կատարել  կամավոր  աղոթքներ:» Նա  հարցրեց. «Ինչ  է  Ալլահը  պարտադրել  ինձ  ,  կապված  պահքի  հետ:» Նա  պատասխանեց . « Ռամադան  ամիսը ,  բացի  այն  դեպքերից ,  երբ  դու  ցանկանում  ես  կատարել  կամավոր  պահք:» Նա  ասաց. « Ասա  ինձ , ինչն  է  Ալլահը  պարտադրել  ինձ  ,   կապված  Զաքյաթի  հետ:»   Հաղորդողը  ասաց. «Այսպիսով  Ալլահի  Մարգարեն   տեղակացրեց  նրան  Իսլամի  կանոնները :» Բեդվինը  ասաց. « Երդվում  եմ  նրանով , ով  պատվել  է  քեզ ,  ես  չեմ  անի  որևէ  կամավոր  գործողություն  և  երբեք  չեմ  թողնի   այն ,  ինչ  Ալլահը   հրամայել  է  ինձ:»  Ալլահի  Մարգարեն  ասաց. «Նա  հաջողության  է  հասել ,  (կամ  նա  կմտնի  Ջեննա ),  եթե  նա  ասում  է  ճշմարտությունը :»» (Բուխարի)

 ԵՐԿՐՊԱԳՄԱՆ  ԱՆՀԱՏԱԿԱՆ   և  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ.

1. Հավատացյալները   կնվաճեն  երջանկություն  և   հաջողություն  այս և  հանդերձյալ  կյանքում : Ալլահն  ասում է .

«Իրոք,  ով  մաքրազարդում  է  իրեն ,  կհասնի  հաջողության ,  (ինչպես  նաև  նա) ,  ով  հիշում  և  փառաբանում  է  իր  Տիրոջ  Անունը  և  աղոթում է:» (Սուրա  ալ- Ալաա 87:14-15)

2.  Ֆիզիկական  և  հոգևոր  ուժ,  որը  Ալլահի  հետ  անձնակն  զրույցի արդյունք է : Ալլահն  ասում է .

«Իրոք, Ալլահը  նրանց  հետ  է ,  ովքեր  վախենում  են  Նրանից ,  անում  են  իրենց  պարտավորությունները Նրա  հանդեպ  և  նրանց  հետ ,  ովքեր  մուհսինուն  (բարի  արարքներ  կատարողներ)  են :» (Սուրա  ան- Նահլ 16:128 )

3. Ալլահի  օգնությունը  և  Նրա  հավատացյալ  ստրուկների   հեղինակության  հաստատումը  երկրի  վրա :  Ալլահն  ասում է .

«Իրոք,  Ալլահը  կօգնի  նրանց ,  ովքեր  օգնում  են  հանուն  Նրա : Ճշմարիտ ,  Ալլահը  ամենա ուժեղն  է ,  Ամենահզորը :  Նրանք, մուսուլման  կառավարիչները, ում  Մենք    տանք  իշխանություն  երկրի  վրա ,  կհրամայեն  Սալաահի  հաստատում,  Զաքյաթի  վճարում  և  կմիանան  բարիքի  և  կարգելեն  չարիքը : Այսինքն , նրանք  դարձնում  են  Ղուրանը իրենց  երկրի  օրենք  ,  կյանքի  ամեն  ոլորտներում :  Եվ  Ալլահի  հետ է  հանգուցալուծվում  ամեն  արարածի  և  իրերի  խնդիրները:» (Սուրա ալ- Հաջ 22:40-41)

4.Կառուցում  է  եղբայրության  և  համագործակցության  և  ապահովության  կապեր  անհատների  միջև ,  ովքեր  գտնվում  են  Իսլամական  հասարակությունում :  Ալլահն  ասում է .

«Հավատացյալները ,  կանայք  և  տղամարդիկ  աուլիյա  են , (այսինքն  օգնողներ,  պաշտպաններ ,  ընկերներ  միմյանց) : Նրանք  միանում  են  ամեն  բարիքի  և  մերժում  են  ամեն  չարիքը :  Նրանք  հաստատում  են  Սալաահ,  տալիս  են  Զաքյաթ ,  հնազանդվում  են  Ալլահին  և  Նրա  Մարգարեյին :  Ալլահը  կտա  իր  Գութը  նրանց: Իրոք ,  Ալլահը  Ամենահզոր  և  Իմաստունն է:» (Սուրա ատ- Տաուաբահ 9:71)

5.  Ալլահի  ուղղորդությունը  և  Հաջողությունը , որը  տրվում  է  միայն  Նրա  կողմից :  Ալլահն  ասում  է.

«Օ, դուք,  ովքեր  հավատացել եք: Եթե դուք  հնազանդվեք  և  վախենաք  Ալլահից , Նա  կպարգևի  ձեզ  Ֆուրկան  (ճշտի  և  սխալի  միջև  դատելու  չափանիշը)  և   կջնջի  ձեր  մեղքերը  և  կների  ձեզ: (Սուրա  ալ- Անֆաալ 8:29)

6. Առատության  տրամադրում  Ալլահից  և  դժվարությունների  հանգուցալուծում : Ալլահն  ասում է .

«Եվ  ով  վախենում  է  Ալլահից  և  իր  պարտավորություններն  է անում  Նրա  նկատմամբ, Նա  կտա   ելք  (ամեն  դժվարությունից) : Եվ  Նա  կուղեկցի  նրան  աղբյուրի ,  որի  մասին  նա  պատկերացում  չունի :» (Սուրա  ատ- Տալաաք 65:2-3)

7. Պարգևի  բազմապատկում  և  մեղքերի  թողություն : Ալլահն  ասում է .

«Եվ  ով  հավատում  է  Ալլահին  և  առաքինի  արարքներ  է  գործում , Նա  կմաքրի  նրա  մեղքերը  և  կընդունի  նրան  Այգիներ ,  որոնց  տակ  գետեր  են  հոսում  (Դրախտ),  բնակվել  այնտեղ  հավերժ ,  որը  կլինի  մեծ  հաջողություն:» (Սուրա  ատ- Տագաբուն 64:9)

 ԻՍԼԱՄԻ  ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ .

 Առաքինի  եղբայրներ  և  քույրեր ,  թող  ձեր  ուղղին  և  հարաբերությունները  հասարակությունում  առաջնորդվի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  խոսքերով .

«Խուսափեք  արգելվածից  և  դուք  կլինեք  լավագույն  երկրպագողները ,  գոհ  եղեք  Ալլահի  պարգևածով  և  դուք  կլինեք  ամենահարուստ  մարդիկ ,  լավ  վերաբերվեք  ձեր  հարևանին  և  դուք  կլինեք  իրական   հավատացյալներ ,  ցանկացեք  ուրիշներին  այն,  ինչ  ցանկանում  եք  ձեզ  համար  և  դուք  կլինեք  ճշմարիտ  մուսուլմաններ  և  շատ  մի  ծիծաղեք,  քանզի  շատ  ծիծաղը  սրտի մահվան  պատճառ  է:» (Տիրմիզի)

Նա (Խ.Ա.Ո.Ն)  նաև  ասել  է .

«Ճշմարիտ  մուսուլմանը  նա  է, ում  լեզվից  և  ձեռքից  մյուս  մուսուլմանները   ապահով  են  և  ճշմարիտ  մուհաջիրը[59] նա , է  ,  ով  թողել  այն  ամենը , ինչ  Ալլահը  արգելել է :»  (Բուխարի)

Իսլամի  նպատակն  է   լավ  կապեր   պահպանել  հասարակության  անդամների  միջև ,  որտեղ  անհատը  ցույց  է  տալիս  հոգևոր   սեր  և  գութ : Այդ  է  ապացուցում  Մարգարե  Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն)  խոսքերը.

«Հավատացյալները  իրենց  սիրո ,  գութի  և  միմյանց  նկատմամբ  զգացմունքների  մեջ  նման  են  մեկ  մարմնի , եթե  մեկ  մասը  ցավ է  զգում , մյուս  բոլոր  մասերը  զգում  են  ցավ,  ջերմ  և  անքնություն :» (Մուսլիմ )

Իսլամի  առաջարկած   արժեքներից  և  վեևաբեևմունքից   ավելի  լավ  բան  չկա : Եվ  ավելի  վատ  բան  չկա , ինչ  արգելում  է  Իսլամը : Իսլամը  պատվիրում  է  հետևյալը .

1. Այն  պատվիրում  է  հավատալ  Ալլահի  Տաուհիդին  և  արգելում  է  տալ   զուգընկեր  Նրան  (Շըրկ): Ալլահն  ասում է .

«Իրոք,  Ալլահը  չի  ներում  իր  երկրպագման  հետ  զուգընկեր  տալը ,  բայց  Նա  ներում  է  ում  նա  ցանկանում  է ,դրանից  զատ  ուրիշ  մեղքեր:» (Սուրա ան- Նիսաա 4:116 )

Մարգարեն (Խ.Ա. Ո.Ն ) ասաց.

«Խուսափեք  յոթ  մահացու  մեղքերից :» Նրանք  հարցրեցին , « Օ, Ալլահի Մարգարե , որո՞նք  են  դրանք:» Նա  պատասխանեց. «Ալլահին  զուգընկեր   տալը  (շըրկ),  հմայությունը , մեկին  սպանելը ,  ում  Ալլահը  արգելել է  առանց  իրավունքի ,  տոկոս  վերցնելը ,  որբերի  ունեցվածքը  մսխելը ,  մարտից,  թշնամուց  փախչելը  և  առաքինի   հավատացյալ  կանանց  մեղադրելը ,  ովքեր  չեն  գործել  որևէ  պախարակիչ  գործողություն:» (Բուխարի)

2.  Այն  պատվիրում  է  ուրիշներին  լավ  վերաբերվել   և  արգելում  է  ունեցվածքի  անազնիվ բարելավելը:  Այդպիսիք  են   տոկոսը,  խաբեությունը  ,  ունեցվածքի  գրավումը  և  այլն :  Ալլահն  ասաց. 

«Օ, դուք ,  ովքեր  հավատում  եք : Մի  մսխեք ձեր  միջի  մարդկանց  ունեցվածքը  անազնիվ  կերպով ,  բացի  առևտրի  ձևով ,  հոգևոր  պայմանով :» (Սուրա  ան- Նիսաա 4:29)

3. Այն  պատվիրում  է  արդարություն  և  հավասարություն  և  արգելում  է  ամեն  տեսակի  ճնշում  ուրիշների  նկատմամբ : Ալլահն  ասաց.

«Իրոք,  Ալլահը  խրախուսում  է  արդարությունը  և  ալ- Իհսանը ,  (այսինքն  համբերատար  կատարել  պարտականությունները  Ալլահի  նկատմամբ ,  միայն  հանուն  նրա   և  ըստ  Մարգարեյի  Սուննայի   կատարյալ  ձևով)  և  տալ  օգնություն   հարազատներին  և  բարեկամներին   և  արգելում  է  ամեն  տեսակի  վատ  արարքներ ,  չարիք  և  ճնշում :  Նա  հորդորում  է  ձեզ,  որ  դուք  կարողանաք  ուշադրություն  դարձնել :» (Սուրա  ան- Նահլ 16:90)

4.  Այն  պատվիրում  է ,  որ  մարդիկ համագործակցեն   առաքինի  գործերում  և  արգելում  է  համագործակցումը  չարիքում : Ալլահն  ասում է .

«Օգնեք  միմյանց  առաքինությամբ  և  մաքրությամբ  և  մի  օգնեք  միմյանց  մեղքում  և  կեղեքման  մեջ :  Եվ  վախեցեք  Ալլահից : Իրոք , Ալլահը  Դաժան  է  պատժում:» (Սուրա  ալ- Մաաիդան 5:2)

5. Այն  պատվիրում  է  պահպանել  կյանքը  և  արգելում  է  սպանությունը  և  մասնակցումը  դրան ,  բացի  այն  դեպքերից  ,  երբ  կա  իրավունք :  Ալլահն  ասում է .

«Քանի  որ  Մենք  Իսրայելի  Զավակներին  կարգադրել  ենք ,  որ , եթե  որևէ  մեկը  սպանի  ուրիշին   ոչ  թե  վրեժից  ելնելով ,  կամ  տարածի  անարդարություն  երկրով  մեկ ,  կստացվի  կարծես  նա  սպանել  է  ամբողջ  մարդկությունը, և  եթե  որևէ  մեկը  փրկում  է  կյանք ,  կստացվի,  կարծես   նա  փրկել  է  մարդկության  կյանքը : Եվ  իրոք,  նրանց  մոտ  եկել  են  Մեր  Մարգարեները  պարզ  ապացույցներով ,  վկայություններով  և  նշաններով ,  նույնիսկ  դրանից  հետո   նրանցից  շատերը  շարունակեցին  չարաշահել  սահմանները   (անարդար  ճնշելով ,  անցնելով  սահմանները ,  որոնք  հաստատված  են  Ալլահից  և  մեծ  մեղքեր  գործեցին)   երկրի  վրա: (Սուրա  ալ- Մաաիդահ 5:32)

Ալլահն  նույնպես  ասում է .

«Եվ ,  ով  սպանում  է  հավատացյալին   մտադրված ,  նրա  փոխհատուցումն  է  Դժոխք  հավիտյան բնակության  վայր  և  Ալլահի  Բարկությունը  և  Անեծքը   նրան  և  մեծ   պատիժ  է  պատրաստված  նրա  համար:» (Սուրա ան- Նիսաա 4:93)

6. Այն  պատվիրում  է  լավ  վերաբերվել  ծնողներին  և  արգելում  անհնազանդությունը նրանց : Ալլահն  ասաց.

««Եվ  ձեր  Տերը  պատվիրել  է  ձեզ,  որ  դուք  Նրանից  բացի  ոչ  ոքի  չերկրպագեք:  Եվ  որ  լինեք  պարտավորված  ձեր  ծնողների  նկատմամբ:  Եթե  նրանցից  մեկը , կամ  երկուսը  հասնում  են  քո  կյանքի  ընթացքում   ծերության ,  մի  ասա  ոչ  մի  անհարգալից  խոսք ,  ոչ  էլ  բղավիր ,  այլ  դիմիր  նրանց  հարգալից :  Եվ  նվազեցրու  նրանցից  նվաստացումը   գութով  և  ասա . « Իմ Տեր ,  Իջեցրու  նրանց  վրա  Քո  Գութը ,  քանի  որ  նրանք  մեծացրել  են  ինձ ,  երբ  ես  փոքր  էի:»» (Սուրա  ալ- Իսրաա 17:23-24)

7. Այն  պատվիրում  է  պահպանել  բարեկամական  կապերը  և  արգելում  է  կտրել  դրանք :  Ալլահն  ասում է .

«Կցանկանայի՞ք  ապա,  եթե  ձեզ  տրվեր  իշխանություն ,  երկրի  վրա  չարիք  գործել  և  խզել  ձեր  բարեկամական  կապերը : Այդ  նրանք  են ,  ում  Ալլահը  անիծել  է ,  այնպես  որ  Նա  նրանց  կուրացրել  և  խլացրել  է:» (Սուրա  Մուհամեդ  47:22-23)

Մարգարեն (Խ.Ա.Ո. Ն ) ասաց.

«Ով   խզում  է  բարեկամական  կապերը,  չի  մտնի  Դրախտ :» (Մուսլիմ)

8. Այն  պատվիրում  և  խրախուսում է  ամուսնությունը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Օ, երիտասարդներ : Ով  ի  վիճակի  է  ամուսնանալ ,  թող  ամուսնանա,  քանի  որ  այն  իջեցնում է  հայացքը  և  պահպանում  է  առաքինությունը :  Ով  ի  վիճակի  չէ ,  թող  պահք  պահի ,  քանի  որ  այն  կգործի  որպես  վահան  նրա  համար:» (Բուխարի )

Այն  արգելում  է  անառակությունը  և  համասեռամոլությունը  և  այն  ամենը ,  ինչ  տանում  է  դրանց :  Ալլահն  ասաց.

««Ասա, (Օ, Մուհամեդ ) . «Բաները ,  որոնք  իմ  Տերը  իրոք  արգելել  է  ֆավահիշներ  են ( մեծ  չար  մեղքեր ,  ամեն  տեսակի  անօրինական  սեռական  գործողությունները ) անկախ  նրանից  կատարվում  են  բացահայտ  թե  գաղտնի , ( ամեն  տեսակի)  մեղքերը ,  ստոր  ճնշումը ,  Ալլահին  հավասար  զուգընկեր  տալը ,  որի  համար  նա  ոչ  մի  իրավասություն  չի  տվել   և  ասել  Ալլահի  մասին  բաներ ,  որոնց  մասին  տեղեկացված  չեք :»» (Սուրա  ալ- Արաաֆ 7:33)

9. Այն  պատվիրում  է  պահպանել  որբերի  ունեցվածքը  և  լավ  վերբերվել  նրանց :  Այն  արգելում  է  առանց  իրավունքի   օգտագործել  նրանց  ունեցվածքը : Ալլահն  ասաց.

