ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄ

Description

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄ

Download
Send a comment to Webmaster

Detailed Description

 ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄ

Հեղինակ

Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա

Թարգմանությունը

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

& Աննա Ռ. Հակոբ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՌԱՄԱՆՏԻՑԻԶՄ

Դոկտոր Աբդուլ-Ռահմեն Էլ-Շիհա

Թարգմանությունը

EUROPEAN ISLAMIC RESEARCH CENTER (EIRC)

& Աննա Ռ. Հակոբ

Ստուգող հանձնաժողով

Աբու Առամ

© Copyright (Հոգեբանական իրավունքները)

Դոկտոր Աբդուլ-Ռահման Աշ-Շիհա

http://www.islamland.com

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ

ՄՈՒՍՈՒԼՄԱՆ – ՌՈՄԱՆՏԻԿԸ

ՍԱ ԻՍԼԱՄՆ Է.

ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀՈՐ ՈՒՂԵՐՁԸ ՈՐԴՈՒՆ, ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ.

ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՄՈՐ ՈՒՂԵՐՁԸ ԴՍՏԵՐԸ ,ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐԸ.

ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ Խ.Ա.Ո.Ն ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ

ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ Խ.Ա.Ո.Ն և ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՆԳԻՍՏԸ.

 ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ Խ.Ա.Ո.Ն ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՂՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵն Խ.Ա.Ո.Ն և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 ՆԱԽԱԲԱՆ

Ամենագթասիրտ և Ամենաներող Ալլահի անունով.

Փառք Ալլահին, Աշխարհների Տիրակալին : Խաղաղություն և օրհնություն Մուհամեդին, նրա ընտանիքին և նրա բոլոր ուղեկցորդներին :

Այս գրքում , խոսքը գնում է իսլամական ռոմանտիցիզմի մասին : Անհրաժեշտ է , որ Մարգարե Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն) լինի օրինակ այս հարցում: Քանի , որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) , ում ուղարկել էին ամբողջ մարդկությանը , եկել էր սովորեցնելու Ալլահի օրենքները և բարելավելու բարոյականությունը : Նա (Խ.Ա.Ո.Ն ) օրինակ է մուսուլմաններին , ում անհրաժեշտ է հետևել : Պետք է ուղղորդվել նրա Սուննայով , իրականացնելով Ամենաբարձրյալ Ալլահի պատվիրանները , Ով ասել է .

«Ալլահի Մարգարեն , հոյակապ օրինակ է ձեզ համար , նրանց համար , ովքեր հույսները դրել են Ալլահի և Վերջին Օրվա և Ալլահի հիշատակման վրա :» (Ղուրան 33 :21)

Նա (Խ.Ա.Ո.Ն) Ամենաբարձրյալ Ալլահի հաղորդողն է, այդ իսկ պատճառով մուսուլմաններին հայտնի է Նրա ամբողջ կյանքը մանրամասնորեն , մեծ և փոքր, անձնական և հասարակական հարցերը , որոնք փոխանցվել են սերնդից սերունդ : Նրա (Խ.Ա.Ո.Ն) խոսքը և արարքները հանդիսանում են օրենսդրություն , որի միջոցով մուսուլմանը գիտակցում է իր կրոնը , որը տանում Ալլահի Գոհունակությանը , Սիրուն և Դրախտ : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

««Ասա. « Եթե դուք սիրում եք Ալլահին , ապա հետևեք ինձ և Ալլահը կսիրի ձեզ և կների ձեր մեղքերը , քանի որ Ալլահը Ներող և Գթասիրտ է :»» (Ղուրան 3 : 31)

Ճշմարիտ , Իսլամի հիմքը սերն է , որը դրդում է ենթարկվել քո Սիրելիին: Այն դրդում է հետևել Նրա պատվիրաններին և արգելել Նրա արգելքները : Դրդում է նաև հնարավորին չափ մոտենալ Նրան , կատարելով Նրան սիրելի արարքներ : Իրոք, ամենամեծ և առաքինի սերը Ամենաբարձրյալ Ալլահին տածած սերն է , որի միջոցով իրականանում է մուսուլմանի բարձր բարոյականությունը : Դրա շնորհիվ նա դուրս է գալիս իր եսի սահմաններից և բարձրանում է , իրականացնելով կրոնի օրենքները : Նա վատնում է իր գութը և սերը Ալլահի արարածներին անշահախնդրորեն , դուրս գալով եսասիրական սիրուց , որը հիմնված է անձնական շահի և օգուտի վրա:

Դրան հաջորդում է Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) նկատմամբ սերը , որը վեր է սեփական հոգու, ունեցվածքի և երեխաների նկատմամբ սիրուց:Նա (Խ.Ա.Ո.Ն) հանդիսանում է Ճիշտ ուղղու , Ալլահի կրոնի և Դրախտի մուտքի պատճառ :Այդ իսկ պատճառով այն հանդիսանում է բարձրագույն աստիճան : Դրա հետ մեկտեղ պետք է պատշաճ հարգանք տալ այն աստիճանին , որի վրա դրել է նրանց Ալլահը : Այդ աստիճանը երկրպագությունն է , երկրպագություն և հնազանդություն Միակ Ալլահին : Ամենաբարձրյալը ասաց.

««Ասա. « Եթե ձեր հայրերը , ձեր զավակները , ձեր եղբայրները , ձեր կանայք , ձեր ընտանիքները , ձեռք բերված ունեցվածքը , առևտուրը , վնասը , որից դուք խուսափում եք և կացարանը , որը դուք սիրում եք ավելի սիրելի են, քան Ալլահը , Նրա Մարգարեն և Նրա ճանապարհին պայքարը , ապա սպասեք , մինչ Ալլահը գա իր հրամանով : Ալլահը չի ուղղորդում կեղծ մարդկանց ճշմարիտ ուղղու :»» (Ղուրան 9 : 24 )

Նա , ով համոզված է , որ Իսլամը դաժանության և կոպտության կրոն է , հեռու է իսկությունից : Իսլամը ընդգրկուն կրոն է : Այսինքն, Իսլամում աչքաթող չի արվում մուսուլմանի կյանքի ոչ փոքր , ոչ էլ մեծ խնդիրները : Լինի դա նյութական , թե հոգևոր խնդիր, Իսլամը տալիս է ճիշտ պատասխան և դնում է ճիշտ ուղղու : Այդ իսկ պատճառով , Իսլամը ոչ միայն հավատքի, օրենքների , բարոյականության կրոն է , այլև ռոմանտիցիզմի կրոն է , որը ներառում է ճիշտ , համընդհանուր իսլամական հասկացություն , արտահայտված սիրո, գութի , զգացմունքների քնքշությամբ, կարեկցանքով , բարերարությամբ , բարձր բարոյականությամբ և արարածների հետ հարաբերությունների քնքշությամբ , որը շրջապատում է մարդուն իր կյանքում : Այս քնքշությունը չի սահմանափակվում միայն մեկ կողմով , որը արտահայտվում է կնոջ և տղամարդու միջև թե ֆիզիկական , թե հոգևոր առումով , քանի որ իսլամում ռոմանտիցիզմը չի նշանակում բարի վերաբերմունք նրան, ով սիրում է վատ վերաբերվել մյուսներին : Եվ այդ պատճառով մենք կցուցադրենք մուսուլման ռոմանտիկի բարոյականության հատկանիշները , որպեսզի պարզաբանենք սիրո և ռոմանտիզմի իսլամական հասկացությունը նրանց նկատմամբ, ովքեր շրջապատում են մուսուլմանին :

 ՄՈՒՍՈՒԼՄԱՆ – ՌՈՄԱՆՏԻԿԸ

 Մուսուլման - ռոմանտիկը նա է , ում համար անձեռնամխելի են մարդիկ, նրանց կյանքը , պատիվը և ունեցվածքը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

« Հաղորդե՞մ ձեզ հավատացյալի մասին : Այդ նա է , ում չարիքից ապահովված են մարդիկ իրենց կյանքերով և ունեցվածքով : Եվ մուսուլման է հանդիսանում նա , ում լեզվից և ձեռքերից ապահով են մարդիկ:» [1]

 Եվ ոչ միայն այդ : Մուսուլման ռոմանտիկը նա է , ով սիրում է բարիք և տալիս է այն մարդկանց անշահախնդրորեն : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ալլահի արգելքներից վախենալով , դու կդառնաս մարդկանցից ամենա երկրպագողը : Գոհացիր նրանով , ինչ Ալլահը կանխորոշել է քեզ և դու կլինես մարդկանցից ամենահարուստը : Բարերար եղիր հարևանիդ և կլինես ամենահավատացյալը : Ցանկացիր մարդկանց այն , ինչ ցանկանում ես քեզ համար և դու կլինես մուսուլման:» [2]

 Մուսուլման ռոմանտիկը արդար է իր և հասարակության նկատմամբ : Արդար է նույնիսկ իր թշնամիների նկատմամբ: Նա չի պատժում որևէ մեկին ուրիշի հանցագործության համար : Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մուսուլմանների բանակ ուղարկեց այն բազմաստվածների դեմ արշավի, ովքեր վնասում էին , արտաքսում և տանջում էին նրա հետևորդներին , ասաց.

«Մի սպանեք երեխաների, կանանց և ծերերի , մի չորացրեք աղբյուրներ , մի արմատախիլ արեք ծառեր , բացի նրանցից , որոնք խանգարում են մարտնչել կամ ծածկում են ձեր ուղղին , մի այլանդակեք մարդուն և անասուններին , մի փոխանցեք և մի գողացեք ավարից [3]

 Մուսուլման ռոմանտիկը հոգ է տանում շրջակա միջավայրի , կենդանիներ մասին : Նա չի սիրում , երբ նրանց տանջում են :

Մեկ անգամ , Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) մոտով մի մարդ անցավ ավանակի հետ , որի ճակատին կար դաջվածք : Այդ տեսնելով Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Հաղորդեմ ձեզ արդյոք այն, որ ես անիծել եմ նրան , ով դաջում է անասունին կամ հարվածում է երեսին:»[4]

Պետք է անասունին վերաբերվել մեղմությամբ և գթասրտությամբ : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մաքրում էր ափսեն կատվի համար , որից հետո այն ըմպում էր դրանից : [5]

Նա (Խ.Ա.Ո.Ն) նույն կերպ հոգ էր տանում շրջապատող թռչուններին , չէր վախեցնում նրանց և առանց անհրաժեշտության չէր որսում : Իբն Մասուդը (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Մեկ անգամ մենք ճանապարհ էինք գնում Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ և նա հեռացավ կարիքը հոգալու : Այդտեղ մենք տեսանք մի փոքրիկ թռչուն, երկու ձու կողքին : Մենք վերցրեցինք այդ ձվերը , և թռչունը սկսեց ուժգին թափահարել թևերը : Եկավ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) և ասաց.

«Ո՞ վ է տառապանք տվել նրան, վերցնելով երեխաներին : Վերադարձրեք նրա երեխաներին :»

Նա (Խ.Ա.Ո.Ն) նույնպես տեսավ մրջնաբույն , որը մենք այրեցինք և ասաց.

«Ո՞ վ է այդ այրել :» Մենք պատասխանեցինք .«Մենք :» Նա (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց .«Ոչ ոք իրավունք չունի պատժել կրակով, բացի Տիրոջ կրակից :»[6]

 Մուսուլման – ռոմանտիկը հոգ է տանում այն վայրերի մաքրության մասին , որտեղ մարդիկ են հավաքվում: Նա (Խ.Ա.Ո.Ն ) կարիք չէր հոգում , ոչ էլ աղբ էր թափում այնտեղ, ոչ էր թույլ էր տալիս մյուսներին անել այդ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Զգուշացեք երկու պատճառներից , որոնց շնորհիվ ձեզ կարող են անիծել , դրանք են ճանապարհի վրա կամ ստվերում մեծ և փոքր կարիք հոգալը , որտեղ կարող են մարդիկ նստել :» [7]

Հակառակը, մուսուլման ռոմանտիկը նա է , ով փորձում է մաքրել այն , ինչ կարող է վնաս պատճառել : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ճանապարհից խոչընդոտ հեռացնելը բարեգործություն է :» [8]

 Մուսուլման -ռոմանտիկը պահպանում է այն , ինչ օգուտ է բերում հասարակությանը և մարդկանց : Օրինակ ծառերը և այլն : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Մի կոտրիր պտղաբեր ծառը, մի սպանիր տնային անասուն առանց կարիքի և զգուշացիր հավատացյալին վնաս պատճառելուց :»[9]

Մուսուլման –ռոմանտիկը նա է , ով կոչ է անում բնության պահպանությանը գիտակցականորեն: Նա ծառեր է տնկում և կանաչազարդում է շրջակայքը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Եթե հասնի Դատաստանի Օրը, և ձեզանից որևէ մեկի ձեռքին լինի արմավենու ճյուղ , ապա եթե հնարավոր է տնկիր այն , մինչ Ժամը կգա :»[10]

Մուսուլման –ռոմանտիկը հոգ է տանում մաքուր ջրի մասին և չի աղտոտում այն : Ջաբիրը (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արգելեց միզել հոսող ջրի մեջ:» [11]

«Մուսուլմանը համագործակցում է երեք բաներում. արոտավայրերում , ջրում և կրակում:»[12]

Նա ջանում է պահպանել ջրի աղբյուրը , առվակները , որպեսզի ամբողջ մարդկությունը , կենդանական և բուսական աշխարհը կարողանա օգտվել դրանից : Բայց , միևնույն ժամանակ , չի կարելի աննպատակ գերօգտագործել այն :Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) անցնելով Սադի կողքով , երբ նա լվացում էր անում, ասաց.

«Այս ի՞նչ ճոխություն է :» Նա պատասխանեց . « Մի՞թե լվացման մեջ գոյություն ունի ճոխություն : » Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Իհարկե , նույնիսկ եթե դու այդ անում ես հոսող գետի մոտ:»[13]

Մեզ հրամայված է հետևել Ալլահի Մարգարեյին( Խ.Ա.Ո.Ն) և նրան , ինչ ներառում է իրական «ռոմանտիզմի» նշանակությունը , որը ներառում է մեղմություն ամենի հետ փոխհարաբերություններում: Հետևել այդ ամենին դարձել է մուսուլմանի հավատքի հաստատում , ինչին նա հավատում է և պահպանում է դրանց օգտագործումը իրականության մեջ: Նա իր կյանքում վարվում է այնպես, ինչպես գոհանում է Ալլահը , Ով ասաց.

««Ասա. « Եթե դուք սիրում եք Ալլահին , ապա հետևեք ինձ և Ալլահը կսիրի ձեզ և կների ձեր մեղքերը , քանի որ Ալլահը Ներող և Գթասիրտ է :»» (Ղուրան 3 : 31 )

 ՍԱ Է ԻՍԼԱՄ

Իսլամը սեր է այն ամենին, ինչ արարել է Ալլահը : Այն իրականանում է Ալլահի հրամանների միջոցով :Մարդը ինչպես սնունդով և խմիչքով պահպանում է իր մարմինը , այնպես էլ կրոնով պահպանում է իր հոգին , որի միջոցով նա բարձրանում է արժանավայել կյանքի և հեռանում է կենդանականից և կրքայինից ինչպես նաև դաստիարակում է իր մեջ զգացմունքները : Այս բաժնում , մենք կդիտենք ռոմանտիցիզմի մեկ կողմը , որը վերաբերվում է Ալլահի Մարգարեյի , Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) հարաբերություններին իր կանանց հետ : Նա Խ.Ա.Ո.Ն բոլորին ցուցաբերում էր լավագույն վերաբեմունք , մասնավորապես կանանց նկատմամբ : Նա բարձրացրեց նրանց աստիճանը , պարտավորեցնելով մյուսներին հարգել և հեռացրեց անարդարությունները նրանց նկատմամբ :

Մինչ իսլամը , կանայք ապրում էին կյանքի եզրագծում : Այսպես էր նկարագրում այդ Ումար իբն ալ- Խատաբը (Խ.Ա.Ո.Ն ) , հավատացյալների առաջնորդը և Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) երկրորդ փոխանորդը , ասելով .

«Երդվում եմ Ալլահով, տգիտության ժամանակաշրջանում ,մենք կնոջը ոչ մի իմաստ չէինք տալիս , այնքան ժամանակ , մինչ Ալլահը չլուսաբանեց նրանց նկատմամբ վերաբերմունքում այն , ինչ լուսաբանեց և տարանջատեց նրանց համար այն , ինչ տարանջատեց:»[14]

Երբ եկավ Իսլամը , ապա նրա ուղղությունը կանանց նկատմամբ պարզ էր : Իսլամը լուսաբանեց , որ տղամարդու լավագույն բարերարություններից և բարոյականության բարձր արտահայտման ձևերից մեկը , կնոջը արժանավայել վերաբերվելն է : Եվ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ձեզանից լավագույնները , իրենց ընտանիքներին լավագույնը վերաբերվողներն են:» [15]

 Այսպիսով , նրա ջանքերի շնորհիվ , կանայք հասան այնպիսի բարձր աստիճանի , որին չէին հասել տղամարդիկ և որից հեռու էին մյուս հասարակությունների կանայք : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր կանանց մարդկային հատկությունները ասելով.

«Այս կյանքում ինձ սիրելի են կանայք և անուշաբույրը : Իսկ իմ աչքերի բերկրանքը աղոթքն է :»[16]

Այդ սերը ընդգրկում է զգացմունք և քնքշանք: Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ես կտակում եմ ձեզ լավ վերաբերվել կանանց:»[17]

 Այն կոչում է պահպանել նրանց իրավունքները , հրամայել քնքշություն նրանց նկատմամբ , հարգել և չնվաստացնել : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Կանանց պատկառանք է տալիս պատվելին և նվաստացում նվաստը:»[18]

Այն կոչում է նաև մեղմության և հարգանքի : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Իրոք, լիակատար հավատքով հավատացյալները նրանք են , ովքեր լավագույնն են վերաբերվում իրենց կանանց:»[19]

Այսպիսով , Իսլամը կնոջը դրեց այն աստիճանին, որից նա զրկված էր մինչ այդ : Այն հավասարեցրեց նրան տղամարդուն ամենում , բացի բացառիկ պարագաներից , որոնց մասին հրամայել է Ալլահը : Դրանցից են ժառանգությունը և այլն , որոնք նշում են շարիաթի վկայությունները : Այն դրաձրել է նրանց տղամարդու լրացում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Կանայք հանդիսանում են տղամարդկանց քույրերը:»[20]

Ավելին, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) անվանեց կանանց «այս կյանքի լավագույն նվերը» ասելով.

