ԻՍԼԱՄԸ և ՆՐԱ ՀԱԿԱՌԱՍՍԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ()

 

|

 ԻՍԼԱՄԸ  և  ՆՐԱ  ՀԱԿԱՌԱՍՍԱՅԱԿԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,

ԲԻԼԵԼ  ԻԲՆ  ՌԱԲԱՀԻ, ԱՌԱՋԻՆ  ԱՖՐԻԿԱՑԻ     ՄՈՒՍՈՒԼՄԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակ

Դոկտոր  Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա

Թարգմանությունը

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

& Աննա Ռ. Հակոբ

بسم الله الرحمن الرحيم

ԱՄԵՆԱԳԹԱՍԻՐՏ  և   ՆԵՐՈՂԱՄԻՏ  ԱԼԼԱՀԻ  ԱՆՈՒՆՈՎ

Կար  դարաշրջան ,  երբ  թագավորում  էր   բռիությունը  և  անպատվությունը ,  որի   արդյունքում  երկրպագում  էին   կուռքերին ,  ուտում  էին  մահացածի   միս ,,    անում  էին  անվայել   արարքներ ,   կտրում  էին  բարեկամական  կապերը , այդ  ժամանակ   կար  ռասսայական   ճնշում , մարդիկ  բաժանվում  էին   սոցիալական  դասակարգերի,  որոնցից  յուրաքանչյուրը   ուներ   տարբերիչ    գծեր  և  հատկություններ ,  այդ  ժամանակ  ուժեղը   ճնշում  էր  թույլին ,  հարուստը   աղքատին ,  մարդիկ  դարձնում  էին  մյուսներին   իրենց  ստրուկները:   Բայց  այս  կյանքը  լուսավորվեց   Մուհամեդի   գալուստով ,  որի  արդյունքը   տարածվեց   կրակի  արագությամբ ,  որը   այրում  էր   չորացած   բույսերը :  Նա   ( թող  Ալլահը   օրհնի  նրան  և  ողջունի)  իր  կոչով  կոտրեց   գլխավորող  հասկացությունները ,  որոնք  գործում  էին  այդ  ժամանակ ,  և  հանդես  եկավ   քննադատելով  շատ  մարդկանց   կրքերը  և   ցանկությունները :  Մարգարե  Մուհամեդը ( թող  Ալլահը  օրհնի  նրան   և  ողջունի ),   սկսեց  թշնամանալ  նրանց  հետ  ,  օգնելով  ամեն  մեկին ,  ով  ոտնահարվում  էր   անարդար  բռնակալի  կողմից ,  ով  առանց  իրավունքի  խժռում   էր   մարդկանց  ունեցվածքը :  Քանզի  Նա  ( թող  Ալլահը  ողջունի  և  օրհնի  նրան ),   եկավ  Աստվածային  Օրենքով   Միաստվածության  ( Շարիաթ ),  որը  կոչում  է  ազատել  մարդկանց  երկրպագելուց   ոչ  Ալլահին :  Սրա  արդյունքն  է   մարդու  հոգու  ազատումը    ամեն  տեսակի  իշխանությունից ,   որը  կարող  էր  ստրկացնել  նրան :

 Շարիաթի գլխավոր սկզբունքներից  մեկն է   դեմ կանգնել   բռիությանը և արգելել բացահայտ և թաքուն նողկալի արարքները :  Շարիաթը արգելում է անարդարությունը և նեղությունը , դատապարտում է ամեն տեսակի դասակարգային բաժանումները , որոնք գոյություն  ունեին  նախկինում  հասարակության մեջ : Նաև դատապարտում է առանձնացումը  մաշկի գույնի , սեռի  կամ  ծագման  հետ   կապված: Շարիաթը դնում է մարդուն աստիճանի վրա , որը պահանջում է  Ամենաբարձրյալ  Ալլահը,  այն է    հարգանք :   Այն նույնպես   պաշտպանում  է  նրան նողկալի   արարաքներից   և   նվաստացումից , որոնք  բերել էին   մարդկության  նախորդները :   Շարիաթը   նաև    ընձեռնում  է   մարդուն   նրա  իրավունքը ,  որը  վերցրել  էին  նրանից   արյունախումները :   

Մինչ   մարգարեական   առաքելությունը   Ալլահի   Մարգարեյի, ( Խ.Ա.Ո.Ն),  մարդը  երկրպագում   էր  մարդուն ,  քարե  հուշարձաններին  կամ   կտրած   փայտերին ,   եղբայրը   ճնշում  էր  եղբորը ,  առաջնորդվելով    գոյություն   ունեցող    անարդար   օրենքներով ,  լինի   դա  ֆինանսական  կամ  հասարակական  հարաբերություններում : Դա   ճնշում  էր  նրա  ջանքերը    և  ոտնահարում  էր   արժանապատվությունը :  Իսլամը   հակառակ  է  բոլոր   համակարգերին ,  որոնք   տանում  են   ճնշման  և  հասարակության  մասնատման    սոցիալական   դասերի :  Ալլահի  Մարգարեն  (  Խ.Ա.Ո.Ն  )   եկավ   և  ասաց . « Օ,  մարդիկ ,  Ճշմարիտ  ,  ձեր   Աստվածը    Մեկն  է ,  և   ձեր  հայրը – մեկը : Չկա  ոչ  մի  առավելություն   արաբի    ընդեմ  ոչ   արաբի ,   և    կարմիրը  ընդեմ   սևի  ,  և   սևինը   ընդեմ   կարմիրի ,  բացի   աստվածավախությունից : »[1] [2]

         Բրահմայական – հնդուիստական  « Սուրբ »  գրքերը  ասում  են  մի  մարդկանց  առավելությունների   մասին   մյուսների   վրա  ,  ըստ  իրենց  ծագման :  Նրանք  կարծում  էին ,  որ  « բրահման »  ստեղծել  է   «բրահմա » ( քրմերի ) կաստան    իր   բերանից ,  « քշատրիեվների » ( մարտիկների  )   կաստան   իր   արմունկից ,  « վայշի» (վաճառականների  և  արհեստավորների )  կաստան  իր    սրունքից  ,  իսկ  ( շուդրով )  ( ստրուկների  և  ծառաների )  կաստան ,   իր   ոտքերից :   Նրանց  գրքերը   բաժանել  են  մարդկանց   ֆունկցիաները    ըստ  այդ  կաստաների  , արտահայտելով     նողկանք  ցածր  և   ոչ  լիիրավ    մարդկանց , որոնք  ըստ  իրենց ,ստեղծված  են  սրունքից  և  ոտքերից :  Նրանք  համարվել   են  բնակչության   ամենա ցածր   դասը ,  նրանց  հետ  թույլ  էր  տրվում   համագործակցել  միայն   ծայրահեղ  դեպքերում :   Նրանք  ստեղծվել  էին  որպեսզի  միայն  ծառայեն  քրմերին :

          Նույնպես   հին  հունական  և  հին  հռոմեական   փիլիսոփայությանն  մեջ  ,  համոզված  էին  ,  որ  նրանք  վերին  ռասսա  են ,  իսկ  մյուս  մնացած  մարդիկ   բարբարոսներ  են :  Այս  տարանջատման   մասին   ասել  է   հին  հույն    փիլիսոփաներից  մեկը ,  Արիստոտելը ,  պնդելով , որ   «  Աստվածները   ստեղծել  են   երկու  տեսակի  մարդկանց . տեսակ  , որը  օժտված  է     գիտակցությամբ   և   կամքով :  Դրանք   հույներն էին ,   որոնք  ստեղծված  էին  այնպիսի   կատարյալ    վիճակում ,  որ  լինեն  ժառանգներ   Երկրի   վրա    և  ղեկավարեն    մյուս  մարդկանց ,  և  տեսակ  ,  որը  օժտված  է   միայն  ուժեղ   կազմվածքով    և  այն  ֆունկցիաներով ,  որոնք   ուղղակի   կապված  էին    կազմվածքի  հետ :  Դրանք  են   բարբարոսները  ,  այսինքն ,  բոլոր   մարդիկ ,  բացի  հույներից :  Նրանց   ստեղծել  էին  աստվածները    այդ   ոչ  կատարյալ    վիճակում  ,  որ  նրանք  լինեն  ստրուկներ  ,  ենթարկվելու  ընտրված    շերտին :» [3]

Նույնպես  հրեաները  և  քրիստոնյաները ,  մինչ  Իսլամի  գալը ,  համարում  էին  ,  որ  նրանք   հանդիսանում  են  ընտրյալ    ժողովուրդ     Բարձրյալից ,  որ  նրանք  ունեն  հատուկ  աստիճան ,  որը  տարբերում  է  նրանց   ուրիշ  մարդկանցից :  Ըստ  այդմ ,  նրանք  համարում  էին   իրենց  առանձին  ռասսա  և   դիտում  էին  ուրիշներին    արհամարհանքով ,  անվանելով  նրանց «գոյաներ »:  Այս  տերմինը  նրանք   օգտագործում  են  դեպի  բոլոր   ոչ  հրեաները   և  այն  նշանակում  է  « անհավատներ ,  կռապաշտներ ,  պիղծեր :»  Իրենց  կարծիքով  , նրանք   կարող  են   ստրկացնել    և  օգտագործել  մյուսներին ,  քանզի  նրանք  հատուկ ,  հին  ազգ  են :  Ամենաբարձրյալ  Ալլահը  բացատրել  է  այս    Սուրբ  Ղուրանում .

« Գրերի   մարդկանց  միջև ,  կա  այնպիսին ,  ով  կվերադարձնի  քեզ  լրիվ  կանտար ,  եթե    դու  վստահես  այն  նրան ,  բայց  կա  և  այնպիսին ,  ով ,  եթե  դու   վստահես   նրան  միայն  մի   դինար  ,  չի  վերադարձնր  այն  քեզ ,  մինչև    դու  չկանգնես  նրա  հոգու  վրա :  Նրանք    այդպես  են  անում ,  որովհետև  ասում  են . « Մեր  վրա  մեղք  չի  լինի   այս   տգետության  համար :»  Նրանք  դիտավորյալ    զրպարտություն  են  անում  Ալլահին:»[4]

          Իբն  Կասիրը  այս  այաթի  բացատրության  մեջ    ասել  է . « Այսինքն ,  այն  ինչ  բերել  է  նրանց   Ճշմարիտի   բացառմանը ,  նրանց  խոսքերն  են . Մեզ վրա  չկա  մեղք  այս  կյանքում  և  այն ,  որ  անօրինաբար   օգտագործենք  տգետների   ունեցվածքը,  այսինքն  արաբների ,  քանի  որ ,  Ալլահը  թույլատրել  է  այն  մեզ :

Նրանք  ենթադրում  են ,  որ  մյուս  մնացած   ազգերը  հանդիսանում  են  ստորին  ազգեր  և  Ալլահը   ստեղծել  է  նրանց ,  որպեսզի    լինեն  ստրուկներ  հրեաներին : Բայց   Ամենաբարձրյալ  Ալլահը    բացահայտել  է  նրանց  էությունը  և  այն ,  որ   բոլոր   մարդիկ  հավասար  են ,  նրանց  միջև  չկա  տարբերություն  և  որ   այն   միայն  հրեաների    ցանկությունն է : »

          « Հրեաները  և  քրիստոնյաները  ասել  են . « Մենք  Ալլահի  որդիներն  ենք  և  Նրա  սիրելիները :» Ասա. «  Ի՞նչու   ապա  Նա  տալիս  է  ձեզ  տանջանք  ձեր  մեղքերի  համար : Օ, ոչ:  Դուք  միայն   մարդկանցից  եք  ,  որոնց  Նա   ստեղծել  է :  Նա  ներում  է   ում   ցանկանում  է  և   տալիս  է  տանջանք  ,   ում  ցանկանում  է :  Ալլահին  է  պատկանում   ուժը  երկնքի  վրա ,  երկրի  և  նրա ,  ինչ  նրանց  միջև  է ,  և   դեպի  Նա  է  վերադարձը :»[5]

          Այդպես  նաև  արաբները  մինչ  Իսլամը  համարում  էին  իրենց  ազգ ,  մարդկայնության   օրինակ ,  իսկ  մյուս  ազգերին   ,  կոչում  էին    « օտարերկրացիներ »,  պարզունակ    ազգեր  ,  անբավարար  մարդկայնությամբ :   Բայց   Ալլահի  Առաքյալը (  Խ,Ո.Ա.Ն ),  բացատրեց  նրանց  իրենց   համոզմունքի   սխալը  և  հասկացության  մոլորությունը ,  ասելով  իր  հետևորդներին.

          «  Եթե  հավատքը   կապված  լիներ   աստղին ,  ապա  այն  անմիջապես   կվերցնեյին  մարդիկ,  ոչ   արաբները,   դարձնելով  ,  որպես  արդյունք , մյուս   մարդկանց  երջանիկ :»[6]

                    Մարդիկ  լինում  են  տարբեր :  Ամեն  ոք  ունի  իր  առանձնահատկությունը  ,  որով  օժտել  է  Ամենաբարձրյալ  Ալլահը :  Օրինակ ,  մարդկային  բնավորությունը :   Ամեն  մարդու   բնորոշ  է  ինչպես  լավը .  այնպես  էլ  վատը :  Եվ  սա  Ադամի   երեխաների  տարբերիչ     գիծն  է , (  իսկ   ամբողջ  կատարելությունը  պատկանում  է  միայն  Ալլահին ),  բացի  մարգարեներից   և   առաքյալներից: (  խաղաղություն  լինի  նրանց   ):

Այս  լուսաբանումը  թողեց  մեծ  հետք  մուսուլմանների  սրտերում  և  նրանք  սկսեցին    ցուցաբերել   արդարություն   մյուս  մարդկանց   և   աջակցություն    ըստ   այս  սկզբունքների :  Ալ – Մուստավրիդ   ալ-  Քուրեյշին   ասաց.,  գտնվելով   Ամրա  իբն  ալ- Ասայի     մոտ  ( թող  Ալլահը   գոհանա  նրանցով ). « Ես  լսել  եմ  ինչպես  Ալլահի  առաքյալը (Խ.Ո.Ա.Ն  )   ասաց. « Ժամը  չի   գա , մինչ  հռոմեացիները  չեն  լինի  մեծամասնությունը   մարդկանց :» Ամրն  ասաց. « Նայիր  թե  ինչ  ես  ասում : » Նա  ասաց. « Ես  ասում  եմ  այն  ինչ  լսել  եմ  Ալլահի   Առաքյալից :»  Ամրն   ասաց. « Եթե  դու  այդպես  ես  ասում,   ապա  դա  փաստ  է ,  քանի  որ  նրանք  ունեն  չորս   հատկություն :  Նրանք  դրսևորում  են    համբերությունն    ցնցումների  ժամանակ   և   անմիջապես   վերականգնվում  են    դժբախտությունից  հետո   և    հարձակվում   են  պարտությունից  հետո :  Նրանք  լավ  են  վերաբերվում    աղքատներին , որբերին  և  թույլերին :  Եվ    իրենց  հինգերորդ  լավ  հատկությունը   այն  է ,  որ  նրանք    դեմ   են  գնում   թագավորների   ճնշմանը :»[7]

          Ալլահի  Առաքյալը  ( Խ.Ա.Ո.Ն   ),  եկավ  ,  որ    փոխի  այդ  ատելի  դասակարգումը ,  քանզի  ազատությունը  հանդիսանում  է   Շարիաթի   պոստուլատներից  մեկը :  Ընդհանուր    ազատություն  , ըստ  Շարիաթի  օրենքների ,  որոնք  կիրառում  էին    ճշմարիտ  խալիֆները    Մարգարեյից  ( Խ.Ա.Ո.Ն  )  հետո :  Նրանք  չէին   բաժանում   ղեկավարի  և  ենթակայի ,   հարուստի   և   աղքատի   միջև:

          Անաս  իբն  Մալիքը  ( թող  Ալլահը  գոհանա  նրանով ), ասաց. « Մի   անգամ  ,  մի  մարդ  Եգիպտոսից  ,  եկավ  Օմար  իբն  ալ-  Խատաբի  մոտ  և   ասաց. « Օ,  հավատացյալների   կառավարիչ .  ես  գալիս  եմ  քեզ  մոտ  պաշտպանության    անարդարությունից :» Օմարը ( թող  ալլահը  գոհանա  նրանով    ),  պատասխանեց . « Քեզ   տրվում  է  պաշտպանություն :»  Տղամարդը   ասաց. « Ես  հաղթել  եմ  մրցույթում   Ամրա  իբն  ալ-  Ասիի  որդուն (  որը   հանդիսանում  էր  Եգիպտոսի  կառավարիչ   ): Այսպես ,  ես  հաղթեցի  նրան  և  նա  ինձ  դրա  պատճառով  ծեծեց  մտրակով ,  ասելով . » Ես  հանդիսանում  հարգալիցի  որդի : »

          Որից  հետո  Օմարը ,( թող  Ալլահը  գոհանա  նրանով),  գրեց  Ամր  իբն  ալ- Ասին  (թող  Ալլահը  գոհանա  նրանով  ),  հրամայելով   նրան  և  որդուն  գալ  իր  մոտ :  Նրանք  ժամանեցին  : Օմարը ( թող  Ալլահը  գոհանա  նրանով),  ասաց. « Որտե՞ղ  է  եգիպտացին : Վերցրու   մտրակը   և  մտրակիր :» Եգիպտացին   վերցրեց  մտրակը  և  սկսեց  նրան  մտրակել ,  իսկ  Օմարը  ( թող  Ալլահը  գոհանա  նրանով   ),  ասաց.  «  Խփիր  հարգարժանի  որդուն :»

          Հետո   Անասը ,( թող  Ալլահը  գոհանա  նրանով  ),   շարունակեց . « Նա   ավարտեց  ծեծը : Եվ  երդվում  եմ  Ալլահով ,  մեզ  դուր  էր  գալիս ,  որ  նա  նրան  ծեծում  է :  Այդ  մարդը   դադարեց  ծեծել  միայն երբ  մենք  համոզվեցինք  ,  որ  նեղացնողը  ստացավ   ամենը :»

          Հետո  Օմարը (թող  Ալլահը  գոհանա  նրանով  )  ասաց  եգիպտացուն . «  Դիր  այս  մտրակը  Ամրի  ճաղատին :»  Որին  եգիպտացին  պատասխանեց . « Օ,  հավատացյալների   կառավարիչ ,  ինձ  ծեծել  է  նրա  որդին ,  ոչ  թե  նա :  Եվ  ես  արդեն  լիովին   վճարել  եմ  նրան : »  Օմարը ( թող  Ալլահը  գոհանա  նրանով  ), ասաց. « Երբվանի՞ց  են  այս  մարդիկ  ձեզանից  արել  ստրուկներ : Չէ   որ  ձեր  մայրերը     ծնել  են  ձեզ  ազատ :»  եգիպտացին  պատասխանեց .« Օ,  հավատացյալների   կառավարիչ,  ես  չգիտեմ ,  նա  չի  արել  այդ  ինձ  հետ :»

          Այս   կոչ  է  հավասարության  բոլոր  մարդկանց  նկատմամբ  և   հավասարություն   դիրքի  իր  եղբոր  հետ , չնայած  նրանց  տարաձայնությունների :  Քանի   որ   նրանք ,  ըստ  իրենց  մարդկային  հիմքի ,  արարածներ  են  և  նրանց  արարումը  մեկն  է . տղամարդիկ  և  կանայք ,  սևամորթ  և  սպիտակամորթ ,  արաբներ  և  ոչ   արաբներ :  Այս  կոչով  է  եկել  Սուրբ  Ղուրանը ,  իսկ  Ալլահի  Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ), հասցրեց  նրանց  դա :

          « Օ,  մարդիկ , Վախեցեք  ձեր  Աստծոց,  Ով  արարել  է  ձեզ  մի  մարդուց ,  նրանից  արարել  է  զույգ  և  տարածել  է  շատ  տղամարդ  և  կին ,  որոնք  եկել  են  նրանցից : Վախեցեք  Ալլահից ,  որի  անունով    դուք  խնդրում  եք  և   վախեցեք  կտրել  բարեկամական  կապերը : »[8]

          Այսպիսով  ,  ամբողջ  մարդկության   հիմքը  և  նրա  զարգացումը  մեկն  է ,  ինչպես  նաև  նրա  սկզբնաղբյուրը  մեկն  է ,  դա  Ադամն  է (խաղաղություն  նրան   ): Բարձրյալ  Ալլահը  պարզ  բացատրեց  այն  ասելով .