«Իրոք,  նրանք ,  ովքեր  անօրինաբար  մսխում  են  որբերի  ունեցվածքը ,  նրանք  միայն  ուտում  են  կրակ   և  նրանք  կայրվեն  հրացող  Կրակում:» (Սուրա  ան – Նիսաա 4:10)

 Այն  արգելում  է  վատ  վերբերմունքը  նրանց :  Ալլահն  ասաց.

«Ամեն  դեպքում  մի  ճնշեք  որբերին:» (Սուրա ադ- Դուհա 93:9)

10. Այն  պատվիրում  է  ճշմարիտ  լինել  վկայությունում  և  արգելում  է  կեղծ  վկայությունը :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

««Ասե՞մ  ձեզ  երեք  մեծ  մեղքերը:» Նրանք  ասացին .« Իհարկե  Օ,  Ալլահի  Մարգարե :» Նա  ասաց. « Ալլահին  զուգընկեր  տալը ,  (շըրկ ) և  ծնողներին  վատ  վերաբերվելը:» Նա  թիկնած  էր  ,(երբ  ասաց  այդ),  բայց  հետո  նա  ուղիղ  նստեց , (կարծես  մտահոգված  էր)  և  ասաց, «...կեղծ  խոստում  տալը :»  (Հաղորդողը)  ասաց. «Նա  շարունակեց  կրկնել  այդ ,  մինչ  մենք  ցանկացանք ,  որ  նա  դադարի :» (Բուխարի)

11. Այն  պատվիրում  է  իրականացնել   երդումները  և   արգելում  է ,  որ  մարդ  մտադրված  ստի ,  առանձնապես  երբ  այդ  վերաբերվում  է   ուրիշի  իրավունքներին :  Ալլահն  ասաց.

«Իրոք,  նրանք ,  ովքեր  փոքր  շահ  են  ունեցել   Ալլահի  Ուխտի  և  իրենց  երդումների  հաշվին,  չեն  ունենա  Հետագա  կյանք (Դրախտ):  Ոչ  էլ  Ալլահը  կխոսի  նրանց  հետ ,  ոչ  էլ  կնայի  նրանց   Հարության  Օրը ,  ոչ  էլ  կմաքրի  նրանց  և  նրանք  կունենան  ցավալի  պատիժ :» (Սուրա  Ալի  Իմրաան 3:77)

12. Այն  պատվիրում  է  մարդկանց  հոգալ  իրենց  մասին  և  արգելում  է  ինքնասպանությունը ,  լինի  այդ  ուղղակի ,  թե  անուղղակի , ինչպիսիք  են  ծխախոտը,  թմրանյութերը  և  այլն ,  որոնք  ժամանակակից  բժշկությունը   ապացուցել  է  որպես  կործանիչ  հիվանդություններ :  Ալլահն  ասաց.

«Եվ  մի  սպանեք  ձեզ , ( ոչ  էլ  միմյանց ):  Իրոք ,  Ալլահը  Ամենագթասիրտն  է  ձեր  նկատմամբ :  Եվ  ով  անի  այդ  անարդար  ձևով  և  ճնշումով ,  Մենք   կգցենք  նրան  Կրակ  և  դա  հեշտ  է  Ալլահի  համար :» (Սուրա  ան- Նիսաա 4:29-30)

13.Այն  պատվիրում  է  ճշմարտացիություն  և  երդումների  կատարում  և  արգելում  է  սուտը,  դավաճանությունը :  Ալլահն  ասաց.

«Օ, դուք,  ովքեր  հավատացիք : Մի  դավաճանեք  Ալլահին  և  Նրա  Մարգարեյին ,  ոչ  էլ  գիտակցաբար  ձեր  ամանաթը  (բաներ ,  որոնք  վստահված  են  ձեզ   և  բոլոր  պարտավորությունները ,  որոնք  Ալլահը  տվել  է  ձեզ) : » (Սուրա  ալ- Անֆաալ 8:27)

14.Այն  պատվիրում  է  սեր  և  միություն  և  արգելում  է   բաները ,  որոնք  առաջնորդում  են  ատելության  և  թշնամության ,  ինչպիսիք  են  նախանձը,  ատելությունը :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Մի  ատեք  միմյանց ,  մի  նախանձեք  միմյանց ,  և  մի  շրջեք  ձեր  մեջքերը  միմյանց  նկատմամբ  (հեռացեք) ,  բայց  եղեք Ալլահի  ճշմարիտ   ստրուկներ,  ինչպես  եղբայրներ :  Անթույլատրելի  է  Մուսուլմանին  խզել  կապը  եղբոր  հետ  ավելի  քան  երեք  օր:» (Բուխարի) 

15.Այն  պատվիրում  է   առաքինություն  և  արգելում  է  գծուծություն :  Մարգարեն (Խ.Ա. Ո. Ն)  ասաց.

«Կան  երկու  բաներ ,  որոնք  Ալլահը  սիրում  է , լավ  վերաբերմունքը  և  առաքինությունը  և  կան  երկու  բան,  որոնք  Ալլահը  ատում  է ,  վատ  վերաբերմունքը  և  գծուծությունը :  Եթե  Ալլահը  ցանկանում  է  բարիք  մեկին ,  Նա  օգտագործում  է  նրան  մյուսների  կարիքները  հոգալու :» (Աբու Նուայիմ ,  ալ- Իրաքի )

16. Այն  պատվիրում  է  խելամտություն  և  արգելում  է   սին  ծախսելը :  Ալլահն  ասում  է.

«Եվ  տուր  բարեկամներին  իրենց  բաժինը  և  միսկիններին  (աղքատներին)  և  ճամփորդներին :Բայց  մի  վատնիր  անիմաստ  քո  հարստությունը :  Իրոք  անիմաստ  վատնողները   Շեյթանի  եղբայրներն  են  և  Շեյթանը  (սատանան)  ամենաանշնորհակալն  է  իր  Տիրոջը :» (Սուրա  ալ- Իսրաա 17:26-27)

17. Այն  պատվիրում է  համեստություն  և  արգելում  է  խստություն  և  ծայրահեղականություն   կրոնում :  Ալլահն  ասաց.

«Ալլահը  մտադիր  է  ձեզ  հեշտացում  և  Նա  չի  ցանկանում  բաները  դժվարացնել  ձեզ  համար :» (Սուրա  ալ Բակարա 2:185)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Զգուշացեք  և  հեռու  մնացեք  կրոնում  ծայրահեղականություններից ,  քանզի   միակ  բանը ,  որը  կործանել  է  ձեզանից  առաջ  եղածներին,  կրոնում  ծայրահեղականությունն  էր :» (Սահիհ իբն Հիբանի)

18. Այն  պատվիրում  է  մարդկայնություն  և  արգելում  է  հպարտությունը  և  ամբարտավանությունը :  Ալլահն  ասաց.

«Եվ  եղեք  համեստ,  (կամ մի  ցույց  տվեք  վիրավորանք ) ձեր  քայլվածքում  և  իջեցրեք  ձեր  ձայները:  Իրոք,  բոլոր  ձայներից  ամենակոպիտը ,  ավանակի  զռռոցն  է :» (Սուրա  Լուկման 31:19)

Գոռոզության  մասին  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«« Նա ,  ով  ունի  նույնիսկ  մանանեխի  հատիկի  չափ  գոռոզություն  իր  սրտում ,  չի  մտնի  Ջեննա:» Մի  մարդ  հարցրեց . « Օ, Ալլահի Մարգարե , մարդիկ  սիրում  են  հագնել  գեղեցիկ  հագուստներ  և  սանդալներ :» Նա  ասաց. «Իրոք,  Ալլահը  Գեղեցիկ  է  և  Նա  սիրում  է  գեղեցկություն :  Գոռոզությունը  այն է ,  որ  մարդ  մերժում  է ճշմարտությունը  և  տեսնում  է  ուրիշներին  իրենից  ցածր :»» (Մուսլիմ )

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  մեծամտության  մասին.

«Ով  քաշում է  իր  հագուստը  գետին  մեծամտությունից ,  Հարության  Օրը  Ալլահը  չի  նայի  նրան :» (Բուխարի)

19. Այն  պատվիրում  է  մարդկանց  մխիթարել  ուրիշներին  և  չուրախանալ  նրանց  դժբախտություններով : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Մի  ուրախացիր  քո  եղբոր  տխրությամբ ,  կարող  է  պատահել ,  որ  Ալլահը  Իր  գութը   ցույց  տա  նրան  և  քեզ  դնի  փորձության  մեջ :» (Տիրմիզի)

20. Այն  արգելում է  մուսուլմաններին  խառնվել  գործերին ,  որոնք  իրենց  չեն վերաբերվում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.  

«Իրոք,  մուսուլմանի  լավ  գծերից  է ,  որ  նա  թողնում  է  այն ,  ինչ  չի  վերաբերվում  իրեն :» (Տիրմիզի )

21. Այն  պատվիրում է  հարգել  մարդկանց  և  արգելում  է  ստորացնել  և  արհամարհել  նրանց : Ալլահն  ասաց.

«Օ, դուք,  ովքեր  հավատացիք: Թող  ոչ  մի  խումբ  չծաղրի  մեկ  ուրիշ  խմբի,  կարող  է  լինել ,  որ  վերջինս  ավելի  լավ  է  քան  նախկինը ,  ոչ  էլ  կանայք  թող  ծաղրեն  մյուս  կանանց ,  կարող  է  լինել  որ  վերջինները  ավելի  լավն  են  քան  նախորդները :  Եվ  մի  զրպարտեք  միմյանց ,  ոչ  էլ  վիրավորեք  միմյանց  ածական  անուններով:» (Սուրա  ալ- Հուջուրաթ 49:11)

22. Այն  պատվիրում  է   խանդոտ  կերպով  պահպանել  և  պաշտպանել  մահրամներին [60]  և  արգելում  է  ամուսնուն  դավաճանելը( եղջյուրներ  դնելը)  :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Երեքը  չեն  մտնի  Ջեննա , նա  ով  վատ  է  վերաբերվում  իր  ծնողներին, դավաճանված  (եղջերավոր) ամուսինը  և  կինը ,  ով  տղամարդու  նման է  գործում :» (Հակիմ)

23. Այն  արգելում  է   հիշեցնել   հակառակ  սեռի անդամներին :  Իբն Աբբասը (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ալլահի  Մարգարեն  անիծեց  այն   տղամարդկանց ,  ովքեր   հիշատակում  են  կանանց  և  այն  կանանց ,  ովքեր  հիշատակում  են  տղամարդկանց :» (Բուխարի )

24.Այն  պատվիրում  է  մարդկանց  ջանալ  բարիք  գործել  միմյանց  նկատմամբ  և  արգելում է  հիշատակել  այդ  բարիքը :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

« Զգուշացեք  և  հեռու  մնացեք  մարդկանց  հիշեցնելուց  արած  բարիքի  մասին ,  իրոք  այն  անշնորհակալության  պատճառ  է  դառնում  (այն  մարդուն ,  ում  արվել  է  բարիքը)  և  նվազեցնում  է  պարգևը  (որը  նա  կարող  էր  ստանալ  այդ  արարքի  համար):» Հետո  նա  ընթերցեց  Ալլահի  խոսքերը .

« Օ, դուք,  ովքեր  հավատացել  եք : Մի  ցուցադրեք  զուր  ձեր  Սադական  (բարեգործությունը)   հիշատակելով  ձեր  առաքինությունը  և  վնասը:» (Սուրա  ալ- Բակարա 2:264)[61]

25.Այն  պատվիրում  է  լավը  մտածել  ուրիշների  մասին  և  արգելում  է  լրտեսել  և  բամբասել : Ալլահն  ասաց.

«Օ, դուք ,  ովքեր  հավատացել  եք :  Խուսափեք  շատ  կասկածներից ,  իրոք  որոշ  կասկածները  մեղք  են :  Եվ  մի  լրտեսեք,  ոչ  էլ  բամբասեք  միմյանցից :  Կցանկանա՞ ձեզանից  մեկը  ուտել  իր  մահացած  եղբոր  մարմինը : Դուք  կատեք  այդ ,  (այսպիսով  ատեք  բամբասել) : Եվ  վախեցեք  Ալլահից :  Իրոք,  Ալլահը  միակն է ,  ով  ընդունում է  մեղանչում , Ամենագթասիրտը :» (Սուրա  ալ- Հուջուրաթ 49:12)

26. Այն  պատվիրում  է  պահպանել  լեզուն  չար  զրույցներից   և  օգտագործել  այն  ուղորդելու  բարու   և  անհատին  և  հասարակությանը :  Այդ  բարիքներից  են  Ալլահին  հիշատակելը :  Այն  արգելում  է  մեզ  լեզուները  օգտագործել  առանց  շահի :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Կարո՞ղ  է  քո  մայրը  զրկել  քեզ Օ, Մուադհ[62]: Մարդիկ  ընկնու՞մ  են  Դժոխք  իրենց  երեսներով  կամ  քթերով ,  բացի  այն ,  ինչ  նրանց  լեզուներն  են  հնձվել :» (Տիրմիզի)

27. Այն  պատվիրում  է  լավ  վերաբերմունք  հարևանին  և  արգելում  է  վնասել  նրանց :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

««Ալլահով , նա  իրական  հավատացյալ  չէ: Ալլահով  նա  իրական  հավատացյալ  չէ : Ալլահով  նա  իրական  հավատացյալ  չէ :»  Նրան  ասացին.« Ո՞վ  է նա ,  օ ,  Ալլահի  Մարգարե:» Նա  պատասխանեց « Նա ,  ում  հարևանը  ապահով  չէ  նրա  չարիքից :»» (Բուխարի )

28. Այն  պատվիրում  է  փնտրել  առաքինի  ընկերակցություն  և  արգելում  է ,  որ  մարդ  փնտրի  չար  ընկերակցություն : Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Առաքինի  և  չար  ընկերակցության  օրինակ  է ,  ինչպես  մարդ  կրում է  օծանելիք  և  մեկ  ուրիշը ,  ով  դարբին  է : Ինչ  վերաբերվում  է  օծանելիք  կրողին , նա  կամ  կտա  քեզ  օծանելիք ,  դու  կարող  ես  գնել  կամ   (ամենաքիչը)  դու  հաճելի  բուրմունք  կշնչես  նրա  հետ :  Ինչ  վերաբերվում  է  դարբինին, նա  կամ  կայրի  իր  հագուստները ,  կամ  նա  կգտնի  սարսափելի  հոտ  նրանից :» (Բուխարի)

29. Այն  պատվիրում է  մարդկանց  բերել  ներդաշնակություն  ամեն  առանձնացման  մեջ  և  արգելում  է  ցանկացած  բան ,  որը  տանում  է  դեպի  ատելություն  և  թշնամություն :  Ալլահն  ասում է .  

«Չկա  լավ  բան իրենց  գաղտնի  զրույցներից   պահպանված  նրա  մոտ ,  ով  պատվիրում  է  Սադակա  (բարեգործություն  հանուն  Ալլահի ) կամ  մարուֆ  (Իսլամական  Միաստվածություն  և  ամեն  բարի  և  առաքինի  գործերը ,  որ  Ալլահը  հրամայել  է ) կամ  մարդկանց  հաշտեցում  և  նա ,  ով  կանի  այդ ,  փնտրելով  Ալլահի  Գոհունակությունը , Մենք  կտանք  նրան  մեծ  պարգև:» (Սուրա  ան- Նիսաա 4:114 )

30. Այն  պատվիրում  է ,  որ  մարդիկ  լինեն  անկեղծ  միմյանց  նկատմամբ  և  արգելում  է,  որ  խորհուրդը  լինի ,  երբ  այն  փնտրում  են :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

««Կրոնը  անկեղծություն  է:» Մենք  հարցրեցինք .« Ու՞մ  նկատմամբ :» Նա  պատասխանեց « Ալլահի , Նրա  Գրքի ,  Նրա  Մարգարեյի   և  Մուսուլմանների   ղեկավարների  և  նրանց  ընդհանուր  մարդկանց :»» (Մուսլիմ )

31. Այն  պատվիրում  է  մարդկանց  օգնել  թեթևացնել  Մուսուլմանների   անհանգստությունները ,  տալ  նրանց  օգնություն  վճարելու  պարտքերը  և  հետաձգել դրանք :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ով  թեթևացնում  է  հավատացյալի  որևէ  հոգսը ,  Ալլահը  կթեթևացնի  նրա  մի  հոգսը  Դատաստանի  Օրը :  Ով  հեշտացնում  է  որևէ  բան  մեկին,  ով  դժվարության  մեջ  է  (տալով   հետաձգում  նրան ,  ով  չի  կարող  վճարել  պարտքը) ,  Ալլահը  կթեթևացնի հոգսեր աշխարհիկ   և  հանդերձյալ  կայքում : Եվ  ով   թաքցնում    է Մուսուլմանի  մեղքերը , Ալլահը  կթաքցնի  նրա  մեղքերը  այս  և  Հանդերձյալ  կյանքում :Ալլահը  օգնում  է  իր  ծառային  այնքան  ժամանակ ,  որքան  որ  նա  է  օգնում  իր  եղբորը :» (Մուսլիմ)

32. Այն  պատվիրում  է  համբերություն  ունենալ  և  լավատես  լինել  դժվարին  պահերին և  արգելում  է  ,  որ  մարդ  անհանգստանա:  Ալլահն  ասաց .