«Այս կյանքը հաճույք է : Իսկ այս կյանքի լավագույն հաճույքը , առաքինի կինն է :»[21]

Նա կնոջը դարձրեց այս կյանքի երջանկության բանալին : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Երջանկություն են համարվում չորս բան . առաքինի կինը , լայնարձակ կացարանը , առաքինի հարևանը և առողջ ձին:»[22]

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անվանեց կնոջը «կրոնի կեսը:» Նկատի է առնվում , որ առաքինի կինը հանդիսանում է ճիշտ ուղղություն ամուսնու համար : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Երբ ստրուկը ամուսնանում է , ապա նրա կրոնի կեսը դառնում է լիարժեք: Թող նա վախենա Ալլահից , իր երկրորդ կեսում :»[23]

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ինչպես սիրում էր կնոջ մեջ տեսնել կին , այնպես էլ սիրում էր տեսնել նրա մեջ մայր : Նա պարտավորեցնում էր հարգել, պատվել և հոգ տանել նրան, այդ դարձնելով Դրախտ մտնելու մեկ պատճառ : Մեկ անգամ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ եկավ Ջահիմա աս- Սուլյամին և ասաց. «Օ, Ալլահի Մարգարե, ես ցանկանում եմ մասնակցել մարտին և եկել եմ խորհրդակցել քեզ հետ :» Նա (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .«Կենդանի՞ է արդյոք քո մայրը :» Ջահիման պատասխանեց .«Այո:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Հոգ տար նրան , քանզի , իրոք , Դրախտը նրա ոտքերի մոտ է :»[24]

Նա (Խ.Ա.Ո.Ն) բարերարությունը նրա նկատմամբ դարձրեց ավելի գերադասելի , քան հոր և բարեկամների նկատմամբ : Մեկ անգամ Ալլահի Մարգարեյի մոտ եկավ մի մարդ և ասաց.

«Օ, Ալլահի Մարգարե , մարդկանցից ավելի ո՞վ է արժանի իմ լավ վերաբերմունքին :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .«Քո մայրը :» Մարդը հարցրեց . «Հետո , ո՞վ:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .« Քո մայրը :» Մարդը հարցրեց .« Հետո ո՞վ:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .« Քո մայրը :» Մարդը հարցրեց .« Հետո ո՞վ :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց .« Հետո քո հայրը :»[25]

Նույնպես, Մարգարեն Խ.Ա.Ո.Ն սիրում էր կնոջ մեջ կինը, և ասաց Ամար իբն ալ- Ասույին , երբ նա հարցրեց .

«Ո՞վ է մարդկանցից ավելի սիրելի քեզ :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց . «Աիշան :» Ես հարցրեցի . « Իսկ տղամարդկանցի՞ց :» Նա (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .«Նրա հայրը:» Ես հարցրեցի .« Հետո ո՞վ:» Նա (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց . « Ումարը :» Հետո թվարկեց ուղեկցորդներին , իսկ ես լռեցի վախենալով . որ կլինեմ նրանց միջից վերջինը [26]:

Նույնպես Նա (Խ.Ա.Ո.Ն) կնոջ մեջ սիրում էր դուստրը : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ես չեմ տեսել մեկ ուրիշին ավելի ամոթխած, հնազանդ Ալլահին , և բարձր բարոյական, քան Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) էր իր դստեր , Ֆաթիմայի նկատմամբ :» Հետո Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Երբ Ֆաթիման գալիս էր Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ, նա ոտքի էր կանգնում նրա առջև, համբուրում և նստեցնում էր իր տեղը : Իսկ երբ Նա (Խ.Ա.Ո.Ն) էր այցելում Ֆաթիմային , ապա նա էր ոտքի կանգնում , համբուրում նրան և նստեցնում էր իր տեղը :»[27]

Այսպիսին էր նրա մեղմ վերաբերմունքը բոլորի, մանավանդ կանանց նկատմամբ : Այս ամենը հանդիսանում է աստվածային խորհուրդ մուսուլմանների համար : Պետք է արտահայտել մեղմություն , զգացմունքայնություն և հարգանք նրանց նկատմամբ : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

 «Ապրեք նրանց հետ արժանավայել :» (Ղուրան 4 : 19)

Իբն Կասիրը իր մեկնաբանության մեջ ասում է . « Այսինքն, նրանց նկատմամբ ձեր խոսքերը դարձրեք հաճելի , և բարելավեք ձեր արարքները և արտաքին տեսքը ըստ հնարավորության , այնպես , ինչպես այդ ցանկանում եք նրանցից :» Ամենաբարձրյալը ասաց.

 « Կանայք ունեն նույնպիսի իրավունքներ, ինչպիսի պարտավորություններ :» (Ղուրան 2 : 228)

Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուղեկցորդները հետևում էին այս ուղղուն և խորհրդին : Իբն Աբբասը , այս Ումմայի[28] Ղուրանի մեկնաբանը , ասաց.

«Իրոք , ես պճնվում եմ իմ կնոջ համար այնպես, ինչպես նա է այդ անում ինձ համար:» Որովհետև Ամնեաբարձրյալը ասաց.

 « Կանայք ունեն նույն իրավունքները , ինչպիսի պարտավորություններ :» (Ղուրան 2 : 228)

 ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀՈՐ ՈՒՂԵՐՁԸ ՈՐԴՈՒՆ, ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ.

Ճանապարհ դեպի ռոմանտիզմ, լավ վերաբերմունք, քնքշություն և հնարավորություն հանդուրժել մեկ այլ անձի առանձնահատկությունները , սա է ճանապարհը, բարեպաշտ մուսուլմանի , ինչը նա պետք է գործնականում կիրառի, ենթակվելով Ալլահի հրամանին : Օրինակ է ծառայում , Սուննայի և միասնական համայնքի հետևորդներից մեկի ուղերձը որդուն իր հարսանիքի օրը, սովորեցնելով կնոջ իրավունքները , որը նա պետք է կատարի: . Նա ասաց.

«Օ, Որդյակ, իրոք, դու կհասնես երջանկության քո տանը , միայն հետևիր տաս ուղերձների , որոնք դու կնվիրես քո կնոջը : Ապա վերցրու ինձանից և անկոտրուն հետևիր դրանց .

Ինչ վերաբերվում է առաջին և երկրորդ ուղերձներին , ապա իրոք, կանայք սիրում են քնքշություն և սիրո խոստովանություն : Գծուծ մի եղիր այդ հարցում քո կնոջ նկատմամբ : Եթե գծուծ լինես , ապա ձեր միջև կստեղծես սիրո պակասի և չորության պատնեշ :

Ինչ վերաբերվում է երրորդ ուղերձին , ապա իրավմամբ, կանանց տհաճ է դաժան տղամարդը : Բայց նրանք գերադասում են թույլ և մեղմ տղամարդու : Այդ դեպքում, դիր ամեն հատկություն իր տեղը : Քանզի , իրոք, այն մոտ է սիրուն և հանգստությանը :

Ինչ վերաբերվում է չորրորդ ուղերձին , ապա կանայք սիրում են ամուսնու մեջ այն , ինչ ամուսինն է սիրում նրանց մեջ , այսինքն, բարի խոսքերը, հաճելի տեսքը , մաքուր հագուստը և անուշաբույրը : Եղիր միշտ այդպիսին :

Ինչ վերաբերվում է հինգերորդ ուղերձին , ապա իրոք տունը կնոջ թագավորությունն է : Այնտեղ նա զգում է գահի տիրակալ և թագուհի : Զգուշացիր ավիրել այդ թագավորությունը , որում նա ապրում է : Նույնպես զգույշ եղիր չիջեցնել նրան այդ գահից : Այդ դեպքում դու կվերցնես նրանից իշխանությունը : Իսկ թագավորի համար չկա ավելի ատելի մարդ , քան նրա իշխանությունը վերցնողը: Նույնիսկ եթե արտաքնապես ապացուցի քեզ ուրիշ բան :

Ինչ վերաբերվում է վեցերորդ ուղերձին, ապա կինը ցանկանում է ունենալ ամուսին , բայց չի ցանկանում կորցնել իր հարազատներին : Զգուշացիր դնել քեզ նրա հարազատներին հավասար , գցելով նրան ընտրության առջև: Քանի որ , նա , նույնիսկ քեզ գերադասելով իր հարազատներից , կկարոտի նրանց , բերելով այդ քո առօրյա կյանք :

Ինչ վերաբերվում է յոթերորդ ուղերձին , ապա կինը արարվել է կոր կոնքից ինչը նրա գեղեցկությունը և գրավչությունն է , այլ ոչ թե թերությունը : Այդ իսկ պատճառով , խիստ մի դատիր նրան , եթե նա սխալվում է , ներողամիտ եղիր : Եթե դու փորձես ուղղել կորությունը , ապա կկոտրես նրան ամուսնալուծությամբ : Եվ մի լքիր նրան , եթե սխալվել է , այդ միայն կմեծացնի կորությունը և նա ոչ կլսի , ոչ էլ քնքշություն կցուցաբերի : Եղիր ծայրահեղություններից հեռու: Գտիր ոսկե միջինը :

Ինչ վերաբերվում է ութերրորդ ուղերձին, ապա իրոք, կինը արարվել է այնպես, որ անշնորհակալ է ամուսնուն և հարազատներին բարության համար : Եթե ամբողջ կյանքի ընթացքում դու բարերարություն անես և մեկ անգամ ինչ որ սխալ գործես , ապա նա կասի . « Ես երբեք քեզանից բարիք չեմ տեսել :» Ապա, թող այդ հատկությունը չստիպի քեզ ատել կամ լքել նրան : Եթե քեզ դուր չի գալիս այդ հատկանիշը , ապա դուր կգա մեկ այլը :

Ինչ վերաբերվում է իններորդ ուղերձին , ապա իրոք , կինը անցնում է որոշակի փուլեր , երբ նրա մարմինը և հոգին հոգնածություն են զգում : Նույնիսկ Ամենաբարձրյալ Ալլահը այդ օրերին նրան ազատել է որոշ պարտականություններից: Դրանք են աղոթքը և պահքը , մինչ չի վերադառնում նրան նախկին առողջությունը և բնավորությունը : Եղիր մեղմ , այնպես ինչպես Ամենաբարձրյալ Ալլահն է թեթևացրել նրա պարտավորությունները , այնպես էլ դու թեթևացրու խնդրանքները և հրամանները :

Ինչ վերաբերվում է տասներորդ ուղերձին, իմացիր , որ կինը քո գերին է : Ապա գթասիրտ եղիր նրա նկատմամբ և ուշադրություն մի դարձրու նրա թուլություններին և նա կդառնա լավագույն ընկերը և բերկրանքը :

 ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՄՈՐ ՈՒՂԵՐՁԸ ԴՍՏԵՐԸ ,ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐԸ.

Այնպես, ինչպես իսլամական ռոմանտիցիզմը զբաղեցնում է կարևոր դեր տղամարդկանց շրջանում , այնպես էլ այն կարևոր է մուսուլման կանանց շրջանում: Լավ ամուսնական հարաբերությունները և ամուսնու բարի վերաբերմունքը կարևոր խնդիր է : Կարելի է օրինակ բերել Ում Իյասին, Աուֆ իբն Ալյամ աշ- Շեյբանի դստերը : Նրան խնամախոսել էր Ամր իբն Հիջրը, Կինդի թագավորը : Երբ հասավ նրանց առաջին ամուսնական գիշերվա ժամանակը , նրա մայրը մեկուսացավ նրա հետ և սկսեց ուղերձ հղել , որը կարող էր հիմք հանդիսանալ երջանիկ ամուսնական կյանքի և ամուսինու իրավունքների մասին : Նա ասաց.

«Օ. Իմ դուստր, Եթե հնարավոր լիներ ուղերձները թողնել մի կողմ անհրաժեշտ չլինելու պատճառով , ապա ես կանեյի այդ : Բայց ուղերձը հիշեցում է անփույթին , իսկ գիտակիցին գիտելիք : Եվ եթե կինը կարողանար մնալ առանց ամուսնու , ապա նրան բավական կլինեյին ծնողները : Բայց կինը արարված է տղամարդու համար և տղամարդը կնոջ :

Օ, դուստր իմ, դու կլքես շրջապատը , որտեղ մեծացել ես և դուրս կթռչես հարազատ բնից : Մերձավոր կդառնա քեզ անծանոթը և դու կդառնաս նրա իշխանության տակ ստրուկ և պատանդ : Ապա դարձիր նրա համար ստրուկ և նա անմիջապես կդառնա քեզ համար այդպիսին : Հոգ տար տաս բաների մասին և նա կդառնա գանձ քեզ համար :

Ինչ վերաբերվում է առաջին և երկրորդին, նրան խոնարհումն է բավարարվածությամբ և հնազանդությամբ:

Երրորդը և չորրորդը վերաբերվում է նրա հայացքին և շնչառությանը : Թող նրա հայացքը չընկնի ոչ մի տգեղ բանի քո մեջ և թող բացի անուշաբույրից , նա ոչինչ չշնչի :

Հինգերորդը և վեցերորդը վերաբերվում է նրա քնին և սննդին : Իրոք, քաղցի զգացումը մոխրացնում է , իսկ անհանգիստ քունը բարկացնում :

Յոթերորդը և ութերորդը վերաբերվում է նրա ունեցվածքին և երեխաներին հոգ տանելուն : Ունեցվածքում ամենակարևորը բանիմաց ծախսելն է , իսկ ընտանիքում, բանիմաց կառավարելը :

Իններորդը և տասներորդը վերաբերվում է նրա հրամաններին չհնազանդվելուն և գաղտնիքները բացահայտելուն : Քանզի , իրոք , եթե դու չհանզանդվես նրա հրամաններին կամ տարածես նրա գաղտնիքները , չես ապահովի քեզ նրա նենգությունից : Զգույշ եղիր արտահայտելու ուրախություն , երբ նա ինչ որ բանից նեղված է և տխրություն , երբ նա ուրախ է:»

Այս ամենից երևում է այն բարձր աստիճանը , որը զբաղեցնում է կինը իսլամական ռոմանտիցիզմի ստվերում : Սա պատասխան է նրանց , ովքեր պնդում են , որ Իսլամը ճնշում է կանանց : Ինչպե՞ս կարող է ճնշել նրա իրավոնքները նա, ով սիրում է և շատ ուղերձներ է անում հոգալով նրա մասին : Այս ամենը պարզ կդառնա գրքի ընթացքում , որտեղ խոսք կգնա Մարգարե Մուհամեդի և նրա կանանց կյանքի ռոմանտիկ կողմերի մասին : Նա մեկն էր , ով հասցրեց մարդկանց Ալլահի Կրոնը , բայց այդ չխանգարեց պատշաճ հոգ տանել ընտանիքին: Նա Խ.Ա.Ո.Ն լակոնիկ արտահայտեց կանանց հոգ տանելը մի քանի խոսքով , որը խոր իմաստ ունի : Եվ այդ դարձավ ուղերձ ամբողջ Ումմային : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ձեզանից լավագույնը նա է , ով լավ է վերաբերվում իր կանանց : Իսկ ես լավագույն եմ իմ կանանց նկատմամբ:» [29]

Այսպիսով տղամարդու բարերարությունը երևում է նրա ընտանիքի բարերարությունից , որը տանում է սիրո և գութի : Եվ նա Խ.Ա.Ո.Ն լավագույն մարդն է , որի բարերարությունը բերեց մարդկային կատարելության գերագույն աստիճանի , արտահայտելու գութ և սեր և լավագույն փոխհարաբերության բոլոր մարդկանց հետ , մասնավորապես իր կանանց : Որպես ապացույց է հանդիսանում այաթը , որը ընտրության իրավունք է տալիս կնոջը մնալ ամուսնու հետ , ով չունի բավական միջոցներ , թե ոչ : Մեկ անգամ , կանայք խնդրեցին Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) լրացուցիչ միջոցներ իրենց համար , իսկ նա (Խ.Ա.Ո.Ն) այդ հնարավորությունը չուներ : Ու չնայած այդ հանգամանքի , նրանք ընտրել էին Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) և մերժել էին այս կյանքը իր հաճույքներով և գոհ էին այն պարզ կյանքով , որ նա էր ընտրել իր համար : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Երբ Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն ) տրվեց հնարավորություն տալ ընտրության իրավունք իր կանանց , նա (Խ.Ա.Ո.Ն) սկսեց ինձանից , ասելով .

