Ի՞նչ է Իսլամը

Download

تفاصيل

Ի՞նչ է Իսլամը

Jamaal Zarabozo

Թարգմանություն:

EUROPEAN ISLAMIC RESEARCHES CENTER (EIRC)

& Հմայակ Նալբանդյան (Hmayak Nalbandyan)

Ստուգում

Ախմեդ Հայկական

Ի՞նչ է Իսլամը

Կարո՞ղ ենք մենք գտնել այս հսկայական աշխարհի բացատրությունը: մենք հասկանում ենք, որ ոչ մի ընտանիք, որը չի ղեկավարվում պատասխանատու մարդու կողմից, չի կարող գործել պատշաճ կերպով, եւ ոչ մի քաղաք, որը չունենա լավ վարչություն չի ծաղկի եւ ոչ մի պետություն, որը չունենա գոնե որեւ է առաջնորդ չի կարող գոյատեւել: մենք հասկանում ենք նաեւ, որ ինքն իրեն ոչինչ չի գոյանում: Առավել եւս մենք տեսնում ենք, որ աշխարհը գոյություն ունի եւ բացարձակ ճշգրիտ գործում է շատ հարյուրամյակների ընթացքում: ուրեմն կարո՞ղ ենք մենք այսուհետ ասել, որ այս ամենը պատահական է:

Կարո՞ղ ենք մենք մարդու եւ ամբողջ աշխարհի գոյությունը վերագրել հասարակ պատահականության կամքին:

Մարդը իրենից ներկայացնում է հսկայական աշխարհի լոկ փոքրիկ մասնիկը: Սակայն եթե նա ընդունակ է կառուցել նախագծեր եւ գնահատել նախագծման արժանիքները, նրա սեփական գոյությունը, ինչպես եւ ամբողջ աշխարհի գոյությունը, այդպես եւ պետք է իր հիմքի մեջ նախագծված լինի: Սա նշականում է, որ գոյություն ունի ինչ-որ ոչ սովորական ուժ, որը բերում է բոլոր իրերի առաջացմանը եւ սատարում է նրանց կանոնավոր ընթացքին: Այսպիսով, որպեսզի սատարի ընդհանուր կարգին, աշխարհում պետք է գոյություն ունենա ինչ-որ վիթխարի գործող ուժ: Պետք է գոյություն ունենա մեծ արարիչ հիասքանչ բնության, որը ամեն ինչ ստեղծում է հիասքանչ եւ արարում է ամեն ինչ հատուկ նշանակության համար: Լավ տեղեկացված մարդիկ ընդունում են այդ արարչին եւ անվանում են նրան Ալլահ, որը նշանակում է Աստված: նա մարդ չի հանդիսանում, ինչպես ոչ մի մարդ չի կարող արարել ու ստեղծել մի այլ մարդու: Ինչպես նաեւ նա չի հանդիսանում ոչ կենդանի, ոչ բույս, ինչպես որ չի հանդիսանում կուռք կամ ինչ-որ արձան, քանի որ վերը նշվածներից եւ ոչ մեկը չեն կարող ոչ արարել եւ ոչ էլ ստեղծել ինչ-որ բան: Նա առանձնանում է այս ամենից, քանի որ հանդիսանում է ամենի ստեղծողը եւ պահպանողը, իսկ արարիչը պետք է առանձնանա ամենից եւ լինի ավելի մեծ քան այն ամենը, ինչ նա ստեղծում է:

Գոյություն ունի Աստծո (Ալլահի) հակացության տարբեր ուղղություններ եւ շատ բան կարելի է ասել նրա մասին, իսկ այս աշխարհի մեծ հրաշալիքները բաց գրքի նման, որի մեջ մենք կարող ենք կարդալ շատ բան Աստծո մասին, որը այս աշխարհից դուրս է: Աստված ինքը գալիս է մեզ օգնության՝ ուղղարկելով իր դեսպաններին եւ ուղորդելով իր հայտնությունը, որում նա հաղորդում է այն ամենի մասին, ինչը մեզ պետք է իմանալ Աստծո մասին:

Իսլամական կրոնը Ալլահի խրատների եւ ղեկավարման լրիվ ընդունումն է այն ձեւով, որով բացահայտվել է նրա կողմից ուղարկած Մուհամեդին: Իսլամը պահանջում է հավատալ Ալլահի միասնության եւ իշխանության մեջ դարձնելով մարդուն իրավասու աշխարհի նշանակության մասնիկ եւ իմանալ իր տեղը նրանում: Այս հավատը ազատում է նրան բոլոր վախերից եւ նախապաշտամունքներից, բերելով նրան ամենակարող Ալլահի ներկայության գիտակցմանը եւ մարդու պարտականություններին Նրա նկատմամբ: Սակայն այդ հավատը պետք է ինչ-որ տեղ ստուգվի գործով, քանի որ մենակ հավատալը բավարար չէ: Աստծո միասնության հավատքը ենթադրում է , որ մենք պետք է դիտարկենք ամբողջ մարդկությունը ինչպես մի ընտանիք, ամբողջությամբ գտնվելով Աստծո իշխանության ներքո, որը ամեն ինչի արարիչն է եւ նվիրում է գոյության միջոցներ ամենեցուն: Իսլամը բացառում է այս կամ այն մարդկանց բացառիկ լինելը՝ հայտարարելով Աստծո հավատքը ւ բարեգործությունը որպես երկինք տանող միակ ճանապարհ: Այսպիսով հաստատում է անմիջական կապ Աստծո հետ՝ բացառելով որեւէ միջնորդի մասնակցությունը: Իսլամը նոր կրոն չի հանդիսանում: ըստ գործի էության նա իրենից ներկայացնում է նույն ուղերձը եւ ձեռնարկը, որը Ալլահը առաքել է բոլոր մարգարեներին՝ Ադամին, Նոյին, Աբրահամին, Իսմայիլին, Իսահակին, Դավիթին, Մովսեսին եւ Հիսուսին (խաղաղություն նրանց բոլորին): Սակայն ուղերձը՝ հայտնված Մուհամեդին (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան), որն անվանվեց Իսլամ, հանդիսանում է համընդհանուր ամբողջական եւ վերջնական ձեւով:

Ղուրանը Ալլահի վերջին հայտնությունն է եւ հանդիսանում է,որպես Իսլամի ուսմունքի եւ օրենքների աղբյուր: Ղուրանում շոշափվում են հավատքի, բարոյականության, մարդկության պատմության, երկրպագության, գիտության, իմաստության հիմնական հարցերը Աստծո եւ մարդկանց միջեւ, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունների բոլոր ասպեկտները: Այն իրենից ներկայացնում է համընդհանուր գիտություն, որը կարող է ծառայել, որպես սոցիալական արդարության ճիշտ համակարգի, ինչպես նաեւ տնտեսության, քաղաքականության, օրենսդրության, արդարադատության եւ միջազգային հարաբերությունների հիմք: Հադիսը իրենից ներկայացնում է Մուհամեդի մարգարեի (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) հաղորդագրությունը՝ խոսքերի եւ գործերի մասին, խնամքով հավաքված եւ նույնությամբ փոխանցված իր հավատարիմ օգնականների կողմից: Հադիսը բացատրում է եւ լրացնում է Ղուրանի հայացքները:

Հավատքի հիմունքները Իսլամում

Ճշտապահ հավատացյալ մուսուլմանը հավատում է հետեւյալ հիմնական կետերին.

1. Նա հավատում է միակ Աստծուն՝ Ալլահին, բարձյալ եւ հավիտյան, անվերջ եւ ամենազոր, ողորմած եւ գթասիրտ Արարչի եւ գոյության համար միջոցներ հատկացնողին:

2. Նա հավատում է Աստծո բոլոր առաքյալներին, չդնելով ոչ մի տարբերություն նրանց միջեւ: Բոլոր հայտնի ազգերին ուղարկվեցին այնպիսի առաքյալներ, որոնք ընտրվեցին Աստծո կողմից, որպեսզի ուսուցանեն մարդկանց եւ փոխանցեն նրանց նրա աստվածային ուղերձները: Ղուրանում հիշատակվում են նրանցից 25-ի անունները, իսկ ինչ վերաբերում է Մուհամեդին (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան), ապա նա կոչվում է վերջին առաքյալ եւ մարգարե:

3. Մուսուլամը հավատում է Աստծո բոլոր գրերին եւ հայտնություններին: Այդ գրերը եւ հայտնությունները լույս էին, որ առաքյալները ստանում էին, որպեսզի ցույց տան իրենց ժողովրդին Աստծո ճիշտ ճանապարհը: Ղուրանում հիշատակվում են գրերի մասին, որոնք բերել էին իրենց հետ Աբրահամը, Մովսեսը, Դավիթն ու Հիսուսը: Սակայն այդ գրերը վաղուց կորել կամ խեղաթյուրվել էին, իսկ միակ բնօրինակը՝ ամբողջովին հասանելի սուրբ գրությունը, հանդիսանում է Ղուրանը:

4. Ճշմարիտ մուսուլմանը հավատում է Ալլահի հրեշտակներին, որոնք հիասքանչ հոգեւոր էակներ են եւ չունեն ոչ սննդի, ոչ ըմպելիքի, ոչ քնի կարիք, եւ իրենք ողջ ժամանակը անց են կացնում՝ Ալլահին երկրպագելով:

5. Մուսուլմանը հավատում է դատաստանի օրվան: Երբեւէ այս աշխարհը կհասնի իր ավարտին, եւ մահացածները կելնեն իրենց դամբարաններից՝ վերջին եւ արդար դատի համար: Մարդիկ, որոնք կունենան ավելի շատ լավ գործերի գրանցումներ՝ առատ պարգեւ կստանան եւ ջերմորեն կընդունվեն Ալլահի դրախտում: Իսկ նրանք, ովքեր կունենան վատ գործերի նշումներ, կկրեն իրենց պատիժը եւ կուղղորդվեն դժոխք:

6. Մուսուլմանը հավատում է Ալլահի անսահման գիտությանը: Նրա պլանների նկատելու եւ իրականացնելու հնարավորությանը, ինչպես նաեւ որ նրա իշխանությունում ոչինչ չի լինում՝ առանց նրա ցանկության: Նրա գիտելիքները եւ զորությունը անընդհատ է եւ նա միշտ կառավարում է իր ստեղծածներին: Նա իմաստուն է եւ գթասիրտ եւ ինչ ել, որ նա անի, այն միշտ լի է իմաստով եւ հետեւում է կոնկրետ նպատակի: եթե այդ միտքը հաստատվի մեր ուղեղում եւ մեր սրտերում, մենք հավատքով կընդունենք նրա բոլոր գործերը, չնայած որ կարող ենք այն լիովին չըմբռնել, կամ կարծել թե ինչ-որ հիմարությունն են տեղի ունենում:

Իսլամի հինգ սյուները

Եթե խոսենք իսլամի մասին, ապա հարկ է նշել, որ եթե հավատքը չի ուղեկցվում գործունեությամբ, ապա ոչինչի չի հանգեցնի: Հավատքը իր բնույթով հանդիսանում է զգացմունքային գործոն եւ կարող է լինել լրիվ իրական, սակայ չգտնելով գործնական կիրառություն, նա շուտ կորցնում է իր կենսական գործունեությունը եւ խթանիչ ուժը:

Ընդհանուր հաշվարկված է իսլամի հինգ սյուներ

1. Հավատքի խոստովանության խոսքերը. դա նշանակում է, որ մարդը պետք է վկայի, որ չկա Աստված բացի Ալլահից, եւ որ Մուհամեդը (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) հանդիսանում է նրա ուղարկվածը բոլոր մարդկանց համար՝ մինչեւ հարության օրը: Մուհամեդի (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) մարգարեությունը պարտադրում է մուսուլմաններին դիտարկել նրա կյանը, որպես նմանակման օրինակ:

2. Աղոթքները. Աղոթքները դիտարկվում են, որպես մարդկանց պարտավորություն Ալլահի նկատմամբ, պետք է կատարվի օրը հինգ անգամ: Դրանք ուժեղացնում եւ կենդանացնում են հավատքը Ալլահի նկատմամբ, խրախուսելով մարդկանց հավատարիմ մնալ բարձր բարոյական սկզբունքներին: Նրանք մաքրում են սրտերը եւ խոչընդոտում են այն բոլորին, ինչը դրդում է մարդուն հիմարություններ անել:

3. Հետեվել պահքին Ռամադանի ժամանակ. Ռամադանի ընթացքում մուսուլմանները ոչ միայն ձեռնպահ են մնում ուտելիքին, ըմպելիքին եւ սեռական հարաբերություններին օրվա ցերեկային ժամերին, այլեւ դա անում են բոլորովին անկեղծ եւ կամովին: Պահքին հետեւելը խթանում է ճիշտ հասարակական գիտակցությանը, նաեւ վարժվել համբերության, անշահախնդրության եւ կամքի ուժին:

4. Զաքյաթ. Բառացիորեն եւ համեմատաբար հասարակ նշանակությամբ «զաքյաթ»-ը հանդիսանում է «մաքրում»: Ինչ վերաբերում է այդ բառին՝ որպես տեխնիկական տերմինի, ապա այն ծառայում է որպես ամենամյա հարկի սահմանում՝ ապրանքի կամ փողի տեսքով, որը հավաքվում է մուսուլմանների ծախսերից՝ բարեգործական նպատակներով: Սակայն կրոնական եւ հոգեւոր իմաստը Զաքյաթի հանդիսանում է ավելի խորը եւ այդ առումով նրան բնորոշ են հումանիտար եւ սոցիալ-քաղաքական ասպեկտները:

5. Հաջ. (Ուխտագնացություն դեպի Մեքքա), դա պետք է կատարել կյանքում մի անգամ, եթե մարդուն հնարավորություն է տալիս նյութական եւ առողջական վիճակը:

Իսլամը եւ կյանքի նպատակը

Ինչու՞մ է կայանում իմ կյանքի կոչումը: Ինչու՞մ է կայանում ձեր կյանքի կոչումը: Այս բնույթի հարցերը հաճախ են առաջանում մտածող մարդկանց մոտ: Այդպիսի հարցերին մարդիկ պատասխանում են տարբեր ձեւերով: Ոմանք կարծում են, թե իրենց կյանքի իմաստը կայանում է նրանում, որ դառնան հարուստ: Սակայն ինչի՞ մեջ կկայանա նրանց կյանքի կոչումը նրանից հետո, երբ նրանք կհավաքեն միլիոնավոր դոլարներ: Հետո՞ ինչ: Ի՞նչ նպատակ կհետապնդեն նրանք հետո, երբ ձեռք կբերեն այդ միլիոնները: Եթե կյանքի նպատակը կայանում է նրանում, որ հարուստ դառնան, նշանակում է, որ հարստություն ձեռք բերելուց հետո ոչ մի նպատակ լինել չի կարող: Ըստ գործի իմաստի՝ հենց դրա մեջ էլ կայանում են դժվարությունները, որոնց հանդիպում են անհավատները, կամ մարդիկ, որոնք հավատում են ինչ-որ ստի: Երբ այդպիսի մարդիկ ձեռք են բերում փող, որի մասին նրանք երազում էին, նրանց կյանքը կորցնում է իր իմաստը, իսկ իրենց շարունակում են ապրել լարվածության մեջ, չիմանալով հանգիստ եւ տանջվելով դատարկության եւ վախի զգացումից:

Կարո՞ղ է հարստությունը լինել նպատակ

Մենք հաճախ լսում ենք այնպիսի դեպքերի մասին, երբ միլիոնատերերը ավարտում են իրենց կյանքը ինքնասպանությամբ, երբեմն այդպես են անում նաեւ նրանց կանայք, դուստրերը եւ տղաները: Սրա հետ կապված հարց է առաջանում. Կարո՞ղ է հարստության ձգտումը բերել մարդուն երջանկություն: Հիմնականում պատասխանը բացասական է: Կարո՞ղ է հարստություն ձեռք բերելը լինել մշտական նպատակ: Ինչպես մեզ հայտնի է հինգ տարեկան երեխան չի փնտրում հարստություն եւ խաղալիքին ավելի է առավելություն տալիս, քան միլիոն դոլարին: Իննսունամյա ծերունին չի հոգում փողի մասին, քանի որ ավելի շատ իր առողջության մասին է հոգ տանում: Այս բոլոր ապացուցում են, որ հարստությունը չի կարող լինել ողջ կյանքի նմատակը կյանքի բոլոր փուլերում:

Հարստությունը կարող է նպաստել անհավատ մարդու երջանկությանը լոկ փոքր աստիճանով, քանի որ ոչ մի համոզվածություն նրա կյանքի վերջի եւ սեփական բախտի համար նա չունի: Անհավատների մոտ չկա կյանքի նպատակ, իսկ եթե կա էլ, ապա դա անխուսափելիորեն կայացնում է կամ ժամանակավոր կամ տանում է նրան դեպի ինքնաոչնչացման:

Ի՞նչ օգուտ կարող է բերել հարստությունը անհավատին, եթե նա վախենում է սեփական վախճանից եւ մնում է թերահավատորեն դրամադրված ամեն ինչի նկատմամբ: Անհավատը կարող է հավաքել շատ փող, բայց նա անխուսափելիորեն կկորցնի ինքն իրեն:

Նպատակը կայանում է Ալլահին երկրպագելու մեջ

Ի հակառակ անհավատ մարդուն, Ալլահի հավատքը մատնանշում է այն նպատակը կյանքում, որի կարիքը նա ունի: Իսլամի մեջ կյանքի նպատակը կայանում է Ալլահին երկրպագելու մեջ, ինչ վերաբերում է «երկրպագում» տերմինին, ապա այն գործադրվում է Ալլահի բոլոր հայտնությունների հնազանդությամբ: Իսլամում կյանքի նպատակը բնութագրվում է իր հավատարմությամբ եւ իսկական մուսուլմանը հետեւում է այդ նպատակին իր կյանքի բոլոր փուլերում՝ անկախ նրանից թե նա երեխա է, երիտասարդ է, մեծ մարդ է թե ծերունի:

Ալլահին երկրպագելը կյանքը դարձնում է նպատակսլաց եւ իմաստավորված, մանավանդ եթե նրա հաջողությունները իրականանում են իսլամի շրջանակներում: Իսլամը սովորեցնում է, որ երկրային կյանքը իրենից ներկայացնում է լոկ կարճ ժամանակահատված, որից հետո գալիս է ուրիշ կյանք: Առաջին եւ երկրորդ կյանքները իրարից առանձնանում են մահով, որը հանդիսանում է անցման շրջան նրանց միջեւ: Մարդու գործերը այս կյանքում որոշում է այն, ինչը կներկայանա արժանավայել երկրորդ կյանքում: Երբ մահվան ժամանակահատվածը կմոտենա վերջին եւ հետո կգա հարության օրը, ապա այդ օրը Ալլահը կպարգեւատրի կամ կպատժի մարդկանց՝ իրենց առաջին կյանքում կատարած գործերի դիմաց:

Առաջին կյանքը հանդիսանում է փորձություն

Իսլամը դիտարկում է առաջին կյանքը մարդու համար որպես փորձություն, ինչ վերաբերում է մահվան, ապա այն հանդիսանում է ինչ-որ մի բան իբրեւ հանգիստ իսկական հավատացյալի համար այդ փորձությունւից հետո՝ այսինքն առաջին կյանքի ավարտից հետո: Դատաստանի օրը նման է փորձության արդյունքների հայտնության օրվան, իսկ երկրորդ կյանքը կդառնա այնպիսի ժամանակ, երբ ամեն անցած փորձություն կլինի կամ հաճույք կամ տանջանք՝ կախված այն բանից, թե ինչպես է իրեն պահել փորձության ժամանակ:

Իսլամում կյանքի հիմնական ուղին պարզ է, սովորական եւ համապատասխանում է տրամաբանությանը: Առաջին կյանք, մահ, միջանկյալ աշխարհ, դատաստանի օր եւ այնուհետեւ երկրորդ կյանք, եւ համապատասխանաբար այդ կյանքի պարզ ընդհանուր գծին, մուսուլմանի կյանքւոմ կա նաեւ պարզ նպատակ: Մուսուլմանը գիտի, որ նրան ստեղծել է Ալլահը: մուսուլմանը գիտի, որ նա պետք է շարունակի ապրել որոշ տարիներ այդ առաջին կյանքու, որոնց ընթացքում նա պարտավոր է երկրպագել Ալլահին, քանի որ Ալլահը կհարցնի նրանից եւ պատասխանության կենթարկի նրան բոլոր գործերի համար՝ անկախ նրանից, թե նա կատարել է դրանք բացահայտ թե թաքուն: Քանզի նրան հայտնի են բոլոր մարդկանց գործերը: Մուսուլմանը գիտի, որ նրա առաջին կյանքում արված գործերից կախված է թե ինչպիսին կլինի նրա երկրորդ կյանքը: Եւ վերջապես մուսուլմանը գիտի, որ նրա առաջին կյանքը շատ կարճ կլինի եւ կշարունակվի հարյուր տարուց քիչ ավել կամ քիչ պակաս, սյն ժամ երբ երկրորդ կյանքը հավերժական է:

Երկրորդ կյանքի հավերժությունը

Երկրորդ կյանքի հավերժության հսկայական ազդեցություն է գործում մուսուլմանի վրա, նրա առաջին կյանքի ողջ ընթացքում, քանի որ մուսուլմանը հավատում է, որ նրա հենց առաջին կյանքը կորոշի նրա երկրորդ կյանքի որակը: Բացի դրանից այդ սահմանումը կհամապատասխանի արդարադատ եւ ամենակարող Ալլահի որոշմանը:

Այդ հավատի շնորհիվ, երկրորդ կյանքում եւ դատաստանի օրը մուսուլմանի կյանքը դառնում է նպատակասլաց եւ իմաստավորված այնքան, ինչքան որ դա հնարավոր է: Մուսուլմանի չընդհատվող նպատակը կայանում է նրանում, որպեսզի երկրորդ կյանքում ընկնի դրախտ:

Այլ կերպ ասած՝ մուսուլմանի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի երկրպագի եւ ենթարկվի Ալլահին, կատարի նրա հրամանները եւ պահպանի նրա հետ կապ՝ պարտադիր աղոթքների օգնությամբ, որոնք կատարվում են օրը պարտադիր հինգ անգամ, ամենօրյա պարտադիր Ռամադանի պահքի մեջ՝ մեկ ամսվա ընթացքում, մաքրման եւ ողորմության համար հավաքվող ամենամյա գումարի որոշ քանակ, ինչպես նաեւ պարտադիր ուխտագնացության օգնությամբ, որը կատարվում է կյանքում մեկ անգամ:

Հավերժ նպատակի անհրաժեշտությունը

Անհավատների կյանքի նպատակ են հանդիսանում այնպիսի բաները, ինչպիսիք են փողի եւ ունեցվածքի ձեռք բերումը, սեռական բավարարվածությունը, սնունդն ու ժամանցը, սակայն այդ բոլոր նպատակները հանդիսանում են անցողիկ, քանի որ դրանք բոլորը գալիս են ու գնում: Փողերը գալիս են ու գնում, առողջությունը գալիս է ու գնում, իսկ սեռական ակտիվությունը չի կարող պահպանվել ընդմիշտ: Բացի այդ այս բոլոր ցանկությունները՝ կապված փողի, սննդի եւ սեքսի հետ չեն կարող մարդուն տալ պատասխաններ այն հարցերին, որ նա տալիս է ինքն իրեն. եւ ի՞նչ, հետո ի՞նչ:

Իսկ ինչ վերաբերում է Իսլամին, ապա այն ազատում է մուսուլմանին այդպիսի հարցեր տալուց, ամենասկզբից եւ ետ պարզելով որ նրա համար մշտական նպատակը կայանում է նրանում, որպեսզի երկրպագվի Ալլահին ու հաջորդ կյանքում ընկնի դրախտ:

Մենք պետք է իմանանք, որ փրկության միակ ճանապարհը ինչպես այս, այնպես էլ մյուս կյանքում կայանում է նրանում, որպեսզի բացահայտի Ալլահին, որը ստեղծեց մեզ, հավատալ նրան եւ երկրպագել միայն նրան:

Մենք պետք է նաեւ բացահայտենք մեր մարգարեին (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան), որին Ալլահն ուղարկեց ողջ մարդկությանը, նրան հավատալու եւ հետեւելու համար: Մենք պետք է բացահայտենք ճշմարտության կրոնը, որին հավատալը մեզ հրամայել է մեր Աստվածը եւ երկրպագենք նրան:

Իսլամը եւ ռացիոնալ մտածելակերպը

Իսլամի տրամաբանությունը եւ ռացիոնալությունը թույլ է տալիս նրան պահպանել հավատքի տրամաբանությունը ու ռացիոնալիզմը: Իսլամը հանդիսանում է այնպիսի կրոն, որը խստորեն երկրպագվում է իր հետեւորդների կողմից եւ այդ կորնը թույլ չի տալիս մտավոր խառնաշփոթի առաջացում մուսուլմանի գլխում, քանի որ այն չունի իր մեջ ոչ մի ոչ տրամաբանակ կամ ոչ ռացիոնալ սկզբունքներ, որոնք չէին համապատասխանի մեկը մյուսին:

Ալլահի պարզ հասկացությունը

Իսլամը չի կարող մուսուլմանին գցել ինչ որ խառնաշփոթության կամ թյուրիմացության մեջ այնպիսի հարցերում, որոնք կապված են Ալլահի հետ: Ալլահը հանդիսանում է Իսլամի միակ աստվածը, նա չունի ոչ որդի, ոչ հայր, ինչպես նաեւ չունի իրեն հավասարին եւ նմանին: Իսլամի ուսմունքներին համապատասխանաբար, Հիսուսը չի հանդիսանում Ալլահի որդին: Հիսուսը մի առաքյալ է, ինչպես որ Մովսեսը եւ Մուհամեդն էին (խաղաղություն նրանց բոլորին): Ըստ դրա՝ իրար հավասար են բոլոր մարգարեներն ու առաքյալները, իսկ ինչ վերաբերում է Ալլահին, ապա նա չունի ոչ որդիներ, ոչ դուստրեր: Հավատքը, որ Ալլահը միակն է, եւ այն որ նա շատ բարձր է իր ստեղծածից, անհամատեղելի են նրանում, որ նա ունի որդի, քանի որ դա ցածրացնում է աստծուն՝ մինչեւ մարդու մակարդակի:

Ժամանակակից քրիստոնեության դոգմաներից մեկը ասում է, որ Աստված ունեցել է որդի, որին սպանել են նրա համար, որպեսզի փրկան մարդկությունը: Քրիստոնյաների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ ընդունել այդպիսի միտք դժվար է, քանի որ այն հակասում է Աստծո արդարության եւ ամենակարողության պատկերացմանը: Ինչու՞ Աստվածը պետք է սպանի՝ հանուն ինչ-որ մեկի փրկության: Անարդար կլիներ սպանել անմեղ մարդուն հանուն նրա, որպեսզի ձրկվեն ուրիշները: Բացի այդ Ալլահն ուղղակի ինչ որ մեկին սպանելու կարիք չունի հանուն ուրիշների փրկության, քանի որ Ալլահը կարող է փրկել նաեւ առանց սպանությանը դիմելու: Դժվար է տեսնել կապ սպանության եւ փրկության միջեւ: Դժվար է ապացուցել մարդուն, թե Ալլահը կարող է փրկել մյուս մարդկանց՝ սպանելով սեփական որդուն: Եւ վերջապես դժվար է հավատացնել մարդկանց նրանում, որ Ալլահն սպանեց յուր միակ որդուն այնժամ երբ պետք է որ հակառակը, պահպաներ նրան:

Ալլահը որդի չունի

Իսլամում այդ հարցը շարադրվում է պարզ եւ տրամաբանորեն հիմնավորված: Իսլամը Ալլահին հայտարարում է, որպես միակ աստված: Ալլահը որդի չունի: Մարդը չի կարող փրկվել Ալլահի պատժից ուիշ մարդուն սպանելու շնորհիվ: Իսլամի ուսմունքին համապատասխան, դուք կարող եք փրկվել կամ զոհել ինքներդ ձեզ, իսկ ավելի կոնկրետ՝ ձոր սեփական գործերի շնորհիվ: Իսլամի ուսմունքին համապատասխան, Սուրբ Ղուրանի միջոցների շնորհիվ Ալլահը ցույց է տալիս մեզ ճիշտ եւ սխալ ճանապարհները եւ մենք էլ կրում ենք պատասխանատվություն փրկության կամ կործանման ճանապարհը ընտրելում՝ մեզանից յուրաքանչյուրի ընտրության եւ սեփական գործերին համապատասխանորեն:

Ալլահը միակն է

Իսլամում չկա երրորդության գաղափարը, այլ կերպ ասած՝ «երեքը մեկում» համադրումը: Տրամաբանորեն շատ դժվար է ընդունել եւ հասկանալ, ինչպես կարող է ինչ-որ մեկը միեւնույն ժամանակ լինել եւ հայր, եւ որդի եւ Սուրբ Հոգի: Բացի այդ, Ալլահը որդի չունի եւ ոչ էլ որդիների կարիք ունի, քանզի Ալլահին է պատկանում ամենը եւ Նա է Արարիչը բոլոր էակների:

Հիսուսը չի ասել, որ նա Աստված է: Հիսուսն ասել է. «Ես ոչինչ չեմ անում ինձնով»,_եւ այս խոսքերը այն են ցուցանում, որ հրաշքներ գործելու հնարավորությունը նրան տրված էր Ալլահի կողմից, ինչը վերաբերվում է նաեւ մյուս առաքյալներին, ար ապրել են մինչեւ Հիսուսը եւ նրանից հետո: Նա նաեւ ասել է. «Ես դեռ իմ Հոր մոտ չեմ եղել. Բայց գնա իմ եղբայրների մոտ եւ ասա նրանց. ես գնում եմ իմ Հոր մոտ եւ ձեր Հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ»: (Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 20, 17):

Դա նշանակում է, որ Հիսուսը Աստծուն անվանում է Հայր փոխաբերական իմաստով, քանի որ նա ասում է, որ Աստվածը նրա Հայրն է ինչպես եւ նրանց հայրն է: Եւ եթե Հիսուսը Ալլահն է, ապա ինչպե՞ս կարող էր Ալլահը սպանել նրան կամ թույլ տար, որ նրան սպանեն: Ըստ Իսլամի ուսմունքի, Հիսուսը այն մարդն է, որը արժանի է նմանակման, նա սուրբ մարդ է եւ մարգարե է, ընտրված Աստծո կողմից մարդկանց օրինակ ծառայելու համար, որոնց մոտ նա ուղարկվել էր:

Ալլահի եւ մարդու միջեւ միջնորդություն գոյություն չունի

Իսլամը չի ընդունում միջնորդություն Ալլահի եւ մարդու միջեւ: Որպեսզի երկրպագեն կամ ծառայեն Իսլամին, ձեզ պետք չէ գնալ քահանայի մոտ: Իսլամում ամեն մուսուլման ունի անմիջական կապ Ալլահի հետ, ինչպիսի թույլ, աղքատ կամ կոպիտ մարդ որ լինի: Իսլամը Ալլահին հայտարարում է Աստված բոլորի համար, եւ յուրաքանչյուր մուսուլման ինքն է որոշում իր համար, թե որքան մոտ կամ հեռու է նա ցանկանում լինել Աստծուց: Իրականում Ալլահը դատում է մարդկանց ըստ նրանց գործերի, որ նրանք անում են համապատասխան ըստ իրենց ազատության: Իսլամում չկան միջնորդներ մարդկանց ու Ալլահի միջեւ:

Հոգեւորականության բացակայությունը

Ի տարբերություն որոշ այլ կրոնների, Իսլամում չկան ծիսական ծառաներ: Իսլամում յուրաքանչյուր մուսուլման պատասխանատվություն է կրում ինչպես իր համոզմունքների, այնպես էլ Իսլամի համար ընդհանրապես: Իսլամում կան կրոնի գիտակներ, սակայն չկան այնպիսի դասի մարդիկ, ինչպիսին են հոգեւորականները:

Ամուրիության բացակայությունը

Իսլամը չի ընդունում ամուրիություն, քանի որ ամուրիությունը հակասում է մարդկային բնությանը: Իսլամը ստիպում է մուսուլմանին ամուսնանալ որքան հնարավոր է շուտ, քանի որ նորմալ մարդկանց համար դժվար է միաժամանակ մնալ կրոնական եւ չլինել ամուսնացած: Իսլամը կազմակերպում է մարդկային բնությունը, բայց երբեք չի կործանում այն եւ չի գնում դրան դեմ:

Հոգու եւ մարմնի միջեւ հավասարակշռությունը

Իսլամը իրենից ներկայացնում է հիանալի ներդաշնակ հավասարակշռություն հոգու եւ մարմնի պահանջների միջեւ: Ինչ վերաբերում է այնպիսի կրոնին, որը համարում է ամուրիությունը անհրաժեշտություն մաքրության համար, ապա այն գնում է մարդու բնությանը դեմ եւ տեսականորեն դա կարող է բերել մարդկության վերացմանը: Մուհամեդ մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) ասել է. «Քո Աստվածը քո վրա իրավունքներ ունի եւ քո մարմինը ունի իրավունքներ քեզ վրա եւ քո հոգին ունի իրավունքներ քեզ վրա, ուրեմն պաշտպանիր յուրաքանչյուր իրավունք ունեցողի իրավունքները»:

Կյանքի համապարփակ օրենքը

Իսլամը դա կրոն է, սակայն բառի ոչ արեւմտյան իմաստով: Արեւմուտքում «կրոն» տերմինն ունի կոնկրետ իմաստ եւ նշանակում է մոտավորապես այն ինչ գոյություն ունի մարդու եւ Աստծո միջեւ, ինչ վերաբերում է Իսլամին, ապա այն հանդիսանում է մարդու եւ հանրության կյանքի ասպեկտների կազմակերպման սկիզբը: Այսպիսով, Իսլամը ղեկավարում է ձեր հարաբերությունները Աստծո հետ, ինքներդ ձեր հետ, ձեր հարեւանների հետ, ձեր երեխաների հետ, ձեր բարեկամների հետ, ձեր հյուրերի եւ ձեր եղբայրների հետ: Իսլամը հստակ սահմանում է ձեր պարտավորությունները եւ իրավունքները փոխըմբռնման այս բոլոր շրջանակներում: Իսլամը սահմանում է երկրպագության, քաղաքացիական իրավունքի, ամուսնության եւ ամուսնալուծության օրենքների, ժառանգության կարգի, վարվելակերպի ու պահվածքի պարզ համակարգ, թե մարդիկ ինչ պետք է խմեն, հագնեն, եւ ինչ չպետք է խմեն եւ հագնեն: Ինչպես նաեւ Իսլամը ցույց է տալիս թե ինչպես պետք է խոնարհվեն Աստծուն, ինչպես պետք է ղեկավարեն, կազմում է պատերազմի եւ խաղաղության օրենքներ, սահմանում է, թե երբ պետք է գնալ պատերազմի եւ երբ խաղաղություն կնքել, ինչպես նաեւ սահմանում է տնտեսական օրենքներ եւ օրենքներ առեւտրի: Այսպիսով, Իսլամը հանդիսանում է կյանքի համապարփակ օրենք: Իսլամը միայն մզկիթի համար չէ նախատեսված, այլ ընդհանուր կյանքի համար, ամենօրյա կյանքի համար: Իսլամը ղեկավարում է կյանքի այն ասպեկտները, այդ թվում եւ հանրային, բարոյական, տնտեսական եւ քաղաքական: Իսլամը հանդիսանում է կատարյալ սահմանադրություն: Իսլամը թույլ չի տալիս մուսուլմանին ընկնել շփոթմունքի մեջ՝ իր տրամաբանության եւ ռացիոնալիզմի պատճառով: Ալլահը միակն է եւ չունի որդիներ: Ալլահը ընդհանուր ոչինչ չունի երրորդության հետ: Ալլահը չի սպանում, որպեսզի փրկի: Ալլահի եւ մարդու միջեւ հարաբերություններում չկա ոչ մի միջնորդի կարիք: Իսլամը կազմակերպում է մարդկային բնությունը, բայց չի գնում դրան դեմ: Իսլամում չկա ոչ հոգեւորականություն, ոչ ամուրիություն: Իսլամը հանդիսանում է մարդկային կյանքի համապարփակ օրենք:

Երկրպագության գաղափարը Իսլամում

Երկրպագության գաղափարը Իսլամում շատ մարդիկ սխալ են հասկանում, այդ թվում նաեւ որոշ մուսուլմաններ: Սովորաբար ընդունված է կարծել, որ Իսլամին երկրպագելը ենթադրում է այնպիսի ծիսական գործողություներ ինչպիսիք են աղոթքներն ու պահքերը, բարեգործությամբ զբաղվելը եւ այլն: Սակայն նման նեղ պատկերացումը արտացոլում է միայն երկրպագության գաղափարի մի մասը Իսլամում, իսկ ինչ վերաբերում է լրիվ սահմանմանը, ապա այն իր մեջ ներառում է առանձին մարդկանց համարյա բոլոր գործողությունները: Հետեւաբար, երկրպագության սահմանումը կարող է մոտավորապես հետեվյալ տեսքն ունենալ. «Երկրպագությունը դա մի տերմին է, որը ներառում է բոլոր պարզ եւ եւ գաղտնի բառերն ու գործողություները մարդու, որին Աստված սիրում է»: Այլ կերպ ասած, երկրպագումը հանդիսանում է այն ամենը, ինչ ասում կամ անում է մարդը, Ալլահին ծառայելու ձգտումով: Բնական է, որ սա իր մեջ ներառում է ինչպես կրոնական ծիսակատարությունները, այնպես էլ հավատը, սոցիալական ակտիվությունն ու անձնական ներդրումը այլ մարդկանց բարեկեցությանը աջակցելու համար:

Իսլամը մարդուն դիտարկում է ընդհանուր, մարդուց էլ պահանջվում է լիովին ենթարկվել Ալլահին, այլ կերպ ասած՝ ենթարկվել Նրան այնպես, ինչպես պահաջում է Ալլահը Մուհամեդ մարգարեից (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան): Ղուրանում ասվում է.

_ Ասա. «Ճշմարիտ իմ աղոթքը իմ երկրպագությունն է[1], իմ կյանքն ու մահը պատկանում է Ալլահին, աշխարհների Աստծուն, որը չունի նմանակի: Դա իմ ցանկությունն է եւ ես առաջինն եմ Նրան տվածներից»:(“աննասուներ", 162 - 163)

Բնականաբար արդյունքը նման ենթարկության այն է, որ մարդու բոլոր գործողությունները սկսում են ձեւավորվել Նրա պատվիրաններով, ում այդ մարդը ենթարկվում է: Լինելով կենսակերպ, Իսլամը իր հետեւորդներից պահանջում է, որպեսզի նրանք կառուցեն իրենց կյանքը իր ուսմունքին համապատասխան, անկախ նրանից, թե կրոնական թե այլ ասպեկտներին է դա վերաբերում, չնայած դա կարող է տարօրինակ թվալ ոմանց, ովքեր կրոնը ընդունում են միայն մարդու եւ Աստծո անձնական կապի աջակցություն, որի ազդեցությունը տարածվում է մարդկանց այնպիսի գործողությունների վրա, որոնք չունեն ոչ մի կապ կրոնական սովորույթների հետ:

Իրականում Իսլամը մեծ նշանակություն չի տալիս կրոնական ծիսերին եթե նրանք իրականացվում են մեխանիկորեն եւ ազդեցություն չեն գործում մարդու ներքնաշխարհի վրա: Ղուրանը դիմում է հավատացյալներին եւ նրանց հարեւաններին Սուրբ գրքի մարդկանց միջից[2], որոնք վիճում էին նրա հետ կիբլի[3] փոխման մասին, հետեւյալ խոսքերով.

_ «Նրանում չէ ազնվությունը, որպեսզի դուք դեմքով շրջվեք արեւելք կամ արեւմուտք, ազնիվ է նա, ով հավատում էր Ալլահին, Վերջին օրվան, եւ հրեշտակներին, Սուրբ գրքին եւ մարգարեներին, որը, չնայած իր սիրուն դեպի ունեցվածքը, այն ծախսում էր իր հարազատների համար, որբերի եւ աղքատների համար, պանդուխների ու ողորմություն խնդրողների համար եւ (ստրուկների) ազատության համար, եւ աղոթք էր անում ու զաքյաթ տալիս, (ազնիվ) ովքեր հավատարիմ են իրենց խոստմանը, եւ ովքեր դիմանում են կարիքին, անհաջողությանն ու վտանգին: Դա նրանք են, ովքեր ճշմարիտ են, եւ դա աստվածավախությունն է:» (“Կով", 177)

Գործերը, որոնց մասին խոսվում է այս հայաթում, ազնիվ մարդկանց գործեր են, սակայն դրանք երկրպագության միայն մի մասն են հանդիսանում: Մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) մեզ բացահայտել է, որ հավատքը, որը երկրպագության հիմքն է, «ներառում է իր մեջ ավելի քան վաթսուն ճյուղեր, որոնցից ամենավերինը արտասանությունն է վկայության այն խոսքերի, որ բացի Ալլահից այլ աստված չկա, իսկ ամենաստորինը՝ խոչընդոտների հեռացումը ճանապարհից, որով մարդիկ գնում են»:

Ազնիվ գործն Իսլամում դիտարկվում է որպես երկրպագության տեսակներից մեկը: Մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) ասել է. «Ոչ ոք եւ երբեք չի կերել ոչինչ ավելի լավ քան այն սնունդն է , որի համար նա աշխատել է իր ձեռքերով, եւ ճշմարիտ, Ալլահի մարգարե Դավիթը, խաղաղություն նրան, սնվում էր նրանով, ինչ որ աշխատում էր իր ձեռքերով»: Գիտելիքի փնտրումը հանդիսանում է երկրպագության ամենաբարձր ձեւերից մեկը: Այսպիսով Մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) ասել է իր հետեւորդներին, որ «որ գիտելիքի փնտրումը յուրաքանչյուր մուսուլմանի պարտականությունն է»: Բացի այդ նա ասել է. «Ալլահը կհեշտացնի ճանապարհը դեպի դրախտ նրա համար, ով հետեւում է գիտելիքի փնտրման ճանապարհը»: Եթե փոխադարձ օգնությունն ու մարդկանց միջեւ լավ հարաբերությունները պահպանվում են հանուն Ալլահի, դա նույնպես հանդիսանում է երկրպագության մաս, ինչպես այս մասին ասել է Մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան). «Ընդունել եղբորդ ժպիտով նշանակում է տալ սադակա եւ ջուր լցնել հարեւանի դույլը նշանակում է տալ սադակա[4]»:

Ավելին, նույնիսկ մարդու կողմից իրականացվող պարտականությունները հաշվում է որպես երկրպագության մի ձեւ: Մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) մեզ բացահայտել է, որ սադակա է նաեւ այն, ինչ մարդ ծախսում է իր սեփական ընտանիքի համար, եւ նա կպարգեւատրվի դրա համար, եթե ծախսված գումարները վաստակվել են օրինական ճանապարհով: Բարությունը սեփական ընտանիքի անդամների հանդեպ նույնպես երկրպագության թվին է պատկանում, որի օրինակ կարող են ծառայել, ինչպես մեզ հաղորդել է Մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) մարդու՝ իր կնոջ բերանը հացի կտոր դնելը:

Ողջ վերը նշվածից պարզ է, որ Իսլամում երկրպագության հասկացությունը հանդիսանում է համապարփակ, եւ իր մեջ ներառում է մարդու դրական գործողությունները, ինչը իհարկե համապատասխանում է Իսլամի՝ որպես կենսակերպի համապարփակ բնությանը: Այդ կրոնը ղեկավարում է կյանքի բոլոր մակարդակները. Անձնական, սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ հոգեւոր: Ահա ինչու է Իսլամը ապահովում մարդու ղեկավարումը նույնիսկ ամենամանր դետալներում, իսկ ինչ վերաբերում է այն հասկացությանը, որ մարդու բոլոր գործերը Աստծո կողմից դիտարկվում են որպես երկրպագության գործողություններ, ապա դա հանդիսանում է բավականին ոգեւորող փաստ: Դա պետք է ստիպի մարդուն իր գործերով հասնել Ալլահի գոհունակությանը եւ միշտ ձգտել գործել լավագույն միջոցներով՝ անկախ նրանից, թե հետեւում է նրան ինչ որ մեկը թե գտնվում է միայնության մեջ, քանզի նրան անընդհատ հետեւում է Նա, որին հայտնի է ամենը, այսինքն հենց ինքը՝ Ալլահը:

Պետք է նշել, որ նման երկրպագությունների, որոնք կապ չունեն կրոնական ծիսերի հետ, քննարկման նպատակը չի հանդիսանում այն, որպեսզի ինչ-որ կերպ նվազեցնել նման ծիսերը: Իրականում կրոնական ծիսակատարությունների ճիշտ իրականացումը բարձրանում է մարդուն թե հոգեպես եւ թե բարոյապես, օգնելով նրան իրականացնել իր բոլոր գործերը Ալլահի ղեկավարությանը համապատասխան: Այստեղ պարտադիր աղոթքը (սալյաթ) գլխավոր տեղում է, ինչը բացատրվում է երկու պատճառներով: Առաջինը, նման աղոթքի կատարումը հանդիսանում է հավատացյալին տարբերելու նշան: Երկրորդը, նման աղոթքի կատարումը պահում է մարդուն ամեն ստոր եւ հիմար բանից, տալով նրան հնարավորություն օրը հինգ անգամ մտնել Արարչի հետ շփման մեջ, երբ աղոթք անողը թարմացնում է իր պայմանն Աստծո հետ, կրկին ու կրկին խնդրում է նրան ղեկավարման համար, արտասանելով խոսքերը.

- Քեզ ենք մենք երկրպագում եւ Քեզանից ենք օգնություն խնդրում. Տար մեզ ուղիղ ճանապարհով… («Ալ-Ֆաթիխա», 5-6)

Դա վկայում է հավատքի մասին եւ հանդիսանում է հավատացյալի հաջողության հիմնական պայմանը, քանի որ Ամենաբարձյալը Ալլահն ասել է.

_ Կհասցնեն այն հավատացյալները, որոնք իրենց աղոթքներում խոնարհ են … («Հավատացյալնեը», 1-2):

Նույն միտքը այլ կերպ արտահայտել է նաեւ Մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան), որն ասել է. «Մարդիկ, որ հաստատուն կերպով իրականացնում են իրենց աղոթքները ինչպես որ հարկն է, բացահայտում են, որ այդ աղոթքները լույս կլինեն, իրենց հավատքի ապացույցը եւ իրենց փրկության պատճառը հարության օրը»:

Աղոթքներից հետո Իսլամի կարեւորագույն սյունը հանդիսանում է զաքյաթը: Ղուրանում աղոթքն ու զաքյաթը հաճախ հանդիպում են միասին: Աղոթքի նման, զաքյաթը արտահայտումն է հավատքի, որ Աստված հանդիսանում է ողջ Տիեզերքի միակ Տերը, իսկ այն, ինչ ունեն մարդիկ, այլ ոչինչ է, քան նրանց վստահվածը, որ նրանք պարտավոր են տնօրինել այնպես, ինչպես որ սահմանված է Ալլահի կողմից, որն ասել է.

_ Հավատացեք Ալլահին եւ Նրա առաքյալին եւ ծախսեք այն ամենից, ինչ որ նա ձեզ ժառանգ է դարձրել: («Երկաթ», 7).