«Եվ  իրոք, Մենք  կփորձենք  ձեզ  վախով,  սովով ,  ունեցվածքի, կյանքերի,  բերքի   կորստով,  բայց  ավետիս  տուր   համբերատարներին : Նա , ով  դժվարության  մեջ  է  ասում  է . « Իրոք, Ալլահին  ենք  մենք  պատկանում  և  իրոք ,  Նրան  մենք  կվերաառնանք :» Այդ  նրանք  են ,  ում  վրա  է  Օրհնությունը  իրենց  Տիրոջից  և  նրանք  են , ովքեր  կստանան  Նրա  Գութը  և  նրանք  են  առաջնորդվածները :» (Սուրա  ալ- Բակարա 2:155-157 )

33. Այն  պատվիրում  է  ներել  և  հեռանալ նրանից ,  ով  չարիք  է  գործել  և  արգելում  է  վրեժը:  Ալլահն  ասաց.  

«Եվ  շտապիր  դեպի    քո  Տիրոջ  ներումը և Դրախտը այնքան  լայնարձակ,  որքան  երկինքն  ու  երկիրն  է ,  պատրաստված  Մուտակուների  համար (առաքինի  Ալլահից  վախեցողների ): Նրանք ,  ովքեր  վատնում  են  (հանուն  Ալլահի ) բարգավաճմամբ  և  զարգացմամբ ,  ով  ճնշում  է  բարկությունը  և  ով  ներում  է մարդուն ,  իրոք  Ալլահը  սիրում  է  մուհսինուն( բարի  արարքներ  անողներին)(Սուրա  Ալի Իմրան 3:133-134)

34. Այն  պատվիրում  է  գութ  և  արգելում է  սառնասրտությունը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Ալլահը  ցույց  է  տալիս  գութ  նրանց ,  ովքեր  գութ  են  ցույց  տալիս :  Ցույց  տուր  գութ  նրանց ,  ովքեր  երկրի  վրա  են  և  Նա , Ով  երկնքում  է ,  ցույց  կտա  գութ  քեզ :» (Տիրմիզի)

35. Այն  պատվիրում  է   բարություն  և  մեղմություն  և  արգելում  է  կոպտությունը  և  խստությունը :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Ոչինչ  չի  կատարվում  բարությամբ ,  բացի  նրանից ,  ինչ  գեղեցիկ  է  և  ոչինչ  զուրկ  չէ  բարությունից ,  բացի  այն  ինչ  աղավաղված  է:» (Մուսլիմ)

36.Այն  պատվիրում  է ,  որ  չարիքը  վերադարձնեն  բարիքով  և  արգելում  է  չարիք  գործել  չարիքի  դիմաց : Ալլահն  ասաց.

«Եվ  բարի  արարքը  և  չար  արարքը  չեն  կարող  լինել  հավասար : Հեռացրու  (չարը) նրանով ,  ինչ  ավելի  լավ է ( այսինքն  Ալլահը  պատվիրում է  հավատարիմ  հավատացյալներին  լինել  համբերատար  բարկության  ժամանակ  և  ներել  նրանց ,  ովքեր  վատ  են  վերաբերվել  նրանց) : Հետո  իրոք նա ,  ում  միջև  կա  թշնամություն ,  (կդառնա ) կարծես  դուք  մոտիկ  ընկերներ  եք : » (Սուրա  Ֆուսիլեթ 41:34)

37. Նա  պատվիրում է  տարածել  գիտելիքները  և  արգելում  է  քողարկել այն :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Նա,  ում  հարցրել  են  գիտելիքի  մասին ,  բայց  նա  թաքցրել է  այն , Հարության  Օրը  նրան  կբերեն  շնաթոկով  ,Դժոխքի  կրակների  դնչկալով :» (Հակիմ)

38.Այն  պատվիրում է ,  որ  մուսուլմանները  տարածեն  առաքինություն  և  արդարություն  և  կանխեն  չարիքը ,  յուրաքանչյուրը  ըստ  իր  ունակությունների :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )ասաց.

«Ով  ձեզանից  տեսնում  է  չարիք ,  թող  փոխի  այդ  իր  ձեռքով ,  եթե  նա  չի  կարող ,  ապա  իր  լեզվով և , եթե  չի  կարող ,  ապա  իր  սրտով  և  դա  Իմանի  ամենացածր  աստիճանն է :» (Մուսլիմ )

 ՏԱՐԱՏԵՍԱԿ    ԱՐԳԵԼՔՆԵՐ

Իսլամի  արգելքներից  են.

1. Գինին  և  մյուս  մնացած  թմրանյութերը, լինեն  դրանք  ներարկային ,  ըմպելու  ,թե  շնչելու :  Ալլահն  ասաց.

«Օ, դուք ,  ովքեր  հավատացել  եք: Թմրանյութերը  (ամեն  տեսակի  ոգելից  խմիչքները),  խաղամոլությունը ,  ալ- անսաբ   (քարե  զոհասեղաններ ,  որոնց  վրա  բազմաստվածները  զոհաբերում  են  իրենց  կուռքերի)  և  ալ- ազլամ  (աղեղները,  որոնք  փնտրում  են  հաջողություն  և  որոշում ) Սատանայի  ձեռքի  գործն  են , ուստի   խուսափեք ( խստորեն  ամենից) ,  որպեսզի  հաջողակ  լինեք :  Շեյթանը  միայն  ցանկանում  է   դնել  թշնամություն  և  ատելություն  ձեր  միջև  թմրանյութերով  (ոգելից  խմիչքներով  և  այլն )  և  խաղամոլությամբ   և  ետ  պահել ձեզ  Ալլահին  հիշատակելուց  և  Սալաահից  (աղոթքից) :  Այսպիսով , դուք  ձեռնպահ  չե՞ք  մնա : » (Սուրա  ալ- Մաիդան 5:90-91)

2. Գիշակերների,  խոզի  և  Ալլահի  կողմից  մի  շարք  նշված  բաներով  սնվելը :  Ալլահն  ասաց.

«Որպես  սնունդ  ձեզ  համար  արգելված  է  ալ- մայթահ  (սատկած  կենդանիներ, անասնապահական  կենդանիներ,  որոնք  մորթած  չեն  ) արյունը, խոզի  միսը  և  այն  կենդանիների  միսը ,  որոնց  մորթել  են ուրիշների  համար  Ալլահից  բացի  ,  կամ  մորթել  են  կուռքերի  համար  և  այլն ,  կամ  մորթելու  ընթացքում  չեն  հիշատակել  Ալլահի  անունը   և ,  որին  սպանել  են  խեղդելով ,  կամ  բռնի  հարվածով ,  կամ  ցած  գցելով  կամ  պոզերով  և  որոնք ( մասամբ)  կերել  են  վայրի  կենդանիները ,  մինչ ,  ի  վիճակի  եք   մորթել  այն  (սատկելուց  առաջ) և  որը   զոհաբերվել  է  նասաբի ( քարե  զոհարանների ) վրա :  Նույնպես  արգելված  է  օգտագործել  նետեր  փնտրելու  հաջողություն  և  որոշում  ,  այդ  ամենը  ֆիսք  (Ալլահին  անհնազանդություն  և  մեղք)  է :» (Սուրա  ալ- Մաաիդահ  5:3)

3. Ուտել  այն,  որի  մորթելու  վրա  չի  հիշատակվել  Ալլահի  անունը ,  կամ  , բացի  Ալլահից ուրիշի  անունն է  հիշատակվել  : Ալլահն  ասաց.

«Մի  կերեք, (Օ,  հավատացյալներ)  այն  (միսը) ,  որի մորթելու  ժամանակ  չի  հիշատակվել  Ալլահի  անունը , իրավմամբ  այն  ֆիսք  է  (մեղք  և  Ալլահին  անհնազանդություն) : » (Սուրա  ալ- Անաամ 6:121)

4. Ուտել  այն  կենդանիները ,  որոնք  ունեն  գիշատչի  ատամներ (ժանիքներ)  ,  ինչպիսիք  են  առյուծները ,  հովազները ,  գայլերը  և  դրանց  նմանները :  Ինչպես  նաև , այն  թռչունները ,  որոնք  ունեն  ճիրաններ ,  ինչպիսիք  են  արծիվները , բազեները,  անգղները  և  այլն :  Իբն  Աբբասն  ասաց.

«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  արգելեց  մեզ  ուտել  որևէ  ժանիքավոր   կենդանի ,  որը  ունի  գիշատչի  ատամներ  և  ամեն  թռչուն ,  որը  ունի  ճանկեր,  (որով  այն  որս  է  անում)(Մուսլիմ)

5. Որը  չի մորթվել  Հրեաների  կամ  Քրիստենյաների  կողմից  :  Այն  ենթադրվում  է   գիշատիչ  և  անթույլատրելի  է  սննդի  համար :

«Այս  օրը  ձեզ  համար   ամեն  մաքուր  և  պարզ  բան  թույլատրելի  է  դարձել : Սնունդը   (մորթված  անասունը ,  ուտելի  կենդանին  և  այլ )  Գրքերի  մարդկանց  (Հրեաների  և  Քրիստոնյաների)  թույլատրելի  են  ձեզ  համար  և  ձերը,   թույլատրելի  է  նրանց  համար : Սնունդը  (մորթված  անասունը ,  ուտելի  կենդանին  և  այլն)   Գրքերի  մարդկանց  (Հրեաների  և  Քրիատոնյաների)  թույլատրելի  է  ձեզ  և  ձերը  թույլատրելի  է  նրանց : » (Սուրա  ալ- Մաաիդան 5:5)

6. Ցանկացած  ուտելիք  կամ  խմիչք ,  որը  վնասակար  է  մարմնին ,  ինչպիսիք  են  ծխախոտը  և  նմանատիպ  բաները  ,  անթույլատրելի   են :  Ալլահն  ասաց.

«Եվ  մի  սպանեք  ձեզ  ,  ոչ  էլ  միմյանց :  Իրոք , Ալլահը  Ամենագթասիրտն  է  ձեր նկատմամբ :» (Սուրա  ան- Նիսաա 4:29)

7. Մետաքսի,  կամ  ոսկու  կամ  արծաթի  կրելը  տղամարդկանց  համար :  Դրանք  թույլատրելի  են  կանանց : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Մետաքսի  կամ  ոսկու  կրելը  թույլատրելի  է  իմ  ազգի  կանանց ,  բայց  ոչ  տղամարդկանց :» (Ահմեդ)

Եվ  տղամարդկանց  ,  և  կանանց  թույլատրելի  չէ  ուտել ,  խմել  կամ  վուդու  անել  ոսկյա  կամ  արծաթյա  տարրաներից : Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Մի  խմեք  ոսկյա  կամ   արծաթյա  ամանեղենից  և  մի  կերեք  այդպիսի  ափսեներից ,  իրոք  այդ  նրանց  համար  է  (քուֆարների)  այս  կյանքում  և  մեզ  համար  հաջորդ :» (Բուխարի )

 ԸՆՏՐՎԱԾ  ԽՆԴՐԱՆՔՆԵՐ ,  ՀԻՇԱՏԱԿՄԱՆ   ԽՈՍՔԵՐ   & ԻՍԼԱՄԱԿԱՆ   ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ

1. Հիշատակել  Ալլահի  անունը  ասելով  'Բիսմիլեհ'  ուտելուց  և  խմելուց  առաջ  և  շնորհակալություն  հայտնել  Ալլահին  ասելով . 'Ալհամդուլիլեհ' ,  (Ամբողջ  գովքը   և  երախտապարտությունը   Ալլահին) ,  ավարտելուց : Պետք  է  ուտել  այն  ինչ  քո  դիմացն  է ,  այլ  ոչ  թե  մեկ  ուրիշի  դիմացից : Անհրաժեշտ  է  ուտել   աջ  ձեռքով ,  քանի  որ  ձախը  օգտագործվում  է  արտաթորելուց  կամ  միզելուց  հետո  մաքրվելու  համար :  Ումար  իբն  Աբի Սալամահը  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

««Երբ  ես  փոքր  երեխա  էի ,  ես  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  սենյակում  էի  և  իմ  ձեռքը  ափսեյի   ամեն  մասերից  վերցնում  էր  ուտելիք :  Այսպիսով ,  Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց  ինձ.

«Պատանի,  հիշատակիր  Ալլահի  անունը  ուտելուց  առաջ ,  կեր  աջ  ձեռքով  և  քո  դիմացից :»» (Բուխարի)

 2.  Երբեք  մի  քննադատիր  ուտելիքը ,  որքան  էլ  այն  տհաճ  լինի :  Աբու  Հուրեյրան  (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  երբեք  չէր  վատաբանում   ուտելիքը :  Եթե  նա  հավանում  էր   այդ ,  ապա  ուտում  էր , և  եթե  ոչ ,    թողնում  էր :» (Բուխարի)

3.Մի  մտեք  տներ  առանց  թույլտվության,  (թակելու  և  այլն) :  Ալլահն  ասաց.

« Օ, դուք ,  ովքեր  հավատում  եք : Մի  մտեք  տներ  բացի  ձեր  տներից ,  մինչ   դեռ  չեք  խնդրել  թույլտվություն  և  չեք  ողջունել  այնտեղ  գտնվողներին :» (Սուրա  ան-Նուռ 24:27)

4 .Մի  խնդրեք  թույլտվություն  ավելի  քան  երեք  անգամ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Պետք է  թույլտվություն  խնդրել  երեք  անգամ :  Եթե  քեզ  տրվում  է  այդ,  ապա  մտեք ,  իսկ  եթե  ոչ,  ետ  գնացեք :» (Մուսլիմ )

5.Ողջունեք  բոլոր  Մուսուլմաններին ,  անկախ  նրանից  գիտեք  նրանց , թե  ոչ,   ասելով  'աս- սալամ  ալեյքում ':  Քանի  որ  այն  բերում  է  ընկերություն  և  սեր : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Դուք  երբեք  չեք  մտնի  Ջաննա  մինչ  չհավատաք,  և   դուք  երբեք  կատարյալ  չեք  հավատա ,  մինչ  չսիրեք  միմյանց :  Ուղեկցե՞մ  ձեզ  մի  բանի ,  որ  եթե  կատարեք ,  դուք  կսիրեք  միմյանց :  Տարածեք  ձեր  մեջ  'Սալամ'  ողջույնը' :» (Մուսլիմ)

6. Եթե  որևէ  մեկը  ողջունում է  ձեզ  Սալամով ,  վերադարձրեք  նույն  ողջույնը  կամ  ավելի  լավը [63]: Ալլահն  ասաց.