«Ես կցանկանայի քո ուշադրությունը գրավել որևէ բանի , բայց մի շտապիր , մինչ չես խորհրդակցել քո ծնողների հետ :» Նա ասաց. « Նա գիտեր , որ իմ ծնողները երբեք ինձ խորհուրդ չէին տա լքել նրան :» Նա, Աիշան ավելացրեց. « Հետո նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. Իրոք Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

«Եթե դուք ցանկանում եք աշխարհիկ կյանքը և նրա զարդերը , ապա եկեք և ես կտամ ձեզ բարիքը և գեղեցիկ բաց կթողնեմ : Իսկ եթե դուք ցանկանում եք Ալլահին , Նրա Մարգարեյին և Հավերժ կյանքը , ապա Ալլահը պատրաստել է ձեզանից բարի արարքներ անողներին հզոր պարգև :» (Ղուրան 33:28-29)

Եվ ես ասացի.« Ի՞նչ խորհուրդ հարցնեմ իմ ծնողներից : Իրոք , ես ցանկանում եմ հասնել Ալլահի և Նրա Մարգարեյի գոհունակությանը և հավերժ կյանքին :» Հետո , ասացի . « Հետո Ալլահի Մարագերյի (Խ.Ա.Ո.Ն )կանայք արեցին նույնը, ինչ ես :»[30]

Եվ այդ առաջնահերթ ցույց է տալիս իրենց սերը նրան (Խ.Ա.Ո.Ն) , նրանց գոհունակությունը և կապվածությունը : Նրանք Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մեջ տեսան գեղեցիկ բարք , մեղմություն , քնքշություն հարաբերություններում և նրանց նկատմամբ :

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ուներ ինը կին : Նրանց բոլորի հետ նա ապրել է երջանիկ կյանք : Այդպես է ասել իտալացի գրող Լաուրա Վեչի Վալյերին իր « Իսլամի Պաշտպանություն » գրքում , որում նա պատասխան է տալիս նրանց , ովքեր մեղադրում են Իսլամը կրքերին զոհ գնալու մեջ : Նա ասում է . « Մուհամեդը (Խ.Ա.Ո.Ն) իր ամբողջ երիտասարդության ընթացքում , երբ կրքի ուժը ամենահզորն է , և նա ապրում էր այնպիսի հասարակությունում , ինչպիսին էր արաբականը, որտեղ ամուսնությունը , ինչպես հասարակական հաստատություն կորցրել էր իրեն , որտեղ բազմակնությունը նորմա էր , ամուսնալուծությունը մաքսիմալ հեշտ , ամուսնացած էր մեկ կնոջ , Խադիջային ( Խ.Ա.Ո.Ն) : Նա բավական մեծ էր նրանից : Նա 'կորցրեց ' այդ քսանհինգ տարին ամուսնացած լինելով միայն մեկ սիրելի կնոջ հետ և երկրորդ անգամ ամուսնացավ Խադիջայի մահից հետո, երբ նա հիսուն տարեկան էր : Նրա (Խ.Ա.Ո.Ն) ամուսնություններից յուրաքանչյուրում կար քաղաքական կամ հասարակական պատճառ : Ամուսնանալով այդ կանանց հետ , նա փորձում էր տալ աստվածավախության օրինակ , կամ հաստատելով մոտիկ հարաբերություններ ուրիշ ազգերի և ցեղերի հետ , նա գտնում էր Իսլամի տարածման նոր ուղիներ: Աիշայից բացի նրա բոլոր կանայք կույս , երիտասարդ և գեղեցիկ չէին : Այսպիսով , կարո՞ղ էր նա լինել կիրք սիրող մարդ :

Նա մարդ էր ,այլ ոչ Աստված : Ամուսնանալու դրդապատճառներից էր նաև ազգի շարունակությունը , քանի որ Խադիջայից (Խ.Ա.Ո.Ն ) ծնված երեխաները մահացել էին մանկության տարիներին : Եվ նա( Խ.Ա.Ո.Ն) չուներ հնարավորություններ ուսերին առնել մեծ ընտանիքի հոգսը : Եվ չնայած այդ ամենի , նա (Խ.Ա.Ո.Ն ) միշտ հետևում էր լիարժեք հավասարության ուղղուն , կապված իր կանանց հետ և երբեք չէր օգտվում նրանցից բաժանվելու իրավունքից : Նա ամբողջովին հետևում էր մյուս մարգարեների ուղղուն , ինչպիսիք էին Մովսեսը և մյուսները , որոնց ոչ ոք չի կարող մեղադրել բազմակնության մեջ : Հնարավոր է ,պատճառը այն է , որ մենք մինչ օրս չգիտենք նրանց առօրյա կյանքի մանրամասները , բայց գիտենք ամեն ինչ Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն) ընտանեկան կյանքի մասին :»

Իրոք, առաքինի Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) համարվում է մեծ անձնավորություն , ում իմացել է պատմությունը , ով Աշխարհի փոփոխության մեջ մեծ և գործող դեր է խաղացել : Անշահախնդիր ոչ մուսուլման մասնագետների վկայությամբ և նրանց , ովքեր խորացել են Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կյաքի ուսումնասիրության մեջ , նայելով նրա Ուղերձի խորությանը , ազդեցությանը և տարածմանը ասացին , որ Իսկությունը հաստատել են նույնիսկ Իսլամի թշնամիները : Մակլ Հարթը իր « Պատմության մեջ Հարյուր ազդեցիկ մարդիկ » գրքում ասաց. «Այն որ Մուհամեդը առաջինն է ամենաազդեցիկ պատմական անձանց թվում , կարող է զարմացնել որոշ ընթերցողներին , իսկ մյուսների մոտ առաջացնել ընդդիմություն : Սակայն , նա միակ մարդն է պատմության մեջ , ում գործունեությունը եղել է ծայրահեղ հաջողակ և կրոնական և աշխարհիկ բնագավառներում :»

Այս այն է , ինչ մենք տեսնում ենք մեր շրջապատում : Նրա ուղերձի տարածման արագությունը , օրենքներին հետևելը , ամենաարժեքավորի , Նրա Սուննայի տարածումը : Որքան շատ մարդ է ընդգրկվել նրա կրոնում և որքան քիչ , դուրս եկել այնտեղից : Քանի որ , Ճշմարտությունը , նույնիսկ եթե մի փոքր կպնի սրտին և մտնի հոգու մեջ , այնտեղից դուրս չի գա : Օրինակ , եթովպացի Բիլելին , իսլամ ընդունելուց հետո , մտրակահարում են , մեծ քար են դնում կրծքին , երեսը գետին կպած քաշ են տալիս Մեքքայի տաք հարթավայրում , որ նա հրաժարվի իր կրոնից : Բայց այս բոլոր տանջանքները միայն ավելացնում են նրան ամրություն և հաստատակամություն : Նա շարունակում էր կրկնել իր հավերժ խոսքերը . « Միակ, Միակ ...:»

Սադ Իբն Աբու Վակասը մարդ էր , ով բարերար էր իր մորը : Բայց երբ նա ընդունեց Իսլամ , նրա մայը ասաց. « Ես ոչ կուտեմ , ոչ էլ կխմեմ մինչ մահ : Դրանից հետո քեզ խայտառակ կանեն ասելով . « Օ, հարազատ մոր մարդասպան :» Ինչին Սադը պատասխանեց . « Մի արա այդ , մայր : Քանի որ , ես երբեք չեմ թողնի իմ կրոնը :» Դրանից հետո մայրը մեկ օր անցկացրեց անոթի ջանք գործադրելով : Հետո էլի մեկ օր ու գիշեր : Այդ շատ դժվար էր նրա համար : Երբ ես տեսա այդ , ասացի . «Իմացիր , մայր, երդվում եմ Ալլահով : Եթե դու ունենայիր հարյուր հոգի , որոնք մեկը մյուսի ետևից դուրս գան , ես չեմ թողնի իմ կրոնը , ցանկանում ես կեր , չես ցանկանում, մի կեր :'' Երբ մայրը տեսավ այդ , կրկին սկսեց ուտել :

 ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ (Խ.Ա.Ո.Ն) ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ

 ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո. Ն) և ՀԱՆԳԻՍՏԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Իսլամը մուսուլմանին ցույց է տալիս հանգստի իրավունքի անհրաժեշտություն , որը համապատասխանում է Շարիաթին , որպեսզի հեռանա ալարկոտությունից և հնարավորություն ունենա շարունակել Ամենաբարձրյալ Ալլահին ուղղին նոր ուժերով և ջանքերով : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Թույլ տվեք սրտերին երբեմն հանգստանալ :»[31]

Բայց անհրաժեշտ պայման է անթույլատրելիին չանցնելը : Քանի որ , այդ դեպքում մուսուլմանի կյանքը կվերածվի անիմաստ զվարճանքի և ստրուկը կմոռանա այն , ինչի համար արարվել է : Նրա կոչի սկզբում , Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) ուղեկցորդները համոզված էին , որ Իսլամը , չորության կրոն է , որը չի ընդունում հանգիստ և թույլատրելի զվարճանք : Խանզալա իբն Խուզեյմ ալ- Խանաֆին ասաց.

«Ինձ հանդիպեց Աբու Բաքրը և հարցրեց . «Ի՞նչպես ես դու Խանզալյա :» Ես պատասխանեցի . «Խանզալյան փարիսեցություն է արել :» Նա ասաց. « Փառաբանվի Ալլահը, Ի՞նչ ես դու ասում :» Ես պատասխանեցի . « Մենք նստում ենք Ալլահի Մարգարեյի մոտ , նա հիշեցնում է մեզ Կրակի և Դրախտի մասին և մենք կարծես տեսնում ենք ամեն ինչ մեր աչքերի առջև: Բայց , հենց մենք հեռանում ենք Ալլահի Մարգարեյօից , սկսում ենք զբաղվել կանանց , երեխաների և ունեցվածքի հետ : Եվ մենք շատ բաներ մոռանում ենք :» Աբու Բաքրը ասաց. « Երդվում եմ Ալլահով , մեզ հետ էլ է այդպես պատահում : » Այդ ժամանակ և ես , և Աբու Բաքրը գնացինք Ալլահի Մարգարեյի մոտ : Ես ասացի .« Ալլահի Մարգարե , Խանզյալը փարիսեցություն է անում :» Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հարցրեց.« Ի՞ նչ է պատահել :» Ես բացատրեցի .« Ալլահի Մարգարե, մենք նստում ենք քո կողքին և դու հիշեցնում ես կրակի և Դրախտի մասին և մենք կարծես տեսնում ենք մեր աչքերի առջև : Բայց հենց մենք գնում ենք քո մոտից , սկսում ենք զբաղվել կանանց , երեխաների և ունեցվածքի հետ : Եվ շատ բաներ մենք մոռանում ենք :» Այդժամ Ալլահի Մարգարեն ասաց. «Երդվում եմ Այնով, Ում ձեռքերում իմ հոգին է : Եթե դուք մշտապես լինեյիք այնպիսի , ինչպիսին ինձ մոտ եք և հիշատակեյիք Ալլահին , ապա ձեզ ձեռքսեղմումով կբարեվեյին հրեշտակները ձեր անկողիններում , այլ ոչ թե ճանապարհին : Բայց ամեն դեպքում Խանզալյա , կա ժամ ,Ալլահին հիշատակելու և ժամ , թուլանալու :» Նա կրկնեց այդ երեք անգամ :»[32]

Բայց այս տեսանկյունը փոխվեց , երբ Իսլամը կնոջ հետ հանգիստը և նրան երջանկացնելը դարձրեց կրոնի մասնիկ : Եվ այն զարմանալի չէ, քանի որ կրոնը ներառում է հոգու և գիտակցության : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Ամենը , ինչ սկիզբ է առնում Ալլահին չհիշատակելուց , հաճույք և խաղ է , բացի չորս բաներից . տղամարդու զվարճանքը կնոջ հետ , ձիու վարժեցումը , վայրեր տեղափոխվելը և լողալ սովորելը:» [33]

Այս տեսանկյունը փոխվում է նաև նրանով , ինչ հաղորդում է Ջաբիր իբն Սամուրը . «Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր գնում իր առավոտյան կամ կեսօրվա աղոթքի վայրից այնքան ժամանակ , մինչ արևը դուրս չէր գալիս : Եվ երբ այն դուրս էր գալիս , նա ոտքի է կանգնում : Նրանք զրուցում և հիշում էին տգիտության ժամանակները , ժպիտով և ծիծաղով:»[34]

Եվ ոչ միայն այդ : Նա (Խ.Ա.Ո.Ն) պնդում էր հոգու զվարճանալու և հանգստանալու պարտավորությանը : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց Աբդուլլահ իբն Ումարին (Խ.Ա.Ո.Ն )

«Օ, Աբդուլլահ, ինձ հաղորդել են , որ դու պահք ես պահում ցերեկը և աղոթում ես գիշերը :» Ես ասացի . « Այո, Ալլահի Մարգարե:» Նա ասաց. « Մի արա այդպես, բայց պահք պահիր և կոտրիր այն , աղոթիր գիշերները և քնիր : Քանզի , իրոք, քո մարմինը ունի իրավունքներ և քո աչքերը ունեն իրավունքներ, և քո կինը ունի իրավունքներ և քո հյուրը ունի իրավունքներ:»[35]

1. ԱԶՆԻՎ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ.

Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն ) միշտ հոգ էր տանում կանանց հետ հանգտսի մասին , որպեսզի ընտանեկան միջավայր բերի ուրախություն և երջանկություն : Նա օգտագործում էր ցանկացած հնարավորություն , որպեսզի ուրախացներ և վերացներ տխրությունը և ձանձրույթը իր կանացից : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) Մարագերյի (Խ.Ա.Ո.Ն) կինը ասաց.

«Տոնի օրը , եթովպացիները նվաում էին մզկիթում և ես դիտում էի կզակս Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուսին դրած այնքան ժամանակ , մինչ ես չձանձրացա:»[36]

2. ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՆՆՇԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՎՐԱ , ՈՐՊԵՍԶԻ ԵՐՋԱՆԿԱՑՆԻ ԻՐ ԿԱՆԱՆՑ.

Մարագրեյի (Խ.Ա.Ո.Ն) սովորեցնում էր Աստվածը և նա (Խ.Ա.Ո.Ն) հոյակապ սովորում էր : Նրան բնորոշ գծերից այնն էր , որ նա չէր դիմում մարդկանց այն բանով , որը նրանց տհաճ էր : Նա (Խ.Ա.Ո.Ն) աչքաթող էր անում աննշան սխալներ որոշ հարցերում , որոնք գալիս էին նրա կանացից : Մանավանդ այն հարցերում , որտեղ չկա Ալլահի Պատվիրանների խախտում : Այս ամենը նա անում էր , որպեսզի չվիրավորի նրանց զգացմունքները : « Փորձել աչքաթող անել » նշանակում է անտարբեր լինել այն գիտակցությամբ , որ դու փորձում ես չնկատել :» Աիշան (Խ.Ա.Ո.Ն) Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կինը ասաց.

««Մեկ անգամ , Ալլահի Մարագերն (Խ.Ա.Ո.Ն) եկավ ինձ մոտ այն ժամանակ , երբ ինձ մոտ երկու աղջիկ էին նստած և նվագում էին : Հետո եկավ Աբու Բաքրը և հարցրեց ինձ կտրուկ « Բերել ես շեյթանին Մարգարեյի տու՞ն :» Եվ այդ ժամանակ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շրջվեց դեպի նա և ասաց. « Թող նրանց , օ Աբու Բաքր . չէ որ տոն օրեր են :»»[37]

 Նույնպես Աիշան (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) թաքցնում էր ինձ օտար աչքերից , երբ ես նայում էի եթովպացիներին , ովքեր նիզակներով խաղում էին մզկիթի կողքին և երբ Ումարը փորձեց կանգնեցնել նրանց , Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Թող նրանց , քանի որ Արֆիդի որդիները իմ պաշտպանության տակ են :»[38]

3. ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ԿԱՆԱՆՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼԸ .

 Սիրո արտահայտում է անկեղծ ընկերությունը և էմոցիոնալ հանգստությունը և այն ամենի փնտրտուքը , ինչ սիրած էակին երջանկություն է պարգևում : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ հոգ էր տանում այն բաների մասին , որոնք ուրախություն էին պարգևում կանանց : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց. որ նա Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ներկայությամբ տիկնիկներով էր խաղում : Նա նաև ասաց. « Ինձ մոտ էին գալիս իմ ընկերուհիները , ովքեր թաքնվում էին տանը Ալլահի Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն ), իսկ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )ուղարկում էր նրանց ինձ մոտ :»[39]

4. ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԿԱՏԱԿՆԵՐԸ .

Իսլամական ուղերձներում կա այն , ինչ ուղղում է մարմինն ու հոգին , ինչպես նաև այն , ինչ ուղղում է հոգին և բերում է ուրախություն և երջանկություն : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անփույթ չէր այս պարագայում և տալիս էր նրա իրավունքները և հոգ էր տանում նրա մասին : Նա (Խ.Ա.Ո.Ն) կատակում էր իր հետևորդների և կանանց հետ , ասելով միայն ճշմարտությունը : Հայտնի է , որ հոգին սիրում է կատակներ , քանի որ դրանք հեռացնում են ձանձրույթը և ծուլությունը : Սակայն այն ունի պայման , որ պիտի համապատասխանի Շարիաթին , այնտեղ չպետք է լինի սուտ և չպետք է վնասում որևէ մեկին : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

««Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադարձավ Բակիից տուն : Այդ օրը ես գանգատվում էի գլխացավից : Ես ասացի .« Օ, իմ գլուխը » կրկնելով : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Հանգստացիր Աիշա, ես այստեղ եմ : Իմ գլուխը նույնպես ցավում է :» Նա նստեց նրա կողքին , թեքվեց և քնքուշ հարցրեց .« դու չէի՞ր ցանկանում մահանալ ինձանից առաջ : Ես կթաղեյի և կաղոթեյի քեզ համար :» Աիշան պատասխանեց նրան . «Երդվում եմ Ալլահով , դու կանեյիր այդ ամենը և հետո կվերադառնայիր տուն և անց կկացնեյիր գիշերները քո կանանց հետ :» Ալլահի Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն) ժպտաց և գնաց քնելու , գանգատվելով գլխացավից :»[40]

5. ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԸ.

Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կյանքը զուրկ չէր այն բաներից , ինչը թեթևացնում էր հոգին : Նա (Խ.Ա.Ո.Ն) գնում և զբոսնում էր իր կանանց հետ : ՈՒղերձի մատուցման և Ումմայի կառավարման գործերը չէին շեղում նրան այդ տեսակի հանգստից : Աիշան (Խ.Ա.Ո.Ն) պատմում է մեզ նրա ճանապարհորդություններից մեկի մասին Ալլահի Մարագարեյի Խ.Ա.Ո.Ն հետ :

«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) եթե գալիս էր գիշերը , ապա գալիս էր Աիշայի մոտ և զրուցում էր նրա հետ ...:»[41]

6. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԷՐ ԿԱՆԱՆՑ ԿԱՏԱԿՆԵՐՈՎ .

Ժպիտը մարդու բնական արտահայտամիջոց է : Այն ունի իր դերը իսլամում : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Եղբորդ ժպտալը բարեգործություն է :»[42]

Այսպիսին է մեր կրոնը, մուսուլմանը պիտի լինի ժպտադեմ և ոչ թե խոժոռ: Խոժոռ դեմքից տուժում են շրջապատի մարդիկ : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ժպտում էր և կոչում էր մյուսներին էլ ժպտալ, որպեսզի շրջապատի մարդիկ նույնպես չխոժոռվեյին և որ տարածվեր ուրախության և բարեհամբույրության մթնոլորտը : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Մի խուսափեք բարիքից, նույնիսկ ձեր եղբորը ժպիտով դիմավորելուց :»

7 .ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՈԳՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ.

 Բնական էր , որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր կատակել իր ուղեկցորդների հետ : Նույնպես նրա կանայք ստանում էին բարօրության, քնքշության և կատակների իրենց բաժինը , որպեսզի չձանձրանան և հոգիները զվարճանա: Աիշան (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

««Ես բերեցի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) հազիրա[43]: Այդ ժամանակ Սավդան Նրա մոտ էր : Ես ասացի նրան . « Կեր:» Նա մերժեց : Ես ասացի . « Անպատճառ կեր, այլապես ես կաղտոտեմ քո դեմքը :» Նա մերժեց : Այդ ժամանակ ես վերցրեցի հազիրան և աղտոտեցի նրա դեմքը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ծիծաղեց, ձգեց ոտքը և ասաց Սավդային . « Իսկ դու աղտոտի նրա դեմքը :» Այդ ժամանակ , նա աղտոտեց իմ դեմքը : Մարգարեն (Խ. Ա.Ո.Ն) կրկին ծիծաղեց : Մեր մոտով անցնում էր Ումարը : Նա դիմեց . « Օ, Ալլահի ստրուկ : Օ, Ալլահի ստրուկ :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կարծեց , որ նա հիմա ներս կմտնի : Այդժամ նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց Աիշային և Սավդային, որ նրանք լվան իրենց երեսները : Աիշան ասաց. « Դրանից հետո, ես շարունակեցի հարգել Ումարին , Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն )հարգանքի պատճառով:»»[44]

8. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇԱՐԺԱՆ ԱՌԻԹՆԵՐԻՆ.

