ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ()

Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա

ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

|

 ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

Փառք  Ալլահին! Թող  Ալլահը  նարձրացնի  Մարգարե  Մուհամեդի  անունը  և  պահպանի   նրան,  նրա  ընտանիքը  և  ուղեկցորդներին  ամեն  չարիքից :   

 Մաքրությունը  (Տահարան ) գեղեցիկ  խոսք  է, որը  հաճույք  է պատճառում  սրտին  և  հատկանիշ,  որ  բոլորը  ցանկանում  են  ունենալ : Իսլամական  տեսանկյունից  , մաքրությունը  ունի  ընդհանուր  իմաստ : Այսպիսով,  այն  կարող  է  նշանակել  ,  մի  կողմից   ֆիզիկական  մաքրություն , որը  հանդիսանում  է  մարմնի  մաքրությունը  կարիքները հոգալուց  հետո,  կամ  ծիսական  մաքրություն :  Մյուս  կողմից , այն  կարող  է  նշանակել  հոգևոր  մաքրություն ,  որը  հանդիսանում  է  հոգևոր  մաքրությունը  ամեն աղտից ,  մեղքերից  և  ճնշող  անհնազանդությունից  և  ուսմունք   լավ  արարքներին  և  խոսքերին :  Մաքրության  այս  համապարփակ  իմաստը  արտահայտվում  է   Մարգարե  Մուհամեդի  (Խ.Ա.Ո.Ն)  խոսքերում , ինչպես  հաղորդել  է Աբու  Հուրեյրան,  թող  Ալլահը  գոհանա  նրանով  ասաց. ««Ինչ  եք  դուք  կարծում ,   եթե  մեկի  դռան  մոտ  կա  գետակ ,  որտեղ  նա  հինգ  անգամ  լողանում  է , կլինի՞  որևէ  կեղտ  նրա  վրա : Նրանք  պատասխանեցին . « Ոչ,  ոչինչ  չի  մնա:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. « Այդ  նման  է  հինգ  աղոթքների,  որոնց  միջոցով  Ալլահը  հեռացնում  է  մեղքերը :»»  (Բուխարի և Մուսլիմ)
 Ծիսական  մաքրությունը  աղոթքի (Սալահ ) նախապայմանն  է ,  որը  կազմված  է  կամ  լվացումից, (Վուդու)  փոքր  անմաքրությունների  դեպքում ,  կամ  ծիսական  լոգանք  (Ղուսլ ) ,  մեծի    դեպքում : Եթե  մուսուլմանը  մաքրում  է  իրեն  ըստ  Ալլահի  պատվիրանների  և  Մարգարեյի  հրահանգների,  նրա  աղոթքը  կմաքրի  նրան  մեղքերից : Իսլամը  ներքին  և  արտաքին  մաքրության  կրոն  է :  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  զգուշացրել  է նրանց,  ովքեր  աչքաթող  են  անում   ֆիզիկական  մաքրությունը ,  որը  համարվում  է  որոշ  գործողությունների  նախապայման ,  այդպիսիք  են   աղոթքը ,  Սուրբ  Ղուրանի  ընթերցելը,  հպվելը  նրան  և  այլն : Իբն  Աբբասը,  հաղորդեց  Ալլահի  Մարգարեյի  խոսքերը,  երբ  նա  անցնում  էր  երկու  գերեզմանների  մոտով . ««Նրանք  պատիժ  են  կրում   մի  բանի  համար ,  որը  նրանց  չնչին  էր  թվում . այս  մեկը  սովորություն  ուներ  չմաքրել  իրեն  մեզից ,  մինչ  մյուսը , սովորություն  ուներ  պոչ   կրել :» Հետո  նա  խնդրեց  թաց  ճյուղ,  որը  նա  կոտրեց  երկու  մասի  և  դրեց  ամեն  կեսը  մի  գերեզմանի  վրա  ,  հետո  նա  ասաց. «Այսպիսով,  պատիժը  կնվազի ,  մինչ  նրանք , (ճյուղերը ),  կչորանան :»» (Բուխարի  և  Մուսլիմ )
 Սովորացնելով  իր  ուղեկցորդներին  սիրել  մաքրություն,  նա  սովորություն  ուներ  ասել  հետևյալը.
 «Օ,  Ալլահ ,  Փառք  լինի   քեզ  այնքան  շատ,  որքան  լրացնում  է  երկինքը  և  երկիրը  և  այնքան  շատ ,  որքան  Դու  ցանկանում  ես : Օ,  Ալլահ,  մաքրիր  ինձ  ձնով ,  կարկուտով  և  պաղ  ջրով: Օ, Ալլահ,  մաքրիր  ինձ  իմ  մեղքերից ,  ինչպես  ճերմակ  զգեստ  մաքրվում է աղտից :» (Ահմեդ )
 Իսլամի   ուսմունքը  կոչում  է  մաքրության : Ջաբիրը  ասաց,  որ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  մեկ  անգամ  եկավ  նրանց  մոտ  և  տեսավ  մի  մարդու , գզգզված  մազերով :  Նա  ասաց.
 ««Չե՞ր  կարող  նա  գտնել  որևէ  բան,  մազերը  կարգավորելու:» Երբ  նա  մեկ  ուրիշ  մեկին  տեսավ  կողտոտ  հագուստով,  նա  ասաց. «Չե՞ր կարող  այս  մարդը  գտնել  որևէ  բան  մաքրելու  իր  հագուստը:»»  (Ահմեդ, Նասայի  և  Աբու  Դաուդ )

Իբն  Ալ- Քայումը  ասաց. «Եթե  մարդը մաքրում  է  իրեն  և  հետո  հանդիպում  Ալլահին ,  հետագա  կյանքում  նա  կմտնի  Դրախտ,  առանց  խոչընդոտների : Ամեն  դեպքում ,  եթե  նա  իրեն  չի  մաքրում   այս  աշխարհում , եթե  նրա  ամնաքրությունը  մնում  է , ինչպես  անհավատներինը ,  նրան  չի  թույլատրվի  մտնել  Դրախտ ,  սակայն ,  եթե  նրա  անմաքրությունը   անցողիկ  է  ,  նրան  կթույլատրվի  մտնել  Դրախտ ,  այն  բանից  հետո ,  երբ  նա  մի  որոշ  ժամանակ  կմաքրվի  այդ  անմաքրությունից  Դժոխքում :» (Իգաթաթուլահֆան1 /57)

Իսլամական  հեռանկարում  ցուցադրվող   մաքրության  իմաստը , մի  փաստ  է ,  որը  արտահայտված  է  Ղուրանում  մեկ  բառով,    (Տահարա) ,  որը  ինքնին  ունի  մի  քանի  իմաստ .

1.  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ՄԵՂՔԵՐԻՑ.  Ղուրանը   ասում  է , կապված  սրա  հետ .

«Վերցրեք   ողորմություն  նրանց  ունեցվածքից  ,  որպեսզի  մաքրեք  նրանց  և   սրբացնեք  նրանց  դրանով :» (9 : 103)

Ըստ  Իբն  Աբբասի ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով),

« Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  սահմանեց  Զաքյաթուլ-Ֆտրը  ,  որպես  մաքրում  պահք  պահող  անձի,  դատարկ  ու  ամոթալի  զրույցներից   և  որպես  սնունդ  աղքատներին :  Եթե  որևէ  մեկը  վճարում  է  մինչ  Այիդի  աղոթքը ,  այն  կընդունվի  որպես  Զաքյաթ , և  եթե  որևէ  մեկը  վճարում  է  այն  աղոթքից  հետո ,  այն  կհամարվի  ողորմություն ,  ինչպես  ցանկացած  ուրիշ   ողորմություն :» (Աբու  Դաուդ  և  Իբն  Մաջահ)

2.  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ  (ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ)  ԿՈՒՌՔԵՐԻՑ , ԻՆՉՊԵՍ  ՆՇՎԵԼ  Է  ԱՄԵՆԱԲԱՐՁՐՅԱԼ  ԱԼԼԱՀԻ  ԽՈՍՔԵՐՈՒՄ , ՈՐԻ  ԻՄԱՍՏՆ  Է.

« Մաքրեք  Իմ  Տունը  նրանց  համար ,  ովքեր  տավաուֆ (շուրջայց) են  անում  և  նրանց  համար ,  ովքեր  մնում  են  այնտեղ  երկրպագության  համար  և  նրանց  ,  ովքեր  խոնարհվում  են  գետնին  և  տարածվում  երկրպագության  մեջ :»( 2 : 125)

3. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ  ՓԱՌԱԲԱՆՄԱՆ  և  ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔԻ   ԻՄԱՍՏՈՎ.

« Նրանք,  ովքեր  Գրերի  մարդկանց  միջից  չեն  հավատացել   և  կռապաշտները,  չեն  կարող  չմոլորվել,  մինչ  պարզ  ապացույցները  չգան    նրանց ,  մարգարե  Ալլահից , ով  ընթերցում  է  անբիծ  գրերը:» (98 :1-3)

4.  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ,  ՆԱև  ՆՇԱՆԱԿՈՒՄ  Է  ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՆ.

« Նրանց  վրա  կլինեն  հագուստ  նուրբ  մետաքսից  և  հաստ  մետաքսից : Նրանք  զարդարված   կլինեն  արծաթյա  ապարանջաններով  և  իրենց  Տերը  կտա  նրանց   մաքրող  ըմպելիք:» ( 76 : 21)

5.  ՍՐՏԻ  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՍԿԱԾՆԵՐԻՑ.

« Եվ ,  երբ  դուք  հարցնեք  նրանց   (Մարգարեյի  կանանց)  ինչ  ցանկանում  եք  ,  հարցրեք  նրանց  միջնորմից  ետևից ,  այդ  ավելի  մաքուր  է  ձեր  սրտերի  և  նրանց  սրտերի  համար :»( 33 : 53)

6.   ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ .

«Եվ  հիշիր,  երբ  հրեշտակները  ասացին. Օ,  Մարիամ , իրոք,  Ալլահը  ընտրել  է  քեզ  և  մաքրազերծել  է  քեզ   և  գերադասել  է  քեզ  աշխարհի  (բոլոր)  կանանցից   (իր  ժամանակների) : » (3 :43)

7. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ԱՂՏԻՑ    և  ԱՐՏԱԹՈԱՐՆՔԻՑ.

« Ինչ   վերաբերվում  է  նրանց ,  ովքեր  հավատում    և   բարիք  են  գործում ,   Մենք   նրանց    թույլ  կտանք  մտնել  այգիներ ,  որի  ներքևը  գետեր  են  հոսում  ,  նրանք   կբնակվեն  այնտեղ  հավերժ ,  այնտեղ  նրանց   համար  կան   մաքուր  կողակիցներ   (կանայք )  և  Մենք   թույլ  կտանք  նրանց   մտնել    բերքառատ  երանգ :» (4 : 57)

8. ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ԾԻՍԱԿԱՆ   ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԻՑ

« Օ,  դուք ,  ովքեր  հավատացել  եք :  Երբ  դուք  արթնանում  եք  աղոթելու  ,  լվացեք  ձեր  երեսները  և  ձեր  ձեռքերը   մինչ  արմունկները   և  սրբեք  ձեր  գլուխները   թաց  ձեռքերով   և  լվացեք  ձեր  ոտքերը    մինչ  կոճերը :   Եվ ,  եթե  դուք  մեծ  ծիսական   անմաքրության  մեջ  եք  (Ջանաբա)  ,  մաքրեք  ձեզ  , լոգանք  ընդունելով : Եվ,  եթե  դուք  հիվանդ  եք  կամ  ճամփորդում  եք  ,  կամ    պատասխանել  եք  բնության  կանչին  ,  կամ  մերձեցել  եք  կնոջը  և  դուք  ջուր  չեք  գտել  ,  ապա   գնացեք    դեպի   մաքուր    հողը,  և   սրբեք  ձեր  երեսները   և  ձեռքերը    դրանով :   Ալլահը   չի  ցանկանում   դնել  ձեզ  դժվարության   մեջ  ,  բայց   Նա   ցանկանում  է  մաքրել  ձեզ   և  կատարյալ  դարձնել    Իր    օրհնությունը    ձեզ ,  որպեսզի ,  դուք  կարողանաք   շնորհակալ  լինել :»  (5 : 6)

Աիշան,  թող  Ալլահը  գոհանա  նրանով  ,  ասաց.   Ասմեն  հարցրեց  Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն )  ամսականից  հետո   լվացվելու  մասին :  Նա  պատասխանեց .

«  Ձեզանից  բոլոր  պիտի  օգտագործեն  ջուր ,  խառնած  սիդար   ծառի  տերևների  հետ   և  իրենց    լավ  մաքրեն   և   հետո  ,  լցնեն   ջուր    իրենց   գլխին  և  տրորեն    ակտիվորեն  ,  մինչ  այն  հասնի  մազարմատներին :  Հետո  ,  նրանք   պետք  է    լվանան  իրենց    այդ  մասում  :  Հետո  ,  նրանք     պետք  է  վերցնեն   բամբակի  կտոր  թաթախված   մուշկով  և  մաքրեն     իրենց  դրանով :»

Ասմեն   ասաց.    Ինչպե՞ս     պետք  է  նա  մաքրի   իրեն   դրանից :  Որին  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն  )  նկատեց.

«  Շատ   հեռու   է  Ալլահը  ամեն  անկատարությունից :  Նա  պիտի  մաքրի   իրեն :  Ասմեն   հետո   հարցրեց   սեռական   հարաբերությունից  հետո   մաքրվելու   մասին :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.   Նա   պիտի  լվա   իրեն   լավ  կամ   ավարտի  լվացումը   և  հետո   լցնի   ջուր  իր  գլխին   և  հետո   լվա  մարմնի  մնացած  մասերը :  Աիշան  ասաց.   Ի՞նչ   լավն   են  Անսար   կանայք :  Նրանց    ամաչկոտությունը   չի  խանգարում  նրանց  կրոնը  սովորելու:»  (Բուխարի   և  Մուսլիմ)

 ՄԱՔՐՈՒԹՅԱՆ   ՈՐԱԿՆԵՐԸ

·  Գերազանցությամբ  , այն  հավասար  է  կես  կրոնի:   Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  դրա  կապակցությամբ .

«« Մաքրությունը  հավասար  է  կրոնի  կեսին   և    խոսքերը . « Փառք  Ալլահին,   այսինքն  Ալհամդու  Լիլեհ,    դարձնում   են  բարի  գործերի   կշիռը    ավելին  :  «Սուբհան  Ալլահ»  խոսքերը,   որը  նշանակում  է   Ալլահը  հեռու   է   անկատարելությունից   և  « Ալհամդու  Լիլեհ» ,  որը  նշանակում  է  փառք  Ալլահին   ,   լցնում   են   տարածքը      երկրի   և   երկնքի  միջև   օրհնանքով :  Սալաթը  , (աղոթքը )  թեթև  է  ,  տրվող    ողորմությունը    ապացույց  է   մարդու   հավատքի   և  Սուրբ   Ղուրանը   խնդրանք   է    քեզ  համար  կամ  դեմ   :  Յուրաքանչյուրը    սկսում  է  իր  առավոտը  պատրաստ    է  իր  հոգու   գործարքի,    ինչպես   ոստ   և  ազատում   կամ   կորցնում  է  այն :» (Մուսլիմ)

·  ՄԱՔՐՎԵԼԸ   ՍԻՐԵԼԻ  Է  և  ԳՈՀԱՑՆՈՒՄ   Է  ԱՍՏԾՈՆ.    Աբու  Հուրեյրան ,  թող  Ալլահը   գոհանա   նրանով  ,   հաղորեդեց    մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)  խոսքերը.

«« Հետևյալ  տարբերակը  լուսաբանվել  է  ,   կապված  Քուբա   մարդկանց   հետ . «  Ահա   մարդիկ,   ովքեր    սիրում   են   մաքրել   իրենց :»  Նրանք   սովորություն   ունեն   մաքրել   իրենց    հոգով   և   ջրով  ,   (բնության   կանչին   պատասխանելուց   հետո)  ,   այսպիսով ,  այս   տարբերակը   լուսաբանվել   է   նրանց   մասին :»» ( Աբու  Դաուդ  և    Թիրմիզի)

·  Այն    հավատացյալների     հատկանիշներից   մեկն  է ,   որովհետև   այն   երկրպագության   տեսակ  է ,  որը  տեսանելի   է  Ալլահին :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.

«   Դուք   պիտի   իմանաք  ,   որ   աղոթքը  ձեր   արարքներից   լավագույնն    է :  Միայն   հավատացյալն   է    պահպանում   վուդուն : » ( Իբն  Մաջահ ,  Դարմի   և   Բայհակի  )

·  Մաքրությունը   պահպանելը   մի   գործողություն   է  ,   որը   առաջնորդում   է    խոսքերի   հաստատմանը :  Առաքինի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   ասաց.