«Երբ ձեզ  ողջունում  են ,  պատասխանեք  ինչ  դրանից  լավ  է ,  (կամ  առնվազն),  պատասխանեք   հավասար  ձևով :» (Սուրա  ան- Նիսաա 4:86)

7. Երբ  դուք  հորաջում  եք ,  ապա  պիտի  փորձեք  կանգնեցնել  այդ  ,որքան  հնարավոր  է  շուտ:  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Հորանջելը  Շեյթանից  է : Երբ  ձեզանից  մեկը  հորանջում  է ,  թող  կանգնեցնի  այդ , որքան  հնարավոր  է  շուտ :  Եվ  եթե  մեկը  հոգոց  է  հանում .''Աահհ'' (այդ  անելուց) ,  ապա  Շեյթանը  ծիծաղում  է :» (Բուխարի )

Եթե  նա  ի  վիճակի  չէ  կանգնեցնել  այդ ,  ապա  պիտի  ծածկի  բերանը  ձեռքով : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Եթե  ձեզանից  մեկը  հորանջում  է ,  ապա, թող  փակի  բերանը  ձեռքով ,  իրոք  Շեյթանը  մտնում  է  (այդտեղ)(Մուսլիմ)

8. Երբ  դուք  փռշտում  եք ,  ասեք ''Ալհամդուլիլեհ :''  Եթե  մեկ  ուրիշ  մուսուլմանը  փռշտում  է  և  ասում  է '' Ալհամդուլիլեհ '' ,  դուք  պետք է  պատասխանեք .'' Յարհամկու Ալլահու '',  որը  նշանակում  է  թող  Ալլահը  գթա  քեզ :  Եթե  մեկը  պատասխանում  է  քեզ '' Յարհամկու  Ալլահու ''  պատասխանիր  նրան '' Յահդիկումուլլահ  ուա  յուսլիհու  բալաքում'' ,  որը  նշանակում է  ,  թող Ալլահը  առաջնորդի  քեզ  և  բարելավի  քո  սիրտը,  ապրուստը  և  գործերը :

'' Երբ  ձեզանից  մեկը  փռշտում  է ,  թող  ասի '' Ալհամդուլիլեհ '' և  հետո, թող  նրա  եղբայրը  կամ  ուղեկցորդը  ասի .'' Յարհամկու Ալլահու '' և  հետո,  թող   նա,  ով  փռշտացել  է  ասի .'' Յահդիկումուլլահ  ուա  յասլիհու  բալակում :'' (Բուխարի)

 Եթե  անհավատը  ասում  է '' Ալհամդուլիլեհ'' ,  դու  պիտի  պատասխանես  միայն [64]  ''Յահդուկումուլլահ  ուք  յուսլիհու  բալակում :''  Աբու  Մուսան (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Հրեաները  փորձում  էին  փռշտալ  Մարգարեյի  մոտ ,  հուսալով ,  որ  նա  կասի «Յարհամկումուլլահ:» Դրա  փոխարեն  նա  ասում  էր « Յահդուկումուլլահ  ուա  յուսլիհու  բալակում :» (Տիրմիզի)

Աբու  Հուրեյրան  ասում  էր ,  որ  Նրա  վարվելաձևերից  էր այն ,  որ  երբ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  փռշտում  էր ,  դնում  էր  ձեռքը  կամ  հագուստը  բերանի  դիմաց  և  իջեցնում  էր    ձայնը :

9. Մի  զկռտացեք  մարդկանց  մեջ :  Իբն  Ումարն  ասաց.

««Մի  մարդ  զկռտաց  ,  մինչ  գտնվում  էր  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  ընկերակցության  մեջ   և  նա  ասաց  նրան . « Պահպանեք  մեզ  ձեր  բղկոցից ,  քանի  որ  ամենկուշտերը  այս  կյանքում  Հարության  Օրը  երկար  ժամանակ  կլինեն  սոված :»» (Տիրմիզի)

10. Եթե  դուք  կատակ  եք  անում ,  ապա  մի  ասեք  այնպիսի  բան ,  որ  վիրավորեք  կամ  նեղացնեք  ուրիշներին :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Թող  ոչ  ոք  չվերցնի  իր  եղբոր  թերությունները  (բարկացնելու  նրան) լրջորեն  կամ  կատակով :» (Աբու  Դաուդ )

11. Երբ  ցանկանում  եք  քնել  ,  պետք է  հիշատակել  Ալլահի  Անունը  և  պառկել  աջ  կողմի  վրա : Հուդայֆա  իբն  ալ  Յամաանը  ասաց.

«Երբ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  գնում  էր  իր  անկողին ,  նա  ասում  էր .

«Բիսմիկա  ամութու  ուա  ահյա»

«Քո  Անունով  եմ  ես  ապրում  և  մահանում :»

Արթնանալով  նա  ասում  էր .

«Ալհամդուլիլեհ  իլադհի  ահյանա  բադա  մա ամաթանա  ուա իլայհ ին նուշուր :»

«Ամբողջ  գովքը  և  շնորհակալությունը  լինի  Մեկին ,  ով  բերել  է  մեզ  կյանքի,  մահանալուց  հետո [65]  և   Նրան,  մենք  հարություն  կառնենք:» (Բուխարի )

12. Մինչ  ամուսնական  պարտականություն  կատարելը  պետք է  ասել .

«Բիսմիլեհ. Ալլահումա ջանիբնաշ Շեյթան ,  ուա  ջանիբ իշ Շեյթան  մա  ռազակթանա:»

«Ալլահի  Անունով: Օ, Ալլահ ,  հեռացրու  Շեյթանին  մեզանից  և  հեռացրու  Շեյթանին այնից ,  ինչ  դու  մեզ  կպարգևես (ժառանգներից)(Բուխարի )

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Եթե ,  մեկը  կնոջը  մերձենալուց  առաջ ասի  ' Ալլահի  Անունով ,Օ,  Ալլահ,  պահիր  Շեյթանինն հեռու   մեզանից  և  պահիր  Շեյթանին  հեռու  այնից ,  ինչ  կպարգևես  մեզ  (ժառանգներ) , ' ապա ,  եթե  Ալլահը  պարգևի  նրանց  երեխա , նա (Շեյթանը ) չի  վնասի  նրան :»  (Բուխարի)

Նույնպես ,  գաղտի  պահեք  այն ,  ինչ  կատարվում է  ձեր  և  ձեր  զուգընկերոջ  միջև :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Իրոք,  Հարության  Օրը  ամնեավատագույնը  կլինի  այն  մարդկանց  վիճակը,  ովքեր  ամուսնական  պարտականություն  են  կատարել  կնոջ  հետ  և  հետո  տարածել  են  անձնական  հարցերը :» (Մուսլիմ)

13.  Տանից  հեռանալուց ,  պետք է ասել  համապատասխան  խնդրանք : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

« Ով  ասի , տանից  դուրս  գալուց .

«Բիսմիլահի  տաուակալթու  ալԱլլահի,  լա  հաուա  ուա լա քուվատա  իլլաաբիլահ»

«Ալլահի  Անունով,  ես  դնում  եմ  իմ  վստահությունը  Ալլահին , Չկա  ավելի  մեծ  հզորություն  քան  Ալլահինը:»

... ապա  նրան  կասվի. «Քո  գործերը  հոգացության  տակ  են ,  դու  պաշտպանված  ես   չարիքից   և  Շեյթանը  հեռանում  է  քեզանից :» (Տիրմիզի )

14. Երբ  այցելում  եք  հիվանդի,  ասեք  խնդրանքը ,  որը  հաղորդվել  է Մարգարեյից :  Երբ  նա  այցելում   էր  հիվանդի,  նա  նստում  էր    գլխի  մոտ  և  ասում  էր  հետևյալը  յոթ  անգամ.

«Ասալուլահ  ալ- Ազիմ , Ռաբբ ալ- Արշի  իլ  Ադհիմ  ան յաշֆիյեկ :»

«Ես  խնդրում  եմ  Ալլահ,  Ամենահզորին , Ամենահզոր  Գահի  տիրակալին ,  որ  Նա  բուժի  քեզ :» 

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Եթե   Ալլահը  գրել է  նրան  ապրել  երկար ,  նա  կբուժվի  իր   հիվանդությունից :» (Սահիհ  իբն Հիբան)

15. Երբ  մտնում  եք  արտաքնոց ,  ներս  մտեք  ձախ  ոտքով  և  ասեք.

«Բիսմիլեհ Ալլահումմա  իննի աուզու  բիկա  մին ալ- կուբթի  ուալ  խաբայթ:»

«Ալլահի  Անունով , Օ, Ալլահ ,  իրոք ,  ես  ապաստան  եմ  խնդրում  քեզանից   աղտից  և  չար  Ջիներից :» (Բուխարի)

Երբ  դուրս  եք  գալիս  արտաքնոցին ,  դուրս  եկեք  աջ  ոտքով  և  ասեք.         

'' Ղուֆրանակ:''

«Ես  խնդրում  եմ  քո  թողությունը :»   (Սահիհ իբն  Հիբան , իբն  Մաջահ)[66]

 ԵՂԲԱՅՐԱԿԱՆ  ԽԱՐՀՈՒՐԴ

1. Իմացեք,  որ  Իսլամ  մտնելուց  հետո ,  Ալլահը  մաքրում  է  բոլոր  նածկին  մեղքերը  և  չար  արարքները : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.

«Դու  չգիտե՞ս,  որ  Իսլամը  մաքրում  է, ինչ  կար  դրանից  առաջ :» (Մուսլիմ)

 Նույնիսկ  չար  արարքները ,  որոնք  դուք  արել  եք  Իսլամ  մտնելուց  առաջ ,  փոխվում  են  լավ  արարքների  Ալլահի  Կամքով :  Ալլահն  ասաց.

«Եվ  նրանք ,  ովքեր  չեն  վկայակոչել  ուրիշ  աստված  Ալլահին  հավասար ,  ոչ  էլ  սպանել  են  կյանք ,  ինչպես  Ալլահը  արգելել  է ,  բացի   որոշակի  պատճառներից ,  ոչ  էլ  գործել  են  անօրինական  սեռական  գործողություն   և  ով  արել  է  այդ ,  կստանա  պատիժ : Տանջանքը  կկրկնապատկվի   Հարության  Օրը  և   նա կբնակվի  այնտեղ անպատիվ  ձևով :  Բացի  նրանցից ,  ովքեր  մեղանչում  են  և  հավատում  են  Իսլամական  Միաստվածությանը   և  առաքինի  արարքներ  են  գործում :  Նրանց  համար  Ալլահը  կփոխի  նրանց  մեղքերը  լավ  արարքների  և  Ալլահը  Ամենաներող,  Ամենագթասիրտն  է:» (Սուրա  ալ- Ֆուրկան 25:68-70)

Իմացեք  այս  ավետիսը Ալլահից . Նրանք ,  Գրքի  մարդկանցից,  ովքեր  ընդունել  են  այս  կրոնը ,  կստանան  կրկնակի  պարգև ,  քանի  որ  հավատում  են  իրենց  Մարգարեյին  և  Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն)  մարգարեությանը :  Ալլահն  ասաց.  

«« Նրանց ,  ում  Մենք  տվել  ենք  Գիրք  (այսինքն  Թորա  և  Ավետարան  )  դրանից  առաջ ,  նրանք  հավատացել  են  դրան (Ղուրանին):  Եվ  երբ , նրանց  արտասանում  են ,  նրանք  ասում  են .« Մենք  հավատում  ենք  դրան : Իրոք,  այդ  ճշմարտություն  է  մեր  Տիրոջից : Իրոք,  նույնիսկ  դրանից  առաջ ,  մենք  նրանցից  էինք ,  ովքեր  ենթարկել  էին  իրենց  Ալլահին  Իսլամում ,  ինչպես  մուսուլմաններ  (ինչպես  Աբդուլահ  իբն Սալամը  և  Սալման  ալ- Ֆարիսին) :» Նրանց  կտրվի  պարգև  կրկնակի ,  որովհետև  նրանք  համբերատար  են   և  փոխել  են  չարիքը  բարիքի  և  վատնում  են  (բարեգործության  մեջ )  այն ,  ինչ  Մենք  տվել  ենք  նրանց:»» (Սուրա  ալ-Քասաս 28:52-53)

Մարգարեն Խ.Ա.Ո.Ն  ասաց.

«Ով  ընդունում  է  Իսլամ  երկու  Գրքերի (Հրեաների և  Քրիստոնյաների ) մարդկանցից,  կունենան  կրկնակի  պարգև : Նրանք  կստանան  իրավունքներ ,  որոնցով  մենք  ուրախանում  ենք  և  նրանց   պետք է  տալ  իրավունքներ ,  որ  մեզ  են  տրված :  Եվ ,  ով  ընդունում  է  Իսլամ  բազմաստվածներից  ,  կունենան  իրենց  պարգևը  և  կստանան  իրավունքներ ,  որոնցով  մենք  ուրախանում  ենք  և  նրանց  պիտի  տրվի  իրավունքներ ,  որ  մեզ  են  տրվել :» (Ահմեդ )

Ձեր  արձանագրությունները  սպիտակ  և  մաքուր  են , այսպիսով,  զգույշ  եղեք , չգործել  վատ  արարք   և  փորձեք  պահել  այն , սպիտակ  և  մաքուր   և  պարբերաբար  խնդրեք  թողություն  ամեն  արած  սխալի  համար :

2. Այժմ  դուք  գիտեք  ճշմարտությունը ,  այսպիսով  փորձեք  ժամանակ  տալ  հասկանալու  ձեր  կրոնը  և  փնտրեք  օգտավետ  գիտելիքներ  հավաստի  աղբյուրներից :  Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Եթե  Ալլահը  ցանկանում  է  բարիք  մարդուն , Նա  տալիս  է  նրան իր կրոնի  մասին   հասկացություն:» (Բուխարի)

 Առաջնահերթը  կլինի  փնտրել  գիտելիք  (Աքիդայի) Իսլամական  Հավատքի  համակարգի  մասին  ,  որից  հետո  կարելի է  ուսումնասիրել  ամեն  ինչ ,  որը  կապված  է  ամենօրյա  կյանքի  հետ : Այդ  կպահի   կրոնը  գործուն :  Այդ  գիտելիքներից  են  Մաքրվելը,  Աղոթքը  և  դրա  նման  բաներ :  Դուք  կարող  եք  նաև  ուսումնասիրել  առևտրի ,գումարների ,  հասարակական  հարաբերության  կանոնները,  ինչպես  նաև   կանոններ ,  որոնք  վերաբերվում  են   կենցաղին ,  որպեսզի   անգիտակցաբար  չսխալվեք :  Նույնպես  անհրաժեշտ  է  ժամանակ  տրամադրել  հիշատակելու  Ալլահի  Գիրքը : 

 Դուք  պետք է  հասկանաք   ձեր  կրոնը իր  հավաստի  աղբյուրներից  Ալլահի  Գրքից  և  Նրա  Մարգարեյի  Սուննայից :  Թող  կրոնի  Մարգարե  Մուհամեդը  լինի  քո  օրինակը  և  առաջնորդը  և  ուսումնասիրեք  նրա  կենսագրությունը ,  որպեսզի  կարողանաք  հետևել  նրան :  Փորձեք   ուղեկցորդ  լինել   գիտնականների  և  գիտելիքի  ուսանողների ,  ովքեր  իրականացնում  են  իրենց  քարոզչությունները :  Սակայն  պետք  է  իմանալ ,  որ  ոչ  բոլորը ,  ովքեր  իրենց  հայտարարում  են  մուսուլմաններ ,  վստահելի  են  գիտելիքներում: Դուք  պետք  է   համոզված  լինեք   և  ուշադիր  ուսումնասիրեք  նրանց ,  ումից  դուք  գիտելիք  եք  վերցնում :  Կարդացեք  և  համեմատեք  այդ  Ալլահի  Գրքի  և Նրա  Մարգարեյի  , Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն ) Սուննայի  հետ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Ես   խորհուրդ  եմ  տալիս  ունենալ  տակվա [67], լսել  և  ենթարկվել ,  նույնիսկ  եթե  նա  Եթովպացի  ստրուկ  է  անդամահատված  վերջույթներով ,  (եթե  նա  ձեր  ղեկավարն  է) :  Քանզի ,  իրոք ,  ով  երկար  է  ապրի  ձեզանից,  կտեսնի  շատ  տարբերություններ :  Այսպիսով,  ամուր  կառչեք  իմ  և  առաքինի  հետևորդների  Սուննայից :   Ամուր  կառչեք  և  ամրացեք  դրան  ձեր  ատամներով :  Եվ   հեռու  մնացեք  նորարարություններից   (կրոնում) ,  քանի  որ ,  իրոք,  ամեն  նոր  բան  նորարարություն  է  և  ամեն  նորարարություն   մոլորություն:» (Սահիհ իբն Հիբբան,  Աբու  Դաուդ )

Ինչ  համապատասխանում  է  Սուննային ,  վերցրեք ,  իսկ  ինչ  հակասում  է  ,թողեք:  Մարգարեն Խ.Ա.Ո.Ն  ասաց.