Նրա իմաստություններից մեկ կայանում էր նրանում , որ նա մասնակից էր լինում ամեն մարդու կարևոր առիթին , եթե այն իհարկե չէր հակասում շարիաթի խախտմանը : Աիշա (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադարձավ կամ Տաբուկի կամ էլ Հայբարի ճակատամարտից : Վարագույրը ծածկում էր տան մի փոքր հատված : Քամին փչեց և բարձրացրեց վարագույրները բացելով տիկնիկները , որոնցով խաղում էր Աիշան : Նա ասաց. « Այս ի՞նչ է , օ, Աիշա:» Աիշան պատասխանեց . « Իմ դուստրերը :» Դրանց մեջ նա տեսավ մի ձի , որը ուներ կաշվե թևեր : Նա ասաց. « Իսկ այս ինչ է, ի՞նչ եմ ես տեսնում դրանց մեջ :» Աիշան ասաց. « Ձի:» Նա ասաց. « Ի՞նչ ունի այն :» Նա պատասխանեց . « Թևեր:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Թևերով ձի՞:» Աիշան պատասխանեց. « Մի՞թե դու չես լսել, որ Սուլեյմանը ուներ թևերով ձի : » Այդժամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) այնպես լայն ժպտաց , որ ես կարող էի տեսնել նրա սեղան ատամները :»[45]

9. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔՅԱԼԸ (Խ.Ա.Ո.Ն) ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԷՐ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ .

Կանանց երջանկություն պարգևելը տղամարդու բարերարության նշանն է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) առաջինն էր , ով ձգտում էր դրան : Աիշան, հավատացյալների մայրը ասաց.

««Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նստած էր : Մենք լսեցինք տղաների աղմուկ և ձայներ : Նա ոտքի կանգնեց և տեսավ պարող եթովպացի կնոջ և տղաների նրա շուրջ : Նա կանչեց ինձ . « Օ, Աիշա , արի այստեղ և տես :» Ես մոտեցա , ծնոտս մոտեցրի նրա ուսին և նայում էի այնտեղից : Նա հարցրեց ինձ:» Չկշտացար նայելուց :» Ես պատասխանեցի . «Ոչ,» որպեսզի տեսնեյի նրա վերաբերմունքը : Հանկարծակի բարձրացավ Ումարը և մարդիկ փախան : Նա ասաց. « Հեռացեք և հանգիստ թողեք նրան :» Աիշան ասաց. « Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Իրոք, ես տեսնում եմ շեյթաններ և ջիներ մարդկանց միջից, որոնք փախչում են Ումարից :» Եվ, նա , Աիշան ասաց. «Այդժամ , ես դադարեցի նայել :»[46]

10. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԷՐ ԻՐ ԿԱՆԱՆՑ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ.

Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) համար սովորական էր զրուցել իր կանանց հետ և ուրախացնել նրանց , ինչի շորհիվ սրտերը մաքրվում էին ամենօրյա դժվարություններից : Այս ամենը մեծ դեր էր խաղում սիրո ամրության , միասնականության և կապավածության վրա :

Սաֆիյա բնթ Հուեյը (Խ.Ա.Ո.Ն ), Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կինը , ասաց.

«Մարգարեն իտիկաֆ էր անում Ռամադան ամսվա վերջին տաս օրերին և այդպիսի մեկ գիշեր ես գնացի նրան այցելելու : Այդ ժամանակ նրա կանայք նրա մոտ էին : Ես զրուցեցի նրանց հետ մեկ ժամ, այնուհետև վեր կացա հեռանալու և նա ասաց. «« Մի շտապիր , ես կգամ քեզ հետ :» Նա ոտքի կանգնեց ինձ ուղեկցելու :»» Նա ապրում էր Ուսամա իբն Զեյդի տանը : Երբ նրանք հասան մզկիթի դռան մոտ , որը Ումմ Սալյամի դռան կողքն էր , տեսան անսարներից երկու մարդ : Նրանք տեսնելով Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) շտապեցին հեռանալ : Մարգարեն ասաց. « Կանգնեք, Նա իմ կինն է Սաֆիյա բնթ Հուեյը :» Նրանք ասացին . « Օրհնյալ լինի Ալլահը , Օ, Ալլահի Մարգարե :» Նա ասաց. «Իրոք , սատանան շարժվում է մարդու մեջ ինչպես արյունը : Եվ ես վախեցա , որ նա ձեր սրտերին որևէ չարիք կբերի :» Կամ նա ասաց. « ինչ որ բան ձեր սրտերում :»[47]

11.ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ.

Իսլամը հաշվի է առնում մարդու տարբեր հատկությունները, որոնք ստեղծել է Ալլահը : Այդ հատկություններից մեկն է տղամարդու և կնոջ միջև եղած զգացմունքը : Ըստ այդմ էլ հաշվի է առնվում սեռական ձգտումը , որը պետք է բավարարել և չճնշել: Հակառակը , մարդ ավելի է բարձրանում, ճիշտ բավարարմամբ : Այն ուղղակի կիրք կամ անասնական բնազդ չէ: Այդ իսկ պատճառով էլ դրա բավարարումը կայանում է ամուսնությամբ , որը դաստիարակվում է մաքրության , ողջախոհության վրա , որն էլ բերում է հանգստություն , զգացմունքների և երկու կողմերի իրավունքների բավարարվածության : Ամենաբարձրյալ Ալլահը ասում է .

«Նրա նշաններից է , որ Նա արարել է ձեզանից կանայք ձեզ համար , որպեսզի դուք գտնեք նրանց մեջ հանգստություն և հաստատել է ձեր միջև սեր և գթասրտություն : Ճշմարիտ , այստեղ նշաններ են մտածող մարդկանց համար :» (Ղուրան ,30 :21)

 Այդ իսկ պատճառով իսլամը իր հետևորդներին կոչ է անում վաղ ամուսնության , հնարավորությունների և պատճառների առկայության դեպքում : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Օ, երիտասարդներ , եթե ձեզանից մեկը ի վիճակի է ամուսնանալ, ապա թող անի այդ, որովհետև այդ կմղի նրան հեռացնել հայացքը և խուսափել անառակությունից : Իսկ , նա , ով ի վիճակի չէ ամուսնանալ, թող պահք պահի , քանի որ այդ կօգնի ճնշել ցանկությունը :»[48]

Նա (Խ.Ա.Ո.Ն) զգուշացրել է մենաստան գնալուց և աշխարհիկ կյանքից հրաժարվելուց : Անասից , (թող Ալլահը գոհանա նրանով) փոխանցվել է , որ նա ասել է.

«Մեկ անգամ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կանանց տան մոտ եկան երեք մարդ , ովքեր հարցնում էին , թե ինչպես է Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երկրպագում Ալլահին , և երբ նրանց ասացին այդ , նրանք համարելով , որ այդքան էլ շատ չէ , ասացին. Ինչ հեռու ենք մենք Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն) , ում ներվել է նախկին և ապագա մեղքերը :» Հետո նրանցից մեկը ասաց. « Ինչ վերաբերվում է ինձ , ապա ես ամեն և ամբողջ գիշեր կաղոթեմ :» Մյուսը ասաց. « Ես անդադար պահք կպահեմ :» Երրորդը ասաց. «Ես հեռու կմանամ կանանցից և երբեք չեմ ամուսնանա :» Որոշ ժամանակ անց , նրանց մոտեցավ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) և ասաց. « Այդ դու՞ք եք ասել այս և այդ : Երդվում եմ Ալլահով , ես ձեզանից շատ եմ վախենում Ալլահից , բայց որոշ օրեր ես պահք եմ պահում , որոշ օրեր ոչ, ես աղոթում եմ գիշերները և քնում եմ և նույնպես ես ամուսնանում եմ կանանց հետ , իսկ նա , ով չի ցանկանում հետևել իմ Սուննային , իսձ հետ կապ չունի :»[49]

 Իսլամը կնոջ և տղամարդու միջև զգացմունքը այնքան է մեծարել , որ հավասարեցրել է երկրպագման , որի համար մուսուլմանը պարգևատրվում է այնպես , ինչպես բարի արարքի համար : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Նույնիսկ սեռական հարաբերությունը բարեգործություն է:»Ուղեկցորդները հարցրեցին . « Օ, Ալլահի Մարգարե , մի՞թե նրա համար որ որևէ մեկը բավարարում է իր կիրքը կստանա պարգև :» Մարգարեն պատասխանեց . « Ի՞նչ եք կարծում , եթե մարդ աներ այդ արգելված ձևով , նա մե՞ղ ք կգործեր: Նույնպես , եթե նա անի այդ օրինական ձևով , նա կպարգևատրվի :»[50]

 Նա ձգտում էր այս խնդրի հարիր լուծմանը , հաշվի առնելով դրա կարևորությունը մուսուլմանի կյանքում : Դրա բավարարման հետևանքով մուսուլմանը դառնում է հոգեպես հավասարակշռված և հանգիստ , որից հետո կարող է անցնել երկրպագման հանգիստ և պարզ գիտակցությամբ :

Մենք ուրիշ օրինակներ կբերենք Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կյանքից, նրա զգացմույնքայնությունից , իր կանանց նկատմամբ :

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ ( Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ .

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ողջախոհության օրինակ էր : Նա բացահայտեց մուսուլմանին ինչ անել , երբ գալիս է շեյթանը և գայթակղում է : Ջաբիր իբն Աբդուլան ասաց, որ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Եթե ձեզանից մեկը տեսնի կնոջ , ով նրան դուր կգա , թող գնա իր կնոջ մոտ : Քանզի , իրոք , նրա հետ կլինի նույնը , ինչ իրեն դուր եկած կնոջ հետ :»[51]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԹԱԽԾԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ .

Մարդու արագ վերադարձը ճանապարհորդությունից ապացուցում է սերը և կապվածությունը:Այն ունի նաև շատ օգուտներ, ինչպիսիք են հոգեկան և զգացմունքային հանգստությունը : Այդ իսկ պատճառով Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) խորհուրդը այս հարցում պարզ էր : Նա ասաց.

«Ճանապարհորդությունը տառապանք պարգևող երևույթ է , քանի որ ձեզանից յուրաքանչյուրը քիչ հնարավորություն ունի լիարժեք սնվելու , ըմպելու և քնելու և այդ իսկ պատճառով թող շտապի ընտանիք , ճանապարհորդության նպատակը կատարելու հետո :»[52]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐՈ և ԿԱՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ .

Ամեն նվեր ունի իր արժեքը : Սակայն այն ավելի արժեքավոր է , եթե քեզ նվիրում է նա, ով թանկ է : Եվ Մարգարե Մուհամեդի (Խ.Ա.Ո.Ն ) խորհուրդը պարզ էր , երբ նա ասաց.

«Նվիրեք միմյանց նվերներ : Այն հեռացնում է ատելությունը սրտերից : Եվ թող ոչ մի հարևան չխուսափի տալ մյուս հարևանին նվեր , նույնիսկ ոչխարի մի ոսկոր :»[53]

 Այս ամենը կատարվում է սիրո ամրապնդման և հոգևորի կապվածության համար : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) կտակեց նվերներ տալ նրանց ,ում մենք սիրում ենք : Նա ասաց.

«Եթե ձեզանից մեկը վերադառնում է ճանապարհորդությունից , ապա թող վերադառնա ընտանիք նվերով :»[54]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սեռական օրգանի պահպանությունը և իր կանանց սահմանափակումը դրանում հանդիսանում է ուժեղ մարդու նշան : Շեյթանը փորձում է վնասել այդպիսի մարդուն և հետևում է նրան : Նա կոչ է անում մարդկանց շնանալ : Քանզի աչքերը շնանում են և նրանց շնանալը հայացքն է : Եվ ականջները շնանում են և նրանց շնանալը լսելն է : Եվ լեզուն է շնանում և նրա շնանալը խոսքն է : Եվ ձեռքերն են շնանում և նրանց շնանալը հպումն է : Եվ ոտքերն են շնանում և նրանց շնանալը քայլքն է : Սիրտը անհագուրդ ցանկանում է , իսկ սեռական օրգանը կամ մերժում, կամ էլ ընդունում է այդ : Այդ մասին մեզ հաղորդել է Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) : Նա այդ հարցում էլ օրինակ էր մեր համար : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

«Երբ հավատացյալ կանայք եկան Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ , նրանց փորձում էին համապատասխան Ալլահի խոսքերի.

« Օ, Մարգարե. Եթե քեզ մոտ գան հավատացյալ կանայք , որպեսզի երդվեն , որ զուգընկեր չեն տա Ալլահին , չեն գողանա, չեն շնանա , չեն սպանի իրենց երեխաներին , չեն զրպարտի այն , ինչ իրենց ձեռքերի և ոտքերի միջև են և կհնազանդվեն քեզ բարի արարքներում , ապա ընդունիր նրանց երդումը և խնդրիր Ալլահից ներում նրանց համար : Քանզի Ալլահը Ներող և Գթասիրտ է :» (Ղուրան 60:12)

Աիշան ասաց. « Հավատացյալ կանանցից նրանք , ովքեր համաձայնվում էին դրան , անցնում էին փորձություն և երբ կանայք համաձայնվում էին , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասում էր. « Գնացեք , որովհետև դուք երդվել եք :» Ոչ, երդվում եմ Ալլահով, Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ձեռքը երբեք չի հպվել որևէ անծանոթ կնոջ, նրանք երդվում էին միայն խոսքերով :» Եվ Աիշան ասաց. «Երդվում եմ Ալլահով , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) երդում էր վերցնում կանանցից այնպես , ինչպես հրահանգել էր Ալլահը և Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ձեռքը երբեք չէր հպվում որևէ օտար կնոջ : Երբ նա երդում էր վերցնում նրանցից , նա ասում էր . « Ես ընդունեցի ձեր երդումը բանավոր:»[55]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՀԱՅՏ ՍԻՐՈ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ.

 Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամոթ չէր համարում բացահայտ արտահայտել սեր իր կանանց : Ավելին, նա կարծում էր , որ բարձրագույն բարոյականություն է լավագույն ընկերությունը և կենակցությունը : Եվ այդ կատարվում էր մինչ իսլամական հասարակությունում , որտեղ կինը չուներ տեղ : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Ես խանդում էի Մարգարեյին , միայն Խադիջեյին, որին չէի տեսել : Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոչխար էր մորթում , նա երբեմն ասում էր . « Ուղարկեք այս Խադիջեյի ընկերներին:» Մեկ անգամ ես չհամբերեցի և բացականչեցի . « Էլի՞ Խադիջե:» Մարգարեյին այդ դուր չեկավ և նա ասաց. «Ինձ օժտված էր սեր նրան :»[56]

Նույնպես Աիշայից փոխանցված է , որ նա ասաց.

««Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հիշում էր Խադիջեյին, ապա հիշատակում էր նրան լավագույն խոսքերով :» Նա ասաց. « Մեկ անգամ ես խանդեցի և ասացի. « Ինչքան հաճախ ես դու նրան հիշում : Մինչ Ալլահը փոխարինել է քեզ նրանով , ով ավելի լավն է:» Նա պատասխանեց . «Ալլահի չի փոխարինել ավելի լավով քան նա: Նա հավատաց ինձ, երբ մարդիկ անհավատություն էին ցուցաբերում : Նա հավատաց ինձ , երբ մարդիկ ինձ մեղադրում էին խաբեության մեջ : Նա օգնեց ինձ գումարով , երբ մարդիկ հրաժարվեցին ինձանից : Ալլահը պարգևեց ինձ երեխաներ նրանից և չտվեց ժառանգներ մյուս կանանցից :»»[57]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ .

Իսլամական հրահանգները մատնանշում են այն , որ Ամենաբարձրյալ Ալլահը գեղեցիկ է և սիրում է ամեն ինչ գեղեցիկը, մեծահոգի է և սիրում է մեծահոգությունը , մաքուր է և սիրում է մաքրությունը : Այդպես է մեզ հաղորդել Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո. Ն) : Հրաման է մուսուլմանին, որ նա միշտ լինի գեղեցիկ և լավագույնը մարդկանց մեջ: Մանավանդ , դա վերաբերվում էր իր կանանց : Այդ իսկ պատճառով , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հրամայեց հոգալ այդ մասին: Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Եթե ձեզանից մեկը սեռական հարաբերություն է ունեցել իր կնոջ հետ և ցանկացել է կրկնել այդ , ապա թող փոքր լվացում անի :»[58] Նա (Խ.Ա.Ո.Ն) նույնպես ասաց. « Այդ ավելի հաճելի և մաքուր է :»[59]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ.

Ամուսնական կյանքը գործողություն է , որին մասնակցում են երկու ամուսինները : Անհրաժեշտ է հարմոնիա և համաձայնեցում , որպեսզի լինի շարիաթի նպատակը, ողջախոհությունը և սերունդը : Այդ իսկ պատճառով այդ հարցում շարիաթի հրահանգը պարզ էր . Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արգելել է կենակցել կնոջը առանց նախնական քնքշանքի : Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Մի մերձեցեք նրան , մինչ նրան էլ չի հասել այնպիսի կիրք , ինչպիսի քեզ մոտ է , որպեսզի դու չավարտեց նրանից առաջ :» Ես ասացի . « Ե՞ս էլ պիտի այդպես վարվեմ :» Նա ասաց. «Այո, վարվիր այդպես , մինչ չես տեսնի որ նա լցվել է կրքով, ինչպես դու , և միայն դրանից հետո սկսիր :»[60]

Նա( Խ.Ա.Ո.Ն) ուշադրություն էր դարձնում այն բանին , որ կինն էլ ստանա այնպիսի հաճույք , ինչպիսին ամուսինը : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Եթե որևէ մեկը ձեզանից կնոջ հետ սեռական հարաբերություն է ունենում , թող այդ անի լավագույն ձևով : Եվ, եթե նա բավարարում է իր կարիքը մինչ կնոջ բավարարվելը , թող չշտապեցնի նրան , որպեսզի նա էլ կարողանա բավարարվել :» [61]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐՈ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ.

Իրական սերը ուղեկցում է մարդուն ամեն իրավիճակներում : Այն փոփոխության չի ենթարկվում ոչ ժամանակին , ոչ էլ իրավիճակներին : Այդպիսին էր Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր կանանց հետ : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Երբ ես ամսականի մեջ էի, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) շոյում էր ինձ : Նա դուրս էր հանում իր գլուխը մզկիթից իֆտիկարի ժամանակ և ես ,ամսականի մեջ լինելով ,հանդերձ , լվանում էի նրա գլուխը :» [62]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ( Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼԸ.

Իրոք, ամուսնական կյանքը և նրա գաղտնի կողմերը գաղտնիքների գաղտնիքն են , որի պահպանմանը կողմ է Շարիաթը: Նա դեմ է գաղտնիքների տարածմանը , որը հանգեցնում է անամոթության և բարոյականության անկման : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Դատաստանի օրը վատագույն դրության մեջ կլինի այն մարդը , ով իր կնոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել , որից հետո տարածել է նրա գաղտնիքը:»[63]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԵՐԵՍ ՏԱԼԸ.

 Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լի էր քնքուշ զգացմունքներով և իր կանանց դիմում էր անուշ խոսքերով յուրաքանչյուրին դիմելով այն անունով, որը նրանք էին նախընտրում : Օրինակ , նա (Խ.Ա.Ո.Ն) Աիշայի անվանում էր « Օ, Կարմրաթուշ » և ցուցաբերում էր քնքշություն կոչելով նրանց փաղաքշական անուններով, որպեսզի արտահայտեր իր սրտի զգացմունքները : Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասում էր .« Օ. Աիշա.....»:[64]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն)և ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՄՈՏԵՑՈՒՄԸ, ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՆԱՑԻ ՀԱՏՈՒԿ ՕՐԵՐԻՆ.

 Նույնիսկ այն օրերին , երբ Շարիաթի համաձայն կանայք ազատվում էին երկրպագման գործողություններից , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) նստում էր իր կանանց հետ , ուտում և ըմպում էր , քնքուշ էր , բայց չէր մոտենում սեռական գործողության : Նա այդ անում էր , բավարարելու նրանց զգացմունքները , բացատրելու աստվածային օրենքների կատարելությունը այդպիսի հարցերում և լուսաբանելու տղամարդկանց ինչ է կարելի այդ դեպքերում և ինչ, ոչ : Քրիստոնեկան սուրբ գրքերում ամեն ինչ հակառակն է . ամսականով կինը նկարագրվում է անմաքուր և ամուսնուն հրամայված է հեռու մնալ նրանից : Աիշան , հավատացյալների մայրը , ասաց.

«Երբ ինձ մոտ սկսում էին ամսեկանները , նա շոյում էր ինձ , խորհուրդ էր տալիս հագնել իզար և դրանից հետո միայն հպվում էր : Նա իրեն տիրապետում էր ավելի լավ , քան ձեզանից որևէ մեկը :»[65]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ՆՐԱ ՋԵՐՄ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ .

Իրոք, Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բոլոր արարքները հանդիսանում էին խորհուրդ և բացատրություն իր Ումմային գործնական հարցերում , որոնց արդյուքնում մուսուլմանը կարող էր գործածել այդ իր կրոնական կյանքում : Կանանց շոյելը , նրանց հետ քնելը ունեն շարիաթի խորհուրդներ , որոնց նպատակն էր բացատրել կնոջ մարմնի մաքրությունը և այն , ինչ թույլատրելի է այդ օրերին : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Ալլահի Մարգարեն մնում էր իմ սենյակում իմ ամսականների ժամանակ և Ղուրան էր կարդում :»[66]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿՆՈՋ ՀԵՏ ՍԵՌԱԿԱՆ ԼՎԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ.

 Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ հոգ էր տանում զվարճացնել իր կանանց ամեն պարագայում , նույնիսկ սեռական գործողությունից հետո , երբ մարդ առավել ևս սառչում է : Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն) միասնական լվացում էր կատարում և կատակում էր իր կնոջ հետ : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

««Ես և Ալլահի Մարգարեն , լվացվում էինք ջուր վերցնելով միևնույն տարրայից , որը մեր միջև էր և նա հանկարծակիի էր բերում և ասում .«Թող ինձ :» Իսկ ես ասում էի . «Թող ինձ :»»[67]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿՆՈՋԸ ՀԱՄԲՈՒՐԵԼԸ .

Զգացմունքների ջերմացնելը ամուսնական հարաբերությունների երկարաձգման և հաջողության գրավական է , որը շնորհել է Ալլահը :Այսպես, հասարակ արարքների և խոսքերի միջոցով կարելի է ձեռք բերել կնոջ սերը և բուռն ցանկությունը , որը պատճառ կդառնա հոգեկան հանգստության : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հոգում էր այդ պարզ հարցերը և նրանց չեր մատնում անուշադրության : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

««Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) խոնարհվեց համբուրելու ինձ : Ես ասացի.« Անկեղծորեն , ես պահք եմ պահում:» Նա պատասխանեց . «Ես էլ:» Եվ հետո համբուրեց ինձ :»»[68]

  ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՂՄԵՐԸ.

§ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մարդ է , ինչպես մյուսները: Նրան առավելություն էր տրված մարգարեկան ուղերձի և առաքման պատճառով : Նա ուղարկվել էր մարդկանց , որպեսզի նրանց դուրս տանի ստրուկներին երկրպագությունից , Տիրոջ երկրպագության : Նա հասցնում էր Ալլահի Օրենքները : Այս ամենը մեծ պատիվ է , որը Ալլահը տալիս է , ում ցանկանում է : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

«Ասա. « Իրոք , ես այնպիսի մարդ եմ, ինչպես դուք: Ինձ լուսաբանվել է այն , որ ձեր Աստվածը , Միակ Աստվածն է :» Նա , ով հույս ունի հանդիպել իր Տիրոջը , թող կատարի բարի արարքներ և ոչ ոքի թող չերկրպագի իր Տիրոջը զուգահեռ :» (Ղուրան 18 : 110)

§ Մարգարեն ոչ մի աստվածային հատկություն չուներ : Նա ոչ մի գաղտնիություն չգիտեր , նա ոչ օգուտ , ոչ էլ վնաս էր բերում և չեր տնօրինում որևէ բան ունայնության մեջ : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

««Ասա. « Ես ի վիճակի չեմ ինձ օգուտ կամ վնաս բերել , եթե այդ չի ցանկանում Ալլահը : Եթե ես իմանայի գաղտնին, ապա կբազմապատկեյի ինձ համար բարիքը և չարիքը չեր մոտենա ինձ : Սակայն , ես միայն զգուշացնող , համոզող և ավետիս եմ հավատացյալ մարդկանց համար :»» (Ղուրան 7 : 188)

§ Չնայած բարձր աստիճանի և հարգանքի , նա (Խ.Ա.Ո.Ն) չէր ցանկանում , որ նրան դասեյին ուրիշ կարգի , բացի Ամենաբարձրյալ Ալլահին երկրպագելուց , որի համար էլ նրան ընտրել և պատվել էր Ալլահը : Այդ պատճառով , նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «« Մի մեծարեք ինձ ինչպես մեծարում են քրիստոնյաները Մարիամի որդուն : Ես միայն ստրուկ եմ : Կոչեք ինձ « Ալլահի Ստրուկ և Նրա Առաքյալ :»»[69]

§ Այսպիսով նա (Խ.Ա.Ո.Ն) ուներ մարդկային գծեր և հավիտյան չէր այս կյանքում : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

«Մուհամեդը հանդիսանում է միայն Առաքյալ : Նրանից առաջ էլ կային առաքյալներ : Մի՞թե , եթե նա մահանա կամ սպանվի , դուք ետ կկանգնեք : Ով ետ կանգնի , ոչնչով չի վնասի Ալլահին : Ալլահը կպարգևատրի երախտապարտներին :» (Ղուրան 3 : 144)

§ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բաժին էր հասնում այն , ինչ բաժին էր ընկնում մյուս մարդկանց . նա հիվանդանում, թուլանում և բուժվում էր : Աբդուլլահ իբն Մասուդը , թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

««Մեկ անգամ , ես այցելեցի Մարգարեյին ( Խ.Ա.Ո.Ն) , ով ջերմում էր և ասացի նրան . « Ինչ բարձր ջերմություն ունես դու :» Ես հարցրեցի . « Այդ նրա համար է , որ դու ունես կրկնակի պարգև:» Նա ասաց. «Այո, և յուրաքանչյուր մուսուլմանի , ով տառապանք է կրում , Ալլահը անպատճառ կազատի մեղքերի ծանրությունից , այնպես, ինչպես ծառն է ազատվում իր տերևներից :»[70]

ՆՇՈՒՄ. «Այդ նրա համար է , որ քեզ տրված է կրկնակի պարգև « խոսքերը բացատրվում են Սաադ իբն Աբու Վակասսի խոսքերով , ով ասաց.

««Ես հարցրեցի Ալլահի Մարգարեյին . « Ովքե՞ր են ամենից շատ ենթարկվում փորձության :» Նա պատասխանեց . « Մարգարեները և հետո նրանց նմանները : Մարդուն կփորձեն իր կրոնով , և եթե նա ամուր լինի , նրա փորձությունները կմեծանան , եթե նա թուլություն ցուցաբերի , ապա նրան կփորձեն ըստ իր կրոնի :»»[71]

§ Նա սիրում և ատում էր : Ումար իբն ալ – Խատաբը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. «« Մեկ անգամ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ մի մարդ եկավ և ասաց. «Ես ոչինչ չունեմ քեզ գրավ տալու : Բայց ես խնդրում եմ քեզ ,մեզ պարտքով գումար տալ, մինչ մենք կունենանք որևէ բան , որ քեզ տանք :»» Ումար իբն ալ- Խատաբը ասաց. «Օ, Ալլահի Մարգարե : Թող իմ հայրն ու մայրը լինեն փրկագին քեզ : Ալլահը քեզ չի պարտավորեցրել անել այդ : Դու տվեցիր ամենը , ինչ ունեյիր : Եվ եթե դու ոչինչ չունես , դու պարտավոր չես անել այդ :» Հետո Ումարը ասաց. « Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) դուր չեկան Ումարի խոսքերը :» Եվ եթե որևէ բան նրան դուր չէր գալիս , այդ երևում էր նրա դեմքին : Հետո , մի տղամարդ անսարներից ոտքի կանգնեց և ասաց. « Թող իմ մայրն ու հայրը լինեն փրկագին քեզ համար : Տուր և մի վախեցիր չքավոր լինելուց :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Այդ էլ ինձ հրամայված է :»[72]

§ Նա ուրախանում և տխրում էր : Երբ մահացավ նրա որդին , Իբրահիմը , նա լալիս էր : Նրա աչքերից արցունք էր գալիս , իսկ Աբդուլռահման իբն Աուֆը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. « Դու է՞լ էս լալիս Ալլահի Մարգարե :» Դրան մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .« Օ, Իբն Աուֆ, իրոք , այդ , կարեկցանքի արտահայտում է », հետո նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Իրոք, աչքերը լալիս են , իսկ սիրտը տխրում է , բայց մենք ասում ենք միայն այն , ինչ ցանկալի է մեր Տիրոջը : Ճշմարիտ , մենք տխրում ենք քեզ հետ բաժանումից , Օ, Իբրահիմ :»[73]

§ Նա լալիս և ծիծաղում էր : Ուսամա իբն Զեյդը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. « Մեկ անգամ , Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) դստեր որդիներից մեկը մահամերձ էր : Դուրստրը խնդրեց նրան (Խ.Ա.Ո.Ն) գալ : Իսկ նա (Խ.Ա.Ո.Ն ) փոխանցեց նրան հետևյալ խոսքերը . «Իրոք, Ալլահը վերցնում է և Նրան պատկանում է այն , ինչ Նա տվել է : Նրա մոտ ամեն ինչ որոշակի ժամանակահատված ունի : Թող նա համբերություն և գոհունակություն ցուցաբերի : » Բայց դուստրը նորից ուղարկեց նրա (Խ.Ա.Ո.Ն) ետևից: Որից հետո Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) ոտքի կանգնեց : Նրա հետ ոտքի կանգնեցինք ես, Մուազ իբն Ջաբալը, Ուբեյ իբն Քաաբը և Ուբադա իբն Սամիդը: Երբ մենք ներս մտանք , Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) տվեցին փոքրիկին , երբ նրա հոգին թրթռում էր կրծքում : Նա ասաց. «« Ես համարում եմ , որ նա ասաց. « Նա կարծես թե ազատվեց :» Նա ասաց. « Ալլահի Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) արտասվեց : Իսկ Ուբադա իբն Սամիդը ասաց նրան .» Այդ ի՞նչ է , օ Ալլահի Մարգարե :» Նա պատասխանեց . « Այդ գութ է , որը Ալլահը տվել է Ադամի ժառանգներին : Եվ Ալլահը կգթա միայն Իր գթասիրտ ստրուկներին :»»[74]

§ Նրան բերում էին և երջանկություն , և տխրություն : Ջաբար իբն Աբու Տալիբը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց իր Եթովպիայից վերադարձի պատմությունը .

«Մենք գնում էինք , մինչ հասանք Մեդինա : Ինձ դիմավորեց Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) , գրկեց և ասաց. « Ես չգիտեմ ինչի համար եմ ավելի շատ ուրախանում , Հեյբարի բացմանը , թե Ջաֆարի վերադարձին : Այն համընկնում էր Հեյբարի բացման արարողությանը :»[75]

§ Նա սխալվում էր և մոռանում : Նա մոռացավ իր աղոթքներից մեկը և նրան հիշեցրեցին : Աբդուլլահ իբն Ումարը ասաց.

«Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) աղոթում էր կեսօրվա աղոթքը և կքանստեց երկու անգամ : Զույլ Յադեյն ասաց նրան . « Օ, Ալլահի Մարգարե . դու սխալվեցիր մոռանալով , թե՞ աղոթքը կարճ էր :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց . « Ես ոչինչ չեմ մոռացել և աղոթքը կարճ չէր :» Բայց Զույլ Յադեյնը ասաց. « Ոչ , դու իրոք երկու կքանիստ ես արել :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շրջվեց աղոթողների կողմը և ասաց. « Այդպե՞ս է , ինչպես նա է ասում :» Նրանք պատասխանեցին . «Այո:» Որից հետո նա (Խ.Ա.Ո.Ն) տակբիր ասեց և աղոթեց երկու կքանիստ :»[76]

§ Նա կատարյալ չէր իր մարդկային հարաբերություններում և կարծիքում : Բայց նա (Խ.Ա.Ո.Ն) կատարյալ էր Ուղերձի հաղորդման մեջ , որը հրաման էր Ալլահից : Մեկ անգամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) անցնում էր արմավենու մոտով : Տեսնելով , թե մարդիկ ինչպես են փոշոտում արմավենին , նա ասաց, որ դրա կարիքը չկա : Եվ նրանք դադարեցին այդ : Սակայն արմավենիները դրանից հետո փչացան : Հետո Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրանց . « Իրոք, այդ միայն երթադրություն էր : Եթե այն կօգնի , ապա արեք այդ : Քանզի , իրոք , ես միայն մարդ եմ , ինչպես դուք : Երթադրությունը կարող է ճիշտ կամ սխալ լինել : Բայց այն բանում , երբ ես ասում է Ալլահը ասում է , ես չեմ ստում Ալլահին:»[77]

§ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ մարդկային էր մնում մյուս մարդկանց հետ փոխհարաբերություններում : Նա ասաց.

«Օ, Ալլահ, ճշմարիտ , Մուհամեդը միայն մարդ էր : Կարող էր բարկանալ, ինչպես մարդիկ : Ես Քեզ հետ ուխտ եմ կապել , որը դու երբեք չես խախտի . ցանկացած հավատացյալ , որին ես տառապանք եմ պատճառել , վիրավորել կամ հարվածել եմ , անելով այդ քավության և քեզ մոտենալու համար , որի շնորհիվ դու կմոտեցնես նրան Քեզ Դատաստանի օրը :»[78]

§ Նա մարդ էր Ալլահի օրենքները նրանց վրա իրագործելուց : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Ես միայն մարդ եմ : Եվ դուք դիմում եք ինձ վիճելի հարցերով : Միգուցե ձեզանից մեկը ավելի պերճախոս լինի իր համոզմունքներում , քան մյուսը և ես կդատեմ նրա օգտին , ըստ նրա ասածների : Այդ դեպքում թող նա , ում ես դատել եմ որևէ բան իր եղբոր իրավունքից , չվերցնի այն : Քանի որ , ես տալիս եմ նրան Կրակի կտոր :»[79]

§ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մնում էր մարդ իր հասարակական կյանքում : Նա ամուսնանում էր և ձգտում էր ժառանգների : Նրա դիրքորոշումը , իրեն նախորդած մարգարեների դիրքորոշում էր: Ամենաբարձրյալ Ալլահը ասում է .

«Մենք քեզանից առաջ ուղարկել ենք առաքյալներ և տվել ենք նրանց կանայք և ժառանգներ : Ոչ մի առաքյալ չեր կարող ցուցադրել նշանները , առանց Ալլահի թույլտվության : Ամեն ժամանակ ունի իր ցուցումը : » (Ղուրան 13:38)

 ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՅԻ Խ.Ա.Ո.Ն ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՂՄԸ.

 Մենք հիմա կքննարկենք իր կանանց հետ փոխհարաբերության մարդկային կողմը.

1. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ ՆԵՐՈՒՄԸ

Խանդը մարդկային էություն է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ընդունում այդ իր կանանց կողմից , մեծահոգաբար և շտկում էր արդյունքները քնքշությամբ և իմաստությամբ : Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

«Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր կանանցից մեկի մոտ էր , հավատացյալների մայրերից մեկը ուղարկեց նրան ուտելիք : Եվ այն կինը , ում մոտ էր Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ,այնպես հարվածեց ծառայի ձեռքին , որ ափսեն ընկավ և կոտրվեց : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հավաքեց ափսեյի փշրանքները և ուտելիքը նրա մեջ , ասելով . « ձեր մայրը խանդեց » , նա նկատի ուներ հավատացյալների մորը , այսինքն իր կանանցից մեկին : Նա այդպես էր անվանում իր կանանց : Հետո Նա (Խ.Ա.Ո.Ն) խնդրեց ծառային սպասել , մինչ նա կբերի այն կնոջ պատրաստած ուտելիքը , որի մոտ գտնվում էր նա (Խ.Ա.Ո.Ն): Դրանից հետո , Նա (Խ.Ա.Ո.Ն) ուղարկեց ուտելիքով լի ափսե այն կնոջը, ում ուղարկած ափսեն կոտրվել էր : Իսկ կոտրված ափսեյի փշրանքները թողեց այն կնոջ տանը , ով կոտրել էր :»[80]

2.ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՏՐՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ .

Խոստացածը կատարելը, սերը պահպանելը , չմեղադրելը , էության և լավ բնավորության հատկանիշներն են : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հիշում էր Խադիջեյին , անում էր այդ լավագույն խոսքերով :» Նա ասաց. « Մեկ անգամ ես խանդեցի և ասացի.« Որքան հաճախ ես դու նրան հիշում : Այն դեպքում , երբ Ալլահը փոխարինել է նրան , ավելի լավով :» Նա (Խ.Ա.Ո.Ն ) պատասխանեց .« Ալլահը չի փոխարինել ավելի լավով, քան նա , նա հավատաց ինձ , երբ մարդիկ կասկածում էին : Նա հավատաց ինձ , երբ մարդիկ մեղադրեցին ստի մեջ : Նա օգնեց ինձ գումարով , երբ մարդիկ շրջվեցին ինձանից : Ալլահը տվեց ինձ երեխաներ նրանից , որը չտվեցին մյուս կանանցից ոչ մեկը :»[81]

3.ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ .

 Իր ամբողջ կյանքի ընթացքում , մարգարեությունից հետո , թե առաջ , նա երբեք ձեռք չի բարձրացրել հարվածելու որևէ կնոջ: Իհարկե, խոսք չկա նաև նրա կանանց վերաբերյալ : Ակնհայտ է , որ ոչ մի ամուսնական տուն զերծ չէ խնդիրներից : Այդպես էլ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) տները զերծ չէին դրանցից : Այդ ամենով հանդերձ , նա երբեք չէր հարվածում կամ վատ խոսքեր ասում իր կանանց : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով . ասաց.

«Ալլահի Մարգարեն երբեք կյանքի ընթացքում չի հարվածել կնոջ :»

 Այդ պարզ է , քանի որ նա ուղարկվել էր որպես գութ Աշխարհներին: Աբդուլահ իբն Ուբեյդը, թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

«Երբ կոտրեցին Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն ) ատամը և վնասեցին ճակատը , որից արյուն էր հոսում երեսով մեկ , նրան ասացին . « Օ, Ալլահի Մարգարե , կոչիր Ալլահին նրանց դեմ :» Իսկ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն )ասաց. « Իրոք, Ալլահը ինձ չի ուղարկել անիծել կամ վատաբանել , այլ ուղարկել է ինչպես ավետիս և գութ : Օ, Ալլահ, ներիր իմ ազգը , քանզի , իրոք , նրանք չգիտեն :»[82]

4. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԿԱՐԵԿՑԱՆՔԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ .

 Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամուսնացած էր ինը կանանց հետ : Այդ , իհարկե , ուներ իր պատճառները և հանգամանքները : Այդ պատճառներից էին գութը , կարեկցանքը և երախտագիտությունը նրան , ով հավատացել և հետևել էր , հանդիպելով թափառման և հալածանքի : Այդպիսի օրինակ է նրա ամուսնությունը Սավդե բինթ Զամայի հետ : Նա հիսունհինգ տարեկան էր , իսկ նա հիսուն : Մեքքայի բնակիչները զարմացած էին այդ ամուսնությամբ , քանի որ նա գեղացկուհի չէր և տղամարդկանց համար հետաքրքիր չէր : Նա ուներ հինգ երեխա : Բայց նա շատ մարդկային էր : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամուսնացավ նրա հետ այդ հատկության և կարեկցանքի շնորհիվ: Այդ տեղի ունեցավ այն բանից հետո , երբ նա վերադարձավ Եթիովպիայից և մահացավ նրա ամուսինը :

Սակայն որոշ ժամանակ անց Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ցանկացավ ամուսնալուծվել , կարեկցանքից ելնելով , որպեսզի նրան չծանրաբեռնի ամուսնական պարտականություններով : Երբ կինը իմացավ այդ , նա ասաց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) .

«Մի ամուսնալուծվիր , պահպանիր ինձ քեզ հետ : Իսկ ինձ բաժին ընկած օրը տուր Աիշային :» Եվ այդ ժամանակ լուսաբանվեց հետևյալ այաթը.

«Եթե կինը զգուշանում է , որ ամուսինը անբարյացակամություն կարտահայտի կամ էլ կշրջվի նրանից , ապա չի լինի մեղք նրանց վրա , եթե խաղաղությամբ հսմաձայնության գան , քանզի խաղաղ որոշումը լավ է :» (Ղուրան 4 :128)

Նա , թող Ալլահը գոհանա նրանով , հոգացություն ցուցաբերեց Աիշային , մերձեցնելով նրան ամուսնուն , Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն)[83]

5. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔՅԱԼԸ և ԳՈՒԹԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ .

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մտավ մզկիթ և տեսավ կախված պարան երկու սյուների միջև : Այդ ժամանակ , նա (Խ.Ա.Ո.Ն) հարցրեց . « Ի՞նչ է սա:» Պատասխանեցին. « Այդ Զեյնաբի պարանն է : Երբ նա հոգնում է աղոթքի ժամանակ , բռնվում է դրանից :» Այդ ժամանակ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Հանեք այդ : Եթե ձեզանից որևէ մեկը հոգնում է աղոթքում , թող նա նստի :»[84]

Իսլամը աստվածային կրոն է : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր ցանկանում ծանրաբեռնել իր կանանց այնպիսի երկրպագությամբ , որը նրանց ուժերից վեր է , որպեսզի հետևանք չլիներ իրենց հավերժ կյանքում : Այլ կերպ չէր կարող լինել : Նա (Խ.Ա.Ո.Ն) մեկ անգամ ասաց իր հետևորդներից մեկին, ով երկրպագության մեջ էր անընդհատ և մերժում էր այս կյանքի թույլատրելի հաճույքները : « Ճշմարիտ , քո աչքերը ունեն իրավունք քո վրա և քո մարմինը ունի իրավունք քո վրա և քո կինը ունի ունի իրավունք քո վրա և քո հյուրը ունի իրավունք քո վրա և քո ընկերը ունի իրավունք քո վրա :»

6. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՋԱՆՔԵՐԸ ՇԱՀԵԼՈՒ ԻՐ ԿԱՆԱՆՑ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆԸ.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) շատ մեղմ մարդ էր իր մարդկանց , մանավանդ կանանց նկատմամբ : Նա համբերատար լսում էր նրանց վատ վերաբերմունքը , փակում էր աչքերը այդ ամենի վրա , լուռ տանում էր և ներում նրանց սխալները , որոնք չէին հակասում շարիաթին : Այս ամենը Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դիմավորում էր ժպիտով , որը իր մեջ պարուրում էր սեր , ներում և քնքշանք : Հարկ է մտորել նրա մեղմության սահմանի մասին իր կանանց նկատմամբ , երբ մեկ անգամ Աիշան ձայնը բարձրացրեց նրա (Խ.Ա.Ո.Ն) վրա կապված կենցաղային հարցի հետ : Նրանց լսեց Աիշայի հայրը , Աբու Բաքրը , թող Ալլահը գոհանա նրանով : Երբ նա ներս մտավ , բռնեց աղջկան , որպեսզի դաս տա : Նա ասաց. « Որպեսզի այլևս չլսեմ , որ դու բարձրացնես քո ձայնը Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) վրա : » Բայց Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հեռացրեց նրան և Աբու Բաքրը , թող Ալլահը գոհանա նրանով , հեռացավ բարկացած : Երբ Աբու Բաքրը հեռացավ, Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Տես , թե ինչպես ես, քեզ պաշտպանեցի տղամարդուց :» Ասաց. « Դրանից հետո , Աբու Բաքրը սպասեց մի քանի օր և հետո թույլտվություն խնդրեց Ալլահի Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն) ներս մտնել : Նա տեսավ , որ նրանք հաշտվել են : Եվ նա , թող Ալլահը գոհանա նրանով ասաց նրանց . « Վերցրեք ինձ ձեր հաշտության մեջ այնպես , ինչպես վերցրեցիք պատերազմի մեջ :» Եվ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց .« Մենք այդ արդեն արել ենք ....:»[85]

7. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀՈԳՍԸ ԹԵԹևԱՑՆԵԼԸ.

Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուղին մարդկանց համագործակցելն էր , մեղմությամբ և հակիրճությամբ :

Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց. « Մեկ անգամ մեկ բեդվին մտնելով մզկիթ , միզեց : Մարդիկ սկսեցին բղավել , բայց Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) արգելեց նրանց այդ , և բեդվինի միզելուց հետո Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) հրամայեց բերել մեկ դույլ ջուր և լցնել միզած մասում :»[86]

Աիշան , հավատացյալների մայրը , թող Ալլահը գոհանա նրանով, ասաց Ալլահի Մարգարեյի ( Խ.Ա.Ո.Ն) մեղմության մասին հետևյալը :

«Ինձ և Հաֆսային ուտելիք բերեցին : Այդ օրը մենք պահք էինք պահում :» Մեկը մյուսին ասաց. «Կընդհատե՞ս պահքը :» Մյուսը պատասխանեց . «Այո:» Եվ նրանք երկուսն էլ ընդհատեցին պահքը : Հետո նրանց մոտ եկավ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) և նրանցից մեկը ասաց նրան . « Օ, Ալլահի Մարգարե : Մեզ նվեր բերեցին և մենք ցանկացանք փորձել այդ և ընդհատեցինք պահքը :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանեց . « Ոչինչ , պահք կպահեք մեկ այլ օր ,դրա փոխարեն :»[87]

8. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ .

Ուտելիք վերցնելը և քո ձեռքով կնոջ բերանը դնելը և հետո ջուր տալը ,համարվում է արարք, որը գրավում է նրա սիրտը : Այն, քո լավագույն վերաբերմունքի և սիրո արտահայտման նշան է : Ավելին , այն հանդիսանում է բարեգործություն , որի համար կա պարգև Ալլահից : Այս կապի միջոցով պարզ է դառնում ինչն է կարևոր այս և ինչն է կարևոր մյուս կյանքում : Բացի այդ, այս ամենի միջոցով ուժեղանում են զգացմունքները և կինը հանգստություն է ձեռք բերում : Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն) ասաց Սաադ իբն Աբու Վակկասին.

«Քո բոլոր բարի արարքների համար , որոնք արված են հանուն Ալլահի , դու կստանաս պարգև : Նույնիսկ եթե այդ ուտելիքի մի կտոր լինի , որը դու դնում ես քո կնոջ բերանը :»[88]

9. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ԴԺԿԱՄՈՒԹՅԱՆ ՉԱՐՏԱՀԱՅՏԵԼԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ .

Զգացմունքների մասին հոգ տանելը թափանցիկ հոգու և բնավորության նշան է : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) միշտ հոգում էր իր կանանց զգացմունքների մասին և երբեք չէր բարկանում նրանց վրա այն բաներում , որոնք, նրանց ցանկություններից կախված չէին : Իբն Աբբասից փոխանցվել է , որ Ամմար իբն Յասիրը պատմեց .

«Մեկ անգամ , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մնաց , գիշերելու Ուլատ- ել- Ջայշում և նրա հետ էր Աիշան , որի մոտ պոկվել և կորել էր զաֆարյան օնիկսից վզնոցը : Մարդիկ ուշացան մինչ լուսաբաց փնտրելով այն և նրանց մոտ վերջացավ ջուրը : Աբու Բաքրը , թող Ալլահը գթա նրան , բարկացավ և ասաց. « Դու մարդկանց ետ ես պահել և նրանք ջուր չունեն :» Եվ Ամենաբարձրյալ Ալլահը լուսաբանում ուղարկեց Իր Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) , որտեղ թույլ էր տրվում մաքրվել մաքուր ավազով : Եվ մուսուլմանները ոտքի կանգնեցին Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ և սկսեցին հարվածել հողը ձեռքերով : Հետո նրանք բարձրացնում էին իրենց ձեռքերը , առանց ավազ վերցնելու և սրբում էին երեսները և ձեռքերը մինչ ուսերը և հետո դաստակներից մինչև թևատակերը :»[89]

10. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) , ԶԱՐԴԵՐԸ , ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐԸ և ՄԱՔՐՎԵԼԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ .

Գեղեցիկ արտաքինը, անուշ բույրը գրավում է մյուս մարդկանց և հանգստացնում է սրտերը և աչքերը : Աիշան , Մարգարեյի( Խ.Ա.Ո.Ն) կինը ասաց.

«Կարծես ես հիմա նայում և տեսնում եմ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) գլխի անուշաբույր փայլը , երբ նա մտնում էր իհրամի վիճակ :» Հադիթի մեկ այլ տարբերակում ասվում է . «Եվ տեսնում եմ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մազերի բացվածքում մսկի անուշաբույր փայլը :»[90]

Այդ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բնական վիճակն էր , ամեն պարագայում լինել լավագույն տեսքով : Նույնիսկ քնելուց առաջ նա կատարում էր ծիսական լվացում :

Անաս իբն Մալիքը, թող Ալլահը գոհանա նրանով , նրա ծառան , որին պատիվ էր վիճակվել օգնել Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) տաս տարի , ասաց.

«Ես երբեք չէի շնչել ավելի լավ անուշաբույրի կամ մուսկուսի բույր , քան Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բույրն էր : Եվ ես երբեք չէի շոշափել փափուկ մետաքս , որը Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ձեռքերից փափուկ էր :»[91]

11. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՍԻՐՈ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ .

 Ինչպես մեզ հաղորդել է Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ամոթխածությունը բարիք է բերում : Բացի այն դեպքերից , երբ այն մուսուլմանին կարող է կորուստ բերել այս կամ այն աշխարհում : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բացահայտ արտահայտում էր իր սերը իր կանանց նկատմամբ , որպեսզի հետևորդները նույնպես անեյին այդ իրենց կանանց : Այս ամենը սիրո տևականության և համատեղ կյանքի գրավական է : Ամր իբն ալ- Ասը, թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

««Ես եկա Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մոտ և հարցրեցի . « Ու՞մ ես դու սիրում ամենից շատ :» Նա պատասխանեց . «Աիշային :» Ես հարցրեցի .« Իսկ տղամարդկանցի՞ց :» Նա պատասխանեց .« Նրա հորը :» Ես հարցրեցի .« Իսկ ու՞մ հետո:» Նա պատասխանեց .« Ումար իբն ալ- Խատաբին » և այլ մարդկանց անուն նույնպես տվեց : Իսկ ես լռեցի , վախենալով , որ նա իմ անունը կասի վերջում :»»[92]

12. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՎԱԽԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ .

Վախը բնական զգացում է , մինչ այն չի անցնում բնական մարդկային վախից : Դրանից ավելի արդեն հիվանդություն է :

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վախենում էր իր կանանց համար և անհանգստանում էր , որ նրանց չհասնի այն , ինչ տհաճ է: Անասը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Մեկ անգամ նա , Աբու Տալհան ուղևորվեցին Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) և նրա կնոջ , Սաֆիայի հետ : Նա նստեցրեց կնոջև իր հետ, ուղտի ետևի մասում : Երբ նրանք անցել էին ճանապարհի մի մասը , ուղտը սայթաքեց և գցեց Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) և նրա կնոջը : Աբու Տալհան թողեց իր ուղտը , մոտեցավ Ալլահի Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) և ասաց. « Օ, Ալլահի Մարգարե , թող Ալլահը ինձ դարձնի փրկագին քեզ : Դու չե՞ս վնասվել :» Նա պատասխանեց .« Ոչ , բայց դու օգնիր կնոջը :» Աբու Տալհան ծածկեց իր դեմքը հագուստի մի մասով և գնաց կնոջ մոտ : Հետո ծածկեց նրան հագուստով և կինը ոտքի կանգնեց : Հետո նա օգնեց նրանց բարձրանալ և նստել ուղտի վրա :» [93]

13. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն )և ՀՈԳԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ .

 Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր իր ընտանիքին բարիք անել և հոգում էր նրա բարգավաճմանը : Նա (Խ.Ա.Ո.Ն) առանձնապես հոգ էր տանում գոհացնել աշխարհի Տիրոջը , հեռանալով Կրակից և մոտենալ Դրախտին : Այդ է հանդիսանում հաջողությունը , որի մասին Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

«Յուրաքանչյուր հոգի կճաշակի մահը , բայց միայն հարության օրը , դուք կստանաք ձեր պարգևը լիարժեք» Ով կհեռացվի Կրակից և կմտնի Դրախտ, հաջողություն կունենա , իսկ աշխարհիկ կյանքը միայն խաբեության հաճույք է :» (Ղուրան 3: 185)

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ իր ընտանիքը ուղղում էր դեպի բարիք : ՈՒմմ Սալյաման , թող Ալլահը գոհանա նրանով , Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կինը , ասաց.

««Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վախեցած արթնացավ գիշերը և ասաց. « Օրհնյալ է Ալլահը : Որքան է ուղարկել Ալլահը իր Գթասրտության գանձերից և որքան է ուղարկել գայթակղություններից : Ո՞վ կարթնացնի սենյակի տերերին : Նա նկատի ուներ իր կանանց , որպեսզի նրանք աղոթեն գիշերը:[94] Որքան հագնված [95] այս կյանքում, կլինեն մերկ[96] , հավերժ կյանքում :»»[97]

14. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ՆՐԱ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՉԱՅՑԵԼԵԼԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ .

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) չէր սիրում կասկածները և խանդը , որոնք անցնում էին բանական սահմանները : Նա (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր տեսնել իր կանանց լավագույն տեսքով : Այդ ամենը սիրո ամրապնդման համար էր : Մարգարեն (Խ.Ա.Ո. Ն) հանկարծակի չէր գալիս նրանց մոտ երկար ճանապարհորդությունից հետո : Նա նախապես զգուշացնում էր , որ կանայք բավարար ժամանակ ունենան իրենց կարգի բերելու և զարդարվելու :

Ջաբիր իբն Աբդուլան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

«Մենք գնացել էինք ճանփորդության Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հետ և երբ վերադարձանք և ցանկացանք մտնել, նա ասաց. « Մի շտապիր , որպեսզի մենք մտնենք գիշերը , թող գզգզված մազերով կանայք սանրվեն , իսկ նրանք, ում ամուսինները հեռու էին , հանեն մարմնի մազերը :»[98]

15. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ(Խ.Ա.Ո.Ն ) և ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ .

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) առատաձեռն էր : Նա գերադասում էր բարիք տալ իր ընտանիքին : Նա կիսվում էր նրանց հետ այնով , ինչ ձեռք էր բերել , կամ նվեր էր ստացել : Չէ որ նա ասել էր .

«Եթե Ալլահը ձեզանից որևէ մեկին բարիք է ընծայել , թող սկսի իրենից կամ իր մերձավորներից :»[99]

Նրա (Խ.Ա.Ո.Ն) խոսքերը ուղղակի օրինակ չէին : Հակառակը , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դրանք իրականացնում էր : Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Ումմ Սուլեյմը նրա հետ ուղարկեց արմավների սկուտեղ : Նա ընդունեց այդ , վերցրեց մի քիչ և ուղարկեց իր կանանց մի քանիսին : Հետո , էլի վերցրեց մի քիչ և ուղարկեց իր կանանց : Իրոք, նա մեկ անգամ չէ , որ արեց այդ , չնայած նրան այդ արմավները շատ էին դուր գալիս :»[100]

16. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ .

«Ով համեստություն ցուցաբերի հանուն Ալլահի , նրան Նա կմեծարի:» Այս խոսքերով Ալլահի Մարգարեն դիմում էր իր հետևորդներին : Նա (Խ.Ա.Ո.Ն ) այդպես էր մարդկանց վերաբերվում իրական կյանքում : Եվ նրա կանայք բացառություն չէին : Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով, ասաց.