Այդ առումով զաքյաթը հանդիսանում է երկրպագության գործողություն, որը, աղոթքի պես, մոտեցնում է մարդուն իր Աստծուն:

Բացի այդ, զաքյաթը հանդիսանում է հարստության վերաբաշխման միջոց, որը թույլ է տալիս փոքրացնել տարբերությունը տարբեր սոցիալական խավերի եւ խմբերի միջեւ, ինչը արժանի ներդրում է հանրային կայունության գործում: Մաքրելով հարուստի հոգին փառասիրությունից, իսկ աղքատի հոգին՝ հասարակության հանդեպ թշնամանքից, զաքյաթը փակում է ճանապարհները, որոնք տանում են խավերի միջեւ ատելության, եւ ստեղծում է պայմաններ՝ մարդկանց միջեւ եղբայրության եւ համերաշխության պահպանման համար: Նման կայունություն հիմնավորված է ոչ միայն հարուստ մարդկանց անձնական զգացմունքների վրա, այլ ունի ամուր օրինական հիմք, եւ եթե հարուստը հրաժարվի իր պարտականությունների կատարումից, կստիպի նրան կատարել այն, եթե պետք լինի, նաեւ ուժով:

«Սիյամ» (պահք լուսաբացից մինչ մայրամուտ՝ Ռամադանի ժամանակ) հանդիսանում է եւս մի սյուն Իսլամում: Պահքի հիմնական նպատակը՝ մարդուն մաքրում է ներսից, իսկ մյուս պատվիրանների ու շարիատի կատարումը նրան թուլյ է տալիս մաքրվել արտաքինից: Այդ մաքրության շնորհիվ, նա սկսում է համապատասխանել նրան, ինչի մասին ասվում է Ղուրանի հետեվյալ այաթում.

_ Ով դուք, ովքեր հավատացել եք, ձեզ պահք է նշանակված, ինչպես որ ձեր նախնիներին, որպեսզի դուք լինեք աստվածավախ (“Կով", 183)

Հավաստի հադիսներից մեկում ասվում է, որ մարգարեն (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) հանդիպել է նրան, ով հետեւել է պահքին, եւ Ալլահն ասել է. «Նա հրաժարվում է սնունդից, ըմպելիքից եւ իր ցանկությունների բավարարումից՝ հանուն Ինձ»: Ահա թե ինչու նման մարդու պարգեւը կհամապատասխանի Ալլահի մեծ շռայլությանը:

Պահքին հետեւելը արթնացնում է ողջ հանրության գիտակցումը, դրանով իսկ տալով ավելի մեծ ուժ նրանցից յուրաքանչյուրին: Ավելին, պահքը թույլ է տալիս մարդու ծանրաբեռնված մարսողական համակարգին որոշ ժամանակ հանգստանալ, ինչպես նաեւ մեզ հիշեցնում է մարդկանց մասին, որոնք զրկված են ամենաանհրաժեշտ բաներից ողջ տարի, եւ նույնիսկ ողջ կյանքում: Դա թույլ է տալիս հասկանալ մյուս մարդկանց տանջանքները, մեր Իսլամի ավելի քիչ հաջողակ եղբայրների, եւ մեր մեջ արթնացնում է նրանց հանդեպ համակրանքի եւ բարության զգացումը:

Եւ վերջապես մենք մոտենում ենք Հաջին (ուխտի կատարումը դեպի Մեքքա՝ Ալլահի Տուն): Հաջը բավականին կարեւոր սյուն է Իսլամում, որը ցույց է տալիս մարդկանց միությունը եւ ջնջում նրանց միջեւ տարբերությունները: Աշխարհի տարբեր ծայրերից եկած եւ միեւնույն հագուտը հագած մուսուլմանները միաձայն պատասխանում են Ալլահի կոչին՝ ասելով. «(Ահա ես Քո առջեւ եմ, ով Ալլահ, ահա ես Քո առջեւ եմ)»: Հաջը հանդիսանում է յուրօրինակ վարժանք խիստ ինքնակառավարմամբ ու կարգ ու կանոնով, քանի որ հարգանք պետք է ցուցաբերել ոչ միայն սուրբ տեղերի եւ առարկաների հանդեպ, այլ նաեւ բնության եւ թռչունների հանդեպ, որոնք պետք է անձեռնամխելի լինեն, իսկ ամենաբարձյալ Ալլահն ասել է.

_ Նրա համար, ով հարգում է Ալլահի արգելքները, դա լավագույն է իր Տիրոջ համար: («Հաջ», 30)

Ամենաբարձյալ Ալլահը նաեւ ասել է.

_ … ինչ վերաբերում է նրանց, ովքեր կհարգեն Ալլահի ծեսերը, եւ ճշմարտորեն (նրանք դա անում են) բարեպաշտ սրտով: («Հաջ», 32)

Ուխտագնացությունը հնարավորություն է տալիս բոլոր մուսուլմաններին, որոնք պատկանում են ամենատարբեր խմբերի, խավերի, կազմակերպությունների եւ երկրների, ամեն տարի հանդիպել այդ մեծ յուրահատուկ կոնգրեսի ժամանակ: Այդ կոնգրեսի տեղն ու ժամանակը որոշված են նրանց Միակ Աստծո կողմից: Այդ կոնգրեսի հրավերք ունի յուրաքանչյուր մուսուլմանը եւ ոչ ոք ոչ մեկի չի կարող խոչընդոտել մասնակցել, այլ այնտեղ մասնակցություն ցուցաբերած յուրաքանչյուր մուսուլման կօգտվի անվտանգության երաշխիքից եւ ազատությունից այնքան ժամանակ, մինչեւ նա ինքը իրենից անվտանգության վտանգ չի ներկայացնի այդ կոնգրեսի համար:

Այսպիսով, Իսլամում երկրպագության բոլոր ձեւերը, անկախ նրանից, թե կապված են ծիսակատարության կատարման հետ, թե ոչ, սովորեցնում են մարդու էլ ավելի շատ սիրել իրենց Արարչին, ինչի շնորհիվ նա ձեռք է բերում ամուր որոշում արմատախիլ անել հանրության մեջ ամեն վատն ու անարդարը, որպեսզի նախ եւ առաջ այս աշխարհում իրականացնեն Ալլահի խոսքը:

Մարգարեությունն Իսլամում

Մարգարեությունը ինչ-որ անհայտ բան չէ այնպիսի կրոններում, ինչպիսիք են հուդդայականությունը եւ քրիստոնեությունը, սակայն իսլամում այն ունի հատուկ կարգավիճակ եւ նշանակություն:

Իսլամի ուսմունքի համաձայն, Ալլահը ստեղծել է մարդուն բարձր նպատակի համար, ավելի կոնկրետ՝ որպեսզի մարդը երկրպագի Ալլահին եւ վարի ճիշտ կյանք՝ հիմնված Նրա պատվիրանների եւ ղեկավարության վրա: Ինչպես կարող էր մարդն իմանալ իր դերի եւ իր նշանակման մասին, եթե նա չստանար պարզ փաստացի ուղղություններ այն ամենի համար, ինչ Ալլահը սպասում է նրանից: Այստեղից պարզ է մարգարեության եւ ղեկավարման անհրաժեշտությունը: Ահա թե ինչու Ալլահը յուրաքանչյուր ազգի համար ընտրել է մեկ կամ մի քանի մարգարեներ, որպեսզի նրանք հասցնեն մարդկանց իր ուղերձները: Ղուրանում ասվում է.

-Ամեն ազգին (ուղարկվել է) առաքյա, եւ երբ գալիս է (մարդկանց մոտ) նրանց առաքյալը, (նրանց գործերը) լուծվում են արդարացիորեն, եւ նրանք ինքները հանցանք չեն ընդունում: (Յունուս, 47)

Բացի այդ, Սուրբ Ղուրանում Ալլահն ասում է.

-Մենք ամեն ազգի ուղարկել ենք առաքյալի (կոչումով). «երկրպագեք Ալլահին, եւ հեռու մնացեք տագութից[5]»: Նրանց միջեւ կան այնպիսինները որոնց Ալլահը բերել է ուղիղ ճանապարհի, եւ այնպիսինները, որոնք պետք է ընկնեն մոլորության մեջ: Քայլեք երկրով եւ տեսեք, թե ինչի են հասել մերժածները[6]: («Մեղուները», 16)

Մարգարեությունը Ալլահի օրհնանքն է եւ Նրա ողորմածությունը, որ նա կարող է ցուցաբերել ում հանդեպ որ ցանկանա: Տարբեր առաքյալների կյանքի ուսումնասիրությունը թույլ է տալիս տարանջատել երեք նշաններ, որոնց շնորհիվ կարելի է ճանաչել մարգարեին.

1. Նա լավագույնն է իր շրջապատում ըստ իր բարոյական եւ զարգացվածության հատկանիշների: դա հանդիսանում է նահրաժեշտ պայման, քանի որ մարգարեի կյանքը պետք է օրինակ ծառայի իրեն հետեողների համար: Նրա անձը պետք է աջակցի մարդկանց ընդունել նրա ուղերձները այլ ոչ թե հեռանալ նրանից իր բնավորության պատճառով: Ընդունելով վերից ուղերձը, մարգարեն դառնում է անմեղ, այլ կերպ ասած՝ նա արդեն ոչ մի մեղք չի գործում: Միունույն ժամանակ նա կարող է թույլ տալ որոշ աննկատ սխալներ, որոնք, որպես օրենք, իրականանում են թողության շնորհիվ:

2. Որպեսզի ապացուցվի, որ նա ինքնակոչ չի, նրան տրվում է օգնություն հնարավոր ու անհնարին հրաշքների տեսքով: Հրաշքների իրականացումը հնարավոր է դառնում Ալլահի զորության եւ կամքի շնորհիվ, եւ սովորաբար դրանք իրականանում են այն ոլորտում, որում այս կամ այն ազգի ժողովուրդները հասել են հայտնի աշխարհահռչակ արդյունքների: Դրանում համոզվել հնարավոր է հիմնական կրոնների երեք հայտնի մարգարեների գլխավոր օրինակի վրա. Հուդդայականությունը, քրիստոնեությունը եւ իսլամը:

Մովսեսի ժամանակակիցները հանդիսանում էին արհեստավարժ մոգեր եւ հրաշագործներ, այդ պատճառով իր գլխավոր հրաշքը կոչված էր շողք գցելու այն ժամանակվա Եգիպտոսի լավագույն հրաշագործների վրա: Հիսուսի ժամանակակիցները ընդունված էին ընդհանուր ժողովրդի կողմից որպես արհեստավարժ բժիշկներ, այդ պատճառով նրանց հրաշքները պարունակում էին նաեւ մեռածներին կյանքի բերել եւ այլ անբուժելի հիվանդություններ բուժել: Մուհամեդի (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) ժամանակի արաբները փառաբանվում էին իրենց հարուստ լեզվով եւ հիանալի բանաստեղծություններով, եւ այդ պատճառով Մուհամեդ մարգարեի անվան հետ կապված գլխավոր հրաշքը դարձավ Ղուրանը, որին նմանը չկարողացած ստեղծել շատ արաբական պոետներ եւ հրապարակախոսներ, չնայած հաճախակի մարտահրավերիների, որ նետում է հենց ինքը Ղուրանը: Բացի այդ, Մուհամեդի (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) հրաշքը ունի մի քանի հատկանիշներ: Բոլոր նախկին հրաշքները սահմանապակված էին ժամանակով եւ տեղով, այլ կերպ ասած՝ նրանք ներկայացվում էին որոշակի մարդկանց կոնկրետ ժամանակում: Ղուրանը այդպիսին չէ, Մուհամեդի հրաշքը, որը պարունակում է յուրօրինակ հատկանիշներ եւ երբեք չի դադարի: Նախկին սերունդներն արդեն վկայել են դա, իսկ ապագա սերունդներին դեռ տրված է վկայելու Ղուրանի հրաշքը՝ նրա ոճի տեսակետից, բովանդակությունից եւ հոգեւոր ազդեցությունից: Այդ ամենը տրվում է ստուգման, ինչն էլ ապացուցում է Ղուրայնի աստվածային ստեղծումը:

3. Յուրաքանչյուր մարգարե հստակ հայտարարում է այն մասին, որ իր կողմից ընդունված ամեն ինչը իր սեփականը չէ, այլ գալիս է Աստծուց, եւ տրված է մարդկության բարօրության համար: Բացի այդ, նա հաստատում է իրենից առաջ այլ մարգարեներին հայտնության ճշմարտությունը, ինչպես նաեւ այն ճշմարտությունը, որ կարող է բացահայտվել իրենից հետո: Մարգարեն դա անում է նրա համար, որպեսզի ցույց տա, որ նա մարդկանց միայն փոխանցում է ուղերձը՝ տրված իրեն բոլոր ժամանակների բոլոր մարդկանց Միակ Ճշմարիտ Աստծուց: Այսպիսով, յուրաքանչյուր նմանատիպ ուղերձ ըստ էության միակն է եւ կոչված է ծառայելու մեկ նպատակի: Հետեվաբար, նրանցից ոչ մեկը չպետք է մերժի այն, ինչ հայտնվել է իրենից առաջ եւ ինչ պետք է հայտնվի հետագայում:

Մարգարեներն անհրաժեշտ են, որպեսզի փոխանցեն Աստծո պատվիրաններն ու ղեկավարումը մարդկությանը: Մենք ինքներս ի վիճակի չենք իմանալու, թե ինչի համար ենք ստեղծված, ինչ կլինի մեզ հետ մահից հետո, գոյություն ունի՞ կյանք մահից հետո, եւ մենք պատասխան տալու՞ ենք մահից հետո: Այլ կերպ ասած՝ մենք ինքներս չէինք կարող իմանալ մեզ պարգեւ է սպասում թե՞ պատիժ նրա համար, ինչ մենք անում ենք այս կյանքում:

Այս եւ նման այլ հարցերի պատասխանները՝ կապված Աստծո, հրեշատկների, դրախտի, դժոխքի եւ այլ բաների հետ չեն կարող ստանա առանց հայտնության, որն ուղարկվում է Արարչի եւ Ամենագետի կողմից: Այդ պատասխանները պետք է լինեն հաստատված եւ սերեն այնպիսի մարդկանիցի, որոնք մեր վստահությունն ու հարգանքն են վայելում: Ահա թե ինչու առաքյալները այն հանդիսանում էին այն համայնքների ներկայացուցիչները, որոնցում նրանք ապրում էին իրենց բարոյական եւ մտավոր հնարավորությունների տեսակետից:

Բացի այդ, առաքյալները Աստծուց աջակցություն ու պատվիրաններ են ստանում, որպեսզի հաստատեն այդ ուղերձի անքակտելիությունը:

Ուղերձի բովանդակությունը, որ տրվում է մարդկությանը առաքյալների միջոցով, կարելի է նկարագրել հետեւյալ կերպ.

1. Աստծո պարզ կոնցեպցիան (ըմբռնումը). Նրա ծեսերը, Նրա ստեղծածը, ինչ կարելի է եւ ինչը ոչ վերագրել Նրան.