««Հրեաները  բաժանվեցին  յոթանասուն  մեկ  աղանդի,  մեկը  Դրախտում է ,  իսկ  մյուս  յոթանասունը  Դժոխքում :  Քրիստոնյաները  բաժանվել  են  յոթանասուն  երկու  աղանդների ,  որոնցից  յոթանասուն  մեկը  Դժոխքում  են,  իսկ  մեկը  Ջեննայում :  Երդվում  եմ  նրանով ,  Ում  ձեռքերում  է  Մուհամեդի  հոգին,  իմ Ումման  (ազգը)   կբաժանվի  յոթանասուն  երեք  աղանդի ,  մեկը  կլինի  Ջեննայում  և  յոթանասուն  երկուսը  Դժոխքում :» Նրան  հարցրեցին . « Օ,  Ալլահի Մարգարե ,  ովքե՞ր  են  նրանք :» Նա  պատասխանեց '' Ջամաաահ:[68]»» (Իբն Մաջա )

3. Սեր  և  թշնամություն . Դուք  պետք  է  սիրեք  և  դաշնակցեք   հավատացյալների  հետ  և  պետք է  ատեք   անհավատներին  և  դարձնեք  ձեզ  թշնամի :  Բայց  ատել ,  չի  նշանակում   ճնշել կամ  ոտնահարել  նրանց  իրավունքները :  Դուք  չպետք է  ատեք  նրանց  որպես  անձ ,  այլ  որպես  անհավատ  և  մոլորված :   Այս  պիտի  խրախուսի  ձեզ   ջանք  թափել  փրկել  նրանց   Դժոխքից :  Մի  գերադասեք  անհավատներին  մուսուլմաններից ,  և  մի  օգնեք  նրանց,  ընդդեմ  մուսուլմանների:  Ալլահն  ասաց.

«Հավատացյալները ,  կանայք  և  տղամարդիկ ,միմյանց   աուլիյա  (օգնական,  աջակից ,  ընկեր ,  դաշնակից  ,  պահապան)  են :» (Սուրա  ատ- Տաուբահ 9:71)

4. Իմացեք,  որ  ոչ  ոք  չի  մտնում  Իսլամ  առանց  հակասության հանդիպման:  Նրանց  ճնշում են ,  անհամաձայնության  են  գալիս  նրանց  հետ,  վնասում  են ,  մանավանդ  այդ  տեղի  է  ունենում  ամենամոտիկների  կողմից :  Պետք է  հիշել ,  որ  այս  ամենի   միջով  անցնելը  բարձրացնում  է  աստիճանը ,  մաքրում  է  մեղքերը :  Այն  նաև  փորձություն է ,  որով  Ալլահը   ցանկանում  է  տեսնել կրոնում  ձեր  հավատարմությունը ,  տոկունությունը  :  Ալլահն  ասաց.

««Դու  կարծում  եք ,  որ  նրանց  կթողնեն  մենակ ,  որովհետև  նրանք  ասել  են. « Մենք  հավատում  ենք » և  փորձության  չե՞ն  ենթարկի : Եվ ,  Մենք  իրոք  փորձել  ենք , ովքեր  նրանցից  առաջ  էին :  Եվ   Ալլահը  անշուշտ    հայտնի  կդարձնի  (ճշմարտությունը)  նրանց ,  ովքեր  ճիշտ  են  և  հայտնի  կդարձնի  (կեղծությունը)  նրանց ,  ովքեր  խաբեբաներ  են:»» (Սուրա  ալ- Անկաբուտ 29:2-3)

Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն)  հարցրեցին.

«Ովքե՞ր  են  ամենից  շատ  փորձվում:» Նա  պատասխանեց. «Մարգարեները ,  հետո  առաքինի  մարդիկ,  ,հետո,  ովքեր  գալիս  են  նրանցից  հետո :  Ամեն  մարդ  փորձության  է  ենթարկվում   ըստ  իր  կրոնի  ամրության ,  եթե  նրա  կրոնը  ամուր  է ,  նրան  ավելի  շատ  են  փորձում  և  եթե  նրա  կրոնը  թույլ  է ,  ապա  փորձությունը  նվազ  է :  Մարդուն  շարունակում  են  փորձել  այնքան  ժամանակ ,  մինչ  նա  քայլում  է  երկրի  վրա  ամբողջովին  ազատ  մեղքերից  , ( նրան  ներում  են  փորձությունների  շնորհիվ) :»» (Ահմեդ)

Ձեզ  կփորձեն  ստիպել  կասկածել  Իսլամում  և  պարբերաբար  կպնդեն  այդ :  Այսպիսով , որքան  հնարավոր  է  շատ  հարցրեք  գիտնականներին  ձեր  հարցերի  պատասխանները Ղուրանից  և  Սուննայից  ,փարատելու  դրանք : 

5.  Կոչ  Ալլահի  Կրոնին (Դաուա) և  նրա  Սուննային :  Դուք   պետք է  գիտակ  լինեք ,  ինչին  կոչում  եք :  Իմացեք   կասկածները,  որոնք  Իսլամի  թշնամիները  ունեն,  այդպիսով  հեշտ  կլինի  պատասխանել  դրանց :  Թող  ձեր  դավայի  ուղղին  լինի  այնպիսին  ,  ինչպիսին  Ալլահի  խոսքերն  են .

«Հրավիրիր  (մարդկությանը , Օ ,Մուհամեդ)   քո  Տիրոջ  Ուղղուն  (Իսլամին )  իմաստությամբ,  (այսինքն  Աստվածային  Ներշնչանքով  և  Ղուրանով ) և  արդար  քարոզչությամբ:  Եվ  վիճիր   նրանց  հետ  լավագույն   ձևով :  Իրոք ,  ձեր  Տերը  գիտի  ավելի  լավ  ,  ով  է  շեղվել  Իր  Ուղղուց  և  Նա   Ամենատեղյակն  է ,  թե,  ով  է  առաջնորդվել :» (Սուրա  ան- Նահլ 16:125)

 Փորձեք ,  որքան  հնարավոր  է  օգնել  փրկել  ուրիշներին  Դժոխքից ,  ինչպես  Ալլահն  է  փրկել  ձեզ  և  սկսեք  այդ  ձեր  մոտիկներից :  Միշտ  պահեք  Մարգարեյի(Խ.Ա.Ո.Ն)  այս  խոսքերը  ձեր  առջև .

«Ալլահը  չի  ուղարկել  ինձ  դժվարացնել ,  կամ խոչընդոտել  կամ  խստացնել ,  այլ  ինչպես  ուսուցիչ  հեշտացնել  ամեն  ինչ :» (Մուսլիմ )

Իմացեք ,  որ  մեծ  է  պարգևը  Ալլահից  ,  այն  մարդուն ,  ով  օգնում է  ուրիշին   դառնալ  մուսուլման :  Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  Ալիին (Խ.Ա.Ո.Ն )

«Եթե  քո  միջոցով  Ալլահը  առաջնորդում է  նույնիսկ  մեկ  անձ ,  ավելի  լավ  է  ,  քան  կարմիր  ուղտը [69] Բուխարի

 Պատճառը  այն է ,  որ  դուք  կստանաք  նույն  պարգևը ,ինչ  կստանան   ձեր  կողմից  առաջնորդվածները ,  առանց  այն  նվազեցնելու:»  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Ով  կոչում է  ուղղորդման,  նա  կստանա  լրացուցիչ  պարգև,  որը  հավասար  է  նրանց  պարգևին ,  ովքեր  հետևում  են ,   առանց  նվազեցնելու  այն : Ով  կոչում  է  մոլորության ,  նա  կստանա  մեղքը  նրանց , ովքեր  հետևում  են ,  առանց  նվազեցնելու  պատիժը:» (Մուսլիմ)

 Իմացեք,  որ  այս  կրոնը  ոչ  մուսուլմաններին   համոզելով  և  կոչելով  ,  ամեն  մուսուլմանի  պարտքն  է ,  այսպիսով  մի  վարանեք  անել  այդ :  Ալլահի Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Համոզեք  ուրիշներին  ինձանից  որևէ  բան ,  նույնիսկ  եթե  այն  մեկ  տարբերակ  է :» (Տիրմիզի)

Դուք  պետք է  լինեք  նրանցից ,  ովքեր  պատճառ  են  հանդիսանում  սիրել  Ալլահի  կրոնը:  Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Տուր  ավետիս,  և  պատճառ  մի  հանդիսացիր ,  որ  մարդիկ  հեռանան  կրոնից , հեշտացրու  ամեն  ինչ  մարդկանց  համար  և  մի  դժվարացրու:» (Մուսլիմ )

Իմացեք,  որ  ուրիշներին  Իսլամի  կոչելուց   դուք  պատասխանատու  չեք  արդյունքների  համար ,  քանր  որ  ձեր  կոչը  պարզ  է  և  ցույց  է  տալիս  մարդկանց   ճշտի  ուղղին :  Ալլահն   ասաց.

«Եվ  իրոք,  դու (Օ, Մուհամեդ),  իրավմամբ  ուղղորդում  ես  մարդկությանը  Ճիշտ  Ուղղու  (այսինքն  Իսլամական  Միաստվածության  Ալլահի  կրոնին): Ալլահի  Ուղղուն,  Ում  պատկանում  է  այն  ամենը ,  ինչ  երկնքում  է  և  այն  ամենը ,  ինչ   երկրի  վրա  է :  Ճշմարիտ,  ամեն  ինչ  վերջնականորեն  գնում  է  Ալլահին  (առ  Նրա  որոշումը )(Սուրա  աշ-Շուրա  42:52-53)

Ինչպես  Ուղղորդում, Իսլամի  գործարկումն  է ,  որը  միայն  Ալլահի  համար  է :  Ալլահն  ասաց.

«Իրոք,  դու (Օ, Մուհամեդ)  չես  առաջնորդում  նրանց ,  ում  դու  ես  սիրում ,  բայց  Ալլահը  առաջնորդում  է ,  ում  Նա  է  ցանկանում :  Եվ  Նա  ավելի  լավ  գիտի ,  ովքեր  են  առաջնորդվածները :» (Սուրա  ալ- Քասաս 28:56)

6. Փորձեք  որքան  հնարավոր  է  շատ,  ընտրել  առաքինի  ուղեկիցներ ,  ովքեր  խրախուսում    և  օգնում  են  բարիք  գործել ,  զգուշացնում  և  կանխարգելում  են  չար  արարքները  և  աջակից  են  դառնում  կյանքում  Ալլահից  հետո : Մարգարեն(Խ.Ա.Ո.Ն  )ասաց.

«Առաքինի  և  չար  ուղեկցորդի   օրինակն  է ,  երբ  մեկը  ունի  օծանելիք  և  մյուսը  դարբին  է :  Նա ,  ով  ունի  օծանելիք ,  կամ  կտա  քեզ  այն, որ դու  կարողանաս  գնել,  կամ  ամենաքիչը  դու  կգտնես  հաճելի   բույր  նրա  հետ : Ինչ  վերաբերվում  է  դարբինին,  նա  կամ  կայրի  իր  հագուստները ,  կամ  կգտնի  սարսափելի  հոտ  նրանից : » (Բուխարի )

7. Զգուշացեք  կրոնում  ծայրահեղությունների  գնալուց :  Գոյություն  ունի  կամ  ծայրահեղ  ասկետիզմի  կամ  էլ  ֆանատիզմ :  Պետք  գործել  Ալլահի  խոսքերով .

«Ալլահը  մտադրվել  է  ձեզ  համար  հեշտություն  և  Նա  չի  ցանկանում  ամեն  ինչ  դժվարեցնել  ձեզ  համար :» (Սուրա  ալ- Բակարա 2:185)

 Անաս  իբն Մաալիքը  ասաց.

««Երեք  մարդ  եկան  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  կանանց  տուն ,  հարցնելու  Նրա  երկրպագման  մասին :  Երբ  նրանց  ասեցին ,  նրանք  մտածեցին  շատ   քիչ  է  իրենց  համար  և  ասացին .« Ովքեր  ենք  մենք  համեմատած  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ,  քանի  որ  իրոք,  Ալլահը  ներել  է  նրան  ամենը  անցյալից  , ինչպես  նաև  ապագայից :» Նրանցից  մեկը  ասաց. « Ինչ  վերաբերվում  է  ինձ ,  ես  կաղոթեմ  ամբողջ  գիշեր :» Մյուսը  ասաց. « Ես  պահք  կպահեմ  ամեն  օր  առանց  հանգստանալու » և  մյուսը  ասաց. « Ես  հեռու  կմնամ  կանանցից  և  երբեք  չեմ  ամուսնանա:» Ալլահի Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն)  եկավ  և  երբ  նա  լսեց  այդ  ամենը  ասաց. «Դուք  այն  մարդիկ  եք ,  ովքեր  ասացի՞ն  այդ : Ինչ  վերաբերվում  է  ինձ,  Ալլահով,  իրոք  ես  ամենաաստվածավախն  եմ  և  ամենապահպանողականը ,  որպեսզի  չվաստակեմ  նրա  պատիժը  ձեր  միջից ,  բայց  ես  պահք  եմ  պահում  և   սնվում  եմ ,  ես  աղոթում  և  քնում  եմ  և  ես  ամուսնանում  եմ  կանանց  հետ :  Ով  ցանկանում  է  ուրիշ  բան  իմ  Սուննայից  զատ,  ապա  նա  ինձանից  չէ :» (Բուխարի )

Մյուս  կողմից  էլ ,  չպետք է  լինի  մեղմացումներ  կամ  թերություններ  կապված  կրոնի  կանոնների  հետ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Թողեք  ինձ ,  ինչ  ես  հրամայել  եմ  ձեզ :  Իրոք,  նրանք ,  ովքեր  ձեզանից  առաջ  էին,  կործանվեցին  իրենց  պնդող  հարցումներից  և   Մարգարեներին  հակառակվելուց:   Եթե  ես  արգելում  եմ  ձեզ  որևէ  բան ,  հեռու  մնացեք  դրանից ,  եթե  ես  հրամայում  եմ  ձեզ  որևէ  բան ,  արեք  այդ  այնքան  շատ,  որքան  հնարավոր  է :» (Բուխարի )

8.Դուք  կտեսնեք  շատ  մուսուլմաններ ,  ովքեր  թերանում  են  լրացնելու  իրենց  պարտականությունները և խուսափում  են  կրոնի  արգելումներից :  Դուք կտեսնեք,  որ   նրանք  թերանում են  դավայում  նույնպես: Թերացումները  մարդկանց  մոտ  տարբերվում  են ,  բայց  այն  նաև  կապված  է  այն  փաստի  հետ ,  որ  Շեյթանը  փորձում  է   մոլորեցնել  Ադամի  որդիներին :  Ալլահն  ասաց.

««Իբլիսը  Սատանան  ասաց. « Քո  Հզորությամբ , ես  անշուշտ  կմոլորեցնեմ  նրանց  բոլորին :»» (Սուրա  աս- Սաադ 32:82-83)

 Նա  սպառնաց ,  որ  կդնի  իր  բոլոր  ջանքերը  մոլորեցնելու  նրանց :  Ալլահն  ասաց.

«Եվ  իրոք, Մենք  արարել  ենք  ձեզ,  (ձեր  հայր  Ադամին)  և  հետո  տվել  ենք  ձեզ  կերպար  (մարդկային  էակի  ազնիվ  կերպար ),  հետո  Մենք  ասացինք  հրեշտակներին . «Խոնարհվեք  Ադամին» և  նրանք  խոնարհվեցին ,  բացի  Իբլիսից  (Սատանայից) ,  նա  մերժեց  լինել  նրանցից ,  ովքեր  խոնարհվում  են : Ալլահը  ասաց. « Ի՞նչը  կանգնեցրեց  քեզ  (Օ,  Իբլիս ) խոնարհվել ,  երբ  Ես  հրամայեցի  քեզ:»  Իբլիսը  ասաց. «Ես  ավելի  լավն  եմ  քան  նա  (Ադամը) : Դու  արարել  ես  ինձ  կրակից  և  նրան  Դու  արարել  ես  կավից :» Ալլահն  ասաց. « Օ, Իբլիս ,  իջիր  այս  Դրախտից ,  քեզ  համար  չէ  լինել  ամբարտավան  այստեղ :  Հեռացիր ,  քանի  որ  դու  ստորացվածներից  և  անպատվածներից  ես :» Իբլիսը  ասաց. «Հետաձգիր  այդ  մինչ  այն   Օրը ,  երբ  նրանք  կբարձրանան  (այսինքն  Հարության  Օրը ):» Ալլահն  ասաց.  « Դու  նրանցից  ես ,  ում  թույլատրվել  է  հետաձգում :'' Իբլիսը  ասաց. '' Որովհետև  Դու  ինձ  ուղարկել  ես  մոլորություն ,  անշուշտ ,  ես  կնստեմ  և  կսպասեմ  նրանց  դեմ  (մարդկանց  Քո  Ճիշտ  Ուղղում)  : Հետո  ես  կմոտենամ  նրանց  դիմացից ,  ետևից ,  իրենց  աջից  և  իրենց  ձախից  և  Դու  նրանցից  մեծամասնությանը  չես  գտնի   այդքան  երախտապարտ  (այսինքն  նրանք  չեն  լինի  պարտական  Քեզ):» Ալլահը  ասաց  Իբլիսին . «  Դուրս  կորիր  այս  Դրախտից   անպատիվ  և  հեռացված :  Ով  նրանցից  (մարդկանցից)  կհետևի  քեզ,  անշուշտ  Ես   կլցնեմ  Դժոխքը  ձեզանով , բոլորով :»» (Սուրա  ալ- Արաաֆ 7:11 -18)

 Մի  թույլ  տվեք ,  որ  այս  ետ  պահի  ձեզ   լրացնելու  դավայի  պարտականությունը  Ալլահի  նկատմամբ  և  թող  այն  լինի  ձեր  ամենամեծ  դրդապատճառը   ծառայելու   այս  կրոնին  և  կոչելու  դրան :

9. Զարդարեք  ձեզ  Իսլամի  վարվելաձևով  և  իրագործեք   այդ  ձեր  ամենօրյա  կյանքում :  Օրինակ ,  օգնեք  նրանց , ովքեր  կարիք  ունեն  անկախ  նրանից  ճանաչում  ես  նրանց  ,թե  ոչ ,  ժպտա  քո  եղբայրներին :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Եղբորը  ժպտալը  համարվում  է  բարեգործություն ,  բարիք  կատարելը  և  չարիք  կանխելը   բարեգործություն  է ,  մոլորվածին  ճանապարհ   ցույց  տալը  բարեգործություն  է ,  կարճատեսին  օգնելը , բարեգործություն  է  ,   ճանապարհից  քարը,  փուշը , կամ  ոսկոր  հեռացնելը  բարեգործություն  է  և  քո   տարրայից  եղբոր  տարրա  ջուր  լցնելը ,  բարեգործություն  է :» (Սահիհ  իբն  Հիբբան )

 Ձեր  հագուստները  և  ամեն  ինչ  պիտի  մաքուր  լինի : Մուսուլմանը  պիտի  միշտ  մաքուր  լինի ,  քանի  որ  նրա  կրոնը  ամենամաքուրներից  մեկն  է :  Ալլահն  ասաց.