          « Ճշմարիտ ,  Հիսուսը  Ալլահի  մոտ  նման  է  Ադամին :  Նա  արարել  է  նրան    փոշուց   և  հետո  ասաց  նրան « Եղիր »,  և  այն  առաջացավ :»[9]

          Հետո  Բարձրյալը  դարձրեց  Ադամին (խաղաղություն  նրան   ),  հիմք  բազմանալու  և  տարածելու  սերունդներ  ամբողջ    երկրի  վրա : Բարձրյալը  ասաց.

          «  Նրա  նշաներից  է  այն , որ  Նա  արարել  է  ձեզ  երկրից : Դրանից  հետո ,  դուք  դարձաք   մարդկային  ցեղ  և   տարածվեցիք :»[10]

          Այսինքն  ամբողջ  մարդկությունը  առաջացել  է  մի  մորից  և  հորից : Եվ    չկա  ոչ  մեկին  առավելություն  մյուսի  վրա , դիտարկելով  նրանց  հիմքը  և  ծագումը :  Քանի   որ  ,  առաջին  մարդը ,  որին  ստեղծել  է  Ալլահը  ,  Ադամն  էր ( խաղաղություն  լինի  նրան ),  ամբողջ  մարդկության  հորը ,  հետո  Ալլահը  ստեղծեց  նրանից  իր  կնոջը  ,  Եվային,  ամբողջ   մարդկության  մորը ,  հետո  բոլոր  մարդիկ  առաջացան  նրանցից  երկուսից :  Եվ  այսպես  կշարունակվի  այնքան  ժամանակ ,  մինչ  Բարձրյալը   չի  թույլատրի  ամեն  գոյություն  ունեցող  արարածի  մահանալ   և  չի   գա  Դատաստանի  Օրը :

Ի՞նչու  ապա,  մեկը  ցուցադրում  է  մեծամտություն    մյուսին  և  նվաստացնում  է ,  անհարգալից  է  վերաբերվում  նրան ,  ստրկացնում  է  , չնայած  նրանցից  յուրաքանչյուրը   ստեղծվել  է  նույն  հիմքից :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )  ասաց.  « Ճշմարիտ ,  Բարձրյալ  Ալլահը    հանել  է  ձեզանից   հպարտությունը  պարծենկոտության ,  տգիտության   ժամանակվա ,  որում  ապրել  են  ձեր   հայրերը : Հավատացյալը    հանդիսանում  է  աստվածավախ,  իսկ    անհավատը  ,  դժբախտ : Բոլոր  մարդիկ  Ադամի   երեխաներն  են ,  իսկ  Ադամը   կավից :»[11]

 Բարձրյալ  Ալլահը  ասաց. 

          « Մարդիկ  միասնական  հավատացյալների   համայնք  էր ,  բայց  ընկան  տարաձայնության  մեջ:  Եվ  եթե  առաջ  չլիներ  քո  Տիրոջ  Խոսքը ,  ապա   նրանց  տարաձայնությունները  հարթված  կլինեյին :»[12]

          Բոլոր   մարդկանց  հիմքը , ովքեր  ապրել  են  առաջ  և  ովքեր  կապրեն  հետո,  նույնն  է: Նրանց  սկիզբը  եղել  է  մի  կրոն ,  մի  լեզու :  Բայց  ըստ  բազմացման  և  տարածման  նրանց  քանակի  ,  նրանք  հեռացան  երկրի  հեռավոր   անկյուններ ,  որի   արդյունք  եղան  լեզվական տարբերություններ ,  բնավորությունների  և  մաշկի  գույների  տարբերություններ  : Սա   անխուսափելի   անխուսափելի   արդյունք  է    հասարակության   ազդեցության    նրանց  վրա  և   այս  տարբերությունները    առաջանում  են   կապված  մտածելակերպի ,  համոզմունքների   և  կյանքի  հետ :  Այդ  իսկ  պատճառով  Ալլահը   ուղարկեց  նրանց  մոտ    առաքյալների ,  որ  նրանք  վերադարձնեն  մարդկանց    իրենց  հիմքի  և   նախաղբյուրի,  որ  Միակ  Ալլահին   երկրպագելն  է ,  նրան  որևէ  գործընկեր  տալը :  Ամենաբարձրյալ  Ալլահը  ասում  է .

          « Մենք  ուղարկել  ենք  ամեն  համայնքի  առաքյալի. « Երկրպագեք  Ալլահին   և  խուսափեք  Տագութից :» Նրանց  մեջ  կան   այնպիսիներ ,  որոնց  Ալլահը  դրել  է  ճիշտ  ուղղու ,  և  այնպիսիներ  ,  որոնց  արդարաբար  կանխորոշված  էր     մոլորություն :  Քայլեք  երկրով  և  տեսեք  ,  ինչպիսին  էր  անհավատների    ավարտը :»[13]

          Ճշմարիտ  Իսլամը  ուշադրություն  չի   դարձնում   մարդկանց  արտաքին  տեսքին ,  քանի   որ  Ալլահի  Առաքյալը (Խ.Ա.Ո,Ն  ), ասաց. « Երբեմն   մազակալած ,  փոշոտ  մարդը ,  որը  հագած  է  ցնցոտիների ,  որից   մարդկանց  աչքերը  թեքվում  են ,  երդվում  է  Ալլահով ,  և (Ալլահը   )   անմիջապես   տալիս  է  նրան  ( այն ,  ինչ  նա  խնդրում  է  )[14]

          Եվ   երբ  գտնվում  են  մարդիկ ,  ովքեր  օգտագործում  են  այդ  տարաձայնությունները   մարդկանց  միջև   ըստ   մաշկի  գույնի ,  ծագման  կամ   սեռի ,  ապա  անպատճառ  ,  գալիս  են  այդ  ատելի  կաստայականության  ,  որի  դիմաց  Իսլամական  Շարիաթը  փակում  է  բոլոր  ճանապարհները : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  ) ,  բացատրել  է  մաշկի   գույնի  տարբերությունը  մարդկանց  մոտ ,  նրանց  խառնվածքը  և  բնավորությունները  ասելով .

          « Ճշմարիտ  ,  Ամենաբարձրյալ  Ալլահը    արարել  է  Ադամին  փոշուց ,  որը  Նա    վերցրել  է  ամբողջ  երկրից : Եվ    հայտնվեց  մարդ ,  համապատասխան  երկրին ,  որից   ստեղծվեց  կարմիր ,  սև,  սպիտակ   և  դեղին :  Եվ   նրանց  մեջ  կան  փափուկ ,  տխուր ,  վատ  և  լավ :»[15]

          Բոլոր   մարդիկ ,  չնայած  իրենց  սեռի  ,  մաշկի  գույնի ,  լեզվի  կամ  հայրենիքի  նույնն  են :  Բոլորը   հավասար  են  Ալլահի ն  առջև  և   տարբերվում  են  միայն   մի  բանում ,  որը  կայանում  է  տարբերություն  նրանց  միջև ,  որն  է   մոտիկ  կամ  հեռու  լինելը   Շարիաթի  օրենքների    օգտագործմանը ,  որը  բարիք  է  նրանց  և  հասարակարգի  համար : Ամենաբարձրյալը  ասում  է .

          « Օ, մարդիկ ,  Ճշմարիտ  ,  Մենք  ստեղծել  ենք  ձեզ   տղամարդկանցից  և  կանացից   և   արել  ենք   ձեզ  ազգեր   և   ցեղեր ,  որ  դուք  ճանաչեք  իրար ,  և  ամենահարգարժանը   Ալլահի   առջև   ձեր  միջից ,  ամենաաստվածավախերն  են :  Ճշմարիտ  ,  Ալլահը  Իմասուն ,  և  Իմացյալն   է : »[16]

          Այսպիսով  ,  Ալլահը  արել  է  ձեզ  ազգեր   և  ցեղեր  ,  որ  մեկը  մյուսից  բարձր   չդասի  ,  այլ  որ  այն  պատճառ  դառնա   իրար  ծանոթանալու   և  տարբերելու :  Ինչպես  ամեն  մարդ  ունի  իր  անձնական  անունը  ,  որը  տարբերվում  է  մյուսից :

          « Մենք  պատվել  ենք  Ադամի   որդիներին  և  թույլ  ենք  տալիս  նրանց  տեղաշարժվել  ցամաքում   և  ծովում : Մենք   պարգևել  ենք  նրանց  բարիք  և   նվիրել   ենք  նրանց  բացահայտ   առավելություն   ուրիշ    արարածների  վրա : »[17]

          Այս  գերադասումը   ընդհանուր  է ,  բոլոր  մարդկանց  համար   առանց  բացառության :  Մի  սեռը  լավը  չէ  մյուսից  և  մի  խումբը  լավը  չէ   մյուսից : Ամենաբարձրյալն   ասում  է .

          « Նա ,  Այն  Ոքն  է ,  Ով   դարձրել  է  ձեզ  ժառանգորդներ   երկրի  վրա   և   բարձրացրել  է  մեկին  ուրիշների   վրա    աստիճաններով : »[18]

          Բոլոր  մարդիկ  առանց  բացառության , ստեղծվել  են   Ալլահին   երկրպագելու  համար,  տարածվելու  Երկրի  վրա    և  կատարելու   պարտավորվածությունը ,  որոնք  բացահայտել  է  ամենաբարձրյալ  Ալլահը   այս  այաթում : Եվ   նաև   արել  է  տարբերություն    իրենց  հարստության ,  բարոյականության ,  գեղեցկության    մաշկի   գույնի    և  արտաքին   տեսքով : Նա   չի  արել  այս  տարբերությունները   հիմնված  ծագման  վրա ,  ինչպես  ասում  է  Ղուրանը :

          « Մենք   բաժանել   ենք  իրենց  միջև  իրենց   գոյության   ձևերը   աշխարհիկ  կյանքում  և   բարձրացրել  ենք  մեկը  մյուսից  ըստ  աստիճանների,   որ  որոշները   վերցնեն  իրենց  մոտ  ծառայության   ուրիշներին : »[19]  

          Հիմնվելով   դրանով ,  այն  հավասարությունը  ,  որը   հաստատում  է  Իսլամը  և   որի   տեսակետից   բոլոր  մարդիկ  հավասար  են  առանց  բացառության  ,  դա   է.

Ø  Պահպանել  օրինական  իրավունքներ  ամեն  մարդու , և   առանձնակի  կախված  նրա  սեռի  ,  ծագման ,  մաշկի  գույնի   և  իրացունքով  օգտվել   կազմակերպված   ազատությունից : Նրա  կազմակերպիչն  է  հանդիսանում  կրոնը ,  որը  հանում  է  նրան  կատարյալ   անասնական  ազատությունից ,  որը  ճաշակում  է  ժամանակակից  աշխարհը : Նրա  խանր  արդյունքներն  են   արատների  տարածումը  և  բանտերը,   լցված  բարոյական  ,  տնտեսական   և  հասարակական  հանցագործություններով  և  այլն : Ալլահի  Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն )    ասաց.  « Բոլոր  մարդիկ  հավասար  են ,  ինչպես   սանրի  ատամները :»

Ø Բոլոր  մարդիկ  հավասար  են  Շարիաթի   օրենքների   դիմաց ,  և   չկա   ոչ   մի   տարբերություն   նրանց  սեռերի  տեսանկյունից ,  ծագումից  և  մաշկի  գույնից:  Ամենաբարձրյալ  Ալլահը    ասաց.

« Ճշմարիտ ,  Ալլահը  հրամայում  է  ձեզ  վերադարձնել  վստահված  պահպանության  ունեցվածքը   իր  տիրոջը   և  դատել   արդարորեն ,  երբ  դատում  եք  մարդկանց  մեջ :  Ինչ  լավ  է  այն ,  ինչ  տեղեկացնում  է  ձեզ  Ալլահը : Ճշմարիտ  Ալլահը   Լսող  և  Տեսնող  է : »[20]

 Իսկ  Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն  ) ասաց. «Օ,  մարդիկ ,  Ճշմարիտ  նրանց ,  ովքեր  եղել  էին  ձեզանից  առաջ  ,  կործանել  է  այն  ,  որ  երբ  գողանում   էր  նրանցից  հայտնին,  ապա  նրանք  թողնում  էին   նրան ,  իսկ   երբ  գողանում  էր  նրանց  միջի  թույլը ,  ապա   պատժում  էին : Երդվում  եմ  Ալլահով ,  եթե  Ֆաթիման  ,  Մուհամեդի  դուստրը  գողանա ,  ապա   անպայման  կկտրեմ  նրա  ձեռքը :»[21]

Նույպես  նրանք  հավասար  են  պատասխանատվության  տեսանկյունից  և  հատուցման  և  պարգևի : Ամենաբարձրյալ  Ալլահը  ասում  է .

« Նա ,  ով  արել  է  բարիք   մի  ատոմի  քաշի,  կտեսնի  այն :  Եվ  նա ,  ով  արել  է  չարիք   մի  ատոմի  քաշի ,  կտեսնի  այն :»[22]

>Նույնպես   նրանք  հավասար  են   համամարդկային   արժանապատվության  տեսանկյունից :  Ոչ  ոքի  չպետք  է  պատճառել   տառապանք  ըստ  իրենց  մաշկի  գույնի ,  սեռի  , հավատքի : Ամենաբարձրյալ  Ալլահը  ասաց.

« Մի  նեղացրեք  նրանց ,  ում  նրանք  կոչում  են  բացի  Ալլահից ,  այլապես  նրանք  կսկսեն  վիրավորել  Ալլահին   թշնամությունից  և   անգիտությունից  ելնելով :  Այսպես   Մենք  զարդարել  ենք  ամեն  ազգի  համար  իր   արարքները :  Հետո  նրանք  պիտի  վերադառնան  իրենց  Տիրոջ  մոտ ,  և  Նա   կբացահայտի  նրանց  այն ,  ինչ  նրանք  արել  են : »[23]

Ø Նույնպես  նրանք  հավասար  են   կյանքի  խորհրդավորության,  ունեցվածքի   և  պատվի   տեսանկյուններից : Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )   ասաց. «Ճշմարիտ   ձեր   արյունը  և  ձեր   ունեցվածքը ,  և  ձեր  պատիվը    սուրբ  են ,  այնպես  ինչպես  այս  օրվա  խորհրդավորությունը  ,  այս  ամսվա ,  և   այս  վայրի :  Ուրեմն  թող   ներկան  փոխանցի   բացակային: Քանի   որ  կարող  է  լինել   այնպես  ,  որ  ներկա  գտնվողը  կփոխանցի  նրան ,  ով  ավելի  լավ  կհասկանա  քան  նա :»[24]

Ø Նույնպես  նրանք  հավասար  են  հասարակությունում  ղեկավար  պաշտոն    ունենալու  տեսանկյունից ,  որը  հիմնված  է  արժանիքների,  հնարավորությունների  և  բավարարվածության  վրա :  Ուդեա  ալ-  Քինդին  փոխանցում  է ,  որ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Օ,  մարդիկ .Նա  ձեզանից ,  ով   արել  է  մեզ  համար   որևէ   գործ,   և  մենք   թաքցրել  ենք   նրանից   նույնիսկ   ասեղ  կամ  այն ,  ինչ  ավելի  է  դրանից ,  ապա  այն  կլինի  շատ  թանկ    Դատաստանի  Օրը :»  Եվ  այդ  ժամանակ  վեր  կացավ   սևամորթ  տղամարդ ,  որին  կարծես  ես  հիմա  տեսնում  և  մտածում  եմ  ,  որ  նա  անսարներից  է ,  որը  ասաց. « Ընդունիր  ինձանից  քո  գործը ,  Օ, Ալլահի  Մարգարե :»  Նա (Խ.Ա.Ո.Ն)     պատասխանեց . « Եվ  ի՞նչ  գործ  է  դա :»    Տղամարդը   ասաց. « ես  լսել  եմ  թե  դու  ինչպես  ես  առաջ  ասել  ,  այն ,  ինչ  հիմա   ասեցիր : »  եվ   Նա (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Եվ  հիմա  ասում  եմ  նույնը .  ով  ,  ում   աշխատանքով  մենք  օգտվել  ենք ,  թող  գա  նրանց  մոտ  փոքր  քանակով   նրա ,  կամ   մեծ: եվ  այն ,  ինչ  նրան  հասնում  է ,  թող  վերցնի ,  իսկ  այն , ինչ  նրանը  չէ   ,  թող  թողնի :»[25] 

Ø Նույնպես   նրանք   հավասար   են  Ալլահի  տրվածից  շրջակա  միջավայրի   օգտագործման   տեսանկյունից :  Ամենաբարձրյալ  Ալլահը   ասում  է .