2. Պարզ կոնցեպցիան՝ կապված մեզ համար անտեսանելի աշխարհի, հրեշտակների, ջիների (հոգիների), դրախտի ու դժոխքի հետ:

3. Ինչու՞ է Աստված մեզ ստեղծել: Ի՞նչ է նա մեզանից ուզում եւ ինչպիսին կլինի Նրան երկրպագելու կամ չերկրպագելու պարգեւը եւ պատիժը:

4. Ինչպե՞ս պետք է ղեկավարել մեր հասարակությունը՝ համաձայն Նրան: Խոսքը գնում է պարզ պատվիրանների եւ օրենքների մասին, որոնք ճիշտ կամ ազնիվ կիրառման դեպքում կբերեն երջանիկ եւ օրինակելի հասարակության ստեղծմանը:

Վերը նշվածից պարզ է, որ առաքյալների փոխարինում հնարավոր չէ: Չնայած զարգացած գիտությանը, նույնիսկ այսօր մեզ համար փակ եւ անհասանելի աշխարհի մասին միակ աղբյուրը հանդիսանում է հայտնությունը, որ ուղարկվում է առաքյալներին: Ղեկավարում հնարավոր չէ ստանալ ոչ ի շնորհիվ գիտական տեղեկություններին, ոչ էլ առեղծվածային փորձի: Գիտությունը չափազանց նյութական է եւ սահմանափակ, ինչ վերաբերում է առեղծվածային փորձին, ապա յան բավականին սուբյեկտիվ է եւ հաճախ շատ խաբուսիկ է լինում:

Աստված ուղարկել է մի կամ մի քանի առաքյալների յուրաքանչյուր ազգի: Դա բացատրվում է նրանով, որ սկզբունքներից մեկը, որ Աստված հաստատական է, այն է, որ Նա երբեք մարդկանց կոչ չի անում պատասխանի, չբացատրելով նրանց այն, ինչ պետք է անել եւ ինչը ոչ:

Ղուրանում հիշատակվում է քսանհինգ առաքյալների անուններ, եւ նշվում է, որ եղել են նաեւ այլ առաքյալներ, որոնք անունները չեն բացահայտվել Մուհամեդ առաքյալին: Այդ քսանհինգ առաքյալներին են պատկանում նաեւ Նուխը (Նոյ), Իբրահիմը (Աբրահամ), Մուսան (Մովսես), Իսան (Հիսուսը) եւ Մուհամեդը: Նրանք հանդիսանում են Աստծո ամենամեծ առաքյալները եւ անվանվում են ամուր հաստատակամություն վայելողներ:

Մարգարեների հանդեպ իսլամական հավատքի նշանակալից ասպեկտ է հանդիսանում այն, որ մուսուլմանները հավատում են Աստծո բոլոր առաքյալներին եւ հարգում են նրանց բոլորին՝ առանց որեւէ բացառության: Բոլոր առաքյալներն եկել են միակ Աստծո կողմից եւ հետեւում էին միակ նպատակի՝ բերել մարդկությանը Աստծո հավատքի, եւ այդ պատճառով առաքյալի հանդեպ հավատքը էական է եւ տրամաբանական: Այսպիսով, ընդունել նրանցից որեւէ մեկին եւ մերժել նրանցից որեւէ մեկին նույնն է, ինչ մերժել նրանց բոլորին:

Մուսուլմանները աշխարհում միակ մարդիկ են, որոնք բոլոր մարգարեների հավատքը համարում են ողջ հավատքի մի մասը: Հուդդայականները մերժում են Հիսուս Քրիստոսին եւ Մուհամեդին, իսկ քրիստոնյաները մերժում են Մուհամեդին, այդպիսով մերժելով նաեւ Մովսեսին, քանզի նրանք չեն հետեւում իրենց օրենքներին, ինչ վերաբերում է մուսուլմաններին, ապա նրանք ընդունում են նրանց բոլորին որպես Աստծո կողմից ուղարկվածներ, որոնք մարդկությանը ղեկավարություն են բերել: Սակայն այն հայտնությունները, որ բերել են իրենց հետ նախկին առաքյալները, այս կամ այլ կերպ խեղաթյուրվել են: Աստծո բոլոր առաքյալների հավատքը մուսուլմաններին ներկայացված է Ղուրանով, որտեղ ասվում է.

_ Ասացեք. «Մենք հավատացել ենք Ալլահին, եւ այն, որ Նա է մեզ ուղարկել, եւ այն, ինչ ուղարկվել է Իբրահիմին, Իսմայիլին, Իսհակին, սերունդներին, նրան, ինչ տրվել է Մուսային եւ Իսային, եւ նրան, ինչ տրվել է առաքյալներին իրենց Աստծո կողմից; Մենք նրանց մեջ ոչ մի տարբերություն չենք դնում եւ պատկանում ենք Նրան»: («Կով», 136)

Մյուս հայաթներում Ղուրանը շարունակում է պատվիրել մուսուլմաններին, նրանց ասելով, որ նման հավատքը ճշմարիտ է եւ արդար: Եթե մյուս ազգերը պահպանում են այդ հավատքը, նշանակում է նրանք հետեվում են ճիշտ ուղուն, իսկ եթե ոչ, ապա դա նշանակում է, որ նրանք հետեւում են իրենց սեփական հակումներին, որի համար պետք է պատասխան տան Ալլահին: Այսպիսով Ղուրանում ասվում է.

_ Եթե նրանք[7] հավատացել են նրան, ինչին որ դուք, ապա նրանք ճիշտ ուղու վրա են: Իսկ եթե նրանք երես են դարձրել, ապա նրանք անհամաձայնության մեջ են, սական Ալլահը կազատի քեզ պատասխանատվությունից, քանզի Նա Լսող է, Գիտակից: («Կով», 137)

Կա ամենաքիչը երկու կարեւոր պահ՝ կապված առաքելության հետ, որոնք բացատրության կարիք ունեն: Դրանք վերաբերում են Հիսուսի եւ Մուհամեդի դերի հետ՝ որպես առաքյալներ, որը, որպես կանոն սխալ է հասկացվում:

Ղուրանում միշտ ընդգծվում է խիստ մերժողական վերաբերմունքը այն գաղափարի, որ Հիսուսը «աստված է» կամ «աստծո որդի» եւ նշվում է, որ նա Ալլահի մեծ առաքյալներից մեկն է: Ղուրանում բացատրվում է, որ Հիսուսի՝ առանց հոր ծնունդը դեռ չի վկայում այն մասին, թե նա Աստծո որդի է, ինչպես որ հիշատակվում է Ադամի մասին, որը ստեղծված է Ալլահի կողմից եւ առանց հոր, եւ առանց մոր: Ղուրանում ասվում է.

_ Ճշմարիտ, Իսայի պես Ալլահի առջեւ (հանդես եկավ) Ադամը. Նա ստեղծեց նրանց հողից, որից հետո ասաց նրան. «Եղիր»,_ եւ նա ստեղծվեց: («Իմրանի Ընտանիքը», 59)

Մյուս առաքյալների պես, Հիսուսը նույնպես հրաշքներ գործեց: Այսպես օրինակ, նա կենդանացրեց մեռածներին եւ բժշկեց կույրերին ու բորոտներին, սակայն, գործելով այդ հրաշքները, նա միշտ բացատրում էր, որ այդ ամենը գալիս է Ալլահից: Իրականում սխալ մտքերի տարածումը՝ կապված Հիսուսի անձի ու առաքելության հետ նրա հետեվորդների մեջ բացատրվում է նրանով, որ աստվածային ուղերձը, որ նա քարոզում էր, չեն գրառվել երբ նա դեռ կար այս աշխարհում, դա արվել է մոտավորապես հարյուր տարի հետո: Ինչպես նշվում է Ղուրաում, նա ուղարկված էր հրեաներին, որ հաստատի արարչի ճշմարիտ լինելը՝ ուղարկված Մովսեսին, բերելով իր հետ ավետաբեր լուրը վերջին առաքյալի մասին, որը կգա իրենից հետո: Ղուրանում ասվում է.

_ (Հիշիր) ինչպես Իսան, Մարիամի որդին, ասաց. «Ով Իսրայելի որդիներ, Ճշմարիտ, ես Ալլահի մարգարեն եմ, որ հաստատ եմ Արարչի ճշմարիտ լինելը, եւ Ահմադ[8] անունով մարգարեի մասին ավետաբեր լուրի հաղորդողը, որը կգա ինձանից հետո»: (Սակայն) երբ նա եկավ նրանց մոտ պարզ ապացույցով, նրանք ասացին. «Սա պարզ կախարդանք է»: («Շարքեր», 6)

Սակայն հուդայականներից շատերը հրաժարվեցին ընդունել Հիսուսին: Նրանք վտանգեցին նրա կյանքը եւ ինչպես նրանք են կարծում, խաչեցին նրան, սակայն Ղուրանը մերժում է նմանատիպ փաստերը, նշելով, որ հուդայականները չեն սպանել եւ չեն խաչել Հիսուսին, քանզի նա ողջ է գնացել Աստծո մոտ: Ղուրանում կա այաթ, որում ասվում է, որ Հիսուսը կվերադառնա եւ մինչեւ նրա մահանալը նրան կհավատան բոլոր քրիստոնյաններն ու հուդդայականները: Այդ մասին վկայում է նաեւ Մուհամեդի (թող Ալլահը օրհնի եւ ողջունի նրան) խոսքերից մեկը:

Ալլահի վերջին մարգարե Մուհամեդը (թող Ալլահը օրհնի եւ ողջունի նրան) ծնվել է Արաբիայում մեր թվարկության VI դարում: Մեքքայի բնակիչներին նա հայտնի էր որպես հիանալի դաստիարակված մարդ՝ լավ բնավորությամբ, եւ նրանք կոչեցին նրան «Ալ-Ամին» (հավատարիմ): Երբ նա քառասուն տարեկան էր, Աստված ընտրեց նրան որպես մարգարե, որը պիտի ընդունել հայտնությունը վերից, որից հետո նա կոչ արեց Մեքքայի կռահավատներին երկրպագել Միակ Աստծուն եւ ընդունել նրան որպես մարգարե: Հայտնությունները, որ նա ստանում էր, նրա ողջ ժամանակ հիշատակվեցին նրա հետեվորդների կողմից, ինչպես նաեւ գրի առնվեին պալմաների տերեւներին, կաշվի վրա եվ այլն:

Ի շնորհիվ դրա Ղուրանն այսօր ունի ճիշտ այնպիսի տեսք, ինչպես որ ուղարկվել էր նրան, եւ նրա ոչ մի տառ չի փոփոխվել, քանզի Աստված Ինքն է երաշխավորել այն, որ նա կպահպանվի չփոփոխված վիճակով: Ղուրանը իրենից ներկայացնում է կառավարում ողջ մարդկության եւ ողջ ժամանակների համար, եւ նրանում Մուհամեդն անվանվում է Ալլահի վերջին մարգարե: Ղուրանում ասվում է.

_ Մուհամեդ, ձեր մարդկանցից ոչ մեկի հայրը չէ, բայց Ալլահի մարգարեն է եւ վերջինը նրանցից, իսկ Ալլահն ամեն ինչ գիտի: («Խմբեր», 40)

Իսկ մարգարեի կյանքի՝ որպես հիասքանչ օրինակի մասին Ղուրանում ասվում է այսպես.

_ Ալլահի առաքյալը (իրենից ներկայացնում է) հիասքանչ օրինակ ձեզ համար եւ նրանց համար, ով հույսը Ալլահի եւ Վերջին օրվա վրա է դրել եւ հիշում է Ալլահին հաճախ: («Խմբեր», 40)

Արաբերենում «Ալլահ» բառը հանդիսանում է որպես Աստծո անուն: Այդ անունը չունի ոչ սեռ, ոչ էլ հոգնակի թիվ: Ալլահ – Արարիչ եւ Ամենակարող աշխարհների եւ Նա հանդիսանում է բոլոր մարդկանց համար Աստված, այդ թվում նաեւ մարգարեների համար, որոնց թվին են պատկանում այնպիսի մարգարեները, ինչպիսիք են Ադամը, Նուխը (Նոյ), Իբրահիմը (Աբրահամ), Իսմայիլը, Յակուբը (Հակոբ), Մուսան (Մովսես), Դաուդը (Դավիթ), Իսան (Հիսուս) եւ Մուհամեդը, խաղաղություն նրանց բոլորին:

Մարիամը եւ նրա որդի Հիսուսը

Սուրբ Ղուրանը, վերջին պայմանը, ուղարկված Մուհամեդ մարգարեին, որպես ողջ մարդկության ղեկավարում, բարձր է արտահայտվում ոչ միայն Մարիայի մասին, այլ նաեւ նրա որդու մասին, խաղաղություն նրան: Սուրբ Ղուրանի համաձայն, Հիսուսը այնպիսին մարգարե է, ինչպիսին որ Նոյն էր, Աբրահամը եւ Մովսեսը: Ինչ վերաբերում է Մարիամին, ապա Սուրբ Ղուրանը ներկայացնում է նրան որպես ողջ աշխարհի կանանց օրինակ: Ներքեւում ներկայացված քննարկումը՝ հիմնված սուրբ Ղուրանի վրա, կբացատրի այդ միքտը ավելի լավ:

Ղուրանում Մարիան հիշատակվում է մի քանի անգամ, եւ հաճախ այն սուրաներում (գլխերում) ինչպես «Իմրանի Ընտանիքը» եւ «Մարիամը»:

Երբ Մարիամը ծնվում է, նրա մայրը դիմում է Աստծուն խնդրանքով՝ վերցնել նրան Իր պահպանության ներքո, որպեսզի նա վարի ճիշտ կյանք: Ամենակարող Աստվածը լսում է այդ խնդրանքը եւ վերցնում Մարիամին Իր հովանավորության ներքո՝ տալով նրան դաստիարակության Զաքարիաին, Հովհաննես Մկրտչի հորը: Սուրբ Ղուրանում Ամենակարող Ալլահն ասում է.

_ Ահա Իմրանի կինն[9] ասում է. «Աստված իմ, ես խոստացել եմ (նվիրաբերել) Քեզ այն, ինչ իմ արգանդում է, ազատելով (այս երեխային ամեն ինչից), ընդունիր ինձնից անկեղծորեն, Դու, որ Լսում ես ու Ամենագետն ես»: Իսկ երբ նա ծնեց նրան, ապա ասաց. «Աստված իմ, իրոք, ես դուստր եմ ծնել»,-(երբ) Ալլահը բոլորից լավ գիտեր, թե ում է նա ծնել - «իսկ տղան այն չէ, ինչ աղջիկը: Եւ իրոք, ես անվանեցի նրան Մարիամ եւ իրոք, ես աղոթում եմ Քեզ պահպանել նրան եւ նրա սերունդներին անիծյալ սատանայից»: («Իմրանի Ընտանիքը», 35-36)

Հետո Ղուրանում ասվում է.

_ Ամեն անգամ, երբ Զաքարիան մտնում էր նրա սենյակ աղոթելու, նա այտեղ գտնում է սնունդ[10], (եվ մի անգամ) նա հարցրեց. «Ով Մարիամ, որտեղի՞ց քեզ սա»: Նա պատասխանեց. «Սա Ալլահից է, ճշմարիտ եմ ասում քեզ, Ալլահն անհաշիվ սնունդ է տալիս նրանց, ու ցանկանում է»: («Իմրանի Ընտանիքը», 37)

Հետո Ղուրանում ասվում է.

_ Ահա հրեշտակներ ասացին. «Ով Մարիամ, Ալլահը քեզ ընտրեց եւ մաքրեց քեզ ու քեզ նախընտրեց (բոլորի փոխարեն) աշխարհի կանանցից: Ով Մարիամ, երկրպագիր քո Աստծուն, խոնարհվիր մինչեւ հատակը եւ ծնկի արի բոլորի ծնկի եկողների հետ: («Իմրանի Ընտանիքը», 42-43)

Այնուհետեւ ղուրանում նշվում է, որ Մարիամին շնության մեջ մեղադրելը, որ սկիզբ էր առել հուդդայականներից, ահավոր քայլ էր Ղուրանում ասվում է.

_ … դա Ալլահը փակեց (նրանց սիրտը) իրենց անհավատության համար, եւ չէին հավատում նրանք նույնիսկ մի փոքր, եւ նրանց անհավատության համար եւ նրա համար, որ Մարիամի վրա մեծ սուտ ասեցին… («Կանայք», 155-156)

Բացի այդ, Ղուրանում հաղորդագրություն կա Հիսուսի ծննդյան մասին:

Հիսուսի ծնունդից քիչ առաջ Մարիամը հեռանում է դեպի արեւելք, առանձնանալով ահնտեղ, ուր նա աղոթում էր, եւ երբ նա հայտնվեց նման իրավիճակում, նրան հայտնվեց հրեշտակը՝ մարդու տեսքով: Նրան մարդու տեղ ընդունելով, նա վախեցավ եւ խնդրեց չխանգարել իր միայնությանը: Սուրբ ղուրանում Ամենակարող Ալլահն ասում է.