«Օ, Ադամի  Երեխաներ :  Վերցրեք  ձեր  զարդերը  կրելով  ձեր  մաքուր  զգեստները ,  մինչ  աղոթում  եք :» ( Սուրա  ալ- Արաաֆ 7:31)

 Իսլամը  շեշտում է ,  որ  անձը  տարբերվում  է  մյուս  կրոններից  և  վատ  սովորույթներից  : Մարգարե  Մուհամեդն  (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Մաքրեք  ձեր  շրջակայքը ,  քանի  որ ,  իրոք ,  Հրեաները  չեն  մաքրում  իրենց  շրջակայքը :» (Սույութի )

Դուք  պետք է  փորձեք  անել   հնարավորինս  շատ  բարիք:  Տվեք  բարեգործություն ,  կատարեք  կամավոր  աղոթքներ և  այլն :

Այս  արարքները  կատարելով ,  դուք  տալիս  եք  անուղղակի  դավա  Մուսուլմաններին ,  ովքեր  կփորձեն  իրագործել  այդ :   Նաև  տալիս  եք  դավա  ոչ  մուսուլմաններին: Նրանք   հետաքրքրվում  են   իմանալ  այս  կրոնը ,  որը  քարոզում  է  մաքրություն  և  լավ  բնավորություն :

Լավ  վերբերվեք  բարեկամներին  և  մի  կտրեք  կապը  նրանց  հետ ,  նույնիսկ  եթե   նրանք  ճնշում  են  ձեզ  Իսլամ ընդունելու  համար :  Ձեր  հարաբերությունները  պիտի  ավելի  լավ  լինեն ,  այնպես  որ  նրանք  հավանեն  ձեր  նոր  կյանքի  ոճը :  Նրանք  կսկսեն  ուսումնասիրել  Իսլամ  , միայն  բարելավեք   ձեր  լավ  հարաբերությունները  և  վարվելաձևը :  Ասմաան (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Իմ  մայրը ,  ով  բազմաստված  էր  Ալլահի Մարգարեյի  կենդանության  օրոք,  եկավ  ինձ  մոտ  և  ես  հարցրեցի  Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) . «Իմ  մայրը  եկավ  ինձ  մոտ , տեսնելու :  Պե՞տք  է  արդյոք  ես  պահպանեմ  իմ  կապը  մորս  հետ :» Նա  (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այո,  պահպանիր  քո  կապը   մորդ  հետ :»» (Բուխարի)

10.  Իմացեք,  որ  բարի  և  չարի  պայքարը  կշարունակվի  մինչ  Վերջին  Ժամը : Ոչինչ մուսուլմանների   թուլությունից  և  անհավատների  նյութական   հզորությունից,  մուսուլմանների  փոքրամասնությունից   և  անհավատների  մեծամասնությունից  ,  մուսուլմանների   ետադիմությունից    և   անհավատների  առաջադիմությունից  ,  մուսուլմանների  հետամնացությունից   և  անհավատների  պատիվից   ու  հզորությունից ,  չեն   նշում  Իսլամի   կեղծությունը :  Հակառակը ,  դրանք  մուսուլմանների  թերացումների  արդյունք  են  , որովհետև  նրանք   չեն  իրականացրել  իրենց  Տիրոջ  կանոնները  և  թողել  են  բարի  արարքները  և  Ալլահին  կոչելը :  Ումար  իբն  ա- Խատաբը,  երկրորդ  խալիֆը  և  Մարգարեյի( Խ.Ա.Ո.Ն)  հետևորդը  ասաց

«Մենք  այն  մարդիկ  ենք  ,  ում  Ալլահը  պատվել  է  և  տվել  է  հզորություն  Իսլամի  միջոցով :  Եթե   մենք  փնտրենք  այդ  պատիվը  ուրիշ  բանում  ,  Ալլահը  կնվաստացնի  մեզ :  Ճշմարտությանը  պիտի  հետևել ,  քանի  որ  Ալլահը  իրոք  արարել  է  Դրախտը  և  Դժոխքը  և  Նա   խոստացել  է ,  որ  յուրաքանչյուրը  կլցվի :»

11. Իմացեք  իմ  եղբայրներ  և  քույրեր ,  որ  մենք   ժամանակների   վերջում  ենք  (Վերջին  Օրը  մոտիկ  է)  և   որ  անցնող  ամեն  տարին  մեզ  մոտեցնում  է  աշխարհի  վերջին  և  Ժամի  հաստատմանը :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

««Ես  ինքս,  և  Ժամը  մոտեցել  ենք  այսպես » և  նա  միացրեց  իր  ցուցամատը  և  միջնամատը :»» (Բուխարի)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) կանխագուշակեց  Իսլամի  և  մուսուլմանների  մեր  ժամանակվա  իրավիճակը :  Նա  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Իսլամը  սկսեց  ինչպես  օտար  բան  և  այն  կրկին  կլինի  ինչպիսի  էր  առաջ .  օտար :  Այսպիսով   թող  ավետիսը  լինի  օտարներին:» (Մուսլիմ)  

Շատ հետևորդների առկայությունը  չի  ապացուցում  մեթոդաբանության  ճշտությունը :  Ալլահն  ասաց.

«Եվ ,  եթե  դուք  հնազանդվեք  երկրի  վրա  գտնվողների  մեծամասնությանը ,  նրանք  կմոլորեցնեն  ձեզ,  հեռու  Ալլահի  Ուղղուց:» (Սուրա  ալ- Անաամ 6:116 )

Նույնպես  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

««Ավետիս  օտարներին :  Ավետիս  օտարներին: Ավետիս  օտարներին:» Մեկը  հարցրեց . « Ովքե՞ ր  են  օտարները ,  Օ  Ալլահի  Մարգարե :» Նա  ասաց. «Առաքինի  մարդիկ ,  շատ  չարերի  միջից : Նրանց  չհնազանդվողները  ավելի  շատ  են ,  քան  հնազանդվողները : »» (Ահմեդ)

Նա  նույնպես  պարզաբանեց  դժվարություններով   լի  մուսուլմանի և  ֆիզիկական  և  հոգեկան  վիճակը ,  ով  կառչում  է  իր  կրոնից և  իրագործում  է  այդ: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Միացիր  բարուն  և  արգելիր  չարը ,  բայց  երբ  դու  տեսնում  ես  ,  որ  ագահությունը  տիրում  է  և  հետևում  են  ցանկություններին  և , որ  այս  աշխարհիկ  կյանքի  խաղերը  ազդում  են  մարդկանց  վրա ,  և  որ  մարդիկ  գոհ  են  իրենց  կարծիքներից ,  կառչիր  քեզանից  և  թող   ընդհանուր  հասարակության  պատվիրելը :  Քանի  որ  ,  իրոք ,  քեզանից  հետո  կլինեն  օրեր,   երբ նրանց  նկատմամբ   համբերություն  ունենալը  կնմանվի   տաք  ածուխ   բռնելուն :  Ով  նրանց  մեջ  անում  է  առաքինի  արարքներ,  կստանա  հիսուն  մարդու   նմանատիպ  արարքների պարգև:» (Սահիհ  իբն  Հիբան)  

Մարգարեն (Խ. Ա.Ո.Ն)  տեղեկացրեց ,  որ  երբ  Հարության  Օրը  մոտենա  ,  կրոնը  կդառնա   ոչինչի  հավասար  բան :  «Լե  իլահա  իլ  Ալլահը» ասող  ոչ  մի  մարդ  չի  մնա   երկրի   երեսին ,  կմանան  միայն  ամենաչար  արարածները ,  որոնց  էլ  Ժամը  կհարվածի :   Նավվաս իբն  Սամաանի  հադիթում ,  որը  նկարագրում  է  Դաջալի  ,  կեղծ  Աիսայի , Մարիամի  որդու    և  Յաջուջ  ու  Մաջուջի[70]  մասին  ,ասվում  է .

«... հետո  Ալլահը  կուղարկի  լավ  և  մաքուր  քամի ,  որը  կվերցնի  նրանց  թևատակերից :  Այն  կվերցնի   յուրաքանչյուր   Մումինի[71]   և  մուսումանի  հոգին  և  միայն  մարդկանցից  ամենաչարերը  կմնան :  Նրանք  սեռական  հարաբերություններ  կունենան  հասարակության  և  մարդկանց  առջև,  ինչպես  ավանակներ  և  նրանց  վրա  Ժամը  կհարվածի :» (Մուսլիմ)

12. Իմացեք ,  որ  ամենը  դատվում  է  ըստ  ավարտի ,  այսպիսով  անընդհատ   խնդրեք  Ալլահին ,  որ  Նա  ձեզ  ամուր  պահի  Իսլամում  և  որ  Նա  ձեզ  լավ  ավարտով  մահ  պարգևի :  Համոզված  եղեք,  որ  ձեր  արարքները  և  խոսքերը  միայն  հանուն  Ալլահի  են  և  արվում  են  ըստ  Նրա  պատվիրանների  և  որ  դուք  անց  եք  կացրել  ձեր  ժամանակը   հնազադվելով  Ալլահին :  Հաշիվ  տվեք  ձեզ,  մինչ   հաշվի  են  կանչել  ձեզ  և  թող  Ալլահը  տեսնի  , որ  դուք  անում   եք  ինչ  նա  պատվիրել  է ,  որ  թե  արգելել :

Թող  Ալլահը  պահի  ձեզ  ամուր  Իր   կրոնում  և  մահ  պարգևի   մեզ  ինչպես  մուսուլմաններ:

 ՀԱՎԵԼՎԱԾ  1

ՂՈՒՐԱՆԻ   ՏԱՐԲԵՐ  ԳԼՈՒԽՆԵՐ

1.     Սուրա  ալ- Ֆատիհա  (Բացում  1 :1 )

﴿بِسۡمِ ٱللَّهِ ٱلرَّحۡمَٰنِ ٱلرَّحِيمِ١ ٱلۡحَمۡدُ لِلَّهِ رَبِّ ٱلۡعَٰلَمِينَ٢ ٱلرَّحۡمَٰنِ ٱلرَّحِيمِ٣ مَٰلِكِ يَوۡمِ ٱلدِّينِ٤ إِيَّاكَ نَعۡبُدُ وَإِيَّاكَ نَسۡتَعِينُ٥ ٱهۡدِنَا ٱلصِّرَٰطَ ٱلۡمُسۡتَقِيمَ٦ صِرَٰطَ ٱلَّذِينَ أَنۡعَمۡتَ عَلَيۡهِمۡ غَيۡرِ ٱلۡمَغۡضُوبِ عَلَيۡهِمۡ وَلَا ٱلضَّآلِّينَ٧﴾

 «Բիսմիլահ  իռ-Ռահմեն  իռ-Ռահիմ : Ալ –Համդու լիլահի Ռաբբ իլ- Ալամին : Առ-Ռահման  իռ-Ռահիմ : Մալիքի  յաում  իդ-դին : Իյաքա  նաբուդու  ուա  իյաքա  նաստաիին : Իհդինաս – սիրաթ  ալ- մուստակիմ : Սիրաթ  ալ- լադհինա  անաամթա  ալայհիմ: Ղայր  իլ  մաղդուբի  ալայհիմ  ուա  լադ –դալլիին :»

«Ալլահի  Անունով, Ամենահզոր  և  Ամենագթասիրտ :  Ամբողջ  փառքը  և  գովքը  լինի  Ալլահին , Ալամինի  (մարդկության ,  ջիների  և  ամեն  գոյության)   Տիրոջը:  Ամենահզոր  և  Ամենագթասիրտ :  Փոխհատուցման  Օրվա (Հարության  Օրվա) միակ  Տիրակալը (միակ  ղեկավարող  դատավոր) : Միայն  Քեզ  ենք  մենք  երկրպագում  և  միայն  Քեզանից    ենք  մենք  օգնություն  խնդրում :  Ուղղորդիր  մեզ  Ուղղիղ  Ճանապարհ :  Նրանց  ճանապարհը ,  ում  Դու  նվիրել  ես  Քո  Ողորմածությունը ,  ոչ  թե  նրանց  ճամփան ,  ովքեր  վաստակել  են  Քո  Բարկությունը ,  ոչ  էլ  նրանց ,  ովքեր  շեղվել  են :»

2. Սուրա  ալ- Իկլաաս (Մաքրություն 112:1-4  )

﴿قُلۡ هُوَ ٱللَّهُ أَحَدٌ١ ٱللَّهُ ٱلصَّمَدُ٢ لَمۡ يَلِدۡ وَلَمۡ يُولَدۡ٣ وَلَمۡ يَكُن لَّهُۥ كُفُوًا أَحَدُۢ٤﴾

«Քուլ Հուա Ալլահու Ահադ : Ալլահու  աս- Սամադ : Լամ  յալիդ  ուլամ  յուլադ : Ուլամ  յաքուն – լահու  քուֆուան  ահադ :»

«Ասա,(Օ, Մուհամեդ)(Խ.Ա.Ո.Ն) . Նա  Ալլահն  է , Միակը : Ամենակատարյալ Տերը ,  Ում  կարիքը  ունեն  բոլոր  արարածները ,  մինչ  Նա  նրանց  կարիքը  չունի :  Նա  չի  ծնում ,  որ  էլ  Նա  ծնվում  է  :  Եվ   չկա  համահավասար  կամ  մրցակից   Նրան : »

3.Սուրա  ալ- Ֆալաք(Արշալույս 113 : 1-5 )

﴿قُل أَعُوذُ بِرَبِّ ٱلفَلَقِ١ مِن شَرِّ مَا خَلَقَ٢ وَمِن شَرِّ غَاسِقٍ إِذَا وَقَبَ٣ وَمِن شَرِّ ٱلنَّفَّثَتِ فِي ٱلعُقَدِ٤ وَمِن شَرِّ حَاسِدٍ إِذَا حَسَدَ٥﴾ [الفلق: 1-5]

«Քուլ  աուդու  բի  Ռաբբ իլ  ֆալաք :  Մին  շառռի  մա  խալաք: Ուա  մին շառռի  ղասիքին   իդհա  ուաքաբ :  Ուա  մին  շառռին  նաֆֆաթաթաթի  ֆիլ  ուքադ :  Ուա  մին  շառռի  հասիդին  իդհա  հասադ :»

« Ասա.  Ես  ապաստան  եմ  խնդրում  (Ալլահից )   արշալույսի  Տիրոջից  :  Չարիքից  ,  որ  Նա  արարել  է :  Եվ   մթության  չարիքից  (գիշերից ), քանի  այն  գալիս  է  իր  մթությամբ   (կամ  լուսինը  ինչպես  այն  ծագում  և  գնում  է) : Եվ  հմայիլների  չարիքից ,   երբ  նրանք  փչում  են  հանգույցներում  և   նախանձողի  չարիքից ,   երբ  նա  նախանձում   է :»

4. Սուրա  ան- Նաաս (Մարդկություն  114:1-6)