«Երբ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վերադարձավ Հեյբարայից Մեդինա , նրա կին Սաֆիյան նրա հետ էր : Ես տեսա , թե նա ինչպես էր կնոջ համար ետևից տանում թիկնոցը : Նա նստեց իր ուղտի մոտ , հետո դեմ տվեց իր ծունկը , իսկ Սաֆիյան իր ոտքը դրեց , որպեսզի հեծնի ուղտը :»[101]

17. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԸ ՆԵՐԵԼԸ.

««Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) իր կանացից մեկի մոտ էր , հավատացյալների մայրերից մեկը , ուղարկեց նրան ափսե ուտելիքով : Եվ այն կինը , ում մոտ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) էր , հարվածեց ծառայի ձեռքին այնպես, որ ափսեն ընկավ և կոտրվեց : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հավաքեց ափսեյի փշուրները և կերակուրը ասելով .«Խանդում է ձեր մայրը :» Նա ի նկատի ուներ հավատացյալների մորը , այսինքն իր կանացից մեկին : Հետո նա (Խ.Ա.Ո.Ն) խնդրեց ծառային սպասել , մինչ նա կերակուր կբերի այն կնոջից , որի մոտ է նա (Խ.Ա.Ո.Ն): Դրանից հետո նա (Խ.Ա.Ո.Ն) ուղարկեց ափսեն այն կնոջը , ում ափսեն կոտրվել էր : Իսկ փշրված ափսեյի կտորները թողեց այն կնոջ մոտ , ով արել էր այդ :»»[102]

18. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀՈԳԵԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ.

 Իր մեղմությամբ և զգացմունքայնությամբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) հասկանում էր իր կանանց , զգում էր նրանց և ներում էր այն չարիքը , որ երբեմն նրանք անում էին : Աիշան , հավատացյալների մայրը , ասաց.

««Մեկ անգամ, Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց ինձ . « Իրոք, ես գիտեմ երբ ես դու գոհ ինձանից և երբ բարկացած :» Ես հարցրեցի . « Որտեղի՞ց դու գիտես այդ :» Նա պատասխանեց .« Երբ դու գոհ ես ինձանից , դու ասում ես .« Ոչ , երդվում եմ Մուհամեդի Տիրոջով» , իսկ երբ բարկացած ես , ասում ես .« Ոչ, երդվում եմ Իբրահիմի Տիրոջով :» Ես ասացի. « Այո , բայց երդվում եմ Ալլահով , Օ, Ալլահի Մարգարե , ես բացի քո անունից ոչինչ չեմ փոխում :»»[103]

19. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԴԱՐ ԼԻՆԵԼԸ .

 Իր կանանց նկատմամբ արդարությունը , հասնում է կատարելության : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) արդար էր իր կանանց հետ բոլոր հարցերում , և ճանապարհորդության ժամանակ և կենցաղում : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոչ ոքի չէր գերադասում մյուսից ժամանակի տրամադրման հարցում : Ոչ մի օր չի եղել , որ նա չայցելի մեզ բոլորիս : Նա մոտենում էր իր յուրաքանչյուր կնոջը , առանց սեռական հարաբերության , մինչ չէր գնում նրա մոտ , ում հերթն էր և մնում էր գիշերը :»[104]

Նույնիսկ հիվանդության ժամանակ , նա չդադարեց արդար լինել : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

««Իր հիվանդության ժամանակ , Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) անընդհատ հարցնում էր .« Որտե՞ղ եմ ես լինելու այսօր , որտե՞ղ եմ ես լինելու վաղը :» Նա (Խ.Ա.Ո.Ն ) անհամբերությամբ սպասում էր Աիշայի օրվան , և երբ եկավ իմ օրը , նա (Խ.Ա.Ո.Ն) մահացավ իմ ձեռքերում և թաղվեց իմ տանը :»»[105]

 ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ Խ.Ա.Ո.Ն և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ.

1. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ .

Ինչին էլ որ վերաբերվի , մեղմությունը զարդարում է այդ : Իսկ երբ այն կորչում է , այլանդակում է ամեն ինչ : Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դաստիարակում էր իր Ումման առաքինի խորհուրդներով : Նա , նրա ուղեկցորդն էր ամեն հարցերում : Նա սիրում էր մեղմություն և կոչ էր անում իր կանանց : Նա հրամայում էր , լսել էր տալիս և ասում էր միայն այն , ինչ դժվար չէր նրանց համար : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց, որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան .

« Օ, Աիշա , ցուցաբերի մեղմություն : Քանի որ , իրոք , երբ Ալլահը բարիք է ցանկանում տան բնակիչներին , ապա նրանց մեղմություն է ներշնչում :»[106]

 2. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈւՑԱԲԵՐԵԼԸ.

Նրա Խ.Ա.Ո.Ն բարերար հատկանիշներից էր նաև , այն , որ չէր հրաժարվում օգնել իր կանանց որոշ աշխատանքներում : Աիշային հարցրեցին.

«Ի՞նչ էր անում Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տանը :» Նա պատասխանեց . «Կարկատում էր իր սանդալները և անում էր այն , ինչ տղամարդն է անում տանը :» Իսկ հադիթի մյուս տարբերակում ասվում է . «« Նա ասաց. « Այն ինչ անում է ձեզանից յուրաքանչյուրը իր տանը, կարկատում է իր սանդալները, մաքրում և կարկատում էր իր հագուստը:»»

3. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՆՔՆ ԻՐԵՆ ՕԳՆԵԼԸ .

 Մեզնից յուրաքանչյուրը ունի իր հատուկ ցանկությունները : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ օգնում էր ինքն իրեն , ցանկանալով թեթևացնել և օգնել իր կանանց : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց, երբ նրան հարցրեցին .

««Ի՞նչ էր անում Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) տանը :» Նա պատասխանեց . « Նա մարդ էր, մաքրում էր իր հագուստը , կթում էր ոչխարին և օգնում էր ինքն իրեն :»»[107]

4. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԾԱԽՍեՐԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ.

Ունեցվածքի ծախսերը սկզբունք է , որը Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) դրեց իր հետևորդների հոգիներում : Նա (Խ.Ա.Ո.Ն) ասաց.

«Իրոք , Ալլահը առատաձեռն է և սիրում է առատաձեռնություն : Մեծահոգի է և սիրում է մեծահոգություն :»

Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) առատաձեռն վատնում էր իր կանանց համար և ժլատություն չէր անում : Նա (Խ.Ա.Ո.Ն ) ասաց.

«Դինարը , որը դու ծախսել ես Ալլահի ճանապարհին և դինարը , որը դու վատնել ես ստրուկի ազատման համար , և դինարը , որը դու վատնել ես աղքատին և դինարը , որը դու վատնել ես ընտանիքի համար , սակայն ավելի բարձր պարգև կլինի այն դինարի համար , որը դու վատնել ես քո ընտանիքի համար :»[108]

Ավելին , նա (Խ.Ա.Ո.Ն) այդ պարտադիր պայման դարձրեց տղամարդուն , իր ընտանիքի համար: Երբ հետևորդները հարցրեցին նրան (Խ.Ա.Ո.Ն )

«Ի՞նչպիսին է կնոջ իրավունքը ամուսնու վրա :» Նա պատասխանեց . «Կերակրել նրան , եթե ինքն ուտում է , հագցնել նրան , եթե ինքն հագնվում է , չհարվածել երեսին և չայլանդակել , չլքել , եթե միայն տանը :»[109]

5. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՆԳԻՍՏԸ.

Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն) ջանում էր հանգիստ պարգևել կանանց և անում է ամեն հնարավորը : Մանավանդ , ճանապարհորդության ժամանակ , որը հանդիսանում էր ծանր : Այդ իսկ պատճառով նա (Խ.Ա.Ո.Ն) անհանգստանում էր , որ նրանք կգհոգնեն:

Անաս իբն Մալիքը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Մեկ անգամ , երբ Ումմ Սուլեյմը գտնվում էր կանանց հետ և նայում էին ուղեբեռին , Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ծառան , Անջաշան քշում էր ուղտերը շատ արագ : Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան . « Օ, Անջաշա , կամաց , քանի որ նրանք ում դու քշում ես , շշեր են տանում :»[110]

Նա (Խ.Ա.Ո.Ն ) այդպես ասաց, քանի որ նրա կանայք կանանց բաժնում էին , որը կպցված էր ուղտի վրա : Իսկ ծառան քշում էր ուղտերին բարձր ձայնով , որը կարող էր ստիպել նրանց արագ գնալ : Այդ իսկ պատճառով Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) վախենում էր իր կանանց համար :

6. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՎԱՏ ՎԱՐՔԻՆ.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) պատասխանում էր իր կանանց վարքին մեծ ներումով և հանդուրժողականությամբ , ներելով այն , ինչը գալիս էր նրանցից այն հարցերում , որտեղ չկա Շարիաթից շեղումներ : Իսկ անզսպության պոռթկումները նրա դեմ , ավելացնում էին նրա մեղմաությունը : Ումար իբն ալ- Խատաբը , թող Ալլահը գոհանա նրանով ,ասաց.

«Մենք քուրեյշ ցեղի մարդիկ իշխում էինք կանանց : Իսկ երբ մենք եկանք անսարների մոտ , ապա այնպես ստացվեց , որ կանայք էին իշխում նրանց : Այդ ազդեց մեր կանանց վրա, նրանք սկսեցին վերցնել անսար կանանց վարքը : Մեկ անգամ , իմ կինը սկսեց բղավել և սովորեցնել ինձ : Ես հանդիմանեցի , որ նա այդպես չանի : Իսկ նա ասաց.« Ի՞նչու դու չես ուզում որ ես սովորեցնեմ քեզ : Երդվում եմ Ալլահով , որ Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) կանայք սովորեցնում են նրան :Եվ նույնիսկ նրանցից մեկը , թողեց նրան մեկ օր , մինչև գիշեր :» Այդ ինձ անհանգստացրեց և ես ասացի նրան .« Նրանք , ովքեր այդպես վարվում են շատ խիստ խաբվում են :» Հետո նա հավաքեց իմ հագուստները , իջավ և գնաց Հաֆսայի մոտ ասելով .« Օ, Հաֆսա , ձեզանից որևէ մեկը վիճու՞մ է Մարգարեյի հետ , օրվանից մինչ գիշեր :» Նա պատասխանեց .« Այո:» Իսկ կինը ասաց. « Այդ դեպքում , դու խաբվել ես և վնաս ես կրել : Միթե՞ դու ապահովված ես Ալլահի բարկությունից , այն պատճառով , որ Նրա Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բարկացած է և դու կկործանվես : Մի պահանջիր շատ բան Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն) , մի սովորեցրու նրան և մի լքիր նրան : Եվ հարցրու ինձ , եթե որևէ բան քեզ անհասկանալի է :»[111]

7. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՆՐԱ ԿԱՆԱՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՆԱՑՆԵԼԸ.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բոլորից շատ էր հոգ տանում իր կանանց ցանկությունների իրականանցմանը և նրանց երջանկությանը : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , հարցրեց նրան .

«Օ, Ալլահի Մարգարե , քո կանանցից յուրաքանչյուրը ունի հատուկ անուն , բացի ինձանից :» Այդ ժամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան. «Կոչիր քեզ քո որդի Աբդուլայի անունով , այսինքն Աբդուլահ իբն Զուբեյրա , հիմա դու Ումմ Աբդուլա ես :» Դրանից հետո նրան կոչեցին 'Ումմ Աբդուլահ' մինչ մահ , չնայած այն փաստին , որ նա երբեք չի ծննդաբերել :»[112]

8. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԲՈՒԺՈՒՄԸ .

Մարդը առողջ վիճակում կարիք ունի հոգացության , և կարիքների ապահովման : Իսկ հիվանդության և թուլության պարագայում , նա ավելի շատ կարիք ունի դրա :

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) աչքաթող չեր անում այս կողմը և հոգ էր տանում նրանց ,հիվանդության ժամանակ : Նա բուժում էր նրանց , քանի որ հիվանդությունը վտանգ է ներկայացնում : Աիշան , հավատացյալների մայրը , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Երբ Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ընտանիքից որևէ մեկը հիվանդանում էր , նա ընթերցում էր « Ալ- Մուավազեթ »[113] սուրաները և թեթևակի թքում էր : Իսկ երբ նա հիվանդացավ , որի պատճառով էլ մահացավ , ես ընթերցեցի նրան այդ սուրաները , թքելով և դնելով իր իսկ ձեռքը , քանի որ այն ուներ ավելի շատ բարիք , քան իմ ձեռքը :»[114]

9. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ ՀՈԳԱԼԸ.

Չնայած իր խիստ զբաղվածության և իր Ումմայի նկատմամբ մեծ պատասխանատվության , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) բավարար ժամանակ էր հատկացնում իր կանանց , չմոռանալով նրանց : Ումար իբն ալ- Խատաբը , ասաց.

«Երբ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ավարտում էր առավոտյան աղոթքը , նա շարունակում էր նստած մնալ այդ տեղում , մինչ արևը չէր ծագում : Իսկ մարդիկ , նրա շուրջ նույնպես նստում էին : Հետո նա այցելում էր իր կանանց մեկը մյուսի ետևից , ողջունում էր , և դիմում էր Ալլահին նրանց համար : Իսկ եթե նրանցից մեկի օրն էր , նա երկար էր մնում այնտեղ :»[115]

10. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԷՐ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ

Խորհրդակցել ընդհանուր և անձնական հարցերով Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) բնական սկզբունք էր : Նա խորհուրդ էր հարցնում իր կանանցից և օգտվում էր նրանց կարծիքից , նույնիսկ այն հարցերում , որոնք վերաբերվում էին Ումմային : Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) փորձում էր ընդունել հարմար և ճիշտ որոշում վճիռ կայացնելու :

Փոխանցված է Ուրվա իբն Զուբեյրից , Մարվանա իբն Հակամից և Միսվարա իբն Մահրամից , որ նրանք հաղորդեցին նրան այն , ինչ տեղի է ունենում Հուդեյբիում :

Երբ Մարագարեն (Խ.Ա.Ո.Ն) համաձայնագիր կնքեց քուրեյշիտների հետ և համաձայնվեց վերադառնալ և չմտնել Մեքքա այդ տարի , նա ասաց իր ուղեկցորդներին . «Կանգնեք և զոհաբերություն արեք :» Բայց ոչ ոք նրանցից ոտքի չկանգնեց , մինչ նա չկրկնեց այդ երեք անգամ : Երբ ոչ ոք ոտքի չկանգնեց , նա գնաց Ումմ Սալյամի մոտ և պատմեց նրան կատարվածը : Ումմ Սալյաման ասաց. « Օ, Ալլահի Մարգարե (Խ.Ա.Ո.Ն) , այդ այն է , ինչ դու ուզու՞մ ես : Դուրս գնա և ոչ ոքի հետ մի խոսիր , զոհաբերիր և սափրիր գլուխդ:» Երբ նա այդպես արեց , նրանք նույնպես զոհաբերեցին :

11. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՄՈՏ ՄՏՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԸ .

Ամենաբարձրյալ Ալլահը ասաց ճշմարտությունը , նկարագրելով Մարգարեյին (Խ.Ա.Ո.Ն) այսպիսի խոսքերով .

 « Ճշմարիտ , քո բնավորությունը հոյակապ է :» (Ղուրան 68 :4)

 Նրա բնավորության լավ գծերից էր նաև այն , որ նա (Խ.Ա.Ո.Ն ) անարդարության նշույլ անգամ չէր թողնում իր կանանց միջև, նույնիսկ հիվանդության ժամանակ : Նա (Խ.Ա.Ո.Ն) միշտ արդար էր և խնդրում էր իր կանանց , կամավոր թողնել իրենց իրավունքները : Աիշան, թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

«Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) լինելով հիվանդ , կանչեց իր կանանց : Նրանք հավաքվեցին և նա ասաց. « Ես չեմ կարող այցելել ձեզ բոլորիդ : Բայց եթե դուք թույլ տաք , ես կլինեմ Աիշայի մոտ :» Նրանք այդպես արեցին և թույլ տվեցին նրան (Խ.Ա.Ո.Ն) այդ :»[116]

12. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո. Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳևԵԼՈՒ ՍԵՐԸ.

Մարդկանց երջանկություն և ուրախություն պարգևելը , շարիաթի պահանջն է : Այն ավելի արժեքավոր է մերձավորների պարագայում : Աիշան , հավատացյալների մայրը , թող Ալլահը գոհանա նրանով,ասաց.

««Երբ ես տեսա Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) ուրախ տրամադրությունը , ասեցի նրան . « Օ, Ալլահի Մարգարե , դիմիր Ալլահին ինձ համար աղերսով :» Նա ասաց. «Օ, Ալլահ , ներիր Աիշային այն , ինչ կա նրա մեղքերից և այն , ինչ կլինի և այն , ինչ նա թաքցրել է և այն , ինչ ակնհայտ է :» Դրանից հետո Աիշան ծիծաղեց այնպես , որ իր գլուխը հայտնվեց իր սենյակում : Իսկ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. «Ուրախացնու՞մ է քեզ իմ աղերսը :» Նա պատասխանեց «Ինչու՞ ինձ չպիտի ուրախեցնի աղերսը :» Նա ասաց. « Երդվում եմ Ալլահով , այդ իմ աղերսն է իմ Ումմայի համար ամեն աղոթքում :»»[117]

13. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ .

Իր կանանց հետ մեղմ կյանքի և լավ փոխհարաբերությունների հետ միասին , որոնք գալիս էին Մարգարեյից (Խ.Ա.Ո.Ն ) , նա նաև իմաստուն էր իր արարքներում : Երբ ամեն ինչ լավ էր , նա չէր հակառակվում նրանց , իսկ երբ սխալ էր երևան գալիս , նա դաստիարակում էր նրանց , հիշեցնելով Ալլահին վերադարձը , զգուշացնելով և արգելելով : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

««Մեկ անգամ ես ասացի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) .« Բավարար է քեզ այն , որ Սաֆիյան այսպիսին և այսպիսին է :» Հադիթի փոխանցողներից մեկը ասաց . « Նա նկատի ուներ , որ Սաֆիյան ցածրահասակ է :» Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով, ասաց. « Լսելով այս , Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն ) բացականչեց .« Իրոք , դու ասացիր այնպիսի բան , որ կպղծի մի ամբողջ գետ , եթե խառնվի դրան :»»[118]

14. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴՈՒՐԺԵԼԸ.

Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) իմաստության արտահայտումներից էր այն , որ նա ամեն ինչ իր տեղն էր դնում, հաշվի առնելով բոլոր հանգամանքները : Մեզ հայտնի է , ինչպես էր նա (Խ.Ա.Ո.Ն) հանդուրժում իր կանանց բարկության արտահայտումը և ինչպես էր բերում նրանց հավասարակշռության և հանգստության : Աիշան, թող Ալլահը գոհանա նրանով , ասաց.

