• PDF

    Աշխատությունը մանրակրկիտ կերպով և փաստերով ապացուցում է, որ Նոր Կտակարանը չի հանդիսանում է Ամենաբարձրյալ Ալլահի խոսքը: Օրինակները բերված են Սուրբ Աստվածաշնչից և Սուրբ Ղուրանից: Սուրբ Աստվածաշնչի և ավետարանական տարբերակների օրինակները ակնհայտ ցույց են տալիս բոլոր սխալները և տարբերությունները:Եթե Նոր Կտակարանը հանդիսանար Ամենաբարձրյալ Աստոծ խոսքը այն զերծ կլիներ ամեն սխալից, սակայն բազմաթիվ թյուրիմացությունները և կրկնօրինակումները պարզորոշ ցույց են տալիս, որ դրանք մարդակերտ են: Որը գրառել են մարդի Հիսուսից հետո, ովքեր չեն ապրել նրա ժամանակաշրջանում: Քանի որ Հիսուսը չի գրառել Կտակարանը: Աշխատության մեջ պարզորոշ երևում է Հիսուսի տոհմածառի տարբերությունները և որոշակի անհարգալից վերաբերմունքը մարգարեների նկատմամբ, որը չի կարող լինել աստվածային աշխատանք: Մնացյալը թողնում ենք ձեր հայեցողությանը:

  • PDF

    Աշխատությունը բավական հետաքրքիր կերպով և ակնհայտ փաստերով և Աստվածաշնչյան տարբերակների օրինակներով բացահայտել է առկա թյուրիմացությունները և սխալ սկուզբունքները, որոնք ոչ մի կապ չունեն Հիսուսի հետ: Բոլոր ուսմունքները երևան են եկել Հիսուսի ենթադրյալ մահից դարեր անց և հետագա բոլոր գաղափարները դարձել են մարդակերտ: Հեղինակը նրբանկատորեն արտահայտել է նաև Ղուրանի կարծիքը Հիսուսի և նրա ուսմունքի մասին: Ուշադիր ընթերցելով աշխատությունը կարելի է գիտակցել Ավետարանների միջև առկա տարբերությունները, որոնք էլ կարող են հիմք հանդիսանալ այն կարծիքին,որ Հիսուսը երբեք չի արտահայտել այն ինչ այժմ գոյություն ունի Քրիստոնեության մեջ: Ամենից հետո, հեղինակը հույս ունի, որ անաչառ ընթերցանությունը կարող է ձևավորել ճշգրիտ կարծիք, որն էլ կարող է ուղեկցել առ Իսլամ:

  • PDF

    Հեղինակը պարզ կերպով Աստվածաշնչյան ապացույցներ է ներկայացնում ընդդեմ այն փաստի, որ Հիսուսը հանդիսանում է Աստված: Ակնհայտ երևում է, որ չորս կանոնական կտակարններից ոչ մեկի մեջ առկա չէ փաստը, որ Հիսուսը Աստված է: Հովհաննեսի Կտակարանը համարվում է ամենաթյուրըմբռնելին, որտեղ իրոք տրված են այդ ապացույցները: Ապացույցները վերցված են Հիսուսի իսկ խոսքերից, որտեղ նա բազմիցս կրկնում է, որ ինքը միայն առաքյալ է և եկել է տարածելու ուղերձը, որը տարածել են նրան նախորդող մարգարեները: Նրա կուսական ծնունդը ոչինչ չի նշանակում: Նրա ծնունդը նման է Ադամի ծնունդին: Աշխատության մեջ հեղինակը պարզ ցույց է տալիս Հիսուսի մարդ արարած և մարգարե լինելը: Պարզ թելով անցնում է այն միտքը, որ Աստված մեկն է, գոյություն չունի երեք: Եվ մենք պետք է երկրպագենք միայն մեկ ճշմարիտ Աստծո:

  • PDF

    Շատ հանրաճանաչ գիտնական լուսահոգի Ահմեդ Դիդաթը իր ախատության մեջ փաստերով ցույց է տալիս մեզ, թե արդյո"ք Աստվածաշունչը Աստծո խոսքն է: Բազմաթիվ օրինակներից ակնհայտ է դառնում, որ դա հնարավոր չէ: Քանի որ Աստվածաշունչը գրառվել է Հիսուսի համբարձումից մոտ 70 տարի անց և տարբեր հեղինակների կողմից: Փաստը որ գոյություն ունեն ավելի քան 70 Աստվածաշունչ, նույնպես ապացուցում է , որ այն չի կարող լինել Աստծո խոսքը: Աշխատության մեջ կարելի է գտնել բազմաթիվ հակասություններ, լրացումներ և աղավաղումներ, որոնք իհարկե կարող են ժխտել փաստը: Ամենը կարելի է ընթերցել մանրակրկիտ և համապարփակ աշխատության մեջ:

  • video-shot

    YOUTUBE

    Սուրա ’Մուջադալա ’ հայերեն իմաստային թարգմանությանը ուղեկցում է Նաբիլ Առ-Ռիֆայի ասմունքը

  • video-shot

    YOUTUBE

    Սուրա ’Մուջադալա ’ հայերեն իմաստային թարգմանությանը ուղեկցում է Միշարի իբն Ռաշիդ Ալ-Աֆասու ասմունքը

  • PDF

    Տվյալ աշխատության մեջ հիանալի կերպով նկարագրվում է Հիսուս Քրիստոսի ով լինելը և ճշմարիտ ուղերձի նպատակը: Շատ հարգալից և պատշաճ կերպով բացահայտված են Ավետարանների և կտակարանների միջ գոյություն ունեցող աղավաղումները և անճշտությունները:Շատ հարգալից նկարագրվում է նաև Մարգարե Մուհամմեդի և Ղուրանի խոսքերը, որոնք վերաբերվում են Մարգարե Հիսուսի ուղերձին, նրա առաքելությանը և գալստյանը:

  • PDF

    Տվյալ աշխատությունը ներկայացնում է մի փոքրիկ ճանապարհորդություն Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) տուն, որը լցված էր հավատքով, սիրով և բարի վարքով և բնույթով: Այստեղ զետեղված են առաքինի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կյանքի միջադեպեր և դրվագներ և նկարագրվել է նրա պարզ և հասարակ ապրելակերպը, որը զուրկ էր ամեն ցոփությունից և ռայլությունից: Աշխատության մեջ պարզորոշ երևում է նրա բարի վերաբերմունքը բոլորի և մեծահասակների և փոքրիկների նկատմամբ: Այն նաև ուղերձ է հանդիսանում մահմեդականների և ուղղակի մարդկանց համար, որպեսզի նրանք հետևելով Իսլամի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) օրինակին բարելավեն աշխահը, տարածեն բարիքը, արգելեն չարիքը և երկրպագեն Միակ և Եզակի Ալլահին:

  • PDF

    Տվյալ աշխատությունը հակիրճ տեղեկություններ է տալիս այն արգելքների մասին, որոնք գրառված են Սուրբ Ղուրանի և Մարգարեի Պատումների մեջ: Այնտեղ մանրամասնորեն խոսվում է Ալլահի սահմանած արգելքների մասին, որոնց ոմանք հետևում են , որոնց էլ անտեսում համարելով աննշան: Խոսվում է ռիբայի , Շըրկի, սննդի և այլնի մասին: Նշվում են նաև կյանքի մեջ կիրառվող արարքները, որոնք կարող են համարվել աննշան, սակայն ըստ սահմանած օրենքների և պատումների արգելված են: Ուստի ընթերցելով այն , անհատը կարող է պարզ պատկերացում կազմել ամենի մասին և ավելի ուշադիր լինել:

  • PDF

    Առաքինի Ղուրանի Վերջին Տաս Բաժինների Իմաստային Մեկնաբանությունը

  • PDF

    Տվյալ գրքույկը հակիրճ հայացք է Իսլամի վրա, մի կրոնի, որը Արևմուտքի մարդիկ դարեր շարունակ թոյւր և սխալ են ընկալում: Այն ուշագրավ կերպով նկարագրում է թե ինչ է Իսլամը, ով է Ալլահը, Իսլամի սյուները: Գրքույկը անուշադրության չի մատնում նաև մահմեդական կնոջ հագուկապը, որը կրկին Արևմուտքի մարդիկ սխալ են ըմբռնում: Գրքույկի մեջ կարելի է գտնել Իսլամի հրահանգները կապված մարդու հիգիենայի և առօրյա կյանքի հետ, որը ներառում է բոլոր ոլորտները և հասարակական և ֆինանսական և այլն: Գրքույկի մեջ կարելի է գտնել նաև հատվածներ Աստվածաշնչից, որոնք ապացուցում են Ալլահի վերջին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գալուստը: Անաչառ ընթերցողը կարող է գտել իր որոշ հարցրեի պատասխանները և մտածելու առիթ ստանալ:

  • PDF

    Գրքույկը շատ մատչելի և հակիրճ ուղերձ է քրիստոնյաներին, ովքեր հավատում են Հիսուսի աստված կամ աստծո արդի կամ երրորդության մաս լինելու փաստին; Շատ պարզ կերպով նշված են Ղուրանական տարբերակներ, որոնք պատճառաբանված են և ակնհայտորեն ապացուցում են Հիսուսի Մարգարե և Առաքյալ լինելու գաղափարը; Նա հանդիսանում է Ալլահի մեծ Մարգարեներից մեկը: Գրքույկի մեջ զետեղված է Հիսուսի և Նրա մոր Մարիամի ծննդյան Ղուրանական տարբերակները: Հեղինակը մտահոգված լինելով իր ընկեր մարդ արարածների հոգու բարօրությամբ փորձում է նրանց ողջամտորեն մոտեցնել ճշմարտությանը, որպեսզի նրանք ստանան Ալլահի պարգևը այս և հետագա աշխարհներում:

  • PDF

    Հետևյալ աշխատությունը փաստացի նկարագրում է Իսլամի գեղեցկությունը, որը ակնհայտ է, սակայն աղավաղում են Իսլամի թշնամիները և սրտով կույր մարդիկ , ինչպես նաև կեղծ տեղեկատվությունը: Աշխատության մեջ տրված են որոշ գեղեցիկ օրինակներ Ղուրանից և Մարգարեյի Պատումներից, որոնք արտահայտում են Իսլամի գեղեցկությունը և կենսական հրահանգները, որոնք արդի են մինր օրս, ամեն վայրում և բոլորի համար: Ախատության մեջ նկարագրում է Իսլամի հիմքերի, Ալլահի հրահանգների մասին, որոնք վերաբերում են մարդու յուրաքանչյուր բնագավառի կենսակերպին, լինի դա Սալաթ, Աղոթք, սնունդ, ըմպելիք, թե վարք: Այն լույս է սփռում Իսլամի գթության և մարդասիրության վրա, որը ցավոք սրտի մեր օրերում աղավաղվում է: Ամեն դեպքում այն լուսավորում է նրանց, ովքեր թույլատրում են գիտելիքը թափանցել իրենց միտքը և սրտերը:

  • PDF

    Տվյալ աշխատությունը շատ գեղեցիկ , մատչելի և պարզ օրինակներով ցույց է տալիս Իսլամի էթիկայի արժեքները, որոնք գոյություն են ունեցել շատ ավելի վաղ ,քան մյուս քաղաքակրթություններում: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր էթիկան, որը մեծ հարգանք է ցուցաբերում մարդկանց և իրավիճակներին, լինեն ռազմագերիներ, պատերազմ, սով թե ճակատամարտ: Շատ քաղաքակրթություններ միայն վերջերս են սահմանել նմանատիպ էթիկա: Գեղեցիկ են պատկերված նաև երեխաների, ծնողների և ազգակցական կապերի իրավունքները: Յուրաքանչյուր իրավիչակի համար Իսլամը ունի քաղաքակիրթ և էթիկ լուծում: Հետևելով դրան մենք կարող ենք ունենալ ներդաշնակ , գեղեցիկ և բարի հասարակություն, որտեղ իշխում է հարգանքը, սերը, հոգացությունը ցանկացած իրավիճակում:

  • PDF

    Այս գիրքը մատչելի տեղեկություններ է տալիս Իսլամում կնոջ իրավունքների մասին: Համեմատելով խոշոր կրոնների հետ ակնհայտ է դառնում, որ ըստ Իսլամի կանայք ունեցել են իրենց իրավունքները շատ ավելի շուտ քան նույնիսկ եվրոպացի կանայք, որոնք իրենց իրավունքները հաստատել են միայն 19-րդ դարում: Գրքի մեջ պարզ նշվել են Իսլամի մասին թյուր կարծիքները և այն թե ինչ են ասում Նոր Կտակարանը և հինդուիզմը և հուդդայականությունը, ովքեր իրենք են կնոջը դիտում որպես անպետք իր և մեղքերի աղբյուր; Գրքում զետեղվել են նաև արևմտյան կանանց Իսլամին վերադառնալու դրդապատճառները, որը շատ արդիական խնդիր է:

  • PDF

    Գրքի մեջ հեղինակը շատ պարզ և մատչելի և փաստարկներով պարզաբանում է, որ Երրորդությունը մարդկանց մտացածին երևույթ է, որը առաջ է եկել Նիկիայի ժողովից հետո: Այդ կերպ կայսր Կոնստանտինը փորձել է հաստատել իր լիակատար իշխանությունը: Փաստարկներից պարզ է դառնում նաև Երրորդության կռապաշտական հիմքը: Երրորդությունը դառնում է մարդկանց մտացածին և կռապաշտական ավանդույթների միացում, որը ներառվել է Կտակարանների մեջ, սակայն որը ոչ մի կերպ չի համապատասխանում Հիսուսի և առավել ևս Աստծո հավատքին; Երրորդությունը ոչ մի տեղ չունի Աստծո իրական գաղափարի և իրական հավատքի հետ:

  • PDF

    Այս գիրքը պարզաբանում է ,թե ինչպես Ճշմարիտ Հավատացյալ Մահմեդական Կինը հանդիսանում է լավագույնը կանանց մեջ: Մենք պետք է ավելի լավ պատկերցանենք մահմեդական, մանավանդ մահմեդակն կին լինելու օրհնանքը և արժանիքը: Հուսով ենք այն մեզ կառաջնորդի ավելի լավ հասկանալու Իսլամը, ձերբազատվելու գոյություն ունեցող թյուրըմբռնումից և հնարավորություն կտա մեզ հասկանալու , որ Իսլամի մեջ գոյություն ունեցող կանոնները և կանոնակարգումները սահմանվել են խթանելու այն, ինչը շահեկան է մարդկությանը և արգելելու և պաշտպանելու մարդկությունը այն բաներից , ինչ վնաս է նրանց:

  • PDF

    Հեղինակը ասաց սկզբում. «Աստվածաշունչը ուշադիր և ամբողջական ընթերցելուց հետո , ես գտա , որ այն ներառում է հետևյալ տեքստերը.1-Կեղծ տեքստեր , որոնք աղճատում են Աստծո հատկանիշները. 2-Կեղծ տեքստեր, որոնք աղճատում են Մարգարեներին, կեղծորեն մեղադրելով նրանց դավաճանության, անբարոյականության և կռապաշտության մեջ: 3-Անպարկեշտ հեքիաթներ, որոնք լի են գրաֆիկական մարմնական մանրամասնություններով: 4-Տարօրինակ պատմություններ, ինչպիսիք են ծառերի պատմությունը, որոնք կոչ են անում ծառերին, իրենց իսկ միջից նախագահ ընտրել: Շատերը այս բաների մասին ոչինչ չգիտեն: Պատճառները կարող են հանդիսանալ. • Աստվածաշնչի ծավալը, ավելի քան 3000 էջ, որոնք շատերը դժվարանում են ընթերցել: • Փաստը, որ շատ քրիստոնյաներ չեն ընթերցում Աստվածաշունչը , սակայն ըստ սովորության հաստատում են այդ: • Քահանաների գործունեությունները , ովքեր մարդկանց համար ընթերցում են միայն այն, ինչ նրանք են ընտրում նրանց իմացության համար:

  • PDF

    Այս գիրքը մեզ պատասխանում է մի շարք հարցերին, որոնք վերաբերում են Մարգարե Մուհամմեդին, նրա բազմակնությանը, Ավետարանից գրագողությանը : Այն նաև հակիրճ տեղեկություններ է տալիս պատերազմական և կանանց իրավունքների մասին: Մեկ ամբողջ հտված նվիրված է Մարգարեյի հայտնություններ ստանալուն, որը ապացուցում է , որ նա չէ Ղուրանի հեղինակը:Գրքի վերջին գլուխը վերաբերում է Մարգարեյի լուսնոտ լինելու անհիմն գաղափարին, որը առաջ են քաշել մի շարք արևելագետներ:

  • PDF

    Այս գրքից մենք կարող ենք տեղեկանալ կնոջ վրա ձեռք բարձրացնելու Իսլամական վերաբերմունքի մասին: Գրքում համեմատություններ են անց կացվում Սուրբ Ղուրանի և Աստվածաշնչի տարբերակների միջև, որոնք խոսում են կնոջ վրա ձեռք բարձրացնելու մասին; Գրքում նաև զետեղված են գեղեցիկ օրինակներ այս խնդրի իսլամական լուծման մասին, որպեսզի ընտանիքը և հասարակարգը լինի առողջ և ամուր:

Page : 3 - From : 1
feedback