﴿قُل أَعُوذُ بِرَبِّ ٱلنَّاسِ١ مَلِكِ ٱلنَّاسِ٢ إِلَهِ ٱلنَّاسِ٣ مِن شَرِّ ٱلوَسوَاسِ ٱلخَنَّاسِ٤ ٱلَّذِي يُوَسوِسُ فِي صُدُورِ ٱلنَّاسِ٥ مِنَ ٱلجِنَّةِ وَٱلنَّاسِ٦﴾ [الناس: 1-6]

«Քուլ  աուդու  բի Ռաբբ իննաաս: Մալիք  ին-նաաս : Իլլահի ին- Նաաս : Մին  շառռ իլ -  ուսուաս  իլ-  խաննաս :  Ալլադհի  յուուասվիսու  ֆիի  սուդուրի  ին – նաաս : Մին  ալ-  ջիննաթի  ուան – նաաս:»

«Ասա. Ես  ապաստան  եմ  խնդրում  (Ալլահից)  մարդկության  Տիրոջից : Մարդկության  Թագավորից :  Մարդկության   աստծոց :  Շշնջացողի  չարիքից   (սատանան ,  ով  շշնջում  է  չարիք  մարդկանց  սրտերում ),  ով  հեռացնում  է  (սրտերը  իր  շշնջյունով  Ալլահին  հիշեցնելուց ):  Ով  շշնջում  է  մարդկության  կրծքավանդակներում :  Ջինների  և  մարդկանց:»

5. Սուրա  ալ- Քաութար (108 :1-3)

﴿إِنَّا أَعطَينَكَ ٱلكَوثَرَ١ فَصَلِّ لِرَبِّكَ وَٱنحَر٢ إِنَّ شَانِئَكَ هُوَ ٱلأَبتَرُ٣﴾ [الكوثر: 1-3]

«Իննա  աթայնա  քալ- քաութար :  Ֆա  սաալի  լի  ռւբբիկա  ուանհար: Իննա  շաննիակա  հուա  ալ  աբթար :»

«Իրոք,  Մենք  պարգևել  ենք  քեզ  (Օ, Մուհամեդ)  ալ- Քաութար  (գետ  Դրախտում) :  Այսպիսով ,  շրջվիր  աղոթքով  քո  Տիրոջը  միայն  և  զոհաբերիր :  Քանի  որ  նա,  ով  քեզ  բարկացնում  է  (Օ, Մուհամեդ) ,  նա  կզրկվի  (ամեն  լավ  բանից  այս  աշխարհում  և  հանդերձյալում)

6. Սուրա  ալ- Ասր  (Ժամանակ  103 :1 -3)

﴿وَٱلعَصرِ١ إِنَّ ٱلإِنسَنَ لَفِي خُسرٍ٢ إِلَّا ٱلَّذِينَ ءَامَنُواْ وَعَمِلُواْ ٱلصَّلِحَتِ وَتَوَاصَواْ بِٱلحَقِّ وَتَوَاصَواْ بِٱلصَّبرِ٣﴾ [العصر: 1-3]

«Ուալ  Ասր : Իննալ-  ինսանա  լա  ֆի  խուսր :  Իլլալլադհինա  աամանու  ուա  ամիլ  ուս – սաալիհաաթի  ուա  թաուաասաու  բիլ  հաակի  ուա  թաուասաու  բիս  սաբր :»

«Ալ-  Ասրով,  (ժամանակով) :  Իրոք ,  մարդը  մոլորության  մեջ  է :  Բացի  նրանցից,  ովքեր  հավատում  են  (Իսլամական  Միաստվածությանը)  և  անում  են   առաքինի ,  բարի  արարքներ  և   առաջարկում  են  միմյանց ճշմարտություն  և  առաջարկում  են միմյանց  համբերություն:»

7. Այաթ  ուիլ  Քուրսի  Գահի  տարբերակը  Սուրա  ալ-  Բակարա  Կովը  2 : 155

﴿ٱللَّهُ لَا إِلَهَ إِلَّا هُوَ ٱلحَيُّ ٱلقَيُّومُ لَا تَأخُذُهُ سِنَة وَلَا نَوم لَّهُ مَا فِي ٱلسَّمَوَتِ وَمَا فِي ٱلأَرضِ مَن ذَا ٱلَّذِي يَشفَعُ عِندَهُ إِلَّا بِإِذنِهِ يَعلَمُ مَا بَينَ أَيدِيهِم وَمَا خَلفَهُم وَلَا يُحِيطُونَ بِشَيء مِّن عِلمِهِ إِلَّا بِمَا شَاءَ وَسِعَ كُرسِيُّهُ ٱلسَّمَوَتِ وَٱلأَرضَ وَلَا يَُودُهُ حِفظُهُمَا وَهُوَ ٱلعَلِيُّ ٱلعَظِيمُ٢٥٥﴾ [البقرة: 255]

«Ալլահու  լա  իլաահա  իլլա  հուա  ալ  Հայ  ուլ  Քայում :  Լա  թա խուդհու  սինթաթավ  ուա  լաա նոոմ :  Լահու  մաա  ֆիս  սամաուաթի  ուա  մա  ֆիլարդ : Ման  դհալ  լադհե  յաշաֆաու  ինդահու  իլլաա  բի  իդհնիհ: Յալամու  մաա  բայնա  այդեհիմ  ուա  մա խալֆահում :  Ուա  լա  յուհիթունա  բի  շայմ  մին  իլմիհի  իլաա  բիմա  շաա: Ուասիյա  քուրսիյուհուս  սամաուաթի  ուալ  առդ :  Ուա  լա յահուդուհու  հիֆ  դհուհումա  ուա հուվալ  Ալիյյա  ուլ  Ադհիմ :»

«Ալլահ. Ոչ  ոք  չունի  իրավունք  երկրպագության  , բացի  Նրանից ,  Հավերժ Ապրողից , Միակը ,  Ով  պահպանում  և  Զորացնում  է  ամենը ,  ինչ  գոյություն  ունի : Ոչ  նինջը ,  ոչ  էլ  քունը  վերցնում  է  Նրան :  Նրան  է  պատկանում  ինչ  երկնքում  է  և  ինչ  երկրում  է :  Ո՞վ  է  նա ,  ով  կարող  է միջնորդել  Նրան,  բացի  Իր  Թույլտվությունից : Նա  գիտի  ինչ է  պատահում  նրանց  (Իր  արարածներին)  այս  աշխարհում  և  ինչ  կկատարվի  նրանց  հետ  Հետագայում :Եվ  , նրանք  երբեք  չեն  իմանա  որևէ  բան  Իր  Գիտելիքներից ,  բացի  նրանից ,  ինչ  Նա  է  ցանկանում :  Նրա  Գահը  գտնվում  է  երկնքում  և  երկրում  և  Նա  չի  զգում  ոչ  մի  հոգնածություն  պահպանելով  և  ներկայացնելով  նրանց :  Եվ  Նա  ամենաբարձրյալ  և  Ամենամեծն  է :»

 ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՊԱՐՏԱԴԻՐ  ԱՂՈԹՔՆԵՐԻՑ  ՀԵՏՈ  ԱՍՎՈՂ  ԽՆԴՐԱՆՔՆԵՐ

Մարգարեյի Խ.Ա.Ո.Ն  Սուննայից  է , ասել  խնդրանք  ամեն պարտադիր  աղոթքից  հետո :  Հետևեք  Նրա  Խ.Ա.Ո.Ն  ուղղորդությանը .

1. ‹‹ أَسْتَغْفِرُ اللهَ ، أَسْتَغْفِرُ اللهَ ، أَسْتَغْفِرُ اللهَ. ››

               « Աստաղֆիր- ուլլահ ,  Աստղաֆիր-ուլլահ ,Աստաղֆիր –ուլլահ:»

«Ես  փնտրում  եմ  թողություն  Ալլահից , Ես  փնտրում  եմ  թողություն  Ալլահից, Ես  փնտրում  եմ  թողություն  Ալլահից:»

2. ‹‹ اللَّهُمَّ أَنْتَ السَّلاَمُ وَمِنْكَ السَّلاَمُ تَبَارَكْتَ يَا ذَا الْجَلالِ وَالإِكْرَامِ. ››

        « Ալլահումմա  անթ աս- Սալաամ  ուա  մինք  աս- Սալաամ  տաբարաքթա  յաա դհալ – Ջալաալի  ուալ – Իքրամ :»

«Օ, Ալլահ ,  Դու  զուրկ  ես  ամեն  թերությունից  և  պակասությունից  և   քեզանից  է  ամբողջ  խաղաղությունը ,  Օրհնյալ  լինես  Դու , Օ,  Բարձրության  և  Պատվության  Տիրակալ :»

3. ، ‹‹ لاَ إِلـٰه إِلاَ الله ُوَحْدَهُ لاَ شَرِيْكَ لَهُ، لَهُ المُلْكُ وَلَهُ الحَمْدُ وَهُوَ عَلَىٰ كُلِّ شَيْءٍ قَدِيْرٌ. لاَ حَوْلَ وَلاَ قُوَّةَ إِلاَ بِاللهِ. لاَ إِلـٰهَ إِلاَ اللهُ، وَلاَ نَعْبُدُ إِلاَ إِيَاهُ. لَهُ النِّعْمَةُ وَلَهُ الْفَضْلُ، وَلَهُ الثَّنَاءُ الحَسَنُ اَ إِلـٰهَ إِلاَ اللهُ، مُخْلِصِينَ لَهُ الدِّيْنَ وَلَوْ كَرِهَ الْكَافِرُونَ. ››

«Լե  իլաահա  իլ  Ալլահու  ուահդահու  լաա շարիկա լահ ,  լահու  մուլք  ուա  լահուլ  համդ  ուա  հուվա  ալլա  քուլլի  շային  քադիր :  Լաա  հաուլա  ուա  լա  քուվատա  իլլա  բիլլահ,  լա  իլաահա  իլ  Ալլահ ,  ուա  լաա նաբուդու  իլլա  իյահ : Լահուն  նի մաթու  ուա  լահուլ  ֆադլ  ուա  լահ ութ թանաա  ուլ  հասան ,  լա  իլահաա  իլ  Ալլահ ,  մուխլիսին  լահ  ոիդ  դիինա  ուա  լաու  կարիհ  ալ  քաֆիրուն :»

«Ոչ  ոք  չունի  իրավունք  երկրպագման ,  բացի  Ալլահից ,  միայն ,  առանց  զուգընկերոջ ,  նրան է  պատկանում  ամբողջ  գոյությունը  և  փառքը   և  Նա  ի  վիճակի  է  անել  ամեն  ինչ :  Չկա  ուժ  և  հզորություն  ,  բացի  Ալլահից :  Ոչ  ոք  չունի  իրավունք  երկրպագության  ,  բացի  Ալլահից  և  մենք  չենք  երկրպագում  որևէ  մեկին ,  բացի  Նրանից :   Նրանն  է  ամբողջ  օգուտը ,  շնորհքը  և  փառքը ,  ոչ  ոք  չունի  իրավունք  երկրպագության ,  բացի  Ալլահից ,  մենք  անկեղծ  ենք  հավատքում  և  նվիրվածությամբ  Նրան ,  չնայած , անհավատները  ատում  են  այդ:»

4. ‹‹ اللـٰهُمَ لاَ مَانِعَ لمِاَ أَعْطَيْتَ وَلاَ مُعْطِيَ لِمَا مَنَعْتَ وَلاَ يَنْفَعُ ذَا الْجَدِّ مِنْكَ الْجَدُّ. ››

«Ալլահումա  լաա մանիա  լիման  աթայթ ,  ուա  լաա մութիյա  լիմա  մանաթ ,  ուա  լա յանֆաու  դհալ  ջադդի  մին  քալ  ջադ :»

Այս  խնդրանքը  նշանակում է ,  որ , ոչ  ոք  չի  կարող  կանխարգելել  ինչ  Ալլահն  է  տալիս  և  ոչ  ոք  չի  կարող  տալ , ինչ  Ալլահը  կանխարգելել  է   և ,  որ  հարուստի  ունեցվածքը  չի  կարող  օգուտ  տալ  նրան ,  քանի  որ,  բոլոր  արարածները   Ալլահի  կարիքն  ունեն :

5. Հետո ,  պետք է  ասել  երեսուներեք  անգամ ‹‹ سُبْحَانَ اللهِ ، الحُمْدُ للهِ ، الله ُأَكْبَرُ. ››

                                 « Սուբհան  Ալլահ : Ալ Համդուլիլեհ:  Ալլահու  աքբար:»

                     « Ինչ  կատարյալ  է  Ալլահը :  Ամբողջ  փառքը  Ալլահին : Ալլահը հզոր է :»

6. Լրացնելու  համար  հարյուրը ,  պետք է  ասել  մեկ  անգամ ‹ لاَ إِلـٰه إِلاَ اللهُ وَحْدَهُ لاَ شَرِيْكَ لَه ُ، لَهُ المُلْكُ وَلَهُ الحَمْدُ وَهُوَ عَلَىٰ كُلِّ شَـيْءٍ  قَدِيْرٌ

« Լա  իլահա  իլլԱլլահու  ուահդուհու  լա  շարիկա  լահ ,  լահ  ուլ  մուլք  ուա  լահ  ուլ  համդ ,  ուա  հուվա ալլա  քուլի  շեյին  քադիր :»

«Ոչ  ոք  չունի  իրավունք  երկրպագման ,  բացի  Ալլահից ,  միայն ,  առանց  զուգընկեր ,  նրան  է  պատկանում  ամբողջ  գոյությունը  և  փառքը  և  Նա  ի  վիճակի  է անել  ամեն  ինչ :»

7. Հետո, պետք  է ընթերցել  Գահ  տարբերակը  (Այաթ  ուլ Քուրսի) :

8. Դրանից  հետո  պետք է  ընթերցել  Սուրա ալ- Իխլասը , Սուրա  ալ- Ֆալաքը  և  Սուրա  ան- Նաասը :



[1] Հադիթ  Կուդսի. Հադիթը  ճառի  ,  գործողությունների ,  խրախուսանքի  և  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  բնութագրումն  է : Կուդսի  Հադիթը  այն  է ,  որում   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասում է  ամենը  Ալլահից,  առաջին  դեմքով :

[2] Ջին.  Արարած ,  որը  ստեղծվել  է  Անտեսանելիից ,  ազատ  է  ինչպես  մարդ ,  որը  ստեղծվել  է  անծուխ  կրակի  բոցից:

[3] ՇԱՀԱԴԱԹԱՆ.  Գրականորեն   երկու  վկայություններ :

[4] ՏԱՈՒՀԵԴ .Ալլահի  միակության   և  ունիկալության   կոնցեպցիան;

[5] Մեկ  կամ  երկու  համարների  նշելը  կոնցեպտ  է ,  որը  հայտնի  է   Տաուհիդ  առ-Ռուբիյա  անունով ,  որը  նշանակում  է Ալլահի  Միակ  լինելը  Իր  Անուններում  և  Տիրույթներում :  Այն  հավատք  է ,  որ  չկա   Արարիչ ,  Տեր ,  Կառավարիչ ,  Պաշտպանող   և  Տիրակալ  բացի  Ալլահից :

[6] Այս  կոնցեպտ  է ,  որը  հայտնի  է  ինչպես  Տաուհիդ  ալ- Ուլուհիյահ ,  կամ   Երկրպագման  մեջ  Ալլահի  Միակ  լինելը :  Այս  հավատք  է ,  որ  ոչ  ոքի  չպիտի  ուղղել  պաշտանմունք,  բացի  Ալլահից :

[7] Այս  կոնցեպտը  հայտնի  է  Տաուհիդ  ալ- Ասմաա ուաս Սիֆատ   անունով ,  այսինքն  Ալլահը  ունի  լավագույն  Անունները  և  Ածականները  և  որ  չկա  ոչինչ  հավասար ,  համեմատելի  կամ  դրա  նման:

[8] Քուֆր.  Անհավատություն

[9] Կարևոր  չէ ,  որ  մարդ   հազիվ  գիտի  ինչ  է  Շահադան  և  հավատում  է  հաստատուն  ձևով :  Նա  պիտի  ընդունի  այդ   բացահայտ  արտաբերելով  և  ընդունի  փաստը ,  որ  դառնում  է  մուսուլման :

[10]  Կարևոր  չէ ,  որ  անձը  հազիվ  գիտի  ինչ է Շահադան   և  հաստատուն  հավատում  է  դրան ,  ընդունում  է  այն  արտաբերելով  ,  ընդունում  է  լինել  մուսուլման ,  բայց  ավելի  էական  է  գործել  ըստ  այդ :

[11] Մուհսին,  Գրականորեն   նշանակում  է  անձ ,  ով  որևէ  բան  լավ  է անում :  Այստեղ   նշանակում  է  մեկը ,  ով  անում  է  առաքինի  արարքներ  անկեղծորեն  հանուն  Ալլահի ,  ըստ  Մարգարեյի  մեթոդի :  Այստեղ  մենք  տեսնում  ենք ,  որ  Ալլահը  նշում  է  Ալլահին  հնազանդվելը  և  առաքինի  արարքները  և  միայն  եթե  անձը   անում  է  այսպես ,  ապա  նա  կարծես  բռնում  է   Շահադայի  հաստատուն  ուղղին :

[12]  Նույնիսկ  եթե  մարդ  անում  է  այս  ամենը  ակնհայտ  ձևով ,  նա  կարող  է  սրտում  պահի  անհավատություն ,  ինչպես  փարիսեցիները :

[13] Կարող  է  այնպես  պատահել ,  որ  անձը  լրացնում  է  նախորդ  բոլոր  պայմանները ,  բայց  նա  ուղղում  է  երկրպագումը  ոչ  Ալլահին ,  ինչպես   կոչում  է  հանգուցյալներին  և  այլն :  Նա  չի  երկրպագում  միայն  Ալլահին :

[14] Իման  բառը  սովորաբար  թարգմանվում  է  ինչպես  հավատք ,  բայց  իրականում  այն  ունի  ավելի  լայն  իմաստ,  քանի  որ  այն  ցույց  է  տալիս  ներքին  հավատք ,  ինչպես  նաև   խոսքերը  և  արարքները :   Եթե  մարդ  'հավատում  է '  Իսլամին   առանց  գործելու  այդպես ,  այն  չի  ընդունվի   որպես 'Իման'  և    նրա  'հավատքը'  չի  ընդունվի :

[15]  Ջեննա . Դրախտ Եդեմ,հավիտենական  բնակավայր  միայն  հավատացյալների  համար :

[16] Սուննա.  Մարգարեյի  ուղղին :  Այն  վերաբերվում  է  արարքի  ձևին ,  որը  նա  արել  է :  Այստեղ  այն  նշանակում  է  ճառերի ,  արարքների  և  Մարգարեյի  խրախուսանքների  հավաքածուն ,  որը  հայտնի  է  նաև  հադիթ  անունով :

[17] Շեյթան. Սատանա . Ջին ,  որի  անունը  Իբլիս  է ,  ով  անհնազանդ  է  եղել  Ալլահին  խոնարհվելու  Ադամին  և  այդ  պատճառով  անիծվել  է  հավիտյան :  Նա  խնդրեց  Ալլահից  հետաձգում ,  որի  պատասխան  նա  կջանա  առաջնորդել  մարդկությանը  Դժոխք,  իր  հետ :

[18] Նրանք  չեն  կարող  ասել .