« Օ,  Մարդիկ  ,  Համտեսեք   երկրի   վրա  այն ,  ինչ  թույլատրելի   և   մաքուր  է ,  և  մի  հետևեք  սատանայի   հետքերին :  Ճշմարիտ ,  նա  փեզ   համար   բացահայտ   թշնամի  է : »[26] 

Ø Նույնպես  նրանք  հավասար   են  Միակ  Ալլահին   երկրպագելուն ,  որը  չունի   գործընկեր : Քանզի   Իսլամը   ուղարկվել  է  ամբողջ   մարդկության  համար  ,  որոնք  ունեն   մաշկի   տարբեր  գույներ ,  սեռեր  և   ծագում :  Բոլորը  Ալլահի   ստրուկներն  են :  Ամենաբարձրյալը  ասում  է .

« Օ, մարդիկ . Երկրպագեք  ձեր  տիրոջը ,  Ով  արարել  է  ձեզ  և  նրանց  ,  ովքեր   եղել  են  ձեզանից  առաջ ,  միգուցե  դուք  կվախենաք :»[27]

Բացի  դրանից , Մարգարեյի(Խ.Ա.Ո.Ն  )   Շարիաթը   փոխեց  այն  ամենը ,  ինչ  հանգեցնում  է    զզվելի  ռասսայական   ֆանատիզմի  կամ   նույնիսկ  ակնարկում  է  այն:  Փոխանցված  է ,  որ  Աբու   Ուկբան (թող  Ալլահը  գոհանա  նրանով   ) , ազատ   արձակված  պարսիկների  միջից ,  ասաց. « Ես  ներկա  էի   Ալլահի  Մարգարեյի(Խ.Ա.Ո.Ն )   հետ  Օհոդ  ճակատամարտում : Եվ   խփեցի   բազմաստվածների  մի  մարդու ասելով. « Ստացի  այս  ինձանից : Ես երիտասարդ  պարսիկ  եմ ,« և  հետո  թեքվեցի   Ալլահի  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն  ) , որին  նա  ասաց. . « Օ, եթե  դու  ասեյիր  .« Ստացիր  այդ  ինձանից ,  չէ  որ  ես  անսար   երիտասարդ  եմ : »»[28]

Մենք  տեսնում  ենք ,  թե  ինչպես  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )  բնութագրում  է  նրա  պատկանելությունը  անսարներին  և  դա  սիրելի  էր  նրա   համար ,  քան  պատկանել  պարսիկներին,  չնայած  դա  եղել  էր  նրա  իսկական  ծագումը  և  չէր   արգելվում  դասել  նրան  նրանց : Բայց   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )   ասաց   դա  հոգալով  նրա  մասին , որ   ընկերությունը  և  անձեռնպահությունը  արտահայտվում  է  կրոնից ,   և   փորձում  է  հեռացնել  նրան  ամեն   մեծամտությունից   կապված  ազգայինի  հետ :

 Ծագումը  և   արտաքին  տեսքը  չի   հանդիսանում  չափանիշ  Իսլամում : Ճշմարիտ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )  ցուցաբերել  է  սեր  և  հավանություն  Սուհեյբ  առ- Ռումիին   և  Բիլել  իբն  Ռաբահին ,  որը  դրդեց  նրան (Խ.Ա.Ո.Ն  )   ասել. « Նա  մարդ  է ,  ով  Դրախտի  բնակիչ  է :»  Նույնպես  դեպի  Սալման  ալ –Ֆարսիին ,  որը  հանդիսանում  էր  բնիկ   պարսիկ ,  որը  դրդեց  նրան (Խ.Ա.Ո.Ն  )   ասել . « Սալմանը  մեզանից  է ,  իմ  ընտանիքից :»

Միևնույն  ժամանակ ,  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )   արտահայտել  է  մեծ  բարկություն ,  ատելություն  և  թշնամություն  իր   հորեղբորը , Աբու  Լեհեբին, որի   պատճառով Ալլահը   ուղարկեց  սուրա ,  որը  կկարդացվի  մինչև  Դատաստանի  Օրը : Այնտեղ  նրան  խոստացված  է  տանջալից  պատիժ : Ալլահն  ասում է .

 « Թող  նրա  ձեռքերը  լինի  փոշոտ ( թող  բոլոր  նրա  արարքները  լինեն  անօգուտ  ) ,և  ինքն  էլ  կորած  է : Չի  փրկի  նրան  իր   հարստությունը  և  այն  ինչ  նա  ձեռք  է  բերել ( դիրք  հասարակությունում  և  երեխաներ ) : Նա   կընկնի   բոցավառ   կրակը :»[29]  Եվ  մենք  բոլորս  գիտենք ,  որ  ծագման  տեսանկյունից  նա  հայտնի  մարդկանցից  մեկն  էր .  արաբ ,  քուրեյշ   և   իր  ցեղի   առաջնորդը :

Սուրբ  Ղուրանում  մեզ  ցույց  է  տրված  մուսուլմանների   առաջին  սահմանադրությունը  ,  որը   ուղարկվել  է  բոլոր  մարդկանց  համար :   Իմաստուն  Լուկմանի   անունը ,  որը  եթովպացի  սևամորթ  ստրուկ  էր  ,  որին  Ալլահը  նվիրեց  իմաստություն   և  որի  պատճառով  մի  ամբողջ  սուրա  ուղարկվեց,  որը  կոչվեց  նրա  անունով : Այնտեղ   նա   գովաբանվում  է  և  նշվում  է  նրա  արժանի  հատկությունները ,  որոնք  ոչ  մեկ  անգամ  են  երևում  Ղուրանի  շատ   սուրաներում ,  որոնք  անվանված  են  այս  կամ  այն  մարգարեների   և  Ալլահի   առաքյալների , և  սուրբերի   անուններով : Օրինակ  , «Նոյ»« Իբրահիմ »« Իմրան  Ընտանիքը »« Մարիամ »« Հովսեփ »  ,  «Յունես » ,   « Մուհամեդ »  սուրաները   և  այլն : Մուսուլմանները   կարդում  են  այս  սուրաները  ամեն  օրվա   աղոթքներում .  առավոտյան   և  գիշերը :  Եվ  այս  ամենը  նրա  համար  ,  որ  հասցնեն  կատարելության   հավասարության  սկզբունքը  մուսուլմանների  սրտերում   ուրիշ  մարդկանց  միջև  և    որ  այս  հարցի  հասկացությունը    շարունակվի   :

Եթովպիան   աֆրիկյան  երկիր  է ,  որի  բնակիչների  մեծամասնությունը   սևամորթներ  են :  Իր   կոչի  սկզբում    Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)   հրամայեց  իր  հետևորդներին   վերաբնակվել  այնտեղ ,  այն  պատճառով  ,  որ  նրանց  տանջում   էին    քուրեյշները :   Նա  ասաց.  «Ճշմարիտ ,  այնտեղ  այնպիսի  թագավոր  է ,  ով   ոչ  ոքի  չի  ճնշում :» 

Երբ  վախճանվեց  Եթովպիայի  Նեգուս  թագավորը ,  Ալլահի  մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )   ասաց.  « Աղոթեք  նրա  համար  ն   հոգեհանգստի  աղոթքը »,  որին  հետևորդները  ասացին .  « Աղոթել  եթովպացի  ստրուկի  համա՞ր »,  և  այդ  ժամանակ  Ամենաբարձրյալ  Ալլահը    ուղարկեց  այաթ.

 « Ճշմարիտ ,  Գրերի  մարդկանց  մեջ ,  կան  այնպիսիններ ,  ովքեր  հավատում  են  Ալլահին   և  այն  բանի,  որը   ուղարկվել  է  ձեզ   և   ինչը   ուղարկվել  է  նրանց  ,  լինելով  հնազանդ  Ալլահին  և  չեն  վաճառել   նշանները  Ալլահի  չնչին  արժեքով :»[30]

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )  ասաց.  «  Խնդրեք  Ալլահին   թողություն  ձեր   եղբոր  համար «, և  հետո    հավասարեցրեց  աղոթողների   շարքերը ,  որից  հետո   փառաբանեց   Ալլահին   քառակի ,  « Ալլահու  Աքբար »  բառերով :»[31]

Հավասարության    կոչի   սկզբունքը  Իսլամում   միայն   հույս  կամ  խոսակցություն  չէր ,  որով  եկել  էր  Ալլահի  Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն):  Նա (Խ.Ա.Ո.Ն  )  գործնականորեն   իրագործեց  այս  սկզբունքը   իր  ժողովրդի  մեջ :  Օրինակ ,  Ուսամա  իբն  Զեյդը ( թող  Ալլահը   գոհանա  նրանով),  Ալլահի  Առաքյալի  կողմից  ազատվածը  (թող Ալլահը  գոհանա  նրանով),  և  որդին   ստրկությունից  ազատված,  շատ  սև  էր  , դուրս  ընկած  քթով ,   բայց  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  ),  միշտ  վերցնում   էր  նրան  և  իր  թոռանը ,  Հասանին, իր  դուստր   Ֆաթիմայի  որդուն (թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  ասելով . « Օ, Ալլահ ,  սիրիր  նրանց  երկուսին ,  քանզի ,իսկապես  ես սիրում  եմ  նրանց : »[32]

Ավելին ,  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )   հետաձգեց   ելքը  Առաֆաթից   հաջի  ժամանակ ,  որը   կապված  էր   երկրպագության   և  մուսուլմանների  գործերի  հետ ,  Ուսամայի  պատճառով ,  որին   Նա (Խ.Ա.Ո.Ն )  սպասում  էր :  Եվ  նա  (թող  Ալլահը  գոհանա  նրանով  )   եկավ ,  որին  Յեմենի  բնակիչները  ասացին . « Եվ  մենք  նստել  էինք   սրա  պատճառո՞վ:»   Ավելի   ուշ   այս  մաչդիկ  Իսլամից  ետ  կանգնեցին ,  այսինքն  կրոնից  հրաժարվելու   ժամանակները :[33]

Աիշան ( թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  Ալլահի  Առաքյալի  (Խ.Ա.Ո.Ն )   կինը   ասաց. « Ոչ  ոքին  թույլատրված  չէր   ատել  Ուսամայի  այն  բանից  հետո ,  երբ  նա  լսել  է  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )  խոսքերը. «Ով  սիրում  է Ալլահին  և  Նրա   Առաքյալին ,  թող  սիրի  Ուսամային :»

Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )  խոսքերին  միշտ  հետևում  էր   գործերը :  Աիշան (թող  Ալլահը  գոհանա  նրանով ), ասաց. « Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )   ցանկանցավ  մաքրել  փոքրիկ  Ուսամայի  քիթը  և  Աիշան  ասաց. « Թող ,  ես  այդ  կանեմ «,  որին  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Օ,  Աիշա ,  սիրիր  նրան ,  քանզի  ես  սիրում  եմ  նրան «:

Ավելին ,  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  Ուսամային   դարձրեց   մուսուլմանների   բանակի  հրամանատար  ընդդեմ  հռոմեացիների ,  չնայած  նա  հանդիսանում  էր   սևամորթ    ազատ   արձակված  ստրուկ :Այդ  բանակում  կային   արժանի   և   հանճարեղ    հետևորդներ :  Ոմնաք   հետևորդներից (թող Ալլահը  գոհանա  նրանցով ), համարեցին  դա  չափից  ավելի  Ուսամայի  հանդեպ  և  սկսեցին   խոսել  այդ  մասին :  Երբ  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)    այդ  մասին ,  ապա  բարձրացավ   մինբարի (հոգևոր  առաջնորդի  կանգնելու  տեղը  ), վրա   փառաբանեց  Ալլահին   և  ասաց.« Եթե  դուք  վարկաբեկում  եք  նրա  դիրքը  ինչպես  հրամանատար ,  ապապ,   այդպիսով ,  վարկաբեկում  եք     հրամանատարի  դիրքը  նրա  հոր , իրենից  առաջ :  Եվ   երդվում  եմ  Ալլահով ,  եթե  նա  լիներ  համապատասխան ,  ապա  կլիներ   արժանի  հրամանատարի  կոչման ,  իսկ  եթե  նրանք  եղել   են  ինձ  համար   սիրելի  մարդկանցից  , նկատի  ունենալով  Զեյդ  իբն Հարիսին ,  Ուսամայի  հորը ,  ապա  այս  մարդը  ինձ  համար  ավելի  սիրելի  է  նրանից  հետո :»[34]

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  մահացավ ,  մինչ  Ուսամա  իբն  Զեյդի  բանակը   առաջացավ  հռոմեացիների  դեմ  պայքարի ,  բայց  մինչ  այդ   նա (Խ.Ա.Ո.Ն)  ասում  էր .« Ուղարկեք  Ուսամայի  ջոկատը ,  ուղարկեք  Ուսամայի  ջոկատը ......»

Մարգարեյի  մահից  հետո (Խ.Ա.Ո.Ն)  Աբու  Բաքրը (թող Ալլահը  գոհանա  նրանով), գլխավորեց  Խալիֆությունը   ըստ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  կտակի : Օմար  իբն  ալ- Խատաբը  (թող  Ալլահը  գոհանա  նրանով),  ասաց   Աբու   Բեքրին (թող  Ալլահը  գոհանա  նրանով), « Ճշմարիտ ,  անսարները  համարում  են ,  որ  բանակը  պիտի  գլխավորի  մարդ ,  ով  մեծ  է  Ուսամայից :»  Որին  Աբու  Բեքրը (թող  Ալլահը   գոհանա  նրանով  )  բարկացավ  և  ասաց. « Թող  զրկվի  քեզանից  քո  մայրը ,  օ  ալ-  Խատաբի  որդի : Նրան  նշանակել  է  ինքը   Ալլահի  Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ), իսկ  դու  կոչում  ես  ինձ  փոխե՞լ  նրան :  Երդվում   եմ  նրանով ,  ում  ձեռքերում  է  իմ  հոգին ,  եթե  ես  իմանայի  ,  որ   վայրի  կենդանիները  կխժռեն  ինձ ,  ապա  միևնույնն  է  կուղարկեյի  Ուսամայի   ջոկատը : »

Եվ  դուրս  եկավ  երիտասարդ  սևամորթ  հրամանատար  Ուսաման  իր  բանակով  Մեդինայից :  Աբու  Բեքրը (թող Ալլահը   գոհանա  նրանով  ), դուրս  եկավ   ուղեկցելու  նրան :  Երբ  Ուսաման  հեծնեց  ձին ,  ապա  Աբու  Բեքրը  (թող  Ալլահը  գոհանա  նրանով  ), մոտեցավ  նրա  ոտքերին : Ուսաման  ամաչեց  այդպիսի   իրավիճակից    և   ասաց   Աբու  Բեքրին (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),  « Օ , Ալլահի   Մարգարեյի   փոխանորդ (թող  Ալլահը  օրհնի   և   ողջունի   նրան  ), Երդվում   եմ  Ալլահով ,  կամ  դու  կհեծնես  ձի,  կամ  ես  կիջնեմ  ձիուց :» Ինչին   Աբու   ԲԵքրը (թող  ալլահը   գոհանա  նրանով ), պատասխանեց.« Երդվում  եմ  Ալլահով ,  դու  չես  իջնի  ձիուց ,  և   ես  չեմ  հեծնի   այն ,   քանզի  իմ   ոտքը   չի  փոշոտվել  Ալլահի   Ճանապարհի  համար  նույնիսկ    մեկ  ժամ :»

Հետո  Աբու  Բեքրը (թող  Ալլահը  օրհնի   նրան  ),   խնդրեց  թույլտվություն   Ուսամայից ,   որ  Օմարը  (թող  Ալլահը  օրհնի  նրան  ), մնա  նրա  հետ  Մեդինայում  ,   որ  օգնի   նրան  կառավարել   պետությունը :  Այսպիսով ,  մեզ  ցույց  է  տրվում   օրինակ  այն   բանի ,   որ  պետք  է  թույլտվություն   խնդրել  գլխավոր   հրամանատարից ,  նույնիսկ   եթե  նա  փոքր  է  տարիքով :

Հավասարության  սկզբունքը  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )   սկսում   էր  իրագործել  իրենից :  Չնայած  Նա (Խ.Ա.Ո.Ն )   ծագմամբ  լավագույնն  էր ,  իսկ  նրա   բարեկամները   ամենահարգալից  բարեկամները  ,  իր   ցեղը   արաբների   միջի  լավագույնը ,  որը   ուներ   դիրք ,  որը  ոչ   ոք  չի  ժխտում ,  չնայած  դրան  Ալլահի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )   ասաց. « Մի  փառաբանեք  ինձ  այնպես ,  ինչպես  քրիստոնյաները    փառաբանում   են   Հիսուսին ,  Մարիամի   որդուն ,  ճշմարիտ ,  ես  միայն   ստրուկ   եմ : Այնպես   որ   ասեք « Ալլահի  ստրուկ   և  Նրա  Առաքյալ :»[35]

Ավելին ,  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )   ամուսնացրեց  իր    հորաքրոջ   աղջկան , Զեյնաբ  բենթ  Ջահշին,  ստրկությունից   ազատված  Զեյդի   հետ :

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ),  միշտ  անում   էր   ամեն   ինչ ,   ինչ   ի  վիճակի   էր  ,  որ   այս  վեհ   սկզբունքները   Իսլամական   Շարիաթի ,  լինեն  առաջնային  իր  հետևորդների   սրտերում : Այս  տեղի   է  ունենում  նրանց  մասին  հոգալով  ,   առանց  տարբերություն  դնելու : Աբու  Հուրեյրան (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ), ասաց. « Սևամորթ   աղջիկ   կամ  տղա  գալիս  էին  մզկիթ ,  իսկ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)   միշտ  հետաքրքրվում   էր  նրանց  գործերով :»  Մի   անգամ  Նա (Խ.Ա.Ո.Ն) հարցրեց  ինչպես  են  նրանք : Նրան   պատասխանեցին . « Մահացել  են »,   որին  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )  ասաց. « Ի՞նչու  ինձ  այդ  մասին  չեք  հաղորդել :» Կարծես  նրանք  դրան  կարևորություն  չեն  տվել :  Ալլահի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ցույց  տվեք  ինձ  նրանց  գերեզմանները :»  Նրան  ցույց  տվեցին   և  Նա (Խ.Ա.Ո.Ն )  աղոթեց   նրանց   համար  և   ասաց. « Ճշմարիտ ,   այս  գերեզմանները  լցված  է  մթությամբ  նրա   բնակիչների   համար ,   բայց  Ամենաբարձրյալ   Ալլահը  կլցնի   այն   լույսով   իմ   աղոթքների   շնորհիվ  նրանց   համար : »[36]