««Երբ ես բարկանում էի, քրտինքը սահում էր իմ քթից : Իսկ նա ասում էր . « Օ, Ուվեյշ[119], ասա . « Օ, Ալլահ , Մուհամեդի Տեր , ներիր ինձ իմ մեղքերը , վերցրու իմ սրտի բարկությունը և հեռացրու ինձ նրանից , ով տանում է գայթակղության :»»[120]

15. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո. Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՃԻՇՏ ՇՏԿՈՒՄԸ

Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) մեթոդը շտկելու և լուծելու խնդիրները կատարվում էր ըստ Շարիաթի օրենքների , որոնց կողքին պետք է կանգնել և գոհանալ : Այլ կերպ չի կարող լինել , քանի որ դրանք դիմում են մարդկանց տրամաբանորեն և գիտակցորեն , ինչը հանգեցնում է խնդրի լուծմանը : Անաս իբն Մալիքը ասաց.

««Սաֆիային հասավ , որ Հաֆսան ասել էր նրան .« Հրեայի դուստր :» Նա արտասվեց : Այդ ժամանակ նրա մոտ եկավ Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն): Նա ասաց. « Ի՞նչն է քեզ ստիպել արտասվել :» Նա պատասխսնեց ,« Հաֆսան ինձ ասաց, որ ես հրեայի դուստր եմ :» Այդժամ Մարգարեն ( Խ.Ա.Ո.Ն ) ասաց. « Իրոք, դու մարգարեյի դուստր ես և իրոք, քո հորեղբայրը մարգարե է , և իրոք, դու մարգարեյի ենթակայության տակ ես : Ի՞ նչում է նա քեզ մեղադրում :» Հետո ասաց. « Վախեցիր Ալլահից , օ, Հաֆսա :»»[121]

16. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ .

Սխալը հատուկ իրավիճակ է , որը կատարվում է ամեն օր նրա հետ , ում հետ ապրում ես : Եվ արդարացումների ընդունումը մատնանշում է մաքուր բնավորություն և առաքինի սիրտ : Ո՞վ է բնավաորությամբ ավելի մաքուր քան դու , օ, Ալլահի Մարգարե : Մեկ անգամ նա (Խ.Ա.Ո.Ն) սպասում էր Աիշային և նա , թող Ալլահը գոհանա նրանով , ուշանում էր : Նա ասաց. « Ի՞նչը քեզ ուշացրեց:» Նա պատասխանեց . «Օ, Ալլահի Մարգարե , ես մի մարդու Ղուրանի ընթերցում էի լսում : Եվ ես նրա ձայնից լավ ձայն չէի լսել :» Այդժամ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ոտքի կանգնեց , որպեսզի ավելի լավ լսի նրան : Հետո վերադարձավ և ասաց. « Սելիմն է , ազատ արձակված Աբու Հուզեյֆան : Փառք Ալլահին , Ով իմ Ումմային այնպիսի մարդ է տվել , ինչպիսին նա է :»»[122]

17. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳևԵԼԸ.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) սիրում էր ասել իր կանանց այն , ինչ բերում էր նրանց երջանկություն , ուրախություն և սրտի հագստություն : Աիշան , հավատացյալների մայրը , թող Ալլահը գոհանա նրանով , հաղոդում է , որ Ալլահի Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան .

«Կցանկանայի՞ր լինել իմ կինը այս և մյուս կյանքում :» Նա պատասխանեց .« Իհարկե:» Նա ասաց. « Այդ դեպքում դու իմ կինն ես այս և մյուս կյանքում :»[123]

18. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն ) և ՆՐԱ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ .

 Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) փոխհարաբերությունները իր շրջապատի հետ մեղմ էր , բարոյական բարձր աստիճանով : Այնպես , ինչպես նկարագրել էր Աստված .

 « Ճշմարիտ , քո բնավորությունը հոյակապ է :» (Ղուրան 68 :4)

Նրա կանայք ստանում էին դրա լիարժեք մասը : Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով , ասաց իրենց հետ Մարգարեյի փախհարաբերությունների մասին.

«Երբ նա առանձնանում էր իր կանանց հետ , նա ամենամեղմ և առատաձեռն մարդն էր , ով շատ ժպտում և ծիծաղում էր :»[124]

19. ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ԻՐ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԵԼԸ.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) թեթև և ներող էր ամեն հարցում : Նա հանդուրժում էր սխալները , նույնիսկ եթե արվում էին դիտավորյալ : Ավելին , նա ընդունում էր զղջումներ և իր ուղեկցորդներից և իր թշնամիներից : Օրինակ , երբ նա բացահայտեց Մեքքան , որից նրան վտարել էին իր կանանց և ուղեկցորդների հետ , որոնցից ոմանց սպանել էին , ասաց.

«Ի՞նչ եք կարծում , ի՞նչ ես կանեմ ձեզ հետ :» Նրանք պատասխանեցին .« Դու մեզանից հարգված եղբայր ես և մեր եղբոր հարգված որդին :» Նա ասաց նրանց . «Գնացեք, քանի որ դուք ազատ եք :»[125]

Նա հնարավորություն ուներ վրեժ լուծելու և հաշիվ տեսնելու , բայց նրա բարձր բարոյականությունը և առաքինությունը թույլ չտվեցին անել այդ : Նրա կանայք ստանում էին նրա ներման հսկայական մասը : Մեկ անգամ Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) մտավ իր տուն և հարցրեց .«Դուք ունե՞ք ճաշելու որևէ բան :» Նրան պատասխանեցին. «Ոչ:» Այդժամ նա ասաց. « Այդ դեպքում ես պահք եմ պահում :»[126]

20.ԱՌԱՔԻՆԻ ԱԼԼԱՀԻ ՄԱՐԳԱՐԵՆ (Խ.Ա.Ո.Ն) և ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀԱՑՆԵԼ ԻՐ ԿԱՆԱՆՑ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) միշտ ձգտում էր գոհացնել իր կանանց այն բանում , ինչ նրանք էին ցանկանում , եթե այդ չէր հակասում շարիաթին : Նույնիսկ եթե այդ տեղի էր ունենում իր անձնական հանգստության և ցանկությունների հաշվին: Աիշան , թող Ալլահը գոհանա նրանով ասաց.

«Օ, Ալլահի Մարգարե . Քո բոլոր ուղեկցորդները Հաջ են կատարել Ումրայի հետ բացի ինձանից :» Նա ասաց. « Դու տաուաֆ չե՞ս արել Քաբբայի շուրջ այն օրերին երբ մենք եկել ենք :» Նա պատասխանեց .«Ոչ:» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այդ դեպքում դուրս արի քո եղբոր հետ ատ-Տանիմ[127] և մտի ումրայի վիճակ : Մենք կհանդիպենք այստեղ և այնտեղ :» Դրանից հետո , ես , դուրս եկա Աբդուռռահմենի հետ ատ- Տանիմ և սկսեցի Ումրան :

Սաֆիյա բնթ Հուեյի մոտ սկսեցին ամսականներ : Այդժամ Մարգարեն( Խ.Ա.Ո.Ն) ասաց նրան . « Այդպիսին է քեզ արարել Ալլահը : Վախենում եմ դու մեզ կուշացնես : Զոհաբերության օրը արդյոք դու կատարե՞լ ես տաուաֆ:» Նա պատասխանեց . «Իհարկե :» Մարգարեն (Խ.Ա.Ո.Ն) ասաց. « Այդ դեպքում ոչ մի վատ բան չկա , դու կարող ես գնալ :» Ումարայի վերադարձից հետո , ես դիմավորեցի նրան , երբ նա բարձրանում էր Մեքքայի բնակիչների մոտ , իսկ ես իջնում էի : Կամ հակառակը :»[128]

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Իսլամում կնոջ և տղամարդու փոխհարաբերությունը սիրո , հարգանքի , ներողամտության և արժանիքների ընդունման կապն է : Սերը կնոջ նկատմամբ որպես կին , ներողամտություն նրա նկատմամբ որպես դուստր , արժանիքների և հարգանքի ընկալումը որպես մայր : Ավելին , Իսլամում կնոջ տարիքի հետ աճում է հարգանքը նրա նկատմամբ : Իսլամում գոյություն չունի խնդիր կնոջ և տղամարդու միջև , յուրաքանչյուրը արարվել է մեկը մյուսի համար , լրացնելով միմյանց : Յուրաքանչյուրը ունի իր առանձնահատուկ որակները , որը տարբերվում է մյուսից : Օրինակ, որոշ հատկանիշներ , որոնք տղամարդու մոտ համարվում են թերություն , կանանց մոտ կատարելություն է : Եվ հակառակը : Այդ իսկ պատճառով Իսլամը պարտավորեցրել է որոշակի շարիաթի և հասարակական պարտականություններ, որոնք համապատասխանում են նրա ֆիզիկական և բարոյական հատկանիշներին : Նույնպես պարտավորեցրել է տղամարդուն հետևել որոշակի պարտավորությունների:

Տղամարդուն տրված են իրավունքներ , որոնք համապատասխանում են նրա էությանը : Նույնպես կնոջն է տրված իրավունքներ , որոնք համապատասխանում են նրա էությանը : Այսպիսով , ըստ այդ հավասարակշռության , որը տվել է իսլամը , հաստատվում է համաձայնություն , հանգստություն և սեր նրանց միջև : Ամենաբարձրյալ Ալլահը ասաց.

«Ալլահը արարել է ձեր համար կանայք հենց ձեզանից , պարգևել է նրանցից երեխաներ , թոռներ և տվել է ձեզ բարիք :» (Ղուրան 16 : 72)

Երբ Իսլամը թույլատրել է տղամարդուն որևէ բան և արգելել է այդ կնոջը, կամ թույլատրել է որևէ բան կնոջը և արգելել է տղամարդուն , այն հաշվի է առել ֆիզիկական և բարոյական կառուցվածքը : Քանի որ , անարդար է տղամարդու կամ կնոջ վրա դնել այն , ինչ ուժերից վեր է : Օրինակ մեքենան , որը աշխատում է դիզելային վառելիքով , չի կարող աշխատել բենզինով , չնայած բենզինը ավելի լավ է :Եվ հակառակը :

Այդ է մեր ռոմանտիցիզմը մեր ընտանիքների նկատմամբ , որը մենք վերցրել ենք մեր օրինակից ,Մուհամեդից (Խ.Ա.Ո.Ն) , ով մատնանշել է մեզ , որ յուրաքանչյուր մեղմ վերաբերմունքի համար , մանավանդ ընտանիքում , կա պարգև : Իսկ յուրաքանչյուր վատ վերաբերմունքի համար , մանավանդ ընտանիքի նկատմամբ , կա մեղք :

Սա է իսլամական ռոմանտիցիզմը, որը իրականացվել է կյանքում, այլ ոչ թե ուղղակի թուղթ ու թանաք , սիրային պատմություն կամ պատմվածք : Ի՞նչը կարող է ավելի հեռու լինել քան այդ :

Ասա ինձ հանուն քո Տիրոջ , հանդիպե՞լ ես դու այդպիսի մեղմություն հարաբերություններում , ինչպիսիք են Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) հարաբերությունները իր կանանց հետ : Ճշմարիտ, նրանով (Խ.Ա.Ո.Ն ) առաջնորդվելը կարող է ամուսնական հարաբերությունների շտկման գրավական լինել , որը առաջացել է ամուսնինների իրավունքների չիմացությունից : Իսկ այդ իրավունքների բացթողումները դառնում են մեղքեր , որոնք արժանանում են պատժի :

Այն ընտանեկան խնդիրները , որոնք գոյություն ունեն մուսուլմանների միջև մեր աշխարհում , արդյունք են Ալլահի Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն) և նրա պատվիրանների չհետևելուն :

 Այս է մեր իսլամական ռոմանտիցիզմը , կատարելության և մեղմության ռոմանտիցիզմը , շրջապատող ամենի նկատմամբ :

الحمد لله رب العالمين

وصل اللهم على أشرف المرسلين وعلى آله وصحبه أجمعين

Փառք Ալլահին՝ աշխարհների Աստծուն:

Ես խնդրում եմ Աստծուց

Օրհնել և պահպանել ամեն

Չարիքից մեր մարգարե

Մուհամմեդին, նրա ընտանիքին,

Հետևորդներին և բոլոր նրանց,

Ովքեր հետևում են նրան

Ճշմարտության ճանապարհին:



[1] Մուսնադ  Աբդուլլահ  իբն  Մուբարակա

[2] Ահմեդը ,  ատ- Տիրմիզին ,  ալ- Ալբանին  հաղորդել  են ,  որ  հադիթը «լավն  է»

[3] Ալ-Բայհակի

[4] Աբու  Դաուդ, Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը :

[5] Ատ- Տաբարանի

[6]Աբու  Դաուդ , Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը :

[7]Աբու  Դաուդ  Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը:

[8] Աբու  Դաուդ.

[9] Աբու  Դաուդ

[10] Ալ- Բուխարի,  Ալ-  Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը :

[11] Մուսլիմ

[12]Աբու  Դաուդ  

[13] Իբն  Մաջա , Ալ- Ալբանին  ասաց,  որ  հադիթը «լավն  է:»

[14] Ալ- Բուխարի

[15] Ալ- Հակիմ, Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը:

[16] Ալ- Բայհակի

[17] Մուսլիմ

[18] Աս- Սյուտի

[19] Ալ- Բուխարի

[20] Աբու Դաուդ

[21] Մուսլիմ

[22] Ալ Մունզիրի

[23] Ալ-Բայհակի

[24] Ան-Նասաի

[25] Ալ- Բուխարի

[26] Ալ- Բուխարի

[27]Ատ-Տիրմիզի

[28] Ումմա ,  ազգ ,  համայնք

[29] Ալ- Բուխարի

[30] Մուսլիմ

[31] Աս-Սահավի

[32] Մուսլիմ

[33] Ալ- Ասբահանի .  Նույնպես  այն  փոխանցել  է  ան- Նասային « Ամենը .  որտեղ  չկա  Ալլահի  հիշատակում...» խոսքերը:

[34] Մուսլիմ

[35] Ալ-Բուխարի

[36] Մուսլիմ

[37] Ալ- Բուխարի և  Մուսլիմ

[38] Ալ- Բուխարի

[39] Մուսլիմ

[40] Ադ-Դարումի , ալ- Ալբանի

[41] Մուսլիմ

[42] Ատ- Տիրմիզի

[43] Ալյուրի  և  յուղի խառնուրդ:  Այն  կարող  է  նաև  լինել  միս ,  որը  կտրտված է   քառակուսիների  և  եփված  է  աղաջրում :  Եփելուց  հետո  նրան  ավելացնում են   ալյուր  և  խառնում են :

[44] Աբու Յայլա ալ- Մոսուլի , ալ- Ալբանին  հաստատել է ,  որ  հադիթը  լավն է :

[45] Աբու Դաուդ

[46] Ատ-Տիրմիզի

[47] Ալ- ԲՈւխարի

[48] Մուսլիմ

[49] Ալ- Բուխարի և  Մուսլիմ

[50] Մուսլիմ

[51] Ատ Տիրմիզի

[52] Ալ Բուխարի

[53] Իբն  Հաջար

[54] Իբն  Հիբան

[55] Մուսլիմ

[56] Ալ- Բուխարի  և  Մուսլիմ

[57] Ահմեդ

[58] Մուսլիմ

[59] Աբու  Դաուդ

[60] «Ալ- ՄԳՈՒՆԻ» 8/ 137

[61] Ալ- Հեյսամի

[62] Ալ- Բուխարի

[63] Մուսլիմ

[64] Մուսլիմ

[65] Ալ- Բայհակի

[66] Մուսլիմ

[67] Ան- Նասայի

[68] Ալ- Բուխարի

[69]Ալ- Բուխարի

[70] Ալ- Բուխարի

[71] Ալ- Բուխարի

[72] Ատ- Տաբարի

[73] Ալ- Բուխարի և Մուսլիմ

[74] Իբն  Մաջա

[75] Իբն  Հաջար

[76] Իբն  Հաջար

[77] Մուսլիմ

[78] Մուսլիմ

[79] Ալ Բուխարի

[80] Ալ-Բուխարի

[81] Ահմեդ

[82] Ալ- Բայհակի

[83] Ատ-Տիրմիզի

[84] Մուսլիմ

[85] Աբու  Դաուդ

[86] Ալ-Բուխարի

[87] Մուսլիմ

[88] Ալ- Բուխարի

[89] Ան –Նասայի , Ալ- Ալբանին  հավաստիացրեց  հադիթը:

[90] Ան- Նասայի

[91] Մուսլիմ

[92] Ալ- Բուխարի

[93] Ալ- Բուխարի

[94] Որպեսզի  նրանք  չվստահեն  այն  փաստին ,  որ  Մարգարեյի (Խ.Ա.Ո.Ն)  կանայք  են  և  որպեսզի  հեռանան  գայթակղությունից :

[95] Այսինքն,  բարիքներով  շրջապատված :

[96] Այսինքն,  նրանք  չեն  ունենա  այդպիսի  բարիք :

[97] Ալ- Բուխարի

[98] Աբու  Դավուդ

[99] Ատ-Տաբարանի , ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը :

[100]Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը  

[101]Ալ- Բուխարի

[102] Ալ- Բուխարի

[103] Ալ-Բուխարի

[104] Աբու  Դաուդ

[105] Ալ- Բուխարի

[106] Ալ- Մունզիրի

[107] Ազ -Զահաբի

[108] Մուսլիմ

[109] Աբու  Դաուդ

[110] Ալ- Բուխարի

[111] Ալ-Բուխարի

[112] Ալ- Ալբանին   հաստատեց  հադիթի  իսկությունը :

[113] Սուրա «Իխլաս», «Ֆալակ»  և  «Նես»

[114] Մուսլիմ

[115] Ալ-Հեյսամի

[116] Աբու  Դաուդ

[117] Ալ- Հեյսամի

[118] Ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը

[119] Ուվեյշ,  Աիշա  անվան  փաղաքշական  ձևն  է :

[120] Աս- Սույուտի

[121] Ատ- Տիրմիզի ,  ալ- Ալբանին  հաստատեց  հադիթի  իսկությունը :

[122] Ալ- Իրակի

[123] Ալ- Ալբանին  հաստատաեց  հադիթի  իսկությունը :

[124] Աս- Սույուտի

[125] Ալ- Բայհակի

[126] Ան- Նասայի

[127] Տեղանք ,  որը  նախկինում  գտնվում  էր  Մեքքայից  դուրս :

[128]Ալ- Բուխարի

Sources:

www.islamland.com

Categories:

feedback