_ Եւ հիշատակիր Գրքում Մարիամին. (պատմիր այն մասին), ինչպես է նա հեռանում իր ընտանիքից, (եւ ուղղվում) այնտեղ (որ գտնվում էր) արեւելքում, (թաքնվելով) նրանցից վարագույրի հետեւում: Եւ մենք ուղարկեցինք նրա մոտ Մեր հոգուն[11], եւ նա հայտնվեց նրան մարդու տեսքով: Նա (բացականչեց). «Ճշմարիտ, ես դիմում եմ Ողորմածի պաշտպանությանը Քեզնից, եթե դու աստվածավախ ես»: Նա ասաց. «Ես միայն ուղարկված եմ Քո Աստծուց (որպեսզի քեզ հայտարարեմ այն մասին, որ) տրվում է քեզ մաքուր որդի»: Նա (բացականչեց) «Որտեղից ինձ որդի, չէ՞ որ ինձ չի կպել տղամարդ եւ ես անբարոյական չեմ եղել»: («Մարիամ», 16-20)

Բնական է, որ Մարիամին շփոթեցնում է նման տեղեկությունը, քանի որ նա ասում է, որ իրեն տղամարդ չի կպել: հետագայում Ղուրանում այդ մասին ասվում է հետեւյալը.

_ Նա ասաց. «Այդպես (կլինի): Քո տերն է ասել: «Դա ինձ համար հեշտ է: (Մենք ցանկանում ենք) նրան դարձնել մարդկության համար նշան եւ Մեզնից ողորմություն, եւ դա որոշված է»: Եւ նա հղիացավ նրանից, նրա հետ հեռանալով հեռու (մարդկանցից): («Մարիամ», 21-22)

Լինելով սովորական կին, Մարիամը տանջվում էր խննդաբերելիս ինչպես ցանկացած այլ մայր: Սուրբ Ղուրանում Ամենակարող Ալլահն ասում է.

_ Եւ ծննդաբերության ցավերը ստիպեցին նրան մոտենալ պալմային, (ուր) նա (բացականչում է). «Ախ եթե ես մահանայի սրանից առաջ եւ լինելի (բոլորից) մոռացված: Եվ դիմեց նրան (ինչ-որ մեկը) արմավենու տակից. «Մի տխրիր (քանզի) քո Տերը (ստիպել է) հոսել աղբյուրներին քո (ոտքերի) տակից: Թափ տուր արմավենու ճյուղը եւ կթափվեն քեզ վրա թարմ հասած խուրմաներ: Ապա կեր, խմի եւ ուրախացի, իսկ եթե կտեսնես ինչ-որ մարդու, ասա. «Ճշմարիտ, ես տվել եմ Ողորմածին խոստում (հետեւել) պահքին եւ այսօր ես չեմ խոսի ոչ մեկի հետ»: («Մարիամ», 23-26)

Երբ մարիամը երեխային ցույց տվեց մարդկանց, նրանք պատահածը անվանեցին զարմանալի իրադարձություն, ինչ վերաբերում է նորածնին, ապա ինչպես նշվում է Ղուրանի ներոհիշյալ այաթներում, նա պատասխանում է մարդկանց.

_ Եւ նա եկավ իր (հարազատների մոտ), տանելով նրան (ձեռքերի վրա): Նրանք ասացին. « Ով Մարիամ, ճշմարիտ, դու գործել ես ինչ-որ անիրական բան: Ով Ահարոնի քույր, քո հայրը տարօրինակ մարդ չէր, եւ ոչ էլ մայրդ էր անբարոյական»: (Մարիամը) ցույց տվեց (երեխային), նրանք ասացին. «Ինչպես (կարող ենք) խոսել երեխայի հետ, որը (պառկած է) օրորոցում»: (Այդ ժամանակ Հիսուսն) ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես Ալլահի ծառան եմ, որը ինձ տվել է առաքելություն եւ ուղարկել (մարդկությանը որպես) մարգարե: Եւ նա ինձ դարձրել է օրհնված, ուր էլ որ լինեմ, ինձ պարտավորեցրել է (կատարել) աղոթք, եւ (տալ) զաքյաթ, մինչեւ չմահանամ, եւ (Նա ինձ ոգեշնչել է) հարգանք իմ մոր հանդեպ եւ ինձ չի ստեղծել դաժան ու չար: Խաղաղությունն[12] է (իջել) ինձ վրա այն օրը, երբ ես ես ծնվել եմ (եւ խաղաղությունը ինձ հետ կլինի) այն օրը, երբ ես կմահանամ, եւ այն օրը, երբ ես հարություն կառնեմ»: («Մարիամ», 27-33)

Չնայած, որ Մարիամը Հիսուսի մայրն է եւ կանանց մեջ գրավում է ամենաբարձր տեղերից մեկը, ոչ Մարիամը, ոչ Հիսուսը ոչ մի աստվածային հատկանիշներով օժտված չէին: Սուրբ Ղուրանը հաստակ ասում է այդ մասին ներոհիշյալ հայաթներում.

_ Անհավատ էին նրանք, ովքեր ասում էին. «Ճշմարիտ Ալլահը դա Քրիստոսն է, մարիամի որդին»: Եւ ասաց Քրիստոսը «Ով Իսրայելի որդիներ, երկրպագեք Ալլահին, իմ Տիրոջը եւ ձեր Տիրոջը»: Ճշմարիտ Ալլահը դրախտը արգելված է դարձրել նրա համար, ով իր հետ միաժամանակ կերկրպագի նաեւ մյուսներին, եւ նրա համար թաքստոց կլինի դժոխքը եւ անարդար չի լինի: Անհավատ են նրանք, ովքեր ասում են. «Ճշմարիտ Ալլահը երեքից երրորդն է»,_քանզի չկա այլ աստված բացի Միակ Աստծուց: Եւ եթե նրանք չդադարեն (դա ասել), ինչ որ ասում են, անպայման կդատապարտվեն նրանք, ովքեր չեն հավատացել, ծանր տանջանքների:Մի՞թե նրանք չեն երկրպագի Ալլահին եւ չեն խնդրի նրանից ողորմություն: Չէ՞ որ Ալլահը Ողորմած է, Գթասիրտ, իսկ Մասիխը, Մարիամը որդին, միայն նրա մարգարեն է: Նրանից առաջ էլ կային (նաեւ այլ) մարգարեներ, իսկ նրա մայրը ճշմարիտ էր: Նրանք երկուսն էլ ուտում էին (իրենց) սնունդը: Տեսեք թե ինչպես ենք Մենք նրանց բացատրում (Մեր) նշանները, տես ինչ աստիճանի մոլորության են նրանք հասցված: Ասա. «Մի՞թե Ալլահի հետ միաժամանակ դուք կերկրպագեք նրան, ով չի կարող ոչ վնաս տալ եւ ոչ էլ օգուտ (այն ժամանակ երբ) Ալլահը՝ Նա Լսող է եւ Գիատկից»: Ասա. «Ով մարդիկ, մի անցեք (սահմանը) ձեր կրոնի (մոռանալով) ճշմարտության մասին, եւ մի հետեվեք մարդկային կրքերին, որ շեղել է նախկինում եւ շեղում է ճիշտ ճանապարհից շատերին» (“Խնջույք", 72 - 77):

Հիսուսը աշխարհ է եկել հրաշալի կերպով ի շնորհիվ այն նույն ուժի, որ ստեղծել է Ադամին, որը չուներ ոչ հայր, ոչ էլ մայր: Ղուրանում ասվում է.

_ Ճշմարիտ, Իսայի նման Ալլահի առջեւ (հայտնվեց) Ադամը. Նա ստեղծել է նրան հողից, ինչից հետո ասել է նրան. «Եղիր»,_ եւ նա ստեղծվել է: («Իմրանի Ընտանիքը», 59)

Բացի այդ ղուրանում ասվում է.

_Ասա. «Նա, Ալլահը, Միակն է, Ալլահն Ինքնավստահ է, եւ չի ծնել Նա եւ չի էլ ծնվել, եւ չկա Նրան հավասարը»: («Անկեղծություն», 1-4)

Հիսուսի ճշմարիտ էությունը

Հիսուսի մասին իսլամական պատկերացումը գրավում է միջին դիրք երկու ծայրահեղությունների միջեւ: Հուդդայականները, որոնք մերժեցին Հիսուսին, անվանեցին նրան ինքնակոչ, քրիստոնյաները նրան անվանեցի Աստծո որդի, եւ դրան երկրպագում են որպես այդպիսին, իսկ իսլամում Հիսուսը հանդիսանում է մեծ մարգարեներից մեկը եւ հարգվում է այնպես, ինչպես որ Իբրահիմը (Աբրահամ), Մուսան (Մովսեսը) եւ Մուհամեդը, խաղաղություն նրանց բոլորին:

Դա համապատասխանում է միաստվածության մասին իսլամական տեսակետին, աստվածային ղեկավարման եւ մարգարեի՝ Աստծուն օգնելու առաքելությանը: Իսկ հիմա հերթով ուսումնասիրենք այն փաստերը, որոնք կապված են Հիսուսի հետ, որպեսզի նրա մասին հաստակ պատկերացում կազմենք.

1. Աստվածը Ամենագետ է, իսկ Հիսուսն այդպիսին չէր

Խոսելով Հարության Օրվա մասին, Հիսուսը պարզ նշում է իր գիտելիքների սահմանափակ լինելը, ասելով.

- Այդ օրվա կամ ժամի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, ոչ երկնային հրեշտակները, ոչ որդին, այլ միայն Հայրը: (Ավետարան ըստ Մարկոսի, Գլուխ 13, 32)

Ինչ վերաբերում է Աստծուն, ապա նա գիտի ամեն ինչ, եւ Նրա գիտելիքները ոչնչով սահմանափակ չեն, իսկ եթե խոսենք Հիսուսի մասին, ապա ըստ իր իսկ խոսքերի, նա չգիտեր, երբ կգա Դատաստանի Օրը, եւ դա պարզ ապացույց է, որ Հիսուսը ամենագետ չէր, իսկ հետեւաբար, Աստված էլ չէր:

2. Աստվածը Ամենակարող է, իսկ Հիսուսը այդպիսին չէր:

Գործելով շատ հրաշքներ, Հիսուսն ինքը ասում էր այն մասին, որ նա դա անում է ոչ իր սեփական ուժով, այլ ի շնորհիվ այն հնարավորությունների, որ տվել էր նրան Աստված: Այսպիսով, Հիսուսն ասում է.

_ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին ոչինչ չի կարող անել ինքն իրենով, եթե չտեսնի արարիչ Հորը … (Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 5, 19)

Բացի այդ, նա ասում է.

Ես ոչինչ չեմ կարող անել ինքս ինձանից: Ինչպես լսում են, այնպես էլ գործում եմ, եւ իմ դատն արդար է, քանզի չեմ գործում ըստ իմ ցանկության, այլ ինձ ուղարկած Աստծո ցանկությամբ: (Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 5, 30)

3. Աստված չունի Աստված, իսկ Հիսուսն ուներ Աստված:

Աստվածը վերջին Դատավորն է եւ վերջին կացարանն ամենքի համար եւ նա ոչ ոքի չի կանչում եւ չի աղոթում: Ինչ վերաբերում է Հիսուսին, ապա նա խոստովանել է, որ գոյություն ունի Նա, ում նա երկրպագում է եւ ում աղոթում է, ասելով.

_ Սկիզբ եմ առնում իմ Հորից եւ ձեր Հորից, իմ Աստծուց եւ ձեր Աստծուց: (Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 20, 17)

Հիշատակվում է նաեւ, որ գտնվելով խաչի վրա, նա կանչում է.

_ Աստված իմ, Աստված իմ, Ինչու՞ Դու ինձ թողեցիր: (Ավետարան ըստ Մաթեւոսի, Գլուխ 27, 46)

Եթե Հիսուսն ինքը հանդիսանում է Աստված, ապա դա կարելի կլիներ կարդալ հետեւյալ կերպ. «Ես ինքս, ես ինքս, ինչու՞ Դու ինձ թողեցիր»,_բայց մի՞թե դա չէր լինի պարզ անիմաստություն: Մի՞թե Հիսուսն աղոթում էր ինքն իրեն, երբ նա աղոթում էր իր Տիրոջը[13]: Եւ երբ նա աղոթում է Գեֆսիմյան այգում, արտասանելով բառերը. «Հայր իմ, եթե հնարավոր է, թող ինձ թողնի այս գավաթը, այսինքն ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես Դու[14],_մի՞թե նա աղոթում էր ինքն իրեն: Քանի որ իր սեփական խոստովանությանը եւ գործերին համապատասխան Հիսուսը երկրպագում եւ աղոթում էր Աստծուն: Դա պարզ ապացույց է, որ Հիսուսն ինքը Աստված չէր հանդիսանում:

4. Ազատությունը՝ տարբերվող նրա ազատությունից:

Հնարավոր է դա ավելի պարզ ցուցմունք է այն մասին, որ Հիսուսը Աստծուն հավասար չէր, իսկ հետեւաբար, որ նրանք նաեւ իրար համարժեք չէին գալիս է հենց Հիսուսից, որն ասել է.

_ … քանզի իմ Հայրը ինձնից ավելին է: (Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 14, 28)

Իսկ երբ ինչ-որ մեկը Հիսուսին անվանեց բարի ուսուցիչ, նա ասաց.

_ Ինչու՞ ես ինձ անվանում բարի, ոչ ոք բարի չէ, բացի միակ Աստծուց: (Ավետարան ըստ Ղուկասի, Գլուխ 18, 19)

Բացի այդ, Հիսուսը պարզ տարբերություն է դնում իր եւ Աստծո միջեւ՝ ասելով.

_ … քանզի ես ինքս ինձնից չեմ եկել, այլ նա է ինձ ուղարկել (Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 8, 42)

Հիսուսը պարզ նշում է, որ նա հպատակվում է Աստծուն, այլ ոչ թէ Նրան հավասար է, ասելով. «…այսինքն իմը չէ ցանկություն, այլ Քոնն է[15]»,_ինչպես նաեւ. «քանզի չեմ փնտրում իմ ազատությունը, այլ ինձ ուղարկած Հոր ցանկությունը[16]»: Հիսուսի խոստովանությունը այն մասին, որ նա աշխարհ է եկել ոչ թե իր ցանկությամբ, այլ իրեն հրամայված էր դա անել, իր խոստովանությունը Նրա գոյության մասին, որը իրենից ավելին է, եւ իր խոստովանությունը, որ իր սեփական ցանկությունը նպատակվում է Մյուսի ցանկությանը, պարզ ապացույց է, որ Հիսուսը Ամենաբարձյալ չէ եւ ոչ էլ Աստված:

Աստվածաշնչում ասվում է, որ Աստված անտեսանելի հոգի է…

5. Ինչ վերաբերում է Հիսուսին, ապա նա ուներ մարմին ու արյուն:

Քրիստոնյաները հավատում են, որ Աստված ստեղծել է մարդուն իր տեսքով, բայց իրականում ինչպիսի՞ն է Նա. Սպիտակ, սեւ թե՞ ինչ-որ այլ կերպ, տղամարդ թե՞ կին: Աստվածաշնչում ասվում է. «Եւ ասաց Աստված. Ստեղծենք մարդուն մեր տեսքով, Մեր պես…»[17] Սակայն մեկ այլ տեղ ասվում է. «Այսպիսով, ու՞մ եք նմանեցնեցնում դուք Աստծուն: Եւ ինչպիսի նմանություն կգտնեք Նրան[18]»,_ինչպես նաեւ. «Ու՞մ եք Ինձ նմանեցնում եւ ու՞մ հետ հետ համեմատում: Ասում է Սուրբը[19]»: Եւ Աստվածաշնչում նաեւ ասվում է. «Քանզի ո՞վ է երկնքում Տիրոջը հավասար[20]»: Եւ հիմա մենք հարց ենք տալիս. Ինչպե՞ս կարող է Հիսուսը լինել Աստված: Եւ դրանից հետո ինչպես կարելի է աել, որ Աստված ծնվել է մահկանացու կնոջից, եթե Նրա նման ոչինչ գոյություն չունի եւ ոչինչ չի կարող փոխարինել Նրան:

Հազարավոր մարդիկ են տեսել Հիսուսին ու լսել նրա ձայնը, Հիսուսն ինքը ասել է.