«  Եթե  մուսուլմանը   քուն   է  մտնում  ,   մինչ   նա  մաքուր  է ,   (այսինքն  լվացում  է   արել ),  ապա  ,  երբ   նա  արթնանում   է  գիշերվա   ընթացքում  ,  նա  հիշատակում   է  Ալլահի   անունը   և  խնդրում  է  Ալլահին   որևէ  լավ   բան  այս  կյանքում  և   Հետագա  ,  Ալլահը  անկասկած   տալիս  է  նրան   խնդրածը :» (Ահմեդ  և  Տաբրանի )

·  Այն   նաև , Աստծո    հայացքում  մեկ   աստիճան   բարձրացնում  է  մարդուն   :  Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց  Բիլալին ,  Ֆաջր,   առավոտյան    աղոթքի    ժամանակ :

« Օ,  Բիլալ,  ասա  ինձ  ամենախոստումնալից  արարքի  մասին,  որ  դու   արել  ես  Իսլամում ,   քանի   որ ,  ես   լսեցի  քո  կոշիկների    ձայնը  Դրախտային   Այգիներում :  Բիլալը   պատասխանեց  .  Ես   չեմ  արել   ոչ  մի   արարք  ավելի  հուսալի   քան   այս . ես     միշտ  լվացում   եմ   արել    օրվա  ընթացքում   և   գիշերը ,   որից  հետո  կամավոր   աղոթել   եմ  :»  (Բուխարի  և  Մուսլիմ )

·  Մաքրության   պահպանումը   հեռացնում  է  մեղքերը :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

« Երբ  համապատասխան   աղոթքի  ժամը   գալիս  է  ,  եթե   ցանկացած   մուսուլման  կատարյալ  ձևով  լվացվում  է   ,  հնազանդորեն   խոնարհվում  է , ապա  , այն  դառնում   է     նրա   անցյալ   մեղքերի   քավություն ,  այնքան  ժամանակ ,  մինչ  նա  չի  գործել  մեծ   մեղք  և  այս  վերաբերվում  է  բոլոր   ժամանակներին :»

«  Կարո՞ղ  եմ   ես   ասել  մի   բան,    որի  շնորհիվ  Ալլահը   ջնջում  է  մեղքերը  և   բարձրացնում   է  մարդու   աստիճանը :  Նրանք   ասացին. « Այո, Օ,   Ալլահի   Մարգարե :»  Նա  ասաց.   Կատարել  լվացում,    անկախ   տարաձայնությունների,   առարկել   ավելի   շատ   տեղերի   համար  մզկիթում  և   սպասել   հաջորդ   աղոթքին   ,   աղոթելուց   հետո :  Այս   այնքան  լավ  է  որքան   Ռաբաթը   (հանուն   Ալլահի   գիշերը   արթուն   մնալը) :»  (Մուսլիմ  )

·  Ամր   Իբն  Աբսահը ,   հարցրեց  Ալլահի   Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն)   լվացման   մասին :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

« Ինչ   վերաբերվում   է  լվացմանը ,   երբ  դուք  լվանում   եք  ձեր   ձեռքերը  ,   ձեր  մեղքերը   դուրս   են   գալիս   ձեր  եղունգներից  և  մատների   ծայրերից :  Եթե  դուք  ողողեք  ձեր   բերանը  և  քթանցքները,  լվանաք  ձեր   դեմքը  և  ձեռքերը   և   թևերը  մինչ   արմունկները  ,   սրբեք  ձեր  գլուխը  և   լվանաք   ձեր  ոտքերը   մինչ   կոճերը ,   դուք    կունենաք  ձեր   բոլոր   մեղքերը   լվացված :  Երբ   դուք  դնում  եք  ձեր   դեմքը   գետնին   երկրպագելու  Ալլահին ,  դուք  կմաքրվեք  ձեր  բոլոր   մեղքերից   ,  կարծես  լինեք  ձեր  ծնված   օրը :» (Նասայի )

·  Այն   իրական   բնույթի   հատկանիշներից   է :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

« Տաս   գործողություններ   են  պահանջվում   իրական  բնույթին:   Դրանք   են ,    բեղերը   կտրելը ,   մորուք  աճեցնելը ,  միսվակով   ատամներ  մաքրելը,   քթի   մեջ   ջուր   քաշելը ,   եղունգներ   կտրելը   ,   մատների   արանքները   լվալը ,  թևատակերի   մազերի  հեռացնելը ,  սեռական   օրգանների   շուրջ   մազերի   սափրելը  և   բնական   ամեն   կարիքից   հետո    մասնավոր   մասերը   ջրով   լվալը :    Հաղորդողը   ասաց.  Ես  մեռացա  տասներրորդը  ,  բայց   այն   կարող   է   բերանի    ողողելը  լինել:»  (Մուսլիմ)

·  Աբու  Հուրեյրայի   կողմից  ևս  մեկ   այլ  հատկանիշ  է   նշված  ,   կապված  լվացման   հետ : Մեկ   անգամ  Ալլահի  Մարգարեն   այցելեց   գերեզմանոց  և   ասաց.

« Խաղաղություն   քեզ :  Հավատացյալ   մարդկանց  բնակավայր    և   մենք ,   եթե   Ալլահը   այդպես   ցանկանա  ,  կմիանանք  ձեզ :  Ես  սիրում   եմ   տեսնել   իմ   եղբայրներին :  Նրանք , ( նրա  ուղեկցորդները)   ասացին . «  Մի՞թե   մենք   քո   եղբայրները   չենք   ,  Ալլահի  Մարգարե :»  Նա  ասաց.  « Դուք   իմ   ուղեկցորդներն   եք   և   մեր  եղբայրները   նրանք   են ,   ովքեր   չեն  եկել   աշխարհ :'  Նրանք   ասացին.   Ալլահի   Մարգարե ,  ինչպե՞ս  դու  կճանաչես    քո   Ումմայի   այն  մարդկանց  ,   ովքեր   դեռ   չեն   ծնվել :  Նա  ասաց.   պատկերացրեք   մի   մարդու  ,   ով   ունի   ձիեր   սպիտակ   կետերով   ճակատներին   և   ոտքեր   այն   ձիերի   մեջ  ,   որոնք   ամբողջովին    սև   են ,   ասեք   ինձ  ,  արդյո՞ ք   նա   չի    ճանաչի    իր   իսկ   ձիերին : Նրանք    ասեցին .   իհարկե ,   Ալլահի   Մարգարե :  Նա   ասաց.  Նրանք   կգան   սպիտակ   դեմքերով  և   թևերով   և   ոտքերով   լվացում   կատարած   և   ես    կհասնեմ   Սիստերնին     (ավազան  ,   որից  Մարգարեն   տալիս  է  իր  հետևորդներին   թարմ   ջուր   ըմպելու   Դատաստանի   Օրը  ) նրանցից   առաջ :  Որոշները   կհեռացվեն   իմ  Սիստերնից  ,  ինչպես  թափառող   ուղտ :  Ես   կբղավեմ .  Եկեք ,  եկեք :  Հետո   ինձ  կասվի .   Այս   մարդիկ   փոխել   են   իրենց  , քեզանից   հետո    և  ես   կասեմ .  հեռացեք ,  հեռացեք :»  (Մուսլիմ )

Մաքրություն   պահպանելը    վարակներից   պաշտպանվելու   ամենամեծ   ձևն  է :   Տարածված   կարծիք   է  ,   որ   «Կանխարգելումը   բուժումից   լավ   է :» Հին   ժամանակներում     ասվել   է .  «  Մեկ   դիրհամ   կանխարգելումը  ավելի   լավ  է  ,   քան   հարյուր   քաշ    բուժումը :»

Այս   գիրքը   կվերաբերվի   մաքրությանը    շոշափելի   կամ   անտեսանելի   անմաքրությունններից :   Ես   աղոթում   եմ Ալլահին  ,   որ   այն  լինի  օգտակար :   Ամեն:

Աբդուլռահմեն  Ալ- Շիհա


 ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ   ՇՈՇԱՓԵԼԻ   ԱՆՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՑ

Յուրաքանչյուրի   համար  ,   ով   մտադրվել  է   աղոթել  «վուդուն»  (լվացումը) , պարտադիր   է  ,  քանի   որ ,  այն   հանդիսանում  է   դրա   նախապայման :  Եթե  մարդ   ցանկանում   է  աղոթել  ,  նա   առաջինը   պիտի  լվացվի  ,  եթե   ունի   փոքր   անմաքրություններ , կամ  ծիսական   լոգանք ( ղուսլ ),   եթե   առկա   են  մեծ   անմաքրությունններ ( ջանաբա): Թեթևանալուց   հետո ,  մեզից   կամ  կղղանքից ,   անհրաժեշտ   է   մաքրվել   ջրով  ,   կամ  անձեռոցիկով   կամ   քարերով :  Եթե   մարդ    ընտրում  է  դրանցից   մեկը,   ապա  ջուրը   ավելի   լավ  է ,   որովհետև   այն   մաքրում  է   արդյունավետ  և   հեռացնում  է   աղտը .

·  Մեզը    և  մարմնի    այլ   արտաթորանքները   ,  պետք  է մաքրվեն  ջրով  մինչ  , անմաքուր   տարրը   հեռացված   է :

·  Այսպիսի   անմաքուր   տարրի   հեռացումը  ,կարելի   է   կատարել   քարերի ,  կտորի ,  թղթի,   նմանատիպ   բաների   միջոցով :   Քարերի   օգտագործման  դեպքում,   քանակը   պիտի   լինի   առնվազն   երեքը [1]:  Եթե   այն   չի  հեռացվում ,   ապա   քարերի   քանակը   պիտի   շատացվի ,  մինչ   մաքրությունը   կատարյալ   լինի  :   Սովորաբար ,   գերադասելի   է  քարերի   կենտ   քանակ ,   քանի   որ   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

« Եթե   մարդ  օգտագործում  է   քարեր ,  թող   օգտագործի   երեք  անգամ :»  Նա  նույնպես   ասաց.  «  Եթե    մարդ   պատասխանում    է  բնության   կանչին  ,   նա  պիտի   օգտագործի   երեք   քար  մաքրվելու  ,   այն   կլինի   արդյունավետ :» (Ահմեդ ,  Աբու  դաուդ  և  Նասայի )

·  Աջ   ձեռքը   չպիտի   օգտագործվի   մաքրելու   մասնավոր  մասերը ,   քանի   որ   այդ  արգելված  է :   Այս , հաղորդված   է  Աբդուռ- ռահմեն  իբն  Զեյդի,   (թող  Ալլահը   գոհանա   նրանով)   ,  կողմից .

«Սալմանին  հարցրեցին,   արդյո՞ք  Մարգարեն  սովորեցրել  է  նրանց   ամենը ,  ներառյալ   կարիքներից   հետո   մաքրվելը ,   որին   նա   պատասխանեց . « Այո,  նա   արգելեց  մեզ    շրջվել  Քիբլայի   ուղղությամբ    կարիքները   հոգալու   ժամանակ ,   օգտագործել   աջ  ձեռքը ,  մաքրվելուց ,  օգտագործել   ամենաքիչը    երեք   քար  ,   կամ   մաքրել   մեզ  ոսկորով  կամ   պարարտանյութով :» (Մուսլիմ ,  Աբու  Դաուդ  և  Թիրմիզի )


 Ի՞ՆՉ   Է   ՎՈՒԴՈՒՆ.

 Այն  մարմնի   որոշակի   մասերի   ջրով  լվանալն  է :  Այդ  մասերից   են  դեմքը,   երկու  ձեռքերը   և  երկու  ոտքերը :  Այն  նախապայման  է   և  պարտադիր,   և  կամավոր  աղոթքների   համար    փոքր   անմաքրությունններից   հետո:  Փոքր   անմաքրություններից   են     միզելը,  կղղանքը,    ուղտի  միս  ուտելը:    Վուդուն   սահմանվել  է  աղոթքի  հետ   ,  Հիջրայից  մեկ  ամիս   առաջ   և   այն    մուսուլման   ազգի  առավելությունն  է  մյուս   ազգերի   նկատմամբ :

Լվացումը  հետևյալ   գործողությունների   նախապայմանն  է .

·  Աղոթք  (Սալահ ),   անկախ  պարտադիր  է  ,  թե  կամավոր :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   ասաց.

« Ոչ   ոքի   աղոթքը   չի   ընդունվի   անմաքրության   վիճակում ,   մինչ  չկատարվի   լվացում :»  (Բուխարի   և  Մուսլիմ )

·  Տաուաֆ    (Քաբբայի   շուրջայց) .   Ինչպես   Մարգարե   Մուհամեդը  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.

« Սուրբ   Տան  շուրջայցը  աղոթք  է ,  միակ   բացառությամբ ,   որ  Ալլահը   թույլատրել   է  խոսել   դրա   ընթացքում :»  (Մուսնադ  Շաֆայի )

·  Հպումը   Սուրբ  Գրքին   (Ղուրանին  ) .  Աբու  բաքր  իբն  մուհամեդ  իբն  Ամրը   ասաց.

«« Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն  ) գրեց  նամակ  ,  Յեմենի   մարդկանց  ,   որտեղ  ասվում   էր . «  Ոչ   ոքի   չի   թույլատրվում   հպվել Ղուրանին ,  մինչ   նա   մաքուր   չէ :»»  (Նասայի,  Դարքունթնի  և  Բայհակի)

 ՎՈՒԴՈՒՅԻ    ԱՄԲՈՂՋԱԿԱՆ   ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

·  Մտադրությունը , ( նիյե) ,   սրտի   գործողություն  է  ,   որը   ոչ  մի   կապ   չունի   լեզվի   հետ :  Այն   նշում   է  ցանկություն   կամ   ծրագիր ,  որևէ   բան   անելու :   Այսպիսով,   մարդը   մտադրված  է   իր   սրտում   ներկայացնելու  վուդու    ( լվացում ) ,   որպեսզի   կարողանա   անել   գործողություններ ,   որոնք  պահանջում   են   այդ  :  Այդպիսի  գործողություններից   են   աղոթքը ,  տաուաֆը   և  Ղուրանին  հպվելը : Նա,   նաև , կարող  է  հեռացնել  անմաքրությունը   առանց  այդպիսի  մտադրության :  Չկա   ոչ  մի  հադիթ,  որտեղ  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)    հայտնում  է  մտադրության  մասին ,  վուդույի   ,  աղոթքի  կամ   որևէ   այլ   երկրպագության   դեպքերում :  Բացի  այդ,  Ալլահը  քաջատեղյակ  է   մարդու   սրտի  մտադրություններին :  Մտադրության   անհրաժեշտության   ապացույցը    հաղորդվել  է  Օմարի  ,  (թող  Ալլահը  գթա  նրան),  կողմից,   ով  ասաց.

 « Գործողությունների    ամբողջականությունը   հիմնված  է  մտադրությունների  վրա  և  յուրաքանչյուրը  կպարգևատրվի  ըստ  իր  մտադրությունների :»  (Համաձայնեցված )

·  Պետք  է  արտաբերել   «Բիսմիլեհ»  խոսքը  ,   որը  թարգմանվում   է    ինչպես  « Ալլահի   Անունով» :   Այդ  նշում  է  Աբու  Հուրեյրայի  հադիթը ,   որը   ասում  է .

« Ոչ  մի  աղոթք  վավերական   չէ  առանց  վուդու  և   ոչ  մի  վուդու  վավերական  չէ  առանց   Ալլահի  Անունը   հիշատակելու :» (Ահմեդ ,  Աբու  Դաուդ ,  Իբն   Մաջահ )

Առաքինի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  նույնպես  ասաց.

« Ցանկացած   կարևոր   բան   կլինի   թերի ,  կամ  քիչ   օրհնված,  եթե   այն  չի  սկսվել  Ալլահի  Անունով :»  (Ահմեդ )

·  Անհրաժեշտ   է   լվալ   ձեռքի   ափերը   երեք   անգամ   վուդու   անելուց   առաջ :   Աուս  Իբն  Աուս  Ալ- Թակաֆին ,  ( թող  Ալլահը   գոհանա  նրանով ),  ասաց.

« Ես  տեսա,   որ  Ալլահի   Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)   լվաց  իր  ձեռքի   ափերը   երեք   անգամ  ,  երբ  վուդու   արեց :»  (Ահմեդ  և  Նասայի )

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )  նույնպես  ասաց.

« Եթե  ձեզանից  ցանկացած  մեկը    արթնանում  է  ,  նա  չպիտի   իր   ձեռքերը   մտցնի  տարրայի  մեջ ,   մինչ     չլվանա  երեք   անգամ ,   քանի   որ   նա  չգիտի  ,  թե  որտեղ   էին   դրանք  կամ  ինչին  էին    հպվում ,   երբ   քնած   էին   գիշերվա   ընթացքում :»  (Համաձայնեցված )

·  Պետք  է  ողողել   բերանը   և  քթանցքները   երեք   անգամ

« Ալին, ( թող  Ալլահը   գոհանա  նրանով) ,  ջուր   ուներ  բերված  իրեն ,  որից   նա  ողողեց   իր   բերանը  և  քթածակերը,   հետո   նա  մաքրեց   իր   քիթը   ձախ   ձեռքով :  Նա   արեց   այդ   երեք   անգամ ,   հետո   ասաց.  Այսպիսին   էր   Ալլահի  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն )  լվացումը :»  (Ահմեդ  և  Նասայի)

Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  նույնպես   ասաց.

« Եթե  մարդ   վուդու  է  անում ,  թող   մաքրի   քիթը  և  ,եթե  նա   մաքրում  է  իրեն    քարախճով   միզելուց   կամ  կղղանքից   հետո ,  թող  անի   այդ  կենտ   քանակով :» (Բուխարի )

Աիշան , ( թող  Ալլահը  գոհանա   նրանով) ,  ասաց   Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)   խոսքերը.