Նրանք  վերցնում  էին  նրանից (Խ.Ա.Ո.Ն )  ասկետիզմի   օրինակ  այս   աշխարհում  և   Նա (Խ.Ա.Ո.Ն  ),  երբեք  և   ոչ  ոքի  չի   առանձնացրել  իր  նվերներով ,  հիմնվելով  մաշկի  գույնի   կան   սեռի   վրա :  Հաքիմ  իբն   Հիզեմ. « Մարգարե  Մուհամեդը(Խ.Ա.Ո.Ն )   իմ  ամենասիրելի  մարդն  էր նույնիսկ  բազմակրոնության  ժամանակ :» Եվ   երբ  Նրան (Խ.Ա.Ո.Ն )  տրվեց  մարգարեական   առաքելությունը   և   Նա (Խ.Ա.Ո.Ն )  տեղափոխվեց  Մեդինա , ապա   Հաջի  ժամանակ  Կաքիմ  իբն  Հազիմը  գնաց  այնտեղ : Այնտեղ  նա  տեսավ   եմենյան  թիկնոց ,  որը   վաճառվում  էր  հիսուն  դիրհամով :  Նա  գնեց   այն  ,  որ  նվիրի  Ալլահի   Առաքյալին (Խ.Ա.Ո.Ն ): Որից  հետո  նա  մատուցեց  այն   նրան (Խ.Ա.Ո.Ն ) որպես  նվեր  և   ցանկացավ  ,  որ   Նա  (Խ.Ա.Ո.Ն )  ընդունի  այն :   Ուբեյդուլլան  ասաց, « Ես  կարծում   եմ ,  որ  Նա  (Խ.Ա.Ո.Ն )    ասաց. « Ճշմարիտ ,  մենք  չենք  ընդունում   ոչինչ  բազմաստվածներից ,   բայց  կարող   ենք   այն   գնել :» Այդ  ժամանակ   նա  վաճառեց   այն  Նրան (Խ.Ա.Ո.Ն ) :  Դրանից  հետո  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ,  վերադարձավ  Մեդինա   և  հագավ   այն :  Եվ   ես  տեսա ,  ինչպես   Նա  (Խ.Ա.Ո.Ն )  հագնում   էր  այն  և  դուրս   էր   գալիս   մինբար :   Ես  երբեք  չէի   տեսել   որևէ  մեկին  ավելի  գեղեցիկ   քան  Նա  (Խ.Ա.Ո.Ն )  այդ  օրը :  Դրանից  հետո  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )   նվիրեց  այդ  թիկնոցը  Ուսամա  իբն   Զեյդին :   Եվ   Հաքիմը   տեսնելով  այն  նրա  վրա  ասաց. « Օ,  Ուսամա ,  դու  կրում  ես  յեմենյան  թիկնո՞ց: »  Ինչին   Ուսաման  (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ),  պատասխանեց .« Այո ,   որովհետև  ես  ավելի   լավն  եմ   քան   նա[37]  ,  իմ   հայրը  ավելի   լավն  է ,   քան   նրա  հայրը   և   իմ   մայրը   ավելի   լավն  է  քան  նրա   մայրը :»[38]

Ի՞նչը   դրդեց   Ուսամային   ասել   այսպիսի  խոսքեր : Ճշմարիտ ,   սա  Իսլամն  է ,   որը  հավասարեցրել  է  բոլոր  մարդկանց ,  մանավանդ  նրանց  մաշկի   գույնի  և  սեռի   տեսանկյունից :  Այն   տվեց   նրանց     իրավունք ,   որը   հանդիսանում  է  խոսքի   իրավունք[39] ,  որը  ավելի   վաղ    արգելված   էր   նրանց   համար :

Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ),  նստել   էր   իր   հետևորդների   հետ  ,  զրուցում   և   ուրախանում   էր  նրանց  հետ ,  հարցնում  էր   իրենց  գործերից  ,  լսում  էր  նրանց  բողոքները  և  ուղղում  էր  Իսլամի  հասկացությունը ,  ինչպես  խոսքերով   այնպես   էլ   գործերով :  Մանավանդ  այն   բանում   ինչ   վերաբերվում  էր   ուրիշներին   նվաստացնելուն :  Աբու   Հուրեյրան (թող  Ալլահը  գոհանա  նրանով  ),  ասում  է .« Մի  անգամ  երկու  մարդ  վիրավորեցին   իրար,  և   նրանցից  մեկը   անպատվեց  մյուսի   մորը :  Այդ   հասավ  Ալլահի   Առաքյալին (Խ.Ա.Ո.Ն ): Նա   կանչեց  իր  մոտ  այդ   մարդուն   և  ասաց. « Դու  վիրավորեցի՞ր  նրա   մորը : »  և  կրկնեց  այս   հարցը  որոշ  ժամանակ   անց :  Որին   այդ   մարդը   պատասխանեց . « Ես  Ալլահի  թողությունն  եմ  խնդրում    այնի   համար ,  ին չ  ասել   եմ : »  Եվ   Ալլահի  Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ), ասաց. « Բարձրացրու  քո  գլուխը   և  նայիր  այս  հավաքված   մարդկանց : » Եվ   նա  նայեց  նրանց ,  ովքեր  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն  )  շուրջն  էին,  ով   ասաց. « Դու  ավելի  լավ  չես  քան  կարմրամորթը  կամ  սևամորթը   նրանցից ,   այլ  լավն  է  միայն   նա  ,  ով   ունի  կրոնում   արժանի  գործ : »[40]

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ),  երբեք  գոհ   չէր  այն  բանով ,   ով  ծաղրում   էր  կամ  նվաստացնում   էր   ուրիշ  մեկին ,  լիներ  դա  նրա  ներկայության  կամ   բացակայության   ժամանակ :  Օրերից   մի   օր  ,  հետևորդները  հավաքվեցին   հավաքույտի  ,  որտեղ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )   ներկա  չէր :  Եվ   ներկաներից  մեկն   էր  Խալեդ  իբն  ալ- Վալիդը ,  Աբդուռահմեն  իբն  Աուֆը ,  Բիլել  իբն  Ռաբահը   և   Աբու  Զառ  ալ-  Գիֆարին , հանճարեղ  և   արժանի   հետևորդները :  Նրանց  միջից  սևամորթ   էր  միայն   եթովպիացի   Բիլելը :   Իսկ  Աբու  Զառին  բնորոշ  էր  բնածին  բռնկումը : Մարդիկ  սկսեցին   քննարկել  ինչ   որ   հարց :  Եվ  Աբու  Զառը  արտահայտեց  իր   կարծիքը : Բիլելը (թող Ալլահը   գոհանա  նրանով  ), ցույց  տվեց  նրան  սխալը :  Եվ   այստեղ   Աբու   Զառը  (թող   Ալլահը  գոհանա  նրանով  ),  ասաց.

Նույնիսկ   դու ,  օ,   սևամորթի   զավակ ,  մեղադրում   ես  ինձ   սխալու՞մ :

Այստեղ  Բիլելը  զարմացած   ոտքի   կանգնեց , զգալով  բարկություն   և   ափսոսանք :   Նա  ասաց .

Երդվում   եմ   Ալլահով ,  ես  կհաղորդեմ  քո   խոսքերը   Ալլահի   Մարգարեյին ,   և  շտապեց  Նրա (Խ.Ա.Ո.Ն )  մոտ : Նա  հաղորդեց  Նրան (Խ.Ա.Ո.Ն )  Աբու   Զառի , (թող   Ալլահը  գոհանա   նրանով), խոսքերը : Արդյունքում  Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) դեմքի    արտահայտությունը   փոխվեց :  Երբ  Աբու  Զառը (թող  Ալլահը  գոհանա  նրանով  ), լսեց  այս  նորությունը ,  ապա  արագ  շտապեց   մզկիթ : Նա  մտավ  մզկիթ  և   ասաց.

Խաղաղություն   քեզ , օ, Ալլահի   Մարգարե, - և   հետո   ավելացրեց . - Ես  չգիտեմ , Նա (Խ.Ա.Ո.Ն  ), բարկության   պատճառով  պատասխանեց   իմ   ողջույնին  թե   ոչ :

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  ),  ասաց.

« Օ,  Աբու   Զառ ,  դու  մեղադրեցիր  նրան ,  նրա  մոր   պատճառո՞վ : Ճշմարիտ ,  դու  մարդ  ես ,   ում  մեջ  մնացել  է  տգիտության   ժամանակների   հետքերը :»

Եվ   այստեղ   Աբու   Զառը (թող  Ալլահը   գոհանա   նրանով  ),  արտասվեց  և  ծնկի   եկավ   ասելով .

Օ, Ալլահի   Մարգարե ,  խնդրիր   Ալլահից  թողություն  իմ   փոխարեն ....., և   հետո  լացակումած  դուրս  եկավ   մզկիթից : Ճանապարհին   նա  տեսավ  Բիլելին :   Երբ  նա  տեսավ   նրան ,   ապա  ընկավ   ճանապարհի   վրա  և  դրեց  իր   այտը  գետնին   ասելով .

Օ,   Բիլել ,  երդվում   եմ  Ալլահով ,  ես  չեմ   բարձրացնի  իմ   այտը  գետնից ,   մինչ   դու  չկանգնես  նրա   վրա  քո   ոտքով : Դու  առաքինի   ես  ,  իսկ   ես  նվաստացած :

Բիլելը  բարձրացրեց  նրան   լացելով ,   համբուրեց  նրա   այտը  և   ասաց. « Ճակատի   վրա  ,   որը   խոնարհվում  է  Ալլահին  ,   ոտք  չի   բարձրանում : »

Ո՞վ  է   այդ  մարդը ՞ Բարձրահասակ,  նիհար ,  շատ  թխամաշկ,   խիտ   մազերով ,  նեղ   ուսերով ,   որին  գալիս  էին   մարդիկ  , հիշում   էին  նրա  արժանիքները  և   այն ,   որ  Ալլահը    կանխագուշակել  է  նրան  բարիք :  Նա  չէր    ցանկանում   լսել   այս  բոլոր   գովասանքները  ,  մինչ   նրա   հոգին  չիմացավ   նրա   իրական   արժանիքը ,   որպեսզի   ապահովագրի   իրեն   գայթակղությունից  և   հպարտությունից :  Նա  ասում   էր    և  արցունքները   գլորվում  էր  նրա   այտերով . « Ես  միայն  եթովպացի   եմ ,   ով  միայն  երեկ   ստրուկ   էր .....:»

Ո՞վ  է  այդ   եթովպիացի   ստրուկը ,  որին  այս   ամբողջ   բարձր   աստիճանը   արժանավայել տրված  է  Իսլամում ,  և   այս   ավելացրել  է  ավելի  շատ   համեստություն   և   հասկացություն   Ճշմարիտի   նորելուկների   դիրքերում :  Ով  ասել  է ,  իմանալով ,   որ  որոշ  մարդիկ  համարում   են  նրան  Աբու   Բեքրից  բարձր (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),   ով   առաջին   փոխանորդն  էր  Ալլահի   Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն ) հետո ,  և   լավագույնն  էր  առաքյալներից  և  մարգարեներից  հետո : Նա  ասաց. « Ինչպես են  ինձ  համարում   բարձր   նրանից ,   երբ  ես  հանդիսանում   եմ  միայն  մի  լավ   արարք   նրա  բոլոր   արարքների  դիմաց : »

Ով  է այդ  եթովպացի   ստրուկը ,  որին  ինքը  Ալլահի   Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն )խոստացել  է  Դրախտ,   ասելով   նրան   առավոտյան   աղոթքից   հետո . « Օ,  Բիլել ,   ասա   ինձ , ո՞ր   գործն  է քո   արարքներից   Իսլամում ,  որը   ներշնչում  է  ավելի   շատ   հույս ,   քանզի  ,  ճշմարիտ , ես  լսել   եմ  քո  սանդալների   ձայնը ,   որը   գալիս   էր  իմ   առջև  Դրախտում :» (Ի  պատասխան   դրան ,  Բիլելը ,  թող  Ալլահը  գոհանա   նրանով , )  ասաց. « Ոչ  մի   բան   իմ   արարքներից    չի  ներշնչում   ինձ   այնքան  հույս ,  ինչ  այն ,  որ   ցանկացած   ժամանակ  գիշերը   թե  ցերեկը   երբ  լվացում  եմ   արել ,  դրանից  հետո  անպատճառ   ես  աղոթել   եմ ,  չհասցնելով   կեղտոտվել : »[41]

Ո՞վ   է այդ  եթովպացի   ստրուկը ,   որի  շնորհիվ   և  նրա  նման  թույլ  մուսուլմանների

շնորհիվ  Ամենաբարձրյալ   Ալլահը    լուսաբանել   է  ղուրանական  այաթը ,   որը   կընթերցվի  մինչև   Դատաստանի   օրը :

Մի   անգամ  քուրեյշական վերնախավը  եկավ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) մոտ , երբ   նա  նստած   էր   եթովպիացի  Բիլելի  ,  պարսիկ  Սալմանի ,  հռոմեացի  Սուհեյբի ,  Ամմարի ,  Հաբիբի  և   ուրիշ  թույլ  և    աղքատ  հավատացյալների   հետ : Երբ  քուրեյշները     տեսան   նրանց   Նրա (Խ.Ա.Ո.Ն )   հետ,   ապա  ասացին . « Ճշմարիտ  ,  մենք  ուզում  ենք ,   որ  դու   մեզ  հետ  առանձին   հանդիպում   անց  կացնես ,   որին   մենք   արժանի  ենք ,   միայն   արաբների   համար :  Քանզի  քեզ  մոտ   են   գալիս   արաբների  պատգամավորությունը    և  մեզ   անհարմար  է ,   որ   ուրիշ  արաբները  տեսնեն  մեզ  այս  ստրուկների   հետ : Երբ  մենք   գալիս  ենք  քեզ  մոտ   վռնդիր  նրանց ,  և  երբ  գնանք  ,  ապա  նստիր   նրանց  հետ ,  եթե  ցանկանում  ես : »

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )   ասաց. « Լավ :»  Քուրեյշ  ցեղի   մարդիկ  ասացին. « Գրիր  մեզ   համար   նամակ ,   որը   վկայում  է  այդ :«  Այդ   ժամանակ   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն  )  կանչեց  գրագրին :  Այսպիսով   Նա (Խ.Ա.Ո.Ն )   միայն   ցանկանում   էր   գրավել   այդ  քուրեյշ  ցեղի   մարդկանց  սրտերը ,  քանզի   դրանով  նա   կամրապնդեր  Իսլամը  և   նրա   հետևորդներին:   Նույնիսկ  այսպիսի   առաքինի   նպատակները  Իսլամական   Շարիաթով   չունեն    արդարացում ,  եթե   դրանք   հակառակ  են  նրա   սկզբունքներին .  սկզբունքները  միշտ  սկզբունքներ  են ,   իսկ  արժեքները   միշտ  արժեքներ : 

Եվ   այդ  ժամանակ   Ալլահը     ուղարկեց  Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն )   բացահայտում:[42]

 « Մի  վռնդեք   նրանց , ովքեր  կոչում  են  իրենց  Աստծոն   առավոտյան  և  մայրամուտից  առաջ,  ձգվելով  դեպի  Նա : Դու  բոլորովին   պատասխանատու   չես   նրանց  համար , և   նրանք  բոլորովին   պատասխանատու   չեն   քեզ   համար : Եթե  դու   վռնդես  նրանց ,  ապա  կհայտնվես   անօրենների   շարքում :  Այսպես   մենք  գայթակղել   ենք   որոշներին  մյուսներով,   որ   նրանք  ասեն .«  Հնարավո՞ր   է ,  որ  մեր   միջից   Ալլահը  գթասիրտ  է  միայն   նրանց : »  Արդյոք   Ալլահը  լավ  չգիտի՞  նրանց  ովքեր  շնորհակալ  են : Երբ   քեզ  մոտ  գալիս  են  նրանք ,  ովքեր   հավատացել   են  մեր  նշաններին ,  ասա  նրանց . « Խաղաղություն  ձեզ :»  Ձեր  Աստվածը  բնորոշել  է  իրեն  Գթասիրտ ,  և   եթե  ձեզանից  մեկը  չարիք  է  գործել   իր   անգիտության   պատճառով ,  հետո   ապաշխարհել  է  և   սկսել  է  անել   լավ   գործեր ,  ապա  Նա – Ներող  ,  Գթասիրտ  է : »[43]

Եվ   այդ  ժամանակ ,  Ալլահի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )  թողեց  իր   ձեռքից  փաթեթը   և  կանչեց  մեզ  ասելով. « Խաղաղություն   ձեզ . Ձեր  Տերը   իրեն   վերագրել  է  գութ :»

Մի   անգամ  մենք  նստել  էինք   նրա   հետ  ,  երբ   հանկարծ  Նա (Խ.Ա.Ո.Ն )   ցանկացավ   վեր  կենալ   և   գնալ : Եվ   ուղարկվեց .