_Աստծուն չի տեսել ոչ ոք երբեք (Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 1, 18)

Նա նաեւ ասել է.

_ Իսկ դուք երբեք ոչ նրա ձայն եք լսել, ոչ Նրա դեմքը տեսել… (Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 5, 37)

Այսպիսով, Հիսուսն ինքն ասել է, որ ոչ ոք երբեք ոչ տեսել ոչ լսել է Աստծուն, ապա ինչպե՞ս կարող է Հիսուսը լինել Աստված, եթե նրա հետեւորդները տեսել ու լսել են նրան: Դա հստակ ապացույց է, որ Հիսուսն Աստված չէր:

Իր ողջ ժամանակ Հիսուսը երբեք չի հայտարարել, որ նա Ամենակարող Աստված է, որը արժանի է երկրպագության: Բացի այդ, նա աներկմտորեն կոչ է անում իր ժողովրդին երկրպագել Միակ Աստծուն, որը գտնվում է երկնքում: Ապա ինչու մենք չենք երկրպագում Միակ Աստծուն, ինչպես որ վարվեց Հիսուսը եւ բոլոր մարգարեները, խաղաղություն նրանց բոլորին, որ վերջնականապես մեզ համոզեց, որ Հիսուսը մարդ է եւ մարգարե:

Վերջնաբան

Եկեղեցին Աստվածաշունչը ճանաչում է որպես միակ աղբյուր Աստծո եւ Հիսուսի մասին, բայց եթե Աստվածաշունչը պարզ ասում է, որ Հիսուսը չի հանդիսանում Ամենաբարձյալ, իսկ Ամենաբարձյալը չի հանդիսանում Հիսուս, ապա ինչի՞ հիման վրա մենք պետք է հավատանք այլ բանի:

Պետք է հստակորեն հասկանալ, որ բոլոր մարգարեներն ու առաքյալները Աստծո Ադամից մինչեւ Մուհամեդ, խաղաղություն նրանց բոլորին, քարոզում էին միաստվածություն: Հետեւաբար, նրանց կրոնը հանդիսանում էր իսլամը, որն իրենից ներկայացնում է բոլորովին հպատակում միակ Աստծո (Ալլահի) ցանկությանն ու պատվիրանների: Նրանք բոլորը հաստատում են, որ Աստված միակն է, եւ Նա երրորդություն չէ: Չկա Նրան նմանը, եւ միան Նա է բացարձակ, իսկ ներոհիշյալ այաթներում Ղուրանի, որոնք պետք է հիշել, ասվում է.

_ Ասա. «Նա, Ալլահը, Միակն է, Ալլահը Ինքնաբավ է, Նա չի ծնել ու չի ծնվել, եւ չկա Նրան հավասարը»: («Անկեղծություն», 1-4)

Ինչ է ասվում Հիսուսի մասին Ղուրանում

Աստծո առաքյալ:

Հիսուսը հանդիսանում էր միայն Աստծո առաքյալ, որի ծնունդը իրենից ներկայացնում է յուրահատուկ հրաշք: Սուրբ Ղուրանում Ալլահն ասում է հետեւյալը.

_ Ահա հրեշտակներն ասացին. «Ով մարիամ, ճշմարիտ, Ալլահը քեզ է ընտրել, եւ մաքրել է քեզ ու քեզ է նախընտրել աշխարհի (բոլոր այլ) կանանցից: Ով Մարիամ, Երկրպագիր քո Տիրոջը, խոնարհվիր մինչեւ գետինը եւ ծնկի արի ծնկի եկողների հետ[21]: Սա (վերաբերում է թվին) տեղեկությունն է, որ Մենք ուղարկում ենք քեզ հայտնությունում: Դու նրանց մեջ չես եղել[22], երբ նրանք նետում էին իրենց փետուրները[23] (որպեսզի խաղարկության միջոցով որոշեին) նրանցից ով է հոգալու մարիամի մասին, եւ դու չկայիր նրանց մեջ, երբ նրանք վիճում էին (իրար հետ): Ահա հրեշտակներն ասացին. «Ով Մարիամ, ճշմարիտ Ալլահը ավետում է քեզ բարի լուր Նրա խոսքից[24]. Նրա անունն է՝ Մասիխ[25], Իսա, մարիամի որդին (նա կլինի) հարգված այս աշխարհում, եւ հավիտյան աշխարհում, եւ (կդառնա) (Ալլահին) մոտիկներից մեկը: Եւ նա կխոսի մարդկանց հետ դեռ օրորոցից, եւ հասուն հասակում եւ (կդառնա մեկը) ուղեկիցներից»: Նա ասաց. «Ով տեր իմ, որտեղի՞ց ինձ երեխա, երբ ինձ չի մոտեցել տղամարդ»: Նա ասաց «(Հենց) այդպես է Ալլահը ստեղծում, ինչ որ ուզում է. Նա միայն ասում է. «Եղիր»,_ եւ այն ստեղծվում է: Եւ նա սովորեցնում է նրան Գիրը, իմաստությանը, արարմանը եւ Ավետարանը (եւ դարձնում է նրան) առաքյալ Իսրայելի որդիներին, (որը կասի). «Ես ձեզ համար բերել եմ ձեր Տիրոջ նշանը, ես ձեզ համար կանեմ թռչնի նման կավից եւ կփչեմ այն եւ նա Ալլահի թույլտվությամբ կդառնա (կենդանի) թռչուն: Եւ ես կբժշկեմ կույրին ու բորոտին, եւ կկենդանացնեմ մեռածներին Ալլահի թույլտվությամբ: Եւ ես ձեզ կասեմ ինչ ուտեք, եւ ինչ պահեք ձեր տներում: Իրականում, դա (կլինի) ձեզ համար նշանը, եթե դուք հավատացյալ եք: Եւ (եկել եմ, որպեսզի) հաստատեմ (ճշմարտությունը ուղերձի) մինչեւ ինձ եւ թույլատրեմ ձեզ այն ամենի մի մասը, ինչը ձեզ արգելված էր: Եւ ես եկել եմ ձեզ մոտ ձեր Տիրոջ նշանով, այսպիսով վախեցեք Ալլահից, եւ երկրպագեք ինձ: Ճշմարիտ Ալլահը իմ Տերն է եւ ձեր Տերն է, ուրեմն երկրպագեք Նրան: Դա հենց ուղիղ ճանապարհն է»: («Իմրանի Ընտանիքը», 42-51)

Ոչ ավելին, քան մարգարե

Մարիամը, Հիսուսի մայրը, խաղաղություն նրան, երբեք չի հայտարարել այն մասին, որ նա Աստծո մայր է: Նա աստվածասեր եւ հավատացյալ կին էր, իսկ Սուրբ Ղուրանում ասվում է.

_ Մասիխը, Մարիամը որդին, միայն առաքյալ էր: Կային նրանից առաջ (եւ ուրիշ) առաքյալներ, իսկ նրա մայրը ճշմարիտ էր: Նրանք երկուսն էլ ուտում էին (իրենց) սնունդը: տես ինչպես ենք Մենք բացատրում նրանց (Մեր) նշանները, ինչ աստիճանի են նրանք մոլորության հասցված: («Տրապեզա», 75)

Նրա ստեղծածը նման է Ադամին

Սուրբ Ղուրանում Ամենակարող Ալլահն ասում է.

_ Ճշմարիտ, Իսայի պես Ալլահի առջեւ (հայտնվեց) Ադամը. Նա ստեղծեց նրան հողից, ինչից հետո ասաց. «Եղիր»,_եւ նա ստեղծվեց: («Իմրանի Ընտանիքը», 59)

Նա չի հանդիսանում Աստծո որդի

Մարդկանց Աստված կամ Աստծո որդի կոչելը նորություն չէ, եւ բոլոր հին միֆերում կան լեգենդներ այդ թեմայի շուրջ: Սուրբ Ղուրանում Ամենակարող Ալլահն ասում է.

_ Պնդում էին հուդայականները. «Ուզայրը[26] Ալլահի որդին է»,- եւ պնդում էին քրիստոնյաները. «Քրիստոսն Ալլահի որդին է»: Այս խոսքերը (ելած) նրանց բերանից որ հիշացնում են այն անհավատների պնդումները, որոնք ապրել են մեզնից առաջ: Թող Ալլահը նրանց նզովի: Ինչքան հեռու են գնացել[27] հավատքից: («Երկրպագություն», 30)

Սուրբ Ղուրանում նաեւ ասվում է.

_Ասա. «Նա Ալլահը, միակն է, Ալլահն ինքնաբավ է, չի ծնել Նա եւ չի ծնվել, եւ չկա Նրան հավասարը»: («Անկեղծություն» 1-4)

Նա չի հանդիսանում Աստված

Համբարձման օրը Հիսուսը, խաղաղություն նրան, կզրկվի նրանից, ինչ տրված էր իրեն որպես Աստված; Սուրբ Ղուրանում Ամենակարող Ալլահը ասում է.

_ Եւ Ալլահն ասում է. «Ով Իսա, Մարիամի որդի, Ասե՞լ ես մարդկանց. «Ընտրեք ինձ եւ իմ մորը որպես երկու Աստված բացի Ալլահից»: Նա ասում է. «Փառք քեզ, հարկ չեղավ ինձ ասելու այն, ինչի իրավունքը ես չունեմ, իսկ եթե ես ասեի էլ (նման բան) Դու կիմանայիր այդ մասին:Դու գիտես ինչ կա իմ հոգում, իսկ ես չգիտեմ, ինչ ունես (թաքցրած) Դու Քո մեջ: Ճշմարիտ, Դու բոլորից լավ ես տեղեկացված թաքնվածի մասին»: («Տրապեզա», 116)

Նա չի խաչվել

Հիսուսի աշխարհիկ կյանքի ավարտը այնպիսի գաղտնիությամբ է թաքնված, ինչպես որ նա սկիզբը: Ինչպես կարելի է ընդունել, որ նա խաչված է եղել, երբ շատ քրիստոնեական գրքերի մեջ ասվում է, որ նրա մահվան մասին չի կարելի ասել վստահորեն: Իսկ սուրբ Ղուրանում Ամենակարող Ալլահն ասում է.

_ … եւ այն մասին, որ նրանք ասացին. «Ճշմարիտ, մենք սպանել ենք Քրիստոսին, Իսային, Մարիամի որդուն, Ալլահի առաքյալին»,_ (չնայած իրականում) նրանք չեն սպանել ու չեն խաչել նրան, այլ նրանց ցույց է տրվել (միան) նմանը (դրան): Իսկ նրանք, որոնք տարբերվում են այդ մասին կարծիքներում, իրականում, կասկածանքի մեջ են, նրանք չգիտեն, այլ միայն ենթադրում են, եւ նրանք, իհարկե, չեն սպանել նրան, բայց Ալլահը բարձրացրել է նրան Իր մոտ (քանի որ) Ալլահն Ամենակարող է, Իմաստուն: («Կանայք», 157-158)

Կյանք մահից հետո

Հարցն այն մասին, թե կա կյանք մահից հետո, չի գտնվում գիտության իրավասության ներքո, քանի որ գիտությունը զբաղվում է միայն որաշակի տվյալների դասակարգմամբ ու ուսումնասիրմամբ: Ավելին, այդ բառի իմաստի ժամանակակից հասկացությամբ մարդը զբաղվում է գիտությամբ վերջին մի քանի հարյուրամյակի ընթացքում, այն դեպքում, երբ մահից հետո կյանքի իրավասության հետ նա ծանոթ է անհիշելի ժամանակներից:

Աստծո բոլոր մարգարեները կոչ էին անում իրենց ժողովրդին, որ նրան երկրպագեն Աստծուն, եւ հավատան կյանքին մահից հետո: Ինչպես նաեւ նրանք մեծ նշանակություն էին տալիս մահից հետո կյանքին, որ նույնիսկ դրա ամենափոքր կասկածը հավասար էր Աստծուն մերժելուն, եւ այլ բաների հանդեպ հավատքը դարձնում էր անիմաստ:

Փաստն այն մասին, որ բոլոր մարգարեներն այդքան վստահ ու միաձայն քարոզում էին մահից հետո կյանքի հարցը, չնայած նրան, որ միևնույն ժամանակ նրանց բաժանում էին հազարամյակներ, ապացուցում է, որ նրանք մահից հետո կյանքի մասին իրենց գիտելիքները վերցրել են միեւնույն աղբյուրից, իսկ ավելի կոնկրետ՝ վերից ստացված հայտնություններից:

Մեզ նաեւ հայտնի է, որ Աստծո մարգարեների հետ լուրջ թշնամացած էին իրենց ժողովուրդները, որի հիմնական պատճառը հանդիսանում էր մահից հետո կյանքի հարցը, քանի որ մարդիկ համարում էին նման կյանքն անհնարին: Համենայն դեպս, չնայած նման հակազդեցության, այդ մարգարեներն ունեին շատ անկեղծ հետեւորդներ:

Հարց է առաջանում. Ինչն էր պարտադրում այդ մարգարեներին հրաժարվել գոյություն ունեցող հավատքից, սովորույթներից եւ իրենց նախնիների օրենքներից, չնայած իրենց հասարակությունից օտարացման վտանգին: Դրա պատասխանը շատ պարզ է. Նրանք օգտագործում էին իրենց մտքի ու սրտի հնարավորություները եւ բացահայտում էին ճշմարտությունը:

Նման մտածելակերպը մարդուն հասցնում է նրան, որ նա սկսում է ուշադրություն դարձնել աչքին անտեսանելի իրականությունները: Ահա թե ինչու կոչ անելով մարդկանց հավատալ Աստծուն եւ մահից հետո կյանքին, Աստծո բոլոր մարգարեերը ջանում էին օգտագործել մարդկանց էսթետիկ եւ բարոյական պատկերացումները եւ դիմում էին նրանց առողջ մտքին:

Այսպես օրինակ, երբ մեքքայական կռապաշտները սկսեցին մերժել մահից հետո կյանքի գոյության հնարավորությունը, Ղուրանը ցույց տվեց նրանց տեսակետի թուլությունը բերելով բավականին տրամաբանական եւ ռացիոնալ փաստարկներ: Ղուրանում ասվում է.

_Եւ նա մեզ առակներ է բերում, մոռանալով (այն մասին, ումից է) նա ստեղծվել, եւ ասելով. «Ո՞վ կկենդանացնի փտած ոսկորները»: Ասա. «Կկենդանացնի Նա, ով այն ստեղծել է առաջին անգամ եւ ով գիտի ցանկացած ստեղծվածի մասին: (Նա) – Նա, ով ձեզ համար կրակ է վառել կանաչ ծառից, իսկ հիմա դուք եք նրանից կենդանանում»: Մի՞թե Նա, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ի վիճակի չէ ստեղծել իր նմանին: իհարկե կարող է, չէ՞ որ Նա _ Արարիչ է, Իմաստուն: («Յա սին», 78-81)

Ղուրանի այլ մասում պարզ ասվում է այն մասին, որ անհավատները չունեն մահից հետո կյանքի մերժման ոչ մի լուրջ հիմնավորում, այլ հիմնավորվում են նրանց համոզմունքները միայն ենթադրությունների վրա: Ղուրանում ասվում է.