«Մեր  Տեր. Ինչու՞ Դու  չես  ուղարկել  մեզ  Մարգարե: Մենք  այդ  դեպքում  կհետևենք  Քո  այաթներին  (Ղուրանի  Տարբերակներին)  և   կլինենք  հավատացյալների  մեջ : » (Սուրա  ալ- Քասաս 28:47)

[19] Բին, Բանու ,«այսինչի  որդի»,  հոգնակին «այսինչի  երեխաներ ...»

[20] Քունյա. Որպես  սովորույթ  և  մինչ  այսօր ,  Արաբները  անվանում  են  մարդուն ,' Աբու... (Այսինչի  կամ  այնինչի   հայր) ,  կամ «Օմ.. (այսինչի  կամ  այնիչի  մայր)»:

[21] Խալիլ.  Սիրո  գերադրական  աստիճանն է ,  որտեղ  մարդը  չունի  որևէ  մեղք  կամ  թերություն :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) նույնպես  Ալլահի  Խալիլ  է :  Բուխարու  կողմից  հաղորդված  Հադիթում  ասվում է . «Իրոք,  Ալլահը  ընտրել  է ինձ  ,  ինչպես  Խալիլ ,  ինչպես  նա  ընտրել  է  Իբրահիմին  Խալիլ:»

[22] Սիրատը  կամուրջ  է  Դժոխքի  վրայով ,  որով  բոլորը  պիտի  անցնեն :  Այն  մազից  էլ  բարակ  է  և  սրից  էլ  սուր :  Որոշները  կանցնեն  այն  ինչպես  կայծակ ,  որոշները  ինչպես  քամի ,  որոշները  ձիու արագությամբ,  մինչ  մյուսները  կանցնեն  այդ  սողալով : Յուրաքանչյուրը  ըստ  իր  արարքի :

[23] Հաուդ . Գրականորեն  նշանակում է  ավազան ,  որից  Մուհամեդի  իրական  հատևորդները  կըմպեն ,  որից  հետո  նրանք  երբեք  ծարավ  չեն  զգա :

[24] Բարեխոսություն  կամ  ՇԱՖԱԱՀ, Ալլահը  կթույլատրի  որոշակի  մարդկանց   բարեխոսել  մյուսների  համար ,  այդպիսիններից   կլինի  Մարգարեյի  բարեխոսությունը :

[25] Քադաա և Քադար.  Այս  երկու  արաբերեն  բառերը  սովորաբար  թարգմանվում  են  ինչպես 'ճակատագիր', կամ 'կանխորոշում':  Անգլերենի  այդպիսի  թարգմանությունները տանում  է   սխալ  հասկացության ,  այսպիսով  օգտագործվում է  արաբերեն  բառը ,  որպեսզի  հասկացվի  ճիշտ  իմաստով :

[26] Այդպիսի  ժամանակ  չկա ,  որ  Նա  չիմանա ,  քանի  որ  Նա  միշտ  տեղյակ է :

[27] 'Ռաուդաթ –ուն- Նադիյա' Շահր ' Աքիդաթ- իլ- Ուասիտիյա', էջ. 352-353

[28] ՍԱՀԱԲԱՀ. Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  ուղեկցորդները: Յուրաքանչյուրը,  ով  հանդիպեց  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն)  ինչպես  մուսուլման  և  մահացավ  ինչպես  մուսուլման :

[29] Ռակա. Շրջան ,  որը  բաղկացած  է  մեկ  անգամ  կանգնելուց ,  խոնարհվելուց  և  երկու  սփռումից :  Այն  հետո,  ավելի  մատչելի  կբացատրվի :

[30]  Անմաքրության  իրավիճակը  այն է ,  երբ  մարդ  արել է  որոշակի  գործողություն :  Դրանք  լինում  են  երկու  տեսակի ,  մեծ  և  փոքր ,  և  երկուսն  է  կբացատրվի  հետո :

[31] Ջանաբայի  վիճկը  հոգևոր  անմաքրությունն է ,  այդպիսին  է  սեռական  հարաբերությունը ,  կամ  սերմնահեղուկի  արտազատումը:

[32]  Վուդուն  արաբերեն  է ,  որը  նշանակում  է  մարմնի  որոշակի  մասերի  լվացում ,  փոքր  անմաքրությունները  հեռացնելու  նպատակով :  Ավելի  մանրամասն  կկարդաք  հետագայում :

[33] Նկատի  առեք,  որ  Նա  չհրամայեց  նրան  լվալ կրկին  միայն  ոտքերը, Նա  հրամայեց  կրկնել  ամբողջ  վուդուն  և  աղոթքը :

[34] Ջիհադ. Պայքար  անհավատների   դեմ ,  բարձրացնելու  Ալլահի  խոսքը  և  հաստատելու  Իսլամի  օրենքները :

[35] Քիբլա, Քաբբայի  ուղղությունը.

[36] Սրանք  Սուննայի  աղոթքներ  են ,  որոնք շեշտված  են :  Կան  նաև  ուրիշ  աղոթքներ  կապված  ամեն  աղոթքի  հետ ,  որոնք  հեղինակը  չի  նշում:

[37] Մակրուհ. Որևէ տհաճ  բան  կրոնում :  Եթե  մարդ  անում  է այդ ,  նա  չի  պատժվի ,  բայց  եթե  թողնի  այն ,  ապա  կպարգևատրվի :  Գերադասելի  է  աղոթել  'Ասր' աղոթքը ,  մինչ  արևը  դառնում  է դեղին ,  բայց   այն  թույլատրելի  է , մինչ  արևը  կարմրում է ,  այսինքն  մինչև  մայրամուտ :  Մեկ  այլ  հադիթ  ցույց  է  տալիս ,  որ  'Ասր'  աղոթքի  ժամանակը  շարունակվում  է  մինչ  արևի  մայր  մտնելը :  Մեկ  այլ   պարագայում , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ցույց  տվեց   ուղեկցորդներին   ժամանակը ,  երբ  նրանք  կարող  են  աղոթել  յուրաքանչյուր  աղոթքը : Ինչ  վերաբերվում  է  ' Ասր' աղոթքին ,  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  «... հետաձգեց  Ասր  Աղոթքը  մինչ  դրա  ավարտի  ժամանակը և  մարդ  կարող  է  ասել  Արևը  կարմրել  է ,  (որը  տեղի  է  ունենում  մինչ  արևի մայր  մտնելը)(Մուսլիմ )

[38] Աուրահ. Մարմնի  մասեր ,  որոնց  նայելը  ուրիշներին  արգելված  է :

[39] Նայել  1-ին բացատրությունը.

[40] Իմամ. Գրականորեննշանակում է  առաջնորդ: Այստեղ , նկատի  են  ունենում  այն  մարդուն , ով  առաջնորդում  է  աղոթքի :

[41] Այս  կարելի  է ասել   ցանկացած  բառերով :  Եթե  մարդ  չգիտի  արարբերեն,  ապա  այն  կարելի է  ասել  մայրենի  լեզվով:

[42] «Ապրելու  փորձությունը»  այն  է ,  որին  մարդ  հանդիպում  է  կյանքում  և  որը  տալիս  է  բարիք  աշխարհիկ  կյանքում : «Մահվան  փորձությունը.»  Այն  է  ,  որը  տրվում  է   մարդուն   գերեզմանում  և  Երկու  Հրեշտակների  հարցումը :  «Կեղծ  Մեսիայի»  փորձությունը  դեպքերի  իրականացում  է   Կեղծ  Քրիստոսի  գալուց  հետո ,  որին  արաբերեն  կոչում  են  Դաջալ : Իրադարձություններ,  որոնք  մարդկանց  կստիպեն  հետևել  նրան  և  ընդունել  նրա  իսկ  աստվածայնությունը :  

[43] Այդ  կարելի  է ասել  ցանկացած  խոսքերով ,  առանց  որևէ  սահմանումների :  Եթե  մարդ  արաբերեն  չգիտի ,  կարող  է  ասել  մայրենի  լեզվով:

[44] Մոտ արևածագից  հետո  մոտ  15-20  րոպե:

[45]Ջիհադ, Այստեղ  այն  օգտագործվել է  իր  գրական  իմաստով ,  որը  նշանակում  է  պայքարել  ընդդեմ:

[46] Անհրաժեշտ  է  լրացնել  պահքը ,  մինչ  հաջորդ  Ռամադան :

[47] Ումրա . Փոքր  ուխտագնացություն : Այն  բաղկացած  է տաուաֆից  և  Սաիից  Իհրամի  վիճակում :  Սրանց  բացատրությունը  կգտնեք  հետագայում :

[48] Իհրամ, Վիճակ ,  որի  ընթացքում  որոշակի  բաներ  դառնում  են  արգելված  ուխտագնացի  համար :

[49] Միքաթ. Որոշակի  վայրեր ,  որոնք  չի  կարոլի  անցնել  առանց  Իհրամի  վիճակի ,  եթե  ցանկանում  են  կատարել   Ումրա  կամ  Հաջ :

[50] Տաուաֆ.  Քաբայի  շուրջ  պտտվելը  ըստ  ժամացույցի  սլաքների :

[51] Քաբբան աշխարհի  երեսին ,  առաջին  վայրն  է , որը  կառուցվել  է  Ալլահին  երկրպագելու  համար: Այն  կառուցվել  է  Իբրահիմի  և  Իսմայիլի  կողմից , Ալլահի  հրամանով: Ալլահն  ասում է .

«եվ  Հաջը  Տուն ,  (Քաբբա),  պարտք է ,  որի համար  մարդկությունը  պարտական է  Ալլահին, նրանք ,  ովքեր  կարող  են  վճարել  իսկ, ով  չի  հավատում ,   Ալլահի  չունի   որևէ  ալեմինի  (մարդկության ,  ջիների)  կարիքը:» (Սուրա  Ալի Իմրան 3:97)

[52]Դուհա. Կեսօրից  առաջ : Ժամանակ ,  երբ  արևը   ծագել  է նիզակի  երկարությամբ ,  մինչ  իր  զենիթին  հասնելը :  

[53] Մինա.  Հարթավայր , Մեքայի  մոտակայքում:

[54] Ալլահը  թույլատրել է ,  որ  ճանապարհորդը  կրճատի  Դըհր, Ասր  և  Իշա  աղոթքները  չորս  ռաքյաթից  մինչ  երկուսը :  Ճանապարհորդը  կարող  է  նաև  միացնել  Դըհր  և  Իշա  աղոթքները, ինչպես  նաև  Մաղրեբ  և  Իշա  աղոթքները :

[55] Արաֆահ. Հարթավայր  Մեքքայից  դուրս :

[56] Մուզդալիֆահ. Բլրոտ  տարածք  Արաֆայի  և  Միանյի  միջև:

[57] Կա  երեք  սյուն  Մինայում ,  փոքրը ,  միջինը  և  մեծը : Մեծը  կոչվում  է  Ջամրաթ  ուլ  Աքաբահ :

[58] Տաուաֆ  ալ Ուադա ,  կամ  Հրաժեշտի  Տաուաֆ, Այդ  այն է  ,  երբ  ուխտագնացը  կատարում  է  տուն  մեկնելուց  առաջ: Այն  վերջին  ծեսն  է   Հաջի  ժամանակ ,  տուն  գնալուց  առաջ :

[59] Մուհաջիր, Անձ ,  ով  հիջրա  է  կատարել ,  այսինքն  արտագաղթ  անհավատների  երկրից  հավատացյալների  երկիր  հանուն  Ալլահի :

[60] Մահրամ. Այն բարեկամները , ում  արգելվում  է  ամուսնանալ  միմյանց  հետ կապված  արյունակցական,  ամուսնական կամ ստնտական  կապի  հետ:

[61] Այս  պախարակելու  արտահայտություն  է  արաբերենում ,  որի  գրական  իմաստը  չի  նշվում :

[62] Այս  արաբերեն  նախատինքի  խոսք  է ,  որը  չունի  թարգմանություն

[63] Երբ  որևէ  մեկը  ասում  է ''Աս- Սալամ  ալեյքում '' ,  ապա  պետք  պատասխանել  ամենաքիչը  '' ուա ալլեյքում Աս- Սալամ :''  Ավելի  լավ է , երբ  ավելոցնում  են '' ուա Ռահմատուլահ '' և  ավելին '' ուա Բարաքաթու:''

[64] Անձը  պետք է  ասի  '' Աստված  Օրհնի  քեզ''  կամ  մեկ  ուրիշ  խնդրանք ,  որը  նման  չէ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)   ասածին :

[65]Քունը  մահվան  փոքր  տեսակ  է  ,ինչպես  Ալլահը  ասում  է  Ղուրանում.

«Ալլահն  է ,  Ով  վերցնում  է  հոգիները  մահվան  ժամանակ  և  նրանց ,  ովքեր չեն  մահանում  իրենց  քնի  ժամանակ :  Նա  իր  մոտ է  պահում  նրանց  հոգիները  ,  որոնց  համար  նախատեսել  է  մահ  և  ուղարկում  է  մնացածինը  ետ :  Իրոք,  այստեղ  են   նշանները մարդկանց  համար ,  ովքեր  խորը  մտածում  են :» (Սուրա  ազ- Զամար 39:42)

[66] Ալբանի  նշել  է , որպես  Սահիհ:

[67] Ունենալ  տակվա , նշանակում  է  պաշտպանել  ինքդ  քեզ  Ալլահի  պատժից  խուսափելով  մեղքերից  և  լավ  արարքներ  իրականացնելով :

[68] Ջամաահ.  Սահաբաների,  ուղեկցորդների,  հիմնական  մարմինը  և  նրանք ,  ովքեր  հետևում են  նրանց :

[69] Կարմիր  ուղտը  շատ  արժեքավոր  էր : 

[70] Յաջուջ  և  Մաջուջ ; Երկու  ցեղեր  են ,  որոնք  ազատ  կարձակվեն  Վերջին  Օրվանից  առաջ ,  և երկրի  վրա  քաոս  կառաջացնեն :

[71] Մումինը  այն  անձն  է ,  ով  լրացրել  է  Իսլամի  և  Իմանի  աստիճանները  և  ամուր  է  հավատքում,  քան  սովորական  մուսուլմանը ,  կամ  նա  ,  ով  ենթարկվել  է  Ալլահին :