« Բերանի    և  քթանցքների     ողողումը    վուդույի   կարևոր     մասն  է :»  ( Դարքութնի )

Խորհուրդ  է  տրվում   օգտագործել   աջ  ձեռքը,  բերանը  և   քթանցքները  ողողելուց ,  այսինքն,  ջուր  ներս  քաշելուց   և  ձախը,  այն  դուրս  հանելուց :  Այս  հիմնված  է  Ալի  Իբն  Աբի  Տալիբի  ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով ) , վարվելաձևի   վրա :

« Երբ   նա  մտցրեց  իր  ձեռքը  տարրայի   մեջ  և   վերցրեց  մի    ափի   չափ  ջուր ,  նա  ,հետո  , ողողեց  իր  բերանը   և  քթանցքները   և   մաքրեց  դրանք   իր  ձախ   ձեռքով :  Նա  արեց  այդպես  երեք  անգամ :  Դրանից  հետո  նա  ասաց.  Այս  է  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) վուդուն :»  (Նասայի )

·  Անհրաժեշտ  է  լվանալ  երեսը  ամենաքիչը  մեկ  անգամ :  Ավելի   լավ   է    անել   այդ  երեք   անգամ ,  երեսին   ջուր  լցնելով :  Երեսը   պետք  է  ջրով   պատվի   վերևի   մասից,   որտեղից   աճում   են  մազերը   ,   մինչ   կզակը   կամ  մորուքը     և    աջ  ականջի   բլթակից   մինչ   ձախը :   Ղուրանը   ասում   է .

« Օ,  դուք ,   ովքեր   հավատում   եք  :   Երբ  դուք   արթնանում  եք   աղոթելու  ,  լվացեք   ձեր  երեսները   և  ձեռքերը   մինչ    արմունկները  ,   սրբեք   ձեր   գլուխները ,   անց   կացնելով   թաց  ձեռքերը    մազերի   միջով   և   լվացեք   ձեր   ոտքերը   մինչ  կոճերը :» ( Ալ-Մեյիդահ  : 6)

·  Լվանալ   ձեռքերը   մատների   ծայրերից   մինչ   արմունկը  ,  ներառելով   այն,  ամենաքիչը   մեկ   անգամ ,  սակայն  երեք   անգամ   ավելի   լավ   է :   Խորհուրդ   է  տրվում  սկսել   աջ  ձեռքից  ,  հետո   ձախից   և   անել   այդ  առանց  մատանու   կամ  ժամացույցի ,   որպեսզի     ջուրը   հասնի   ամեն   մասի :    Այս   մասին   նշվում  է   .

« Աբու  Հուրեյրան , ( թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,   լվաց   իր   աջ   ձեռքը   մինչ   արմունկը ,  հետո  ձախը  նույն  ձևով :   Նա  լվաց   իր    աջ   ոտքը   մինչ   կոճը , հետո  ձախը  նույն   ձև : Հետո    նա  ասաց.   Ես   տեսա   Ալլահի   Մարգարեն   (Խ.Ա.Ո.Ն ) լվացվել   է   այսպես :»  ( Մուսլիմ )

·  Թաց   ձեռքերով   գլուխը    սրբելը   առջևից    ետ  ,  հետո   դրա  շուրջ  , խրախուսելի   է :  Աբդուլլահ   Իբն   Զեյդ  ,  (թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,    ասաց.

« Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   սրբում   էր   իր   ճակատը    գլխի   ետևից   և   հետո   ճակատից   ետ  , իր   թաց  ձեռքերով :» (Սուննայի   հաղորդողներ)

·  Մարգարեյի   վուդույի    մեկ   այլ  նկարագրության   մեջ,   նշվում   է ,   որ  .

« Նա  սրբում   էր   իր   գլուխը   ջրով   միայն   մեկ   անգամ :» (Համաձայնեցված )

·  Ականջները   մաքրելը   մեկ   անգամ ,  ևս  խրախուսելի   է  :  Այն   արվում  է  ցուցամատը   ականջի  ներսից     և   բթամատը   ետևից :   Իբն   Աբբասը,  (թող  Ալլահը   գոհանա   նրանով),   Մարգարեյի   վուդույի   նկարագրությունում   ասաց.

« Նա  սրբեց   իր   գլուխը   և   ականջները   մեկ   անգամ :»

Մեկ   այլ   հաղորդման   մեջ   նա  ասաց.

« Նա  սրբեց   իր   գլուխը   և   հետո   իր   ականջները  ցուցամատը   ներսի   և   բթամատը   դրսի   կողմից :»  (Ահմեդ  & Աբու   Դաուդ )

·  Լվալ   ոտքերը   ամենաքիչը   մեկ   անգամ  ,  խրախուսելի   է  :   Սակայն   ավելի   լավ  է  ,  լվանալ  երեք   անգամ  ,  մատներից   մինչ   կոճերը  :  Կոճերը  անհրաժեշտ   է   լվանալ  նույնպես :    Իբն   Ամրը ,  (թող   Ալլահը   գոհանա   նրանով )   ասաց.

« Մենք   ճամփորդության   մեջ   էինք   Մարգարեյի   հետ    և  Ալ-   Ասր   աղոթքը   անցել   էր :   Մենք   լվացվում   էինք  և   սրբում     թաց  ձեռքերով   մեր   ոտքերը,  չէինք  լվանում   դրանք   մանրակրկիտ ,   երբ  նա  ասաց  մեզ  բարձրաձայն . Անեծք   կրունկներին ,   դժոխքի   կրակների   պատճառով :» (Համաձայնեցված )

·  Անհրաժեշտ   է  անել  վերոհիշյալ   քայլերը   կարգով   և    իրավահաջորդությամբ ,   ինչպես   նշվել  է  Սուրբ   Ղուրանում  ,   որի   իմաստը   թարգմանվում   է  հետևյալ   կերպ.

« Օ,  դուք ,   ովքեր   հավատացել   եք :  Երբ   դուք   արթնանում   եք   աղոթելու ,  լվացեք   ձեր   երեսները ,  ձեռքերը   մինչ   արմունկները  և   թեթևակիորեն   սրբեք  ձեր   գլուխները   և   լվացեք   ձեր   ոտքերը   մինչ   կոճերը  :»  (Ալ- Մեյիդահ : 6)

Իրավահաջորդություն    նշանակում  է ,   որ  չպետք  է  հետաձգել   մարմնի  մի  մասի    լվանալը,   մինչ  մյուսը  չորացել   է:   Օմարը,   (թող  Ալլահը   գոհանա  նրանով),    հաղորդեց,   որ .

« Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)    տեսավ   մի  մարդու   աղոթելիս ,  սակայն  ,  նրա   ոտքերի   մի   մասին ,   այնքան  մեծ   որքան  դիրհամը,   ջուր   չեր   կպել :  Այսպիսով  ,  Մարգարեն    կարգադրեց   նրան   կրկնել   վուդուն  և   աղոթքը :»

 ՎՈՒԴՈՒՅԻ   ԳԵՐԿԱՐևՈՐ   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

·  Անհրաժեշտ  է   սկսել   ամենը   աջ  կողմից:   Աիշան ,  թող  Ալլահը   գոհանա   նրանով ,  ասաց,   որ 

« Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  սիրում   էր   սկսել  աջ  կողմից ,   երբ  հագնում   էր  կոշիկ ,   սանրում   էր   մազերը  ,   լվացվում   էր   և   իր   ամեն   գործողությունները :» (Համաձայնեցված )

Նա ( Խ.Ա.Ո.Ն)  նույնպես  ասաց.

«Լվացում   կատարելուց  ,  սկսեք   ձեր   աջ  կողմից :» (Իբն  Մաջահ )

·  Անհրաժեշտ  է  լվալ   մարմնի   մասերը   երեք  անգամ ,  բացի   գլխից,   որը   սրբում   են  մեկ  անգամ :

« Մի   բեդվին   եկավ  Ալլահի   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  մոտ ,  հարցնելու   վուդույի   մասին :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն  ) ցույց  տվեց  նրան  երեք  անգամ  ամեն  գործողություն    և   ասաց.   Այս  է  վուդուն :  Եթե   որևէ  մեկը   սրանից   ավելին   է  անում  ,  նա  սխալ   արարք  է  գործում :»  (Ահմեդ  և  Նասայի )

·  Անհրաժեշտ   է  օգտագործել  միսվակ  կամ   ատամի   փայտիկ:  Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն )  ասաց.

« Եթե   ես  չծանրաբեռնեյի   իմ   մարդկանց ,   ես  կհրահանգեյի   նրանց  ,   օգտագործել   ատամի   փայտիկներ ,  ամեն  վուդույի   ժամանակ :»  (Ահմեդ )

·  Անհրաժեշտ  է  նաև   մատները   անց  կացնել  մորուքի   միջով :  Անասը ,  ( թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,   ասաց,   որ 

« Մարգարեն ,   երբ   վուդու  էր   անում,   սովորություն   ուներ    վերցնել    ափով   լի  ջուր  և  լցնել   մորուքի   վրա  ,  և  մատները   անց  կացնել  դրա   միջով   և   հետո   ասել.  Այսպես   է  ,  իմ  Տերը ,   փառք  լինի  Նրան ,  հրամայել  է  ինձ :»  (Աբու  Դաուդ ,  Բայհաքի  և   Հակիմ )

·  Տրորել ,   լվացված  մասերը   խրախուսելի  է :  Աբդուլահ  իբն  Զեյդը ,  (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),  ասաց.

« Մարգարեյին ( Խ.Ա.Ո.Ն)  բերում  էին   Մուդի   մեկ  երրորդը,  այսինքն,  մոտ   վեց  հարյուր   գրամ  ջուր :  Նա  լվացում   էր   անում   և  տրորում  էր   իր   ձեռքերը :»  (Իբն  Խուզեյմա )

·  Որպեսզի     ավելացվի   ճակատի   պայծառությունը,   պետք  է   լվալ   դրա   վերին   մասից  , մինչ  մազարմատները ,  այս  պետք  է  անել,  երբ   լվանում  ենք     դեմքը  ,  ինչպես  նաև   ձեռքերը   մինչ   արմունկները  և   ոտքերը   մինչ   կոճերը :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

« Իմ   մարդիկ   կգան   Դատաստանի   Օրը   պայծառ  երեսներով ,   ձեռքերով  և   ոտքերով   ,  վուդույի   հետքերով :  Եթե  ձեզանից  մեկը   կարող  է  երկարացնել   պայծառությունը ,  թող  անի  այդ:» ( Համաձայնեցված )

·  Անհրաժեշտ  է   Մատները   անց  կացնել   ձեռքերի   և   ոտքերի   մատների   արանքով  :   Իբն   Աբբասը ,  ( թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,    հաղորդեց  մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն )  խոսքերը.

« Երբ  դու   վուդու  ես   անում,  անց  կացրու   մատները   ձեռքերի   և   ոտքերի   մատների   արանքով :» (Ահմեդ ,   Թիրմիզի   և   Իբն   Մաջահ)

·  Անհրաժեշտ  է   հանել   մատանին,   այնպես  որ   ջուրը    հասնի   այնտեղ :  Աբու  Ռաֆեան,   (թող  Ալլահը   գոհանա  նրանով)  ,   ասաց,   որ 

« Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   սովորություն    ուներ   հանել    իր   մատանին,   երբ   վուդու   էր   անում :»

·  Խրախուսելի   է   նաև   քթի   մեջ  ջուր   քաշել ,   բացի   նրանցից  ,  ովքեր   պահքի   մեջ  են  :  Լաքիթ   իբն   Սաբուրան   ասաց.

«« Օ,  Ալլահի  Մարգարե  (Խ.Ա.Ո.Ն)  ,ասա   ինձ  վուդույի   մասին :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց .   Կատարիրի  կատարյալ   վուդու ,  անց  կացրու   քո   մատները   ձեռքի   և   ոտքի   մատների   արանքով   և  ջուր   քաշիր   քթի   մեջ  ,  եթե  պահք   չես   պահում  :»»  (Սուննայի   հաղորդողներ )

·  Անհրաժեշտ  է   նաև     զուր   չվատնել   ջուրը :  Աբդուլահ  իբն    Մուղաֆալը ,  ( թող  Ալլահը   գոհանա  նրանով ) ,   լսեց ,   որ   իր   որդին   ասաց. « Օ,  Ալլահ,   ես  խնդրում   եմ   Քեզ  ,  տալ   ինձ   սպիտակ   ապարանք   Դրախտի   աջ  կողմում  ,   եթե   ես   մտնեմ   այդտեղ :»  Նա  ասաց   նրան . «  Զավակս,   Խնդրիր   Ալլահից   Դրախտ  և   ապաստան   Դժոխքից  :  Ես   լսեցի,   որ  Ալլահի   Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

« Այս   ազգի   մեջ  կլինեն   մարդիկ,   ովքեր   ոտնձգություն   են   արել   մաքրման  և   խնդրանքների   հարցում :»  ( Աբու  Դաուդ )

Այս   հարցում   մեր   օրինակն  է  մեր   Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ):

« Նա  սովոր   էր   լոգանք   ընդունել   Սաայով[2] ,   (մոտ  2.5   լիտր   ջրով ) մինչ   հինգ   Մուդ  և   վուդու   անել   մուդով ( մոտ  0.6  լիտր)» ( Համաձայնեցված )

·  Խոսքեր ,   որոնք  նախոչդում   են   դրան :   Օմարը,   (թող  Ալլահը   գոհանա   նրանով),   ասաց,   որ   Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  աաց.

«« Եթե   որևէ   մեկը   կատարյալ   ձևով   լվացվում  է  և   հետո   ասում   է . « Ես  վկայում   եմ  ,   որ  չկա  ոչ   մի   իրական   աստված   քան  Ալլահը,  Միակը ,   ով  չունի   զուգընկեր   իր   հետ  և  վկայում   եմ  ,   որ  Մուհամեդը   Իր   ստրուկն  է   և   Մարգարեն »,  ապա   Դրախտի   ութ  դարպասները   կբացվեն  նրա   համար ,  մտնելու  ցանկացած   մեկով :»» (Մուսլիմ )

·  Խրախուսելի  է   ներկայացնել   երկու  ռաքյաթ   վուդույից   հետո,   որը   կոչվում  է  վուդու   աղոթք ,  և   որը   հիմնված  է  Մարգարեյի  սովորության  վրա ,  որի   մասին  հաղորդել   է  Ուքբահ  Իբն  Ամերը,   (թող  Ալլահը   գոհանա  նրանով) .

« Եթե   մարդ  լվացվում  է   լավ,  հետո   աղոթում  է  երկու   ռաքյաթ   նվիրվածությամբ   իր  մամնով  և   սրտով ,  նա ,   անկասկած ,   տեղ  կունենա  Դրախտում :»  (Մուսլիմ )

 ԲԱՆԵՐ,  ՈՐՈՆՔ   ԴԱՐՁՆՈՒՄ   ԵՆ   ՎՈՒԴՈՒՆ   ԱՆՎԱՎԵՐ

·  Մարմինը   որևէ   բանից  դատարկելը,  ինչպես  միզելը,  կեղտոտելը  ,  կամ   քամի   բաց  թողնելը :  

Ամենաբարձրյալ   Աստվածն   ասաց.

«...  կամ ,  մեկը  գալիս  է  բնական  կարիքներից  հետո :» (Ալ- Մայդահ :6)

Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.

« Ձեզանից   ցանկացածի   աղոթքը,   ով  անմաքրության   վիճակում  է ,  (հադաթ),   չի   ընդունվի ,  մինչ   չկատարվի  լվացում :»

Մի  մարդ  հարցրեց   Աբու   Հուրեյրային,   (թող  Ալլահը   գոհանա   նրանով) . Ի՞նչ   է  «Հադաթը»  Աբու   Հուրեյրա :  Նա   պատասխանեց .  « Քամի   բաց  թողնելը :»  (Համաձայնեցված )

·  Ուրետրալ   ելքի   կամ  նախասերմնային   հեղուկի ( մադհի)  և   շագանակագեղձի   սեկրեցիայի  (վադի )  դեպքերում :   Ալին   ասաց.

« Ես  մի   մարդ  էի,   ում  նախասերմնային   հեղուկը   հեշտությամբ   հոսում   էր :  Այսպիսով ,  ես  խնդրեցի   մի  մարդու   այդ   մասին   հարցնել  Ալլահի   Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն),   (քանի   որ   նա   կապ   ուներ   նրա   դստեր   հետ) :  Երբ   նա  հարցրեց   Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն) ,   նա  ասաց.  Լվա  քո  սեռական  օրգանը   և   լվացում   արա :»  (Բուխարի  )

·  Կատարյալ   քնի  դեպքում  ,  որի   ժամանակ    մարդը   անգիտակից   է :   Ալին,  (թող  Ալլահը   գոհանա  նրանով ),   հաղորդեց  ,   որ   Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)   ասաց.