_ Եւ նրանք պնդում են. «Բացի մեր երկրային կյանքից չկա ոչինչ, եւ մեզ ոչնչացնում է միայ ժամանակը»: Նրանք չունեն գիտելիքներ այդ մասին. Նրանք միայն ենթադրում են: Իսկ երբ տեղեկացնում են նրանց Մեր պարզ այաթները, նրանք միայն մի փաստարկ են բերում. «Վերադարձրեք (կյանքի) մեր նախնիներին, եթե դուք ճիշտ եք ասում»: Ասա. «Ալլահը ձեզ կյանք է տալիս, հետո Նա ձեզ մեռցնում է, հետո նա ձեզ կհավաքի հարության Օրը, եւ դրանում[28] կասկած չկա, սակայն մեծամասամբ մարդիկ դա չգիտեն» («Ծնկի իջածները», 24-26)

Կասկած չկա նրանում, որ Աստված հարություն կտա բոլոր մեռածներին, սակայն Աստված ունի իր սեփական պլանները ամենի համար: Երբեւէ կգա այնպիսի օր, երբ Աշխարհը կկործանվի, եւ այդ ժամ մեռածներին հարություն կտան նրա համար, որպեսզի նրանք Աստծո առաջ կանգնեն: Այդ Օրը կլինի այն կյանքի սկիզբը, որը երբեք չի վերջանա, եւ այդ Օրը Աստված յուրաքանչյուրին կպարգեւի իր բարի ու չար գործերին համապատասխան:

Այն բացատրությունը, որ Ղուրանը տալիս է մահից հետո կյանքի անհրաժեշտության մասին, համապատասխանում է մարդու բարոյական պահանջներին: Եւ իրականում, եթե մահից հետո կյանք գոյություն չունի, Աստծո հանդեպ հավատքը կորցնում է իր իմաստը, իսկ եթե ինչ-որ մեկը հավատա էլ Աստծուն, ապա դա կլինի անարդար եւ անտարբեր Աստված, որը ինչ-որ ժամանակ ստեղծել է մարդուն, բայց հիմա արդեն չի հետաքրքրվում նրա ճակատագրով:

Իրականում Աստված, իհարկե, արդար է: Նա կպատժի նեղացնողներին, որոնք գործում են բազմաթիվ հանցանքներ, որ սպանում են հարյուրավոր անմեղ մարդկանց, որ հասարակության դասակարգման պատճառ է, որ ստիպում են շատերին կատարել իրենց քմահաճույյքները եւ այլն: Այս աշխարհում մարդու կյանքը շատ կարճ է, իսկ քանի որ այս աշխարհը հավիտյան չէ, այնտեղ հնարավոր չէ մարդկանց ենթարկել այնպիսի պատիժների կամ էլ պարգեւատրել նրանց այնպես, որպեսզի դա համապատասխանի նրանց բարի կամ չար գործերին: Ղուրանում շատ հաճախ կրկնվում են, որ Դատաստանի Օրն անպայման կգա եւ Աստված կորոշի յուրաքանչյուրի ճակատագիրը ըստ նրա բարի եւ չար գորխերի: Այսպես օրինակ, ղուրանում ասվում է.

Նրանք, որոնք չեն հավատացել, ասում են. «Մեզ համար չի գա Այս օրը»: Ասա. «Նա կգա ձեզ համար էլ, երդվում եմ իմ Տիրոջով, որ Տեղյակ է ամեն գաղտնիքի մասին: Չի թաքնվի Նրանից ոչինչ նույնիսկ փոշու հատիկի չափով, ոչ երկնքում եւ ոչ էլ երկրում: Եւ չկա ոչինչ այնպիսին, որ լինի ավելի շատ կամ քիչ նրանից, ինչը չլինի պարզ Գրքում, որ տա (Ալլահը) նրանց, ով հավատացել եւ կատարել է բարի գործեր: Նրանց համար է ողորմությունն ու շռայլ պարգեւը»: Իսկ նրանց, ովքեր ջանում էին (հայտարարել անիրական) Մեր նշաննները, (կարծելով, որ նրանք կպլստան Մեզանից, պատրաստված է) նրանց ամենատանջալից պատիժը: («Սաբա», 3-5)

Հարության Օրը կդառնա այն Օրը, երբ Աստծո նման գործերը, ինչպիսիք են արդարությունն ու գթասրտությունը, կգտնեն իրենց ողջ արտացոլումը: Աստված իր ողորմությունը կցուցաբերի նրանց, ով տանջվել է հանուն Նրա երկրային կյանքում, հավատալով, որ իրենց սպասում է հավիտյան կյանք, նրանք, ովքեր մերժում են Աստծո ողորմությունը, չմտածելով ապագա կյանքի մասին, կգտնվեն ամենաողորմելի վիճակում: Համեմատելով այդ մարդկանց միմյանց հետ, Ղուրանն ասում է,

_ Մի՞թե նա, ում մենք տվել ենք բարի խոստում եւ ով կստանա (խոստումը) նման է նրան, ում Մենք տվել ենք օգտվել այս աշխարհի բարիքներից, ինչից հետո հարության Օրը նրան կբերեն (պատիժի համար): («Պատմվածք», 61)

Ղուրանում հաստատվում է նաեւ, որ այս երկրային կյանքը հանդիսանում է պատրաստում մահից հետո հավիտյան կյանքի: Ինչ վերաբերում է հավիտյան կյանքը մերժողներին, ապա նրանք դառնում են իրենց կրքերի եւ ցանկությունների ստրուկները եւ մատնվում են արժանավայել մարդկանց ծաղրանքին: Նման մարդիկ հասկանում են իրենց հիամրությունը միայն մահվան պահին, եւ ցանկանում են հնարավորություն ստանալ երկարացնելու իրենց կյանքը, սակայն այդ ցանկությունները կմնան իզուր: Այդ խղճալի մահվան պահի մասին, հարության ահավոր Օրվա եւ հավիտյան երանության մասին, որ երաշխավորված է անկեղծ հավատացյալներին, պարզ ասվում է Ղուրանի ներոհիշյալ այաթներում.

_ Իսկ երբ նրանցից մեկին կայցելի մահը, նա կասի. «Աստված իմ, վերադարձրու ինձ (կյանքի): Միգուցե ես կատարեմ ճիշտ գործեր (նրանցից), ինչը ես չեմ արել»: Ոչ, դա միայ խոսքեր են, որ նա կարտահայտի, իսկ դրանց հետեւում[29] սահման է (եւ այն չի վերանա մինչեւ այն) Օրը, երբ նրանք հարություն կառնեն: Երբ կկանչեն փողերը, այդ Օրը էլ չեն լինի բարեկամական կապեր նրանց միջեւ եւ նրանք էլ չեն հարցնի միմյանց (ոչինչի մասին): Եւ նրանք, ում կշեռքներին գերակշռում են լավ գործերը[30], նրանք կհասցնեն, իսկ նրանք, ում կշեռքներին (բարի գործերը) թեթեւ կլինեն, նրանք իրենք են իրենց կործանել, եւ (նրանք կգնան) հավիտյան դժոխք: Կայրի նրանց դեմքը կրակը, եւ նրանք այնտեղ կոսկրանան[31]: («Հավատացյալները», 99-104)

Մահից հետո կյանքի հանդեպ հավատքը ոչ միայն երաշխավորում է հաջողությունը մյուս աշխարհում, այլ նա նպաստում է խաղաղության հասնելուն ու երջանկությանը այս կյանքում, քանի որ այն մարդկանց դարձնում է ավելի պատասխանատու իրենց գործերի հանդեպ:

Մտածեք մարդկանց մասին, որ բնակվում են Արաբիայում մինչեւ Մուհամեդի գալուստը, թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան: Մոլի խաղերը, սեփական բարձրացումը, արյունալից թշնամանքը, գողացված բարիքն ու սպանությունները _ ահա թե ինչն էր հիմնականում բնութագրում նրանց, երբ նրանք չէին հավատում մահից հետո կյանքին: Հետեւաբար, մահից հետո կյանքի մերժումը իր հետեւանքներն ունի ոչ միայ այն աշխարհում, այլ նաեւ այս կյանքում, իսկ երբ ողջ ազգը մերժում է ապագա կյանքը, հասարակությունում տարածվում են ամեն տեսակ չարություններն ու տարբերությունները, իսկ վերջ ի վերջո այն հասնում է իր կործանմանը:

Այն մասին, ինչ տեղի կունենա Դատաստանի Օրը

Ղուրանում ասվում է.

_ Ճշմարիտ, երբ ջուրը դուրս եկավ իր ափերից, Մենք ձեզ դրեցինք տապանի մեջ, որպեսզի այն դառնա ձեզ համար խրատ եւ որ լսի դա խուլ ականջը: Եւ երբ կկանչեն փողեր միաձայն, իսկ հողն ու լեռները կբարձրանան եւ մի հարվածով կփշրվեն մանր կտորների, այս Օրը տեղի կունենա (մեծ) իրադարձությունը եւ կփշրվի երկինքը, որը այդ Օրը թույլ կլինի, իսկ շուրջը (երկնքի կլինեն) հրեշտակներ եւ կտանեն քո Տիրոջ գահը իրենց վերեւում ութը (նրանցից): Այդ Օրը կդնեն ձեզ (Ալլահի առջեւ), եւ գաղտնի չի մնա ձեր ոչ մի գաղտնիք: Ինչ վերաբերում է նրան, ում կտան նրա Գիրքը աջ ձեռքը, ապա նա կասի. «Վերցրեք եւ կարդացեք իմ նշումները: Ճշմարիտ, ես հավատում էի, որ կկանգնեմ (իմ գործերի հաշվի) առջեւ:»

Եվ (նա կվարի) կյանք, որը նրան կուրախացնի, բարձր այգում՝ պտուղներով խոնարհված: (Այդպիսիններին կասեն). «Կերեք եւ խմեք, անուշ լինի այն ամենի համար, ինչ արել եք այս անցած իրերում»: Ինչ վերաբերում է նրան, ում նրա Գիրքը կտան ձախ ձեռքը, ապա նա կասի. «Ախ եթե չտային ինձ իմ նշումները եւ ես չիմանայի ինչպիսին է իմ հաշիվը: Ախ եթե լիներ նա[32] վերջնական: Ինձ չփրկեց իմ ունեցվածքը եւ ես զրկվեցի ուժից: («Դատաստանի Օրը», 11-29)

Այսպիսով, գոյություն ունեն բավականին համոզիչ ապացույցներ, մահից հետո կյանքը հավատալու համար:

Առաջինը, Աստծո բոլոր մարգարեները կոչ են արել իրենց ժողովրդին հավատալ դրան:

Երկրորդը, ցանկացած հասարակություն, հիմնված նման հավատքի վրա, ամենամոտն է հանդիսանում իդեալական եւ խաղաղասեր հասարակությանը, որ ազատ է սոցիալական եւ բարոյական տկարություններից:

Երրորդը, պատմությունը վկայում է, որ երբ մարդկանց մեծ մասը հրաժարվում է հավատալ, որ չնայած մարգարեի անդադար զգուշացումներին, նա Աստծո պատժին է արժանանում արդեն այս կյանքում:

Չորրորդը, բոլոր հնարավորությունները, որ ունի մարդը, ապացուցում են մահից հետո կյանքի հնարավորությունը:

Հինգերորդը, եթե մահից հետո կյանում չլինեին Աստծո այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արդարությունն ու գթասրտությունը, ապա այդպիսի կյանքը իմաստ չէր ունենա:

Արաբերեն «Ալլահ» բառը օգտագործվում է որպես Աստծո անուն: Նա չունի ոչ սեռ, ոչ հոգնակի թիվ: Աստվածը հանդիսանում է ողջ աշխարհի Արարիչը, եւ գոյության համար միջոցներ Տվող: Նա հանդիսանում է բոլոր մարդկանց Աստված, բացառելով այնպիսի մարգարեների, ինչպիսիք են Ադամը, Նուխը (Նոյ), Իբրահիմը (Աբրահամ), Իսմայիլը, Յակուբը (Հակոբ), Մուսան (Մովսես), Դաուդը (Դավիթ), Իսան (Հիսուս) եւ Մուհամեդը, խաղաղություն նրանց բոլորին:



[1] Այստեղ ի նկատի ունի զոհաբերութունը

[2] Ի նկատի ունի հուդդայականներին եւ քրիստոնյաներին

[3] Կիբլ – այն ուղղությունը, դեպի ուր որ մարդը պետք է թեքվի Աղոթքի ժամանակ: Մարգարեի (թող Ալլահն օրհնի ու ողջունի նրան) տեղահանումից հետո մեկուկես տարվա ընթացքում Մեքքայից Մեդինա մուսուլմանները աղոթք էին անում, թեքվելով դեմքով դեպի Ալ-Մասջիդ ալ-Աքսա (ամենահեռավոր մզկիթները), որ գտնվում էին Երուսաղեմում, իսկ հետո Ալլահի պատվիրանով սկսեցին աղոթել՝ թեքվելով դեմքով դեպի Մեքքա:

[4] Սադակա – ողորմություն, օգնություն ցուցաբերել կարիքավորներին, որը Իսլամում դիտարկվում է որպես երկրպագության մի ձեւ: Տվյալ դեպքում ի նկատի ունի, որ մարդը, որ իրականացրել է վերը նշված. գործողությաունները, նրանց համար կստանա այդպիսի պարգեւ, ինչպես աղքատներին տրված օգնությունն է:

[5] Տագութ – երկրպագության ցանկացած առարկա, բացի Ալլահից, բացի այդ այդ խոսքը ծառայում է նրանց համար, ովքեր մարդկանց տանում են ճշմարտությունից դեպի մոլորություն:

[6] Այստեղ ի նկատի ունի այնպիսի ազգերի մասնակցությունը, ինչպիսիք են ադիթները, սամուդիները, որոնք մերժեցին իրենց առաքյալների միաստվածության կոչերը, ինչի մասին պատմում է Ղուրանում:

[7] Ի նկատի ունի քրիստոնյաներն ու հուդդայականները

[8] Ահմադ – Մուհամեդ մարգարեի անունը

[9] Ի նկատի ունի Խանին, Մարիամի մորը

[10] Նա այնտեղ գտնում էր ձմռանը՝ ամառային մրգեր, իսկ ամռանը՝ ձմեռային

[11] Ի նկատի ունի Գաբրիել հրեշտակին

[12] Այստեղի նկատի ունի սատանայի դավերից պաշտպանումը

[13] Տես՝ Ավետարան ըստ Ղուկասի, Գլուխ 11, 2-4

[14] Տես՝ Ավետարան ըստ Մաթեւոսի, Գլուխ 26, 39

[15] Ավետարան ըստ Ղուկասի, Գլուխ 22, 42

[16] Ավետարան ըստ Հովհաննեսի, Գլուխ 5, 30

[17] Ծննդոց, 26

[18] Եսայի Գիրքը, Գլուխ 40, 18

[19] Նույն տեղը, Գլուխ 40, 25

[20] Սաղմոսարան, Սաղմոս 88, 6

[21] Այստեղ խոսքը գնում է մինչեւ գետին եւ մինչեւ գոտկատեղ խոնարհման մասին:

[22] Ի նկատի ունի մարդկանց, որոնք վիճում էին, թե նրանցից որ մեկը պետք է վերցնի մարիամին դաստիարակության, խաղաղություն նրանց:

[23] Նրանք պայմանավորվել էին նետել իրենց փետուրները առուն, որը այն կտանի իր հունով, եւ նրան պետք էր դաստիարակության վերցներ այն մարդը, որի փետուրը կմնար տեղում, եւ մնաց Զախարիայի փետուրը:

[24] «Ալլահ Բառով» անվանում են հենց իրեն Հիսուսին, քանի որ նա աշխարհ եկավ Ալլահի ցանկության (խոսքի) միջոցով, որն ասաց. «Եղիր»,_ ինչից հետո նա ստեղծվեց:

[25] Մեսսիա

[26] Ուզայր – աստվածաշնչյան մարգարե Էզրան

[27] Այսինքն հեռացել են ճշմարտությունից

[28] Այսինքն նրանում, որ Նա կհավաքի մարդկանց

[29] Ի նկատի ունի այս աշխարհը թողողներին

[30] Այսինքն, նրանք, ում բարի գործերն ավելի շատ են, քան չարերը

[31] Ի նկատի ունի, որ նրանց ատամները տեսանելի կդառնան, քանի որ շրթունքները նրանց կայրի կրակը

[32] Ի նկատի ունի մահը: Այսինքն, եթե ամեն ինչ վերջանար մահով:

التصانيف العلمية:

رأيك يهمنا