« Եղիր  համբերատար   նրանց  հետ ,  ովքեր   կոչում  են  իրենց   Աստծոն   առավոտյան  և   մայրամուտից  առաջ   և   ձգտում  են  Նրան :  Մի   թեքիր   նրանցից  քո  հայացքը ,   ցանկանալով   այս   աշխարհի   զարդերը : »[44]

 Դրանից  հետո   Ալլահի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) միշտ  նստում   էր  մեզ  հետ ,  և   երբ  գալիս   էր   ժամը  ,  երբ   նրան(Խ.Ա.Ո.Ն )  պետք  էր   հեռանալ ,  ապա  մենք  վեր  էինք  կանգնում   և   հեռանում  էինք  մինչ  Նա (Խ.Ա.Ո.Ն )  ինքն   էր   վեր   կանգնում :

Այդպես  և   այդ  եթովպացին ,  ով   երեկ  դեռ  ստրուկ   էր  և   այսոր   արդեն   դարձել  էր   տեր  իր  հավատքի  շնորհի՞վ :

Եկեք  լսենք   նրա   պատմությունը  այնպես ,   ինչպես  այն   նկարագրել  է    Խալեդ  Մուհամեդ  Խալիդը[45] ,  թող   Ալլահը   գթա   նրան :

Նա ,  Բիլել  իբն  Ռաբահը ,  Իսլամում   առաջին  մուադենը (աղոթքին   կոչ   անողը ),  պայթեցրեց  օդը  կոչով   առ  Ճշմարիտը : Նա , Բիլելը  կոտրեց  կուռքերը : Նա   Բիլելն  է ,  իսկ   ո՞վ  չգիտի  Բիլելին ,   ով  հանգրվանեց  ամբողջ    աշխարհի  մուսուլմանների   սրտերում  և  զգացմունքներում:   Նա   Իսլամի  ամենահզոր  հրաշքներից  է :  Ամեն  տաս   մուսուլմանների   մեջ   այն   ժամանակվա  մինչ   օրերս ,  և   մինչ   այն   օրը  երբ   կցանկանա   Ալլահը ,  միշտ   գտնվում   են  յոթ  հոգի  ,   ովքեր   գիտեն   Բիլելին : Այսինքն   կան  տաս  միլիոն  մարդ ,  ովքեր  սերունդների  և  ժամանակի   մեջ  գիտեն  Բիլելին ,  պահպանելով   նրա  անունը  նրա  ամբողջ   պատմությունը ,   այնպես  ինչպես  գիտեն  երկու  հզոր  փոխանորդների  Աբու  Բեքրի   և  Ումարի  պատմությունները (թող   Ալլահը   գոհանա  նրանցով  ):

Եվ   եթե  դու  հարցնես  երեխային ,  ով  դեռ   սովորում  է  առաջին   դասարանում  Եգիպտոսում ,  Պաղեստինում ,  Չինաստանում,  Ամերիկայում ,  Եվրոպայում ,  Ռուսաստանում ,  Իրաքում , Սիրիայում ,  Իրանում ,  Սուդանում ,  Թունիսում ,  Մարոկոյում ,  Ալժիրում ,  Աֆրիկայի  առանձնացված  անկյուններում ,  Ասիայի   լեռներում ,  կամ   աշխարհի   ցանկացած   անկյունում ,  որտեղ   ապրում  են  մուսուլմաններ . «Ո՞վ  է  Բիլել  իբն   Ռաբահը , »  ապա  նա   քեզ  կպատասխանի . «Նա  Ալլահի   Առաքյալի ( Խ.Ա.Ո.Ն )  մուադենն  է : Նա   ստրուկ  է ,  որին  տանջում  էր   իր  իսկ  տերը   դնելով  քարը  նրա   կրծքին ,  որպեսզի  նա   երես   թեքի   կրոնից ,   իսկ  նա  կրկնում   էր . »  « Միակ,  Միակ »,  գիտակցելով   այն   հավերժությունը  ,  որը   տալիս  է  նրան   Իսլամը :

Իմացիր ,  որ   Իսլամից   առաջ  Բիլելը  եղել   էր  ոչ  ավելին   քան   ստրուկ ,  ով  արածեցնում   էր   իր   տիրոջ    ուղտերը ,  արմավի   դիմաց ,  որպեսզի  գոյատևի :

 Նա   ճշմարիտ   էր   իր   հավատքում  և  կրոնի  հզորության  մեջ  ,   որին   նա   հավատում   էր ,   և   որը  մեծարեց   նրան   կյանքում  և  առանձնացրեց  բարձր   դիրք   Իսլամի  պատմության   մեջ ,  արժանի , հարգալից   և   մեծերի   մեջ :  Իրոք , մարդկության   վերնախավի  շատ   ներկայացուցիչներ  ,  հեղինակություններ  և   հարուստներ ,  չեն  հասել  այսպիսի  հավերժ   պատվի  ,  որին   արժանացել  է  Բիլելը ,  եթովպացի   ստրուկը : Ավելին  ,   շատ   պատմական   հերոսներ   չեն   հասել   այսպիսի  հանրաճանաչության  ,  որին   հասել  է  Բիլելը :

Նրա   մաշկի   մգությունը ,   բնավորության   համեստությունը  և  ծագումը ,  մարդկանց  նկատմամբ   հանգիստ   վերաբերմունքը   ,  ինչպես   ստրուկի ,  չէին   խոչընդոտում  նրան ,   երբ   Իսլամը  թողեց  հետք  նրա  մեջ :  Այն  բերեց  նրան  բարձր   դիրքի  ,  իր  ճշմարտության,  ջանքերի ,   մաքրության ,  աշխատասիրության  և   համոզմունքների    շնորհիվ :

Մարդիկ   ենթադրում  էին  ,  որ  Բիլելի  պես   ստրուկը,  հանդիսանում   էր  անհայտ  ծագման ,  ընտանիքի   և  բարեկամների   մարդ ,  որը  չէր  տիրում   իր   կյանքին  և  ինքն   հանդիսանում   էր    իր  տիրոջ  իշխանության   տակ ,   որը   գնել   էր   նրան   գումարով :  Նա  քայլում   և  սնվում   էր   իր   տիրոջ   տնային   կենդանիների  հետ ,  ինչպիսիք   են   ուղտերը   և   այլ  կենդանիները :

Նրանք   կարծում  էին  ,  որ   այդպիսի   մարդը  ,   ոչինչի  ընդունակ   չէ և   ոչինչ   իրենից  չի   ներկայացնում : Նրանք  բոլորը   նույնպես   համարում  էին  ,  որ   երբ   նա  հետևեց   Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն )   և   կարողացավ  հավատալ ,  ապա  շատ   քչերը  նրա  նման  կարող  էին   անել   այդ :  Հետո   նա  դարձավ   Իսլամի   և   Ալլահի   Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն )   առաջին  մուադենը:  Դա   այն  էր ,  որ  շատ  հայտնի   առաջնորդներ  Քուրեյշ  ցեղից   և   ուրիշ   անվանի   մարդիկ   ,   ովքեր   ընդունել    էին   Իսլամ ,  կցանկանային    անել :

Այո ,   նա  Բիլել  իբն   Ռաբահն  էր :  Ինչ  հերոսություն  և  մեծություն  է  արտահայտում  մեզ   այս   անունը .  Բիլել  իբն   Ռաբահ :

Ճշմարիտ   այս  եթովպիացին ,  սևամորթ  ստրկուհու ,  Համեմի,  որդին :  Նա  լույս   աշխարհ   եկավ   ստրուկ ,  ովքեր   պատկանում  էին   Ումեյա  իբն  Խալաֆ  ալ – Ջամխիին   մեքքայից ,  և   նրա   մայրը   նրա   ստրուկներից   մեկն   էր :

Բիլելը  ապրում   էր  ստրուկի   կյանքով ,  անց  կացնելով   օրերը   անիմաստ :  Նա  ոչինչի   իրավունք  չուներ  և  ապագայի   ոչ   մի   հույս......

Եվ  այստեղ  հայտնվեցին   Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն )  բարի  լուրերը ,  որոնք  սկսեցին   հասնել  նրա  ականջին : Մեքքայի   բնակիչները  սկսեցին  պատմել   դրանք   միմյանց ,   և   առաջնորդները   ,   և   հյուրերը   պատմում   էին    այդ   մասին :  Մանավանդ  Ումեյա  իբն  Խալաֆը ,  Ջամխ  ցեղի   առաջնորդը ,  որին   պատկանում   էր   Բիլելը :

Այդ   ցեղի  առաջնորդն   էր  Ումեյան :  Եվ  մի   անգամ  նա  հաղորդակցվում   էր  իր  ցեղի   ներկայացուցիչների  և   ընկերների   հետ :  Երբեմն   նրանք  զրուցում  էին  Ալլահի  Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն )  մասին    բարկությամբ ,  վիրավորանքով :

Բայց   Բիլելի   ականջները  այս  սարսափելի   բարկության   մեջ   ընկալում   էին   նոր  կրոնի   իրական   պատկերը ,  որը  կոչ   էր  Միաստվածության ,  բարձր   բարոյականության ,   հավասարության   և   ազատության : Նա   զգում   էր ,   որ  սրանք  նոր   հատկություններն   են   այն  հասարակության ,  որում  նա   ապրում   էր :  Նրանց    ուժեղ   խոսակցություններից  նա   ընկալում   էր   Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն )  արժանիքների ,  արդարության ,  վստահելիության   և   բանականության   ճանաչումը :

Այո ,  ինչ  նա  լսում   էր  նրանցից ,  զարմացնում   էր   նրան  և   հետաքրքրություն  առաջացրեց  այն   բանին  ,   ինչով   եկել   էր   Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն  ):  Նրանք   ասում  էին   միմյանց . « Մուհամեդը  չի   ստել   ոչ   մի   անգամ  և  չի   եղել  խելագար   կամ   հմայող :Եվ   մենք   անպատճառ   պետք   է  նրան   որևէ  բանով   խայտառակենք  ,   որ   հեռացնենք  նրանից  նրանց ,   ովքեր  կշտապեն   դեպի   նրա   կրոնը : »

Նա  լսում   էր  ,  թե  ինչպես  նրանք  խոսում   են  Նրա (Խ.Ա.Ո.Ն )   հուսալիության ,   հավատարմության ,   բարոյականության ,   բարեգործության  և  մտածելակերպի   մասին :

Նա  նույնպես  լսեց ,  թե  ինչպես  նրանք  շշուկով  խոսում   էին   պատճառների   մասին,   որոնք  դրդեցին   նրանց   թշնամանալ  Նրա (Խ.Ա.Ո.Ն)  հետ :   Առաջին   պատճառը   նրանց   հայրերի  կրոնին   հավատարիմ   լինելն   էր : Երկրորդը   քուրեյշների   վախը   կորցնել   իրենց  մեծությունը :  Այդ   մեծությունը  հանդիսանում   էր  նրանց  դիրքը   ինչպես   կրոնական  կենտրոն,  երկրպագության   մայրաքաղաք, ծեսերի,   ուխտագնացության   վայր   ամբողջ  Արաբական   թերակղզում : Հետո  նախանձը   Հաշիմ  ցեղին ,   որ  հենց   իրենցից   է  դուրս   եկել  առաքյալը ,   այլ   ոչ   թե  իրենց   ցեղից:

Այդ   օրը  Բիլել  իբն  Ռաբահը   լուսավորվեց  Ալլահի  Լույսով  և  իր  հոգու  խորքում   լսեց  լավագույնի  ղողանջը :  Հետո  նա  գնաց  Ալլահի  Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն)  մոտ   և   ընդունեց   Իսլամ ....  

Բիլելի  կյանքը  Իսլամ   ընդունելուց   հետո  չեղավ   հանգիստ ,  ինչպես   առաջ   էր .  քուն ,  ուտելիք ,  ըմպելիք : Նրա   Իսլամ   ընդունելու   լուրը  տարածվեց ,  ամենուր   և   հասավ   Ջամխ  ցեղի   առաջնորդներին ,   որոնք  լցված  էին  մեծամտությամբ   և   ընչաքաղցությամբ :  Ամբողջ   աշխարհի   սատանաները   նստեցին  ՈՒմեյա  իբն  Խալյաֆի  կրծքին  ,  ով  դիտում   էր   իր   ստրուկի   Իսլամ   ընդունելու   փաստը   ինչպես  ապտակ  բոլոր  իրենց ,  որը   կտանի   նրանց  դեպի  ամոթ   և   խայտառակություն :  Նրանց  եթովպիացի   ստրուկը  ընդունե՞լ  է  Իսլամ   և   հետևե՞լ  է Մուհամեդին :

Ումեյան  ասաց   ինքն   իրեն . « Չնայած  այս  ամենին ,  ոչինչ  սարսափելի   չի   եղել ... Ճշմարիտ  ,  այսօրվա    արևը  չի   մտնի   մայր ,  մինչ  նրա   հետ  մայր   չի   մտնի  այդ  դավանափոխ   ստրուկի   Իսլամը : »

Բայց  արևը  երբեք  մայր   չմտավ  Բիլելի   Իսլամի  հետ :  Հակառակը , արևը  այդ   օրը   մայր   մտավ   քուրեյշների  կուռքերի   և  կռապաշտության   հոգլարքի   հետ :

Ինչ   վերաբերվում  է  Բիլելին ,   ապա  նրա  հետ   տեղի   ունեցավ  դեպք ,   որի  արժանապատվությունը   բնորոշ  է  ոչ  միայն  Իսլամին , չնայած   Իսլամը   բավարար  է ,  այլև   նաև   ամբողջ  մարդկության   համար : Նա  հպարտորեն  տարավ   դաժան  տանջանքները    անսասանությամբ ,   որը   բնորոշ   է միայն    հանճարեղ   և  վայել   մարդկանց :  Ամենաբարձրյալ   Ալլահը  դարձրեց    նրան   օրինակ  այն   բանի ,  որ  մաշկի  սև  գույնը  և  ստրկությունը  չեն   փչացնում  հոգու  մեծությունը ,  եթե  այն  լցված  է  հավատքով  և  ամուր  կառչած   է  իր  Արարչից ,  հավատալով  Ճշմարտությանը :

Բիլելը  մատուցեց  ուսուցողական   դաս  բոլորին ,  ովքեր  ապրում   էին  նրա   ժամանակ ,   իր  կրոնի   ներկայացուցիչներին    և   այլ  կրոնների  ներկայացուցիչներին... Դաս ,   որը  ուսուցանում  է ,   որ    անհատի   ազատությունը   և  նրա  կարևորությունը   չի   վաճառվում  ոսկու   կտորով :

Նա   առաջին   յոթ  մարդկանցից   էր  ,  ովքեր  բացահայտ  հայտարարեցին  իրենց  Իսլամ   ընդունելու   մասին  Ալլահի   Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) կոչի   սկզբում :  Նրանք  էին   Աբու   Բեքրը ,  Ամմարը  և   նրա   մայր  Սումեյան ,   Սուհեյբը ,  Բիլելը   և  Միկդադը (թող  Ալլահը   գոհանա   նրանցով ):  Ինչ  վերաբերվում   էր   Ալլահի   Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն  ),  ապա   Ալլահը   պաշտպանեց   նրան   հորեղբայր   Աբու   Տալիբի  միջոցով ,  ով  պաշտպանում   և   պահպանում   էր   նրան :  Աբու   Բեքրին    պաշտպանում   էր   նրա  ցեղը : Իսկ   մնացած   մյուսներին   վերցրեցին  քուրեյշ   ցեղի   ներկայացուցիչները,  հագցրեցին   նրանց  երկաթե   հագուստներ    և   թողեցին  թեժ   արևի   տակ : Եվ   նրանցից  բոլորից   քուրեյշ   ցեղի   ներկայացուցիչները   ստացան   այն  ինչ   ուզում  էին ,  բացի   Բիլելից : Ճշմարիտ ,  նա  տարավ  այդ   բոլոր   տանջանքները    հանուն   Ալլահի : Բայց  քուրեյշ   ցեղի   ներկայացուցիչները     տվեցին   նրան  երեխաների   ձեռքը ,  ովքեր   վերցրեցին   նրան  և   սկսեցին  քայլել  նրա   հետ  Մեքքայի   բնակիչների   դիմաց ,  և   նա  չէր   հոգնում   կրկնել .« Միակ ,  Միակ ...»[46]

 Նրան  գցել   էին  մերկ   թեժացած  ածուխի   վրա  : Այսպես  նրանք   փորձում  էին    ետ  կանգնեցնել   նրան  իր  կրոնից ,  կամ   գոնե   սասանեն   նրա   համոզմունքը ,   բայց  Բիլելը  մերժեց  անել   այդ :

Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )   և   Իսլամը   դարձրեցին   այս  թույլ   եթովպիացի    ստրուկից  ուսուցիչ   ամբողջ   մարդկության    համար  , անհատի   հարգանքի  և  նրա   ազատության   պաշտպանության   հարցում :

Քուրեյշ   ցեղի   ներկայացուցիչները   հանում   էին  նրան   կեսօրին ,   երբ   անապատը    վերածվում   էր   սպանիչ   գեհենի    և    գցում   էին   նրան   մերկ  թեժ    քարերի   վրա : Հետո   նրանք   բերում  էին   ծանր   քար ,  որը  հատուկ   քաշ  էին   տալիս  ուրիշ   տեղից  մի   քանի  հոգի  և   դնում  էին  նրա   կրծքին :  Այսպիսի   վայրի   պատիժը   շարունակվում   էր   ամեն   օր :  Նույնիսկ   այնպես   պատահեց  ,  որ  այսպիսի   սարսափելի   պատժից  որոշ   մարդկանց   սրտերը    մեղմանում  էին :  Վերջապես  նրանք  համաձայնեցին    թողնել   նրան   պայմանով  ,  որ  նա  լավ  կխոսի   իրենց   աստվածների   մասին ,  նույնիսկ  մեկ  բառ ,  որպեսզի   հանգստացնեն  իրենց   փառասիրությունը    և   որ  չասեն  ուրիշներին ,  որ  նրանք  պարտվել   են իրենց   ստրուկի   անսասանությունից :

Բայց  նույնիսկ   այդ   բառը  ,  որը   նա  կարող   էր   ասել ,  չհավատալով  իր   հոգում     և   գնելով   իր  կյանքը  ,  Բիլելը  հրաճարվեց   արտաբերել , քանի   որ  ցուցաբերում   էր  գոհունակություն :

Այո ,  նա  մերժեց  արտաբերել   այն  ,  փոխարենը    սկսեց   կրկնել   մշտական   խոսքերը , « Միակ , Միակ ....»: Նրան  ասեցին . « Ասա այն ,  ինչ  մենք  ասում  ենք :» Եվ  նա   պատասխանեց  նրանց  զարմանալի  հեգնանքով  . « Ճշմարիտ ,  իմ  լեզուն   չի   կարողանում   այդ  ասել ... :»

Եվ   շարունակեց  Բիլելը  մնալ  տաք  քրտինքի  մեջ ,  ժայռերում   այնքան  ժամանակ ,  մինչ   չանցան   նրա  մոտով   մարդիկ   ,  ովքեր   բարձրացրեցին   նրան : Նրանք  հագցրեցին  նրա   պարանոցին   թել  և   հրամայեցին  իրենց   երեխաներին   վազել   նրանով  Մեքքայի  լեռներով   և   փողոցներով ,   բայց  Բիլելը   չարտաբերեց   իր   լեզվով    ոչինչ ,  բացի   սուրբ   խոսքերից . « Միակ , Միակ ... :»

Երբ   եկավ   գիշերը  ,  նրանք  սկսեցին  վիճել   նրա   հետ . « Վաղը  ասա   լավ  խոսքեր   մեր  աստվածների   մասին : Ասա .« Մեր  տերը  ալ- Լատը   և   ալ  Ուզան , իմ  երդումների   և   գործերի   համար :  Մենք  հոգնեցինք   քեզ   տանջել ,   կարծես  մենք  մեզ  ենք  տանջում ...» » Իսկ   նա   բարձրացրեց   գլուխը   և   արտաբերեց . « Միակ, Միակ ...»

Ումեյա  իբն  Խալյաֆը   հարվածեց  նրան ,  լի   բարկությամբ   և   սկսեց  բղավել .«  Ո՞ր  դժբախտություննն  է   ուղարկել  քեզ   մեզ ,  օ, չարիքի   ստրուկ :  Երդվում   եմ  ալ- Լատով  և   ալ- ՈՒզով ,  ես  անպատճառ   կդարձնեմ   քեզ   նայելու   առարկա  ստրուկների   և   տերերի   համար :»

         Իսկ   Բիլելը  պատասխանեց , հավատացյալի  լիարժեք   գիտակցությամբ  և   մաքրությամբ .« Միակ  Միակ .....»