« Աչքը ,   երբ   արթնանում  է  ,  կանխում  է  քամու   բաց  թողումը :  Եթե   որևէ   մեկը   քնում  է ,   նա  պետք  է  կատարի   լվացում :»  ( Ահմեդ ,  Աբու  Դաուդ  և   Իբն   Մաջահ )

Ամեն   դեպքում ,  քնկոտությունը ,   որի   ընթացքում  մարդ   գիտակից   է ,  անվավեր   չի   դրաձնում  վուդուն :

·  ՈՒղտի   մսի   օգտագործման  դեպքում:  Ջաբիր  Իբն  Սամուրահը,   (թող  Ալլահը   գոհանա   նրանով) ,   հաղորդեց ,   որ   մի   մարդ   հարցրեց  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն )

«« Անհրաժե՞շտ  է ,   արդյոք   լվացում   անել   ոչխարի   մսի   օգտագործումից   հետո :»  Նա   պատասխանեց . «  Եթե   դու   ցանկանում  ես   լվացում    անել ,  այլապես,  մի   արա   այդ :»  Մարդը  կրկին   հարցրեց. «  Անհրաժե՞շտ   է  լվացում   անել   ուղտի  մսի   օգտագործումից   հետո :» Նա  ասաց. «  Կարո՞ղ  ենք   մենք    աղոթել   ուղտի   մնացած   մասերի   վրա :»  Նա   պատասխանեց .« Ոչ:»»  (Մուսլիմ  և   Ահմեդ )

·  Զգայության   կորուստների   դեպքում,   որոնք  կարող   են   պատճառ   լինել   լուսնոտության ,   էպիլեպսիայի ,   գիտակցության   կորստի,   թմրամոլության  և   հարբեցողության:   Գիտակցության   առկայությունը   վուդույի   վավերականության   նախապայմանն  է :

·  Ձեռքի   ափով   սեռական  օրգաններին   հպվելու  դեպքում : Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.

« Եթե  տղամարդը   ձեռք  է  տալիս   իր   առնանդամը ,   նա  պիտի  վուդու   անի   և   եթե   կինն  է  ձեռք  տալիս  իր  ցայքլը,   նա   նույնպես   պիտի   վուդու   անի :» ( Ահմեդ  )

·  Փսխելու   դեպքում :  Հաղորդվել  է ,   որ 

« Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  փսխեց  և   այնուհետ  վուդու   արեց :» (Ահմեդ )

·  Անկանխատեսված    արյունահոսության   դեպքում:  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն  ) ասաց.

« Ով  փսխում,   քթից   արյունահոսում   է  աղոթքի   ժամանակ  ,   պետք  է  վուդու   անի :»

·  Կնոջը  հպվելու  դեպքում,   որը   կատարվում  է  ցանկությամբ  և   հաջորդում  է  սերմնաժայթքումով:  Իբն   Աբբասը   ասաց.   Սերմնաժայթքումը   ունի   լողանալու   կարիք :  Ինչ   վերաբերվում  է   նախասերմնային   հեղուկին,   (մադհի)   և  շագանակագեղձի    սեկրեցիային   (վադի) ,   նա  ասաց.  Լվացեք   ձեր   առնանդամը   և   վուդու   արեք  ,  ինչպես  պահանջվում  է  աղոթքի   ժամանակ :

 Վուդուն  խորհուրդ  է  տրվում   հետևյալում

·  Քնելուց   առաջ :  Ալ- Բարա  Իբն  Ազիբ ,  (թող  Ալլահը   գոհանա   նրանով ),   հաղորդեց .Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.

« Անկողին   մտնելուց   առաջ   լվացում   արեք ,  այնպես ,  ինչպես   աղոթքից   առաջ ,   պառկեք   աջ  կողմի  վրա  և  ասեք.«  Ալլահումա  ասլամթու   ուաջհի  իլեյք ,   ուա  ֆաուադաթի   ամրի  իլայք ,   ուա   ալջաթու  Զահրի  իլայք ,  ռաղբաթան  ուա  ռահբաթան  իլայք ,  լա  մալջա  ուա  մանջա  մինկա  իլլա  իլայք : Ալլահումա  ամանթու  բիկիթաբիքալ  լադհի  անզալթա ,   ուա  բինաբիյիքալ  լադհի  առսալթա .» ,  որը   թարգմանաբար   նշանակում  է . Օ,  Ալլահ ,  ես  անձնատուր   եմ  լինում  Քեզ   և   վստահում  եմ  ամենը  Քեզ  և  կախված  եմ  լինում  Քո  օրհնանքից,   Քո   և   վախով  ,և  հույսով : Չկա  փախուստ   Քեզանից   և  չկա  պաշտպանության   որևէ  վայր   և   ապահովություն ,  բացի  Քեզանից : Օ,  Ալլահ ,  ես  հավատում   եմ   Քո  Գրքին,  (Ղուրանին) ,  որը  Դու  լուսաբանել  ես  և  Քո  Մարգարեյին  ((Մուհամեդին) (Խ.Ա.Ո.Ն)) ,  որին  Դու   ուղարկել  ես :  Ապա ,  եթե  դու  մահանաս  այդ  գիշեր ,  դու  կմահանաս  իրական  կրոնում ,  (այսինքն ,  Իսլամում) :   Թող  հետևյալ  խոսքերը  լինեն  քնելուց  առաջ  քո  վերջին  խոսքերը  :''  (Բուխարի )

·  Մեծ  ծիսական  անմաքրության  (Ջանաբայի)  դեպքում,   եթե  մարդ  ցանկանում  է  սնվել,  ըմպել ,  քնել  կամ  նորից  սեռական  հարաբերություն  ունենալ :  Ամմար  Իբն  Յասերը   ասաց.

« Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  խորհուրդ  տվեց   մարդուն,   ով  Ջանաբայի  մեջ  է ,  վուդու   անել ,  ինչպես  անում  է  աղոթքի   դեպքում ,  եթե  նա   ցանկանում  է  սնվել,   ըմպել  կամ   քնել :»  (Ահմեդ  և  Թիրմիզի)

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  նույնպես  ասաց.

« Եթե  մարդը   գնում  է   անկողին  կնոջ  հետ  և   հետո  մտադրվել  է  նորից  մերձենալ ,  թող  վուդու  անի :»  (Հաղորդված   բոլորի   կողմից,  բացի  Բուխարիից)

·  Ծիսական   լոգանքից   առաջ,  ջանաբայի   և  ամսականներից  և  հետծննդյան  ժամանակների   դեպքում :  Աիշան, ( թող  Ալլահը   գոհանա   նրանով),   ասաց,   որ

«Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ,  Ջանաբայի  լոգանքից   առաջ ,  սովորություն   ուներ  լվալ  իր  ձեռքերը  և  օգտագործում   էր  իր   աջը  լցնելու  ջուր   իր   ձախ   ձեռքին,  լվալու   իր  մասնավոր   մասերը,  հետո  վուդու  էր  անում ,  այնպես  ,  ինչպես  աղոթքի  համար :»  (Համաձայնեցված  բոլորից )

·  Վուդույի  թարմացում  ամեն  աղոթքի   դեպքում :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

« Եթե  դժվար  չլիներ   իմ  ազգի  համար ,  մուսուլմանների ,  ես  հրաման  կտայի    նրանց  վուդու  անել  ամեն  աղոթքի  ժամանակ  և   օգտագործել  ատամի   փայտիկ  ամեն  վուդույի    հետ :»  (Ահմեդ )

Նա  նույնպես  ասաց.

« Եթե  մարդ  վուդու  է անում,   մինչ   նա   ծիսականորեն   մաքուր  է ,  նրա  վուդույի   պարգևը   կլինի   տաս  բարիք,  (այսինքն   տաս  հասանեթ   կգրվի   նրան) :»  (Աբու  Դաուդ ,  Թիրմիզի  և  իբն  Մաջահ )

 ՈՐՈՇ  ԽԱԽՏՈՒՄՆԵՐ   ՎՈՒԴՈՒՅԻ   ԺԱՄԱՆԱԿ

·  Մտադրվելով    վուդու   անել :  Ըստ  Իբն  Ալ- Քայումի ,  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն) սովորություն  չուներ   բարձրաձայն   ասելու  վուդույի   սկզբում . «Ես  մտադրվել  եմ  հեռացնել  ծիսական  փոքր  անմաքրությունը  կամ  դարձնել   աղոթքը  թույլատրելի :» Ոչ  էլ  նրա   ուղեկցորդները  արել  են  այդ ,   ոչ  մի  խոսք  չէր   ասվել  ,  լինի  դա  հաստատուն,   կամ  կասկածելի  շղթայից : 

Իմամ   Իբն  Տայմիյան   ասաց.   Մտադրությունը,   անելու  լվացում  (այսինքն   վուդու ,   մեծ   ծիսական   մաքրում  ,  (ծիսական   լոգանք) ,  Տայամում ,  աղոթք  (սալաթ),   պարտադիր   բարեգործություն   (զաքյաթ ), քավություն   և   ուրիշ   երկրպագություններ) ,  չի   պահանջում   արտաբերել   որևէ   բան,  ինչպես   համաձայնեցված  է  իսլամի  Իմամների   կողմից :   Մտադրությունը   սրտում  է :  Եթե   մարդ   արտաբերում  է   անմտադրված ,   հակառակը,   ինչ  նա   մտադրվել   էր   իր   սրտում  , ապա  ինչ  նա  մտադրվել  է,  այդ    վավեր  կլինի :  (Ֆատուա  Քուբրա  էջ.213,   Մաքրման  Գիրք )

·  Արտահայտություններ  ,  վուդու   անելու   ժամանակ,  երբ  մարդ  լվանում  է   մարմնի  մասերը ,   ինչպես   օրինակ,   երբ  լվանում   են   աջ   ձեռքը ասեն. « Օ,  Ալլահ , Տուր   ինձ  իմ  Գրառումներիի   Գիրքը   Դատաստանի   Օրը   աջ  ձեռքը:» « Երեսը   լվալուց   պետք  է  ասել .» Օհ,  Ալլահ ,  Դարձրու   իմ   դեմքը   պայծառ այն   օրը ,   երբ  որոշ   դեպքեր   կպայծառանան  և  մյուսները   կմթագնեն :»  Ըստ   Իբն  Քայումի , ապացուցված  է ,  որ  ոչինչ   չի  ասվել   Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)   կողմից   վուդույի   ժամանակ ,   բացի «Բիսմիլեհ»-ից,   որպես   սկիզբ   և   վկայություն : »  Չկա   ոչ  մի   իրական   աստված  բացի  Ալլահից  և  Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն )  Իր   Մարգարեն  է:  Օ,  Ալլահ ,  Դարձրու   ինձ  նրանցից,  ովքեր   շրջվում  են  դեպի   Քեզ  քավությամբ   և  նրանցից,  ովքեր  մաքրում  են  իրենց :» 

Մեկ  այլ  սովորությունում,   հաղորդված  Նասայի   կողմից ,   նշվել  է  հետևյալ   արտահայտությունները.

« Օ,  Ալլահ,  Փառք  և   Գովք  լինի   Քեզ : Ես  վկայում  եմ ,   որ  չկա  իրական   աստված ,  քան  Դու :  Ես   փնտրում  եմ  Քո  թողությունը  և   շրջվում  եմ   առ   քեզ   քավությամբ :»

Պետք  է  սրբել   պարանոցը  ,  գլուխը   սրբելուց   հետո :  Իմամ  իբն  Տայմիյան ,  (թող  Ալլահի  գութը   լինի  նրան) ,  ասաց.  Չկա   որևէ   ապացույց  ,  որ   Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն)  սրբեց  իր  պարանոցը  վուդույում ,  և   ոչ  մի   Հադիթ  չի   հաղորդվում : Ոչ  մի  սովորություն  ,  որը   նկարագրում  է Մարգարեյի  վուդուն ,  չի  պարունակում  նշում,   որ  նա  սրբում  է  իր  պարանոցը : Այսպիսով ,  մուսուլմանական   գիտնականների    մեծամասնությունը  չեն  խրախուսում   այս  գործողությունը : Նրանք,  ովքեր  խրախուսում  են ,   հիմնվում   են  Աբու  Հուրեյրայի  հաղորդած  սովորության   վրա , որը   թույլ  է :  Եթե  մարդ  չի  սրբում   իր  պարանոցը ,  նրա  վուդուն  համարվում  է  վավեր : (Ֆատուա  Քուբրա ,  էջ. 280, Մաքրության  Գիրք)

·  Վուդույի   համար   նախատեսված   մասերի   անկատար  լվացման  դեպքում.

«Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  տեսավ   աղոթող  մարդու  և  նկատեց ,  որ  նրա   ոտքերի     դիրհամի   չափով   մասը   չուներ   ջրի   հետքեր :  Այսպիսով,  նա   հրահանգեց   նրան  կրկնել    իր  վուդուն :» ( Հաղորդված  Իմամ  Ահմեդի,  Աբու  Դաուդի կողմից,  ով   ավելացրեց  'և  աղոթքը'  բառերը  և   Ալ  Հակիմի   կողմից.)

·  Վուդույի   կրկնության   դեպքում,  առանց  աղոթքի  (սալաթի),   երկու  վուդուների  միջև .  Իմամ  Իբն  Տայմիյան  ասաց.  Իրավաբանները  միայն   քննարկում  են   մարդու  վիճակը ,  ով  աղոթում  է  առաջին  վուդույից  հետո,  արդյոք  խրախուսելի  է  վերականգնել   վուդուն :  Այն  դեպքում,   երբ  նա     չի   աղոթում  դրանից  հետո ,  չի   խրախուսվում  նրան  վերականգնել   վուդուն :  Այսպիսի  վուդուն   կարող  է  նույնիսկ  հանդիսանալ  հերետիկության   գործողություն ,   որը   Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  Սուննայի  և  մինչ   օրս  բոլոր   մուսուլմանների  գործնականի   հետ  հակամարտության   մեջ  է :

·  Գերազանցել   երեք  անգամից ավել  վուդուն,  նույնպես  Մարգարեյի  հրահանգներին   դեմ  է:  Նա  ասաց.

«Եթե  մարդ  նորարարություն    արեց   իր  կրոնում  մի   բան ,  որը   դրան  չի   պատկանում ,  ապա  այն  կմերժվի:»  (Համաձայնեցված )

·  Որոշ   մարդիկ,  ունենալով  աղտ  մարմինների  կամ  հագուստի  վրա ,  ոչ  միայն  չեն   հեռացնում  այն  լվալով,  այլև  կարծում  են,  որ  պետք  է  կրկնեն  վուդուն : Շեյխ  Սալեհ  Ալ- Ֆոզանսը  պատասխանելով   տվյալ   խնդրին  վերաբերվող  հարցին ,  ասաց. Եթե    աղտ  կա   մարդու   մարմնի  կամ  հագուստի  վրա ,  նրա  վուդու  անելուց  հետո ,  ապա   այն  չի  ազդում  դրա  վրա  ,  քանի  որ  նա  ոչինչ  չի  արել  անվավեր  համարելու  այն:  Միակ  բանը,   որ  նա  պիտի  անի այն  է, որ   լվանա   աղտը   մարմնից  և  հագուստից  և  աղոթի  և  ոչ  մի  սխալ  բան  չկա  այստեղ :  (Ֆատուա  նուրուն  ալա- Դարբ ,  էջ. 107)

·  Երեսը  լվալու  դեպքում ,  պետք  է  լվալ  ամբողջ  երեսը  ներառելով  մորուքի  և  ականջների   եղած  տարածքը :

·  Որոշ  կանայք ,  վուդույից  հետո ,  կարող  են  մաքրել  փոքրիկ   երեխաների  մասնավոր  մասերը  ձեռքերով ,  հետո  գնալ  աղոթելու ,  չնայած  այն  բանի ,  որ  իրենց  վուդուն  անվավերական  է  դարձել,  իրենց  երեխաների  մասնավոր  մասերին  հպվելուց  հետո :

·  Որոշ  կանայք  ունեն  մատնահարդարանք :  Պետք  է  նշել ,  որ  այս  կկանխի  ջրի   հասնելը  եղունգների,  այսպիսով  կդարձնի  վուդուն   անկատար,  անվավեր  և  աղոթքը   կդառնա  անվավեր :  Այսպիսի  կանայք   պետք  է  կրկին  աղոթեն,  վավեր  վուդու  անելուց  հետո :  Նույնը  վերաբերվում  է   մարմնի  որևէ  մասի  ներկին  կամ  շպարին ,  որը  պետք  է  լվալ,  եթե  չկա   թույլատրելի   բացատրություն :  

·  Որոշ  մարդիկ  կարծում  են ,  որ  մասնավոր  մասերի  լվանալը  պահանջվում  է  ամեն  վուդույի  հետ,  որը  ճիշտ  չէ : Այն  պահանջվում  է   մարդուց,  ով  պատասխանում  է  բնության  կանչին :  Քնի  կամ  քամու  բաց  թողման  դեպքում ,  չի  պահանջվում  լվալ  մարմնի  այդ  մասերը ,  կարելի  է  անմիջապես  անել  վուդու : 

·  Որոշ  մարդիկ  կարող  են  կարծել ,  որ  կենդանիների  մասնավոր  մասերին  հպումը  անվավերականացնում  է   վուդուն :  Ըստ  Իմամ  Իբն  Տայմիյայի, կենդանի  կամ  մեռած  կենդանու  մասնավոր  մասերին  հպումը  չի  անվավերականացնում  վուդուն :  (Ֆատուա  Քուբրա էջ. 280 , Մաքրման  Գիրք)

