معلومات المواد باللغة العربية

Աննա Ռ. Հակոբ - All items

Number of Items: 18

  • Armenian

    Տվյալ աշխատությունը ներկայացնում է մի փոքրիկ ճանապարհորդություն Մարգարե Մուհամմեդի (Խ.Ա.Ո.Ն) տուն, որը լցված էր հավատքով, սիրով և բարի վարքով և բնույթով: Այստեղ զետեղված են առաքինի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) կյանքի միջադեպեր և դրվագներ և նկարագրվել է նրա պարզ և հասարակ ապրելակերպը, որը զուրկ էր ամեն ցոփությունից և ռայլությունից: Աշխատության մեջ պարզորոշ երևում է նրա բարի վերաբերմունքը բոլորի և մեծահասակների և փոքրիկների նկատմամբ: Այն նաև ուղերձ է հանդիսանում մահմեդականների և ուղղակի մարդկանց համար, որպեսզի նրանք հետևելով Իսլամի Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) օրինակին բարելավեն աշխահը, տարածեն բարիքը, արգելեն չարիքը և երկրպագեն Միակ և Եզակի Ալլահին:

  • Armenian

    Այս փոքրիկ գրքույկը հակիրճ տեղեկացնում է Ալլահի և Նրա Մարգարեի պատվիրանների մասին և այն նորարարությունների, որոնք արարել են մարդիկ: Գրքույկի մեջ զետեղված են Ղուրանի և Մարգարեի խոսքերը կապված նորարարությունների և ծննդյան տոների հետ: Հակիրճ պարզաբանվում է, որ Մարգարեն երբեք չի նշել այն և երբեք չի խոսել Միլաադի մասին: Ուստի տոնը հանդիսանում է շեղում և նորարարություն, որը հավատացյալ մահմեդականը պետք է մերժի:Յուրաքանչյուր նորարարություն է նշանակում է շեղում կրոնից և Սուննայից:

  • Armenian

    Տվյալ գրքույկը հակիրճ հայացք է Իսլամի վրա, մի կրոնի, որը Արևմուտքի մարդիկ դարեր շարունակ թոյւր և սխալ են ընկալում: Այն ուշագրավ կերպով նկարագրում է թե ինչ է Իսլամը, ով է Ալլահը, Իսլամի սյուները: Գրքույկը անուշադրության չի մատնում նաև մահմեդական կնոջ հագուկապը, որը կրկին Արևմուտքի մարդիկ սխալ են ըմբռնում: Գրքույկի մեջ կարելի է գտնել Իսլամի հրահանգները կապված մարդու հիգիենայի և առօրյա կյանքի հետ, որը ներառում է բոլոր ոլորտները և հասարակական և ֆինանսական և այլն: Գրքույկի մեջ կարելի է գտնել նաև հատվածներ Աստվածաշնչից, որոնք ապացուցում են Ալլահի վերջին Մարգարեի (Խ.Ա.Ո.Ն) գալուստը: Անաչառ ընթերցողը կարող է գտել իր որոշ հարցրեի պատասխանները և մտածելու առիթ ստանալ:

  • Armenian

    Հետևյալ աշխատությունը փաստացի նկարագրում է Իսլամի գեղեցկությունը, որը ակնհայտ է, սակայն աղավաղում են Իսլամի թշնամիները և սրտով կույր մարդիկ , ինչպես նաև կեղծ տեղեկատվությունը: Աշխատության մեջ տրված են որոշ գեղեցիկ օրինակներ Ղուրանից և Մարգարեյի Պատումներից, որոնք արտահայտում են Իսլամի գեղեցկությունը և կենսական հրահանգները, որոնք արդի են մինր օրս, ամեն վայրում և բոլորի համար: Ախատության մեջ նկարագրում է Իսլամի հիմքերի, Ալլահի հրահանգների մասին, որոնք վերաբերում են մարդու յուրաքանչյուր բնագավառի կենսակերպին, լինի դա Սալաթ, Աղոթք, սնունդ, ըմպելիք, թե վարք: Այն լույս է սփռում Իսլամի գթության և մարդասիրության վրա, որը ցավոք սրտի մեր օրերում աղավաղվում է: Ամեն դեպքում այն լուսավորում է նրանց, ովքեր թույլատրում են գիտելիքը թափանցել իրենց միտքը և սրտերը:

  • Armenian

    Այս գիրքը մեզ պատասխանում է մի շարք հարցերին, որոնք վերաբերում են Մարգարե Մուհամմեդին, նրա բազմակնությանը, Ավետարանից գրագողությանը : Այն նաև հակիրճ տեղեկություններ է տալիս պատերազմական և կանանց իրավունքների մասին: Մեկ ամբողջ հտված նվիրված է Մարգարեյի հայտնություններ ստանալուն, որը ապացուցում է , որ նա չէ Ղուրանի հեղինակը:Գրքի վերջին գլուխը վերաբերում է Մարգարեյի լուսնոտ լինելու անհիմն գաղափարին, որը առաջ են քաշել մի շարք արևելագետներ:

  • Armenian

    Այս գիրքը ուղղված է նրանց, ովքերԻսլամի տեսանկյունից ճիշտ չեն հասկացել Հիսուսի և Քրիստոնեության ուսմունքը:

  • Armenian

    Հայերենով թարգմանված այս գիրքը , համարվում է լավագույնը , որը կարող է օգնել ճշմարտություն փնտրողներին, գտնել ճիշտ ուղղի առ Ամենաբարձրյալ Աստված : Նրա հիմքում ընկած է մի երիտասարդի իրական պատմությունը, ով ծնվել, մեծացել և դաստիարակվել է քրիստոնյա կաթոլիկ քահանայի ընտանիքում : Սակայն երիտասարդը միշտ գտնվում էր ներքին հակամարտության ,փնտրտուքի և կասկածների մեջ, կապված քրիստոնեական ուսմունքի շատ բացերի հետ: Նա փնտրում էր հարցերի պատասխան և ճշմարիտ կրոն: Նրա ճանապարհորդությունը կասկածից մինչ ճշմարտություն, բավական հուզիչ և հետաքրքիր է : Եվ, միգուցե , Ալլահի ցանկությամբ, այն պատճառ կդառնա յուրաքանչյուր ընթերցողի ուղղորդության:

  • Armenian

    Հայերեն լեզվով այս հոդվածը հակիրճ պատկերացում է տալիս այն ասին,թե ինչպես է սուֆիզմը իր որոշակի հայացքներով տարբերվում և հակասում Իսլամական ճիշտ ւսմունքին, կապված Ղուրանի բացատրության հետ և թե ինչ է նա արծում Դրախտի և Դժոխքի մասին:

  • Armenian

    Աշխատությունը մանրակրկիտ կերպով և փաստերով ապացուցում է, որ Նոր Կտակարանը չի հանդիսանում է Ամենաբարձրյալ Ալլահի խոսքը: Օրինակները բերված են Սուրբ Աստվածաշնչից և Սուրբ Ղուրանից: Սուրբ Աստվածաշնչի և ավետարանական տարբերակների օրինակները ակնհայտ ցույց են տալիս բոլոր սխալները և տարբերությունները:Եթե Նոր Կտակարանը հանդիսանար Ամենաբարձրյալ Աստոծ խոսքը այն զերծ կլիներ ամեն սխալից, սակայն բազմաթիվ թյուրիմացությունները և կրկնօրինակումները պարզորոշ ցույց են տալիս, որ դրանք մարդակերտ են: Որը գրառել են մարդի Հիսուսից հետո, ովքեր չեն ապրել նրա ժամանակաշրջանում: Քանի որ Հիսուսը չի գրառել Կտակարանը: Աշխատության մեջ պարզորոշ երևում է Հիսուսի տոհմածառի տարբերությունները և որոշակի անհարգալից վերաբերմունքը մարգարեների նկատմամբ, որը չի կարող լինել աստվածային աշխատանք: Մնացյալը թողնում ենք ձեր հայեցողությանը:

  • Armenian

    Հեղինակը պարզ կերպով Աստվածաշնչյան ապացույցներ է ներկայացնում ընդդեմ այն փաստի, որ Հիսուսը հանդիսանում է Աստված: Ակնհայտ երևում է, որ չորս կանոնական կտակարններից ոչ մեկի մեջ առկա չէ փաստը, որ Հիսուսը Աստված է: Հովհաննեսի Կտակարանը համարվում է ամենաթյուրըմբռնելին, որտեղ իրոք տրված են այդ ապացույցները: Ապացույցները վերցված են Հիսուսի իսկ խոսքերից, որտեղ նա բազմիցս կրկնում է, որ ինքը միայն առաքյալ է և եկել է տարածելու ուղերձը, որը տարածել են նրան նախորդող մարգարեները: Նրա կուսական ծնունդը ոչինչ չի նշանակում: Նրա ծնունդը նման է Ադամի ծնունդին: Աշխատության մեջ հեղինակը պարզ ցույց է տալիս Հիսուսի մարդ արարած և մարգարե լինելը: Պարզ թելով անցնում է այն միտքը, որ Աստված մեկն է, գոյություն չունի երեք: Եվ մենք պետք է երկրպագենք միայն մեկ ճշմարիտ Աստծո:

  • Armenian

    Տվյալ աշխատության մեջ հիանալի կերպով նկարագրվում է Հիսուս Քրիստոսի ով լինելը և ճշմարիտ ուղերձի նպատակը: Շատ հարգալից և պատշաճ կերպով բացահայտված են Ավետարանների և կտակարանների միջ գոյություն ունեցող աղավաղումները և անճշտությունները:Շատ հարգալից նկարագրվում է նաև Մարգարե Մուհամմեդի և Ղուրանի խոսքերը, որոնք վերաբերվում են Մարգարե Հիսուսի ուղերձին, նրա առաքելությանը և գալստյանը:

  • Armenian

    Գրքույկը շատ մատչելի և հակիրճ ուղերձ է քրիստոնյաներին, ովքեր հավատում են Հիսուսի աստված կամ աստծո արդի կամ երրորդության մաս լինելու փաստին; Շատ պարզ կերպով նշված են Ղուրանական տարբերակներ, որոնք պատճառաբանված են և ակնհայտորեն ապացուցում են Հիսուսի Մարգարե և Առաքյալ լինելու գաղափարը; Նա հանդիսանում է Ալլահի մեծ Մարգարեներից մեկը: Գրքույկի մեջ զետեղված է Հիսուսի և Նրա մոր Մարիամի ծննդյան Ղուրանական տարբերակները: Հեղինակը մտահոգված լինելով իր ընկեր մարդ արարածների հոգու բարօրությամբ փորձում է նրանց ողջամտորեն մոտեցնել ճշմարտությանը, որպեսզի նրանք ստանան Ալլահի պարգևը այս և հետագա աշխարհներում:

  • Armenian

    Այս տեղեկատվական գիրքը շոշափում է վերլուծական հեռանկարից մեղքի և թողության հիմքը մերօրյա քրիստոնեությունում և իսլամում :

  • Armenian

    Համառոտ Պահեստավորված ուղեցույց նպաստող ավելի լավ հասկանալու իսլամի մասին

  • Armenian

    Աշխատությունը բավական հետաքրքիր կերպով և ակնհայտ փաստերով և Աստվածաշնչյան տարբերակների օրինակներով բացահայտել է առկա թյուրիմացությունները և սխալ սկուզբունքները, որոնք ոչ մի կապ չունեն Հիսուսի հետ: Բոլոր ուսմունքները երևան են եկել Հիսուսի ենթադրյալ մահից դարեր անց և հետագա բոլոր գաղափարները դարձել են մարդակերտ: Հեղինակը նրբանկատորեն արտահայտել է նաև Ղուրանի կարծիքը Հիսուսի և նրա ուսմունքի մասին: Ուշադիր ընթերցելով աշխատությունը կարելի է գիտակցել Ավետարանների միջև առկա տարբերությունները, որոնք էլ կարող են հիմք հանդիսանալ այն կարծիքին,որ Հիսուսը երբեք չի արտահայտել այն ինչ այժմ գոյություն ունի Քրիստոնեության մեջ: Ամենից հետո, հեղինակը հույս ունի, որ անաչառ ընթերցանությունը կարող է ձևավորել ճշգրիտ կարծիք, որն էլ կարող է ուղեկցել առ Իսլամ:

  • Armenian

    Տվյալ աշխատությունը շատ գեղեցիկ , մատչելի և պարզ օրինակներով ցույց է տալիս Իսլամի էթիկայի արժեքները, որոնք գոյություն են ունեցել շատ ավելի վաղ ,քան մյուս քաղաքակրթություններում: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր էթիկան, որը մեծ հարգանք է ցուցաբերում մարդկանց և իրավիճակներին, լինեն ռազմագերիներ, պատերազմ, սով թե ճակատամարտ: Շատ քաղաքակրթություններ միայն վերջերս են սահմանել նմանատիպ էթիկա: Գեղեցիկ են պատկերված նաև երեխաների, ծնողների և ազգակցական կապերի իրավունքները: Յուրաքանչյուր իրավիչակի համար Իսլամը ունի քաղաքակիրթ և էթիկ լուծում: Հետևելով դրան մենք կարող ենք ունենալ ներդաշնակ , գեղեցիկ և բարի հասարակություն, որտեղ իշխում է հարգանքը, սերը, հոգացությունը ցանկացած իրավիճակում:

  • Armenian

    Հեղինակը այս աշխատությունում հաղորդում է Նեկիայի խորհրդի եզրահագումները, որոնք մեզ տեղեկացնում են Հիսուսի, և Ավետարանի փոփոխությունները, և թե ինչպես է ազդել այդ խորհուրդը հետագա Քրիստոնեության վրա: Գրքում տեղեկություն է գտել Ղուրանի իսկությունը ապացուցող փաստերը տարբեր ոչ մահմեդական հեղինակների կարծիքները և այլն: Գրքում զետեղվել են տեղեկություններ տարբեր գրերի փաստեր և հետաքրիր տեղեկություններ:

  • Armenian

    Հայերեն թարգմանված այս գրքում , հեղինակը նշում է Սուրբ Գրքի մեջ գոյություն ունեցող 101 հակասություններ:Այն մտորելու կոչ է հրեաներին և քրիստոնյաներին, որ գոյություն ունեն Սուրբ Գրքի տարբեր հեղինակներ :Այսպիսով, այն չի կարող հանդիսանալ որպես սրբություն և Աստծո Լուսաբանում :