Եվ   այստեղ  սկսեցին   հակառակվել   և  խոսել  նրա  հետ ,   ով   սպառնում   էր  Բիլելին ,  զղչալով    նրա   համար,  ասելով .« Սանձիր   քո  զայրույթը ,  օ,  Ումեյա :  որդվում   եմ   ալ-  Լատով ,  նա   չի   պատժվի   այսօրվանից  սկսած : Ճշմարիտ  Բիլելը   մեզանից  է   և  նրա   մայրը   մեր   ստրկուհին : Եվ   նա  չի   գոհանա  ,  եթե  քուրեյշ   ցեղի   ներկայացուցիչները    վատ    արտահայտվեն  և   ծաղրեն   մեզ   նրա   Իսլամ   ընդունելու   պատճառով :»

Բիլելը  ուշադիր   նայեց  նրանց  խորամանկ   և   սուտ   երեսներին :  Բայց  նրա  շրթունքներին    առկայծեց  ժպիտ ,  նման  վաղորդյան    լույսի : Եվ   այստեղ  նա  արտաբերեց  հանգստությամբ ,  որը  բռնկեց   նրանց . « Միակ, Միակ..... »

Եկավ   հաջորդ   օրը  և   համարյա   կեսօր   էր :  Բիլելին  դուրս   տարան  թեժ  շոգի ,  իսկ   նա   համբերատար   էր  և   հնազանդ , կանգուն   և   առողջ :  Այն   պահին  երբ   նրանք   նրան   տանջում  էին  ,  նրանց  մոտ   դուրս   եկավ   Աբու  Բեքր  աս-  Սադիքը (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ),    և   բղավեց .«  Արդյոք   դուք   չե՞ք   վախենում   Ալլահից : Կսպանեք   մարդուն  միայն   նրա   համար  որ  նա  ասում  է » Իմ  Տերը   Ալլա՞հն  է : «Մինչ  ե՞րբ » : Բայց   Ումեյան   ասաց. « Դու   փչացրել   ես  նրան    և   այդ   իսկ   պատճառով  ես  նրան   պատժում   եմ   այնպես ,  ինչպես  հիմա  տեսնում  ես :» Իսկ   Աբու   Բեքրը (թող  Ալլահը   գոհանա   նրանով  ), գոչեց  Ումեյա   իբն  Խալյաֆին . « ահա   վերցրու   գումար    ավելին  քան   նա   արժե ,  բայց   տուր   նրան   ազատություն :»

Կարծես   Ումեյան  խորտակվեց ,  իսկ  նրան  մոտեցավ  փրկիչ  նավակը :  Նրա  հոգին   հանգստացավ   և   փառաբանվեց  , երբ   նա  լսեց  ,   որ   Աբու   Բեքրը  (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ),  առաջարկեց   փրկագին    Բիլելի  ազատման   համար :   Քանզի   իրենց  հոգիների  հիասթափությունը   կոտրելու   Բիլելին   հասավ  գագաթնակետին :  Եվ  նաև   նրանք   վաճառականներ   էին    և   հասկացան ,   որ  նրա   վաճառքը   նրանց   համար   կլինի   ավելի   ձեռնտու  ,  քան   նրա   մահը :

Նրանք  վաճառեցին  Բիլելին  Աբու   Բեքրին (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ),  ով   անմիջապես   ազատեց  նրան ,   որից  հետո  Բիլելը   գրավեց   իր    արժանի   տեղը   ազատ   մարդկանց   շարքում :

Երբ  աս -  Սադիքը (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ),  բռնեց  Բիլելի  արմուկը   իր   թևի   տակ ,  տանելով   նրան   ազատության ,  Ումեյան  ասաց  նրա   ետևից .« Վերցրու   նրան ,  քանզի   երդվում  եմ  ալ – Լատով  և   ալ- Ուզով ,  եթե  դու   ցանկանայիր   գնել   նրան  միայն  տասներկու   դրհամով ,  ապա  ես  կվաճառեյի  քեզ  նրան :»

Աբու  Բեքրը (թող Ալլահը  գոհանա  նրանով  ),  գիտակցում   էր  ,   որ  այս  խոսքերում   սահում  է  հուսահատություն   և  հիասթափություն ,  կարող   էր   և   չպատասխանել  ,  բայց   քանի   որ   պետք  էր   պաշտպանել   եղբոր    արժանապատվությունը ,  որը   դարձել   էր  Բիլելը ,  նա  պատասխանեց   Ումեյային . « Երդվում   եմ  Ալլահով ,   եթե  դուք  պահանջեյիք   ինձանից   հարյուրապատիկ   անգամ   շատ   արժեք   նրա   համար ,  ես   անպայման   կվճարեյի այն : »

Եվ   նա  ուղևորվեց   իր  ուղեկցորդով  Ալլահի   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )   մոտ,  տանելով   նրան  Բիլելի  ազատման  ավետիսը : Այդ  օրը   մեծ   տոնախմբություն   էր :

Ալլահի   Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն )   հավատացող   մուսուլմանները  ,  անսասան  տանում  էին   քուրեյշների   կողմից   հալածանքները    Մեքքայում :  Եվ  այդժամ   Ալլահի   Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն )  հրամայեց  նրանց  ներգաղթել   Մեդինա ,  որպեսզի   այնտեղ   նրանք  գտնվեն   անվտանգության   մեջ   և   հեռու   հեթանոս  քուրեյշների   տանջանքներից :

Ալլահի   Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն ) դիրքի    ամրապնդումից  և   մուսուլմանների  Մեդինայում  մնալեց  հետո ,  Նա  (Խ.Ա.Ո.Ն )  օրինականացրեց   կոչը  (ազանը ),  աղոթքից   առաջ : Եվ  ո՞վ   դարձավ  կանչողը (մուազան ) հինգ   անգամ   ամեն  օր : Եվ   ո՞վ   բացականչեց   այդ   հորիզոնի   միջով  ,  փառաբանելով   Ալլահին   և  արտահայտելով  Միաստվածության    խոսքը : Իսկապես   դա  Բիլելն   էր :  Տասներեք  տարի   տանջանքներից  և   տանջալից  կրակներից    հետո   նա  բարձրաձայն    հայտարարեց ,  որ « Ալլահը   Միակն  է ,  Միակն  է ...«: Այսօր  Ալլահի   Առաքյալի (Խ.Ա.Ո.Ն )  ընտրությունը   ընկավ   նրա  վրա ,   որ   նա  դառանա  առաջին  մուազանը   Իսլամում :

Իր  բարձր  և  թափանցող  ձայնով   նա   տարածեց  խոսքը ,  որը   լցնում  էր   սիրտը  հավատքով ,  իսկ   լսողությունը    հանգստությամբ .

 « Ալլահը  Մեծ  է ,  Ալլահը  Մեծ  է

Ես  վկայում   եմ ,  որ  չկա  աստված  արժանի   երկրպագության ,  բացի  Ալլահից :

Ես  վկայում  եմ ,  որ   չկա  աստված  արժանի   երկրպագության , բացի   Ալլահից :

Ես   վկայում  եմ ,  որ   Մուհամեդը   Ալլահի  Առաքյալն  է :

Ես   վկայում   եմ  ,  որ  Մուհամեդը   Ալլահի   Առաքյալն  է :

Շտապեք   աղոթքի ,  Շտապեք   աղոթքի ,

Շտապեք    փրկության , Շտապեք   փրկության ,

Ալլահը   Մեծ  է ,  Ալլահը  Մեծ  է .

Չկա  աստված,   արժանի   երկրպագման  ,  բացի   Ալլահից :»

Բայց  քուրեյշ   բազմաստվածները  չհանգստացան ,   տեսնելով ,  ինչպես  է  այդ  երիտասարդ   կրոնը  տարածվում  և  մեծանում   էր   նրա  հետևորդների   քանակը :  Շուտով    բռնկվեց  մարտ  քուրեյշների   բանակի  և   մուսուլմանների   միջև ,  ովքեր   մոտեցան  Մեդինային :

Դաժան  էր   շարունակվում   պատերազմը: Այդ   օրը   Բիլելը  գնաց  առաջին  մարտի ,  որին   ներգրավվել  էր  Իսլամը ,  Բադրի  ճակատամարտը : Դա  այն   մարտն  էր ,  որի  նախաբանն  էր   «Միակ ,  Միակ:» Դա  Ալլահի   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )   հրամանն  էր :

Հենց   այս   մարտում   քուրեյշները  ունեցան   ամենամեծ   կորուստները,  և  առաջ   անցան  կռվելու   նրանց  բոլոր  առաջնորդները    մուսուլմանների   հետ : Ումեյա   իբն  Խալյաֆը   որոշեց   դուրս  չգալ   և   չմասնակցել   այս   մարտին : Նա ,   ով  երեկ  Բիլելի   տերն   էր  և   վայրի   ձևով   պատժում   էր   նրան :

Նա  որոշել   էր  դուրս  չգալ  և  սպասել ,  եթե  չլիներ   նրա   ընկեր  Ուկբա իբն   Աբու  Մուիտը : Երբ   նրան   հասավ  լուրը  ,   որ   Ումայան  սպասում  է ,   նա  վերցրեց   թավան  իր   աջ   ձեռքը  և   դուրս   եկավ  մինչ   հանդիպեց  Ումեյային ,   որը   նստած   էր  իր   ցեղակիցների   հետ :  Ուկբան  գցեց   թավան   Ումեյայի   դիմաց  և   ասաց. « Օ,   Աբու   Ալի , տապակիր  ուտելիք  սրա  վրա ,  քանզի   ճշմարիտ  դու  կանանցից   ես : » Սրան   Ումեյան   բացականչեց .«  Թող  Ալլահը   քեզ  այլանդակի   և   այն  ինչով  դու   եկել  ես  :» Սրանից   հետո  ,  նա  չգտավ   ոչ  մի   արդարացում    և   դուրս   եկավ  մարտնչողների   հետ :

Որքան   գաղտնիքներ   ւոնի   ճակատագիրը  ,   որը   բացահայտում  և  ցուցադրում  է  դրանք :  Ուկբա  իբն  Մուիտը  ամենամեծ  դրդիչն   էր  Ումեյայի  համար  տանջելու    Բիլելին  և  նրա   նման   թույլ  մուսուլմաններին : Իսկ   այսօր   նա   անձամբ  դրդեց  Ումեյային  դուրս  գալ  Բադրի  ճակատամարտ ,   որտեղ   նա  կզոհվի :  Որըեղ  կզոհվի  նաև  Ուկբան :

Ումեյան  այն  մարդկանց  թվից  էր  ,  ովքեր  խուսափում  էին  պատերազմից : Եվ   եթե  չլիներ   Ուկբայի   գալուստը ,  ով   խայտառակեց  նրան ,  ինչպես  մենք  տեսանք ,   ապա  նա  դուրս  չէր  գա :

Բայց   Ալլահը  իրագործում  է  իր  հրամանը ,  թող  դուրս   գա  Ումեյան ,  քանզի  նրա  և  ստրուկների  մեջ ,  ովքեր  Ալլահի   ստրուկներն  են  ,  կար   հին   հաշիվ : Եկավ  վճարման   ժամը  և  պարտատերը   դեռ  չէր  մահացել : Ինչպես  դու   քեզ   կպահես ,  այնպես  էլ  քեզ   հետ  ուրիշները  կվերաբերվեն :

Ճշմարիտ , ճակատագրին  հաճո  է  ծիծաղել  բռնապետերի  վրա :  Ուկբան  ,  որի   դրդմանը  լսում  էր  Ումեյան  ,  հետևում  էր  իր  կրքերին   և   տանջում  էր   անմեղ   հավատացյալներին :   Ուկբան  իր  ձեռքերով   ուղարկեց  Ումեյային  մահվան :Եվ   ու՞մ  ձեռքով : Բիլելի   և  միայն  նրա :  Ձեռքեր ,  որոնք  շղթայում   էր   Ումեյան  և  տանջում  էր   նրանց  տիրոջը  հարվածներով  և  տանջանքներով :

Հենց   այդ  ձեռքերով   այսօր ,  Բեդրի  մարտում ,  նշված   ժամանակ   քուրեյշների   դեմ   պայքարում ,  ովքեր  նվաստացնում  էին  մուսուլմաններին   ճնշմամբ  և   ատելությամբ : Այդպես   ամեն  ինչ   տեղի   ունեցավ :

Երբ  սկսվեց   մարտը   երկու  խմբերի   միջև   և  մուսուլմանների   կողմը  ցնցվում  էր  «Միակ ,  Միակ » կարգախոսով ,  Ումեյայի   սիրտը  անհանգստացավ ,  նրա  մոտ  եկավ   սուրհանադակ :   Բառը ,  որը   դեռ  երեկ   կրկնում   էր  ստրուկը,  գտնվելով    վախի   և   տանջանքների   մեջ ,  այսօր  դարձել  է   կրոն    և  նոր   Ումմա  ընդհանուր   առմամբ :

« Միակ ,  Միակ »  այսպե՞ս : Այս   արագությամբ    և  այս  հզորությա՞մբ: Խաչվեցին   թրերը   և   բռնկվեց  մարտը ....  Երբ   մարտը   մոտենում   էր   ավարտին ,  Ումեյա  իբն  Խալյաֆը  նկատեց    Աբդուռահմեն   իբն  Աուֆին (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ),  ալլահի  Առաքյալի( Խ.Ա.Ո.Ն )  հետևորդին ,   և   խնդրեց  նրան  դառնալ  իր   գերին,  որպեսզի  պահպանի   իր   կյանքը :  Աբդուռահմեն   իբն  Աուֆը (թող  Ալլահը   գոհանա   նրանով ),  ընդունեց   այդ   խնդրանքը ,  պաշտպանեց   նրան  և   դարձրեց   իր   գերին:  Հետո  շարժվեց   նրա   հետ   մարտի  մեջտեղը     ռազմագերիների   ճամբար : Ճանապարհին   նրանց   նկատեց  Բիլելը    և   հարցրեց  բարձրաձայն . «   Անհավատների  գլխավոր  Ումեյա  իբն   Խալյաֆ :  Այսօր   չկա  նրան   փրկություն :» Նա  բարձրացրեց   իր    թուրը  ,  որպեսզի   կտրի   գլուխը  ,   որը   ճնշվում   էր   մեծամտությամբ  և   փառասիրությամբ :  Բայց  Աբդուռահմեն  իբն  Աուֆը (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),  բացականչեց . « Օ, Բիլել ,  նա  իմ  գերին  է ....»

Գերի  այն  ժամանակ  ,  երբ   պատերազմը   մոլեգնու՞մ   էր :  Գե՞րի  ,   այն   ժամանակ  երբ  նրա  թուրը   հենց  նոր  թափում   էր  մուսուլմանների  արյունը  :  Ոչ ,   այդ  ըստ   Բիլելի   ծաղր  էր :  Իսկ   Ումեյան   քմծիծաղում   և   ծաղրում  էր ,   զգալով   իր   անվտանգությունը :  Ծաղրում   էր  ամբողջ   հոգով , այդ  օրվա  համար :

Բիլելի   կարծիքով  ,  նա  միայնակ  չէր   կարող   վերցնել   գերուն  իր  կրոնով   եղբոր   ձեռքից :  Եվ  այդ   ժամանակ   Բիլելը   դիմեց   բարձրաձայն   մուսուլմաններին .« Օ,  Ալլահի   օգնականներ , անհավատության  գլխավորն  է  Ումեյա  իբն   Խալյաֆը :  Այսօր   չկա   նրան   փրկություն :»  Այս   կոչին   պատասխանեց   մուսուլմանների   մի   ջոկատ ,  որոնց    թրերը   հասան   նպատակին  և  թափեցին   արյուն : Նրանք   հասան  Ումեյային  և   նրա   որդուն ,  ով  կռվում   էր  քուրեյշների   հետ :  Եվ   Աբդուռահմեն   իբն   Աուֆը (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ), չկարողացավ   ոչինչ   անել : Նա  նույնիսկ  չկարողացավ   պահել   նրա  դանակը ,   որը   պահպանում   էր   գոտին :

Բիլելը  երկար   հայացք   գցեց  Ումեյայի  մարմնին,   որը   ընկավ  թրերի   զարկերից ,  հետո   արագ   հեռացավ   և   բարձրաձայն   կոչեց . « Միակ , Միակ ... »

Ես  չեմ  կարծում ,  որ  մենք  իրավունք  ունենք   խնդրել   Բիլելին  ներել  Ումեյային,  այս  պարագայում :   Բայց  եթե   Բիլելի  և   Ումեյայի   հանդիպումը   կայանար  ուրիշ  իրավիճակում ,  ապա   մենք   կարող  էինք   մեզ  թույլ   տալ   Բիլելին  խնդրել ,  որ  նա  ների  Ումեյային :  Քանզի   այդպիսի  հավատքով   և   աստվածաված    մարդը  ինչպիսին  Բիլելն  էր  ,  չէր  լինի   գծուծ   ներելու :  Բայց  նրանց  հանդիպումը   տեղի   ունեցավ   պատերազմի   ժամանակ ,  որտեղ  ամեն  մեկը   կողմերից  եկել  էր  սպանելու   իր   հակառակորդին :

Թրերը  փայլփլում  էին ,  սպանվածները  ընկնում  էին ,  նպատակները  տապալվում  էին :  Հետո  Բիլելը  տեսնում   էր  Ումեյային ,   ով   իր  մարմնի  վրա  կենդանի  տեղ  չէր  թողել : Ինչպե՞ս   և  որտե՞ղ  է  նա  նրան  հանդիպում :  Նա  տեսնում  է  նրան    մարտի   դաշտում  ,  որը   իր ն  թրերով     հավաքում  է   իր  ավարը ,  կտրելով   մուսուլմանների  գլուխները : Եվ  եթե  մեկ  ակնթարթ  անգամ  նա  հասներ  Բիլելի  գլխին ,  ապա  անպատճառ   կկտրեր  այն :

Այդպիսի  իրավիճակներում ,  երբ  հանդիպում  են  երկու  մարտիկ ,  ոչ  մի   բանական ,  արդար  մարդու  մոտ  միտք  չի  ծագի  ,  որպեսզի  հարցնեն  Բիլելին   ,« Ի՞նչու  դու  նրան  գեղեցիկ  չես  ներել :»