 ՈՐՈՇ   ՎՃԻՌՆԵՐ  ՎՈՒԴՈՒՅԻ   ՀԵՏ   ԿԱՊՎԱԾ

Հարց.  Եթե  մարդ  վուդու  է  արել ,  այնուհետ  գնացել  աղոթելու ,  արդյո՞ք  նրա  աղոթքը  անվավեր  է  դառնում,  այն  դեպքում,  երբ  նա  զգում  է ,  որ  կարծես  որևէ  բան,  ինչպես  մեզը,  կաթում  է  :

Պատասխան.  Սոսկ  զգացումը,   որը  հիմնված  է  կասկածի  վրա,  չի  անվավերականացնում  աղոթքը ,  այսպիսով,  նա  չպիտի  դադարեցնի   իր   աղոթքը :

«Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն)  հարցրեցին  մի  մարդու  մասին,  ով  զգում  էր,  թե  ինչ  որ  բան  է  կատարվում  իր  հետ  աղոթքի  ժամանակ  և  նա  պատասխանեց .«  Նա  չպիտի  դադարեցնի   իր  աղոթքը  մինչ  չլսի  ձայն  կամ  չզգա  վատ  հոտ :» (Բուխարի,  Մուսլիմ ,  Թիրմիզի ,  Իբն  Մաջահ  և  Ահմեդ )

Ամեն  դեպքում ,  եթե  նա  համոզված  է ,  որ  մեզի  կաթիլները  իրոք,  թափվում  են  ,  նրա  վուդուն  կլինի  անվավեր  և  պահաջվում  է  լվալ  այն,  մինչ  մաքրվելը (և  հետո   նրա  աղոթքը  անվավեր  չի  լինի  ,  եթե  նա  անի,  ինչ  պահանջվում  է) : (Ֆատուա  Քուբրա էջ. 281 Մաքրման  Գիրք)

Հարց.  Եթե  մարդ  համբուրում  կամ  գրկում  է  կնոջը և  արտազատում  է  նախասերմնային  հեղուկ,  արդյո՞ք   պահանջվում  է  կրկնել  վուդուն,  թե  ոչ :

Պատասխան.  Նրա  վուդուն  դառնում  է  անվավեր:  Նա  պետք  է  մաքրի  իր  մասնավոր  մասերը  և  կատարի  վուդու : (Ֆատուա  Քուբրա  էջ. 294,  Մաքրման  Գիրք)

Հարց.  Եթե  թարախը  անդադար   հոսում  է  տղամարդու   առնանդամից ,  արդյո՞ք   նրա  աղոթքը    վավեր  է:

Պատասխան.  Նա  չպիտի  դադարի   իր  աղոթքը ,  բայց  նա  պիտի  աղոթի  ինչպես  հարմար  է  նրան :  Եթե  թարախի   արտահոսքը   չի  դադարում  վուդու  և  աղոթք  կատարելու   ժամանակահատվածում  ,  նա  պիտի  աղոթի   թարախի  առկայության դեպքում : Ամեն  դեպքում,  նա  պիտի   օգտագործի  որոշ  պահպանիչ  միջոցներ ,  թարախի  տարածումը  կանխելու  համար :  (Ֆատուա  Քուրբրա ,  էջ . 310  Մաքրման  Գիրք )

Հարց.  Բավակա՞ն  է  արդյոք,  ծիսական  լոգանքը  (Ղուսլ) ,  որպեսզի  վուդու  չարվի :

Պատասխան.  Եթե  մարդուց  պահանջվում  է  ծիսական  լոգանք ,  նրան  խորհուրդ  է  տրվում  նախորոք  վուդու  անել : Այսպիսով,  նա  կատարյալ  վուդու  է  անում ,  հետո  լոգանք ընդունում :  Երբ  նա  ավարտում  է  լոգանքը ,  նրանից  չի  պահանջվում  անել  վուդու : Սակայն, եթե  նա  ծիսական  լոգանք  է  ընդունում  միայն , առանց  վուդույի, հետևելով  դրա  հերթականությանը ,  ապա  այս  դեպքում  վուդուն  անհրաժեշտ  չէ :  (Իսլամական  վճիռ  որոշ  գիտնականներից  էջ. 1/ 191)


 ԳՈՒԼՊԱՆԵՐԻ  ՎՐԱ  ՄԱՔՐԵԼԸ.

Այս  գործողության  թույլտվությունը   և  վավերականությունը  հիմնված  է  Ջարիր  Իբն  Աբդուլայի  սովորույթի  վրա .

«Ես  տեսա, որ   Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  միզեց  և  հետո  վուդու  արեց  և  սրբեց  իր  Քուֆերը  գուլպաները  :» (Համաձայնեցված )

Լվացվել,  հետո  գուլպա  հագնելը  և  հետո  դրանց  վրա սրբելը  մյուս  լվացման  համար ,  ավելի  լավ  է ,  քան  դրանք  հագնելը  առանց  լվացման  և  հանելը  հաջորդի  համար : Ալ- Մուղիրահ  Իբն  Շուբահը  ասաց.

««Ես  Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  հետ  ճամփորդության  մեջ  էի :  Ես  մտադրվեցի  հանել  իր  կաշվե  գուլպաները ,  բայց  նա  ասաց. «Թող,  քանի  որ  ես  դրանք  հագել  եմ  վուդու  անելուց  հետո »  և  նա  սրբեց  դրանց  վրա :»»  (Համաձայնեցված )

ՄԱՔՐՄԱՆ  ՀԱՄԱՐ  ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ՄԱՍԵՐԸ.

Պետք  է  մաքրել,  սրբել  գուլպաների  մակերեսը ,  ինչպես  արել  է  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն):  Ալին,  թող  Ալլահը  գոհանա  նրանով   ասաց.

«Եթե  կրոնը  հիմնված  լիներ  անձնական  կարծիքի  վրա ,  ապա  գուլպաների  խորը  մակերես  մաքրելը,  սրբելը  կլիներ  ավելի  համապատասխան :  Ես  տեսա  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  սրբեց  իր  կաշվե  գուլպաների  մակերեսը :» (Աբու  Դաուդ  և  Տաբրանի )

ԳՈՒԼՊԱՆԵՐԻ  ՄԱՔՐՄԱՆ  ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.

1.  Կաշվե  գուլպաները  և  դրա  նման  բաները ,  պետք  է  հագնել  վուդույից  հետո :  Այս  հիմնված  է  Ալի  Մուղիրահի  վերոհիշյալ  սովորության  վրա :

2. Գուլպաները  պիտի  մաքուր  լինեն  աղտից :  Եթե  դրանք  մաքուր  չեն,  ապա  չի  կարելի   օգտագործել  ,  սրբելու  կամ  աղոթքի  համար :

« Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  մեկ  օր առաջնորդում  էր  իր   ուղեկցորդներին  աղոթքում,  իր  գուլպաները  հագին :  Աղոթքի  ընթացքում  նա  հանեց    դրանք ,  որովհետև  Ջիբրիլը,  Գաբրիելը  ասաց,  նրան  ,  որ  դրանք  մաքուր  չեն:»

3.Կաշվե  գուլպաների  և  դրա  նման  բաների  սրբելը  պահնջվում  է  միայն  վուդույի  դեպքում, այլ  ոչ  թե  ծիսական  լոգանքի  ղուսուլ:  Սաֆուան  Իբն  Ասսալը  ասաց.

«Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց   մեզ , չհանել  մեր  գուլպաները մինչ  մենք  ճամփորդում  էինք  երեք  օր  և  գիշեր,  բացառության  այն  դեպքերի ,  երբ  գտնվում  ենք  մեծ  ծիսական  անմաքրության  (ջանաբա ) մեջ :  Միայն  միզելու ,  կղղանքի  և  քնելու  դեպքում ,  մենք  կարող  ենք  սրբել  դրանք :» (Ահմեդ , Թիրմիզի  և  Նասայի )

4. Գուլպաների  սրբելը  պիտի  լինի  որոշակի  ժամանակի  սահմաններում ,  որը  մեկ  օր  և  գիշեր  է  բնակիչների  և  երեք  օր  ու  գիշեր  ճանապարհորդների  համար :  Ալի  Իբն  Աբի  Տալիբը  հարցրեց  սրբելու  ժամանակի  սահմանումների  մասին  և  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  պատասխանեց

«Ճանապարհորդողի  համար .  Երեք  օր  ու  գիշեր ,  բնակչի  համար , մեկ  օր  ու  գիեր :» (Մուսլիմ  և  ուրիշներ )

5.  Գուլպաները  պետք  է  ծածկեն  ոտքերի  այն  մասերը ,  որոնք  պետք  է  լվալ:

ԳՈՒԼՊԱՆԵՐԻ  ՄԱՔՐՄԱՆ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ .

Հագնելով  մաքուր  գուլպաներ  կամ  կոշիկներ  լվացումից  հետո ,  մուսուլմանը  կարող  է  սրբել  դրանք  ջրով ,  հանելու  և  ոտքերը  լվալու  փոխարեն :  Նա  պետք  է   անց  կացնի իր  թաց  աջ  ձեռքը  իր  աջ ոտքով,  ոտնաթաթերից  մինչ  վերին  մասերը ,  հետո  թաց  ձախ  ձեռքը ,ձախ  ոտքին  նույնապես:  Ալ-Մուհիրա Իբն Շուբահը, ( թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  նկարագրեց  Մարգարեյի  վուդուն  ասելով.

« Հետո  նա  վուդու  արեց  և  սրբեց  գուլպաները  դնելով  իր  աջ  ձեռքը  աջ  գուլպային  և  իր  ձախ  ձեռքը  ձախ  գուլպային ,  հետո  սրբեց  նրանց  մակերեսը  մեկ  անգամ,  կարծես  ես  տեսնում  եմ  նրա  մատների  հետքերը  գուլպաների  վրա  հիմա :»

ԺԱՄԱՆԱԿԻ   ՍԱՀՄԱՆՈՒՄԸ.

·  Երեք  օր  ու  գիշեր  ճանապարհորդի  և  մեկ  օր  ու  գիշեր  բնակչի  համար,  ըստ  Ալիի  վերոհիշյալ  սովորության :

·  Ժամանակահատվածը  սկսվում  է  առաջին  մաքրումից , փոքր  ծիսական  անմաքրությունից  (հադաթ ) հետո ,  որը  հիմնված  է  գիտնականների  վճռի  վրա  և  ավարտվում  է  24  ժամում  բնակչի  և  72  ժամում  ճանապարհորդի  համար :

ԲԱՆԵՐ , ՈՐՈՆՔ  ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ  ԵՆ  ՄԱՔՐՄԱՆ   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.

Դրանցից  են.

·  Մեծ  ծիսական   անմաքրությունը,  ջանաբա, հիմնված  վերը  հիշված  սովորության  վրա  ,հաղորդված  Սաֆուանից :

·  Մաքրելու  կամ  սրբելու նշված  ժամանակահատվածի  ավարտի դեպքում  ,  որն  է  մեկ  օր  ու  գիշեր  բնակչի  համար  և  երեք  օր  ու  գիշեր  ճանապարհորդի  համար,  ինչպես  նել  է  Ալի  Իբն  Աբի  Տալիբը ,  (թող  Ալլահը   գոհանա  նրանով) :

·  Երկու  կամ  մեկ  գուլպայի  հանելու  դեպքում:

 ՀԻՄՆԱԿԱՆ  ԾԻՍԱԿԱՆ  ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ  (ՂՈՒՍԼ)

Այն  նշանակում  է   լվալ  ամբողջ  մարմինը   ջրով :  Այն     անհրաժեշտությունն  է .

·  Սերմնահեղուկի   զատման  դեպքում,  ինքնաբավարարման ,  թաց  երազների  և  հարաբերությունների  հետևանքով :

«Եթե  դու  ջանաբայի  վիճակում  ես ,  (այսինքն,  սեռական  հարաբերությունից  հետո ),  մաքրիր  քեզ ( լվա  քո  ամբողջ  մարմինը) :»  (Ալ- Մայիդահ: 6)

 Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

« Ղուսլ,  (հիմնական  ծիսական  լոգանքը) պարտադիր  է  սերմնազատումից  հետո :» (Թիրմիզի,  Իբն  Մաջահ  և   Ահմեդ)

·  Սեռական  հարաբերության  դեպքում,  նույնիսկ  եթե  սերմնազատում   տեղի  չի  ունեցել :  Տվյալ  դեպքում  երկու  ամուսիններն  էլ  պիտի  լոգանք  ընդունեն  ղուսլ: Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Եթե  ամուսինը  նստում  է  նրա, (կնոջ) ոտքերի  արանքը  և  խորանում  է  նրա  մեջ,  ղուսլ  պարտադիր  է ,  անկախ  նրանից  սերմնազատում   եղել  է ,  թե  ոչ :»  (Մուսլիմ )

·  Ամսականների,  հետծննդյան  արյան  դադարման  դեպքում :  Ղուրանը  ասում  է .

«Նրանք  հարցնում  են  քեզ  կապված  ամսականների  հետ :  Ասա, Այն  հարամ,  (անթույլատրելի)  է ,  այսպիսով  հեռու  մնացեք  կանանցից  այդ  ժամանակ  և  մի  մերձեցեք  նրանց  մինչ  նրանք  մաքրվեն:  Եվ , երբ  նրանք  մաքրել  են  իրենց ,  ապա  գնացեք  նրանց  մեջ ,  ինչպես  Ալլահը  պատվիրել   է  ձեզ : Իրոք,  Ալլահը  սիրում  է  նրանց,  ովքեր  շրջվում  են  դեպի  Նա  և  սիրում  է  նրանց,  ովքեր  մաքրում  են  իրենց :» (Ալ- Բակարա :222)

Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց  Ֆաթիմա  Բինթ  Աբի  Հուբեյշին

« Թող  աղոթքը  ամսականի  օրերին,  հետո  ղուսլ  արա  և  հետո  աղոթիր :»  (Համաձայնեցված)

·  Մահվան  դեպքում. Այսպիսով,  եթե  Մուսուլմանը  մահանում  է ,  կենդանի  մուսուլմանները  պետք  է  լողացնեն  նրան :  Ում  Աթիյան,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  հաղորդեց.

«« Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  եկավ  մեզ  մոտ ,  երբ  նրա   դուստրը  մահացավ  և  ասաց. «  Լվացեք  նրան  երեք,  հինգ  կամ  ավել  անգամներ   ջրով  և  սիդրի  տերևներով ,  եթե  կարծեք ,  որ  պետք  է ,  վերջում   ցողացեք   կամֆորա  կամ  դրա  նման  մի  բան  , նրա  վրա :»  Երբ  մենք  ավարտեցինք ,  մենք  տեղեկացրեցինք   նրան  և  նա  տվեց  մեզ  իր  գոտկասավանը  և  ասաց  մեզ  փաթաթել  նրան  դրա  մեջ :»»  (Համաձայնեցված )

« Այն  դեպքում,  երբ   անհավատը  ընդունում  է  Իսլամ,  նա  պիտի  ծիսական  լոգանք  ընդունի :  Այս  հիմնված  է  Քեյս  իբն  Ասիմի   հաղորդած   սովորույթի  վրա .

«Ես  եկա  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)  մոտ ,  ընդունելու  Իսլամ ,  այսպիսով  նա  հրամայեց  ինձ  լոգանք  ընդունել  ջրով  և  սիդրի  տերևներով :» (Աբու  Դաուդ  և  Նասայի)

Աբու  Հուրեյրան  հաղորդեց ,  որ

««Երբ  Թումամա  ալ- Հանաֆին  ընդունեց  իսլամ ,  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ուղարկեց  նրան  Աբու  Տալհայի  ագարակ  և  պատվիրեց  նրան   անել  ծիսական  լոգանք :  Այնտեղ   նա  լոգանք  ընդունեց  և  երկու  ռաքյաթ,  կքանիստ  աղոթք  արեց  ,  որին  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. ''Քո  եղբոր  հավատքը  աճել  է :»» ( Ահմեդ)

 ԼԻԱՐԺԵՔ ԾԻՍԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.  (ՂՈՒՍԼ)

·  Նա  մտադրվում  է  ,  իր  սրտում,  ներկայացնել  ղուսլ ,  հեռացնելու  մեծ  ծիսական  անմաքրությունը  (ջանաբան),  ամսականից  կամ  հետծննդյան  ժամանակաշրջանից  հետո ,  առանց  արտաբերելու  այսպիսի  մտադրությունը ,  որովհետև  ոչինչ  չի  հաղորդվել ,  որը  ապացուցի ,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  արտաբերել  է  մտադրությունը  ներկայացնելու  ղուսլ,  վուդու ,  աղոթք  կամ  երկրպագման  մեկ  այլ   գործողություն :

Բացի  այդ ,  Ալլահը  Քաջատեղյակ  է,  թե  ինչ  է  կատարվում  մարդկանց  մտքերում :  Այս  հիմնված  է  Մարգարեյի  սովորության  վրա,  որը  հաղորդել  է  Օմարը,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով) .

«Գործողությունները  հիմնված  են  մտադրության  վրա :  Յուրաքանչյուրը  ունի   իր  մտադրությունների  պտուղը :» (Համաձայնեցված )

·  Նա  ասում  էր  «Բիսմիլեհ»  այսինքն,  Ալլահի  Անունով :  Հետո  նա  լվանում  էր  իր  ձեռքերը ,  հետո  իր  մասնավոր  մասերը  և  հեռացնում  էր  աղտը :  Աիշան,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով) ,  հաղորդեց.

