معلومات المواد باللغة العربية

Books

Number of Items: 54

  • Armenian

    PDF

    Տվյալ աշխատությունը ներկայացնում է մի փոքրիկ ճանապարհորդություն Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) տուն, որը լցված էր հավատքով, սիրով և բարի վարքով և բնույթով: Այստեղ զետեղված են առաքինի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կյանքի միջադեպեր և դրվագներ և նկարագրվել է նրա պարզ և հասարակ ապրելակերպը, որը զուրկ էր ամեն ցոփությունից և ռայլությունից: Աշխատության մեջ պարզորոշ երևում է նրա բարի վերաբերմունքը բոլորի և մեծահասակների և փոքրիկների նկատմամբ: Այն նաև ուղերձ է հանդիսանում մահմեդականների և ուղղակի մարդկանց համար, որպեսզի նրանք հետևելով Իսլամի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) օրինակին բարելավեն աշխահը, տարածեն բարիքը, արգելեն չարիքը և երկրպագեն Միակ և Եզակի Ալլահին:

  • Armenian

    PDF

    Տվյալ աշխատությունը հակիրճ տեղեկություններ է տալիս այն արգելքների մասին, որոնք գրառված են Սուրբ Ղուրանի և Մարգարեի Պատումների մեջ: Այնտեղ մանրամասնորեն խոսվում է Ալլահի սահմանած արգելքների մասին, որոնց ոմանք հետևում են , որոնց էլ անտեսում համարելով աննշան: Խոսվում է ռիբայի , Շըրկի, սննդի և այլնի մասին: Նշվում են նաև կյանքի մեջ կիրառվող արարքները, որոնք կարող են համարվել աննշան, սակայն ըստ սահմանած օրենքների և պատումների արգելված են: Ուստի ընթերցելով այն , անհատը կարող է պարզ պատկերացում կազմել ամենի մասին և ավելի ուշադիր լինել:

  • Armenian

    PDF

    Այս փոքրիկ գրքույկը հակիրճ տեղեկացնում է Ալլահի և Նրա Մարգարեի պատվիրանների մասին և այն նորարարությունների, որոնք արարել են մարդիկ: Գրքույկի մեջ զետեղված են Ղուրանի և Մարգարեի խոսքերը կապված նորարարությունների և ծննդյան տոների հետ: Հակիրճ պարզաբանվում է, որ Մարգարեն երբեք չի նշել այն և երբեք չի խոսել Միլաադի մասին: Ուստի տոնը հանդիսանում է շեղում և նորարարություն, որը հավատացյալ մահմեդականը պետք է մերժի:Յուրաքանչյուր նորարարություն է նշանակում է շեղում կրոնից և Սուննայից:

  • Armenian

    PDF

    Առաքինի Ղուրանի Վերջին Տաս Բաժինների Իմաստային Մեկնաբանությունը

  • Armenian

    PDF

    Տվյալ գրքույկը հակիրճ հայացք է Իսլամի վրա, մի կրոնի, որը Արևմուտքի մարդիկ դարեր շարունակ թոյւր և սխալ են ընկալում: Այն ուշագրավ կերպով նկարագրում է թե ինչ է Իսլամը, ով է Ալլահը, Իսլամի սյուները: Գրքույկը անուշադրության չի մատնում նաև մահմեդական կնոջ հագուկապը, որը կրկին Արևմուտքի մարդիկ սխալ են ըմբռնում: Գրքույկի մեջ կարելի է գտնել Իսլամի հրահանգները կապված մարդու հիգիենայի և առօրյա կյանքի հետ, որը ներառում է բոլոր ոլորտները և հասարակական և ֆինանսական և այլն: Գրքույկի մեջ կարելի է գտնել նաև հատվածներ Աստվածաշնչից, որոնք ապացուցում են Ալլահի վերջին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գալուստը: Անաչառ ընթերցողը կարող է գտել իր որոշ հարցրեի պատասխանները և մտածելու առիթ ստանալ:

  • Armenian

    PDF

    Հետևյալ աշխատությունը փաստացի նկարագրում է Իսլամի գեղեցկությունը, որը ակնհայտ է, սակայն աղավաղում են Իսլամի թշնամիները և սրտով կույր մարդիկ , ինչպես նաև կեղծ տեղեկատվությունը: Աշխատության մեջ տրված են որոշ գեղեցիկ օրինակներ Ղուրանից և Մարգարեյի Պատումներից, որոնք արտահայտում են Իսլամի գեղեցկությունը և կենսական հրահանգները, որոնք արդի են մինր օրս, ամեն վայրում և բոլորի համար: Ախատության մեջ նկարագրում է Իսլամի հիմքերի, Ալլահի հրահանգների մասին, որոնք վերաբերում են մարդու յուրաքանչյուր բնագավառի կենսակերպին, լինի դա Սալաթ, Աղոթք, սնունդ, ըմպելիք, թե վարք: Այն լույս է սփռում Իսլամի գթության և մարդասիրության վրա, որը ցավոք սրտի մեր օրերում աղավաղվում է: Ամեն դեպքում այն լուսավորում է նրանց, ովքեր թույլատրում են գիտելիքը թափանցել իրենց միտքը և սրտերը:

  • Armenian

    PDF

    Այս գիրքը մեզ պատասխանում է մի շարք հարցերին, որոնք վերաբերում են Մարգարե Մուհամմեդին, նրա բազմակնությանը, Ավետարանից գրագողությանը : Այն նաև հակիրճ տեղեկություններ է տալիս պատերազմական և կանանց իրավունքների մասին: Մեկ ամբողջ հտված նվիրված է Մարգարեյի հայտնություններ ստանալուն, որը ապացուցում է , որ նա չէ Ղուրանի հեղինակը:Գրքի վերջին գլուխը վերաբերում է Մարգարեյի լուսնոտ լինելու անհիմն գաղափարին, որը առաջ են քաշել մի շարք արևելագետներ:

  • Armenian

    DOC

    Այս գիրքը ուղղված է նրանց, ովքերԻսլամի տեսանկյունից ճիշտ չեն հասկացել Հիսուսի և Քրիստոնեության ուսմունքը:

  • Armenian

    PDF

    Հայերենով թարգմանված այս գիրքը , համարվում է լավագույնը , որը կարող է օգնել ճշմարտություն փնտրողներին, գտնել ճիշտ ուղղի առ Ամենաբարձրյալ Աստված : Նրա հիմքում ընկած է մի երիտասարդի իրական պատմությունը, ով ծնվել, մեծացել և դաստիարակվել է քրիստոնյա կաթոլիկ քահանայի ընտանիքում : Սակայն երիտասարդը միշտ գտնվում էր ներքին հակամարտության ,փնտրտուքի և կասկածների մեջ, կապված քրիստոնեական ուսմունքի շատ բացերի հետ: Նա փնտրում էր հարցերի պատասխան և ճշմարիտ կրոն: Նրա ճանապարհորդությունը կասկածից մինչ ճշմարտություն, բավական հուզիչ և հետաքրքիր է : Եվ, միգուցե , Ալլահի ցանկությամբ, այն պատճառ կդառնա յուրաքանչյուր ընթերցողի ուղղորդության:

  • Armenian

    PDF

  • Armenian

    PDF

    Տեղեկատվական, մանրամասն ուղեցույց նոր մուսուլմաններին , որտեղ քննարկվում են Իսլամը , Հավատքը , ինչպես նաև տարբեր պատվիրանները և արգելքները :

  • Armenian

    DOC

    Մարգարե Հիսուսը Ղուրանում: Ինչպես է Ղուրանը պատմում մարգարեների և առաքյալների պատմությունները , սկսած Ադամից մինչև Մուհամեդ,խաղաղություն լինի նրանց: Ղուրանը մանրամասն բացատրել է Հիսուսի պատմությունը , և այս է նշված հետևյալ գրքում:

  • Armenian

    DOC

    Իսլամը հասկանալու բանալին» գիրքը դա լավագույն գիրքն է Իսլամը հասկանալ ցանկացողի համար փոքր գրքով: Գրքում նաև խոսվում է Հիսուսի մասին՝ թէ ինչպես են մուսուլմանները սիրում նրան, հավատալով, որ նա Աստծո կողմից ուղարկված մարգարե է: Ինչպես նաև քննարկվում է Իսլամում կնոջ դիրքը, ջիխադը և այլ թեմաներ, որոնք շատ կարևոր են Իսլամը ճիշտ ընկալելու համար:

  • Armenian
  • Armenian
  • Armenian

    PDF

    Այս գիրքը խոսում է Իսլամի հիմնական կանոնների և Իսլամական հավատքի մասին: Գրքի հեղինալն է Թահավին: Գրքում կան բավականին հետաքրքիր ու Իսլամի մասին սխալ կարծիքները հետքող փաստեր: Այստեղ կարող եք գտնել շատ ճշմարիտ մտքեր՝ որոնք կծառայեն նաև որպես փիլիսոփայության արդյունավետ դասեր:

  • Armenian

    PDF

    Իմ մեծ սերը Հիսուսի հանդեպ ինձ առաջնորդեց դեպի իսլամ

  • Armenian

    DOC

    Մենք արդեն մինչ այդ խոսել ենք Իսլամիև նրա հիմքերի և գեղեցկության մասին: Այս աշխատությունը բբացառություն չէ: Այն մանրակրկիտ և օրինակներով ներկայացնում է մեզ Իսլամի հիմքերը, Ղուրանակն նկարագրությունները կապված դրանց հետ և բբազմաթիվ այլ օրինակներ: Ախատության մեջ տեղ են գտել Ղուրանական տարբբերակներ, որոնք ամենը մանրակրկիտ բբացատրում են:Աշխատության միջոցով ընթերցողը հնարավորություն է ստանում պատկեր կազմել Իսլամի, նրա հիմքերի, գաղափարների մասին: Այն նաև հնարավորություն է տալիս մտորել մեզ րջապատող ամենի, կյանքի, մահվան և հանդերձյալ կյանքի մասին:

  • Armenian

    PDF

    Աշխատությունը մանրակրկիտ կերպով և փաստերով ապացուցում է, որ Նոր Կտակարանը չի հանդիսանում է Ամենաբարձրյալ Ալլահի խոսքը: Օրինակները բերված են Սուրբ Աստվածաշնչից և Սուրբ Ղուրանից: Սուրբ Աստվածաշնչի և ավետարանական տարբերակների օրինակները ակնհայտ ցույց են տալիս բոլոր սխալները և տարբերությունները:Եթե Նոր Կտակարանը հանդիսանար Ամենաբարձրյալ Աստոծ խոսքը այն զերծ կլիներ ամեն սխալից, սակայն բազմաթիվ թյուրիմացությունները և կրկնօրինակումները պարզորոշ ցույց են տալիս, որ դրանք մարդակերտ են: Որը գրառել են մարդի Հիսուսից հետո, ովքեր չեն ապրել նրա ժամանակաշրջանում: Քանի որ Հիսուսը չի գրառել Կտակարանը: Աշխատության մեջ պարզորոշ երևում է Հիսուսի տոհմածառի տարբերությունները և որոշակի անհարգալից վերաբերմունքը մարգարեների նկատմամբ, որը չի կարող լինել աստվածային աշխատանք: Մնացյալը թողնում ենք ձեր հայեցողությանը:

  • Armenian

    DOC

    Հեղինակը պարզ կերպով Աստվածաշնչյան ապացույցներ է ներկայացնում ընդդեմ այն փաստի, որ Հիսուսը հանդիսանում է Աստված: Ակնհայտ երևում է, որ չորս կանոնական կտակարններից ոչ մեկի մեջ առկա չէ փաստը, որ Հիսուսը Աստված է: Հովհաննեսի Կտակարանը համարվում է ամենաթյուրըմբռնելին, որտեղ իրոք տրված են այդ ապացույցները: Ապացույցները վերցված են Հիսուսի իսկ խոսքերից, որտեղ նա բազմիցս կրկնում է, որ ինքը միայն առաքյալ է և եկել է տարածելու ուղերձը, որը տարածել են նրան նախորդող մարգարեները: Նրա կուսական ծնունդը ոչինչ չի նշանակում: Նրա ծնունդը նման է Ադամի ծնունդին: Աշխատության մեջ հեղինակը պարզ ցույց է տալիս Հիսուսի մարդ արարած և մարգարե լինելը: Պարզ թելով անցնում է այն միտքը, որ Աստված մեկն է, գոյություն չունի երեք: Եվ մենք պետք է երկրպագենք միայն մեկ ճշմարիտ Աստծո:

Page : 3 - From : 1