Անցնում  էին  օրեր :  Մեքքան  բաց  էր .... այնտեղ  մտավ  Ալլահի  Առաքյալը (Խ.Ա.Ո.Ն ) , շնորհակալ  լինելով  և  փառաբանելով  Ալլահին, գլխավորելով  մուսուլմանների   հազարավոր  բանակը : Առաջին  հերթին  նա  գնաց  Քաբա :  Դա  սուրբ  վայր  է ,  որտեղ  քուրեյշները  հավաքել  էին    կուռքերին  տարվա  օրերի  քանակությամբ :

 « Հայտնվել   է  ճշմարտությունը  և  անհայտացել  է  սուտը : Ճշմարիտ,     սուտը   դատապարտված  է  վախճանի :»[47]

Այս  օրվանից   ոչ  մի  ալ – Լատ ,  ալ-Ուզի , կամ Հուբալյա : Այս  օրվանից  սկսած,  մարդը  չի  ստորանա   քարի   կամ  արձանի : Եվ  չեն  երկրպագի  ոչ ոքի  նույնիսկ  իրենց  հոգու  մի  մասնիկով   բացի  Ալլահից ,  որին  ոչ  ոք  նման  չէ ,  Նա   Մեկն  է ,  Միակը ,  Հզորը  և  Բարձրյալը :

Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )  մտավ  Քաբա  , իր  հետ  տանելով  Բիլելին :  Նա  (Խ.Ա.Ո.Ն ), մտավ  խորքը  ,  մինչ  դեմ  առ  դեմ  չկանգնեց   հյուսված   լարերի ,  որոնք  ներկայացնում  էին  Աբրահամին (Խ.Ա.Ո.Ն ),  ով  գուշակում  էր  աղեղներով : Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ),  շատ  բարկացավ  և  ասաց. « Թող  Ալլահը  կործանի  նրանց :  Մեր  նախահայրը   չէր  գուշակում  աղեղներով : Աբրահամը  ոչ  հրեա  էր ,  ոչ  էլ   քրիստոնյա ,  բայց  նա   միաստված  էր ,  մուսուլման   և  բազմաստվածների   թվից  չէր :» Հետո  Նա (Խ.Ա.Ո.Ն ), հրամայեց  Բիլելին   բարձրանալ  Քաբա  և  ասել  ազան : Բիլելը  այդպես  էլ  արեց :  Ինչ  հրաշալի  է  այս  ժամանակը ,  վայրը  և   իրավիճակը :

Կյանքը   Մեքքայում  կանգ  առավ :  Հազարավոր   մուսուլմաններ   կանգնեցին  ինչպես  մի  հանգիստ  մարմին , կրկնելով  ազանի  այդ  խոսքերը   Բիլելի  ետևից :

Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ),  դիմեց  Մեքքայի  բնակիչներին   հետևյալ  խոսքերով . «  Օ, քուրեյշիտներ . Ճշմարիտ  ,  Ալլահը   մաքրել  է  ձեզ  տգիտության  մնացորդներից   և  նախնիներին  սրբացնելուց .... Բոլոր  մարդիկ  առաջացել  են  Ադամից ,  իսկ  Ադամը  ստեղծվել  է  կավից ...» Եվ  Նա  (Խ.Ա.Ո.Ն),  ավարտեց  իր   կոչը     ասելով .« Օ, Մեքքայի  բնակիչներ :  Ի՞նչ  եք  կարծում ,  ի՞նչպես  ես  կվարվեմ  ձեզ  հետ :»  Նրանք  պատասխանեցին . « Բարի  ձևով ,  քանզի    դու  մեծահոգի    եղբայր  ես  և  մեծահոգու  որդի : »  Նա  (Խ.Ա.Ո.Ն )  պատասխանեց . « Գնացեք ,  քանի  որ  դուք  ազատ  եք : »  Իսկ  բազմաստավածները   իրենց  տներում   չէին  դադարում  կրկնել  .«  Նա ՞ է  այն  Մուհամեդը  իր  աղքատներով ,  որոնց  դեռ  երեկ  դուրս  էինք  մղում   այս  հողերից : Նա՞  է  իրականում   և  նրա  հետ  տաս  հազար  հավատացյալներ : Նա՞   է  իրոք ,  ում  հետ  մենք  մարտնչել  ենք ,  վտարել  և   սպանել   ենք  նրա   ամենամոտ  մարդկանց : Նա՞  է  ,  իրոք ,   ով   հենց  նոր  մեզ   էր  դիմում ,   երբ  մեր  կյանքերը  նրա  ձեռքերում  էին   և   Նա  ասաց  մեզ ,« Գնացեք ,  քանզի  դուք  ազատ  եք :»

Բիլելը  շարունակում  էր   ապրել  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )  հետ ,  ներկա  էր  լինում  նրա  հետ  բոլոր   հավաքույտներին ,  կոչում  էր  աղոթքի  ,  պաշտպանում   և   պահպանում  էր   երկրպագության  բոլոր  ծեսերը    այս  հզոր   կրոնի ,  որը   հանեց  նրան  մթությունից   դեպի  լույս ,  ստրկությունից  ազատություն :

Իսլամի   աստիճանը  բարձրացավ  ,  իսկ  նրա  հետ  բարձրացավ   մուսուլմանի  աստիճանը :  Ամեն  օր  Բիլելը   մոտենում  էր   Ալլահի   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )   սրտին,  ով  նրան  նկարագրում  էր  այսպես .« Բիլելը ,  Դրախտի  բնակիչներից  մեկն  է : »

Բայց  դրա  հետ  մեկտեղ ,  Բիլելը  մնում  էր  մեծահոգի   և   համեստ : Նա   համարում  էր   իրեն  միայն  « եթովպացի ,  ով  դեռ   երեկ  ստրուկ   էր : »

         Մի   անգամ  նա  գնաց  հարսնախոսության    իր  և  իր   եղբոր  համար ,  երկու  քույրերի  մոտ : Նա  ասաց  այդ  աղջիկների  հորը . « Ես  բիլելն  եմ ,  իսկ  սա  իմ  եղբայրը ,  Աբդանը  Եթովպիայից : Մենք  մոլորված  էինք ,  բայց  Ալլահը  տարավ  մեզ  ճիշտ  ուղղով : Մենք  ստրուկներ  էինք ,  բայց  Ալլահը   մեզ  ազատեց : Եթե  դուք   մեզ  ամուսնացնեք   մեզ , ապա  փառք  Ալլահին  դրա  համար ,  իսկ  եթե  մերժեք ,  ապա  Ալլահը  Մեծ  է : »

Բիլելը  չմնաց  ստրուկ :  Հակառակը ,  Իսլամի  շնորհիվ  նա  դարձավ  տեր : Մի՞թե   երկրորդ  փոխանորդը  Ալլահի   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն  ),  Օմար  իբն  ալ – Խատաբը  (փող  Ալլահը   օրհնի   և   ողջունի  նրան),  ասաց  քո  մասին .« Աբու  Բեքր ,  մեր  տեր  և  ազատեցիր   մեր  տիրո՞ջը : »

Ալլահի   Առաքյալը  (Խ.Ա.Ո.Ն )  մեռնելիս ,  գոհ   էր  Աբու  Բեքրից (թող  Ալլահը   գոհանա  նրանով  ),և   հրամայեց  նրան   խնամակալել  մուսուլմանների   գործերը :  Բիլելը  գնաց   Ալլահի   Առաքյալի  (Խ.Ա.Ո.Ն )  փոխանորդի  մոտ   և  ասաց  նրան . « Օ,   Ալլահի  Առաքյալի  փոխանորդ :  Ճշմարիտ   Ալլահի  Առաքյալը  (Խ.Ա.Ո.Ն  )  ասաց. « Սահմանի  պահպանումը  գիշեր   և  ցերեկ   ավելի   լավ   է  քան  մեկ   ամիս  պահք  պահելը  և   աղոթելը : Եվ  եթե ,    սահման  պահպանողը   մահանա ,  ապա   նրան  շարունակվում  է  գրվել  իր   լավ  գործերը,  որոնք  նա  արել  է  առաջ   և   շարունակում  է    հասնել   նրա  սահմանը ,  և  նա  կլինի  ապահովագրված     գայթակղողից : »[48]  Ինչին  Աբու  Բեքրը (թող  Ալլահը ն  գոհանա  նրանով ),  ասաց.  « Եվ  ի՞նչ  ես  դու   ցանկանում , օ,  Բիլել :» Նա  պատասխանեց . «  Ես  ուզում  եմ  պաշտպանել  սահմանները,  մինչ   մահ :» Աբու   Բեքրը  (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),ասաց. « Իսկ  ո՞վ  կկանչի   մեզ  աղոթքի :»  Բիլելը  պատասխանեց  և  նրա  աչքերը  լցվեցին  արցունքով  . « Ճշմարիտ ,  ես  ոչ  ոքի   համար  չեմ  անի  ազան  Ալլահի  Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն )  հետո :»  Աբու   Բեքրը (թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  ասաց.  « Մնա  և  ազան  կանչիր  մեզ  համար ,  օ ,  Բիլել :»

Բիլելը  ասաց. «Օ,  հավատացյալների   տիրակալ : Եթե  դու  գնել   և  ազատել  ես  ինձ  միայն  քեզ  համար ,  ապա  պահիր   ինձ :  Իսկ  եթե   դու  գնել  և  ազատել  ես  ինձ  հանուն  Ալլահի ,  ապա  թող  ինձ  և   իմ  գործերը  Ալլահին :»

Աբու  Բաքրը (թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  ասաց. « Ես  ազատել  եմ  քեզ  հանուն  Ալլահի , օ,  Բիլել : Ես  ազատել  եմ  քեզ  հանուն  Ալլահի,  օ,  Բիլել ....»

Բիլելը  գնաց  Շեմ ,(Դամասկոս ) , որպեսզի  մնա   այնտեղ   պաշտպանի   սահմանները ,  այնքան  ժամանակ ,  մինչ   չի   տեսել  Ալլահի   Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն )   իր  երազում ,  ով  ասաց  նրան . « Այս  ի՞նչ  չորություն  է , օ,  Բիլել :  Ի՞նչն  է  խանգարում  քեզ  այցելել  մեզ : » Դրանից  հետո  Բիլելը   տխրեց  և   մեկնեց  Մեդինա :  Հասնելով  Ալլահի   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )  գերեզմանին,   նա  սկսեց  լաց  լինել  նրա  կողքը  և   հետո  հանդիպեց  Հասանին   և   Հուսեյնին :  Նա   համբուրեց  նրանց   և   սեղմեց  իրեն : Իսկ  նրանք   ասացին   նրան .« Կանչիր   ազան : » Այստեղ   նա  բարձրացավ  մզկիթի  տանիք  և   սկսեց  կանչել   մարդկանց    աղոթքի,   բարձրացնելով   իր   փափուկ  և  խեղճացած   ձայնը :  Երբ  նա    արտաբերեց  « Ալլահը   Մեծ   է ,  Ալլահը   Մեծ  է » ,  Մեդինան ,  որը   արդեն  լսել  էր    այդ  փափուկ  ձայնը  Ալլահի   Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն )  օրոք ,  ցնցվեց :  Իսկ  երբ   նա  արտաբերեց  «Ես  վկայում   եմ ,  որ  Մուհամեդը  Ալլահի  Առաքյալն  է » ,  մարդիկ   դուրս  եկան  իրենց  տներից  ,  կրկնելով  նրա  ետևից  և  լացելով :  Նա  չէր   դադարում  կանչել  ազան  իր   մեղմ  և   փառահեղ   ձայնով :  Դա   այն  պատճառով   էր ,   որ   նա չարտաբերեց  իր   ազանում  « Ես  վկայում   եմ ,   որ   Մուհամեդը  Ալլահի  Մարգարեն  է »  այքան  ժամանակ  ,  մինչև   նրան  չեն  գալիս   հիշողությունները : Նա  չդիմացավ  և   իջեցրեց  իր   ձայնը  տխրության   ճնշման   տակ ,  խեղդվելով    բառերով ,    իր  արցունքներով :

Վերջին   նրա  ազանը  կատարվեց  հավատացյալների   առաջնորդ , Օմարի  (թող  Ալլահը   գոհանա   նրանով ),  այցելության    ժամանակ   Շեմ (Դամասկոս ):  Մարդիկ   դիմել  էին   նրան  ,   որ   նա  թույլ   տա   բերել   Բիլելին ,   որ   նա  ազան  կանչի  գոնե  մեկ   աղոթքից   առաջ :  Հավատացյալների   առաջնորդը     հրավիրեց   Բիլելին :  Աղոթքի    ժամը   արդեն   հասել   էր  և   նա (թող  Ալլահը   գոհանա   նրանով ),ցանկացավ ,   որ  ազան  կանչի   Բիլելը :  Նա   բարձրացավ   վերև   և    կանչեց  ազան :  Հետևորդները  ,  ովքեր  տեսել  էին  Ալլահի   Մարգարեյին ( Խ.Ա.Ո.Ն )  կենդանի,   Բիլելի   հետ  ,  արտասվեցին : Նրանք   արտասվում  էին  այնպես ,  որ   երբեք  առաջ  չէին  արտասվել :  Իսկ   Օմարը (թող  Ալլահը   գոհանա   նրանով ),   արտասվում   էր    ամենից   ուժգին :

Նա  պաշտպանում  էր  Շեմ   երկրների   սահմանները այնպես ,  ինչպես  վաղ    ցանկանում   էր :  Այնքան   ժամանակ   մինչև   չեկավ   նրա   ժամանակը :  Նրա   կինը  նստել   էր  նրա  կողքին   մահվանից   առաջ   և  ասում   էր .« Օ,  դժբախտություն :» Իսկ  Բիլելը  բացելով  իր   աչքերը  ,  ամեն   անգամ  կրկնում  էր . « Օ, Երջանկություն:»  Հետո   նա   փչեց   իր   վերջին  շունչը,  ասելով .«  Վաղը   մենք  կհանդիպենք  մեր   սիրելիներին. Մուհամեդին   և   նրա   հետևորդներին ..... Վաղը  մենք   կհանդիպենք   մեր   սիրելիներին .  Մուհամեդին   և   նրա   հետևորդներին ..... »

Նա  մոտավորապես  վաթսուներեք  տարեկան   էր :  Նրան  հուղարկավորեցին   Փոքր  Դարպասների   մոտ ,  Դամասկոսի   գերեզմանատանը ,  որում  հանգստանում  է   Իսլամի   ամենահանճարեղ   մարդկանցից  մեկի     աճյունը ,  ով  կանգնել  էր   ժայռի   պես  ,  պաշտպանելով   համոզմունքների   հաստատությունը     ցուցաբերելով    անձնազոհություն   հանուն  Ճշտի :  Թող   Ալլահը   գոհանա  քեզանով ,  օ,   Բիլել :

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ   ԱՎԱՐՏԸ

Ինչ  մեծություն ,   արժանապատվություն    և  բարձրություն  է  թողնում   այս   կրոնը   իր   հետևորդների   սրտերում :  Իրապես   ,  դա   Ճշմարտության    ձայնն է ,  որը  խառնվել  է  սրտերի  մոզաիկով    և   արել  է  այն   կապված   և   ենթարկված  հզոր   Ալլահին :  Նա  թույլ  է  տալիս   մոռանալ    ցանկացած    ցավ   և   դժվարություն  ,  որը   կարող  ես  հանդիպել   Նրա   ճանապարհին :  Ավելին , այն   համարվում  է   հաճույք    նման   նրա ,   որը   զգում   են     իրենց  կրքերին   տրվելով  ,  երբ  հանձնվում  են  նրան : Բայց  որքա՞ն   մեծ  է  տարբերությունը   հաճույքի   և  կրքի   միջև  ,  որոնք   ծնում  են  ափսոսանք    և  դրանից  հետո   գալիս  է  կորուստ : Իսկ    հաճույքը   ծնում   է  հավերժություն ,   որը   զարդարվում   է   երանությամբ :  Իրոք ,   նրանք  ընտրել   են  ճիշտ   ուղղի,  որը   կտանի   նրանց   երջանկության ,  որը   նրանք  կգտնեն  Ալլահի  մոտ : Իրականում    այն   բանին  հասնելը ,  ինչին   նրանք   հասան    այդ   երջանկությունից  ,  դժվար   չէ ,   բայց  կարիք   ունի  համարձակության    և   փոխվելու  հնարավորության :  Իրականում  ,  նրանք   իմացան,   որ   Դրախտի   ճանապարհը  ,  որին   նրանք  ձգտում  են  ,  Ալլահի  Առաքյալին  (Խ.Ա.Ո.Ն )  հետևելն   էր ,  ում   բնորոշ  չէր  սուտը ,  դավաճանությունը   կամ   երդմնազանցությունը :  Լսեք   նրանց   ճառերը  Իսլամ   ընդունելուց  առաջ :

Աբու  Սուֆյան  իբն   Հարբը (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),  հաղորդեց   այն   մասին ,  որ  Հերակլը    ուղարկեց  նրա   ետևից ,   երբ   նա   ուղեկցում   էր  քուրեյշների   քարավանը :  Նրանք  զբաղվում  էին   առևտրական  գործերով   Շեմում ,  և  այդ   այն   ժամանակ  էր   երբ   Ալլահի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ),  խաղաղության   դաշինք  կնքեց  Աբու   Սուֆյենի   և   մյուս  անհավատ   քուրեյշների   հետ :  Աբու  Սուֆյենը  իր   ընկերների   հետ    ժամանեց  կայսրի   մոտ ,  Իլիա ,   որըեղ  Հերակլը  ,   գտնվելով Հռոմի   հայտնի   մարդկանց   շրջապատում ,   կանչեց   նրանց   պալատ :  Կանչելով   նրանց  և   իր  գրագրին  նա  հարցրեց .  « Ո՞վ  է  ձեզանից  համարվում   ամենամոտիկ   բարեկամը   այն   մարդուն ,  ով   պնդում  է ,   որ   ինքը  մարգարե  է : »

Աբու   Սուֆյենը  ասաց.