«Երբ  Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  լոգանք  էր  ընդունում  սեռական  հարաբերությունից  հետո ,  նա  սկզբում  լվանում  էր  իր  ձեռքերը ,  հետո  նա  իր  աջ  ձեռքով  ջուր  էր  լցնում   իր  ձախ  ձեռքին  և  լվանում  էր  իր  մասնավոր  մասերը :  Հետո  նա  լվացում   էր  անում ,  այնպես ,  ինչպես  աղոթքի  ժամանակ:  Հետո նա  վերցնում  էր   ջուր  ձեռքի  ափով  և  լցնում  էր  իր  գլխին  և  մատները  սահեցնում  էր  մազարմատներով :  Եվ ,  երբ  նա  գտնում   էր ,  որ   դրանք  բավականին  թրջվել  են , դրանից  հետո  նա  լցնում   էր  երեք  ափաչափ  ջուր  իր  գլխին  և  հետո  լցնում  էր  ջուր  իր  մարմնին   և   հավասարաչափ  լվանում  էր  իր  ոտքերը :» (Մուսլիմ )

·  Հետո,  նա  կատարում  էր  լիարժեք  վուդու ,  այնպիսին,  ինչպիսին  աղոթքի  ժամանակ ,  բացի  իր  ոտքերից ,  որը  նա  հետաձգում  էր  մինչ  լոգանքի  ավարտը :  Այս  հիմնված  է  վերը  նշված  սովորության  վրա ,  որը  հաղորդեց  Աիշան, ( թող  Ալլահը  գոհանա  նրանով ),  որտեղ  նա  ասաց.

«Նա,  հետո  կատարում  էր  լվացում,  այնպես ,  ինչպես  աղոթքի  ժամանակ :»

·  Նա  լցրեց  երեք  ափաչափ   ջուր  իր  գլխին  և  սահեցրեց  մատները   մազերի  և  մորուքի   միջով ,  այնպես ,  որ  ջուրը  հասնի  գլխամաշկին :  Մայմունան ,  թող  Ալլահը  գոհանա  նրանով,  հաղորդեց.

« Ես  տեղավորեցի  ջուր  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) համար  լոգանք  ընդունելու :  Նա  լցրեց  ջուր  իր  ձեռքերին  և  լվաց  դրանք  մեկ  կամ  երկու  անգամ :  Հետո ,  նա  լցրեց  ջուր  իր  աջ  ձեռքով  իր  ձախ  ձեռքին  և  լվաց  իր  մասնավոր  մասերը :  Նա  տրորեց  իր  ձեռքերը   գետնին  և  լվաց :  Նա  ողողեց  իր  բերանը  և  լվաց  իր   քիթը , ջուր  լցնելով  և  թափելով  նրա  միջից :  Նա  լվաց  իր  երեսը  և  արմունկները  երեք  անգամ  ,  հետո  իր  գլուխը  երեք  անգամ :  Նա  լցրեց  ջուր  իր  մարմնին  և  հետո  ոտքի  կանգնեց  իր  տեղից  և  լվաց  իր  ոտքերը :  Ես  բերեցի  նրան  կտոր , ( սրբիչ ),  բայց  նա  վերադարձրեց  այն :  Նա  միայն  թափ  տվեց  ձեռքերի  ջուրը :»  (Համաձայնեցված )

·  Պետք  է  ջուր  լցնել  ամբողջ  մամնին ,  տրորելով  այն  մասերը ,  որը  ի  վիճակի  է ,  սկսելով  աջ  կողմից ,  հետո  ձախ : Պետք  է  ուշադիր  լինել,   որ  ջուրը   հասնի  թևատկերին ,  ականջներին ,  պորտին  և  մաշկի  ծալքերին , ինչպես  լինում  է  գեր  մարդկանց  մոտ , որոնց  մամնի  վերին  մասերը   խաթանում  են  հասնելու  մարմնի  այն  մասերին,  որոնք  գտնվում  են  գեր  մասերի  տակ :  Աիշան,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով),  հաղորդեց .

«Երբ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  լոգանք  էր  ընդունում  սեռական  հարաբերությունից  հետո  ,  նա  բերում  էր  անոթ  և  վերցնում  էր  ափաչափ   ջուր  դրանից  և  սկզբում  լվանում  էր  իր  գլխի  աջ  կողմը  ,  ձախը  և  հետո  վերցնում  էր  ափաչափ  ջուր  և  լցնում   էր  իր  գլխին :» (Համաձայնեցված )

 ԲԱՎԱՐԱՐՈՂ  ՂՈՒՍԼ

·  Պետք  է  մաքրել  աղտը  ջրով:

·  Պետք  է  մտադրվել  սրտում ,  ոչ  լեզվով,  հեռացնել  մեծ  ծիսական  անմաքրությունը ,  հադաթը:

·  Պետք  է  լցնել  ջուր  ամբողջ  մամնով կամ  մտնել  ջուրը  այնպես,  որ  այն  հասնի  թևատակերին ,  ականջներին ,  պորտին  և  մաշկի  ծալքերին,  որը  վերաբերվում  է  գեր  մարդկանց :  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  Ումմ Սալամային,  թող  Ալլահը  գոհանա  նրանով,  ղուսլի  մասին

«Բավական  է  ձեզ  համար  լցնել  երեք  ափաչափ   ջուր  ձեր  գլխին  և  հետո  լցնել  ջուր  ձեր  վրա  և  դուք  կմաքրվեք :» (Մուսլիմ)

 ԴԵՊՔԵՐ,  ԵՐԲ  ԽՈՐՀՈՒՐԴ  Է  ՏՐՎՈՒՄ  ՂՈՒՍԼ .

·  Ուրբաթ  Օրվա  աղոթքի  դեպքում. Աբու  Հուրեյրան ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով),  հաղորդեց

«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց. Նա,  ով  լոգանք  է  ընդունում ,  հետո  գալիս  է  Ալ-Ջումա ( Ուրբաթօրյա)  աղոթքի  և  հետո  աղոթում  է   ինչ  սահմանված  է  իրեն ,  հետո  լռում  է  մինչ  Իմամը  ավարտում  է  ճառը  և  հետո  աղոթում  է  նրա  հետ ,  նրա  մեղքեր  այդ  ժամանակաընթացքից  մինչ  հաջորդ  Ուրբաթ , ներվում  են  և  ավելացրած  երեք  օր :»  (Մուսլիմ)

·  Երկու  տոների  աղոթքների  դեպքում ,  որը  հիմնված  է  սովորության  վրա,  հաղորդված  Ալ- Ֆակեհ Իբն  Սաադի  կողմից .

«Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն ) սովորություն  ուներ  ղուսլ  անել  Ուրբաթ  օրը  և  Ֆիտր  և  Ադհա  տոներին :» (Ահմեդ  Իբն  Մաջահ  և  Բազզար )

·  Իհրամի  վիճակ  մտնելու  դեպքում  Ումրայի  և  Հաջի  համար :

«Զեյդ  Իբն  Թաբիթը  տեսավ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հագուստը  հանելուց  և  լոգանք  ընդունելուց , Իհրամի  համար :» (Թիրմիզի,  Դարքութնի,  Բայհակի  և  Թաբարանի )

·  Մեքքա  մտնելու  դեպքում.

« Երբ  Իբն  Օմարը  ցանկանում  էր  մտնել  Մեքքա ,  նա  քնում  էր  Դհու  Թուվայում  մինչ  առավոտ ,  լոգանք  էր  ընդունում  և  հետո  գնում  էր  Մեքքա  ցերեկը:  Նա  նշեց,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այդպես  արեց :»  (Մուսլիմ )

 ԱՐԳԵԼՎԱԾ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԲՈՒ   ՋԵՆԵԲԱՅԻ  ՊԱՐԱԳԱՅՈՒՄ.

·  Աղոթք  (Սալահ) .  Ղուրանը  ասում  է .

«Օ,  դուք,  ովքեր  հավատցել  եք :  Մի  մոտեցեք  աղոթքին,  (սալաթ) ,  երբ  դուք  հարբած  վիճակում  եք ,  մինչ  չիմանաք  ձեր  արտաբերածի  իմաստը ,  ոչ  էլ,  երբ  դուք  սեռական  անմաքրության  (ջանաբայի ) վիճակում  եք ,  մի  մոտեցեք  աղոթքի  վայրին,  մինչ  դուք  չեք   լվացել  եք  ձեր  ամբողջ  մարմինը :»  (Ալ- Նիսա: 43)

·  Սուրբ  Տան  (Քաբբայի)  շուրջայց.  Աիշան , ( թող  Ալլահը  գոհանա   նրանով  ),  ասաց.

«« Ես  եկա  Մեքքա ,  երբ  ամսականի  մեջ  էի,  այսպիսով ,  ես  չէի  կարող  շուրջայց  կատարել  Սուրբ  Տան  շուրջ,  կամ  Սաֆա  և  Մարվա : Ես  բողոքեցի  Ալլահի  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) :  Նա  ասաց  ինձ. « Արա  այն  ինչ  ուխտագնացն  է  անում ,  բացի  Սուրբ  Տան  շուրջ  այցից,  մինչ  դու   կավարտես  ամսականը :»» (Բուխարի  և  Մուսլիմ )

·  Սուրբ  Գրքին,  (Ղուրանին)  հպվելը կամ  վերցնելը ,  ինչպես  նշված  է  Աբու  Բաքր  Իբն  Մուհամեդ  իբն  Ամերի  սովորությունում .

««Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն)  գրեց  Յեմենցիներին  նամակ,  որը  ներառում  էր  կանոն. « Ոչ  ոք  չպիտի  հպվի  Ղուրանին ,  մինչ  նա  չմաքրվի:»»  (Նասայի ,  Դարքութնի  և  Բայհաքի )

·  Սուրբ  Ղուրանի  ընթերցումը.  Ալին,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով)  ասաց.

« Ես  տեսա  Ալլահի  Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն ) վուդու  անելուց ,  հետո  նա  ընթերցեց  որոշ  հատվածներ  Ղուրանից :  Նա  ասաց. '' Այս  նրանց  համար  է ,  ովքեր  ջանաբայի  վիճակում  չեն :  Նրանք ,  ովքեր  ջանաբայի  վիճակում  են ,  չի  թույլատրվում  ընթերցել  նույնիսկ  մեկ  տարբերակ :»  (Ահմեդ  և  Աբու  Յալա[3])

·  Մզկիթում  մնալ. Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Մզկիթը  արգելված  է  կնոջ  համար ,  ամսականի  ընթացքում  և  տղամարդու  և  կնոջ  համար,  ով  ջանաբայի  վիճակում  է :»  (Իբն  Մաջահ  և  Տաբրանի )

 ՈՐՈՇ  ՍԽԱԼՆԵՐ  և  ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԾԻՍԱԿԱՆ  ԼՎԱՑՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿ  (ՂՈՒՍԼ)

·  Մարդ  կարող  է  արհամարհել  լոգանք  ընդունելը,  սեռական  հարաբերությունից  հետո  և  նույնիսկ  չասել  իր  կնոջը  լոգանք  ընդունել ,  մինչ  նա  չի  սերմնաժայթքում  :  Փաստորեն ,  երկուսն  էլ   պետք  է  ծիսական  լոգանք  (ղուսլ)  ընդունեն :  Այս  պարզ  է ,  վերոհիշյալ  սովորությունից .

«Եթե  նա, (ամուսինը ) նստում  է  նրա,  (կնոջ)  ոտքերի  միջև  և  մերձենում  է  նրան,  (ղուսլ) լոգանքը  պարտադիր  է ,  անկախ  նրանից  նա  սերմնաժայթքում  է ,  թե  ոչ:» (Մուսլիմ )

·  Մարդը  կարող  է  հարաբերություն  ունենալ  կնոջ  հետ ,  հետո  հետաձգել  ղուսլը,  մինչ  լուսաբաց , այսպիսով  նա  քնում  է  առանց  վուդու :  Այս  հակամարտում  է  Մարգարեյի  Սուննային :  Ամմար  Իբն  Յասերը ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով ) ասաց.

«Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) խորհուրդ  է  տվել   մարդուն,  ով  Ջանաբայի  վիճակում  է ,  վուդու  անել ,  ինչպես  աղոթքի  ժամանակ,  այն  դեպքում  երբ  նա  ցանկանում  է  սնվել,  ընմպել  կամ  քնել:»  (Ահմեդ  և  Թիրմիզի)

·  Ոմանք  կարող  են  քնել  մեծ  ծիսական  անմաքրության  ,(ջանաբայի)  վիճակում ,  հետո ,  եթե  արթնանում  են  արևածագից  մի  փոքր  առաջ ,  տայամմում  են  անում  ղուսլի  փոխարեն ,  որը  համապատասխան  կամ  թույլատրելի  չէ : Շեյխ  Աբդուլ  Ազիզ  Իբն  Բազը, ( թող  Ալլահը  գթա  նրան) ,  նկարագրեց  ճիշտ  գործողությունը  այս  պարագայում ,  պատասխանելով  նրան , ով  հարցրեց  այս  մասին. « Դու  պետք  է  ղուսլ  անես   և  ավարտես  քո  մաքրությունը ,  հետո  աղոթես ,  տայամմումը  չի  խրախուսվում  այս  պարագայում : Այս  կատարվում  է այն  պատճառով ,  երբ  անձը,  ով  քնել  է  կամ  մոռացել  է  պահանջվող  աղոթքը ,  շտապի  կատարել  այդ  իր  բոլոր  նախապայմաններով,  անմիջապես  հիշելու  կամ  արթնանալու  դեպքում : Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Երբ  մարդը  քնում  է  առանց  աղոթելու  կամ  մոռանում  է  անել  այդ ,  նա  պիտի  աղոթի  երբ  հիշի :  Այս  միակ  քավությունն  է :»

Հայտնի  է,  որ  աղոթքը  չի  կարող  ընդունվել  առանց  մաքրության ,  որը  հիմնված  է  Մարգարեյի  սովորության  վրա .

« Աղոթքը  անընդունելի  է  առանց  մաքրության:»

Եթե  կա  ջուր ,  պետք  է  օգտագործել  այն  մաքրության  համար ,  այլապես  ,  տայամմումն  է  համապատասխան  աղոթքի  համար :  Ալլահն  ասաց.

«Եվ,  եթե  դուք  չեք  գտնում  ջուր ,  տայամմում  արեք  մաքուր  հողով  և  սրբեք  ձեր  դեմքերը  և  ձեռքերը :  Իրոք,  Ալլահը  Ամենաներողն  է :» (Ալ-Նիսա :43) , (Իսլամական  վճիռ ,  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ.1/ 199)

·  Որոշ  կանայք ,  ովքեր  մաքրվում  են  հետծննդյան  արյունահոսությունից, մինչ  քառասուն  օրը,  չեն  ընդունում  լոգանք  (ղուսլ) և չեն  աղոթում  կամ  պահք  պահում  Ռամադանին :  Այս  պարագայում , Շեյխ  Աբդուլ  Ազիզ  իբն  Բազը ,  (թող  Ալլահը  գոհանա  նրանով)  ասաց. «  Եթե  կինը ,  ով  ծննդաբերել  է ,  մաքրվում  է  քառասուն  օրից  առաջ ,  նա  պիտի  լոգանք  ընդունի  (ղուսլ ) և  աղոթի ,  ինչպես  նաև  պահք  պահի  Ռամադան  ամսում : Թույլատրելի է  նրա  ամուսնուն  մերձենալ  կնոջը,  և  այս  ամենը  համաձայնեցվել  է  շատ  մուսուլման  գիտնականների  կողմից : Գոյություն  չունի  հետծննդյան  ժամանակաշրջանի նվազագույնը:» (Իսլամական  վճիռ  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ.1/ 225)

·  Որոշ  տղամարդիկ  մերձենում  են  իրենց  կանանց  իրենց  սեռական  պահումից  հետո ,  բայց  մինչ  ղուսլը: Շեյխ  Աբդուլ  Ազիզ  իբն  Բազը  ասաց  այդ  մասին. Սեռական  հարաբերությունը  կնոջ  հետ  ամսականի  ժամանակ  արգելվում  է :  Ալլահը ,  (փառք  լինի  Նրան),  ասաց.

«Նրանք  հարցրեցին  ամսականի  մասին:  Ասա. Այդ  վնասակար  բան  է ,  այսպիսով,  հեռու  մնացեք  կնոջից  ամսականի  ժամանակ  և  մերձեցեք  նրանց ,  երբ  նրանք  մաքուր  են  ամսականից :» (Ալ- Բաքարա: 222)

Եթե  մարդ  այդպես  է  վարվում ,  նա  պետք  է  Ալլահից  թողություն  խնդրի  և  տա  կես  դինար  բարեգործություն ,   որպես  սխալի   քավություն : Ահմեդը  և  Սուննայի  այլ  կարգավորողները, հաղորդեցին  Իբն  Աբբասի  պատասխանատվությամբ ,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց  այն  մարդու  մասին,  ով  մերձենում  է  կնոջը  ամսականի  ժամանակ.

«Թող  նա  տա մեկ  կամ  կես  դինար : Նա  կարող  է  նվիրատվություն  տալ  երկու  արժեքներից  մեկը :»

Ամեն  դեպքում ,  նա  պետք  է  սեռական  հարաբերություն  չունենա  մինչ  կինը  կավարտի  արյունահոսությունը  և  լոգանք  կընդունի :  Այս  հիմնված  է  Ղուրանի  տարբերակում,  որի  իմաստը  հետևյալն  է .

«Եվ,  մի  մերձեցեք  նրանց,  մինչ  նրանք  չեն  մաքրվում  ամսականներից :  Եվ  ,  երբ  նրանք  մաքրել  են  իրենց  ,  մերձեցեք  նրանց  ինչպես  Ալլահն  է  հրահանգել  ձեզ:» (Ալ- Բաքարա:222)

Այսպիսով,  Ալլահը  չի  թույլատրել  սեռական  հարաբերություն  ,  մինչ  ամսականի  արյունահոսությունը  չավարտվի  և  նա  լոգանք  չընդունի:  Եթե  սեռական  հարաբերությունը  տեղի  է  ունեցել  լոգանքից  առաջ ,  ամուսինը  մեղք  է  գործում   և  պետք  է  վճարի  գինը :  Եթե  կինը  երեխա  է  ունենում  ամսականի  ընթացքում  կատարված  սեռական  հարաբերության  արդյունքում ,  նրա  երեխան  չի  կարող  ապօրինի  լինել ,  այն  օրինական  զավակ  է : ( Իսլամական  վճիռ  մի  խումբ  գիտնականներից   էջ. 1/ 218)

·  Որոշ  մարդիկ  կարծում  են,  որ  կինը  չպիտի  դուրս  գա  տանից  մինչ  չավարտի  հետծննդաբերական  շրջանը : Իրականությունը  այն  է,  որ  նա , ինչպես  ցանկացած  այլ  կին,  կարող  է  դուրս  գալ  տանից  ,  եթե  կարիք  ունի :  Եթե  նա  կարիք  չունի  դուրս  գալու,  ապա  ավելի  լավ  կլինի  չանի  այդ :  Ղուրանը  ասում  է .

«Եվ  մնացեք  ձեր  տներում  և  մի   ցուցադրեք  ձեզ , ինչպես  տգիտության  ժամանակաշրջանում :» (Ալ- Ահզաբ :33)  (Իսլամական  վճիռ  ,  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ.1/223)

·  Որոշ  կանայք  կարծում  են ,  որ  Հադիթի  գիրք  կամ  Ղուրան  ընթերցելը  այդ  ժամանակ ,  մեղք  է :  Շեյխ  Իբն  Բազը  ասաց  իր  պատասխանում .  Մեղք  չէ  կնոջ  համար  իր  ամսականի  կամ  հետծննդյան  շրջանում , ընթերցել  մեջբերումներ  Ղուրանից , առանց  հպվելու  դրան : Այս  ասվում  է , հիմնված  մուսուլման  գիտնականների  ավելի  ճշգրիտ  վճիռների  վրա:   Ինչ  վերաբերվում  է  ջանաբայի  վիճակում  գտնվող  մարդուն ,  նա  չպիտի  ընթերցի  Ղուրան  ,  մինչ  լոգանք  չընդունի :  Նա  կարող  է  ընթերցել  Հադիթի  մասին  գրքեր և  մեջբերվող  գրքեր,  առանց  տարբերակների  ներառման : Հաղորդվում  է ,  որ  ոչինչ  ետ  չէր  պահում  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) Ղուրան  ընթերցելուց ,բացի  ջանաբայից:  Մեկ  այլ  սովորությունում ,  հաղորդված  Իմամ  Ահմեդից,  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն )  ասաց.

«Ինչ  վերաբերվում  է  նրան,  ով  ջանաբայի  վիճակում  է ,  նա  չի  կարող  ընթերցել  նույնիսկ  մեկ  տարբերակ :»  (Իսլամական  վճիռ ,  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ.1/ 223)

·  Որոշ  կանայք ,  ում  ամսականեը  ավարտվում է  հետաձգում  են  լոգանքը,  մինչ աղոթքի  սահմանված  ժամանակը  լրանում  է :  Շեյխ  Մուհամեդ  Իբն  Ութեյմեն  ասաց.  Կինը  կարող  է  մաքրել  իրեն  ամսականներից   օրվա  հինգ  աղոթքներից   մեկի  ընթացքում ,  բայց  նա  հետաձգում  է  լոգանքը  ուշ ժամի ,  այն  հուսով,  որ  մնացած  ժամը  չի  թույլ  տա   ավարտին  հասցնել   մաքրումը : Այսպիսի  հետաձգումը  անընդունելի  է ,  քանի  որ, նա  կարող  է  ներկայացնել  նվազագույն  պահանջները   մաքրման  և  աղոթել  ժամանակին :  Հետո,  նա  կարող  է  ունենալ  բավական  ժամանակ  երկարաձգելու  կամ  ավարտելու  մաքրումը :  '' (Կնոջ  բնական  արյունը  էջ.41)

·  Որոշ  կանայք  ,  իրենց  ամսականներից  հետո ,  լոգանք  են  ընդունում ,  չեն  աղոթում  բաց  թողնված  աղոթքները :  Շեյխ  Մուհամեդ  Իբն  Ութայմինն  ասաց. Եթե   ամսականը  սկսվում  է  աղոթքը սկսելուց  հետո ,  (օրինակ  կեսօրվա  աղոթքից  կես  ժամ  հետո ),  նա  կարող  է   աղոթել ,  իր  ամսականի  ավարտից  հետո :  Ղուրանը  ասաց.

«Իրոք,  աղոթքը որոշված  է  հավատացյալի  համար ,  սահմանված  ժամանակ :» ( Ալ-  Նիսա :103) , (Ֆատուա  կնոջ  մասին  էջ.25)

·  Կինը,  ով  մաքրվել  է  իր  ամսականից  կարող  է  չաղոթել  այդ  ժամանակ , նրան  պարտադրված  աղոթքը ,  նա  աղոթում  է  հաջորդը :  Շեյխ  Իբն  Ութայմին  ասաց.  Եթե  նա,  (կինը)  մաքրվում  է  ամսականից  և  դեռ  կա  բավական  ժամանակ  մեկ  կքանիստի  համար ,  մինչ  կսկսի  հաջորդ  աղոքը ,  նա  պիտի  աղոթի  այն  աղոթքը,  որի   ընթացքում  նա  մաքրվել  է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Նա,  ով  մեկ  կքանիստ  աղոթում  է  Ալ- Ասր ,  կեսօրվա  աղոթքից  մինչ  արևի  մայր  մտնելը ,  նա  ունի  ամբողջ  աղոթքը  այդ  ժամանակի  ընթացքում :»  (Բուխարի  և  Մուսլիմ )

Այսպիսով,  եթե  նրա  ամսականը  ավարտվել  է  կեսօրվա  աղոքի  ընթացքում  կամ  արևածագից  առաջ , և  կա  ժամանակ  մեկ  կքանիստ  անելու  մինչ  կեսօրվա  աղոթքի  ժամանակը  կավարտվի ,  կամ  արևը  կծագի,  նա   աղոթում  է  կեսօրվա  աղոթքը   առաջինը  և  առավոտյան  աղոթքը  երկրորդը :  (Ֆատուա  Կնոջ  մասին  էջ. 25)


 ԹԱՅԱՄՄՈՒՄ

Այն  մաքրության  մի  տեսակ  է ,  որը  փոխարինում  է  վուդույին  կամ  ղուսլին ,  ջրի  բացակայության  դեպքում :  Այն   հնարավորություն  է  մեզ  տալիս   անելու , այն  ինչ վուդուն  կամ  ղուսլն  են  թույլ  տալիս ,  ներառելով  աղոթքը ,  Ղուրանին  հպվելը  և  այլն :  Ղուրանը  ասում  է .

«Եվ , եթե  դուք  տկար  եք ,  կամ  ճամփորդում  եք ,  կամ  որևէ  մեկը  պատասխանել  է  բնության  կանչին ,  կամ  մերձեցել  է  կնոջը  և  ջուր  չի  գտել ,  արեք  թայամմում  մաքուր  հողով  և  քսեք  ձեր  դեմքերին  և  ձեռքերին :  Իրոք,  Ալլահը  Ամենաներողն  է :»  (Ալ- Նիսա: 43)

 ԳՈՐԾՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ  ԴԱՐՁՆՈՒՄ  ԵՆ  ԹԱՅԱՄՄՈՒՄԸ  ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ

·  Ջրի  պակասը.  Ումրան  Իբն  Ալ- Հուսեյնը  հաղոդեց ,  որ

«Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  տեսավ  մի  մարդու  նստած  մենակ  և  որ  նա  չաղոթեց  միասնական  ձևով :  Նա  հարցրեց  նրան,  թե  ինչը  կանխեց  նրան  միանալու  աղոթքին :  Մարդը  ասաց  նրան,   որ  նա  ուներ  մեծ  ծիսական  անմաքրություն  (ջանաբա)  ջրի  բացակայության  դեպքում :  Մարգարեն  ասաց.  Օգտվիր  հողից ,  քանի  որ  այն  օգտակար  է  քեզ  համար :» (Համաձայնեցված )

·  Այն  դեպքում ,  երբ  ջուրը  վնասակար  է  մարմնին,  հիվանդության  կամ  վերքի  պատճառով,  և  ջուրը  կարող  է  երկարաձգել  բուժումը  կամ  ավելացնել  տկարությունը :  Ջաբիրն  ասաց.

«Մենք  գնացինք  ճամփորդության :  Մեզանից  մեկի  գլուխը  վնասեցին  քարով ,  հետո  նա  ունեցավ  թաց  երազ :  Նա  հարցրեց  իր   ուղեկցորդներին ,  եթե   թույլատրելի  է  նրա  համար ,  թայամմում  անել :  Նրանք  ասացին.  Մենք  չենք  կարծում ,  որ  դու  կարող  ես  օգտագործել   հողը ,  մինչ  ջուրը  հասանելի  է ,  այսպիսով  նա  լոգանք  ընդունեց  և  մահացավ :  Երբ  մենք  վերադարձանք  Ալլահի  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն)  մոտ ,  պատմեցինք  պատմությունը :  Նա  ասաց. « Նրանք  սպանեցին  նրան:  Թող  Ալլահը  սպանի  նրանց :  Ինչու՞   նրանք  չհարցրեցին,  եթե  չգիտեյին : Տեղեկանալը,  տգիտության  բուժումն  է : Բավական  կլիներ  նրան  Թայամմում  անել ,  կամ  կապել  իր  վերքը ,  սրբել  վիրակապի  վրա  և  լվանալ  մարմնի  մնացած  մասերը :»  (Աբու  Դաուդ ,  Իբն  Մաջահ  և  Դարքութնի)

·  Եթե  կա  ջուր ,  բայց  կարիք  կա  հետագայում  ըմպելու  կամ  պատրաստելու ,  այս  դեպքում   կարելի  է  թայամմում  անել  և  պահել  ջուրը : Աբու  Դհարը  լսեց,  որ  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.

«Մաքուր  հողը  մաքրության  աղբյուր  է  մուսուլմանի  համար ,  նույնիսկ  եթե  նրանք  մնան  առանց  ջրի  տաս  տարի :  Երբ  նրանք  ջուր  գտնեն ,  նրանց  համար  լավ  կլինի  օգտագործել   այն :»   (Թիրմիզի,  Նասայի  ,  Աբու  Դաուդ )

Ալի  Իբն  Աբի  Տալիբը,  պատասխանելով  մի  անցորդի   հարցին  կապված  ջանաբայի  և  ջրի  պակասության  մասին,  ասաց.

«Նա  պիտի  թայամմում  անի  և  չպիտի  լվացվի  ջրով :» (Դարաքութնի)

·  Եթե  ջուր  փնտրելը  վտանգի  տակ   կդնի  կյանքը,  պատիվը  կամ  ունեցվածքը ,  այնպես ,  ինչպես,  եթե  կա  թշնամու,  վայրի  կենդանիների  առկայություն,  կամ  հեռավորություն  :

·  Այն  դեպքում ,  երբ  այն  սառն  է և  հնարավոր  չէ  տաքացնել, և  համոզված  ես , որ  օգտագործելը  կվնասի  :  Ամր  Իբն  Ալ  Ասը  ասաց.

« Մի շատ  ցուրտ  գիշեր ,  Դհաթ  Ալ- սալասել  հետախուզության  ժամանակ,  ես  թաց  երազ  ունեցա :  Ես  վախեցա  վտանգել  իմ  կյանքը ,  եթե  լոգանք  ընդունեմ ,  այսպիսով,  ես  Թայամմում  արեցի  և  առաջնորդեցի  իմ  ուղեկցորդներին  աղոթքի :  Նրանք  ասեցին  Մարգարեյին  (Խ.Ա.Ո.Ն)  միջադեպի  մասին ,  որից  հետո  նա  կանչեց  ինձ  և  հարցրեց . «Օ, Ամր.  Արդյո՞ք  դու  առաջնորդել  ես  քո   ուղեկցորդներին  աղոթքի  ջանաբայի  վիճակում :  Ես  ասացի  նրան  պատճառը,  որը  ինձ  կանգնեցրեց   լոգանք  ընդունել  և  ասացի  նրան .  Ես  լսեցի ,  որ  Ալլահը,  (փառք  լինի  Նրան) ,  ասաց. «Մի  սպանեք  ձեզ:»  Իրոք,  Ալլահը  Ամենագթասիրտն  է  առ  մեզ:   Ալլահի  Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն)  ծիծաղեց   և  ոչինչ  չասաց:  Մարգարեյի   լռությունը  խրախուսանքի  նշան  էր ,  որովհետև  նա  երբեք  չէր  ընդունում  կամ  լռում ,  եթե  տեսնում  էր   սխալ  արարք:» (Աբու  Դաուդ )

 ԹԱՅԱՄՄՈՒՄԻ  ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 Անձը,  ով  ցանկանում  է  Թայամմում  անել ,  պետք  է  մտադրվի  մաքրության ,  կամ  ծիսական  անմաքրության  հեռացման :  Հետո  պիտի  ասի  'Բիսմիլեհ'  և  հպվի  մաքուր  հողին  մեկ  անգամ  ձեռքի  ափով  ,  մինչ  մատները  բացված  են :  Հետո  ,  նա  պիտի  սրբի  դեմքը  օգտագործելով  մատների  ներսի  կողմը  և  սրբի  ձեռքերը  ափերով, մինչ  դաստակները :  Ինչպես  երևում  է  Ամմարի  հաղորդման  մեջ .'' Ես  ունեցա  սերմնաժայթքում  և  չգտա  ջուր ,  լոգանք  ընդունելու,  ես  թավալվեցի  փոշու  մեջ  և  աղոթեցի :  Ես  ասացի  այդ  Ալլահի  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և  նա  ասաց.

«Բավական  էր  քեզ  համար  անել  այդ « Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) կպավ  գետնին  իր  ձեռքի  ափերով  և  հետո  փչեց  փոշին  և  հետո  սրբեց  իր  դեմքը  և  ձեռքի  ափերը :» (Համաձայնեցված )

Դարքութնիի  մեկ  այլ  հաղորդման  մեջ  ասվում  է . «Բավական  է  քեզ  համար  խփել  ձեռքի  ափերը  գետնին ,  հետո  փչել  և  հետո  սրբել  քո  դեմքը   և  ձեռքի  ափերը :»

 ԲԱՆԵՐ,  ՈՐՈՆՔ  ԱՆՎԱՎԵՐ  ԵՆ  ԴԱՐՁՆՈՒՄ  ԹԱՅԱՄՄՈՒՄԸ

·  Ամենը,  ինչ  անվավեր  է  դարձնում  վուդուն ,  նույնապես  անվավեր  է  դարձնում  Թայամմումը :

·  Ջուր  գտնելը ,  (նրանց  համար ,  ովքեր  ջուր  չունեն  վուդույի  համար) :

·  Երբ  հանգամանքները  կամ  խոչընդոտները   ջուր  օգտագործելու ,  ավարտվում  է :

 ՆՇՈՒՄՆԵՐ.

·  Եթե  մարդը  թայամմում  է  արել  և  աղոթել ,  հետո  գտել  է  ջուր  կամ  խոչընդոտները  ավարտվել  են  աղոքից  հետո ,  նրանից  չի  պահանջվում  կրկնել   այդ  աղոթքը ,  նույնիսկ  եթե  դեռ  ժամանակ  կա :  Աբու  Սաիդ  Ալ-  Քուդրի  ասաց.