-Ես  պատասխանեցի  . « Ամենամոտիկը  նրանցից  ,  հանդիսանում   եմ   ես :»  Այդ  ժամանակ   նա  ասաց. «  Մոտեցրեք   նրան  մոտիկ   ինձ ,   իսկ   նրա   ընկերներին   կանգնեցրեք   նրա   մեջքի   ետևում ,» և   հրամայեց   իր   գրագրին . « Ասա   նրանց ,  որ   ես  հարցնելու   եմ   նրան  այն  մարդու   մասին  ,  և   եթե  նա  ստի   ինձ ,  թող   նրանք  մեղադրեն   նրան  ստի   մեջ :»  Եվ ,   երդվում   եմ  Ալլահով ,   եթե  ես   չամաչեյի  նրանից  ,   որ   հետո   նրանք  կպատմեյին   իմ   ստի   մասին  ,  ապա  անպատճառ  կասեյի   նրա   մասին   սուտը :  Հետո  Հերակլը  տվեց  ինձ   նրա   մասին   առաջին   հարցը. «  Ինչպիսի՞ն  է  նրա  ծագումը  և   դիրքը  ձեր   մեջ : »  Ես   պատասխանեցի . « Նա  ազնվազարմ  ծագում    ունի :»  Նա   հարցրեց . «  Հայտարարե՞լ  էր  ձեզանից  որևէ   մեկը  այդպիսի   բան  առաջ :» Ես   պատասխանեցի . « Ոչ »:   Նա  հարցրեց ,  « Եղե՞լ  է   որևէ   մեկը   նրա   նախորդներից   կառավարիչ :»  Ես  պատասխանեցի. « Ոչ » ;  Նա   հարցրեց  .« Իսկ  ո՞վ  է  հետևում   նրան ,  անվանինե՞րը,  թե    հասարակ   մարդիկ : »  Ես  պատասխանեցի , «  Ավելի  շուտ   հասարակ   մարդիկ :»  Նա  հարցրեց . «  Նրանց  քանակը  ավելանու՞մ ,  թե  պակասում  է :»  Ես  պատասխանեցի. « Ավելանում  է :»  Նա   հարցրեց .«  Իսկ  մերժու՞մ  է   որևէ   մեկը   նրա  կրոնը   ընդունողներից    դժգոհության   պատճառով : »  Ես  պատասխանեցի . « Ոչ» :  Նա   հարցրեց . « Պատահե՞լ  է  ձեզ  ,  մեղադրել   նրան   ստի   մեջ  մինչ նա  հայտարարեց  դրա   մասին :» Ես   պատասխանեցի .« Ոչ»:  Նա   հարցրեց , « Նրան  բնորոշ  չէ՞  ուխտադրժությունը :»  Ես  պատասխանեցի . « Ոչ ,  բայց  նրա   հետ  մենք  ունենք   համաձայնություն   և   մենք   չգիտենք  ինչ  է  նա   անելու ,»   և  ոչինչ  չկարողացա   ավելացնել   ասածին :  Նա  հարցրեց . «  Մարտնչե՞լ    եք   արդյոք  նրա   հետ : »  Ես   պատասխանեցի  . « Այո » :  Նա  հարցրեց , «  Ինչո՞վ  է  ավարտվել   ձեր  մարտերը :»  Ես  պատասխանեցի  , « Պատերազմը  մեր   միջև    անցել  է  փոփոխվող   հաջողություններով ,  նա   հաղթել  է  մեզ  և   մենք  հաղթել   ենք   նրան :»  Նա   հարցրեց  .« Ի՞նչ  է  նա  հրամայում  ձեզ   անել :»  Ես  պատասխանեցի .« Նա  ասում  է .» Խոնարհվեք  միայն   Ալլահին ,  մի   խոնարհվեք   ուրիշ  որևէ  մեկին  Նրան   հավասար   և   մերժեք   այն   ,  ինչ  ասել  են  ձեր   նախնիները : «  և  էլի  նա  հրամայում   է  մեզ  աղոթել ,  ասել   ճիշտը,  լինել  բարի   և   պահպանել   հարաբերությունները   բարեկամների   հետ :» Այդժամ  նա  հրամայեց  գրագրին  ասել   ինձ .« ես   հարցրեցի   քեզ  նրա  ծագման   մասին    և  դու  պատասխանեցիր  ,   որ   նա  պատկանում  է  հայտնի  ցեղին,   իսկ  բոլոր  նախորդ  առաքյալները    պատկանում  էին    հայտնի   ցեղերին   իրենց   ազգերի :  Եվ   ես  հարցրեցի  քեզ ,  չի  ասել   որևէ   մեկը  նրանից   առաջ    նման  մի  բան ,  դու  պատասխանեցիր ,   որ   ոչ     և  ես  մտածեցի ,   որ   եթե   որևէ  մեկը   արդեն   ասած  լիներ  դրա  մասին   մինչ   նա ,  ապա  ես  կորոշեյի ,   որ  այս  մարդը  միայն  կրկնում  է  իրենից   առաջ  եկածի    ասածները :  Հետո  ես   քեզ  հարցրեցի  ,  կան  նրա   նախնիներից   կառավարիչներ :  Դու   պատասխանեցիր ,   որ   ոչ    և  ես  մտածեցի  ,  որ   եթե   նա   հանդիսանար  կառավարիչների   ժառանգորդ ,  ապա  ես  կորոշեյի ,   որ  այս   մարդը   ձգտում  է  վերադարձնել   իրեն     իր   ընտանեկան  տիրույթները :  Էլի   ես  հարցրեցի  քեզ ,  չի   պատահել  ձեզ  մեղադրել   նրան  ստի   մեջ ,  մինչ  նա  սկսեց  ասել  այն ,  ինչ  ասում  է ,   և   դու  պատասխանեցիր ,   որ   ոչ   և   ինձ   պարզ   դարձավ  ,  որ  եթե  նա  չի   չարախոսել   մարդկանց ,   ապա  չի  ստի  Ալլահի   հետ   կապված :  Էլի   ես  հարցրեցի   քեզ ,  հայտնի  մարդիկ,  թե  հասարակ   մարդիկ  են  հետևում  նրան   և   դու   ասացիր ,   որ  հասարակ   մարդիկ ,  բայց  հենց  իրենք  են  հանդիսանում   առաքյալների   հետևորդներ :  Էլի  ես   հարցրեցի  քեզ ,  ավելանում ,  թե  պակասում  է  նրանց  քանակը ,   և  դու  ասացիր ,   որ   ավելանում  է ,  և   հենց  այդպիսին   պիտի   լինի   հավատքի   դրությունը ,  մինչ   նա   չի   հասնում   կատարելության : Էլի   ես  հարցրեցի  քեզ ,  դրժում  են   նրա  կրոնից   որևէ   մեկը    ընդունածներից  դժգոհոըթյան  պատճառով    և  դու  պատասխանեցիր  ,   որ   ոչ ,  ապա  այդպես  է  լինում  ,  երբ   ճշմարիտ   հավատը  մտնում  է  սիրտը :  Էլի   ես  հարցրեցի  քեզ ,  բնորոշ  չէ  նրան  ուխտադրժությունը    և   դու   պատաս;անեցիր,  որ   ոչ ,  ապա   առաքյալները  չեն  դրժում  ոչինչ :  Էլի   ես  հարցրեցի   քեզ   այն  մասին  ,  ինչ   նա  հրամայում  է  ձեզ   անել    և   դու  պատասխանեցիր ,   որ   նա  հրամայում  է  ձեզ  խոնարհվել  Ալլահին   և   չխոնարհվել   ուրիշ   ոչ  մեկի   նրան   հավասար ,   և   արգելում  է  ձեզ  խոնարհվել   կուռքերին   և   հրամայում  է  ձեզ  աղոթել  ,   ասել   ճշմարտությունը     և   լինել   բարի   և   եթե    դու   ճիշտ  ես  ասում ,  ապա   դա   նշանակում  է ,   որ   նա  անպատճառ   ունի   այն  ,  ինչ   հիմա   ինձ  է  պատկանում :  Ես  գիտեյի ,  որ  նա  պիտի   հայտնվի ,   բայց  չէի   ենթադրում  ,   որ  նա  կլինի  ձեզանից   մեկը : Եթե  ես  վստահ   լինեյի ,   որ  կկարողանամ  հասնել   նրան ,  ապա  անպատճառ    կփորձեյի    հանդիպել   նրան ,  իսկ   եթե   հանդիպեյի ,  ապա   անպատճառ  կլվանայի   նրա   ոտքերը : »

Հետո   նա  պահանջեց  տալ   իրեն   Ալլահի   Առաքյալի  (Խ.Ա.Ո.Ն )  ուղերձը ,  որով  Դիհյան  եկել   էր   Բուրսայի  կառավարչի   մոտ  և   նա  տվեց  այն  Հերակլին ,  ով   ընթերցեց   այնտեղ  հետևյալը .

Ամենագթասիրտ , Գթառատ  Ալլահի   անունով .

 Մուհամեդից ,  Ալլահի  ստրուկից   և  առաքյալից ,  Հերակլին ,  Ռումայի  տիրակալին :

Խաղաղություն   նրան ,  ով  հետևում  է  ճիշտ   ուղղուն :

Հետո ,  իրոք ,  ես  կոչում   եմ  քեզ  Իսլամի :  Ընդունիր  Իսլամ  և   դու   կփրկվես  ,  իսկ   Ալլահը  կկրկնապատկի  քո  պարգևը ,  եթե  դու   մերժես ,  ապա  քո   վրա  կլինի  քո  գյուղացիների  մեղքը :  Եվ  ես  ,  կասեմ   քեզ  այն ,   ինչ  ասել  է  Ալլահը :  « Ասա. « Օ,  Գրերի  մարդիկ :  Եկեք  ճանաչենք   խոսքը  ,  որը   նույնն է մեզ  և   ձեզ  համար ,  որ  չպետք  է  մենք   խոնարհվենք  ոչ   ոքի    բացի   Ալլահից ,   և   որ   չպետք  է  դնենք  Նրան  գործընկեր ,   և  որ   ոչ   ոք  մեզանից  չի   համարի  ուրիշին   Աստված  Ալլահին   հավասար :« Իսկ    եթե   նրանք  մերժեն ,   ապա  ասա. » Վկայեք ,   որ   մենք   հաղորդողներ  ենք :» »[49]

Աբու  Սուֆյենը  ասաց, « Երբ  Հերակլը  ավարտեց  ընթերցել  այս   ուղերձը  ,  ասելով   այն  ,   ինչ  ասաց,  նրա  ժողովում   բարձրացավ   աղմուկ  և   մեզ  հանեցին   այնտեղից ,   որից   հետո  ես  ասեցի  իմ   ընկերներին . « Իբն  Աբու  Քաբշան  դարձել  է  այնքան     կարևոր  մարդ ,   որ   նրանից   վախենում  է  նույնիսկ  բանու –ալ- ասֆար   տիրակալը :«  Դրանից   հետո   ես  համոզված  էի ,   որ  նա  կհաղթանակի   և   արդյունքում   Ալլահը   բերեց   ինձ   առ   Իսլամ :«

(Այս  հադիթի  պատմողը  ասաց. )« Իբն  ան-  Նատուրը  Իլիյիյի   կառավարիչն    էր  ,  իսկ  Հերակլը  հանդիսանում   էր  Շեմի  քրիստոնյաների  եպիսկոպոսը : (Իբն  ան- Նատուրը)  հաղորդում  է ,   որ  մի   անգամ ,   գալով  Իիյա ,  Հերակլը  արթնացավ   առավոտյան   այնքան  վատ   տրամադրությամբ ,   որ  որոշ   նրա  երեցներից  ասացին, « Մեզ  դուր   չի   գալիս  քո  տեսքը :»

Իբն  ան-  Նատուրը  ասաց. « Հերակլը  աստղաբան   և  պայծառատես   էր   և   ասաց   նրանց  ի   պատասխան   իրենց   հարցին (վատ   տրամադրության  մասին  ). « Հետևելով  աստղերին   այս   գիշեր ,   ես   տեսա ,   որ  թլպատում   կատարող   տերը   հաղթանակեց ,  (և  ես  ուզում   եմ   իմանալ),  ովքե՞ր   են   մարդկանցից  անում   թլպատում:»  Նրան  պատասխանեցին , « Ոչ  ոք ,  բացի  հրեաներից ,  բայց   նրանք  չպիտի   անհանգստացնեն   քեզ :  Ուղարկիր   ուղերձ  քո  թագավորության  տարբեր   քաղաքներ ,  որ  այնտեղ  սպանեն   բոլոր   հրեաներին :»   Այդ  ժամանակ  Հերակլին   բերեցին  մի   մարդու ,  որին   ուղարկել   էր   հասանիդների  կառավարիչ ,  որպեսզի   հաղորդի  նրան  Ալլահի  առաքյալի  (Խ.Ա.Ո.Ն )  մասին  լուր :

Հարցաքննելով  սուրհանդակին ,  Հերակլը  հրամայեց  (իր  ծառաներին ). « Մոտեցեք  և  ստուգեք , թլպատված  է  նա ,  թե  ոչ :»  Նրանք  նայեցին (սուրհանդակին )   և   հաղորդեցին  Հերակլին,  որ  վերջինս  թլպատված  է  և   այդժամ   Հերակլը  սկսեց  հարցնել   նրան   արաբների   մասին : (Սուրհանդակը )  ասաց. « Նրանք (նույնպես ) անում   են  թլպատում :»  (Լսելով   նրան  ),  Հերակլը  ասաց , «( Հիմա )  պարզվեց ,  որ  կառավարումը  կպատկանի  նրանց :» Հետո  Հերակլը  գրեց   նամակ  Ռումյա ,   իր   ընկերոջը ,  ով  ուներ   նույն  գիտելիքները ,  ինչ   նա , որից   հետո  մեկնեց  Հիմս  և   չհեռացավ    քաղաքից  այնքան  ժամանակ ,   մինչ   չստացավ   իր   ընկերոջից   պատասխան   ուղերձ ,  որում  նա  գրում   էր  ,   որ  կիսում  է  Հերակլի  կարծիքը   մարգարեյի   հայտնության  մասին    և   այն   որ ,  նա  իրոք   հանդիսանում  է  մարգարե :  Դրանից  հետո  Հերակլին  կանչեց  Ռումայի   հայտնի   մարդկանց   իր   պալատ   Հիմսում ,   և   երբ   նրանք  հավաքվեցին ,  հրամայեց  կողպել  դարպասները : Հետո  նա  դուրս  եկավ   նրանց  մոտ    և   ասաց. « Օ, բյուզանդացիներ ,  Եթե  դուք  ցանկանում  եք  հաջողակ   լինել   և  ճշմարիտ  ուղղու   կանգնել    և  ցանկանում  եք   ,  որ  ձեր   թագավորությունը   կանգուն   մնա ,  երդվեք  այս   մարգարեյին :»

(Լսելով   այս   խոսքերը ),  նրանք ,  վայրի  ավանակների   նման ,  շտապեցին  դարպասների   մոտ ,  բայց  տեսան ,  որ  դարպասները   փակ  են :  Հասկանալով ,  որ  իրենց  ատելի   են (նրա  խոսքերը ),  և  կորցնելով  հույս այն  բանի ,  որ  նրանք  կհավատան , (Հերակլը ) հրամայեց .« Բերեք  նրանց   ինձ   մոտ » (և   երբ նրանք   վերադարձան  ),   նա  ասաց . « Ճշմարիտ ,  ես ասեցի  դա  միայն  նրա  համար ,  որ   փորձեմ  ձեր  հաստատակամությունը  ձեր   կրոնում ,  իսկ   հիմա  ես  համոզվեցի  (դրանում) :»  Եվ   այդ  ժամանակ  նրանք  խոնարհվեցին (  Հերակլի  ) դեմ  մինչև  գետին ,  քանի   որ   գոհ  մնացին   նրանից ,  և   սա  վերջինն  էր  ,   ինչ  կապում   էր  Հերակլին  (Իսլամական  կրոնի   հետ ):»»[50]                                                  

Ողջ   փառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:

Եվ թող Ալլահը մեծարի Նրա մարգարեի մասին հիշատակելն ու պահպանի նրան բոլոր նվաստություններից:

الحمد لله رب العالمين

وصلي اللهم على أشرف المرسلين وعلى آله وصحبه

أجمعين

Փառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:

Ես խնդրում եմ Նրանից

Շնորհակալություն հայտնել և պահպանել

Ամեն չարիքից մեր մարգարե Մուհամմեդին,

Նրա ընտանիքին, հետևորդներին և բոլոր նրանց,

Ովքեր ճշմարտության ճանապարհին հետևեցին

Նրան:

www.thekeytoislam.com

www.islamland.com

www.islamhouse.com

www.sultan.org

www.islamic–invitation.com



[1] Ահմեդ, 5/411, Հադիթ 23536

[2] Ահմեդ, 2/361, Հադիթ 8721

[3] «Քաղաքականության Գիրքը» Արիստոտել

[4] Ղուրան 3:75

[5] Ղուրան 5:18

[6] Բուխարի  

[7] Մուսլիմ, Հադիթ 2889

[8] Ղուրան 4:1

[9] Ղուրան 3:59

[10] Ղուրան 30:20

[11] Ահմեդ 2/361, Հադիթ 8721

[12] Ղուրան 10:19

[13] Ղուրան 16:36

[14] Մուստադրակ ալե աս-Սահիհեյն, 4/364

[15] Սահիհ Իբն Հաբբեն, 14/29, Հադիթ 6160

[16] Ղուրան 49:13

[17] Ղուրան 17:70

[18] Ղուրան 6:165

[19] Ղուրան 43:32

[20] Ղուրան 4:58

[21] Մուսլիմ

[22] Ղուրան 99:7-8

[23] Ղուրան 6:108

[24] Բոխարի 1/37

[25] Սահիհ Իբն Հաբբեն 11/469

[26] Ղուրան 2:168

[27] Ղուրան 2:21

[28] Աբու Դաուդ 4/332

[29] Ղուրան 111:1-3

[30] Ղուրան 3:199

[31] Բուխարի 1/466

[32] Բուխարի

[33] Սիեր Ալաեմ Ալնուբալաէ 2/500

[34] Բոէխարի և Մուսլիմ

[35] Բուխարի

[36] Բոէխարի

[37] Հաղորդված. Նկատի են ունեցել թիկնոցի նախկին

[38] Մուստադրակ Ալ Աս-Սահիհին, 3/551

[39] Հաղորդված. Շարիաթի սահմաններում

[40] Մուսնադ Իսահակ Իբն Ռահավե,1/427 Հադիթ 493

[41] Բուխարի և Մուսլիմ

[42] Վկայությունը իջավ մարգարեյին Գաբրիել հրեշտակի կողմից, ով պատասխանատու է դրա համար: ինչպես ասել է Մարգարեն Գաբրիելը ունի մի քանի տեսք: Ահա դրանցից մի քանիսը: « նրա մուտ գալիս էր հրեշտակ տղամարդու տեսքով և զրուցում էր մարգարեի հետ և մարգարեն նրա: բացահայտումը հնչում էր ինչպես զանգ, բայց նրա համար դա ավելի դժվար էր:

[43] Ղուրան 6:52-54

[44] Ղուրան 18:28

[45] « Ռիջալ Հաուլա ԱլՌասուլ» Գրքից հակիրճ:

[46] Սահիհ Իբն Հաբբան 15/558

[47] Ղուրան 17:81

[48] Մուսլիմ

[49] Ղուրան 3:64

[50] Բուխարի 1/10