««Երկու  մարդ  գնացին  ճամփորդության : Երբ  հասավ  աղոթքի  ժամը  ,  նրանք  ջուր  չունեյին ,  այսպիսով  նրանք  թայամմում  արեցին  և  աղոթեցին:  Ավելի  ուշ,  նրանք  ջուր  գտան ,  նրանցից  մեկը  կրկին  աղոթեց,  մինչ  մյուսը  , ոչ: Երբ  նրանք  հանդիպեցին  Ալլահի  Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և  ասացին  իրենց   պատահածի  մասին, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց  վերջինին. «Դու  սուննան  ես  արել » և  ասաց  մյուսին. « Դու  ունես  կրկնակի  պարգև :»» (Աբու  Դաուդ  և  Նասայի)

·  Ամեն  դեպքում,  եթե  նա  գտնում  է  ջուր  կամ  արգելքը  անցնում  է  աղոթքի  ընթացքում ,  նրա  աղոթքը  դառնում  է  անվավեր  և  նրանից  պահանջվում  է  վուդու  անել  և  կրկնել  աղոթքը :  Աբու  Դհարը  ասաց. Ես  լսեցի  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Մաքուր  հողը  մուսուլմանի  համար  մաքրության  աղբյուր  է ,  եթե  նա  ջուր  չի  գտնում ,  նույնիսկ  տաս  տարի :  Երբ  նա  գտնում  է  այն,  ապա  պիտի  օգտագործի,  քանի  որ  այդ  ավելի  լավ  կլինի   նրա  համար :» (Թիրմիզի ,  Աբու  Դաուդ ,  Նասայի  և  այլոք)

·  Նա,  ով  թայամմում  է  արել  մեծ  ծիսական  անմաքրության   պարագայում   և  կան  ընդունելի  պատճառներ  ,  որոնք  արդարացնում  են  թայամմումը ,  չի  պահանջվում  կրկնել  աղոթքը :  Ջուր  գտնելու կամ  պատճառների  վերացման  դեպքում ,  պետք  է   լոգանք  ընդունի  ,  հեռացնելու  ծիսական  անմաքրությունը: Օմրան  Իբն  Ալ- Հուսեյնը  հաղոդեց  ,  որ

«Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  մի  մարդ  տեսավ ,  ով  մենակ  էր  նստած  և  չաղոթեց  միասնական  ձևով :  Նա  հարցրեց  նրան ,  թե  ինչը  խոչընդոտեց  նրան   միանալ  աղոթքին :  Մարդը  պատասխանեց ,  որ  նա  ուներ  մեծ  ծիսական  անմաքրություն, (ջանաբա)  ,  ջրի  բացակայության  դեպքում :  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. ; Օգտվիր  հողից, որը  օգտակար  է : «Օմրանն  ավելացրեց,  որ  ջուր  գտնելուց  հետո ,  Ալլահի   Մարգարեն  (Խ.Ա.Ո.Ն) տվեց  ջրի  տարրան    մարդուն,  ով  ջանաբայի  վիճակում  էր  և  ասաց  նրան.  Գնա  և  լցրու  այդ  քեզ  վրա :» (Համաձայնեցված)

 ՈՐՈՇ ՎՃԻՌՆԵՐ  ԿԱՊՎԱԾ  ԹԱՅԱՄՄՈւՄԻ ՀԵՏ

Հարց. Մարդ  հիվանդանոցում  չի  կարող  ջուր  օգտագործել  վուդույի  համար,  այսպիսով  նա  թայամմում  է  անում ,  հարվածելով  գորգին  ձեռքերով :  Արդյո՞ք  այդ  աղոթքը  վավերական  է :

Պատասխան. Հիվանդը  հնարավորության  դեպքում  պիտի   վուդու  անի , սակայն  դրա  բացակայության  դեպքում  ,  նա  պիտի  օգտագործի  փոշոտ  հողը  թայամմումի  համար ,  եթե  կրկին  դա  հնարավոր  է ,  այլապես  նա  կարող  է  օգտագործել  իր  անկողինը ,  հատակը ,  կամ  որևէ  ուրիշ  բան ,  եթե  այն պատված  է  փոշով :  Ղուրանը  ասում  է .

«Այսպիսով  ,  պահեք  ձեր  պարտականությունները  Ալլահի  նկատմամբ  և  վախեցեք  Նրանից ,  այնքան ,  որքան  հնարավոր  է :»

«Ալլահը  չի  ծանրաբեռնում  հոգին,  բացի  նրա  հնարավորությունների  չափով :»  (Իսլամական  վճիռ  ,  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ. 1/197)

Հարց.  Մարդը,  ում  ձեռքը  վնասված  է  և  նա  չի  կարող  ջուր  օգտագործել ,  թայամմում  է  անում :  Մեկ  անգամ  նա  մոռացավ  և  աղոթեց  առանց  թայամմում :  Աղոթքի  ընթացքում ,  նա  հիշեց ,  այսպիսով  նա  թայամմում  արեց  առանց  աղոթքը  ընդհատելու : Արդյո՞ք  աղոթքը  վավերական  է :

Պատասխան.  Եթե  որևէ  մեկի  վուդույի  համար  նախատեսված  մասերը  վնասված  են  և  այն  չի  կարելի լվալ  կամ  սրբել , բուժումը  չկանխելու  համար , ապա  թայամմումը  պահանջվում  է :  Եթե  նա  վուդու  անի  առանց  լվալու վնասված  տեղը  կամ  թայամմում  չանի  և  աղոթի , որից  հետո   հիշի ,  ապա  նա  պիտի  թայամմում  անի  և   կրկնի  աղոթի ,  քանի  որ  մինչ  այդ  արած   աղոթքը   անվավեր  է : Մաքրությունը  աղոթքի  նախապայման  է  և  մարմնի   որևէ   չլվանալը,  դարձնում  է  ամբողջ  վուդուն  անվավեր : «Դրա  ապացույցն   է Ալլահի  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)   հրահանգը  այն  մարդուն ,  ով  վուդու  արեց   և  թողեց   'դիրհամի'  չափով  մասը  չոր:  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  հրահանգեց  նրան  կրկնել  վուդուն:»

Մինչ  հնարավոր  չէ  լվալ  կամ  սրբել  այդ  մասը  ջրով ,  պահանջվում   է   թայամմում   :  Ղուրանը  ասում  է .

«Եվ,  եթե  դուք  տկար  եք ,  կամ   ճամփորդում  եք ,  կամ  ձեզանից  մեկը  պատասխանել  է  բնության  կանչին ,  կամ  մերձեցել  է  կնոջը   և  ջուր  չի  գտել ,  արեք  թայամմում  մաքուր  հողով  և  սրբեք  ձեր  երեսները  և  ձեռքերը :  Իրոք,  Ալլահը  Ամենաներողն  է :» ( Ալ- Նիսա :43)

Իբն  Աբբասը  հաղոդեց,  որ

««Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց  մարդու  մասին ,  ում  գլուխը  վնասվել  էր,  նա  լվաց  իր  մամինը ,  բացի  գլխից ,  որը  վնասված  էր:» Աբու  Դաուդի  հաղորդածում ,  որը  նա  վերագրում  է  Ջեբերին,  որ  Ալլահի  Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն)  ասաց.  «Նրան  բավական  կլիներ  անել  թայամմում :  Այսպիսով ,  նա  պահանջվում  է  կրկնել  այն:»» (Իսլամական  վճիռ  մի  խումբ  գիտնականների  կողմից  էջ. 1/ 197)


 ՄԱՔՐԵԼԸ ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ  և  ՎԻՐԱԿԱՊԵՐԻ  ՎՐԱ

Բեկակալները,  վիրակապերը  և  դրա  նման  բաները  պետք  է  սրբել  ջրով:  Ջաբիրն  ասաց.

««Մենք  ճամփորդության  մեջ  էինք :  Մեզնից  մեկին  հարվածեցին  քարով ,  որը  վնասեց  նրա  գլուխը ,  հետո  նա  թաց  երազ  ունեցավ :  Նա  հարցրեց  իր  ուղեկցորդներին ,  արդյոք  թույլատրելի  է  նրա  համար  թայամմում  անել :  Նրանք  պատասխանեցին .  մենք  չենք  կարծում ,  որ  դու  կարող  ես   հողը  օգտագործել,  մինչ  ջուրը  հասանելի  է »,  այսպիսով  նա  լոգանք  ընդունեց  և  մահացավ :  Երբ  մենք  վերադարձանք  Ալլահի  Մարգարեյի  (Խ.Ա.Ո.Ն) մոտ ,նրան  ասեցին  պատմությունը :  Նա  ասաց. 'Նրանք  սպանեցին  նրան:  Թող  Ալլահը  սպանի  նրանց :  Ի՞նչու  նրանք  չհարցրեցին  եթե  չգիտեյին :  Տեղեկանալը  տգիտության  բուժում  է :  Նրան  բավական  կլիներ  թայամմում  անել,  կամ  վիրակապել  իր  վերքը ,  սրբել  վիրակապը  և  լվալ  մարմնի  մնացած  մասերը :» ( Աբու  Դաուդ ,  Իբն  Մաջահ  և  Դարքութնի)

Բեկակալների  կամ  վիրակապերի  սրբելը   պարտադիր  է  վուդու,  ղուսլ  ,  անելուց  վնասված  մասը  լվալու  փոխարեն :  Եթե  մարդը  ունի կոտրվածք  և  ցանկանում  է  վուդու  կամ  ղուսլ  անել ,  նա  պիտի  լվանա  իր  վուդույի  համար  նախատեսված  մասերը  մանրակրկիտ :  Եթե  նա  վախենում  է  վնասել  վնասված  մասը , նա  պիտի  սրբի  այն  ջրով : Եթե  ջրով  սրբելը  կարող  է  վնասել ,  նա  կարող  է  վիրակապել  վնասված  մասը  և  սրբել  վիրակապը : Չի  պահանջվում  ղուսլ անել  վիրակապների  առկայության  դեպքում : Նա  շարունակում  է  սրբել  դրանք  այնքան  ժամանակ,  որքան  վնասվածքը  առկա  է :  Ամեն  դեպքում ,  եթե  վնասը   անցնում  է  մարմնի  պահանջվող  մասից,  ապա  այն  պիտի  լվացվի  ջրով : 

 ՈՐՈՇ   ՎՃԻՌՆԵՐԻ  ԲԵԿԱԿԱԼՆԵՐԻ  ՄԱՔՐՄԱՆԸ.

Հարց. Կա՞ն  արդյոք  իրավիճակներ  բեկակալների  վրա  մաքրելու,  օրինակ ,  ավելորդ  պահանջմունքների  դեպքում:

Պատասխան.  Բեկակալների  սրբելը  պետք  է լինի  պահանջվող  մանրակրկիտությամբ :  Վուդույի  կամ  ցավի  մասը  միակ   մասը  չէ   ծածկելու  վիրակապերով  կամ   բեկակալներով ,  այլև  շջապատող  մասերը  պետք  է  վիրակապերի  համար ,  սոսնձվող  ժապավեն  և  այլն :  (Ֆետուա  Քուֆեյնի  սրբելու  համար  էջ. 26) 

Հարց.  Արդյո՞ք  այդ  վիրակապերը  և  բեկակալները  ներառում  են  հագնելու  կտորները,  ինչպիսիք  են  գաուզը  և  այլն :

Պատասխան.  Այո,  բեկակալների  շուրջ  սրբելը  նույնը  չէ ,  ինչպես  գուլպաների  սրբելը,  այսպիսով ,  այն  չունի  ժամանակի  սահմանափակում  և  կարող  է   տևել  այնքան  ժամանակ ,  որքան  պահանջվում  է :  Բեկակալները  տարբերվում  են  գուլպաներից   և  կարող  են  սրբվել  և  վուդույի  և  ղուսլ  դեպքերում :  (Ֆետուա  Քուֆայնի  սրբելու  համար  էջ. 26 )

Հարց. Ինչպե՞ս  սրբել  բեկակալները :  Կարելի  է  սրբել  դրանք  ամբողջովին  ,  թե  դրանց  մի  մասը  միայն :

Պատասխան.  Այո ,  դրանք  պիտի  ծածկել   փոխարինող   բաներով :  Այսինքն,  ինչպես  ամբողջ  մասը  պիտի  լվացվի ,  և  ամբողջ  բեկակալը  պիտի  սրբվի :  Ինչ  վերաբերվում  է  գուլպաների  մաքրմանը ,  այն  միայն  զիջում  է  և  Սուննան  ասում  է ,  որ  ավելի  նպատակահարմար  է  սրբել գուլպաների  մի  մասը :  (Ֆատուա  Քուֆեյն  մաքրելու  համար էջ.  27)


 ԻՆՉՊԵՍ  ՄԱՔՐԵԼ  ՏԿԱՐ  ՄԱՐԴՈՒՆ

    Հիմնված  Իսլամական   վճիռների  վրա ,  մի  խումբ  գիտնականներից

·  Տկար  մարդուց  պահանջվում  է  օգտագործել  ջուր,  մաքրվելու  համար:  Այս  վերաբերվում  է  և  վուդույին ,  և  ղուսլին:

·  Եթե  տկար  մարդը  չի  կարող  օգտագործել   ջուր ,  վախի  ,  ցավի  կամ  հիվանդության  պատճառով ,  նա  պիտի  անի  թայամմում :

·  Եթե  նա  չի  կարող  մաքրել  իրեն ,  մեկ  այլ  մեկը  կարող  է  օգնել  լվալու  վուդույի   մասերը ,  կամ  սրբելու  դեմքը  և  ձեռքերը  ,  թայամմումի  դեպքում :

·  Եթե  վուդույի  կամ  ղուսլի  մասերից  մեկը  վնասված  է ,  նա  պիտի  լվա  այն  ջրով:  Եթե  ջուրը  կարող  է  վնասել ,  նա  պիտի  սրբի  այն:  Եթե  սրբելը  ազդում  է  վերքի  վրա ,  նա  կարող  է  անել  թայամմում ,  վնասված  մասում :

·  Եթե  նա  ունի  կոտրված  ոսկոր  կամ  մարմնի  մաս  բեկակալի ,  վիրակապի  մեջ,  ապա  նա  պիտի  ջրով  սրբի  դրանց  շուրջ : Նա  կարիք  չունի  լվացում  անել,  քանի  որ  սրբելը  փոխարինում  է  դրան :

·  Թայամմումի  համար ,  նա  կարող  է  հպվել  մաքուր  պատին  կամ  ուրիշ  փոշոտ  առարկայի  իր  ձեռքերով :  Եթե  պատը  պատված  է  որևէ  այլ  բանով  և  նման  չէ  գետնի,  ,  ապա  նա  չպիտի  օգտագործի  այն  թայամմումի  համար ,  մինչ  այն  չփոշոտվի :

·  Եթե  Թայամմումը  չի  լինում  գետնին ,  պատին  կամ  մեկ  այլ  փոշոտ  առարկային   հարվածելով , կարելի  է  բերել  հող   տարրայով  կամ  անձեռնոցիկով  և  օգտագործել  թայամմումի  համար :

·  Եթե  նա  թայամմում  է  անում  որևէ  աղոթքի  ժամանակ  և  պահում  է  այն մինչ  հաջորդ  աղոթքը ,  նա  կարող  է  աղոթել  նույն  թայամմումի  առկայության  դեպքում ,  քանի  որ  նա  ունի  ծիսական  մաքրություն  և  ոչինչ  չի  արել  վնասելու  այն :

·  Պետք  է  մաքրել  աղտը  և  անմաքրությունները  մարմնից :  Եթե  նա  չի  կարող ,  նա  աղոթում  է  այնպես,  ինչպես  որ  կա ,  և  այդ  դեպքում  նրա  աղոթքը  վավերական  է  և  չի  պահանջվում  նրանից ավելի  ուշ  կրկնել :

·  Պետք  է   հագնել  մաքուր  հագուստ  աղոթքի  համար :  Եթե  նրա  հագուստը  աղտոտվում  է  , նա  պիտի  մաքրի  կամ  փոխի  այն ,  այլապես  նա  պիտի  աղոթի  նույն  հագուստով,  առանց  հետագայում  կրկնելու  իր  աղոթքը :

·  Աղոթքը  պիտի  կատարվի  մաքուր  վայրում :  Եթե  վայրը  աղտոտվում  է ,  ապա  անձը  պետք  է  մաքրի  այն  կամ  տեղափոխվի ,  կամ  նա  կարող  է  որևէ  մաքուր  բանով  ծածկել  այն : Այլապես,  նա  կարող  է  աղոթել  այդ  մասում ,  և  նրա   աղոթքը  կլինի  վավեր  և  չի  պահանջվում  կրկնել  այն :

·  Անթույլատրելի  է  հետաձգել  աղոթքը  սահմանված  ժամից ,  անմաքրության  պատրվակով:  Հակառակը,  պետք  է մաքրվել  որքան  հնարավոր  է  ,  հետո  աղոթել  ժամանակին ,  նույնիսկ  եթե  մարմնի  վրա  կա  աղտ ,  որը  հնարավոր  չէ  մաքրել :

·  Անձը,  ով  ունի  մեզի  խնդիրներ  և  չնայած  դեղօրայքի  ,  չի  բուժվում ,  պետք  է  նոր  վուդու  անի  ամեն  աղոթքի  համար :  Նա  պիտի  լվա  մարմնի  աղտոտված  մասերը  և  հագնի  մաքուր  հագուստ  աղոթքի  ժամանակ,  եթե  դա  դժվար  չէ ,  այլապես  նա  կազատվի  դրանից :  Նա  նաև պիտի   հսկի  մեզի  տարածվելը  հագուստի ,  մարմնի  կամ  աղոթքի  վայրի  վրա : (Իսլամական  վճիռ  մի  խումբ  գիտնականներից  էջ.1/1173  Շեյխ  իբն  Բազ)



[1] Մեր   դարում  և  օրերում ,  զուգարանի   թուղթը   բնական  փոխարինող   է  քարերին :

[2] Չափման   միավոր ,   որը  հավասար  է  մոտ 2.5  լիտր   ջրին:

[3] Այս  թույլ  է  հաղորդված